Difference between revisions 762597 and 800188 on hywiki

{{Orphan|date=Հունիս 2012}}

'''An Gordonach!''' (Ան Գորդոնախ), [[2010]] թվականի [[Վանաձոր]]ում կազմավորված հայ-շոտլանդական ռոք-խումբ:

== Պատմություն ==

Խումբը ձևավորվել է [[Վանաձոր]]ում [[2010]] թվականի [[օգոստոս]]ին, երբ ծանոթացան կիթառահար և վոկալիստ Ստյուարտ Մոյրն ու նախկին [[ՓՈւՇ]] խմբի կիթառահար [[Տիրայր Մխիթարյան]]ը, իսկ հետագայում նրանց միացավ նաև Quake-ը ( հարվածային գործիքներ): Այնուհետև խումբը սկսեց իր փորձերը վանաձորյան շատ խոստումնալից մի խմբի` [[Որդան Կարմիր (խումբ)|Որդան Կարմիր]]ի ստուդիայում<ref name="պատմություն">[http://angordona.ch/about/?lang=hy An Gordonach!-ի պատմություն]</ref>:

Համաձայն խմբի անդամների, նրանք փորձում են ստեղծել նոր, հետաքրքիր երաժշտական ոճ [[Հայաստան]]ի ռոք երաժշտության մեջ` իրենից ներկայացնելով ռոքի, բրիտ փոփի, շոտլանդական, հայկական ժողովրդական երաժշտությունների խառնուրդ<ref name="պատմություն" />::

== Անվանում ==
An Gordonach!-ը [[գորդոններ]]ի [[Շոտլանդական կլաններ|կլանի]] ռազմական կանչն է: Գորդոնների հնագույն կլանը Ստյուարտի կլանն է` լեռնային [[Աբերդինշիր]]ից: Ըստ խմբի անդամների, [[հայեր]]ի ու [[շոտլանդացիներ]]ի պատմականորեն ընդհանրությունները նկատի ունենալով` խմբի անունն իր մեջ ներառում է երկու ժողովուրդների եռանդն ու ստեղծագործական ուժը<ref name="պատմություն" />:

== Անդամներ ==
* [[Ստյուարտ Մոյր]], կիթառահար, վոկալիստ և ջութակահար:
* [[Տիրայր Մխիթարյան]], բաս, կիթառ:
* [[Quake]], հարվածային գործիքներ:

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Հայկական ռոք խմբեր]]
[[Կատեգորիա:Շոտլանդական երաժշտություն]]