Revision 762508 of "Ազգադրոշմ" on hywiki

{{Wikify|date=Հունիս 2012}}

{{Ջնջել}}
{{Նշանակալիություն}}
'''Ազգադրոշմ''', [[Խրիմյան կրթօջախ]]ի սաների Կարմիր, Կապույտ, Նարնջագույն դասարաններն ավարտելուց հետո անկացվող արարողություն, անց է կացվում սկսած [[2010]] թվականից: 

Արարողություն կատարվում է այսպես. 

Երեխաները ընտրում են իրենց ազգահորն ու ազգամորը: Ազգահայրերը «Սրբազան հայր, խնդրում եմ օրհնեք իմ ազգասանին և աղոթեք, որ նա արժանանա տիրոջ շնորհներին: Իմ և իմ ծնողների հսկողության ներքո դառնա հայ եկեղեցու գործուն, խղճմիտ և նրա ավանդույթները պահպանող անդամ, հայության ապագա ինքնավստահ, քաջ, գիտակից և հոգով ու մտքով անկախ զավակ» բառերով դիմում են սրբազան հորը: 

Ազգասաները երդվում են հավատարիմ լինել հայ եկեղեցուն,իրենց հայրենիքին և իրենց ծնողներին: Ազգամայրերը նրանց ուսերին ուսնոց են գցում, դա խորհրդանշում է, որ նրանք արդեն «ավագներ» են: Արարողության վերջում նրանք արտասանում են «Հավատո հանգանակը»: 

Արարողության ավարտին ազգասաները ստանում են վկայագրեր և փոքրիկ խորհրդանշաններ` Հայաստանի արծաթյա քարտեզը վրան խաչ: Ազգադրոշմի արարողությունից հետո կրթօջախում դասընթացները դադարեցվում են մինչև ամառային արձակուրդներնի ավարատը` մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ամիս: