Revision 1394695 of "Քննարկում:Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ" on hywiki

{{ջնջել|Քանի որ սա քննարկման էջ է, այստեղ բերված նյութերը քննարկման հետ կապ չունեն}}
== '''ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ''' ==
=== '''''Նախախորհրդային ժամանակաշրջան''''' ===
1849 թվականին Ցարական Ռուսաստանը ստեղծում է Երևանի նահանգը: Բնակիչներն ազատվում են տեղեկանք ստանալու համար Թիֆլիս դիմելու անհրաժեշտությունից: Սակայն նահանգում դեռևս չկար բանկային հաստատություն: Սա կասեցնում է տնտեսության զարգացումը և դառնում անբարենպաստ առևտրի և երկրի ընդհանուր զարգացման համար:  
Գրեթե 20 տարի աշխատելով Թիֆլիսյան մասնաճյուղի հետ, 1893 թվականին Երևանի վաճառականները և գործարարները դիմում են Ռուսաստանին՝ Երևանում պետական բանկի բաժանմունք բացելու խնդրանքով: 1893 թվականի հոկտեմբերի 25-ին բացվում է Ռուսաստանի Պետական բանկի Երևանի բաժանմունքը: Այդ օրը Հայաստանում ծնունդ է առնում բանկային համակարգը:
XX դարի սկզբին Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ տեղի էր ունենում կապիտալի կենտրոնացում: Երկրում իշխում էր ռուսական կապիտալը: Ռուսաստանի խոշոր բանկերը բաժանմունքներ ունեին Անդրկովկասի մեծ քաղաքներում: Երևանում բացվեցին Ազով-Դոնի, Վոլգա-Կամսկի, Կովկասյան, Թիֆլիսի վաճառականների բանկերի բաժանմունքները, իսկ Ալեքսանդրապոլում բացվեց Հասարակական քաղաքային բանկը:
Հայաստանում ֆինանսների նախարարություն բացակայության պատճառով Պետական բանկի գործառույթները հիմնականում սահմանափակվում էին բյուջեի կառավարմամբ և գանձապետարանի գործառնությունների կատարմամբ:
1914 թ. Երևանում գործում էին շուրջ 10 բանկային հաստատություններ: Բանկերը, վարկային գործառնություններից բացի, փայատիրական ձեռնարկություններում կապիտալի ներդրման միջոցով ծավալում էին առևտրաարդյունաբերական գործունեություն: Քաղաքացիական կռիվների տարիներին ֆինանսավարկային համակարգը և դրամաշրջանառությունը կազմալուծված էին: Ֆինանսական իրավունքները ձևական բնույթ էին կրում և «գանձատների» գործունեությունը որևէ կարգավորման չէր ենթարկվում:

=== '''''Առաջին Հանրապետության ժամանակաշրջան''''' ===
1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Հայաս¬տանը, Վրաստանը և Ադրբեջանը, դուրս գալով Ռուսաստանի կայս¬րության կազմից, ստեղծում են անկախ միավորում` Անդրկովկա-սյան կոմիսարիատ, որի ֆինանսների նախարարն էր Խաչատուր Կարճիկյանը: 
1918 թ. մայիսին Անդրկովկասյան կոմիսարիատը լուծարվեց, և ստեղծվեցին անկախ հանրապետություններ: 1918 թ. մայիսի 28-ին անկախ հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, իսկ ելևմտական նախարար` Սարգիս Արարատյանը, հետագայում` Գրիգոր Ջաղեթյանը:
1918-1919 թթ. երկրի ֆինանսավարկային համակարգը լիովին փլուզված էր, պետական գանձարանն ի վիճակի չէր ապահովել ընթացիկ ծախսերն ու անհրաժեշտ հատկացումները: Պետական ծախսերի կրճատման և եկամուտների ավելացման նպատակով կառավարությունը որոշում է բարձրացնել հարկերը, կրճատել դրամական նպաստները, նվազեցնել պետական ծառայողների թիվը, ստեղծել նոր աշխատատեղեր:
Ընթացիկ ծախսերը փակելու համար Կառավարությունը ստիպված էր իրականացնել լրացուցիչ էմիսիաներ: Պետական օրավուր աճող ծախսերը Կառավարությունը հոգում էր թղթադրամներով, տպագրական մեքենան գործում էր կանոնավոր և արագ, ամսական դրամանիշերի տպագրության ծավալը հասնում էր 600-800 մլն ռուբլու:  Բնականաբար, դրամական այս հեղեղը մեծ չափով անդրադառնում էր և «երկրի առևտրաարդյունաբերական վիճակի և' ապրուստի սղության վրա: Մթերքների գները բարձրանում էին խելահեղ արագությամբ», - գրում է վարչապետ Սիմոն Վրացյանը: 
Կառավարությունը հսկայական չափերի է հասցնում չերաշխավորված թղթադրամների թողարկումը: 1919 թ. օգոստոսից մինչև 1920 թ. դեկտեմբերը թողարկվում է 11 մլրդ ռուբլու չեկ, որը հավասար էր 6 մլն ռուբլու` ոսկով: Դա հանգեցնում է գնաճի. եթե 1919 թ. ամռանը Ռուսաստանի կայսրության ոսկե չերվոնեցը (10 ռուբլի) գնահատվում էր 900 ռուբլի չեկերով, ապա 1920 թ. ամռանը` 200 000 ռուբլի չեկերով: Բացի այդ, 1920 թվականի կեին թողարկվել էր 189 մլն ռուբլի արժողությամբ լոնդոնյան ռուբլի (հայկական), որը հավասար էր 540 հազար ռուսական ոսկու: Մեկ լոնդոնյան ռուբլին հավասարեցված էր 100 հայկական չեկի:
 Հանրապետության պետական բանկի դերն ամրապնդելու նպատակով 1920 թ. հոկտեմբերի 26-ին ընդունվում է օրենք` Պետական բանկի Երևանյան բաժանմունքը Հայաստանի Հանրապետության Պետական բանկ վերանվանվելու մասին: Սակայն այդ օրենքի պահանջը չիրականացվեց: Բոլշևիկյան իշխանության հաստատումից հետո, 1920 թ. դեկտեմբերի 20-ին, ընդունվեց բանկերի ազգայնացման մասին դեկրետը:
Վարկային քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում արժեզրկումը կասեցնելու և Պետական բանկը գործող կառույցի վերածելու համար, քանի որ բանկային գործառնությունները հիմնականում իրականացնում էր Ելևմտական նախարարությունը: ՀՀ կառավարությունը փորձում էր որոշակի փոխարժեքով հայկական չեկեր տրամադրել Բաթումում գտնվող Բրիտանական բանկին և Թիֆլիսի բանկում որոշ քանակությամբ արտարժույթ պահել, որի դիմաց ՀՀ քաղաքներում հայկական չեկերով կատարել ֆունտ ստեռլինգի, ֆրանկի, վրացական և ադրբեջանական դրամների փոխանակում: Սակայն, չնայած Կառավարության ջանքերին, բնակչությունը, հատկապես մահմեդական շրջաններում, վստահու¬թյուն չուներ ՀՀ թղթադրամների նկատմամբ և առևտուրն իրականացնում էր հիմնականում անդրկովկասյան բոների միջոցով: ՀՀ կառավարությունը փորձում էր բանակցել վրացական կառավա¬րության հետ` անդրկովկասյան բոների ոչնչացման համար:

=== '''''Խորհրդային ժամանակաշրջան''''' ===
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման նախօրեին գործում էր 6 բանկ (մասնաճյուղ), շրջանառում էին 340 մլն անդրկովկասյան բոն և 11 մլրդ ռուբլուց ավելի հայկական չեկ, որոնց իրական արժեքը կազմում էր ընդամենը 353 հազար մինչպատերազմյան ռուբլի: Փողը լրիվ արժեզրկված էր: Էմիսիայից և մյուս աղբյուրներից ստացված եկամուտները հիմնականում ծառայում էին Ներքին գործոց նախարարությանը և ռազմական ծախսերը հոգալուն: Ֆինանսավարկային համակարգի գլխավոր օղակը` պետբյուջեն, բացակայում էր:  
 ՀՍԽՀ ֆինժողկոմի 1920 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 5 հրամանով Ռուսաստանի Պետական բանկի Երևանի բաժանմունքը վերանվանվում է ՀՍԽՀ Պետական բանկ, իսկ դեկտեմբերի 29-ին` ՀՍԽՀ ժողովրդական բանկ: Ժողովրդական բանկը 1921 թ. օգոստոսին դադարեցնում է իր գործունեությունը, իսկ այդ կառույցի մի շարք գործառնություններ փոխանցվում են Ֆինժողկոմին:
Հանրապետության խորհրդայնացման առաջին տարիներին իրականացվող ռազմական կոմունիզմը նվազեցնում էր փողի դերը: Կոմունիստները ցանկանում էին ընդհանրապես ազատվել շրջանառու փողիից: Այն սկսում են որոշմամբ, ըստ որի մարդիկ աշխատավարձը պետք է ստանային արտադրանքի տեսքով:
Նոր տնտեսական քաղաքականությունն իրականացնելու նպատակով 1921 թվականի հոկտեմբերի 8-ին Ֆինանսների ժողովրդական կոմիսարիատը պատրաստեց և ՀՍԽՀ Ժողկոմխորհին ներկայացրեց Հայաստանի պետական բանկի կանոնադրությունը: 1922 թ. մարտի 20-ին ստեղծվեց ՀՍԽՀ պետական բանկը: Պետական հաստատությունները փոխադարձ հաշվարկներն իրականացնելու և կանխիկ գումար ստանալու համար պարտավոր էին հաշիվ բացել Պետական բանկում, որի վարչությանը իրավունք էր վերապահված մասնաճյուղեր ստեղծել Անդրկովկասի հանրապետություններում: 
1923 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Պետական բանկում աշխատում էր 31 մարդ:
1924 թ. ՀՍԽՀ պետական բանկի Երևանի գրասենյակը վերանվանվեց ԽՍՀՄ պետական բանկի Երևանի գրասենյակի: Նույն թվականի ապրիլի 15-ի պետական հրամանագրով որոշում ընդունվեց Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպի դրամանիշերը Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով փոխանակելու մասին: 
1924 թվականին Հայաստանում, բացի ԽՍՀՄ պետական բանկի Երևանի գրասենյակից, գործում էին Կոմունալ բանկը և դրա բաժանմունքը Լենինականում, Գյուղատնտեսական բանկը և Համամիութենական կոոպերատիվ բանկը: 1925 թվականին Պետական բանկի հայկական գրասենյակը մշակում է առաջին վարկային ծրագիրը։ Բանկը բացում է մասնաճյուղեր Վանաձորում և Գորիսում:
Սկսած 1925 թվականից Պետական բանկի հայկական գրասենյակում մշակվում էր վարկային ծրագիր: Այդ թվականին արդեն իսկ ավանդույթ էր դարձել Պետական բանկի Հայաստանի գրասենյակի կառավարչի նախագահությամբ անցկացվող խորհրդակցությունները, որոնցում ուսումնասիրվում և հաստատվում էին Պետական բանկի, Համամիութենական կոոպերատիվ բանկի, Կոմունալ բանկի, Գյուղատնտեսական բանկի և Փոխադարձ վարկի երևանյան ընկերության վարկային ծրագրերը:  
Արդյունաբերության զարգացման արագ տեմպի արդյունքում 20-ական թվականների երկրորդ կեսից Պետական բանկի գործունեության ուղղությունները արմատապես փոխվեցին: Պահանջվում էր կարճաժամկետ և մեծածավալ ներդրումներ կատարել ծանր արդյունաբերության ոլորտում: 
Պահպանելով Ֆինանսների ժողովրդական կոմիսարիատի համընդհանուր կառավարման սկզբունքը` կարճաժամկետ կապիտալի շարժը կարգավորելու նպատակով 1927 թվականի հուլիսին Պետական բանկին հանձնարարվեց ուղղակիորեն և արդյունավետ կառավարել ամբողջ վարկային համակարգը: Համաձայն կառավարության հրահանգների` Պետական բանկը պետք է իրականացներ մյուս վարկային հաստատությունների վերահսկողությունը: Մասնագիտացված բանկերը իրենց վարկային և ազատ միջոցները պարտավոր էին պահել միայն Պետական բանկում: Նրան իրավունք էր վերապահված մասնակցել մասնագիտացված բանկերի խորհրդի նիստերին և վերահսկողություն սահմանել դրանց նկատմամբ: 1928 թվականի փետրվարին բանկային համակարգի վերակառուցման հետ մեկտեղ սկսվեց կարճաժամկետ վարկավորման գործառնությունների հիմնական ծավալի կենտրոնացումը Պետական բանկում: Նույն թվականի հունիսին Պետական բանկն ստանձնեց նաև պետբյուջեի դրամարկղային կատարումն ապահովելու պարտականությունը:
1929 թ. ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի առաջարկությամբ Պետական բանկի Հայաստանի գրասենյակի նոր շենքի կառուցման համար տրամադրվեց տարածք: Շենքի կառուցումը տևեց 1930-ից մինչև 1933 թվականը: Շենքի նախագծումը և կառուցումն իրականացրել է ճարտարապետ Նիկոլայ Բաևը:
1930 – 1932 թթ. անցկացվեց վարկային բարեփոխում` մասնագիտացված բանկերը վերափոխվեցին և դարձան Երկարատև վարկավորման բանկեր, իսկ բաժանմունքների ցանցը փոխանցվեց ԽՍՀՄ պետական բանկի Հայաստանի գրասենյակին: Մասնագիտացված բանկերն իրականացնում էին իրենց գործառույթները Պետական բանկի բաժանմունքների միջոցով: 1930 թ. հունվարի 1-ի դրությամբ գործում էր ԽՍՀՄ պետական բանկի հայկական գրասենյակի 7 բաժանմունք, իսկ 1931 թ.` 26:
1931 թվականի օգոստոսին ներդրվեց Պետական բանկի միջոցով անկանխիկ հաշվարկների կատարման անակցեպտ ձևը: Սահմանվեցին Պետական բանկի` որպես կարճաժամկետ վարկավորման միասնական բանկի, և հաշվարկային ու դրամարկղային կենտրոնի գործառույթները: 
1932 թվականին վերջնականապես տարանջատվեցին Պետական բանկի և երկարատև վարկավորման բանկերի գործառույթները: Վարկային բարեփոխման արդյունքում բանկերը վերջնականապես դադարեցրեցին առևտրային վարկերի տրամադրումը, և ձևավորեցին խորհրդային տիպի Պետական բանկի հիմնական գործառույթները` տնտեսության ծրագրային վարկավորում, դրամական շրջանառության և հաշվարկների կազմակերպում, պետբյուջեյի դրամարկղային կատարման ապահովում և միջազգային հաշվարկների իրականացում:  
1933 թ. Բանկի հայկական մասնաճյուղի կառավարիչներից երեքը դատապարտվում են` հակախորհրդյաին, ազգայնական, աջ-տրոցկիստական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեղադրանքով: Նրանք ձերբակալվում և գնդակահարվում են, իսկ 30 տարի անց՝ հետմահու արդարացվում: Գրիգոր Ջաղեցյանին նաև գերմանական լրտես անվանեցին, միայն այն պատճառով, որ ուսանել էր Գերմանիայի Լեյպցիգի Բարձրագույն առևտրային ինստիտուտում: Հովհաննես Դավթյանի հետ գնդակահարվում է նաև նրա կինը, իսկ երեխային ուղարկում են մանկատուն:
1938 թ. Պետական բանկը դուրս է գալիս Ֆինանսների ժողովրդական կոմիսարիատի կազմից:
1939 թվականին ԽՍՀՄ պետական բանկը սկսում է կազմակերպություններից կանխիկ դրամի առաքման և դրա տեղափոխման գործընթացը: Պետական բանկի հայկական գրասենյակը կանխիկ դրամի առաքումն ու տեղափոխումը սկսում է իրականացնել միայն պատերազմից հետո` 1940-ական թվականների վերջին, քանի որ Հայաստանի գրասենյակի շատ աշխատակիցներ մասնակցում էին ռազմական գործողություններին, ոմանք` ԽՍՀՄ պետական բանկի դաշտային հաստատությունների կազմում: Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին բյուջեի պակասուրդը համալրելու նպատակով ԽՍՀՄ–ը անցկացնում է կանխիկ դրամի էմիսիա, որի հետևանքով դրամական զանգվածն ավելանում է 4 անգամ:
1946 թ. ԽՍՀՄ պետական բանկը կրկին ընդգրկվում է ԽՍՀՄ ֆինանսների նախարարության կազմում: Պետական բանկի կառավարիչը (նախագահը) միաժամանակ ֆինանսների նախարարի տեղակալն էր:
1950 թ.-ականների սկզբից ակտիվ աշխատանք է տարվում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` ղեկավար և միջին օղակի աշխատողների հեռակա ուսուցումն ապահովելու համար, որի արդյունքում 60 - 70-ական թթ. պաշտոնները զբաղեցնում են միայն բարձրագույն և մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներ:
1953 թ. ԽՍՀՄ պետական բանկի հայկական գրասենյակը վերանվանվում է ԽՍՀՄ պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակ:
1954 թ. ԽՍՀՄ պետական բանկը վերջնականապես դուրս է բերվում ԽՍՀՄ ֆինանսների նախարարության կազմից: 
1959 թ. լուծարվում են մի շարք բանկեր, իսկ դրանց գործառնությունների իրականացման իրավասությունը փոխանցվում է Պետական և Շինարարական բանկերին:
1960 թվականին ԽՍՀՄ պետական բանկը սկսում է վարկավորել երկարաժամկետ ծրագրեր: Նույն թվականի հոկտեմբերին ընդունվում է ԽՍՀՄ պետական բանկի երրորդ կանոնադրությունը: Փոխանակման գործարքներ կատարելու նպատակով հանրապետությունում բացվում են մոտ 160 փոխանակման կետեր, սակայն արդեն 1961 թվականի հունվարի վերջին դրանց թիվը կրճատվում է, և մինչև 1961 թվականի հուլիսի 1-ը փողի փոխանակման գործարքներով զբաղվում են հիմնականում ԽՍՀՄ պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակի բաժանմունքները: 
1961 թվականին տեղի է ունենում ռուբլու արժեզրկում` հին նմուշի դրամանիշերի փոխանակում նորով`1/10 հարաբերությամբ:
1965- 1969 թթ. ընթացքում ԽՍՀՄ բանկի համամիութենական մրցույթին հայկական հանրապետական գրասենյակի մի քանի բաժանմունք շահում է մրցանակային տեղեր: 1982–ին հայկական գրասենյակը գրավում է  առաջին տեղը և ԽՍՀՄ Պետական բանկի պետական հաստատությունների աշխատողների արհմիությունների փոխանցիկ դրոշը:
1969 թ. քսան տարի ընդմիջումից հետո բացվում է հայկական 4 նոր բաժանմունք` Երևանում, Մասիս շրջկենտրոնում, Ջերմուկում և Քաջարանում` Պետական բանկի մանաճյուղերի թիվը հասցնելով 45-ի:
1977 թ. օգոստոսին Պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակը ենթարկվեց կողոպուտի: Պահուստային հիմնադրամի պահոցից առևանգվել էր մեծ գումար (ժողովուրդը այս կողոպուտն անվանել է «դարի կողոպուտ»): 1978 թ. ամռանը հանցագործները ձերբակալվեցին Մոսկվայում, և առևանգված գումարի մեծ մասը վերադարձվեց Պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակ:
Մինչև 1981 թ. Հունիսը հարցերի քննարկումները և որոշոււմների ընդունումը իրականացվել բանկի կառավարչի մոտ հրավիրված խորհրդակցություններում, իսկ նույն թվականի հունիսի 8-ին ստեղծվեց ԽՍՀՄ պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակի վարչություն հետևյալ կազվով` գրասենյակի կառավարիչ, 3 կառավարչի տեղակալ և 5 վարչությունների ու բաժինների պետեր:
1987 թ. ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական գրասենյակը վերան¬վան¬վում է ԽՍՀՄ պետական բանկի հայկական հանրապետական բանկ (ուներ 52 բաժանմունք): Նույն թվականին ստեղծվեցին մի շարք մասնագիտացված բանկեր` ԽՍՀՄ Արտաքին տնտեսական բանկը, Արդշինբանկը, Բնակսոցբանկը, Ագրոարդբանկը և Խնայբանկը:
1988 թ-ից ԽՍՀՄ պետական բանկի հայկական հանրապետական բանկի բոլոր 52 բաժանմունքներն իրենց հաշվեկշիռներով փոխանցվեցին Արդշինբանկին, Բնակսոցբանկին, Ագրոարդբանկին:
1988 թ. հաստատվում է ԽՍՀՄ պետական բանկի չորրորդ և վերջին կանոնադրությունը, համաձայն որի` Պետական բանկը երկրի գլխավոր բանկն է, միասնական էմիսիոն կենտրոնը և ժողովրդական տնտեսությունում վարկային և հաշվարկային հարաբերությունների կազմակերպիչը:
1990 թվականի դեկտեմբերին ընդունվեցին “ԽՍՀՄ պետական բանկի մասին” և “Բանկերի և բանկային գործունեության մասին” օրենքները:

=== '''''ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ''''' ===
1991թ. սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն: Նույն թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով, ժամանակավորապես, մինչև ՀՀ ազգային բանկի մասին օրենքի ընդունումը, ԽՍՀՄ պետական բանկի հայկական հանրապետական բանկը վերակազմավորվեց ՀՀ բանկի, որն իր վրա վերցրեց նորանկախ Հայաստանի Հանրապետության ազգային բանկի գործառույթները: 
1991 թվականի դեկտեմբերի 20-ին ԽՍՀՄ պետական բանկը լուծարվեց, և բանկի ակտիվներն ու պարտավորությունները, ինչպես նաև ՌԽՖՍՀ տարածքի վրա գտնվող գույքը փոխանցվեցին Ռուսաստանի կենտրոնական բանկին:
1992 թվականի մարտի 27-ին Հայաստանի ազգային դրամի անվանման, նմուշի և շրջանառության մեջ մտցնելու մեխանիզմի մրցանակային հանձնաժողովի նիստում, որին մասնակցում էին ՀՀ նախագահը, վարչապետը, Գերագույն խորհրդի պատգամավորներ և այլ շահագրգիռ անձինք, քննարկվեց և ընդունվեց ազգային արժույթի անվանումը (դրամ և լումա), ինչպես նաև ընտրվեցին մրցույթին մասնակցած նկարիչների կողմից ներկայացված դրամանիշերի ձևերը: 
1992 թվականի հուլիսի 1-ից ՌԴ կենտրոնական բանկը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ բոլոր անկանխիկ հաշվարկները սկսեց իրականացնել թղթակցային հաշիվների միջոցով: ՀՀ բացասական վճարային հաշվեկշռի պայմաններում թղթակցային հաշիվների անցնելը հանգեցրեց նրան, որ վճարների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետությունը ՌԴ-ից ստացավ բազմաթիվ տեխնիկական վարկեր, որոնք հետագայում վերաձևակերպվեցին որպես պետական պարտք:
1993թ. ապրիլի 27-ին ՀՀ գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, որով Ազգային բանկը վերանվանվեց ՀՀ կենտրոնական բանկ: Այն ղեկավարում է Իսահակ Իսահակյանը, որը պետական բանկը կառավարում էր 1986 թվականից:  
1993թ. հուլիսի 26-ին Ռուսաստանը դուրս է գալիս խորհրդային ռուբլու գոտուց` մյուս հանրապետություններին թողնելով քայքայված ֆինանսական համակարգ: Թեև 1993թ. սեպտեմբերին նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվում է համաձայնագիր` միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվում է երկկողմանի համաձայնագիր, սակայն դրանք չեն իրագործվում: 1993 թ. հոկտեմբերին Թուրքմենստանը, իսկ նոյեմբերի 12-13-ին Ուզբեկստանը և Ղազախստանը շրջանառության մեջ են դնում իրենց ազգային արժույթները: Հայաստանը միակն էր, որ պահպանում էր խորհրդային ռուբլու շրջանառությունը, և երկիրը հայտնվում է ռուբլիների անկանխատեսելի ներհոսքի վտանգի առջև: Միաժամանակ, Հայաստանը գտնվում էր շրջափակման, էներգետիկ ճգնաժամի մեջ, ռազմական գործողություններ էին սկսվել Լեռնային Ղարաբաղում, տնտեսությունը մտել էր գերգնաճի շրջան:  
Հայաստանը մնում է առանց ընտրության հնարավորության: Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականաց¬նելու նպատակով ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 13-ին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով` ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավար¬կային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի, ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխու¬դարյանի համանախագահությամբ, որի վրա է դրվում իրավիճա¬կային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հանձնաժողովը մինչև նոյեմբերի 22-ը ընդու¬նում է 20-ից ավելի կարևորագույն որոշումներ: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93 թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը` դրամը: 
Դրամի ներդրման առաջին երկու տարիները ծանր էին: 1994 – 95 թթ. միջին տարեկան արժեզրկման տեմպերը կազմեցին համապատասխանաբար 1761 և 32.2 տոկոս: ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար միջին հաշվարկային փոխարժեքը 1995 թվականին կազմեց 400 դրամ` 1993 թվականի 14.5 դրամի դիմաց: Դրամափոխությունից հետո Կենտրոնական բանկը նպատակադրեց որդեգրել կոշտ և զուսպ քաղաքականություն, դրամի կայունացման ֆոնդի կենտրոնացում Կենտրոնական բանկում: Հարկ է նշել, որ սկզբնական շրջանում Կենտրոնական բանկի ոսկու և արտարժույթի պահուստները կազմում էին ընդամենը 500 հազար ԱՄՆ դոլար: 
1994 թվականին ՀՀ կենտրոնական բանկն առաջին անգամ մշակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր: Սույն թվականից սկսած մեծ աշխատանք էր տարվում նորմատիվային բազայի ստեղծման, բանկային վերահսկողության կատարելագործման և դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում էին դրամավարկային քաղաքականության մշակման, ինչպես նաև բանկային տեխնոլոգիաների հետագա զարգացման ու հաշվարկների բարելավման խնդիրները:
1994 թ. հունվարին արձանագրվում է դրամանենգության առաջին փաստը: Դրամանենգը 10 դրամանոց թղթադրամը վերածել էր 100-ի` ավելացնելով մեկ զրո: 
1995թ. հուլիսի 27-ին հիմնվում է Հայաստանի բանկերի ասոցիացիան, որի նախագահ է ընտրվում Տիգրան Սարգսյանը: Ասոցիացիայի նպատակն էր` լոբբիստական գործունեությամբ պաշտպանել անդամակցող բանկերի շահերը: Այժմ այդ կառույցը կոչվում է Հայաստանի բանկերի միություն:  
1996 թվականին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է ՀՀ բանկային համակարգում ձևավորված հարաբերությունները կարգավորող հիմնական` «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ նոր օրենք¬նե¬րը, ինչպես նաև «Բանկերի սնան¬կացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքները: 

==== Օրենսդրական փոփոխություններ կամ նախաձեռնություններ ====
1996 թվականից ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացվեցին կայունացման և կառուցվածքային բարեփոխումների լայնածավալ ծրագրեր, որոնց շնորհիվ տնտեսության տարբեր բնագավառներում ձեռք բերվեցին զգալի հաջողություններ: Նկատելի դարձավ տնտեսական իրավիճակի բարելավումը, գործարար միջավայրի առողջացումը և մակրոտնտեսական ընդհանուր կայունությունը:
2001 թվականի նոյեմբերին էական փոփոխություններ և լրացումներ կատարվեցին “ՀՀ կենտրոնական բանկի մասին”, “Բանկերի և բանկային գործունեության մասին”, “Բանկերի սնանկության մասին” և “Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին” ՀՀ օրենքներում: Նշված փոփոխությունները հնարավորություն տվեցին ՀՀ ԿԲ-ին արագ արձագանքնելու առկա իրավիճակին և առավել արդյունավետ ներգործելու խնդրահարույց բանկերի գործունեության վրա: Հետագա զարգացում ստացան ՀՀ ԿԲ փոխհարաբերությունները ԱՊՀ երկրների բանկերի և արտասահմանյան բանկերի, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ:    

2002-2003 թվականները նշանավորվում են բանկային օրենսդրության մեջ կատարված էական փոփոխություններով և նորամուծու¬թյուն¬ներով: Մասնավորապես, 2002թ. մայիսի 29-ին ընդունվում է "Վարկային կազմակերպությունների մասին" ՀՀ օրենքը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպությունների լիցենզավորման և վերահսկողության բացառիկ իրավասությունը վերապահվում է Կենտրոնական բանկին: 
2002թ. փոփոխություններ և լրացում¬ներ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնա¬կան բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներում: Փոփոխու¬թյունների արդյունքում ընդլայնվում են Կենտրոնական բանկի խորհրդի լիազորությունները` նպատակ ունենալով կանխարգելել ՀՀ տարածքում հանցավոր ճանա¬պար¬հով ձեռք բերված միջոցների շրջանառությունը բանկերում և վարկային կազմակերպություններում: Կատարված օրենսդրական փոփոխությունների պահանջներին համահունչ` Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ մշակվում են համապատասխան նորմա¬տիվ իրավական ակտեր, որոնց արդյունքում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում և վարկային կազմակեր¬պու¬թյուններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցնե¬րի շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգել¬մանն ուղղված` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող պարտադիր միջոցառումներն ու ընթացակարգերը: 

2002թ. փոփոխություններ են կատարվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների շարքը համալրվում է վարկային կազմակերպությունների գործունե¬ու¬թյամբ, դրամական (փողային) փոխանցումների, վճարահաշվար¬կային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների, քարտային վճարումների պրոցեսինգի իրականացման, վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկման և իրացման հետ կապված գործունեությամբ: Գործունեության վերոնշյալ տեսակները լիցենզավորող և վերահսկող մարմինը Կենտրոնական բանկն է: 

2004թ. ընդունվում են մի շարք նոր օրենքներ. սեպտեմբերի 28-ին` «Ինկասացիայի մասին», նոյեմբերի 24-ին` «Վճարահաշվար¬կային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպություն¬ների մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկո-ղության մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին», դեկտեմբերի 14-ին` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամ-ուտ¬ների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքները:  

2005թ. ՀՀ-ում ներդրվում է ֆինանսական կարգավորման և վերահսկողության միասնական համակարգ, որով ֆինանսական համակարգի բոլոր մասնակիցների գործունեության կարգավորման և վերահսկողության գործառույթը վերապահվում է ՀՀ ԿԲ-ին:  
Բանկային օրենսդրության փոփոխությունների փաթեթով բանկային համակարգում, ինչպես նաև ֆինանսական մյուս հաստատություններում` ապահովագրական և ներդրումային ընկերություններում ներդրվում է կորպորատիվ կառավարման համակարգը:   
Բանկերի գործունեությունը հասարակության համար ավելի մատչելի դարձնելու համար ընդլայնվում է բանկերի կողմից հրապարակման ենթակա տեղեկությունների ծավալը: Բանկերի գործունեությունն ավելի թափանցիկ է դարձվում նաև բաժնետերերի համար: 
Արժութային օրենսդրությունում ընդլայնվում է այն գնանշումների շրջանակը, որոնք պետք է կատարվեն բացառապես հայկական դրամով, սահմանվում են այն վայրերը, որտեղ թույլատրվում է իրականացնել արտարժույթի առուվաճառքը, հստակեցվում են արտարժույթի առուվաճառքին մասնակցող սուբյեկտների լիազորությունների սահմանները, խստացվում արժութային օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը: 

2006թ. օրենսդրությամբ ամրապնդվում են դրամավարկային քաղաքականության նոր` գնաճի նպատակադրման ռազմավարությանն անցման իրավական հիմքերը և ըստ այդմ սահմանվում են նոր դրույթներ` ՀՀ ԿԲ գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու համար: 
Արժեթղթերի շուկայի զարգացմանն են ուղղվում ոչ փաստաթղթային արժեթղթերի նկատմամբ գրավի իրավունքի ծագման, դրա պահի հստակեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները:

2007թ. բանկային գործունեությունը կարգավորող օրենքներում կատարված փոփոխություններով ամրագրվում է քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկերի կողմից հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրելու փաստի վերաբերյալ գաղտնիության ապահովումը: 

2007թ. ապրիլին ընդունվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը մշակվել է Եվրոմիության օրենսդրության հիման վրա: Դրանով տարանջատվել են ապահովագրության դասերը և ենթադասերը, լիցենզավորման բովանդակությունը համապատասխանեցվել է ԵՄ պահանջներին, ապահովագրական միջնորդության կարգավորումը համապատասխանեցվել է ԵՄ դիրեկտիվներին: 

Հոկտեմբերին ընդունվում է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքն, որը նախատեսում է արժեթղթերի շուկայի առավել ճկուն և արդյունավետ կարգավորում: Նոր օրենքը հիմնված է եվրոպական մոդելի վրա: Օրենքը խթանում է ներդրումային բանկային գործի զարգացումը` թույլ տալով առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին արժեթղթերի շուկայում մատուցել ներդրումային ծառայություններ` առանց լրացուցիչ լիցենզիայի:  

2007թ. օրենսդրորեն ամրագրվում է նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը ոչ թե սահմանում, այլ հրապարակում է արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

2008թ. հունիսին Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Արթուր Ջավադյանը: 

2008թ. Կենտրոնական բանկը շարունակում է ՀՀ ֆինանսական համակարգի գործունեությանն առնչվող օրենսդրական մի շարք բարեփոխումների իրականացումը: ՀՀ Ազգային ժողովն ընդունում է արժեթղթերի երկրորդային շուկայի, ինչպես նաև հիփոթեքային արժեթղթերի շուկայի զարգացմանը նպաստող օրենքների փաթեթ, մասնավորապես` «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքը և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքը: 

Նույն թվականին ընդունվում է նաև մեկ այլ` ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենքների փաթեթ` «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքները: 

Նույն թվականին ընդունվում է նաև մեկ այլ` ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենքների փաթեթ` «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքները: 
ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորմանն էին ուղղված ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքները:   

2009թ. մի շարք փոփոխություններ են կատարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահuկողության մաuին» ՀՀ օրենքում, վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում: Այդ փոփոխությունների արդյունքում խստացվում են արժութային օրենսդրության խախտումների դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: 

2010թ. ընդունվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքը: Օրենքի հիմնական նպատակը ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն է, մասնավորապես` նրանց պատճառված վնասի հատուցումն ապահովող արդյունավետ մեխանիզմների սահմանման միջոցով: 

Փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում, որի նպատակը հայաստանյան բանկերի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումն է և ավանդատուների շահերի պաշտպանությունը: Երաշխավորված ավանդի չափերը կրկնապատկվում են` ֆիզիկական անձանց դրամային բանկային ավանդները երաշխավորվում են 4 000 000 ՀՀ դրամի չափով, իսկ արտարժութային ավանդները` 2 000 000 ՀՀ դրամի չափով:  

Փոփոխություններ են կատարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքներում և դրանց ընդունմամբ պայմանավորված` այլ օրենքներում ևս կատարվում են համապատասխան փոփոխություններ:

==== Հայաստանի Երրրորդ Հանրապետության ժամանակաշրջանում ֆինանսական կառույցների և ֆինանսական արդյունքների մասին ակնարկ ====
1991թ. դեկտեմբերին ՀՀ տարածքում գործել են 39 առևտրային բանկեր:

1992թ. դեկտեմբերին գործել են 51 առևտրային բանկեր:
 
1993թ. դեկտեմբերին գործել են 58 առևտրային բանկեր, 62 գրավատուն և 7 ապահովագրական ընկերություններ: Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 283 հազար դրամ: 
 
1994թ. դեկտեմբերին գործել են 51 առևտրային բանկեր և 18 գրավատուն: Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 3 մլրդ 545 մլն դրամ: 
 
1995թ. դեկտեմբերին բանկերի թիվը կրճատվել է մինչև 35: Ընդհանուր կապիտալը կազմել է 7 մլրդ 263.9 մլն դրամ: 

1996թ. դեկտեմբերին գործել են 34 առևտրային բանկեր: Ընդհանուր կապիտալը կազմել է 10 մլրդ 673.8 մլն դրամ, իսկ փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 8 մլրդ 765.2 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 3 մլրդ 617.3 մլն դրամ:
 
1997թ. դեկտեմբերին գործել են 31 առևտրային բանկեր` 15 մլրդ 732.1 մլն դրամ ընդհանուր կապիտալով: Փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կազմել է 13 մլրդ 700.4 մլն դրամ, ոչ ռեզիդենտ մասը` 5 մլրդ 257.7 մլն դրամ:
 
1998թ. դեկտեմբերին գործել են 30 առևտրային բանկեր: Ընդհանուր կապիտալը` 26 մլրդ 374.5 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 18 մլրդ 802.7 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 7 մլն 884.9 մլն դրամ: 
 
1999թ. դեկտեմբերին գործել են 31 առևտրային բանկեր: Ընդհանուր կապիտալը` 33 մլրդ 96 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 22 մլրդ 841,2 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 10 մլրդ 293.3 մլն դրամ:
 
2000թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 31 առևտրային բանկեր` 178 մասնաճյուղերով: Ընդհանուր կապիտալը` 33 մլրդ 615.8 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 29 մլրդ 547.5 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 12 մլրդ 555.4 մլն դրամ:
 
2001թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 30 առևտրային բանկեր` 240 մասնաճյուղերով: Բանկերից 8-ը գործել են հատուկ վերահսկողության դաշտում: Ընդհանուր վերահսկողության դաշտում գործող 22 բանկերի ընդհանուր կապիտալը տարվա վերջի դրությամբ կազմել է 34 մլրդ 718,6 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 28 մլրդ 910.6 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 16 մլրդ 194.6 մլն դրամ:
 
2002թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 25 առևտրային բանկեր` 231 մասնաճյուղերով: Բանկերից 5-ը գործել են հատուկ վերահսկողության դաշտում: Ընդհանուր վերահսկողության դաշտում գործող 20 բանկի ընդհանուր կապիտալը տարվա վերջի դրությամբ կազմել է 42 մլրդ 146.6 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 32 մլրդ 735.9 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 16 մլրդ 898.3 մլն դրամ:
 
2003թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 20 առևտրային բանկեր` 232 մասնաճյուղերով: Բանկերից 1-ը գործել է հատուկ վերահսկողության դաշտում: Ընդհանուր վերահսկողության դաշտում գործող 19 բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 50 մլրդ 113.3 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 36 մլրդ 769 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 17 մլրդ 65.2 մլն դրամ:
 
2004թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 20 առևտրային բանկեր` 233 մասնաճյուղերով: Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 64 մլրդ 735.3 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 40 մլրդ 135 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 20 մլրդ 988.5 մլն դրամ: 
 
2005թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 21 առևտրային բանկեր` 267 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 95%-ը: Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 94 մլրդ 761 մլն դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 60 մլրդ 928 մլն դրամ: Ոչ ռեզիդենտ մասը կազմել է 30 մլրդ 757 մլն դրամ:

2006 թ. Դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 21 առևտրային բանկեր (299 մասնաճյուղերով), որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 94%-ը:
  
    Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 120.3 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 524.6 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 404.3 մլրդ դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 80.1 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 35.7 մլրդ դրամ:
Նույն թվականի դրությամբ ՀՀ-ում գործել են 17 վարկային կազմակերպություններ` 10 մասնաճյուղերով, 15 ապահովագրական ընկերություններ և 6 ապահովագրական բրոքերային ընկերություններ, 64 գրավատուն, արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 288 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը), արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 7 իրավաբանական անձինք, դրամական փոխանցումներ իրականացնող 3 ընկերություն ("Հայփոստ" և "Արմենիան Էքսպրես" ՓԲԸ-ներ, "Դեպի տուն" ՍՊԸ), ինչպես նաև վճարային գործիքներ և վճարահաշվար¬կային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 1 կազմակերպություն ("Արմենիան Քարդ" ՓԲԸ), ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` բրոքերային գործունեության լիցենզիա ստացած 20 մասնագիտացված անձինք (ընդ որում` դրանցից 6-ը, բացի բրոքերային գործունեության լիցենզիայից, ունեցել են նաև հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիա, իսկ 1-ը` նաև պահառուի լիցենզիա) և 2 ինքնակարգավորվող կազմակերպություններ ("Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա", արտարժույթի ու արժեթղթերի առք ու վաճառքի սակարկություններ կազմակերպող "Հայաստանի ֆոնդային բորսա"): 
     2007 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 22 առևտրային բանկեր` 347 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը: Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 171.6 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 764.5 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 592.9 մլրդ դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 116.5 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 63.3 մլրդ դրամ:

Նույն թվականի դրությամբ ՀՀ-ում գործել են 21 վարկային կազմակերպություններ` 40 մասնաճյուղերով, 10 ապահովագրական ընկերություններ և 5 ապահովագրական բրոքերային ընկերություններ, 65 գրավատուն, արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 283 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը), արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 5 իրավաբանական անձինք,  դրամական փոխանցումներ իրականացնող 7 ընկերություն,  վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 4 կազմակերպություն,  ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` բրոքերային գործունեության լիցենզիա ստացած 15 մասնագիտացված անձինք (դրանցից 6-ը, բացի բրոքերային գործունեության լիցենզիայից, ունեցել են նաև հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիա, իսկ 4-ը` նաև պահառուի լիցենզիա), "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" ԲԲԸ և "Հայաստանի ֆոնդային բորսա" ԲԲԸ:

2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 22 առևտրային բանկեր` 380 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 91%-ը: Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 235.7 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 1 տրլն 24.2 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 788.5 մլրդ դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 152.5 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 97.5 մլրդ դրամ:
  

Նույն թվականի դրությամբ ՀՀ-ում գործել են 25 վարկային կազմակերպություններ` 48 մասնաճյուղերով, 11 ապահովագրական ընկերություններ և 5 ապահովագրական միջնորդներ (բրոքերներ), 67 գրավատուն, արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 289 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը), արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 2 իրավաբանական անձինք, դրամական փոխանցումներ իրականացնող 11 ընկերություն, վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 7 կազմակերպություն, ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` ներդրումային ծառայություններ մատուցող 22 առևտրային  բանկեր, 10 ներդրումային ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ:

2009 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 22 առևտրային բանկեր` 391 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 93%-ը: Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 278.4 մլրդ դրամ ընդհանուր ակտիվները` 1 տրլն 326.0 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 1 տրլն  47.6 մլրդ դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 188.6 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 126.15 մլրդ դրամ:

Նույն թվականի դրությամբ ՀՀ-ում գործել են 27 վարկային կազմակերպություններ` 55 մասնաճյուղերով, 12 ապահովագրական ընկերություններ և 5 ապահովագրական միջնորդներ (բրոքերներ), 103 գրավատուն, արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 302 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը), արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 4 իրավաբանական անձինք, դրամական փոխանցումներ իրականացնող 9 ընկերություն, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 7 կազմակերպություն, ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` ներդրումային ծառայություններ մատուցող 22 առևտրային բանկեր, 8 ներդրումային ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ և արտարժույթի ու արժեթղթերի առք ու վաճառքի սակարկություններ կազմակերպող ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ:
  
2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 21 առևտրային բանկեր` 405 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը: Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 318.9 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 1 տրլն 560 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 1 տրլն  241 մլրդ դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 203.8 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 151.0 մլրդ դրամ:

Նույն թվականի դրությամբ ՀՀ-ում գործել են 32 վարկային կազմակերպություններ` 60 մասնաճյուղերով, 11 ապահովագրական ընկերություններ և 5 ապահովագրական միջնորդներ (բրոքերներ), 116 գրավատուն, արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 239 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը), արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 2 իրավաբանական անձինք, դրամական փոխանցումներ իրականացնող 10 ընկերություն, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 6 կազմակերպություն,  ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` ներդրումային ծառայություններ մատուցող 21 առևտրային բանկեր, 8 ներդրումային ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ և արտարժույթի ու արժեթղթերի առք ու վաճառքի սակարկություններ կազմակերպող ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ:
2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործել են 21 առևտրային բանկեր` 442 մասնաճյուղերով, որոնց բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը: Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 355.9 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 2 տրլն 67 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 1 տրլն  711 մլրդ դրամ, փաստացի համալրված կանոնադրական կապիտալը` 222.6 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 168.8 մլրդ դրամ:
Նույն թվականի դրությամբ ՀՀ-ում գործել են 32 վարկային կազմակերպություններ` 78 մասնաճյուղերով, 8 ապահովագրական ընկերություններ և 4 ապահովագրական միջնորդներ (բրոքերներ), 123 գրավատուն, արտարժույթի առք ու վաճառք իրականացնող 296 փոխանակման կետեր (ներառյալ` մասնաճյուղերը), արժութային դիլերի գործունեությամբ զբաղվող 1 իրավաբանական անձ, դրամական փոխանցումներ իրականացնող 10 ընկերություն, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող 6 կազմակերպություն, ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցներ` ներդրումային ծառայություններ մատուցող 21 առևտրային բանկեր, 8 ներդրումային ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ և արտարժույթի ու արժեթղթերի առք ու վաճառքի սակարկություններ կազմակերպող ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ: