Difference between revisions 7761 and 7762 on hywikibooks1.Հաշվել առողջ օրգանիզմում արյան ձևավոր տարրերի քանակը,եթե մարդն ունի 5 լ արյուն: 2.Հաշվել օրվա ընթացքում սրտի կատարած կծկումների թիվը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: 3.Օրվա ընթացքում քանի՞ ժամ են կծկվում և որքա՞ն հանգստանում նախասրտերը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: 4.Օրվա ընթացքում քանի՞ ժամ են կծկվում և որքա՞ն հանգստանում փորոքները առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: (contracted; show full) բ)Որքա՞ն է կազմում նախասրտերի կծկման և թուլացման ժամանակամիջոցները: 20.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում նախասրտերի թուլացման տևողությունը կազմել է 14 րոպե: ա)Այդ ընթացքում որքա՞ն է կազմել նախասրտերի կծկման տևողությունը: բ)Որքա՞ն արյուն է մղվել մեծ շրջանառություն,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ: ⏎ ⏎ 21.Գրաֆիկորեն ինչպե՞ս է փոփոխվում արյան հոսքի արագությունը,անոթների լուսածերպերի ընդհանուր լայնությունը և արյան ճնշումը զարկերակներում,մազանոթներում և երակներում:Ինչպիս՞ն է կախումը արյան հոսքի արագության և անոթների լուսածերպերի ընդհանուր լայնության միջև: 22.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում ձախ փորոքի կողմից արյան շրջանառություն է մղվել 112 լ արյուն: ա)Որքա՞ն է կազմել նախասրտերի կծկման տևողությունն այդ ընթացքում,եթե սիստոլային ծավալը 70 մլ է: բ)Որքա՞ն է կազմել փորոքների թուլացումը 23.Մարդու արյան մեջ ներարկեցին 1 մլ 60 գ/լ կոնցենտրացիայով դեղամիջոց:Ինչպիսի՞ կոնցենտրացիա ստացվեց արյան մեջ,եթե մարդու արյան ծավալը 5 լ է: 24.Մարդու արյան մեջ ներարկեցին a մլ դեղամիջոց b գ/լ կոնցենտրացիայով:c ժամանակից հետո որոշել այդ նյութի կոնցենտրացիան արյան մեջ,եթե մեկ ժամում քայքայվում է այդ նյութի 10 %-ը և արյան ծավալը 5 լ է: Պատասխաններ 1.Էրիթրոցիտներ՝ 2,0-2,5 • 10<sup>13</sup></tt>,լեյկոցիտներ՝ 2,0-4,5 • 10<sup>10</sup></tt>,թրոմբոցիտներ՝ 1,0-2,0 • 10<sup>12</sup></tt> : 2.Մոտ 108000 անգամ: 3.3 ժամ կծկվում է,21 ժամ՝ հանգտանում: 4.9,9 ժամ կծկվում է, 14,1 ժամ՝ հանգստանում: 5.11,1 ժամ: 6.15120 լ: 7.4 ժամ: 8.3,3 ժամ: 9.100: 10.5,25 լ: 11.630 լ: 12.200 անգամ: 13.1512: 14.2835 լ: 15.80: 16.ա)141 վրկ;բ)30 վրկ: 17.ա)800 վրկ;բ)70 լ: 18.1512 լ: 19.ա)70 մլ;բ)7,5 րոպե կծկվում են և 52,5 րոպե հանգստանում: 20.ա)2 րոպե;բ)84 լ: 22.ա)160 վրկ;բ)752 վրկ: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7762.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|