Difference between revisions 782990 and 782992 on hywiki{{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Մենք ենք, մեր սարերը | բնօրինակ անվանում = Մենք ենք, մեր սարերը | պատկեր = | լայնություն = | նկարագրում = | ժանր = | երկիր = [[ՀԽՍՀ]] | ժանր = | թվական = 1969 | լեզու = Հայերեն | ռեժիսոր = [[Հենրիկ Մալյան]] | պրոդյուսեր = | սցենարիստ = [[Հրանտ Մաթևոսյան]] | դերակատարներ = [[Մհեր Մկրտչյան]]
[[Սոս Սարգսյան]]
[[Արտավազդ Փելեշյան]]
[[Խորեն Աբրահամյան]]
[[Արմեն Այվազյան (դերասան)|Արմեն Այվազյան]]
[[Ազատ Շերենց]] | օպերատոր = Կ. Մեսյան | երաժշտություն = [[Տիգրան Մանսուրյան]] | կարդում են = | կինոընկերություն = Հայֆիլմ | տևողություն = 94 րոպե | բյուջե = | շահույթ = | տեղայնացնող = | նախորդ = | հաջորդ = | MPAA ռեյտինգ = | imdb_id = | կայք = }} '''Մենք ենք, մեր սարերը''',- [[Հենրիկ Մալյան]]ի, ըստ [[Հրանտ Մաթևոսյան]]ի ստեղծագործության նկարահանած գեղարվեստական կինոնկար։ Նկարահանվել է [[Հայֆիլմ]] կինոստուդիայում [[1969]] թվականին։ == Սյուժեն == Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։ Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորցում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։ [[Պատկեր:Menkenkmersarer.jpg|thumb|300px|Դրվագ ֆիլմից]] Քննությունը շարունակելու համար լեյտենանտը որոշում է գործի մասնակիցներին՝ Իշխանին, Ավագին, Պավլեին, Զավենին ու Ռևազի, տանել միլիցիայի բաժանմունք։ Իսկ քանի որ հենց այդ օրերին գյուղից պետք է ոչխարներ տանեին մթերակայան, նրանք քաղաք են գնում սարերով՝ իրենց հետ տանելով մթերման հոտը։ == Ստեղծագործական խումբ == *Սցենարիստ՝ [[Հրանտ Մաթևոսյան]], *ռեժիսոր՝ [[Հենրիկ Մալյան]], *օպերատոր՝ Կ. Մեսյան, *կոմպոզիտոր՝ [[Տիգրան Մանսուրյան]], *նկարիչներ՝ [[Ստեփան Անդրանիկյան]], Մ. Առաքելյան, *հնչյունային ռեժիսոր՝ [[Կարեն Կուրդիյան]], *խմբագիր՝ Վ. Մնացականյան == Դերերում == *Լեյտենանտ — [[Սոս Սարգսյան]], *Իշխան — [[Մհեր Մկրտչյան]], *Պավլե — [[Խորեն Աբրահամյան]], *Ավագ — [[Ազատ Շերենց]], *Զավեն — Արմեն Այվազյան, *Ռևազ — [[Արտավազդ Փելեշյան]] == Թևավոր խոսքեր == * — Ուսիդ կեղտը մաքրիր։
— Սա կեղտ չի, թրիք է։ Կեղտն ու թրիքն էլ չեք տարբերում։ * Բա կարծում ես մի մարդով եզ շուռ տալը հե՞շտ է, մի մարդ սկի մի կնիկ էլ չի կարող շուռ տալ, ուր մնաց մի եզ: ==Արտաքին հղումներ== * http://www.gaiff.am/am/films/2005/weandourmountains/ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կայք {{վիքիքաղվածք|Մենք ենք, մեր սարերը}} [[Կատեգորիա:1969 ֆիլմեր]] [[Կատեգորիա:Հայկական ֆիլմեր]] [[Կատեգորիա:Խորհրդային ֆիլմեր]] [[en:We and Our Mountains]] [[ru:Мы и наши горы (фильм)]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=782992.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.