Revision 7484 of "Քիմիա/տեստեր/խնդիրներ/հարցեր3000" on hywikibooks

13-1.3,36 լ ացետիլենից ստացել 2,5 մլ բենզոլ:Որոշել վերջանյութի ելքը,եթե բենզոլի խտությունը 0,88 գ/մլ է:

13-2.Ի՞նչ զանգվածով ն-հեպտան կպահանջվի ցիկլացման և դեհիդրման ռեակցիաների միջոցով տոլուոլ ստանալու համար,որպեսզի անջատվող ջրածինը բավարարի 84 գ 1-հեքսենի հիդրմանը:Որոշել գոյացող տոլուոլի զանգվածը:

13-3.Որոշել էթիլենային ածխաջրածնի մոլային զանգվածը և գրել հնարավոր իզոմերների բանաձևերը,եթե հայտնի է,որ 1,12 գ այդ նյութը կարող է գունազրկել բրոմի քլորոֆորմային 8 գ 40 %-անոց լուծույթը:

13-4.25 լ ացետիլենից ստացվել է 16 գ բենզոլ:Ինչի՞ է հավասար ռեակցիայի ելքը (%):

13-5.5,3 գ բենզոլի հոմոլոգ ածխաջրածնի այրումից ստացվել է 8,96 լ ածխածնի (IV) օքսիդ:Գտնել ածխաջրածնի բանաձևը և իզոմերների թիվը:Ներկայացնել դրանց կառուցվածքային բանաձևերը:

13-6.Թթվածնի միջավայրում 0,92 գ բենզոլի հոմոլոգի այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդը անցկացվել է ավելցուկով վերցրած կալցիումի հիդրօքսիդի լուծույթի մեջ:Գոյացել է 7 գ նստվածք:Արտածել ածխաջրածնի բանաձևը և անվանել այն:

13-7.78 գ բենզոլի բրոմացումից ստացվել է նույն զանգվածով բրոմբենզոլ:Հաշվել ռեակցիայի ելքը:

13-8.Որքա՞ն կալիումի պերմանգանատ կպահանջվի այնքան գազ ստանալու համար,որն անհրաժեշտ է 19,5 գ բենզոլը հեքսաքլորանի վերածելու համար:

13-9.Երկաթի (III) բրոմիդի ներկայությամբ բենզոլի բրոմացման ժամանակ ստացվել է բրոմաջրածին,որն անցկացրել են ավելցուկով վերցրած արծաթի նիտրատի լուծույթի մեջ:Գոյացել է 7,52 գ նստվածք:Հաշվել առաջին ռեակցիայում ստացված բրոմբենզոլի զանգվածը:

13-10.Ի՞նչ զանգվածով մանգանի (IV) օքսիդ է պետք այնքան քլոր ստանալու համար,որն անհրաժեշտ է 9,75 մլ բենզոլը (p=0,8 գ/սմ<sup>3</sup></tt>) հեքսաքլորանի վերածելու համար:

13-11.23 գ բենզոլի հոմոլոգի նիտրացման ժամանակ գոյացել է 56,75 գ եռնիտրոածանցյալ:Գտնել հոմոլոգի բանաձևը:

II

13-12.Բենզոլի,ցիկլոհեքսանի և ցիկլոհեքսենի խառնուրդի կատալիտիկ դեհիդրման արդյունքը եղել է 23,4 գ բենզոլ և 11,2 լ ջրածին:Հայտնի է,որ ելային խառնուրդը բրոմաջրի հետ փոխազդելիս կարող է միացնել 16 գ բրոմ:Որոշել ելային խառնուրդի զանգվածային բաղադրությունը (%):

13-13.Օրգանական նյութի գոլորշու խտությունն ըստ ջրածնի 39 է:Այդ նյութից 3,9 գ այրելիս գոյացել է 13,2 գ ածխածնի (IV) օքսիդ և 2,7 գ ջուր:Ի՞նչ կառուցվածքային բանաձև ունի ելանյութը:

13-14.Չորս չհագեցած ածխաջրածիններ ունեն միևնույն զանգվածային բաղադրությունը՝ 85,7 % ածխածին և 14,3 % ջրածին:Պարզել այդ ածխաջրածինների բանաձևերը,եթե դրանց գոլորշիների խտություններն ըստ օդի համապատասխանաբար հավասար են 0,97, 1,45, 1,93 և 2,41:

13-15.Գտնել ածխաջրածնի բանաձևը,եթե դրա այրման հետևանքով ստացված գազագոլորշային խառնուրդի մոլերի թիվը 1,2 անգամ գերազանցում է ծախսված թթվածնի մոլերի թվին:Հայտնի է,որ ածխաջրածնի գոլորշու խտությունն ըստ ջրածնի 39 է:

13-16.Քանի՞ միլիլիտր նատրիումի հիդրօքսիդի 10 %-անոց լուծույթ (p=1,1) կպահանջվի 31,2 գ բենզոլից բրոմբենզոլի ստացման ժամանակ անջատվող գազի չեզոքացման համար:

13-17.22,17 մլ բենզոլից (p=0,88) բրոմբենզոլի ստացման ժամանակ անջատված գազը ռեակցիայի մեջ են դրել 4,48 լ 2-մեթիլպրոպենի հետ:Ի՞նչ միացություն է գոյացել:Որոշել վերջինիս զանգվածը,եթե նկատի ունենալ,որ բրոմբենզոլի ելքը 80 % է,իսկ վերջին ռեակցիան ընթացել է քանակապես:

13-18.Ցիկլոհեքսենի և ցիկլոհեքսանի խառնուրդը գունազրկում է բրոմի 320 գ 10 %-անոց լուծույթը քառաքլորմեթանում:Որոշել ածխաջրածինների խառնուրդի զանգվածային բաղադրությունը (%),եթե հայտնի է,որ այդ խառնուրդը լրիվ դեհիդրման ենթարկելիս ստացվում է բենզոլ և այնքան ջրածին,որը բավարարում է 11,2 լ դիվինիլի ամբողջական հիդրմանը:

13-19.Բենզոլային օղակ պարունակող C<sub>8</sub>H<sub>8</sub> կազմությամբ ածխաջրածինը գունազրկում է բրոմաջուրը:Այդ ածխաջրածնի կատալիտիկ հիդրումից գոյանում է էթիլցիկլոհեքսան:Որոշել տրված ածխաջրածնի կառուցվածքը:Ի՞նչ ծավալով ջրածին է ծախսվում 52 գ այդ ածխաջրածնի հիդրման համար,եթե ռեակցիան ընթանում է 80 % ելքով:

13-20.Բենզոլի և տոլուոլի խառնուրդը կալիումի պերմանգանատով օքսիդացնելիս ստացվել է 8,54 գ միահիմն օրգանական թթու:Այդ թթվի և ավելցուկով վերցրած նատրիումի հիդրոկարբոնատի ջրային լուծույթի փոխազդեցությունից անջատվել է գազ,որի ծավալը 19 անգամ ավելի փոքր է,քան այդ նույն գազի այն ծավալը,որը գոյանում է ելային ածխաջրածինների խառնուրդի այրումից:Որոշել ելային խառնուրդի բաղադրությունը զանգվածային տոկոսներով:

13-21.Հաշվել,թե քանի գրամ ն-հեպտան կպահանջվի տոլուոլ ստանալու համար (ցիկլացում և միաժամանակ դեհիդրում),որպեսզի այդ ժամանակ անջատված ջրածինը բավականացնի 27 գ դիվինիլի հիդրմանը:Քանի՞ գրամ տոլուոլ կստացվի այդ դեպքում:

13-22.Մեկ ալկիլ խումբ պարունակող 13,8 գ Ա արոմատիկ ածխաջրածինը կալիումի պերմանգանատի հետ տաքացնելուց,իսկ այնուհետև թթվեցնելուց հետո ստացվել է Բ նյութը:Վերջինիս չեզոքացման համար պահանջվել է նատրիումի հիդրօքսիդի 30 գ 20 %-անոց լուծույթ:Որոշել ելային ածխաջրածնի կառուցվածքը:

13-23.Բենզոլի և տոլուոլի խառնուրդն օքսիդացնելիս առաջացել է 9,76 գ միահիմն կարբոնաթթու:Ստացված թթվի և ավելցուկով նատրիումի հիդրոկարբոնատի փոխազդեցությունից անջատվել է գազ,որի ծավալը 24 անգամ փոքր է նույն քանակի սկզբնական խառնուրդի լրիվ այրման համար անհրաժեշտ թթվածնի ծավալից:Գտնել բենզոլի զանգվածային բաժինը (%) սկզբնական խառնուրդում:

13-24.36,5 % զանգվածային բաժնով քլորաջրածնի 400 գ լուծույթը օքսիդացրել են մանգանի (IV) օքսիդով և ստացված քլորը FeCl<sub>3</sub>-ի ներկայությամբ փոխազդեցության մեջ են դրել բենզոլի հետ:Ստացված օրգանական միացությունը եռացրել են փոխազդեցության համար անհրաժեշտ 8 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի լուծույթի հետ մինչև համասեռ լուծույթի ստացումը:Որոշել օրգանական նյութի զանգվածային բաժինը (%) վերջնական լուծույթում,եթե բենզոլի քլորացումն ընթացել է 80 % ելքով:

13-25.16 գ բենզոլի հոմոլոգը երկաթի (III) քլորիդի ներկայությամբ քլորացնելիս՝ ստացել են նույն զանգվածով մոնոքլորածանցյալների խառնուրդ:Գտնել ածխաջրածնի բանաձևը,եթե ռեակցիայի ելքը 77,7 % է:

III

13-26.Բենզոլի և ցիկլոհեքսանի 47,4 գ խառնուրդը պլատին կատալիզատորի առկայությամբ ենթարկել են դեհիդրման,որի հետևանքով ստացվել է գազ,որն անհրաժեշտ է 12,3 գ նիտրոբենզոլը անիլինի վերածելու համար:Դեհիդրման ժամանակ գոյացած ածխաջրածինը լույսի առկայությամբ փոխազդեցության մեջ են դրել քլորի հետ:Որոշել,թե այդքան քլոր ունենալու համար որքա՞ն կերակրի աղ պետք է ենթարկել էլեկտրոլիզի:

13-27.Բենզոլի և ցիկլոհեքսանի 39,6 գ խառնուրդի գոլորշին անցկացրել են տաք կատալիզատորի վրայով:Անջատվել է գազ,որը բավարար է 0,15 մոլ բութադիենի լրիվ հիդրման համար,և մնացել է օրգանական նյութ,որը ցրված լույսի պայմաններում ենթարկել են քլորացման:Քանի՞ գրամ կերակրի աղ պետք է ենթարկել էլեկտրոլիզի,որպեսզի ստացվի վերջին ռեակցիայի համար անհրաժեշտ քլորը:

13-28.Ցիկլոհեքսանի և ցիկլոհեքսենի խառնուրդը դեհիդրելիս ստացվել է բենզոլ և այնքան ջրածին,որն անհրաժեշտ է 36,9 գ նիտրոբենզոլը մինչև անիլին լրիվ վերականգնելու համար:Գտնել ցիկլոհեքսանի զանգվածային բաժինը (%) սկզբնական խառնուրդում,եթե այդ նույն քանակով խառնուրդը կարող է գունազրկել 10 % զանգվածային բաժնով բրոմի 480 գ լուծույթը քառաքլորածխածնում: