Difference between revisions 903239 and 1093878 on hywiki{{Տեղեկաքարտ պարբերական |անուն = Nature |կազմ = [[Պատկեր:Nature cover, November 4, 1869.jpg|200px|center|Առաջին անվանաէջը, նոյեմբերի 4, 1869]] |առարկաներ = [[Բազմաառարկա]] | վերանայված = այո |լեզու = [[անգլերեն]] |կայք = http://www.nature.com/nature/index.html |հղում1 = http://www.nature.com/nature/about/index.html |հղում1-անուն = About Nature |հրատարակիչ = [[Nature Publishing Group]] |երկիր = [[Միացյալ Թագավորություն]] |հապավում = չունի |պատմություն = 1869-ից մինչ հիմա |հաճախականություն = Շաբաթական |ՄՍՍՀ = 0028-0836 | լայնք = 25em }} ⏎ ⏎ '''Nature''' (''Նեյչր''). նշանավոր [[անգլիա]]կան [[գիտական պարբերական|գիտական շաբաթագիր]] է, որն առաջին անգամ լույս է տեսել [[1869]] թվականի [[նոյեմբերի 4]]-ին: [[2007]] թվականին 28.751 [[ազդեցության գործոն]]ով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը. ամենամեծ մրցակից [[Science]]-ին (26.372 ազդեցության գործո) թողնելով երկրորդ տեղում:<ref>{{cite web|title=Nature shines in 2007 Journal Citation Report (անգլերեն)|url=http://www.laboratorytalk.com/news/ntu/ntu157.html|accessdate=2009-10-16}}</ref> Գիտական պարբերականների մեծ մասն բարձրորեն մասնագիտացված են, և Նեյչրը սակավ պարբերականներից է (մյուս ականավոր օրինակներից են Science և [[Proceedings of the National Academy of Sciences]] շաբաթաթերթերը), որ դեռ հրատարակում է [[բնօրինակ հետազոտություն|բնօրինակ հետազոտության]] հոդվածներ [[գիտություն|գիտական]] բնագավառների լայն տիրույթում: Շատ [[գիտական հետազոտություն|գիտական հետազոտության]] բնագավառներ կան, որոնց մեջ կարևոր նոր զարգացումներն ու բնօրինակ հետազոտությունները տեղ են գտնում Նեյչրում որպես [[հոդված]]ներ և նամակներ: Հետազոտող [[գիտնական]]ները պարբերականի առաջնային ունկնդիրներն են, սակայն ամփոփումներն և կից հոդվածները ամենակարևոր թերթերն հասկանելի են դարցնում ընդհանուր հասարակության և ուրիշ բնագավառներում գիտնականներին: Ամեն թողարկման սկզբում լինում են [[խմբագրական]]ները, լուրերը և հատկանիշ հոդվածները, որոնք գիտնականների ընդհանուր հետաքրքրության մաս են կազմում, որոնցից են ընթացիկ գործերը, գիտության ֆինանսավորումը, բիզնեսը, գիտական [[բարոյականություն]]ը և հետազոտական նվաճումները: Նաև մասեր կան որոնք վերաբերվում են գրքերին և արվեստին: Պարբերականի մնացածը մեծ մասամբ պարունակում է հետազոտական հոդվածներ, որոնք խտացված և հույժ տեխնիկական են: Հոդվածների երկարության վրա խիստ սահմանների պատճառով, շատ անգամ հրատարակված տեքստը հիմնականում հոդվածի թեմայի ամփոփում է, որի մանրամասերի մասին տեղեկությունների համար հղվումներ է տրվում դեպի «լրացուցիչ նյութերը» պարբերականի ցանցակայքի վրա: 2007 թվականին Նեյչրը Science-ի հետ միասին ստացան Աստուրիասի Իշխանի Մրցանակներ Հաղորդակցության և Մարդկայնության շնորհիվ:<ref>[http://www.fundacionprincipedeasturias.org/ing/04/premiados/trayectorias/trayectoria824.html Journal Nature]</ref> {{անավարտ}} ==Աղբյուրներ== {{Reflist}} [[Կատեգորիա:Գիտական պարբերականներ]] [[Կատեգորիա:Շաբաթագրեր]] [[Կատեգորիա:Ակադեմիական հրատարակչություն]] [[ar:نيتشر (دورية)]] [[bg:Нейчър]] [[bn:নেচার]] [[ca:Nature]] [[cs:Nature]] [[da:Nature]] [[de:Nature]] [[en:Nature (journal)]] [[es:Nature]] [[eu:Nature]] [[fa:نیچر]] [[fi:Nature]] [[fr:Nature (revue)]] [[gl:Nature]] [[he:Nature]] [[hi:नेचर (पत्रिका)]] [[hu:Nature (folyóirat)]] [[id:Nature]] [[is:Nature]] [[it:Nature]] [[ja:ネイチャー]] [[kk:Nature]] [[kn:ನೇಚರ್ (ನಿಯತಕಾಲಿಕ )]] [[ko:네이처]] [[ku:Nature (kovar)]] [[nl:Nature]] [[no:Nature]] [[pl:Nature]] [[pnb:نیچر (میگزین)]] [[pt:Nature]] [[ro:Nature]] [[ru:Nature]] [[sk:Nature]] [[sl:Nature]] [[sv:Nature]] [[ta:நேச்சர் (இதழ்)]] [[te:నేచర్ (పత్రిక)]] [[th:เนเจอร์]] [[tr:Nature (dergi)]] [[uk:Nature]] [[ur:نیچر]] [[zh:自然 (期刊)]] [[zh-min-nan:Nature]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=1093878.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|