Difference between revisions 857624 and 857625 on hywiki{{unreferenced}} {{wikify}} {{tone}} {{COI}} [[Պատկեր:Poker Table.jpg|thumb|300px|Պոկերի խաղասեղան]] == Պոկեր == Պոկերը դա ինտելեկտուալ, տրամաբանական և շատ հետաքրքիր խաղ է: Խաղին վարժ տիրապետման և առանձնահատուկ ընդունակությունների դեպքում «բախտի» գործոնը այս խաղում ճիշտ այնպիսին է ինչպիսին կա օրինակ այլ տրամաբանական սպորտաձևերում, օրինակ՝ շախմատում, շաշկիում, գոլֆում, թենիսում և այլն: Պոկերը տարածված է աշխարհով մեկ: Որոշ երկրներում այն հասել է նույնիսկ ազգային ավանդական մակարդակի և իր վարկանիշերով և առավելություններով չի զիջում օրինակ գոլֆին կամ թենիսին: Պոկերի մեծ մրցաշարերի հաղթողները վաղուց արդեն ստանում են ավելի դրամային պարգևներ քան օրինակ այլ սպորտաձևերում վարձատրվող լավագույն մարզիկները: ([[Մասնակից:Armpoker|Armpoker]] ([[Մասնակցի քննարկում:Armpoker|քննարկում]]) 10:04, 16 Հոկտեմբերի 2012 (UTC)) == Պատմությունը == Պոկերը խաղ է, որը խաղում են ամբողջ աշխարհում: Այն շատ տարածված և սիրված է բոլորի կողմից: Պոկերը նույնիսկ ստանում է սպորտային ստատուս և անցկացվում են մրցաշարեր ամբողջ աշխարհով մեկ: Պոկերի ծագումը կապված է բազմազան և հաճախ իրարամերժ լեգենդների հետ: Իսկ իր ծագման հայրենիքի կոչմանն արժանի թեկնածուներ են համարվում բազմաթիվ երկրներ: Պարզ է միայն մեկ բան, որ Պոկերը իր այժմյան տեսքը ստացել է տարբեր խաղերի զանազան էլեմենտներից: Ամենահինը համարվում է չինական տարբերակը: Համաձայն նրա, այն առաջացել է մ.թ.ա. 900 թվականին՝ Տիան Սիաում, (այսպես կոչում էին այն ժամանակ ամբողջ աշխարհը, իսկ հետագայում այսպես էր կոչվում այն տարածքը, որտեղ տարածվում էր չինական իմպերատորի իշխանությունը՝ համաձայն Կոնֆուցիոսի իդեոլոգիայի ) տեղական Դոմինոյի զարգացման արդունքում: Տարբեր հետազոտողների կարծիքներ համընկնում են այն տարբերակի շուրջ, որ խաղը առաջացել է չինաստանում՝ տեղական ոսկրյա խաղաքարտերով խաղի զարգացման հետ մեկտեղ: Գոյություն ունեն պատմական փաստարկներ, որ չինական իմպերատոր Մու-Ցունգ –ը (Mu Tsung) խաղացել է ոսկրյա խաղաքարտերով իր կնոջ հետ՝ մ.թ.ա. 969 թվականին: Պոկեր խաղի մասին մեզ հասած առաջին հիշատակումները վերաբերում են 1526 թվականին: Այդ նախնական պոկերի ձևում խաղաքարտերը բաժանվել են երեքական և խաղը կոչվել է «Պրիմերո», Իսպանիայում և Իտալիայում իսկ Ֆրանսիայում՝ «Լա Պրիմ»: Խաղը իր մեջ ներառել է նաև ներդրումային չափերի հայտարարությունը, իսկ հայտարարված կոմբինացիաներն են եղել՝ Երեք միանման խաղաքարտերը, Զույգերը ինչպես նաև միևնույն Մաստի խաղաքարտերը՝ Ֆլեշ անվանմամբ: 1700 թվականին առաջացել են երկու միանման խաղեր՝ «Թին Պատտի»-ն («Teen Patti») և «Բրագ»-ը («Brag») : «Թին Պատտին»-ն հնդկական խաղ է, որում օգտագործվում են խաղակապոցներ՝ 52 –ական խաղաթղթերով և կատարվել են շրջանաձև ներդրումներ՝ նման Պոկերայինին: Ինչպես նաև խաղի ընթացքում օգտագործվել են տերմիաններ և ֆրազաներ՝ նման պոկերաին արտահայտություններին, օրինակ՝ Բլայդեր (կույր ներդրում) կամ Փոթ (բանկ) և այլն: «Թին Պատտի»-ում ներդրման կանոնները և խաղաթղթերի հերթականությունը նույնպես նման են ժամանակակից Պոկերին: Որոշները կարծում են, որ Պոկերը առաջացել է հին գերմանական «Պոխշպիլ » խաղից՝ իր մեջ ներառելով «շուկայի» պրոցեդուրան, բլեֆի էլեմենտները և Պասի հնարավորությունը՝ "Ich poche", կամ «Ես պաս»: Գերմանական ծագման կողմնակիցներին առճակատում են ֆրանսիական, չինական և ամերիկյան ծագման հիպոթեզի կողմնակիցները: Մյուս տարբերակը խոսում է այն մասին, որ խաղը առաջացել է պարսկական «Աս Նաս» (as nas) խաղից: 17 –րդ դարում այժմյան իրանցիների նախահայրերը հավաքվել են հինգական և փորձել են իրենց հաջողությունը 25 խաղաթղթից բաղկացած խաղակապոցներով, 5 մաստից բաղկացած խաղաթղթերով: Որոշ ժամանակահատված անց, 25 խաղաթղթի փոխարեն սկսել են օգտագործել 32 խաղաթուղթ: Մոտավորապես 1834-1837 թվականներին Ամերիկայում առաջացել է այսպես կոչված «ֆրանսիական խաղակապոցը»՝ կազմված 52 խաղաքարտից: Այն դարձել է Պոկերի նոր ստանդարտ: Պոկերը և իր տարատեսակները լայնորեն տարածում են գտել Ամերիկայում և դարձել «վայրի արևմուտքի» առանձնահատուկ խորհրդանիշ: Այդ ժամանակ յուրաքանչյուր սալոնում կար սեղանիկ, որի շուրջ հնարավոր էր խաղաթուղթ խաղալ: Պոկերի զարգացման ևս մեկ խթանիչ ուժ հանդիսացավ նաև քաղաքացիական պատերազմը: Զինվորական բարակներում այն դարձավ ժամանցի անփոխարինելի մասնիկ: Եվս մեկ տեսական մոտեցում խոսում է Ֆրանսիական «Պոկ»-ի (poque) մասին: Գալլերի նախնիները, որոնք հիմնել են Նոր Օռլեանը, մոտավորապես 1480 թվականին, խաղացել են նշված խաղը, որն իր մեջ ներառել է բլեֆը և ներդրումային կանոնները: Համարվում է, որ հենց այդ ժամանակ առաջին անգամ օգտագործվել է խաղակապոցը՝ բաղկացած Պիկերից, Աղյուսներից, Խաչերից և Սրտերից: Այսպես թե այնպես, առաջին անգամ Պոկեր բառը օգտագործվում է ամերիկյան աղբյուրներում տանսիններորդ դարի առաջին կեսում: «Նոր Աշխարհի» բազմախավ բնակավայրերը վայելում էին իրենց ժամանցային «վիսկին», «ջինը» և «ռոմը» պոկեր խաղալով:<ref>[http://www.apfpoker.com Պոկերի հայկական ֆեդերացիայի կայքէջ]</ref>: ([[Մասնակից:Armpoker|Armpoker]] ([[Մասնակցի քննարկում:Armpoker|talk]]) 12:27, 13 Հունիսի 2012 (UTC))([[Մասնակից:Armpoker|Armpoker]] ([[Մասնակցի քննարկում:Armpoker|քննարկում]]) 10:07, 16 Հոկտեմբերի 2012 (UTC)) == Թեքսաս Հոլդեմ == Texas Holdem (Թեքսաս Հոլդեմ) Պատմությունը Թեքսաս Հոլդեմ խաղը առաջացել է քսաներորդ դարի սկզվին ԱՄՆ-ում: Ոչ ոք չի իմանում պոկերի այդ հրաշալի տեսակի առաջին խաղացողի անունը: Խաղը անվանված է ի պատիվ Թեքսաս նահանգի, որտեղ գտնվում է Ռոբսթոուն քաղաքը: Ըստ լեգենդի, Հոլդեմ ամենավաղ խաղը կայացել է այնտեղ: Հոլդեմը պոկեր խաղալու ամենատարածված տարատեսակն է ամբողջ աշխարհում և համացանցում (ինտերնետ): Թեքսաս Հոլդեմի հանրահայտության կտրուկ աճ նկատվեց վերջին տարիներում, երբ մեծ ճանաչում են ստացել համացանցը և հեռուստատեսությունը: Գլխավոր մրցաշարերը, ինչպես նաև պոկերի աշխարհի առաջնությունը՝ WSOP, որոնք ցուցադրում են հեռուստատեսությամբ, ավելացրեցին հետաքրքրությունը Թեքսաս Հոլդեմի նկատմամբ անասելի չափով: WSOP-ի 2006 թվականի հաղթող Ջեմի Գոլդ-ը ստացավ ոսկյա ձեռնաշղթա՝ «World Series of Poker 2006» մակագրությամբ և տասերկու միլիոն դոլլար մրցանակ: Մրցաշարի բոլոր մասնակիցները, որոնք հասան վերջնախաղի սեղաններին դարձան միլիոնատերեր: == Կանոններ == Կանոններ Կանոնները պարզունակ են՝ Խաղաթղթերը բաժանողի (Դիլլեր) ձախից առաջին երկու խաղացողները պետք է կատարեն փոքր և մեծ ներդրումներ: Սրանք կոչվում են հարկադրական ներդրումներ: Սեղանի շուրջ գտնվող յուրաքանչյուր խաղացողի դիլլերը տալիս է երկուական խաղաթուղթ: Այս խաղաթղթերը կոչվում են «գրպանային խաղաթղթեր»: Դրանք պետք է ցուցադրվեն այն ժամանակ, երբ կատարված են բոլոր ներդրումները: Ֆլոփ –ից առաջ, «շուկայի» առաջին խաղաշրջանը սկսում է ձախից, մեծ խաղադրույքը կատարողից հետո նստած խաղացողը: «Շուկայի» առաջին շրջանից հետո, եթե խաղի մեջ մնացել են գոնե երկու խաղացող, դիլլերը բացում է «ֆլոփ»-ը՝ երեք ընդհանուր խաղաքարտ սեղանի մեջտեղում: Դիլլերի ձախից երկրորդ խաղացողը սկսում է «Շուկայի» երկրորդ շրջանը: Ֆլոփի վրա կատարված ներդրումներից հետո դիլլերը բացում է չորրորդ խաղաթուղթը՝ «Թորն»- ը : Այնուհետ հետևում է «Շուկայի» երրորդ շրջանը: Վերջապես բացվում է վերջին ընդհանուր խաղաթուղթը՝ «Ռիվեր»-ը: Սա «Շուկայի» չորրորդ և վերջին շրջանն է: Եթե «Շուկա»-ի այս վերջին շրջանի արդյունքում մնում է միայն մեկ խաղացող ապա նա հաղթում է Բանկը: Եթե այս վեջին շրջանից հետո մնում են մեկից ավել խաղացողներ, ապա կատարվում է «Գրպանային քարտեր»-ի բացում: Խաղացողները ընտրում են հինգ լավագույն խաղաթղթեր յոթ հնարավորից, որոնք գտնվում են խաղի մեջ: Խաղացողը իր «Գրպանային քարտեր»-ից կարող է օգտագործել մեկ, երկու, կամ ոչ մի խաղաթուղթ՝ հինգ լավագույն խաղաթղթերն ընտրելու համար: Լավագույն «ձեռք»-ով խաղացողը շահում է բանկը: Եթե երկու կամ ավելի խաղացողներ կազմում են հավասար «ձեռք»-եր, ապա բանկը կիսվում է հավասար նրանց միջև: == Բառարան == *Poker -պոկեր *Chip – խաղաքարեր *Deck - խաղաթղթերի կապոց *Deal - հերթախաղ *Deck order - խաղաթղթերի հաջորդականություն *Hand - «ձեոք խաղ» *Duplicate Poker – Կրկնօրինակ պոկեր *Big blind = Մեծ խաղադրույք, երբ խաղաթղթերը բաժանողի ձախից երկրորդ խաղացողը՝ Santa Barbara-ն «Թեքսաս Հոլդեմ»-ում, կատարում է ներդրում: *Cap - քափ *Position on – առաջնային դիրք *Flop – Ֆլոփ *Turn – Հերթ *River - վերջնաքարտ *Mind Sport – Տրամաբանական Սպորտ *Promote – աջակցել *Session - խաղամաս *Blind - սա այն ներդրման չափն է երբ խաղաթուղթ բաժանողի ձախ կողմից գտնվող երկու հերթական խաղացողները՝ «փոքր սև» «մեծ սև» կատարում են ներդրում «ձեռք խաղը» սկսելու համար: *Bid – առաջարկ *Check –ստուգում *Upload – վերբեռնում *Entry – մուտք *Raise – բարձրացում * [http://www.nataliegalustian.com Պոկեր գրքերի հավաքածու Լոնդոնում] == Խաղաթղթերի համակցումը == .Նույներանգ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) Т♥ К♥ Д♥ В♥ 10♥. .Նույներանգ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) 9♠ 8♠ 7♠ 6♠ 5♠. .Չորս խաղաթղթեր նույնատիպ (քառե) 3♥ 3♦ 3♣ 3♠ 10♣ .1.զույգ և 3 նույնատիպ (ֆուլ հաուզ) 10♥ 10♦ 10♠ 8♣ 8♥ .Ցանկացած 5 նույներանգ (ֆլաշ) К♠ В♠ 8♠ 4♠ 3♠. .Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) 5♦ 4♥ 3♠ 2♦ Т♦ .Երեք խաղաթղթեր նույնատիպ (թրիս) 7♣ 7♥ 7♠ K♦ 2♠ .Երկու զույգ 8♣ 8♠ 4♥ 4♣ 2♠ .Մեկ զույգ 9♥ 9♠ Т♣ В♠ 4♥ .Մեկանոցից ցածր Т♣ 7♥ 2♠ 4♦ 8♠ == Մրցաշարին պատկանող բառարան == Ռեբայ (Re-Buy) Գնել Մրցաշարի խաղադրամներ Էդ-օն (Add-On) Մրցաշարի ընթացքում, վերչի խաղադրամների գնում Ֆրիզ-աուտ (Freezeout) Մրցաշար առանց (Re-buy) և (Add-on) Սատելիտ (Satellite) Մրցանակ որով, կարող են մասնակցել, ավելի մեծ և ավելի թանկ մրցաշարի Նո-լիմիթ (No-Limit) Խաղ անսահմանափակ խաղադրույքով, Իրավիձակ սեղանի շուրջ, երբ մի խաղացող կատարում է իր ունեցած բոլոր խաղադրամները Պոթ-լիմիթ (Pot-Limit) Խաղադրույք սեղանի եղած խաղադրամի չափով սահմանափակված Լիմիթ (Limit) Լիմիթ պոկեր, նախորոք որոշվում է խաղադրույքի չափսը, որը սահմանափակված == Հղումներ == {{Ծանցանկ}} == Տես նաև == * [[Պոկերի Հայկական Ֆեդերացիա]] * [[Ակումբային պոկեր]] * [[Թեքսաս Հոլդեմ]] * [[Առցանց պոկեր]] [[Կատեգորիա:Պոկեր]] [[af:Poker]] [[als:Poker]] [[ar:بوكر]] [[arz:پوكر]] [[bg:Покер]] [[bo:ཏག་སེ།]] [[bs:Poker]] [[ca:Pòquer]] [[cs:Poker]] [[cy:Pocer]] [[da:Poker]] [[de:Poker]] [[el:Πόκερ]] [[en:Poker]] [[eo:Pokero]] [[es:Póquer]] [[et:Pokker]] [[eu:Poker]] [[fa:پوکر]] [[fi:Pokeri]] [[fr:Poker]] [[fy:Poker]] [[ga:Poker]] [[gl:Póker]] [[he:פוקר]] [[hi:पोकर]] [[hr:Poker]] [[hu:Póker]] [[id:Poker]] [[is:Póker]] [[it:Poker]] [[ja:ポーカー]] [[ko:포커]] [[lb:Poker]] [[lt:Pokeris]] [[lv:Pokers]] [[mk:Покер]] [[nl:Poker]] [[nn:Poker]] [[no:Poker]] [[oc:Poker]] [[pl:Poker]] [[pt:Pôquer]] [[ro:Poker]] [[ru:Покер]] [[rw:Pokeri]] [[scn:Poker]] [[sco:Poker]] [[simple:Poker]] [[sk:Poker]] [[sl:Poker]] [[sr:Покер]] [[sv:Poker]] [[ta:போக்கர் (சீட்டு ஆட்டம்)]] [[th:โป๊กเกอร์]] [[tr:Poker]] [[uk:Покер]] [[vi:Xì tố]] [[war:Poker]] [[yi:פאקער]] [[zh:撲克]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=857625.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|