Revision 757050 of "Nature" on hywiki

{{Տեղեկաքարտ պարբերական
|անուն	      = Nature
|կազմ	      = [[Պատկեր:Nature cover, November 4, 1869.jpg|200px|center|Առաջին անվանաէջը, նոյեմբերի 4, 1869]]
|առարկաներ   =	[[Բազմաառարկա]]
| վերանայված = այո
|լեզու     =	[[անգլերեն]]
|կայք      =	http://www.nature.com/nature/index.html
|հղում1        = http://www.nature.com/nature/about/index.html
|հղում1-անուն   =	About Nature
|հրատարակիչ    =	[[Nature Publishing Group]]
|երկիր      = [[Միացյալ Թագավորություն]]
|հապավում =	չունի
|պատմություն      =	1869-ից մինչ հիմա
|հաճախականություն    =	Շաբաթական
|ՄՍՍՀ	      = 0028-0836
| լայնք      = 25em
}}

'''Nature''' (''Նեյչր''). նշանավոր [[անգլիա]]կան [[գիտական պարբերական|գիտական շաբաթագիր]] է, որն առաջին անգամ լույս է տեսել [[1869]] թվականի [[նոյեմբերի 4]]-ին: [[2007]] թվականին 28.751 [[ազդեցության գործոն]]ով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը. ամենամեծ մրցակից [[Science]]-ին (26.372 ազդեցության գործո) թողնելով երկրորդ տեղում:<ref>{{cite web|title=Nature shines in 2007 Journal Citation Report (անգլերեն)|url=http://www.laboratorytalk.com/news/ntu/ntu157.html|accessdate=2009-10-16}}</ref>

Գիտական պարբերականների մեծ մասն բարձրորեն մասնագիտացված են, և Նեյչրը սակավ պարբերականներից է (մյուս ականավոր օրինակներից են Science և [[Proceedings of the National Academy of Sciences]] շաբաթաթերթերը), որ դեռ հրատարակում է [[բնօրինակ հետազոտություն|բնօրինակ հետազոտության]] հոդվածներ [[գիտություն|գիտական]] բնագավառների լայն տիրույթում: Շատ [[գիտական հետազոտություն|գիտական հետազոտության]] բնագավառներ կան, որոնց մեջ կարևոր նոր զարգացումներն ու բնօրինակ հետազոտությունները տեղ են գտնում Նեյչրում որպես [[հոդված]]ներ և նամակներ:

Հետազոտող [[գիտնական]]ները պարբերականի առաջնային ունկնդիրներն են, սակայն ամփոփումներն և կից հոդվածները ամենակարևոր թերթերն հասկանելի են դարցնում ընդհանուր հասարակության և ուրիշ բնագավառներում գիտնականներին: Ամեն թողարկման սկզբում լինում են [[խմբագրական]]ները, լուրերը և հատկանիշ հոդվածները, որոնք գիտնականների ընդհանուր հետաքրքրության մաս են կազմում, որոնցից են ընթացիկ գործերը, գիտության ֆինանսավորումը, բիզնեսը, գիտական [[բարոյականություն]]ը և հետազոտական նվաճումները: Նաև մասեր կան որոնք վերաբերվում են գրքերին և արվեստին: Պարբերականի մնացածը մեծ մասամբ պարունակում է հետազոտական հոդվածներ, որոնք խտացված և հույժ տեխնիկական են: Հոդվածների երկարության վրա խիստ սահմանների պատճառով, շատ անգամ հրատարակված տեքստը հիմնականում հոդվածի թեմայի ամփոփում է, որի մանրամասերի մասին տեղեկությունների համար հղվումներ է տրվում դեպի «լրացուցիչ նյութերը» պարբերականի ցանցակայքի վրա:

2007 թվականին Նեյչրը Science-ի հետ միասին ստացան Աստուրիասի Իշխանի Մրցանակներ  Հաղորդակցության և Մարդկայնության շնորհիվ:<ref>[http://www.fundacionprincipedeasturias.org/ing/04/premiados/trayectorias/trayectoria824.html Journal Nature]</ref>
{{անավարտ}}

==Աղբյուրներ==
{{Reflist}}

[[Կատեգորիա:Գիտական պարբերականներ]]
[[Կատեգորիա:Շաբաթագրեր]]
[[Կատեգորիա:Ակադեմիական հրատարակչություն]]

[[ar:نيتشر (دورية)]]
[[bn:নেচার]]
[[ca:Nature]]
[[cs:Nature]]
[[da:Nature]]
[[de:Nature]]
[[en:Nature (journal)]]
[[es:Nature]]
[[eu:Nature]]
[[fa:نیچر]]
[[fi:Nature]]
[[fr:Nature (revue)]]
[[gl:Nature]]
[[he:Nature]]
[[hi:नेचर (पत्रिका)]]
[[hu:Nature (folyóirat)]]
[[id:Nature]]
[[is:Nature]]
[[it:Nature]]
[[ja:ネイチャー]]
[[kk:Nature]]
[[kn:ನೇಚರ್ (ನಿಯತಕಾಲಿಕ )]]
[[ko:네이처]]
[[ku:Nature (kovar)]]
[[nl:Nature]]
[[no:Nature]]
[[pl:Nature]]
[[pnb:نیچر (میگزین)]]
[[pt:Nature]]
[[ro:Nature]]
[[ru:Nature]]
[[sk:Nature]]
[[sl:Nature]]
[[sv:Nature]]
[[ta:நேச்சர் (இதழ்)]]
[[te:నేచర్ (పత్రిక)]]
[[th:เนเจอร์]]
[[tr:Nature (dergi)]]
[[uk:Nature]]
[[ur:نیچر]]
[[zh:自然 (期刊)]]