Difference between revisions 7015 and 8918 on hywikibooksՄահտեսյանը համարվում է հայ ծովանկարիչ, Այվազովսկու ամենամոտիկ ու անմիջական հայ աշակերտը: Նա իր գործունեությունը ավարտել է Ղրիմում եվ իր կյանքի վերջին տարիները անց է կացրել հայ իրականությունից կտրված: Այդ պատճառով շատ պատահական է ուշադրության արժանացել հայ մամուլի կողմից:
Մահտեսյանը ծնվել է 1857թ.-ի մայիսի 6-ին Ղրիմում`հայերի հիմնած Արմյանսկ քաղաքում: Տեղափոխվելով Երուսաղեմ նրա նախնիները փոխում են ազգանունը` դառնալով Մահտեսյան: Ծնողները (Ակոբջան Մահտեսյան, Գայանե Պողոսյան) հազիվ էին հոգում որդու նախակրթական ուսման ծախսերը: Մինչդեռ Էմանուելը ձգտում էր ավելի բարձրագույն կրթության: Հաճախ փորձեր է արել նույն կերպ նկարել Այվազովսկու ծովանկարները, ցանկացել է ծովանկարիչ դառնալ: 1877թ.-ին մեկնում է Պետերբուրգ, սակայն նույն տարին չի ընդունվում, միայն 1878թ.-ին հաջողվում է մտնել այնտեղ եվ որոշ արտոնություններով ձրի ուսանել: Ապա Այվազովսկու անձնական հրավերով մեկնել է Թեոդոսիա եվ ամռան ամիսներին աշխատել նրա արվեստանոցում: Սակայն նյութական դժվարությունների պատճառով ստիպված է պարապել աշխատանքներով: Մի քանի տարվա ընթացքում նա անցնում է Ակադեմիայի նատուրայի դասարանը, ստանում է փոքր արծաթե մեդալ “Ծովի տեսարան” աշխատության համար եվ արծաթե մեծ մեդալ “Ծովի նավաբեկություն” նկարի համար: Սակայն ուսման շրջանը երկարում է, եվ Մահտեսյանը գլխավոր դիմումներ է տալիս Ակադեմիայի վարչական խորհրդին, որոնցում խնդրում է իրեն շնորհել “ոչ դասական” նկարչի կոչում, որպեսզի կարողանար պատվերվեր ընդունել եվ ինքնուրույն աշխատեր: Սակայն երկու խնդրագրություններն էլ մերժվում են: Միայն 1892թ.-ի մայիսի 16-ին Ակադեմիայի խորհուրդը նրան տալիս է “ոչ դասական” նկարչի կոչում: Նա վերադառնում է Ղրիմ, գնում Թեոդոսիա եվ միաժամանակ հաճախում Այվազովսկու աշխատանոցը: Ապա Էմանուելը արդեն որպես կազմավորված նկարիչ` գնում է Ղրիմի գլխավոր կենտրոն` Սիմֆերոպլ, եվ այնտեղ ստեղծում իր աշխատանոցը, որին կից նկարչական պատկերասրահ էր:
Մասնակցելեվ Պետերբուրգում բացված ցուցահանդեսներին` նա դիտողներին է ներկայացրել ինչպես բնության գրկում արված էտյուդներ, այնպես էլ արվեստանոցում ավարտված մեծադիր կտավներ, որոնցից հատկապես ուշագրավ են “Ծովն ու լեռը իրիկնամուտին” (1886), “Ալեկոծում” (1887) “Փրկության սպասողները” (1888 )“Առագաստանավը ալեկոծ ծովում” (1898):
Սիմֆերոպլում 1895թ.-ին կազմակերպած անհատական ցուցահանդեսում Մահտեսյանը հանդես է եկել 150-ից ավել աշխատանքներով, որոնք ճանաչում են բերել հայ ծովանկարչին եվ դասական արձագանքներ գտել ռուսական գեղարվեստական մամուլում: Իր կտավներում Մահտեսյանն, ինչպես եվ Այվազովսկին գերադասել են պատկերել Սեվ ծովի անհանգիստ, փոթորկված, դրամատիզմով ու ռոմանտիզմով լի, խռովահույզ տեսարաններ: Նա վարպետորեն է վերարտադրել ջրի թափանցիկությունը, կոհակների փրփրադեզ եզրագծերը, մթնոլորտում թանձրացած խոնավությունը: “Սեվ ծովը” (1898) “Սեվ ծովը նոյեմբերին” (1902) “Ծովը գիշերով” 1904 “Փոթորկից առաջ” (1907):
Սակայն ի տարբերություն Այվազովսկու Մահտեսյանի կտավների կոլորիտը աչքի չի ընկնում գուներանգների ու կիսատոների բազմազանությամբ, ավելի մուգ է ու միապաղաղ: Նկարչի “ցամաքային” եզակի գործերից է “Եկեղեցով տեսարան Արարատի ֆոնին” (1904 ) բնանակարը, որը նա ստեղծել է Հայաստան կատարած այցելության տպավորությամբ:
Նշանավոր երաժշտագետ Քրիստափոր Կարա-Մուրզան գրել էր, որ սկսած 1886թ.-ից ուսանողական տարիներից, ցուցահանդեսներ է ունեցել “Պերեդվիժնիկների” մոտ եվ ակադեմիական ցուցահանդեսներում, Պետերբուրգում, Մոսկվայում, Օդեսայում, Խարկովում, եվ այլն: 1895թ.-ից բացվել է առաջին պատկերահանդեսը` բաղկացած 150 պատկերահանդեսից: Նրա ստեղծագործություններից հայ լրագրության մեջ հիշվել է մասնավորապես “Փրկության սպասողները”, ինքնատիպ երկերից է “Գիշեր Սեվ ծովի վրա”, “Հողմը սաստկանում է”, “Ամայի ափը”, “Հսկա ժայռերը”, “Գիշեր”, “Զրահանավերը եվ ականավորները”, “Փեթորիկը եվ առավոտը”:
Թեոդոսիայում Այվազովսկու անվան պատկերասրահում կա Մահտեսյանից մի նկար` “Առագաստանավը անհանգիստ ծովում”, որը հավանաբար գտնվել է վարպետի կողմից 1895թ.-ից Մահտեսյանի բացված ցուցահանդեսից: Իսկ Երեվանի Պետական Թանգարանը Մատեսյանից ունի 2 գործ: Առաջինը կոչվում է “Ծովի տեսարան” , մյուսը ավելի փոքր կտավի վրա է , երեկոյան ժամին ներկայացված ամայի մի ափ: Կենսագրությունը ցույց է տալիս, որ Մահտեսյանը ունեցել է ստեղծագործական համեմատաբար կարճ կյանք (15-20 տ): Գլխավորապես նկարել է ծովանկարներ, մեծ մասամբ Ղրիմի ափերից: Հազվադեպ է ճամփորդել եվ առիթ չի ունեցել էկզոտիկ նյութեր պատկերել: Ապրուստի ապահովության մտահոգությունը սկզբից ի վեր հատապնդել է նկարչին եվ թույլ չի տվել գեղարվեստական ընդունակությունների զարգացմանը: Իսկ Այվազովսկու ինքնատիպ եվ փայլուն ստեղծագործություններից հետո նրա աշակերտի նմանողական գործերը չէին կարող արժանանալ բարձր գնահատականի եվ նյութական լայն պայմաններ ստեղծել: Համենայն դեպս Մահտեսյանը մեզ տվել է թերակատար հուզականությամբ, նվազ տպավորիչ գործեր, չունի Այվազովսկու ռոմանտիզմն ու խորության հզոր շունչը: Նրա ծովանկարներում թեեվ կան շարժվեղ տարրեր, բաըց նրանք հաճախ չոր կերպով անջատվում են ֆովի վրա: Գործունեության սկզբնական տարիներին աշխատել է Այվազովսկու մեթոդով: Հիմք է ընդունել հիշողության եվ երեվակայության տվյալները: Վարպետի նման օգտագործել է լույսի ու ստվերի հակադրությունները, գույնի ու տոնի ընդհանրացումները, սակայն վերջնական արդյունքը ավելի չոր է ստացվում:
Այվազովսկու հետ շփվել, նրա մոտ ուսանել, նրա քաջալերիչ խոսքով, կարծիքով ու խրատներով են ոգեշնչվել ոչ միայն Մահտեսյանը, այլև արեվմտահայ և արեվելահայ շատ ծովանկարիչներ` Մկրտիչ Ճիվանյան, Վարդան Մախոխյան, Արսեն Շահբազյան:
Արվեստի ինքնատիպության տեսակետից Մահտեսյանի նկարները մնում են պարփակված համեստ սահմանների մեջ եվ եթե համեմատության մեջ դրենք Այվազովսկու արվեստի հետ, հեռավոր մի արձագանք է: Այսուհանդես Մահտեսյանի արվեստը զուրկ չէ գնահատելի արժեքներից: Նա հայ գեղանկարչության մեջ Այվազովսկու ստեղծագործական մեթոդի առավել հետևողական ներկայացուցիչն է : Նրա պատկերման նյութը ծովն է, մեծ մասամբ առանց մարդու երևակայության: Ձգտել է բնության վավերական հավաստիության, ծովային ազատ տարածությունների երևակման, գունապատկերի ընդհանրականության: Նա մեզ հաղորդում է ազատ բնության և օդի տարածության թարմ ու ռեալ զգացումները: Նրա ալիքները ունեն նյութականություն, կշիռ ու թափ: Մահտեսյանը իր ուրույն տեղն է գրավում 19-րդ դարի հայ նկարիչների մեջ:All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=8918.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|