Revision 1397859 of "Պոկեր" on hywiki

{{unreferenced}}
{{wikify}}
{{tone}}
{{COI}}

[[Պատկեր:Poker Table.jpg|thumb|300px|Պոկերի խաղասեղան]]

== Պոկեր ==

Պոկերը դա ինտելեկտուալ, տրամաբանական և շատ հետաքրքիր խաղ է։ Խաղին վարժ տիրապետման և առանձնահատուկ ընդունակությունների դեպքում «բախտի» գործոնը այս խաղում ճիշտ այնպիսին է ինչպիսին կա օրինակ այլ տրամաբանական սպորտաձևերում, օրինակ՝ շախմատում, շաշկիում, գոլֆում, թենիսում և այլն։ Պոկերը տարածված է աշխարհով մեկ։ Որոշ երկրներում այն հասել է նույնիսկ ազգային ավանդական մակարդակի և իր վարկանիշերով և առավելություններով չի զիջում օրինակ գոլֆին կամ թենիսին։ Պոկերի մեծ մրցաշարերի հաղթողները վաղուց արդեն ստանում են ավելի դրամային պարգևներ քան օրինակ այլ սպորտաձևերում վարձատրվող լավագույն մարզիկները։

== Պատմությունը ==

Պոկերը խաղ է, որը խաղում են ամբողջ աշխարհում։ Այն շատ տարածված և սիրված է բոլորի կողմից։ Պոկերը նույնիսկ ստանում է սպորտային ստատուս և անցկացվում են մրցաշարեր ամբողջ աշխարհով մեկ։ Պոկերի ծագումը կապված է բազմազան և հաճախ իրարամերժ լեգենդների հետ։ Իսկ իր ծագման հայրենիքի կոչմանն արժանի թեկնածուներ են համարվում բազմաթիվ երկրներ։ Պարզ է միայն մեկ բան, որ Պոկերը իր այժմյան տեսքը ստացել է տարբեր խաղերի զանազան էլեմենտներից։

Ամենահինը համարվում է չինական տարբերակը։ Համաձայն նրա, այն առաջացել է մ.թ.ա. 900 թվականին՝ Տիան Սիաում, (այսպես կոչում էին այն ժամանակ ամբողջ աշխարհը, իսկ հետագայում այսպես էր կոչվում այն տարածքը, որտեղ տարածվում էր չինական իմպերատորի իշխանությունը՝ համաձայն Կոնֆուցիոսի իդեոլոգիայի ) տեղական Դոմինոյի զարգացման արդունքում։ Տարբեր հետազոտողների կարծիքներ համընկնում են այն տարբերակի շուրջ, որ խաղը առաջացել է չինաստանում՝ տեղական ոսկրյա խաղաքարտերով խաղի զարգացման հետ մեկտեղ։ Գոյություն ունեն պատմական փաստարկներ, որ չինական իմպերատոր Մու-Ցունգ –ը (Mu Tsung) խաղացել է ոսկրյա խաղաքարտերով իր կնոջ հետ՝ մ.թ.ա. 969 թվականին։

Պոկեր խաղի մասին մեզ հասած առաջին հիշատակումները վերաբերում են 1526 թվականին։ Այդ նախնական պոկերի ձևում խաղաքարտերը բաժանվել են երեքական և խաղը կոչվել է «Պրիմերո», Իսպանիայում և Իտալիայում իսկ Ֆրանսիայում՝ «Լա Պրիմ»։ Խաղը իր մեջ ներառել է նաև ներդրումային չափերի հայտարարությունը, իսկ հայտարարված կոմբինացիաներն են եղել՝ Երեք միանման խաղաքարտերը, Զույգերը ինչպես նաև միևնույն Մաստի խաղաքարտերը՝ Ֆլեշ անվանմամբ։ 1700 թվականին առաջացել են երկու միանման խաղեր՝ «Թին Պատտի»-ն («Teen Patti») և «Բրագ»-ը («Brag») ։ «Թին Պատտին»-ն հնդկական խաղ է, որում օգտագործվում են խաղակապոցներ՝ 52 –ական խաղաթղթերով և կատարվել են շրջանաձև ներդրումներ՝ նման Պոկերայինին։ Ինչպես նաև խաղի ընթացքում օգտագործվել են տերմիաններ և ֆրազաներ՝ նման պոկերաին արտահայտություններին, օրինակ՝ Բլայդեր (կույր ներդրում) կամ Փոթ (բանկ) և այլն։ «Թին Պատտի»-ում ներդրման կանոնները և խաղաթղթերի հերթականությունը նույնպես նման են ժամանակակից Պոկերին։
Որոշները կարծում են, որ Պոկերը առաջացել է հին գերմանական «Պոխշպիլ » խաղից՝ իր մեջ ներառելով «շուկայի» պրոցեդուրան, բլեֆի էլեմենտները և Պասի հնարավորությունը՝ "Ich poche", կամ «Ես պաս»։ Գերմանական ծագման կողմնակիցներին առճակատում են ֆրանսիական, չինական և ամերիկյան ծագման հիպոթեզի կողմնակիցները։ 
Մյուս տարբերակը խոսում է այն մասին, որ խաղը առաջացել է պարսկական «Աս Նաս» (as nas) խաղից։ 17 –րդ դարում այժմյան իրանցիների նախահայրերը հավաքվել են հինգական և փորձել են իրենց հաջողությունը 25 խաղաթղթից բաղկացած խաղակապոցներով, 5 մաստից բաղկացած խաղաթղթերով։ Որոշ ժամանակահատված անց, 25 խաղաթղթի փոխարեն սկսել են օգտագործել 32 խաղաթուղթ։ Մոտավորապես 1834-1837 թվականներին Ամերիկայում առաջացել է այսպես կոչված «ֆրանսիական խաղակապոցը»՝ կազմված 52 խաղաքարտից։ Այն դարձել է Պոկերի նոր ստանդարտ։

Պոկերը և իր տարատեսակները լայնորեն տարածում են գտել Ամերիկայում և դարձել «վայրի արևմուտքի» առանձնահատուկ խորհրդանիշ։ Այդ ժամանակ յուրաքանչյուր սալոնում կար սեղանիկ, որի շուրջ հնարավոր էր խաղաթուղթ խաղալ։ Պոկերի զարգացման ևս մեկ խթանիչ ուժ հանդիսացավ նաև քաղաքացիական պատերազմը։ Զինվորական բարակներում այն դարձավ ժամանցի անփոխարինելի մասնիկ։

Եվս մեկ տեսական մոտեցում խոսում է Ֆրանսիական «Պոկ»-ի (poque) մասին։ Գալլերի նախնիները, որոնք հիմնել են Նոր Օռլեանը, մոտավորապես 1480 թվականին, խաղացել են նշված խաղը, որն իր մեջ ներառել է բլեֆը և ներդրումային կանոնները։ Համարվում է, որ հենց այդ ժամանակ առաջին անգամ օգտագործվել է խաղակապոցը՝ բաղկացած Պիկերից, Աղյուսներից, Խաչերից և Սրտերից։

Այսպես թե այնպես, առաջին անգամ Պոկեր բառը օգտագործվում է ամերիկյան աղբյուրներում տանսիններորդ դարի առաջին կեսում։ «Նոր Աշխարհի» բազմախավ բնակավայրերը վայելում էին իրենց ժամանցային «վիսկին», «ջինը» և «ռոմը» պոկեր խաղալով։<ref>[http://www.apfpoker.com Պոկերի հայկական ֆեդերացիայի կայքէջ]</ref>։

== Թեքսաս Հոլդեմ ==

Texas Holdem (Թեքսաս Հոլդեմ)

Պատմությունը

Թեքսաս Հոլդեմ խաղը առաջացել է քսաներորդ դարի սկզվին ԱՄՆ-ում։ Ոչ ոք չի իմանում պոկերի այդ հրաշալի տեսակի առաջին խաղացողի անունը։ Խաղը անվանված է ի պատիվ Թեքսաս նահանգի, որտեղ գտնվում է Ռոբսթոուն քաղաքը։ Ըստ լեգենդի, Հոլդեմ ամենավաղ խաղը կայացել է այնտեղ։

Հոլդեմը պոկեր խաղալու ամենատարածված տարատեսակն է ամբողջ աշխարհում և համացանցում (ինտերնետ)։

Թեքսաս Հոլդեմի հանրահայտության կտրուկ աճ նկատվեց վերջին տարիներում, երբ մեծ ճանաչում են ստացել համացանցը և հեռուստատեսությունը։ Գլխավոր մրցաշարերը, ինչպես նաև պոկերի աշխարհի առաջնությունը՝ WSOP, որոնք ցուցադրում են հեռուստատեսությամբ, ավելացրեցին հետաքրքրությունը Թեքսաս Հոլդեմի նկատմամբ անասելի չափով։

WSOP-ի 2006 թվականի հաղթող Ջեմի Գոլդ-ը ստացավ ոսկյա ձեռնաշղթա՝ «World Series of Poker 2006» մակագրությամբ և տասnերկու միլիոն դոլլար մրցանակ։ Մրցաշարի բոլոր մասնակիցները, որոնք հասան վերջնախաղի սեղաններին դարձան միլիոնատերեր։

== Կանոններ ==

Կանոններ

Կանոնները պարզունակ են՝

Խաղաթղթերը բաժանողի (Դիլլեր) ձախից առաջին երկու խաղացողները պետք է կատարեն փոքր և մեծ ներդրումներ։ Սրանք կոչվում են հարկադրական ներդրումներ։ Սեղանի շուրջ գտնվող յուրաքանչյուր խաղացողի դիլլերը տալիս է երկուական խաղաթուղթ։ Այս խաղաթղթերը կոչվում են «գրպանային խաղաթղթեր»։ Դրանք պետք է ցուցադրվեն այն ժամանակ, երբ կատարված են բոլոր ներդրումները։ Ֆլոփ –ից առաջ, «շուկայի» առաջին խաղաշրջանը սկսում է ձախից, մեծ խաղադրույքը կատարողից հետո նստած խաղացողը։ «Շուկայի» առաջին շրջանից հետո, եթե խաղի մեջ մնացել են գոնե երկու խաղացող, դիլլերը բացում է «ֆլոփ»-ը՝ երեք ընդհանուր խաղաքարտ սեղանի մեջտեղում։ Դիլլերի ձախից երկրորդ խաղացողը սկսում է «Շուկայի» երկրորդ շրջանը։ Ֆլոփի վրա կատարված ներդրումներից հետո դիլլերը բացում է չորրորդ խաղաթուղթը՝ «Թորն»- ը ։ Այնուհետ հետևում է «Շուկայի» երրորդ շրջանը։

Վերջապես բացվում է վերջին ընդհանուր խաղաթուղթը՝ «Ռիվեր»-ը։ Սա «Շուկայի» չորրորդ և վերջին շրջանն է։ Եթե «Շուկա»-ի այս վերջին շրջանի արդյունքում մնում է միայն մեկ խաղացող ապա նա հաղթում է Բանկը։ Եթե այս վեջին շրջանից հետո մնում են մեկից ավել խաղացողներ, ապա կատարվում է «Գրպանային քարտեր»-ի բացում։ Խաղացողները ընտրում են հինգ լավագույն խաղաթղթեր յոթ հնարավորից, որոնք գտնվում են խաղի մեջ։ Խաղացողը իր «Գրպանային քարտեր»-ից կարող է օգտագործել մեկ, երկու, կամ ոչ մի խաղաթուղթ՝ հինգ լավագույն խաղաթղթերն ընտրելու համար։ Լավագույն «ձեռք»-ով խաղացողը շահում է բանկը։

Եթե երկու կամ ավելի խաղացողներ կազմում են հավասար «ձեռք»-եր, ապա բանկը կիսվում է հավասար նրանց միջև։

== Բառարան ==

*Poker -պոկեր

*Chip – խաղաքարեր

*Deck - խաղաթղթերի կապոց

*Deal - հերթախաղ

*Deck order - խաղաթղթերի հաջորդականություն

*Hand - «ձեոք խաղ»

*Duplicate Poker – Կրկնօրինակ պոկեր

*Big blind = Մեծ խաղադրույք, երբ խաղաթղթերը բաժանողի ձախից երկրորդ խաղացողը՝ Santa Barbara-ն «Թեքսաս Հոլդեմ»-ում, կատարում է ներդրում։

*Cap - քափ

*Position on – առաջնային դիրք

*Flop – Ֆլոփ

*Turn – Հերթ

*River - վերջնաքարտ

*Mind Sport – Տրամաբանական Սպորտ

*Promote – աջակցել

*Session - խաղամաս

*Blind - սա այն ներդրման չափն է երբ խաղաթուղթ բաժանողի ձախ կողմից գտնվող երկու հերթական խաղացողները՝ «փոքր սև» «մեծ սև» կատարում են ներդրում «ձեռք խաղը» սկսելու համար։

*Bid – առաջարկ

*Check –ստուգում

*Upload – վերբեռնում

*Entry – մուտք

*Raise – բարձրացում
* [http://www.nataliegalustian.com Պոկեր գրքերի հավաքածու Լոնդոնում]

== Խաղաթղթերի համակցումը ==

.Նույներանգ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) Т♥ К♥ Д♥ В♥ 10♥.

.Նույներանգ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) 9♠ 8♠ 7♠ 6♠ 5♠.

.Չորս խաղաթղթեր նույնատիպ (քառե) 3♥ 3♦ 3♣ 3♠ 10♣

.1.զույգ և 3 նույնատիպ (ֆուլ հաուզ) 10♥ 10♦ 10♠ 8♣ 8♥

.Ցանկացած 5 նույներանգ (ֆլաշ) К♠ В♠ 8♠ 4♠ 3♠.

.Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) 5♦ 4♥ 3♠ 2♦ Т♦

.Երեք խաղաթղթեր նույնատիպ (թրիս) 7♣ 7♥ 7♠ K♦ 2♠

.Երկու զույգ 8♣ 8♠ 4♥ 4♣ 2♠

.Մեկ զույգ 9♥ 9♠ Т♣ В♠ 4♥

.Մեկանոցից ցածր Т♣ 7♥ 2♠ 4♦ 8♠

== Մրցաշարին պատկանող բառարան ==

Ռեբայ (Re-Buy)

Գնել Մրցաշարի խաղադրամներ
Էդ-օն (Add-On)

Մրցաշարի ընթացքում, վերչի խաղադրամների գնում
Ֆրիզ-աուտ (Freezeout)

Մրցաշար առանց (Re-buy) և (Add-on)
Սատելիտ (Satellite)

Մրցանակ որով, կարող են մասնակցել, ավելի մեծ և ավելի թանկ մրցաշարի
Նո-լիմիթ (No-Limit)

Խաղ անսահմանափակ խաղադրույքով, Իրավիձակ սեղանի շուրջ, երբ մի խաղացող կատարում է իր ունեցած բոլոր խաղադրամները
Պոթ-լիմիթ (Pot-Limit)

Խաղադրույք սեղանի եղած խաղադրամի չափով սահմանափակված
Լիմիթ (Limit)

Լիմիթ պոկեր, նախորոք որոշվում է խաղադրույքի չափսը, որը սահմանափակված է

== Հղումներ ==
* [http://armpokerfed.org/ Պոկերի հայկական ֆեդերացիայի կայքէջ]
{{Ծանցանկ}}

== Տես նաև ==

* [[Պոկերի Հայկական Ֆեդերացիա]]

* [[Ակումբային պոկեր]]

* [[Թեքսաս Հոլդեմ]]

* [[Առցանց պոկեր]]

[[Կատեգորիա:Պոկեր]]