Revision 751675 of "Դանիել Ուելբեք" on hywiki{{Վիքիֆիկացում}}
Դանիել Ուելբեքը ծնվել է 1990թ. նոյեմբերի 26-ին Մանչեստերում` Գանայից գաղթած ընտանիքում: Նա «Մանչեստեր Յունայթեդ» եկավ 2005/06 մրցաշրջանում և իր դեբյուտը կայացավ ակումբի պատանեկան թիմի կազմում` 2006թ. ապրիլի 8-ին «Սանդերլենդի» դեմ խաղոմ: Հետագա երկու հանդիպումներում նա փոխարինման էր դուրս գալիս, իսկ մրցաշրջանի վերջին խաղերում մնաց պահեստայինների նստարանին: Սակայն արդեն մյուս տարի նա 28 խաղ անցկացրեց երիտասարդական թիմում և խփեց 9 գնդակ:
2007թ. հուլիսին Դաննին պայմանագիր ստորագրեց «Յունայթեդի» հետ և 2007/08 մրցաշրջանը սկսեց մինչև 18 տարեկանների թիմում, սակայն շատ շուտ դարձավ ակումբի պահեստայինների թիմի անդամ` մի քանի անգամ փոխարինման դուրս գալով կարևոր հանդիպումներում: Նրա խաղային գործընթացն աննկատ չմնաց ու 2008 թ. հունվարին նա «Կարմիր Սատանաների» հիմնական կազմի հետ ուղևորվեց Սաուդյան Արաբիա` Սամի Ալ-Ջաբերի հետ հրաժեշտի խաղին, որտեղ Անգլիայի չեմպիոնները հանդիպեցին «Ալ Հիլալ» ակումբի հետ: 2008թ. հունվարի 21-ն կայացավ Ուելբեքի դեբյուտը հիմնական կազմում, երբ նա փոխարինեց Անդերսոնին «Ալ Հիլալի» հետ խաղի 65-րդ րոպեին: Երիտասարդ հարձակվողն ուներ բոլոր հնարավորությունները ոչ-ոքի բերել իր թիմի համար, երբ նրան գցեցին տուգանային հրապարակում հանդիպման վերջին րոպեին, բայց երիտասարդը տասնմեկ մետրանոց նշանից գնակը նետեց դարպասից բարձր: 2008թ. հունվարի 25-ին Ֆերգյուսոնը հայտարարեց, որ մինչև մրցաշրջանի ավարտն Ուելբեքը համարվում է հիմնական կազմի խաղացող, բայց նրան էլ դաշտ չհանեց, թեև մրցաշրջանի արդյունքներով Ուելբեքը դարձավ ակումբային պատվավոր մրցանակի նվաճող, որպես տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
«Մանչեստեր Յւոնայթեդի» կազմում Ուելբեքը լիարժեք դեբյուտ ունեցավ 2008թ. սեպտեմբերի 23-ին`«Միդլսբորոյի» դեմ Լիգայի Գավաթի խաղում: Այդ հանդիպմանը «մանկունիանցիները» հաղթեցին 3-1 հաշվով, բայց Ուելբեքին չհաջողվեց գոլ խփել, թեև նա շատ մոտ էր դրան խաղի 3-րդ րոպեին: Լիգայի Գավաթի հաջորդ տուրում «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում նա 72-րդ րոպեին փոխարինեց Ռոդրիգո Պոսեբոնին ու արդեն մի քանի րոպե անց տաանմեկ մետրանոց վաստակեց, որը վստանորեն իրականացրեց Կարլոս Տևեսը, թիմին բերելով նվազագույն 1-0 հաղթանակը:
2008թ. նոյեմբերի 15-ն կայացավ Դաննիի դեբյուտը Պրեմիեր Լիգայի խաղերում` «Սթոկ Սիթիի» դեմ հանդիպմանը նա 63-րդ րոպեին փոխարինեց կորեացի Պարկին: Երիտասարդ հարձակվողն իր դեբյուտը նշեց գեղեցկությամբ հազվադեպ գոլով` 30 մետրից գրավևլով հակարակորդի դարպասը: Նա նաև աչքի է ընկել Անգլիայի Գավաթում «Սաութհեմպտոնի» և «Դերբի Քաունթիի» դարպասը խփած գոլերով:
[[Կատեգորիա:Ֆուտբոլիստներ]]
[[ar:داني ويلبيك]]
[[bg:Дани Уелбек]]
[[cs:Danny Welbeck]]
[[da:Danny Welbeck]]
[[de:Danny Welbeck]]
[[en:Danny Welbeck]]
[[es:Danny Welbeck]]
[[et:Danny Welbeck]]
[[fa:دنی ولبک]]
[[fi:Danny Welbeck]]
[[fr:Danny Welbeck]]
[[ga:Danny Welbeck]]
[[hr:Danny Welbeck]]
[[hu:Danny Welbeck]]
[[id:Danny Welbeck]]
[[it:Danny Welbeck]]
[[ja:ダニー・ウェルベック]]
[[ka:დენი უელბეკი]]
[[ko:대니 웰벡]]
[[la:Daniel Welbeck]]
[[lt:Danny Welbeck]]
[[lv:Denijs Velbeks]]
[[mk:Дани Велбек]]
[[mr:डॅनी वेल्बेक]]
[[ms:Danny Welbeck]]
[[nl:Danny Welbeck]]
[[no:Danny Welbeck]]
[[pl:Danny Welbeck]]
[[pt:Danny Welbeck]]
[[ro:Danny Welbeck]]
[[ru:Уэлбек, Дэнни]]
[[sh:Danny Welbeck]]
[[simple:Danny Welbeck]]
[[sv:Danny Welbeck]]
[[th:แดนนี เวลเบก]]
[[tr:Danny Welbeck]]
[[uk:Денні Велбек]]
[[zh:丹尼·维尔贝克]]All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?oldid=751675.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|