Revision 7285 of "Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր300" on hywikibooks[[Պատկեր:Kelp-forest-Monterey.jpg|մինի|Գորշ ջրիմուռ (ծովային կաղամբ)]] [[Պատկեր:Moss on a dry stone wall.jpg|200px|thumb|right|Մամուռ քարերի վրա]] [[Պատկեր:Fern.jpg|thumb|Պտերի տերև]] [[Պատկեր:Equisetum.jpg|thumb|200px|right|Ձիաձետեր]] [[Պատկեր:LycopodiumClavatum.jpg|thumb|Գետնամուշկ]] [[Պատկեր:Norway_Spruce_Flowers.jpg|left|thumb|Մերկասերմ]] [[Պատկեր:Sweetbay Magnolia Magnolia virginiana Comparison 4400px.jpg|300px|thumb|left|Ծածկասերմ]] Ստորակարգ բույսերը չունեն իսկական [[հյուսվածքներ]],վեգետատիվ օրգաններ (արմատ և ընձյուղ),ծաղիկ և պտուղ:Այդ բույսերը կոչվում են թալոմավորներ:[[Ջրիմուռներ]]ը ստորակարգ բույսեր են: Բարձրակարգ բույսերի մեծ մասն ունի լավ զարգացած,տարբերակված հյուսվածքներ և օրգաններ (արմատ և ընձյուղ):Այլ կերպ կոչվում են ցողունատերևավորներ:Բարձրակարգ բույսեր են [[մամուռներ]]ը,[[պտերանմաններ]]ը,[[ձիաձետեր]]ը,[[գետնամուշկեր]]ը,[[մերկասերմեր]]ը և [[ծածկասերմեր]]ը: Մամուռները,գետնամուշկերը,ձիաձետերը և պտերանմանները բազմանում են սպորներով:Դրանք պատկանում են բարձրակարգ սպորավորներին:Մերկասերմերը և ծածկասերմերը բարձրակարգ սերմնավոր բույսեր են:Բարձրակարգ բույսերից միայն ծածկասերմերն ունեն ծաղիկ,որի համար կոչվում են ծաղկավոր բույսեր: Այն բույսերը,որոնց մշակությամբ զբաղվում է [[մարդ]]ը, կոչվում են մշակովի բույսեր:Իսկ այն բույսերը,որոնց մշակությամբ մարդը չի զբաղվում,կոչվում են վայրի բույսեր:Վայրի բույսեր հանդիպում են բնության մեջ,իսկ մշակովի բույսերը մարդիկ աճեցնում են այգիներում,բանջարանոցներում և դաշտերում: Մշակովի բույսերից են ցորենը,բալենին,խաղողը,վուշը,բամբակենին,վարդը,մեխակը և այլն:Բոլոր մշակովի բույսերն ունեն իրենց վայրի նախնիները: Վայրի բույսերն ավելի դիմացկուն են,քան մշակովիները:Մշակովի բույսերը պահանջում են հատուկ մշակում և խնամք: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?oldid=7285.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|