Revision 7139 of "Հացենի" on hywikibooks

{{ջնջել|պատկանում է Վիքիպեդիայում}}

Հացենի - Ясень - Fraxinus L.

Հացենի սովորական Ясень обыкновенный Fraxinus excelsior L.
Պատկանում է ձիթազգիների (Oleaceae) ընտանիքին: Ծառատեսակի «Հացենի» անունը ոչ մի կապ չունի հացի կամ հացի ծառի հետ: Հզոր ծառ է՝ 25-30 մ բարձրությամբ և 50-100 սմ բնի տրամագծով: Կեղևը մոխրագույն է կամ գորշամոխրագույն, ճաքճքված: Բողբոջները սև են, թավշյա: Տերևները բարդ են, կենտ փետրաձև, կազմված 7-15 սրածայր, ատամնեզր տերևիկներից: Տերևները բացվում են ծաղկումից հետո: Ծաղկափթթությունը հուրանաձև է, աչքի չընկնող: Թևապտղիկները լանցետանման են 3,5-4,5 սմ, հավաքված փնջերում: Ծաղկում է ապրիլի վերջին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին, ծառի վրա են մնում ողջ ձմեռը և թափվում են վաղ գարնանը:

Հայաստանի տարածքում հանդիպում է ամենուրեք խառն անտառներում, անտառի ստորին գոտուց մինչև վերին սահմանները: Լայնորեն օգտագործվում է կանաչապատման և անտառապատման բնագավառում: Ապրում է 300-400 տարի: Բազմանում է սերմերի միջոցով: Լուսասեր է, սակայն երիտասարդ տարիքում տանում որոշ ստվերացում, չորադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ: