Difference between revisions 7529 and 7673 on hywikibooks

14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%):

14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար:

14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ:

(contracted; show full)

14-19.Ֆենոլի և 4-բրոմֆենոլի 4,4 գ խառնուրդին ավելցուկով բրոմ ավելացնելիս գոյացել է 9,93 գ 2,4,6-եռբրոմֆենոլ:Որոշել ելային խառնուրդում 4-բրոմֆենոլի զանգվածային բաժինը (%):

14-20.Մեթիլսպիրտի և ֆենոլի 19 գ խառնուրդը բրոմաջրի հետ փոխազդելիս ստացվել է 33,1 գ նստվածք:Որոշել ելային խառնուրդի զանգվածային բաղադրությունը (%):

14-21.100 գ բենզոլի մեջ լուծված պրոպանոլի և ավելցուկով վերցված նատրիումի փոխազդեցությունից ստացվել է 5,6 լ ջրածին:Հաշվել ելային լուծույթում պրոպանոլի զանգվածային բաժինը:


II

14-22.Անհայտ կառուցվածքով 0,2 մոլ միացությունը մետաղական նատրիումով մշակելիս անջատվել է 4,48 լ գազ:Որոշել միացություն կառուցվածքային բանաձևը,եթե 6,2 գ այդ նյութի և հավասար մոլային քանակով քլորաջրածնի փոխազդեցությունից գոյացել է 8,05 գ օրգանական միացություն,որի մոլեկուլը պարունակում է մեկական ատոմ թթվածին և քլոր:

14-23.Անհայտ կառուցվածքով միատոմ սպիրտի որոշ քանակը մետաղական նատրիումով մշակելիս անջատվել է 2,24 լ գազ,իսկ գոյացած օրգանական միացության և ավելցուկով վերցրած ն-բրոմալկանի փոխազդեցությունից ստացվել է թթվածին պարունակող 20,4 գ սիմետրիկ միացություն:Ո՞րն է վերցված սպիրտի զանգվածը և կառուցվածքը:

14-24.Օրգանական միացության պարզագույն բանաձևը CH<sub>3</sub>O է:Մոլեկուլը սիմետրիկ է:Այդ նյութի 0,1 մոլը նատրիումի հետ փոխազդելիս անջատվում է 2,24 լ ջրածին:Անվանել այդ նյութը,գրել կառուցվածքային բանաձևը:

14-25.Էթանոլի և 1-պրոպանոլի 21,2 գ խառնուրդի այրումից գոյացած ածխածնի (IV) օքսիդը կլանելու համար ծախսվել է նատրիումի հիդրօքսիդի 30 %-անոց 200,5 մլ (p=1,33 գ/մլ) լուծույթ:Ընդ որում գոյացել է չեզոք աղ:Որոշել սպիրտների ելային խառնուրդում էթանոլի զանգվածային բաժինը (%):

14-26.Ի՞նչ էթիլենային ածխաջրածին և որքա՞ն պետք է վերցնել,որպեսզի դրա կատալիտիկ հիդրատացման հետևանքով 50 % ելքով ստացվի 28,75 մլ միատոմ սպիրտ (p=0,8 գ/մլ),որը կազմում է 0,5 մոլ:

14-27.Քանի՞ մլ 100 %-անոց էթիլսպիրտում (p=0,78 գ/մլ) պետք է լուծել 23 գ նատրիումը,որպեսզի ստացվի նատրիումի էթիլատի 2 %-անոց լուծույթ: