Difference between revisions 751675 and 755252 on hywiki{{Վիքիֆիկացում}} Դանիել Ուելբեքը ծնվել է 1990թ. նոյեմբերի 26-ին Մանչեստերում` Գանայից գաղթած ընտանիքում: Նա «Մանչեստեր Յունայթեդ» եկավ 2005/06 մրցաշրջանում և իր դեբյուտը կայացավ ակումբի պատանեկան թիմի կազմում` 2006թ. ապրիլի 8-ին «Սանդերլենդի» դեմ խաղոմ: Հետագա երկու հանդիպումներում նա փոխարինման էր դուրս գալիս, իսկ մրցաշրջանի վերջին խաղերում մնաց պահեստայինների նստարանին: Սակայն արդեն մյուս տարի նա 28 խաղ անցկացրեց երիտասարդական թիմում և խփեց 9 գնդակ: 2007թ. հուլիսին Դաննին պայմանագիր ստորագրեց «Յունայթեդի» հետ և 2007/08 մրցաշրջանը սկսեց մինչև 18 տարեկանների թիմում, սակայն շատ շուտ դարձավ ակումբի պահեստայինների թիմի անդամ` մի քանի անգամ փոխարինման դուրս գալով կարևոր հանդիպումներում: Նրա խաղային գործընթացն աննկատ չմնաց ու 2008 թ. հունվարին նա «Կարմիր Սատանաների» հիմնական կազմի հետ ուղևորվեց Սաուդյան Արաբիա` Սամի Ալ-Ջաբերի հետ հրաժեշտի խաղին, որտեղ Անգլիայի չեմպիոնները հանդիպեցին «Ալ Հիլալ» ակումբի հետ: 2008թ. հունվարի 21-ն կայացավ Ուելբեքի դեբյուտը հիմնական կազմում, երբ նա փոխարինեց Անդերսոնին «Ալ Հիլալի» հետ խաղի 65-րդ րոպեին: Երիտասարդ հարձակվողն ուներ բոլոր հնարավորությունները ոչ-ոքի բերել իր թիմի համար, երբ նրան գցեցին տուգանային հրապարակում հանդիպման վերջին րոպեին, բայց երիտասարդը տասնմեկ մետրանոց նշանից գնակը նետեց դարպասից բարձր: 2008թ. հունվարի 25-ին Ֆերգյուսոնը հայտարարեց, որ մինչև մրցաշրջանի ավարտն Ուելբեքը համարվում է հիմնական կազմի խաղացող, բայց նրան էլ դաշտ չհանեց, թեև մրցաշրջանի արդյունքներով Ուելբեքը դարձավ ակումբային պատվավոր մրցանակի նվաճող, որպես տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: «Մանչեստեր Յւոնայթեդի» կազմում Ուելբեքը լիարժեք դեբյուտ ունեցավ 2008թ. սեպտեմբերի 23-ին`«Միդլսբորոյի» դեմ Լիգայի Գավաթի խաղում: Այդ հանդիպմանը «մանկունիանցիները» հաղթեցին 3-1 հաշվով, բայց Ուելբեքին չհաջողվեց գոլ խփել, թեև նա շատ մոտ էր դրան խաղի 3-րդ րոպեին: Լիգայի Գավաթի հաջորդ տուրում «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում նա 72-րդ րոպեին փոխարինեց Ռոդրիգո Պոսեբոնին ու արդեն մի քանի րոպե անց տաանմեկ մետրանոց վաստակեց, որը վստանորեն իրականացրեց Կարլոս Տևեսը, թիմին բերելով նվազագույն 1-0 հաղթանակը: 2008թ. նոյեմբերի 15-ն կայացավ Դաննիի դեբյուտը Պրեմիեր Լիգայի խաղերում` «Սթոկ Սիթիի» դեմ հանդիպմանը նա 63-րդ րոպեին փոխարինեց կորեացի Պարկին: Երիտասարդ հարձակվողն իր դեբյուտը նշեց գեղեցկությամբ հազվադեպ գոլով` 30 մետրից գրավևլով հակարակորդի դարպասը: Նա նաև աչքի է ընկել Անգլիայի Գավաթում «Սաութհեմպտոնի» և «Դերբի Քաունթիի» դարպասը խփած գոլերով: [[Կատեգորիա:Ֆուտբոլիստներ]] [[ar:داني ويلبيك]] [[bg:Дани Уелбек]] [[cs:Danny Welbeck]] [[da:Danny Welbeck]] [[de:Danny Welbeck]] [[en:Danny Welbeck]] [[es:Danny Welbeck]] [[et:Danny Welbeck]] [[fa:دنی ولبک]] [[fi:Danny Welbeck]] [[fr:Danny Welbeck]] [[ga:Danny Welbeck]] [[he:דני ולבק]]⏎ [[hr:Danny Welbeck]] [[hu:Danny Welbeck]] [[id:Danny Welbeck]] [[it:Danny Welbeck]] [[ja:ダニー・ウェルベック]] [[ka:დენი უელბეკი]] [[ko:대니 웰벡]] [[la:Daniel Welbeck]] [[lt:Danny Welbeck]] [[lv:Denijs Velbeks]] [[mk:Дани Велбек]] [[mr:डॅनी वेल्बेक]] [[ms:Danny Welbeck]] [[nl:Danny Welbeck]] [[no:Danny Welbeck]] [[pl:Danny Welbeck]] [[pt:Danny Welbeck]] [[ro:Danny Welbeck]] [[ru:Уэлбек, Дэнни]] [[sh:Danny Welbeck]] [[simple:Danny Welbeck]] [[sv:Danny Welbeck]] [[th:แดนนี เวลเบก]] [[tr:Danny Welbeck]] [[uk:Денні Велбек]] [[zh:丹尼·维尔贝克]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=755252.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|