Revision 7283 of "Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր300" on hywikibooks

[[Պատկեր:Kelp-forest-Monterey.jpg|մինի|Գորշ ջրիմուռ (ծովային կաղամբ)]]

[[Պատկեր:Moss on a dry stone wall.jpg|200px|thumb|right|Մամուռ քարերի վրա]]

[[Պատկեր:Fern.jpg|thumb|Պտերի տերև]]

[[Պատկեր:Equisetum.jpg|thumb|200px|right|Ձիաձետեր]]

[[Պատկեր:LycopodiumClavatum.jpg|thumb|Գետնամուշկ]]

[[Պատկեր:Norway_Spruce_Flowers.jpg|left|thumb|Մերկասերմ]]

[[Պատկեր:Sweetbay Magnolia Magnolia virginiana Comparison 4400px.jpg|300px|thumb|left|Ծածկասերմ]]

 

Ստորակարգ բույսերը չունեն իսկական [[հյուսվածքներ]],վեգետատիվ օրգաններ (արմատ և ընձյուղ),ծաղիկ և պտուղ:Այդ բույսերը կոչվում են թալոմավորներ:[[Ջրիմուռներ]]ը ստորակարգ բույսեր են:

Բարձրակարգ բույսերի մեծ մասն ունի լավ զարգացած,տարբերակված հյուսվածքներ և օրգաններ (արմատ և ընձյուղ):Այլ կերպ կոչվում են ցողունատերևավորներ:Բարձրակարգ բույսեր են [[մամուռներ]]ը,[[պտերանմաններ]]ը,[[ձիաձետեր]]ը,[[գետնամուշկեր]]ը,[[մերկասերմեր]]ը և [[ծածկասերմեր]]ը:

Մամուռները,գետնամուշկերը,ձիաձետերը և պտերանմանները բազմանում են սպորներով:Դրանք պատկանում են բարձրակարգ սպորավորներին:Մերկասերմերը և ծածկասերմերը բարձրակարգ սերմնավոր բույսեր են:Բարձրակարգ բույսերից միայն ծածկասերմերն ունեն ծաղիկ,որի համար կոչվում են ծաղկավոր բույսեր: