Revision 1227557 of "Ան Գորդոնախ" on hywiki

{{Orphan|date=Հունիս 2012}}
{{Տեղեկաքարտ երաժիշտ 
| Name                = Ան Գորդոնախ
| Img                 = 20101211-IMG 0904.JPG
| Img_capt            = 
| Img_size            = 300
| Landscape           = no
| Background          = group_or_band
| Origin              = [[Վանաձոր]], [[Հայաստան]]
| Ժանր              = [[Հայկական ռոք]] 
| Years_active        = 2010–ներկա 
| Associated_acts     = 
| URL                 = http://angordona.ch/
| Current_members     = Սթյուարթ Մոյր<br />Տիրայր Մխիթարյան<br />Quake
| Past_members        = 
}}

[[File:20101107-IMG 0081-Exported.jpg|thumb|Ան Գորդոնախը համերգի ժամանակ]]

'''Ան Գորդոնախ''' (An Gordonach!), [[2010]] թվականի [[Վանաձոր]]ում կազմավորված հայ-շոտլանդական ռոք-խումբ։

== Պատմություն ==
[[File:An Gordonach! Band.JPG|thumb|Սթյուարթ Մոյր]]
Խումբը ձևավորվել է [[Վանաձոր]]ում [[2010]] թվականի [[օգոստոս]]ին, երբ ծանոթացան կիթառահար և վոկալիստ Ստյուարտ Մոյրն ու նախկին [[ՓՈւՇ]] խմբի կիթառահար [[Տիրայր Մխիթարյան]]ը, իսկ հետագայում նրանց միացավ նաև Quake-ը (հարվածային գործիքներ)։ Այնուհետև խումբը սկսեց իր փորձերը վանաձորյան շատ խոստումնալից մի խմբի՝ [[Որդան Կարմիր (խումբ)|Որդան Կարմիր]]ի ստուդիայում<ref name="պատմություն">[http://angordona.ch/about/?lang=hy An Gordonach!-ի պատմություն]</ref>։
Համաձայն խմբի անդամների, նրանք փորձում են ստեղծել նոր, հետաքրքիր երաժշտական ոճ [[Հայաստան]]ի ռոք երաժշտության մեջ՝ իրենից ներկայացնելով ռոքի, բրիտ փոփի, շոտլանդական, հայկական ժողովրդական երաժշտությունների խառնուրդ<ref name="պատմություն" />։

== Անվանում ==
An Gordonach!-ը [[գորդոններ]]ի [[Շոտլանդական կլաններ|կլանի]] ռազմական կանչն է։ Գորդոնների հնագույն կլանը Ստյուարտի կլանն է՝ լեռնային [[Աբերդինշիր]]ից։ Ըստ խմբի անդամների, [[հայեր]]ի ու [[շոտլանդացիներ]]ի պատմականորեն ընդհանրությունները նկատի ունենալով՝ խմբի անունն իր մեջ ներառում է երկու ժողովուրդների եռանդն ու ստեղծագործական ուժը<ref name="պատմություն" />։


==Կազմը==
* '''[[Սթյուարթ Մոյր]]''', ''կիթառահար, վոկալիստ և ջութակահար։''
:Նախկինում եղել է Ipika խմբի (Քենթ, Անգլիա) կիթառահարը:
* '''[[Տիրայր Մխիթարյան]]''', ''բաս, կիթառ։''
:2002-ից 2007 թվականներին եղել է վանաձորյան «ՓՈՒՇ» ռոք խմբի կիթառահարը: Խմբի ցրվելուց հետո նվագել է [[Գոռ Մխիթարյան]]ի հետ` 2007 – 2008 թվականներին: 
* '''[[Quake]]''', ''հարվածային գործիքներ։''
:Quake-ը նվագել է Վանաձորյան [[Որդան Կարմիր (խումբ)|Որդան Կարմիր]] խմբում 2004-2005 թվականներին:

==Սկավառակագրություն==
* [[2010]]  «Acoustic for Indie Libertines»
* [[2011]]  «Animo non Astutia»

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Հայկական ռոք խմբեր]]
[[Կատեգորիա:Ալտերնատիվ ռոք խմբեր]]
[[Կատեգորիա:Շոտլանդական երաժշտություն]]