Revision 886693 of "Մասնակից:Samo04/ավազարկղ3" on hywiki===Անկախության համար պատերազմ===
{{Հիմնական|Հունական պատերազմները անկախության համար}}
{{տես նաև|Առաջին Հելլենական հանրապետություն}}
[[Պատկեր:The sortie of Messologhi by Theodore Vryzakis.jpg|thumb|upright|''Մեսսոլոնգիի բախումը'', Հունական անկախության պատերազմի ժամանակ, նկ. [[Տեոդորոս Վրայզակիս]]:]]
1814-ին հիմնադրվեց մի գաղտնի կազմակերպություն, որը կոչվում էր [[Ֆիլիկի Էտերիա]] Հունաստանի ազատագրման համար: Ֆիլիկի Էտերիան պլանավորեց սկսել հեղափոխությունը [[Պելեպոնես]]ում, [[Դանուբյան դքսություն]]ում և [[Կոստանդինապոլիս|Կոստանդինապոլսում]]: Առաջին ընդվզումը սկսվեց 1821-ի մարտի 6-ին Դանուբյան դքսությունում Ալեքսանդր Իպսիլանտիսի գլխավորությամբ, բայց շուտով ճնշվեց թուրքերի կողմից: Նույն ամսվա վերջին Պելեպոնեսում սկսվեցին ընդվզումներ Օսմանյան կայսրության դեմ և 1821-ի հոկտեմբերին գրավեցին հունական Տրիպոլի քաղաքը Տեոդորիս Կոլոկոտրոնիսի գլխավորությամբ: Պելեպոնիսյան հեղաշրջմանը արագ հետևեցին հեղաշրջումներ [[Կրետե]]ում, [[Մակեդոնիա]]յում և [[Կենտրոնական Հունաստան]]ում, որոնք շուտով ճնշվեցին: Մինչ այդ հունական ռազմածովային ուժերը ունեցան առավելություն Օսմանյան ռազմածովային ուժերի նկատմամբ [[Էգեյան ծով]]ում և կանխեցին օսմանյան զորքերի համալրումը ծովով: Սակայն 1822-ին և 1824-ին թուրքերը և եգիպտացիները ներխուժեցին կղզիներ, մասնավորապես [[Քիոսյան կոտորած|Քիոս]] և [[Պսարայի կոտորած|Պսարա]], զանգվածային ջարդի ենթարկելով տեղի բնակչությանը:<ref>Brewer, D. ''The Greek War of Independence: The Struggle for Freedom from Ottoman Oppression and the Birth of the Modern Greek Nation.'' Overlook Press, 2001, ISBN 1-58567-172-X, pp. 235-236.</ref>
Լարվածությունը շուտով աճեց երկու հունական խմբակցությունների միջև, որը բերեց քաղաքացիական պատերազմի: Նույն ժամանակ Օսմանյան սուլթանը բանակցությունների մեջ մտավ եգիպտական սուլթան Մուհամեդ Ալիի հետ, որը պետք է ուղարկեր իր որուն՝ Իբրահիմ փաշային, որպեսզի ճնշի ապստամբությունը, փոխարենը նրան խոստացավ տարածքներ: Իբրահիմը հասավ Պելեպոնես 1825-ի փետրվարին և միանգամից հաջողություններ ունեցավ. 1825-ի վերջում եգիպտացիների հսկողության տակ անցավ Պելոպոնեսի մեծ մասը: Չնայած Իբրահիմը պարտություն կրեց Մանի թերակղզում, բայց նա ճնշեց ապստամբության մեծ մասը և վերանվաճեց Աթենքը:
Մի քանի տարի բանակցելուց հետո մեծ երեք մեծ տերությունները ([Ռուսական կայսրություն|Ռուսաստան]], [[Մեծ Բրիտանիա]] և [[Ֆրանսիա]]) որոշեցին միջամտել հակամարտությանը և Հունաստան ուղարկեցին ռազմանավեր: Այս նորություններից հետո օսմանո-եգիպտական ռազմածովային ուժերը որոշեցին հարձակվել հունական կղզիների վրա: Մեկ շաբաթյա բախումից հետո օսմանո-եգիպտական ուժերը պարտություն կրեցին: Ֆրանսիական զորքերը ստիպեցին եգիպտական զորքերին ազատել Պելոպոնեսը, իսկ հունական ուժերը ազատագրեցին կենտրոնական Հունաստանը 1828-ին: Որպես արդյունք երկարամյա պայքարի ստեղծվեց Առաջին հելլենական հանրապետությունը, որը վերջնական ճանաչում ստացավ Լոնդոնի արձանագրությամբ 1830-ին:All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?oldid=886693.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|