Revision 7172 of "Քիմիա/տեստեր/խնդիրներ/հարցեր142" on hywikibooks5-125.Կարո՞ղ են, արդյոք, լուծույթում միաժամանակ լինել՝ ա) NaOH և HBr, բ)Ba(OH)<sub>2</sub> և FeCl<sub>3</sub>, գ) NaCl և KOH:Տվեք հիմնավորված պատասխան և գրեցեք համապատասխան ռեակցիաների հավասարումները: 5-126.Ի՞նչ միացություններ կարող են առաջանալ աղերի լուծույթների վրա թթու ազդելիս:Բերեք օրինակներ: 5-127.Ձեզ հայտնի միացություններից որո՞նք կարող են առաջանալ աղերի լուծույթների վրա ալկալիի լուծույթ ազդելիս: Բերեք օրինակներ: 5-128.10 գ նատրումի հիդրօքսիդ պարունակող լուծույթին ավելացրին 10 գ ազոտական թթու պարունակող լուծույթ:Ինչպիսի՞ն է ինդիկատորի վրա ստացված լուծույթի ռեակցիան՝ թթվայի՞ն, հիմնայի՞ն, թե չեզոք: 5-129.10,4 գ բարիումի քլորիդ պարունակող լուծույթին ավելացրին 9,8 գ ծծմբական թթու պարունակող լուծույթ:Նստվածքը ֆիլտրեցին և չորացրին:Որքա՞ն չոր նստվածք է ստացվել:Ի՞նչ նյութեր կգտնվեն լուծույթում: 5-130.Ինչպե՞ս կարելի է ստանալ երկաթի (II) հիդրօքսիդ, ելնելով երկաթից և ունենալով անհրաժեշտ ռեակտիվները:Գրեցեք ռեակցիաների հավասարումները: 5-131.Ալյումինիումի քլորիդից, ծծմբական թթվից, նատրիումի հիդրօքսիդից և ջրից անհրաժեշտ է ստանալ չորս մաքուր աղ և թթու:Ինչպե՞ս կարելի է դա իրագործել:Պատասխանը պարզաբանեցեք ռեակցիաների հավասարումներով: 5-132.Բերեք թթուների առաջացման օրինակներ՝ ա) երկու հեղուկ նյութից, բ) գազային և հեղուկ նյութերից, գ) պինդ և հեղուկ նյութերից: 5-133.Բերեք աղերի առաջացման օրինակներ՝ ա) երկու գազային նյութից, բ) երկու պինդ նյութից, գ) պինդ և գազային նյութերից: 5-134.Տրված են հետյալ նյութերը՝ բարիումի օքսիդ, երկաթի (III) սուլֆատ, ջուր, ծծմբական թթու, պղնձի (II) օքսիդ:Օգտագործելով այս նյութերը,ինչպես ստանալ՝ ա) բարիումի հիդրօքսիդ, բ) երկաթի (III) հիդրօքսիդ, գ) պղնձի (II) հիդրօքսիդ:Գրեցեք համապատասխան ռեակցիաների հավասարումները: 5-135.Գրեցեք այն ռեակցիաների հավասարումները,որոնց միջոցով կարելի է իրականացնել հետևյալ փոխարկումները. Al All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?oldid=7172.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|