Revision 780141 of "Պոկեր" on hywiki

{{unreferenced}}
{{wikify}}
{{tone}}
{{COI}}



[[Պատկեր:Poker Table.jpg|thumb|300px|Պոկերի խաղասեղան]]
 

== Պոկեր == 

Պոկերը դա ինտելեկտուալ, տրամաբանական և շատ հետաքրքիր խաղ է: Խաղին վարժ տիրապետման և առանձնահատուկ ընդունակությունների դեպքում «բախտի» գործոնը այս խաղում ճիշտ այնպիսին է ինչպիսին կա օրինակ այլ տրամաբանական սպորտաձևերում, օրինակ՝ շախմատում, շաշկիում, գոլֆում, թենիսում և այլն: Պոկերը տարածված է աշխարհով մեկ: Որոշ երկրներում այն հասել է նույնիսկ ազգային ավանդական մակարդակի և իր վարկանիշերով և առավելություններով չի զիջում օրինակ գոլֆին կամ թենիսին: Պոկերի մեծ մրցաշարերի հաղթողները վաղուց արդեն ստանում են ավելի դրամային պարգևներ քան օրինակ այլ սպորտաձևերում վարձատրվող լավագույն մարզիկները:

== Պատմությունը ==

Պոկերը խաղ է, որը խաղում են ամբողջ աշխարհում: Այն շատ տարածված և սիրված է բոլորի կողմից: Պոկերը նույնիսկ ստանում է սպորտային ստատուս և անցկացվում են մրցաշարեր ամբողջ աշխարհով մեկ: Պոկերի ծագումը կապված է բազմազան և հաճախ իրարամերժ լեգենդների հետ: Իսկ իր ծագման հայրենիքի կոչմանն արժանի թեկնածուներ են համարվում բազմաթիվ երկրներ: Պարզ է միայն մեկ բան, որ Պոկերը իր այժմյան տեսքը ստացել է տարբեր խաղերի զանազան էլեմենտներից: 

Ամենահինը համարվում է չինական տարբերակը: Համաձայն նրա, այն առաջացել է մ.թ.ա. 900 թվականին՝ Տիան Սիաում,  (այսպես կոչում էին այն ժամանակ ամբողջ աշխարհը, իսկ հետագայում այսպես էր կոչվում այն տարածքը, որտեղ տարածվում էր չինական իմպերատորի իշխանությունը՝ համաձայն Կոնֆուցիոսի իդեոլոգիայի ) տեղական Դոմինոյի զարգացման արդունքում: Տարբեր հետազոտողների կարծիքներ համընկնում են այն տարբերակի շուրջ, որ խաղը առաջացել է չինաստանում՝ տեղական ոսկրյա խաղաքարտերով խաղի զարգացման հետ մեկտեղ: Գոյություն ունեն պատմական փաստարկներ, որ չինական իմպերատոր Մու-Ցունգ –ը (Mu Tsung) խաղացել է ոսկրյա խաղաքարտերով իր կնոջ հետ՝ մ.թ.ա. 969 թվականին:  

Պոկեր խաղի մասին մեզ հասած առաջին հիշատակումները վերաբերում են 1526 թվականին: Այդ նախնական պոկերի ձևում խաղաքարտերը բաժանվել են երեքական և խաղը կոչվել է «Պրիմերո», Իսպանիայում և Իտալիայում իսկ Ֆրանսիայում՝ «Լա Պրիմ»: Խաղը իր մեջ ներառել է նաև ներդրումային չափերի հայտարարությունը, իսկ հայտարարված կոմբինացիաներն են եղել՝ Երեք միանման խաղաքարտերը, Զույգերը ինչպես նաև միևնույն Մաստի խաղաքարտերը՝ Ֆլեշ անվանմամբ:  1700 թվականին առաջացել են երկու միանման խաղեր՝  «Թին Պատտի»-ն («Teen Patti») և «Բրագ»-ը («Brag») :  «Թին Պատտին»-ն հնդկական խաղ է, որում օգտագործվում են խաղակապոցներ՝ 52 –ական խաղաթղթերով և կատարվել են շրջանաձև ներդրումներ՝ նման Պոկերայինին: Ինչպես նաև խաղի ընթացքում օգտագործվել են տերմիաններ և ֆրազաներ՝ նման պոկերաին արտահայտություններին, օրինակ՝ Բլայդեր (կույր ներդրում) կամ Փոթ (բանկ) և այլն: «Թին Պատտի»-ում ներդրման կանոնները և խաղաթղթերի հերթականությունը նույնպես նման են ժամանակակից Պոկերին:
Որոշները կարծում են, որ Պոկերը առաջացել է հին գերմանական «Պոխշպիլ »  խաղից՝ իր մեջ ներառելով «շուկայի»  պրոցեդուրան, բլեֆի էլեմենտները և Պասի հնարավորությունը՝ "Ich poche", կամ «Ես պաս»: Գերմանական ծագման կողմնակիցներին առճակատում են ֆրանսիական, չինական և ամերիկյան ծագման հիպոթեզի կողմնակիցները:  
Մյուս տարբերակը խոսում է այն մասին, որ խաղը առաջացել է պարսկական «Աս Նաս» (as nas) խաղից: 17 –րդ դարում այժմյան իրանցիների նախահայրերը հավաքվել են հինգական և փորձել են իրենց հաջողությունը 25 խաղաթղթից բաղկացած խաղակապոցներով, 5 մաստից բաղկացած խաղաթղթերով: Որոշ ժամանակահատված անց, 25 խաղաթղթի փոխարեն սկսել են օգտագործել 32 խաղաթուղթ: Մոտավորապես 1834-1837 թվականներին Ամերիկայում առաջացել է այսպես կոչված «ֆրանսիական խաղակապոցը»՝ կազմված 52 խաղաքարտից: Այն դարձել է Պոկերի նոր ստանդարտ: 

Պոկերը և իր տարատեսակները լայնորեն տարածում են գտել Ամերիկայում և դարձել «վայրի արևմուտքի» առանձնահատուկ խորհրդանիշ: Այդ ժամանակ յուրաքանչյուր սալոնում կար սեղանիկ, որի շուրջ հնարավոր էր խաղաթուղթ խաղալ: Պոկերի զարգացման ևս մեկ խթանիչ ուժ հանդիսացավ նաև քաղաքացիական պատերազմը: Զինվորական բարակներում այն դարձավ ժամանցի անփոխարինելի մասնիկ: 

Եվս մեկ տեսական մոտեցում խոսում է Ֆրանսիական «Պոկ»-ի (poque) մասին: Գալլերի նախնիները, որոնք հիմնել են Նոր Օռլեանը, մոտավորապես 1480 թվականին, խաղացել են նշված խաղը, որն իր մեջ ներառել է բլեֆը և ներդրումային կանոնները: Համարվում է, որ հենց այդ ժամանակ առաջին անգամ օգտագործվել է խաղակապոցը՝ բաղկացած Պիկերից, Աղյուսներից, Խաչերից և Սրտերից:

Այսպես թե այնպես,  առաջին անգամ Պոկեր բառը օգտագործվում է ամերիկյան աղբյուրներում տանսիններորդ դարի առաջին կեսում: «Նոր Աշխարհի» բազմախավ բնակավայրերը վայելում էին իրենց ժամանցային  «վիսկին», «ջինը»  և «ռոմը» պոկեր խաղալով:<ref>[http://www.apfpoker.com Պոկերի հայկական ֆեդերացիայի կայքէջ]</ref>:
([[Մասնակից:Armpoker|Armpoker]] ([[Մասնակցի քննարկում:Armpoker|talk]]) 12:27, 13 Հունիսի 2012 (UTC))

== Թեքսաս Հոլդեմ ==

Texas Holdem (Թեքսաս Հոլդեմ)

Պատմությունը

Թեքսաս Հոլդեմ խաղը առաջացել է քսաներորդ դարի սկզվին ԱՄՆ-ում: Ոչ ոք չի իմանում պոկերի այդ հրաշալի տեսակի առաջին խաղացողի անունը: Խաղը անվանված է ի պատիվ Թեքսաս նահանգի, որտեղ գտնվում է Ռոբսթոուն քաղաքը: Ըստ լեգենդի, Հոլդեմ ամենավաղ խաղը կայացել է այնտեղ: 

Հոլդեմը պոկեր խաղալու ամենատարածված տարատեսակն է ամբողջ աշխարհում և համացանցում (ինտերնետ): 

Թեքսաս Հոլդեմի հանրահայտության կտրուկ աճ նկատվեց վերջին տարիներում, երբ մեծ ճանաչում են ստացել համացանցը և հեռուստատեսությունը: Գլխավոր մրցաշարերը, ինչպես նաև պոկերի աշխարհի առաջնությունը՝  WSOP, որոնք ցուցադրում են հեռուստատեսությամբ, ավելացրեցին հետաքրքրությունը Թեքսաս Հոլդեմի նկատմամբ անասելի չափով:

WSOP-ի 2006 թվականի հաղթող Ջեմի Գոլդ-ը ստացավ ոսկյա ձեռնաշղթա՝ «World Series of Poker 2006» մակագրությամբ և տասերկու միլիոն դոլլար մրցանակ: Մրցաշարի բոլոր մասնակիցները, որոնք հասան վերջնախաղի սեղաններին դարձան միլիոնատերեր:

== Կանոններ  ==

Կանոններ

Կանոնները պարզունակ են՝

Խաղաթղթերը բաժանողի (Դիլլեր) ձախից առաջին երկու խաղացողները պետք է կատարեն փոքր և մեծ ներդրումներ: Սրանք կոչվում են հարկադրական ներդրումներ: Սեղանի շուրջ գտնվող յուրաքանչյուր խաղացողի դիլլերը տալիս է երկուական խաղաթուղթ: Այս խաղաթղթերը կոչվում են «գրպանային խաղաթղթեր»: Դրանք պետք է ցուցադրվեն այն ժամանակ, երբ կատարված են բոլոր ներդրումները: Ֆլոփ –ից առաջ, «շուկայի» առաջին խաղաշրջանը սկսում է ձախից, մեծ խաղադրույքը կատարողից հետո նստած խաղացողը:  «Շուկայի» առաջին շրջանից հետո, եթե խաղի մեջ մնացել են գոնե երկու խաղացող, դիլլերը բացում է «ֆլոփ»-ը՝ երեք ընդհանուր խաղաքարտ սեղանի մեջտեղում: Դիլլերի ձախից երկրորդ խաղացողը սկսում է «Շուկայի»  երկրորդ շրջանը: Ֆլոփի վրա կատարված ներդրումներից հետո դիլլերը բացում է չորրորդ խաղաթուղթը՝ «Թորն»- ը : Այնուհետ հետևում է  «Շուկայի» երրորդ շրջանը: 

Վերջապես բացվում է վերջին ընդհանուր խաղաթուղթը՝ «Ռիվեր»-ը: Սա  «Շուկայի» չորրորդ և վերջին շրջանն է: Եթե «Շուկա»-ի այս վերջին շրջանի արդյունքում մնում է միայն մեկ խաղացող ապա նա հաղթում է Բանկը: Եթե այս վեջին շրջանից հետո մնում են մեկից ավել խաղացողներ, ապա կատարվում է «Գրպանային քարտեր»-ի բացում: Խաղացողները ընտրում են հինգ լավագույն խաղաթղթեր յոթ հնարավորից, որոնք գտնվում են խաղի մեջ: Խաղացողը իր «Գրպանային քարտեր»-ից կարող է օգտագործել մեկ, երկու, կամ ոչ մի խաղաթուղթ՝ հինգ լավագույն խաղաթղթերն ընտրելու համար: Լավագույն «ձեռք»-ով խաղացողը շահում  է բանկը:

Եթե երկու կամ ավելի խաղացողներ կազմում են հավասար «ձեռք»-եր, ապա բանկը կիսվում է հավասար նրանց միջև:

== Բառարան ==

*Poker -պոկեր

*Chip – խաղաքարեր

*Deck - խաղաթղթերի կապոց

*Deal - հերթախաղ

*Deck order - խաղաթղթերի հաջորդականություն

*Hand - «ձեոք խաղ»

*Duplicate Poker – Կրկնօրինակ պոկեր

*Big blind = Մեծ խաղադրույք, երբ խաղաթղթերը բաժանողի ձախից երկրորդ խաղացողը՝ Santa Barbara-ն «Թեքսաս Հոլդեմ»-ում, կատարում է ներդրում:

*Cap - քափ

*Position on – առաջնային դիրք

*Flop – Ֆլոփ

*Turn – Հերթ

*River - վերջնաքարտ

*Mind Sport – Տրամաբանական Սպորտ

*Promote – աջակցել

*Session - խաղամաս 

*Blind - սա այն ներդրման չափն է երբ խաղաթուղթ բաժանողի ձախ կողմից գտնվող երկու հերթական խաղացողները՝ «փոքր սև» «մեծ սև» կատարում են ներդրում «ձեռք խաղը» սկսելու համար: 

*Bid – առաջարկ

*Check –ստուգում

*Upload – վերբեռնում

*Entry – մուտք

*Raise – բարձրացում

* [http://www.nataliegalustian.com Պոկեր գրքերի հավաքածու Լոնդոնում]

== Խաղաթղթերի համակցումը ==

.Նույներանգ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) Т♥ К♥ Д♥ В♥ 10♥.

.Նույներանգ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) 9♠ 8♠ 7♠ 6♠ 5♠.

.Չորս խաղաթղթեր նույնատիպ (քառե) 3♥ 3♦ 3♣ 3♠ 10♣

.1.զույգ և 3 նույնատիպ (ֆուլ հաուզ) 10♥ 10♦ 10♠ 8♣ 8♥

.Ցանկացած 5 նույներանգ (ֆլաշ) К♠ В♠ 8♠ 4♠ 3♠.

.Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) 5♦ 4♥ 3♠ 2♦ Т♦

.Երեք խաղաթղթեր նույնատիպ (թրիս) 7♣ 7♥ 7♠ K♦ 2♠

.Երկու զույգ 8♣ 8♠ 4♥ 4♣ 2♠

.Մեկ զույգ 9♥ 9♠ Т♣ В♠ 4♥

.Մեկանոցից ցածր Т♣ 7♥ 2♠ 4♦ 8♠

== Մրցաշարին պատկանող բառարան ==

Ռեբայ (Re-Buy)

Գնել Մրցաշարի խաղադրամներ
Էդ-օն (Add-On)

Մրցաշարի ընթացքում, վերչի խաղադրամների գնում
Ֆրիզ-աուտ (Freezeout)

Մրցաշար առանց (Re-buy) և (Add-on)
Սատելիտ (Satellite)

Մրցանակ որով, կարող են մասնակցել, ավելի մեծ և ավելի թանկ մրցաշարի
Նո-լիմիթ (No-Limit)

Խաղ անսահմանափակ խաղադրույքով, Իրավիձակ սեղանի շուրջ, երբ մի խաղացող կատարում է իր ունեցած բոլոր խաղադրամները
Պոթ-լիմիթ (Pot-Limit)

Խաղադրույք սեղանի եղած խաղադրամի չափով սահմանափակված
Լիմիթ (Limit)

Լիմիթ պոկեր, նախորոք որոշվում է խաղադրույքի չափսը, որը սահմանափակված



== Հղումներ ==
{{Ծանցանկ}}

== Տես նաև ==

* [[Պոկերի Հայկական Ֆեդերացիա]]

* [[Ակումբային պոկեր]]

* [[Թեքսաս Հոլդեմ]]

* [[Առցանց պոկեր]]

[[Կատեգորիա:Պոկեր]]

[[af:Poker]]
[[als:Poker]]
[[ar:بوكر]]
[[arz:پوكر]]
[[bg:Покер]]
[[bo:ཏག་སེ།]]
[[bs:Poker]]
[[ca:Pòquer]]
[[cs:Poker]]
[[cy:Pocer]]
[[da:Poker]]
[[de:Poker]]
[[el:Πόκερ]]
[[en:Poker]]
[[eo:Pokero]]
[[es:Póquer]]
[[et:Pokker]]
[[eu:Poker]]
[[fa:پوکر]]
[[fi:Pokeri]]
[[fr:Poker]]
[[fy:Poker]]
[[ga:Poker]]
[[gl:Póker]]
[[he:פוקר]]
[[hi:पोकर]]
[[hr:Poker]]
[[hu:Póker]]
[[id:Poker]]
[[is:Póker]]
[[it:Poker]]
[[ja:ポーカー]]
[[ko:포커]]
[[lb:Poker]]
[[lt:Pokeris]]
[[lv:Pokers]]
[[mk:Покер]]
[[nl:Poker]]
[[nn:Poker]]
[[no:Poker]]
[[oc:Poker]]
[[pl:Poker]]
[[pt:Pôquer]]
[[ro:Poker]]
[[ru:Покер]]
[[rw:Pokeri]]
[[scn:Poker]]
[[sco:Poker]]
[[simple:Poker]]
[[sk:Poker]]
[[sl:Poker]]
[[sr:Покер]]
[[sv:Poker]]
[[ta:போக்கர் (சீட்டு ஆட்டம்)]]
[[th:โป๊กเกอร์]]
[[tr:Poker]]
[[uk:Покер]]
[[vi:Xì tố]]
[[yi:פאקער]]
[[zh:撲克]]