Difference between revisions 748094 and 748097 on hywiki

{{Հեղինակային իրավունքների խախտում|url=http://tatevvillage.wordpress.com/satanayi-kamurj/}}
Տաք ջուր – Որոտանի վրա գտնվում է Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը “Սատանայի կամուրջ”-ը: Այն ջրի խելահեղ հոսանքի վրա կախված անձեռագործ բնական տանիք է` մոտ 150 մետր լայնությանբ և 200 մետր երկարությամբ: Կամուրջը կազմված է կրաքարից և տրավիրտինից, ունի հարթ մակերևույթ. նրա առանձին փոսերում պղպջակներ արձակելով բխում են տաք հանքային աղբյուրներ: Կիրճի երկու զառիթափի լանջերը ևս կազմված են տրավերտինից, որոնք դեղնակարմրավուն քարափների երկու կողմից 250-300 մետր բարձրությոմբ պարիսպներով իջնում են կամրջի եզրին: Այդ քարափները այնքան իրար մոտ են, որ կազմում են ընդամենը 180-200 մետր լայնությամբ մի նեղ միջանցք: Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից կազմում է մոտ 100 մետր: Նրա տակ կուտակված տրավերտինե սյուները, վիթխարի ստալակտիտներ, կախված են գետի վրա և ունեն դեղին գույն, իսկ ներքևում հետզհետե կանաչում են նմանվելով փրփրագեղ ջրերին: Այդ ստալակտիտները առաջանում են շրջակա քարափների և հենց կամրջի ընդերքում հոսող հանքային ջրերի մեջ լուծվող կալցիումի և այլ աղերի անջատումից:

Սատանայի կամրջի վրա և շրջակայքում կան հանքային աղբյուրներ, որոնց ջրի քանակը կազմում է օրական 500-600 հազար լիտր: Նրանց ջերմաստիճանը 25 աստիճան է:

Սատանայի կամրջի հանքային աղբյուրների մասին Պրոֆ. Ա.Ա. Ֆլորենսկին գրել է. «Սատանայի կամրջի աղբյուրները բնության հրաշագեղ հուշարձաններ են, որոնք հիացմունք են պատճառում իրենց յուրահատկությամբ և գեղեցկությամբ: Դարեր շարունակ այդ հանքային ջրից նստվածք է առաջացել և անդնդախոր ձորի երկու ափերը ամուր միացել են իրար որի միջով հոսում է որոտընդոստ Որորտան գետը»:

Տեղի բնակիչները վաղ ժամանակներում չկարողանալով բացատրել երկրաբանական այդ պրոցեսները, այն համարել են սատանայի գործ, իսկ կամուրջը «Սատանայի կամուրջ»:

Դարեր շարունակ ժողովուրդները այդ ջրերը օգտագործել են զանազան հիվանդությունների, հատկապես ռեմատիկ, բուժման համար:

1972 թվականին այդ հանքային ջրերի մոտ կառուցվել է Հանգստյան տուն…

Կան նաև հետևյալ հանքային ջրերը`

Քոսի աղբյուրը Որոտանի ափին:
Աղանձու գետի հանքային ջուրը:
Ուրթուխաների գետի ափի հանքային ջուրը:
Զկռվարի գետի աղի հանքային ջուրը:
Հեղինակ` Բ. Հարությունյան
Աղբյուրը` http://tatevvillage.wordpress.com/satanayi-kamurj/