Difference between revisions 822862 and 822863 on hywiki{{Orphan|date=Հունիս 2012}}
'''An Gordonach!''' (Ան Գորդոնախ), [[2010]] թվականի [[Վանաձոր]]ում կազմավորված հայ-շոտլանդական ռոք-խումբ։
== Պատմություն ==
Խումբը ձևավորվել է [[Վանաձոր]]ում [[2010]] թվականի [[օգոստոս]]ին, երբ ծանոթացան կիթառահար և վոկալիստ Ստյուարտ Մոյրն ու նախկին [[ՓՈւՇ]] խմբի կիթառահար [[Տիրայր Մխիթարյան]]ը, իսկ հետագայում նրանց միացավ նաև Quake-ը (հարվածային գործիքներ)։ Այնուհետև խումբը սկսեց իր փորձերը վանաձորյան շատ խոստումնալից մի խմբի՝ [[Որդան Կարմիր (խումբ)|Որդան Կարմիր]]ի ստուդիայում<ref name="պատմություն">[http://angordona.ch/about/?lang=hy An Gordonach!-ի պատմություն]</ref>։
Համաձայն խմբի անդամների, նրանք փորձում են ստեղծել նոր, հետաքրքիր երաժշտական ոճ [[Հայաստան]]ի ռոք երաժշտության մեջ՝ իրենից ներկայացնելով ռոքի, բրիտ փոփի, շոտլանդական, հայկական ժողովրդական երաժշտությունների խառնուրդ<ref name="պատմություն" />։
== Անվանում ==
An Gordonach!-ը [[գորդոններ]]ի [[Շոտլանդական կլաններ|կլանի]] ռազմական կանչն է։ Գորդոնների հնագույն կլանը Ստյուարտի կլանն է՝ լեռնային [[Աբերդինշիր]]ից։ Ըստ խմբի անդամների, [[հայեր]]ի ու [[շոտլանդացիներ]]ի պատմականորեն ընդհանրությունները նկատի ունենալով՝ խմբի անունն իր մեջ ներառում է երկու ժողովուրդների եռանդն ու ստեղծագործական ուժը<ref name="պատմություն" />։
== Անդամներ ==
* [[Ստյուարտ Մոյր]], կիթառահար, վոկալիստ և ջութակահար։
* [[Տիրայր Մխիթարյան]], բաս, կիթառ։
* [[Quake]], հարվածային գործիքներ։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Հայկական ռոք խմբեր]]
[[Կատեգորիա:Շոտլանդական երաժշտություն]]All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=822863.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|