Revision 7173 of "Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր200" on hywikibooks

1.Հաշվել առողջ օրգանիզմում արյան ձևավոր տարրերի քանակը,եթե մարդն ունի 5 լ արյուն:

2.Հաշվել օրվա ընթացքում սրտի կատարած կծկումների թիվը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում:

3.Օրվա ընթացքում քանի՞ ժամ են կծկվում և որքա՞ն հանգստանում նախասրտերը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում:

4.Օրվա ընթացքում քանի՞ ժամ են կծկվում և որքա՞ն հանգստանում փորոքները առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում:

5.Օրվա ընթացքում քանի՞ ժամ է կազմում փորոքների և նախասրտերի ընդհանուր թուլացումը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում:

6.Փորոքները օրվա ընթացքում ի՞նչ ծավալի արյուն են մղում շրջանառության մարդու հարաբերական հանգստի վիճակում,եթե սիստոլային ծավալը 70 մլ է:

7.Որքա՞ն է կազմել առողջ և հարաբերական հանգստի վիճակում գտնվող մարդու սրտի աշխատանքի տևողությունը,եթե նախասրտերը կծկվել են 30 րոպե:

8.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում քանի՞ ժամ է կազմել փորոքների կծկումը,եթե նախասրտերը կծկվել են 1 ժամ:

9.Որքա՞ն է սրտի կծկումների թիվը 1 րոպեում,եթե սրտի  բոլորաշրջանը կազմում է 0.6 վրկ:

10.Հաշվել 1 րոպեում ձախ փորոքից աորտա մղված արյան ծավալը,եթե սրտի բոլորաշրջանը տևում է 0.8 վրկ,իսկ սիստոլային ծավալը՝ 70 մլ:

11.Հաշվել առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում ձախ փորոքից աորտա մղված արյան ծավալը,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ,իսկ նախասրտերը այդ ընթացքում կծկվել են 15 րոպե:

12.Ձեզ հայտնի տվյալների հիման վրա հաշվել թե առողջ և հարաբերական հանգստի վիճակում գտնվող մարդու արյունը 1.5 ժամում քանի՞ անգամ է լրիվ շրջանառություն կատարում:

13.Մարդու հարաբերական հանգստի վիճակում օրական քանի՞ անգամ է արյունը (5 լ) անցնում աջ (ձախ) փորոքով:

14.Ի՞նչ ծավալի արյուն է մղում շրջանառության ձախ փորոքը,եթե մարդը 6 ժամ հարաբերական հանգստւ վիճակում է եղել,իսկ 2 ժամ ֆիզիկական աշխատանք է կատարել,որի ընթացքում սրտի կծկումների հաճախականությունը մեծացել է 1,5 անգամ:

15.Հաշվել սրտի կծկումների թիվը 1 րոպեում,եթե մեկ ժամում փորոքների կողմից արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ է մղվել 672 լ արյուն,իսկ սիստոլային ծավալը կազմում է 70 մլ:

16.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում գտնվող սրտի փորոքների կծկման տևողությունը 99 վրկ է:

ա) Որքա՞ն է կազմում փորոքների թուլացումը:

բ) Որքա՞ն է կազմում նախասրտերի կծկումը:

17.Առողջ մարդու