Difference between revisions 780580 and 780623 on hywiki{{Տեղեկաքարտ Համալսարան | անվանում = Երևանի պետական բժշկական համալսարան | հապավում = ԵՊԲՀ | խորհրդանշան = | պատկեր = [[Պատկեր:YSMU logo.png|190px]] | բնօրինակ_անվանում = | միջազգային_անվանում = Yerevan State Medical Univerity after Mkhitar Heratsi | նախկին_անվանումներ = Երևանի բժշկական ինստիտուտ (contracted; show full)ակատարություն է ունենում ներբուհական աշխատանքների կազմակերպման գործում: ՀՀ կառավարությունը 1995-ին ինստիտուտին տալիս է համալսարանի կարգավիճակ: Նույն թվականին բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը: 2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի։ Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը կառավարության որոշմամբ 2011-ին միավորվում է բժշկական համալսարանի կրթական համակարգին:<ref name="ReferenceA"/> [[File:Nisteri srah.jpg|thumb|Նիստերի դահլիճը միջոցառման ժամանակ]]⏎ ==Կրթություն== Բժշկական համալսարանում գործում են 98 ամբիոն, 6 ֆակուլտետ և ֆակուլտետի կարգավիճակով` օտարերկրացիների ուսուցման դեկանատը, որը հիմնվել է 1957-ին` սփյուռքահայերի ընդունելության նպատակով, ապա 1985-ից սկսվել է օտարազգի ուսանողների ուսուցում: Համալսարանի բաղադրիչն է Երևանի պետական բժշկական քոլեջը, որտեղ կրթությունը կատարվում է 2 տարով` քույրական գործ, մանկաբարձություն, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ մասնագիտություններով:<ref>[http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=223&Itemid=91&lang=am Քոլեջ]</ref> Քոլեջը ղեկավարվում է տնօրենի կողմից: Բացարձակ գերազանցություն, գիտական աշխատանքներ ունեցող համալսարանի ուսանողներն ստանում են անվանական կրթաթոշակներ: Առաջադրման պայմաններից են օտար լեզվի տիրապետումն ու հասարակական ակտիվությունը: Տրվում են տարբեր հիմնադրամների և Մխիթար Հերացու անվան, [[Ռուբեն Յոլյան]]ի, [[Վահան Արծրունի|Վահան Արծրունու]], [[Լևոն Հովհաննիսյան]]ի, [[Ռուբեն Սևակ]]ի անվան կրթաթոշակներ: [[File:Nisteri srah.jpg|thumb|Նիստերի դահլիճը միջոցառման ժամանակ]]⏎ ===Ֆակուլտետներ=== [[Ընդհանուր բժշկություն ֆակուլտետ]]ը կազմվել է 1999-2000 ուսումնական տարում բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետները միավորումից: 1961թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվել է ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1966-67 ուստարում ֆակուլտետը տվել է առաջին 47 շրջանավատը: Ֆակուլտետում սովորում է ավելի քան 800 ուսանող: Դեղագիտական ֆակուլտետը ստեղծվել է 1972-ին: Առաջին շրջանավարտները տվել է 1975-ին: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն ստեղծվել է ՀՀ կառավարության 1994թ. մայիսի 19-ի որոշմամբ: 2011թ. հիմնադրվել է Հանրային առողջության ֆակուլտետը: [[Բժիշկ]]ների, ստոմատոլոգների և դեղագետների պատրաստումն իրականացնում է 2005թ. մասնագիտական ուսուցման ֆակուլտետի վրա հիմնված Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը:<ref>{{cite web|title=Բժշկական համալսարանի ֆակուլտետները|url=http://ysmu.am/am/faculties|accessdate24.05.2012}}</ref> ==Ուսանողներ== {{տես|ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարան}} [[File:Student Scientific Society.jpg|thumb|130px|Ուսանողական գիտական ընկերությունը ստեղծվել է դեռևս 1947թ.]] ԵՊԲՀ-ում է ստեղծվել Հայաստանի առաջին ուսանողական կառույցը:<ref name=1in>{{cite web|url=http://med-practic.com/arm/1055/18216/article.more.html|title=ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է|retrieved=22.07.2012|publisher=Ապագա բժիշկ, ապրիլ, 2012լ}}</ref> Ուսանողների հասարակական ակտիվը ներկայացված է Ուսանողական խորհրդարանով: Վերջինը ֆակուլտետների ուսանողական խորհուրդներ, ակումբները, ընկերությունները ղեկավարող մարմինն է: Ուսանողական գիտական ընկերությունը ստեղծվել է 1947-ին,<ref>{{cite web|url=http://www.amsp.am/index.php?option=com_content&view=article&id=65&Itemid=108&lang=hy|title=Ուսանողական գիտական ընկերություն|retrieved=22.07.2012}}</ref> այն ամբիոններում իրագործում է ուսումնական, հետազոտական աշխատանքներ: Առաջին ուսանողական թերթի հեղինակը Բժշկական համալսարանի ուսանողներն են,<ref name=1in/> նրանց կողմից է կազմվում և խմբագրվում «Մեդիկուս» ամսագիրը: Ուսանողներն անդամակցում են Բժիշկ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիային (IFMSA), Ատամնաբույժ Ուսանողների Միջազգային Ասոցիացիային (IADS), Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիային (IPSF): Բժշկական համալսարանի ուսանողներից 1000-ից ավելին արտասահմանցիներ են, նրանք խորհրդարանի ենթակայությամբ ունեն առանձին ուսանողական խորհուրդ: {{clear|right}} ==Այցելեք նաև== [[Հայաստանի Բարձրագույն Ուսումնական Հաստատությունների ցանկ]] ==Արտաքին հղումներ== *[http://ysmu.am/ ԵՊԲՀ պաշտոնական կայքը]⏎ ⏎ ==Աղբյուրներ== {{Ծանցանկ}} [[Կատեգորիա:Երևանի պետական բժշկական համալսարան| ]] [[Կատեգորիա:Համալսարաններ այբբենական կարգով]] [[en:Yerevan State Medical University]] [[ru:Ереванский государственный медицинский университет имени Мхитара Гераци]] [[uk:Єреванський державний медичний університет ім. Мхітара Гераци]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=780623.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|