Revision 7140 of "Սոճի" on hywikibooks{{ջնջել|պատկանում է Վիքիպեդիայում}}
Հայտնի է սոճու մոտ 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի անտառային գոտում, հազվադեպ՝ Հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտու լեռներում: ՀՀ հյուսիսային շրջաններում (1000–1850մ բարձրություններում) աճում է 1 վայրի տեսակ՝ Կոխի սոճին: Անտառամշակույթներում, դենդրոպարկերում և բուսաբանական այգիներում տարածված է շուրջ 13 տեսակ՝ Ղրիմի, սովորական, Բանքսի և այլն:Արմատային համակարգը հզոր է՝ ուղղաձիգ խորը գնացող առանցքային արմատով և կողմնային ճյուղավորումներով: Բարձրությունը 1,5– 5 մ է, երբեմն՝ մինչև 75 մ: Մատղաշ սոճու սաղարթը կոնաձև է, հասունինը՝ կլորավուն կամ հովանոցաձև: Կեղևը գորշ է կամ կարմրաթուխ, անջատվում է բարակ շերտով: Տերևներն ասեղնաձև են, եռանիստ կամ մի կողմից կլորավուն, կանաչ կամ կապտագորշ, 2-, 3-, 5-ական փնջերով, պահպանվում են 2 և ավելի տարի: Կոների երկարությունը 3–10 սմ է, հյուսիսամերիկյան մի տեսակինը՝ մինչև 50 սմ, տրամագիծը՝ 2,5–8 սմ: Ծաղկում է մարտին: Սերմերն ընկուզիկաձև են, սովորաբար՝ թևավոր: Լուսասեր է: Անտառներ և անտառակներ է առաջացնում լավ ցամաքեցված հողերում, զառիթափ լանջերին, բայց կարող է աճել նաև ճահճուտներում:
Ըստ Ն.Մ-ի 9tarekanAll content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?oldid=7140.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|