Difference between revisions 2523636 and 2668664 on hywiki{{unreferenced}} {{wikify}} {{tone}} {{COI}} [[Պատկեր:Poker Table.jpg|մինի|300px|Պոկերի խաղասեղան]] == Սպորտային Պոկեր == Սպորտային Պոկերը դա տրամաբանական թղթախաղ է, որտեղ խաղացողներն մրցում են միմյանց դեմ, հաստատված կանոնների սահմանված կարգով։ Զանազան հմտությունները և կարողությունները հնարավորություն են տալիս գնահատել հակառակորդի մարտավարությունը և ռազմավարությունը։ Յուրաքանչյուր խաղացողի նպատակն է, հաղթել բանկը լավագույն խաղաթղթեր հավաքելով, քան հակառակորդը (-ները) կամ ետ քաշել խաղից հակառակորդ (- ներին) կատարած տոկոսադրույքի միջոցով։ Պոկերը, անշուշտ, խիստ տարբերվում է զուտ խաղատներին բնորոշ մի շարք տիպիկ խաղերից։ Տվյալ խաղի, որպես պատահականության կամ հաջողության խաղի ապրիորային գնահատականը կլիներ արդար, եթե այն խաղացողից չպահանջեր գիտելիքներ, հմտություն և փորձ, և խաղի արդյունքը որոշվեր անմիջապես քարտերը բաժանելու պահին ՝ առանց առևտրային գործընթացում խաղացողների մասնակցության:։ Սակայն, բարեբախտաբար, դա այդպես չէ և զուտ առևտուր անելու անհրաժեշտությունը, բավականին բարդ մեխանիզմը՝ բազմաթիվ տարբեր գործոնների հետ անմիջապես կապված, և առաջին հերթին՝ բոլոր խաղացողների համար սեղանի վրա ընդհանուր խաղաքարտեր հայտնվելու որոշակի ընթացակարգերի հետ (ֆլոպ, Թյորն և Ռիվեր), դրա հետ կապված տարբեր որոշումների բազմազանությունից ստույգ տարբերակի ընդունումը, ինչպես նաև մրցաշարի բոլոր մասնակիցների համար նախորոկ հաստատված ֆիշկաների որոշակի քանակի առկայությունը, որոնք ստանում է յուրաքանչյուր խաղացող մրցաշարի մեկնարկից առաջ, թույլ են տվել մշակել և գտնել ընթացակարգային որոշումներ, որոնք սպորտային մրցակցության համատեքստում իրենցից ներկայացնում են պոկերի մրցաշարի կոռեկտ ձևաչափեր։ == Պատմություն == Պոկերը խաղ է, որը խաղում են ամբողջ աշխարհում։ Այն շատ տարածված և սիրված է բոլորի կողմից։ Պոկերը նույնիսկ ստանում է սպորտային ստատուս և անցկացվում են մրցաշարեր ամբողջ աշխարհով մեկ, ամբողջ շաբաթ։ Պոկերի ծագումը կապված է բազմազան և հաճախ իրարամերժ լեգենդների հետ։ Իսկ իր ծագման հայրենիքի կոչմանն արժանի թեկնածուներ են համարվում բազմաթիվ երկրներ։ Պարզ է միայն մեկ բան, որ Պոկերը իր այժմյան տեսքը ստացել է տարբեր խաղերի զանազան էլեմենտներից։ Ամենահինը համարվում է չինական տարբերակը։ Համաձայն նրա, այն առաջացել է մ.թ.ա. 900 թվականին՝ Տիան Սիաում, (այսպես կոչում էին այն ժամանակ ամբողջ աշխարհը իսկ հետագայում այսպես էր կոչվում այն տարածքը, որտեղ տարածվում էր չինական իմպերատորի իշխանությունը՝ համաձայն Կոնֆուցիոսի իդեոլոգիայի ) տեղական Դոմինոյի զարգացման արդունքում։ (contracted; show full) Մյուս տարբերակը խոսում է այն մասին, որ խաղը առաջացել է պարսկական «Աս Նաս» (as nas) խաղից։ 17 –րդ դարում այժմյան իրանցիների նախահայրերը հավաքվել են հինգական և փորձել են իրենց հաջողությունը 25 խաղաթղթից բաղկացած խաղակապոցներով, 5 մաստից բաղկացած խաղաթղթերով։ Որոշ ժամանակահատված անց, 25 խաղաթղթի փոխարեն սկսել են օգտագործել 32 խաղաթուղթ։ Մոտավորապես 1834-1837 թվականներին Ամերիկայում առաջացել է այսպես կոչված «ֆրանսիական խաղակապոցը»՝ կազմված 52 խաղաքարտից։ Այն դարձել է Պոկերի նոր ստանդարտ։ Պոկերը և իր տարատեսակները լայնորեն տարածում են գտել Ամերիակայում և դարձել «վայրի արևմուտքի» առանձնահատուկ խորհրդանիշ։ Այդ ժամանակ յուրաքանչյուր սալոնիկում կար սեղանիկ, որի շուրջ հնարավոր էր խաղաթուղ խաղալ։ Պոկերի զարգացման ևս մեկ խթանիչ ուժ հանդիսացավ նաև քաղաքացիական պատերազմը։ Զինվորական բարակներում այն դարձավ ժամանցի անփոխարինելի մասնիկ։ (contracted; show full)Նո-լիմիթ (No-Limit) խաղ անսահմանափակ խաղադրույքով, Իրավիձակ սեղանի շուրջ, երբ մի խաղացող կատարում է իր ունեցած բոլոր խաղադրամները Պոթ-լիմիթ (Pot-Limit) խաղադրույք սեղանի եղած խաղադրամի չափով սահմանափակված Լիմիթ (Limit) լիմիթ պոկեր, նախորոք որոշվում է խաղադրույքի չափսը, որը սահմանափակված է == Հղումներ == ⏎ ⏎ * [http://armpokerfed.org/ Պոկերի հայկական ֆեդերացիայի կայքէջ] == Տես նաև == * [[Պոկերի Հայկական Ֆեդերացիա]] * [[Ակումբային պոկեր]] * [[Թեքսաս Հոլդեմ]] [[Կատեգորիա:Պոկեր]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=2668664.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|