Revision 6873 of "Քիմիա/տեստեր/խնդիրներ/հարցեր1002" on hywikibooks

12-1.5,25 գ գազային միացությունը,որը կազմված է 85,7 % ածխածնից և 14,3 % ջրածնից,գրավում է 2,8 լ ծավալ:Անվանել միացությունը՝ գիտենալով,որ այն գունազրկում է բրոմաջուրը:

12-2.Էթանի և էթենի 25 լ խառնուրդի դեհիդրման ժամանակ ստացվել է 10 լ ջրածին,ընդ որում դեհիդրումը կատարվել է մինչև էթեն:Որոշել էթենի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում:

12-3.Չճյուղավորված կառուցվածք ունեցող 0,7 գ ալկենը փոխազդել է 1,6 գ բրոմի հետ:Գտնել ալկենի բանաձևը և անվանել այն:

12-4.Էթանի և էթենի 5,8 գ խառնուրդի հիդրումից ստացվել է 6,0 գ գազ:Որոշել ելային խառնուրդում էթենի զանգվածային և ծավալային բաժինները(%):

12-5.Պրոպանի և պրոպենի 6 լ խառնուրդին ավելացրել են 5 լ ջրածին:Գազերի ամբողջ խառնուրդն անցկացրել են տաքացրած պլատինի վրայով:Նախկին պայմաններին բերելուց հետո գազի ծավալը կազմել է 7 լ:Որոշել պրոպանի և պրոպենի ելային խառնուրդում գազերի ծավալային բաժինները (%):

12-6.Տրված է էթան,էթեն և ջրածին պարունակող 20 լ խառնուրդ:Վերջինս անց են կացրել տաքացրած պլատինի վրայով:Նախկին պայմաններին բերելուց հետո գազի ծավալը կազմել է 13 լ,որից 1 լիտրը ռեակցիայի մեջ չմտած ջրածնի ծավալն է:Որոշել ելային խառնուրդում գազերի ծավալային բաժինները (%):

12-7.8,1 գ 1,3-բութադիենի հիդրումից ստացվել է բութանի և 1-բութենի խառնուրդ:Այդ խառնուրդի և բրոմաջրի փոխազդեցությունից գոյացել է 10,8 գ 1,2-դիբրոմբութան:Ստացված խառնուրդում որոշել ածխաջրածինների զանգվածային բաժինները (%):

12-8.672 մլ ացետիլենի հիդրումից ստացվել է էթանի և էթիլենի խառնուրդ,որը գունազրկել է 4 % բրոմ պարունակող 40 գ ջրային լուծույթը:Որոշել ստացված խառնուրդում ածխաջրածինների զանգվածային բաժինները (%):

12-9.Էթանի և էթենի 10  լ խառնուրդը բարձր ջերմաստիճաններում ենթարկել են դեհիդրման,որի հետևանքով ստացվել է 16 լ էթենի և ջրածնի խառնուրդ:Որոշել ելային խառնուրդում էթենի ծավալային և զանգվածային բաժինները (%):

12-10.Էթիլենային ածխաջրածնի կատալիտիկ հիդրման համար պահանջվել է 448 մլ ջրածին:Այդ նույն քանակությամբ ածխաջրածնի և բրոմի փոխազդեցությունից գոյացել է 4,32 գ դիբրոմիդ:Որոշել ածխաջրածնի բանաձևը:

12-11.10 լ ածխաջրածինների (էթեն և պրոպան) և 10 լ ջրածնի խառնուրդը կատալիզատորի վրայով անցկացնելիս ծավալը կրճատվել և դարձել է 16 լ:Որոշել ստացված գազային խառնուրդի ծավալային բաղադրությունը (%):

12-12.Ի՞նչ ծավալով ջրածին է պահանջվում էթիլենային ածխաջրածնի (ցիս-տրանս իզոմերներ ունեցող) և դիվինիլի 16,8 լ խառնուրդի լրիվ կատալիտիկ հիդրման համար:Հայտնի է,որ էթիլենային ածխաջրածինը կարող է միացնել 5,6 լ քլոր՝առաջացնելով 31,75 գ դիքլորիդ:Որոշել ալկենի կառուցվածքային բանաձևը:

12-13.Ի՞նչ ծավալով ջրածին է պահանջվում հեքսենի և պենտենի 20 գ խառնուրդի կատալիտիկ հիդրման համար:Խառնուրդում հեքսենի զանգվածային բաժինը 42 % է:

12-14.2,8 գ էթիլենային ածխաջրածնի լրիվ հիդրման համար պահանջվել է 896 մլ ջրածին:Գրել հիդրման արգասիքի կառուցվածքային բանաձևը,եթե հայտնի է,որ այն պարունակում է երրորդային ածխածնի մեկ ատոմ:

12-15.Անվանել չհագեցած ածխաջրածինը,եթե դրա 1,62 գրամը լրիվ հիդրելու համար պահանջվում է 1,344 լ ջրածին:Ելային ածխաջրածնի խտությունն ըստ ջրածնի 27 է:

12-16.89,6 լ էթանի ջրածնազրկումից 80 % ելքով ստացվել է էթեն:Քանի լիտր 1,2-դիքլորէթան (p=1,24) կարելի է ստանալ գոյացած էթենից:

12-17.C<sub>3</sub>H<sub>4</sub> բանաձև ունեցող ածխաջրածնի 5 գրամը մինչև համապատասխան հագեցած ածխաջրածին վերականգնելու համար ծախսվել է 2,8 լ ջրածին:Գրել տրված ածխաջրածնի կառուցվածքային բանաձևը և անվանել այն:

12-18.20 գ տեխնիկական կալցիումի կարբիդը մշակել են ջրով:Ստացված ացետիլենը անցկացրել են ավելցուկով վերցրած բրոմաջրի հետ:Գոյացել է 86,5 գ տետրաբրոմէթան:Որոշել կարբիդի զանգվածային բաժինը (%) տեխնիկական կալցիումի կարբիդում:

12-19.Ուղիղ շղթայում ածխածնի հինգ ատոմ պարունակող ճյուղավորված ացետիլենային ածխաջրածինը միացնում է 80 գ բրոմ և առաջացնում՝ 104 գ ռեակցիայի արգասիք:Որոշել ածխաջրածնի կառուցվածքը,եթե հայտնի է,որ այն չի փոխազդում արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի հետ:

12-20.Էթանի և էթենի 8 լ խառնուրդը բրոմաջրի միջով անցկացնելիս ստացվել է 37,7 գ դիբրոմէթան:Հաշվել ելային խառնուրդում էթանի ծավալային բաժինը (%):

12-21.Բրոմաջուր պարունակող անոթի միջով անցկացվել է էթանից և ացետիլենից կազմված խառնուրդ,որի ընթացքում անոթի զանգվածն ավելացել է 1,3 գրամով:Տրված գազային խառնուրդի լրիվ այրումից գոյանում է 14 լ ածխածնի (IV) օքսիդ:Որոշել ելային խառնուրդում ածխաջրածինների ծավալները:

12-22.Էթիլենային ածխաջրածնի և բրոմի փոխազդեցությունից ստացվել է դիբրոմածանցյալ,որի խտությունն ըստ թթվածնի 6,75 է:Որոշել ալկենի բանաձևը և գրել բոլոր հնարավոր իզոմերների կառուցվածքային բանաձևերը:

12-23.Ի՞նչ կառուցվածքային բանաձև ունի էթիլենային ածխաջրածինը,եթե դրա  1,4 գ փոխազդում է 4 գ բրոմի հետ,իսկ կալիումի պերմանգանատի ջրային լուծույթով օքսիդացնելիս գոյանում է սիմետրիկ երկատոմ սպիրտ:

12-24.Ալկենի 0,7 գ նմուշին միացել է 1,6 գ բրոմ:Արտածել ալկենի բանաձևը:

12-25.Կալիումի պերմանգանատի լուծույթով 11,2 լ էթենի օքսիդացումից ստացվել է C<sub>2</sub>H<sub>6</sub>O<sub>2</sub> բանաձևով նյութ:Որոշել այդ նյութը և դրա զանգվածը,եթե ռեակցիայի արգասիքի ելքը 80 % է:

12-26.Քանի՞ լիտր ացետիլեն  կստացվի 80 % մաքրությամբ 130 կգ կալցիումի կարբիդից:

12-27.Ջրի և ինչ-որ օրգանական նյութի միացման արգասիքի (գազային վիճակում) խտությունն ըստ ջրածնի 23 է:Ստացված արգասիքի 1 մոլ և մետաղական նատրիումի փոխազդեցության հետևանքով անջատվել է 11,2 լ ջրածին:Ի՞նչ նյութ է վերցված եղել:

12-28.Ալկինի մոլեկուլում ջրածնի և ածխածնի ատոմների թվերը տարբերվում են երկուսով:Ալկինը փոխազդում է Ag<sub>2</sub>O-ի ամոնիակային լուծույթի հետ:Կազմել ալկինի կառուցվածքային բանաձևը:

12-29.Քանի՞ % կալցիումի կարբիդ է պարունակում արտադրական այն նմուշը,որի 1 կգ-ից 260 լ ացետիլեն է ստացվում:

12-30.Պերմանգանատի լուծույթը գունազրկող ածխաջրածնի 1 լիտր լրիվ այրման համար պահանջվել է 4,5 լ O<sub>2</sub> և առաջանում է 3 լ CO<sub>2</sub>:Անվանեցեք այդ ածխաջրածինը:

12-31.C<sub>n</sub>H<sub>2n</sub> ածխաջրածինը կարող է միացնել 16,2 գ բրոմաջրածին՝ փոխարկվելով երկրորդային ալկիլ բրոմիդի,որը նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի հետ եռացնելիս առաջացնում է 6 գ համապատասխան սպիրտ:Ո՞րն է սկզբնական ածխաջրածնի բանաձևը, և ո՞ր սպիրտն է ստացվում,եթե վերջինիս ելքը 30 % է:


II

12-32.Ածխածնի (II) օքսիդի և մեթանի 50 մլ խառնուրդը պայթեցրել են 60 մլ (ավելցուկով վերցված) թթվածնի հետ:Պայթեցումից և նորմալ պայմանների բերելուց հետո խառնուրդի ծավալը դարձել է 70 մլ:Որոշել ելային խառնուրդում ածխածնի (II) օքսիդի ծավալային բաժինը (%):

12-33.Ջրածնի,մեթանի և ածխածնի (II) օքսիդի 1 լ խառնուրդի զանգվածը 0,89 գ է:Այդ խառնուրդի լրիվ այրման համար պահանջվել է 1,4 լ թթվածին:Որոշել խառնուրդի ծավալային բաղադրությունը (%):

12-34.Էթանի և պրոպենի 12 լ խառնուրդն այրելիս ծախսվել է 46 լ թթվածին:Ստացված ածխաթթու գազն անցկացրել են նատրիումի հիդրօքսիդի 156,25 մլ 25 %-անոց լուծույթի մեջ (p=1,28 գ/մլ):Ի՞նչ աղ է գոյացել և քանի՞ գրամ:

12-35.Դիբրոմալկանի վրա մագնեզիումով ազդելիս՝ առաջացել է ալկեն,որի զանգվածը 4,81 անգամ փոքր է դիբրոմալկանի զանգվածից:Որոշել ելանյութի կառուցվածքը:

12-36.Կատալիզատորի ներկայությամբ բութենի և բութանի խառնուրդը հիդրելիս ստացվել է 22,4 լ մեկ նյութ:Որոշել խառնուրդի ծավալային բաղադրությունը (%) և բութենի կառուցվածքը կառուցվածքը,եթե հայտնի է,որ այն ունի ցիս-տրանս իզոմերներ և հիդրատացման ենթարկելիս ստացվում է 37 գ սպիրտ,որը կազմում է տեսական ելքը 74 %:Անվանել գոյացած սպիրտը:

12-37.Ացետիլեն և էթենի 150 մլ խառնուրդին ավելացրել են 350 մլ ջրածին:Ստացված խառնուրդը տաքացրած պլատինե կատալիզատորի վրայով անցկացնելուց հետո գրավել է 250 մլ ծավալ:Քանի՞ գրամ բրոմի 3 %-անոց լուծույթ է պետք ելային խառնուրդում գտնվող ացետիլենը և էթիլենը կապելու համար:

12-38.Էթիլենային ածխաջրածնի և ջրածնի 13,44 լ խառնուրդը տաքացված պլատինե կատալիզատորի վրայով անցկացնելիս ծավալը դարձել է 10,08 լ:Ռեակցիան ընթացել է 75 % ելքով:Ելային խառնուրդը բրոմաջուր պարունակող սրվակի մեջ անցկացնելիս սրվակի զանգվածն ավելացել է 8,4 գրամով:Որոշել ելային ածխաջրածինը և խառնուրդի ծավալային բաղադրությունը (%):

12-39.Պրոպենից և դիվինիլից բաղկացած 0,6 մոլ գազային խառնուրդին ավելացրել են 2 մոլ ջրածին և անցկացրել տաք պլատինե կատալիզատորի վրայով:Ռեակցիաների ավարտից հետո ստացվել է 1,7 մոլ գազային խառնուրդ:Սկզբնական խառնուրդում դիվինիլի զանգվածը քանի՞ անգամ է մեծ պրոպենի զանգվածից:

12-40.Պրոպենի և պրոպինի 6,048 լ խառնուրդին ավելացրել են 22,4 լ ջրածին և անցկացրել տաք պլատինե կատալիզատորի վրայով,որի հետևանքով խառնուրդի ծավալը դարձել է 19,04 լ:Քանի՞ գրամ 3 %-անոց բրոմաջուր կպահանջվի սկզբնական խառնուրդի հետ փոխազդելու համար:

12-41.Քանի՞ լիտր ջրածին է կլանվում 1,3-բութադիենի կատալիտիկ հիդրման ժամանակ,եթե հիդրման արգասիքների (բութան և բութեն) խառնուրդի խտությունն ըստ ջրածնի 28,5 է:Խառնուրդը կարող է գունազրկել 10 % զանգվածային բաժնով բրոմի 800 գ լուծույթը:

12-42.Քանի՞ լիտր ջրածին է կլանվել 16,8 լ 1,3-բութադիենի կատալիտիկ հիդրման ժամանակ,եթե ստացված խառնուրդը,որ կազմված է բութանից և իզոմեր բութեններից,գունազրկել է 10 % զանգվածային բաժնով բրոմի 800 գ լուծույթը քլորոֆորմում:

12-43.Էթանի և էթենի 25 լ խառնուրդի բարձրջերմաստիճանային դեհիդրումից անջատվել է 0,893 գ ջրածին:Ի՞նչ բաղադրություն ունեն գազերի սկզբնական և վերջնական խառնուրդները,եթե հայտնի է,որ այդ պայմաններում էթանը դեհիդրվում է մինչև էթեն:

12-44.Երկու ացիկլիկ ածխաջրածին ունեն մեկական կրկնակի կապ:Այդ ածխաջրածինների մոլային զանգվածների հարաբերությունը 0,5 է:Ելային ածխաջրածինների լրիվ հիդրումից ստացված միացությունների մոլային զանգվածների հարաբերությունը դարձել է 0,5172:Որո՞նք են ածխաջրածինները:

12-45.Ցիկլոհեքսենի և ջրածնի 1:5 մոլային հարաբերությամբ խառնուրդն անցկացրել են նիկել կատալիզատորի վրայով:Ռեակցիան ընթացել է 40 % ելքով:Հաշվել նյութերի մոլային բաժինները (%) վերջնական խառնուրդում:

12-46.Չհագեցած միացությունների նույն դասին պատկանող երկու իզոմեր ածխաջրածինների հավասարամոլային խառնուրդն այրելիս առաջացել է 89,6 լ ածխածնի (IV) օքսիդ,իսկ այդ նույնը խառոնւրդը լրիվ հիդրելիս ծախսվել է 44,8 լ ջրածին:Ի՞նչ ածխաջրածիններ և ի՞նչ քանակով են գտնվում սկզբնական խառնուրդում,եթե հայտնի է,որ այդ խառնուրդը արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի հետ փոխազդելիս առաջանում է նստվածք:

12-47.Էթիլենային շարքի ածխաջրածնի կատալիտիկ հիդրման պահանջվել է 448 մլ ջրածին:Այդ նույն քանակի ածխաջրածինը բրոմի հետ փոխազդելիս  առաջացել է 4,32 գ դիբրոմիդ,որն ունի ճյուղավորված շղթա:Ի՞նչ կառուցվածքային բանաձև ունի սկզբնական ածխաջրածինը:

12-48.Քանի՞ լիտր ջրածին կպահանջվի բութենի և 1,3-բութադիենի 20 լ խառնուրդը մինչև բութան վերականգնելու համար,եթե հայտնի է,որ սկզբնական խառնուրդում եղած C<sub>4</sub>H<sub>8</sub> ածխաջրածինը ստացվել է 80 % ելքով 22,2 գ C<sub>4</sub>H<sub>8</sub>O սպիրտի դեհիդրատացումից:

12-49.Ածխածնի նույն թվով ատոմներ պարունակող սահմանային և էթիլենային ածխաջրածինների 4,48 լ խառնուրդը փոխազդել է 1,12 լ բրոմաջրածնի հետ:Որոշել խառնուրդի ծավալային բաղադրությունը (%) և գրել էթիլենային ածխաջրածնի կառուցվածքային բանաձևը,եթե հայտնի է,որ քլորի հետ դրա փոխազդեցության արգասիքը 56,5 անգամ ծանր է ջրածնից:

12-50.Հավասար թվով ածխածնի ատոմներ պարունակող էթիլենային և ացետիլենային երկու գազային ածխաջրածինների 7,84 լ խառնուրդը կարող է միացնել 80 գ բրոմ:Ստացված բրոմածանցյալների ընդհանուր զանգվածը 94,4 գ է:Որոշել վերցրած ածխաջրածինները և դրանց զանգվածային բաժինները (%) ելային խառնուրդում:

12-51.Էթանի և ացետիլենի խառնուրդը բրոմաջուր պարունակող սրվակի միջով անցկացնելիս սրվակի զանգվածն ավելացել է 1,3 գրամով,իսկ այդ նույն քանակությամբ ածխաջրածինների խառնուրդի լրիվ այրման ժամանակ անջատվել է 27,5 գ ածխածնի (IV) օքսիդ:Գտնել գազերի ծավալները ելային խառնուրդում:

12-52.Նույն թվով ածխածնի ատոմ պարունակող երկու ածխաջրածինների՝ ալկանի և ալկենի 1:1 մոլային հարաբերությամբ գազային խառնուրդը կարող է գունազրկել բրոմի 80 գ 20 %-անոց լուծույթը:Այդ նույն քանակությամբ խառնուրդի այրումից գոյանում է 13,44 լ ածխածնի (IV) օքսիդ:Գտնել,թե ո՞ր ածխաջրածիններից է կազմված ելային խառնուրդը:

12-53.Պրոպանի և ացետիլենի խառնուրդը բրոմաջրի միջով անցկացնելիս վերջինիս զանգվածն ավելացել է 6,5 գրամով:Իսկ նույն քանակությամբ ածխաջրածինների խառնուրդի այրման ժամանակ ծախսվել է 180 լ օդ:Հաշվել պրոպանի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում:

12-54.Մեթանի և էթիլենի 5 լ խառնուրդն անցկացրել են 75 գ 3,2 %-անոց բրոմաջրի միջով:Բրոմաջրի լրիվ գունաթափման համար այնուհետև պահանջվել է 0,12 գ մագնեզիում:Որոշել ելային խառնուրդում ծավալային բաղադրությունը (%):

12-55.Որոշակի զանգվածով դիենային ածխաջրածինը փոխազդելով 3,2 գ բրոմի հետ առաջացրել է 3,88 գ տետրաբրոմածանցյալ:Նույն դիենային ածխաջրածնից ստացվել է նաև կաուչուկ:Որոշել վերջինիս պոլիմերացման աստիճանը,եթե պոլիմերի միջին մոլեկուլային զանգվածը հավասար է 35360:

12-56.Բութանից,պենտանից և բութենից բաղկացած 5,6 լ գազային խառնուրդը կարող է գունազրկել բրոմի 400 գ 3 %-անոց լուծույթը:Որոշել պենտանի ծավալը,եթե ելային գազային խառնուրդի խտությունն ըստ ջրածնի 29,4 է:

12-57.Հայտնի է,որ 1,12 լ ացետիլենի և էթիլենի խառնուրդը կարող է մթության մեջ փոխազդել 3,82 մլ բրոմի հետ (խտ. 3,14):Որքա՞ն անգամ կփոքրանա խառնուրդի ծավալը,եթե դա անցկացնեն արծաթի օքսիդի ամոնիակային լոծույթի միջով:

12-58.Էթանի և ացետիլենի խառնուրդը բրոմաջրի սրվակի միջով անցկացնելիս վերջինիս զանգվածը մեծացել է 5,2 գրամով:Ելային խառնուրդի նույն քանակի լրիվ այրման ժամանակ անջատվել է 56 լ ածխաթթու գազ:Որոշել ածխաջրածինների ծավալային բաժինները (%) ելային խառնուրդում:

12-59.Էթենի,պրոպենի և էթինի խառնուրդի խտությունն ըստ օդի 1 է:Հայտնի է,որ այդ խառնուրդի մեկ լիտրը կարող է միացնել 1,2 լ քլոր:Հաշվել էթենի ծավալային բաժինը սկզբնական խառնուրդում:

12-60.Պրոպենի և ացետիլենի 896 մլ խառնուրդն անցկացրին 2 % զանգվածային բաժնով 800 գ բրոմի լուծույթի մեջ:Մնացած բրոմաջրի լրիվ գունազրկման համար պահանջվել է 3,25 գ ցինկի փոշի:Հաշվել գազերի ծավալային բաժինները (%) ելային խառնուրդում:

12-61.Որոշակի քանակով էթիլենային ածխաջրածինը քլորի հետ փոխազդելիս առաջացրել է 42,3 գ դիքլորիդ,իսկ բրոմի հետ՝ 69 գ դիբրոմիդ:Գտնել վերցված ածխաջրածինը:

12-62.Պրոպենի և բութանի 67,2 մլ խառնուրդը,որի խտությունն ըստ հելիումի 13,17 է,անցկացրել են 3 % զանգվածային բաժնով բրոմի 12 գ բենզոլային լուծույթի միջով:Որոշել նյութերի զանգվածային բաժինները (%) ստացված լուծույթում:

12-63.Բրոմը լուծել են քառաքլորմեթանում և ստացել՝  5 % զանգվածային բաժնով լուծույթ:Քանի՞ մլ պետք է վերցնել այդ լուծույթից (p=1,6), որպեսզի ամբողջությամբ փոխազդի 1-բութինի,1,3 բութադիենի և 2 բութինի 5,4 գ խառնուրդի հետ:

12-64.Քանի՞ գրամ 80 %-անոց կալցիումի կարբիդ կպահանջվի երկու փուլով 12,5 գ վինիլքլորիդ ստանալու համար,եթե սինթեզի յուրաքանչյուր փուլի ելքը կազմում է տեսականի 80 %-ը:

12-65.Անհրաժեշտ քանակով յոդէթանի և 46 գ մետաղական նատրիումի փոխազդեցության արգասիքը տաքացրել են ալյումինի քլորիդ կատալիզատորի առկայությամբ:Ի՞նչ միացություններ են գոյացել այդ ռեակցիաներում:Որքա՞ն են դրանց զանգվածները,եթե հայտնի է,որ ածխաջրածնի կատալիտիկ փոխարկման աստիճանը 75 % է:

12-66.Բութանի և իզոմեր բութեններից մեկի 20 լ խառնուրդի հիդրատացումից 74 % ելքով ստացվել է 37 գ սպիրտ՝ C<sub>4</sub>H<sub>10</sub>O:Ի՞նչ բաղադրություն ունի սկզբնական խառնուրդը և ինչպիսի՞ն է ստացված սպիրտի կառուցվածքը,եթե հայտնի է,որ սկզբնական խառնուրդում եղած բութենը կարող է առաջացնել ցիս- և տրանս- իզոմներներ:

12-67.Հավասար թվով ածխածնի ատոմներ պարունակող ալկանի,ալկենի և ալկինի 2,8 լ խառնուրդը կարող է փոխազդել 17,4 գ արծաթի օքսիդի (ամոնիակային լուծույթ) հետ,կամ միացնել 28 գ բրոմ:Որոշել ելային խառնուրդում ածխաջրածինների ծավալային բաժինները (%):

12-68.Ալյումինի և կալցիումի կարբիդների 13,6 գ խառնուրդի հիդրոլիզի ժամանակ անջատվել է 5,6 լ գազային խառնուրդ:Ի՞նչ ծավալով օդ կպահանջվի ստացված գազերի լրիվ այրման համար:

12-69.Էթիլենային շարքի երկու ածխաջրածինների հավասարամոլային խառնուրդի խտությունն ըստ ջրածնի 17,5 է:Գտնել այդ ածխաջրածինների բանաձևերը,եթե հայտնի է,որ նշված խառնուրդում ածխաջրածիններից մեկի զանգվածը 2,5 անգամ փոքր է խառնուրդի զանգվածից:

12-70.Էթանի,էթիլենի և ացետիլենի 3,36 լ խառնուրդը բրոմի լուծույթի միջով անցկացնելիս խառնուրդի ծավալը փոքրացել է մինչև 1,12 լ,իսկ բրոմի քանակը լուծույթում դարձել է 0,04 մոլ:Որոշել բրոմի սկզբնական քանակը լուծույթում,եթե էթիլենի և ացետիլենի ծավալային հարաբերությունը ելային խառնուրդում հավասար է 1:1:Հաշվել գազերի ծավալային բաժինները (%) ելային խառնուրդում:

12-71.11,2 գ էթիլենային ածխաջրածինը ավելցուկով կալիումի պերմանգանատի ջրային լուծույթով մշակելիս ստացվել է 18,0 գ սիմետրիկ կառուցվածքով երկատոմ սպիրտ:Որոշել ելային ածխաջրածնի կառուցվածքը:

12-72.1500°С ջերմաստիճանում 33,6 լ մեթանի քայքայումից առաջացած գազերի խառնուրդը ավելցուկով վերցված արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի միջով անցկացնելիս,նշված խառնուրդի ծավալը փոքրացել է 20 %-ով:Քանի՞ լիտր մեթան է փոխարկվել ացետիլենի:Ստացված ացետիլենից քանի՞ մոլ էթանալ կարելի է ստանալ,եթե ռեակցիայի ելքը 70 % է: