Difference between revisions 7484 and 7499 on hywikibooks

13-1.3,36 լ ացետիլենից ստացել 2,5 մլ բենզոլ:Որոշել վերջանյութի ելքը,եթե բենզոլի խտությունը 0,88 գ/մլ է:

13-2.Ի՞նչ զանգվածով ն-հեպտան կպահանջվի ցիկլացման և դեհիդրման ռեակցիաների միջոցով տոլուոլ ստանալու համար,որպեսզի անջատվող ջրածինը բավարարի 84 գ 1-հեքսենի հիդրմանը:Որոշել գոյացող տոլուոլի զանգվածը:

13-3.Որոշել էթիլենային ածխաջրածնի մոլային զանգվածը և գրել հնարավոր իզոմերների բանաձևերը,եթե հայտնի է,որ 1,12 գ այդ նյութը կարող է գունազրկել բրոմի քլորոֆորմային 8 գ 40 %-անոց լուծույթը:

(contracted; show full)

13-28.Ցիկլոհեքսանի և ցիկլոհեքսենի խառնուրդը դեհիդրելիս ստացվել է բենզոլ և այնքան ջրածին,որն անհրաժեշտ է 36,9 գ նիտրոբենզոլը մինչև անիլին լրիվ վերականգնելու համար:Գտնել ցիկլոհեքսանի զանգվածային բաժինը (%) սկզբնական խառնուրդում,եթե այդ նույն քանակով խառնուրդը կարող է գունազրկել 10 % զանգվածային բաժնով բրոմի 480 գ լուծույթը քառաքլորածխածնում:


13-29.Ցիկլոհեքսան ստանալու համար վերցվել է բենզոլի գոլորշու և ջրածնի խառնուրդ,որի խտությունն ըստ օզոնի 0,2 է:Կոնտակտային ապարատում սինթեզն ավարտելուց հետո նոր գազային խառնուրդի խտությունն ըստ օզոնի դարձել է 0,25:Որոշել ցիկլոհեքսանի գոլորշու ծավալային բաժինը (%) ստացված խառնուրդում և բենզոլի փոխարկման աստիճանը (%):

13-30.11,7 գ բենզոլը նիտրացրել են ստեխիոմետրական քանակով վերցված ազոտական թթվով՝ ծծմբական թթվի ներկայությամբ:Նշված թթուների մոլային հարաբերությունը 1:2 է:Ի՞նչ ելքով է ընթացել նիտրացումը,եթե փոխազդող խառնուրդի չեզոքացման համար ծախսվել է նատրիումի հիդրոկարբոնատի 554,4 գ 10 %-անոց լուծույթ:

13-31.Ստիրոլի և էթիլցիկլոհեքսանի խառնուրդը,որ կարող է միացնել 4,48 լ քլորաջրածին (ն.պ.), այրել են:Դրա հետևանքով գոյացել է ջրի և ածխաթթու գազի 134,4 գ խառնուրդ:Ի՞նչ ծավալով օդ է ծախսվել սկզբնական խառնուրդի այրման ժամանակ:

13-32.Բենզոլի և տոլուոլի 170 գ հավասարամոլային խառնուրդը նիտրացնելիս ստացվել է 242 գ խառնուրդը,որը կազմված է սկզբնանյութերի ավելցուկից,նիտրոբենզոլից և եռնիտրոտոլուոլից:Հաշվել տոլուոլի փոխարկման աստիճանը (%) եռնիտրոտոլուոլի,եթե հայտնի է,որ խառնուրդում եղած նիտրոբենզոլից 75 % ելքով ստացվել է 27,9 գ անիլին:

13-33.Բենզոլի 8,4 գ հոմոլոգի բրոմացման ժամանակ,որը կատարել են մթության մեջ երկաթի (III) բրոմիդի ներկայությամբ,ստացվել է երեք իզոմեր միաբրոմածանցյալների 13,93 գ խառնուրդ:Ներկայացրեք հոմոլոգի հնարավոր կառուցվածքները (չորս կառուցվածքային բանաձև) և անունները:

13-34.Տոլուոլից, 2,3-երբրոմբութանից,2-բութինից և պրոպենից բաղկացած խառնուրդի գոլորշու խտությունն ըստ էթանի 4,586 է:Այդ խառնուրդն ավելցուկով վերցրած ցինկի հետ տաքցնելիս գոլորշու խտությունը նվազել և դարձել է 1,92:Նույն խառնուրդը քլորաջրածնով մշակելուց հետո գոլորշու խտությունը,ընդհակառակը,մեծացել է մինչև 5,438:Որոշել ելային խառնուրդի գոլորշու մեջ նյութերի ծավալային բաժինները (%):

Պատասխաններ

13-1. 56,4 %

13-2. 25 գ ն-հեպտան, 23 գ տոլուոլ