Revision 789716 of "Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան" on hywiki{{Տեղեկաքարտ Համալսարան
| անվանում = Երևանի պետական բժշկական համալսարան
| հապավում = ԵՊԲՀ
| խորհրդանշան =
| պատկեր = [[Պատկեր:YSMU logo.png|190px]]
| բնօրինակ_անվանում =
| միջազգային_անվանում = Yerevan State Medical Univerity after Mkhitar Heratsi
| նախկին_անվանումներ = Երևանի բժշկական ինստիտուտ
| կարգախոս =
| հիմնադրման_թվական = [[մայիսի 16]], [[1919]]
| տիպ = Բարձրագույն ուսումնական հաստատություն
| նախագահ =
| գիտական_ղեկավար =
| ռեկտոր = Սամվել Ավետիսյան (ժ.պ.)
| ուսանողներ = 6000
| դոկտորներ = 171
| ակադեմիկոսներ = 7
| պրոֆեսորներ =
| դասախոսներ =
| տեղագրություն =
| կամպուս =
| հասցե = Հայաստանի Հանրապետություն, 0025, ք.Երևան, Կորյունի 2
| կայք = [http://ysmu.am/ ysmu.am]
}}
'''Երևանի պետական բժշկական համալսարանը''' (ԵՊԲՀ) [[ՀՀ]] բարձրագույն բժշկական հաստատություններից է։ Հիմնադրվել է [[1919]]թ.:<ref>{{cite web|url=http://www.yerevan.am/main.php?lang=1&page_id=309|title=ԵՊԲՀ|accessdate=24.05.2012}}</ref>Տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ: Անդամակցում է Համալսարանների միջազգային ասոցիացիային<ref>{{cite web|url=http://www.iau-aiu.net/content/institutions|title=The complete list of Member Institutions|accessdate=24.05.2012}}</ref>, Եվրոպայում ատամնաբուժական կրթության, Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիաների անդամ է:<ref>{{cite web|url=http://ysmu.am/am/international-arm/international-relations-arm|title=ԵՊԲՀ Միջազգային կապեր|accessdate24.05.2012}}</ref> Կրում է միջնադարի բժիշկ [[Մխիթար Հերացի|Մխիթար Հերացու]] անունը:
==Պատմություն==
====Հիմնադրումը====
Նախքան [[Հայաստանի Առաջին Հանրապետություն]]ում համալսարանի հիմնումը հայ ուսանողների թիվը մեծ է եղել Անդրկովկասյան մասնավոր համալսարանում, որը տեղակայված էր [[Թիֆլիս]]ում: 1919թ. տեղի ունեցած խորհրդակցությամբ քննարկվում է համալսարանը տեղափոխել [[Երևան]]: Հանրային խորհրդին ուղղված դիմումի հանրային կրթության նախարարը նշում է.
<blockquote>«Հայաստանում հսկայական է բուժօգնության պահանջարկը... քանի որ եղեռնի, պատերազմի ու ավերածությունների սարսափները վերապրած հայերը ոչ միայն կարիք ունեն խնամակալությանն և բուժման, այլ նրանցից ծնված սերունդը նույնպես կարիք կունենա բուժօգնության: Բժշկական ֆակուլտետի բացումը հետաձգելու հիմք չկա»:</blockquote>
Հայաստանում համալսարանի բացման մասին օրինագիծը նախարարների խորհուրդը հաստատում 1919թ. մայիսի 16-ին: Օրինագծի առաջին և երկրորդ կետերում նշվում է.
<blockquote>«Հիմնել Երևանում համալսարան` հետևյալ 4 բաժիններով` պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական, ֆիզիկամաթեմատիկական... Համալսարանը բանալ 1919-20 ճեմարանական տարում»:<ref>{{cite book|title=Երևանի համալսարան, էջ 58-59| date= 1995թ.}}</ref></blockquote>
[[File:Hamalsaran 1921in.jpg|thumb|1921-ի հունվարի 24-ին համալսարանը բացվում է Երևանի ուսուցչական սեմինարիայի շենքում]]
1919թ. մայիս և հունիս ամիսներին տեղի է ունենում համալսարանի բացման հետ կապված 3 խորհրդակցություն` կրթության մատչելիության, ամբիոնների, բժշկական ֆակուլտետի ծրագրերի և այլնի մասին: 1920 թ. հունվարի 31-ին համալսարանը ժամանակավորապես բացվում է [[Ալեքսանդրապոլ]]ի առևտրական դպրոցի շենքում: Հաջորդ ուսումնական տարվանից համալսարանը տեղափոխվում է Երևանի ուսուցչական սեմինարիայի շենք և կոչվում Հայաստանի ժողովրդական համալսարան, իսկ 1922-ից` պետական համալսարան: 1920-ի հոկտեմբերի վերջին նախարարապետ [[Համազասպ Օհանջանյան|Հ. Օհանջանյանի]] և հանրային կրթության նախարար Գ. Ղազարյանի ստորագրությամբ ընդունվում է որոշում` «Համալսարանում բժշկական ֆակուլտետի մասին բացման մասին» օրենք, սակայն կյանքի չի կոչվում:<ref>{{cite book|title=Երևանի համալսարան, էջ 271-272| date= 1995թ.}}</ref>
1920 թ. [[ՀԽՍՀ|Հայաստանի խորհրդայնացումից]] հետո 1921 թ. նոյեմբերի 3-ին [[Երևան]]ում բացվում է բժշկական կադրերի պատրաստման դպրոց: Իսկ [[1922]] թ. [[մարտի 15]]-ին, ուսումնական կանոնավոր գործընթացի ապահովման համար, Երևանի բժշկական դպրոցի բազայի վրա հիմնվում է [[Երևանի պետական համալսարան]]ի բժշկական ֆակուլտետը: Առաջին դեկանը բժշիկ Սպանդարատ Կամսարականն էր, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած էր 6 հոգուց:<ref>{{cite paper|author=Ս.Թորոսյան|title=Բացվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը|publisher=Ապագա բժիշկ|date=04-05.2012|url=http://med-practic.com/arm/1056/18279/article.more.html}}</ref>
====Խորհրդային տարիներ====
1922-27թթ.-ին հիմնականում ավարտվում է ամբիոնների կազմավորումը: 1927-ին բժշկական ֆակուլտետը տալիս է իր առաջին 32 շրջանավարտը: 1930-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ` պետական համալսարանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվում են ինքնուրույն ինստիտուտներ, այդ թվում և` պետական բժշկականը: [[1936]]թ. ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ ինստիտուտին ատենախոսությունների պաշտպանության իրավունք է տրվում:
[[Հայրենական պատերազմ]]ի սկզբից Երևան են փոխադրվում Կրասնոդարի և Օրջոնիկիձեի բժշկական ինստիտուտները` ուսանողներով և պրոֆեսորադասախոսական կազմով:
1947թ. ստեղծվում է ուսանողական գիտական ընկերությունը: 1958-ին սկսվում է հրատարակվել «Ապագա բժիշկ» թերթը, որը լույս է տեսնում մինչ օրս: 1957թ. սփյուռքահայերի համար ստեղծվում է արտասահմանցի ուսանողների բաժին:
Բժշկական բարձրորակ կադրերի պատրաստման գործում ձեռք բերած հաջողությունների և հիմնադրման 50-ամյակի առթիվ 1980-ին Երևանի բժշկական ինստիտուտը պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Հայաստանի նախարարների խորհրդի 1989թ. մայիսի 25-ի որոշմամբ Երևանի բժշակական ինստիտուտը կոչվում է միջնադարի բժշկապետ Մխիթար Հերացու անունով:
[[Սպիտակի երկրաշարժ|1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի]] օրը` դեկտեմբերի 7-ին, ինստիտուտում ստեղծվում է օպերատիվ շտաբ: Ամեն օր աղետի գոտի են մեկնում ուսանողների 200-250-հոգանոց ջոկատներ: Ինստիտուտում կազմակերպվում է դոնորական կետ:<ref name="ReferenceA">{{Cite web|url= http://ysmu.am/am/about-ysmu-arm/history-of-ysmu-arm| title= Պատմական ակնարկ|accessdate= 24.05.2012}}</ref>
====Անկախությունից ի վեր====
1992-ին ստեղծված ռազմական ամբիոնի հիման վրա 1994-ին համալսարանի հիմնադրվում է ռազմաբժշկական ֆակուլտետը: 1992-ին համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմավորվում է [[ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարան|Ուսանողական խորհրդարան]]ը, որը կարևոր դերակատարություն է ունենում ներբուհական աշխատանքների կազմակերպման գործում: ՀՀ կառավարությունը 1995-ին ինստիտուտին տալիս է համալսարանի կարգավիճակ: Նույն թվականին բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը: 2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի։ Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը կառավարության որոշմամբ 2011-ին միավորվում է բժշկական համալսարանի կրթական համակարգին:<ref name="ReferenceA"/>
[[File:Nisteri srah.jpg|thumb|Նիստերի դահլիճը միջոցառման ժամանակ]]
==Կրթություն==
Բժշկական համալսարանում գործում են 98 ամբիոն, 6 ֆակուլտետ և ֆակուլտետի կարգավիճակով` օտարերկրացիների ուսուցման դեկանատը, որը հիմնվել է 1957-ին` սփյուռքահայերի ընդունելության նպատակով, ապա 1985-ից սկսվել է օտարազգի ուսանողների ուսուցում: Համալսարանի բաղադրիչն է Երևանի պետական բժշկական քոլեջը, որտեղ կրթությունը կատարվում է 2 տարով` քույրական գործ, մանկաբարձություն, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ մասնագիտություններով:<ref>[http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=223&Itemid=91&lang=am Քոլեջ]</ref> Քոլեջը ղեկավարվում է տնօրենի կողմից:
Բացարձակ գերազանցություն, գիտական աշխատանքներ ունեցող համալսարանի ուսանողներն ստանում են անվանական կրթաթոշակներ: Առաջադրման պայմաններից են օտար լեզվի տիրապետումն ու հասարակական ակտիվությունը: Տրվում են տարբեր հիմնադրամների և Մխիթար Հերացու անվան, [[Ռուբեն Յոլյան]]ի, [[Վահան Արծրունի|Վահան Արծրունու]], [[Լևոն Հովհաննիսյան]]ի, [[Ռուբեն Սևակ]]ի անվան կրթաթոշակներ:
===Ֆակուլտետներ===
[[Ընդհանուր բժշկություն ֆակուլտետ]]ը կազմվել է 1999-2000 ուսումնական տարում բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետները միավորումից: 1961թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվել է ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1966-67 ուստարում ֆակուլտետը տվել է առաջին 47 շրջանավատը: Ֆակուլտետում սովորում է ավելի քան 800 ուսանող: Դեղագիտական ֆակուլտետը ստեղծվել է 1972-ին: Առաջին շրջանավարտները տվել է 1975-ին: [[ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետ|ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ]]ն ստեղծվել է ՀՀ կառավարության 1994թ. մայիսի 19-ի որոշմամբ: 2011թ. հիմնադրվել է Հանրային առողջության ֆակուլտետը:
[[Բժիշկ]]ների, ստոմատոլոգների և դեղագետների պատրաստումն իրականացնում է 2005թ. մասնագիտական ուսուցման ֆակուլտետի վրա հիմնված Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը:<ref>{{cite web|title=Բժշկական համալսարանի ֆակուլտետները|url=http://ysmu.am/am/faculties|accessdate24.05.2012}}</ref>
==Ուսանողներ==
{{տես|ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարան}}
[[File:Student Scientific Society.jpg|thumb|130px|Ուսանողական գիտական ընկերությունը ստեղծվել է դեռևս 1947թ.]]
ԵՊԲՀ-ում է ստեղծվել Հայաստանի առաջին ուսանողական կառույցը:<ref name=1in>{{cite web|url=http://med-practic.com/arm/1055/18216/article.more.html|title=ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է|retrieved=22.07.2012|publisher=Ապագա բժիշկ, ապրիլ, 2012լ}}</ref> Ուսանողների հասարակական ակտիվը ներկայացված է Ուսանողական խորհրդարանով: Վերջինը ֆակուլտետների ուսանողական խորհուրդներ, ակումբները, ընկերությունները ղեկավարող մարմինն է: Ուսանողական գիտական ընկերությունը ստեղծվել է 1947-ին,<ref>{{cite web|url=http://www.amsp.am/index.php?option=com_content&view=article&id=65&Itemid=108&lang=hy|title=Ուսանողական գիտական ընկերություն|retrieved=22.07.2012}}</ref> այն ամբիոններում իրագործում է ուսումնական, հետազոտական աշխատանքներ: Առաջին ուսանողական թերթի հեղինակը Բժշկական համալսարանի ուսանողներն են,<ref name=1in/> նրանց կողմից է կազմվում և խմբագրվում «Մեդիկուս» ամսագիրը: Ուսանողներն անդամակցում են [[Բժիշկ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա]]յին (IFMSA), [[Ատամնաբույժ ուսանողների միջազգային ասոցիացիա]]յին (IADS), [[Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիա]]յին (IPSF): Բժշկական համալսարանի ուսանողներից 1000-ից ավելին արտասահմանցիներ են, նրանք խորհրդարանի ենթակայությամբ ունեն առանձին ուսանողական խորհուրդ:
{{clear|right}}
==Այցելեք նաև==
[[Հայաստանի Բարձրագույն Ուսումնական Հաստատությունների ցանկ]]
==Արտաքին հղումներ==
*[http://ysmu.am/ ԵՊԲՀ պաշտոնական կայքը]
==Աղբյուրներ==
{{Ծանցանկ}}
[[Կատեգորիա:Համալսարաններ այբբենական կարգով]]
[[en:Yerevan State Medical University]]
[[ru:Ереванский государственный медицинский университет имени Мхитара Гераци]]
[[uk:Єреванський державний медичний університет ім. Мхітара Гераци]]All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?oldid=789716.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|