Difference between revisions 1400273 and 1451338 on hywiki

{{wikify}}
{{tone}}

==Ըստ հույն պատմիչ Ստրաբոնի==
Հայկական բարձրավանդակը կամ Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի հայրենիքն է եղել հինգ հազար տարի շարունակ։ Այն գտնվում է [[Սև ծով|Սև]], [[Կասպից ծով|Կասպից]] և [[Միջերկրական ծով|Միջերկրական]] ծովերի միջև։ Լեռնաշխարհի մի շարք մասերում ձմեռն այնքան ձյունառատ է, որ լեռնեցիների ասելով՝ եթե ճնճղուկը պառկի ձյան վրա և ոտքերը վեր պարզի, ոտքերը կհասնեն երկնքին1: Ահեղ է բնության տարերքը [[Հայաստան]]ում, և հայերը դարեր շարունակ սովորել են ահեղ տարերքին դիմագրավելու ուղին(contracted; show full)գել է լինում Կորդվաց լեռներում. մրրիկը բոլորին ցրեց, այնպես որ ոչ մեկը չգիտեր, թե ընկերն ո՛ւր քշվեց։ Իսկ նրա դայակ Սանոտը՝ Բյուրատ Բագրատունու քույրը և Խոսրեն Արծրունու կինը, երեխային, որը դեռ շատ փոքր էր, ստինքների մեջ առնելով՝ երեք օր և երեք գիշեր մնաց ձյան տակ։ Սրա մասին առասպելաբանում են, թե մի ինչ-որ նորահրաշ սպիտակ կենդանի աստվածներից ուղարկվեց և նա պահպանում էր երեխային։ Բայց որքան մենք վերահասու եղանք, բանն այսպես է եղել. որոնող մարդկանց հետ եղել է և մի սպիտակ շուն, որ պատահել է երեխային և դայակին։
  Այս պատճառով էլ նա կոչվեց Սանատրուկ, անունը դայակից ստանալով, իբրև թե Սանոտի տված»2:

==Ըստ Գևորգ Հալաջյանի==
Փրկակար շների օգտագործման հաջորդ փաստը XX դարից է և վերաբերում է պատմական [[Հայաստան]]ի [[Դերսիմ]] գավառին։ [[Դերսիմ]] լեռնաշխարհի լավագույն գիտակ [[Գևորգ Հալաջյան|Գ. Հալաջյանը]] այսպես է նկարագրում այն. «Փոթորկաշունը գամփռի մի տեսակն էր, որը, ըստ ժողովրդական հավատալիքի, վայելում էր սուրբ Մինասի պաշտպանությունը և գործում նրա ներշնչմամբ ու օժտված էր փոթորկի ժամանակ կողմնորոշվելու բացառիկ հատկությամբ։(contracted; show full)

=Օգտագործված գրականություն=

*1. Է. Սարգսյան, "Անդունդների կանչը", Երևան, [[1986]], էջ 28-38:
*2. [[Մովսես Խորենացի]], "Հայոց պատմություն", Երևան, [[1968]], էջ 171:
*3. [[Գևորգ Հալաջյան]], "Հայ ազգագրություն և բանահյուսություն", հտ. 5, [[1973]], "Դերսիմի հայերի ազգագրությունը", էջ 283-285:

[[Կատեգորիա:Շներ]]