Difference between revisions 765410 and 765445 on hywiki

ՄԱՐԻՆԵ ՎԱՆՔՈՒՄ

 Այս գիշեր մենակ նստել եմ անքուն,
ՈՒ այնտեղ եմ ես, Մարինե վանքում,
Մարինե վանքը Մշո հողում է,
Մշեցու ոգին վրան դողում է,
Մենակ է, տխուր, ձայնի կարոտ է,
Խորանն անծուխ է, պատը՝ արնոտ է:
Շուրջը ամայի քար ու քռա է,
Հույսը իր անցած փառքի վրա է,
Սև է, կանաչ է, քար է, մամուռ է,
Աչքերիս՝ արցունք, սրտիս մրմուռ է:
Սրբապատկերն էլ ինձ պես արթուն է,
Մեր բախտի համար լուռ աղոթում է:
Մարինե վանքում խնկի բույր չկա,
Դողացող ձեռքի խաչհամբույր չկա,
Էլ մեռոն չկա , մանուկ չեն կնքում,
Էլ աստված չկա Մարինե վանքում
 

ՄԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆ / ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ կինը /{{delete|քննարկմանը չի համապատասխանում}}