Revision 7500 of "Քիմիա/տեստեր/խնդիրներ/հարցեր3000" on hywikibooks13-1.3,36 լ ացետիլենից ստացել 2,5 մլ բենզոլ:Որոշել վերջանյութի ելքը,եթե բենզոլի խտությունը 0,88 գ/մլ է: 13-2.Ի՞նչ զանգվածով ն-հեպտան կպահանջվի ցիկլացման և դեհիդրման ռեակցիաների միջոցով տոլուոլ ստանալու համար,որպեսզի անջատվող ջրածինը բավարարի 84 գ 1-հեքսենի հիդրմանը:Որոշել գոյացող տոլուոլի զանգվածը: 13-3.Որոշել էթիլենային ածխաջրածնի մոլային զանգվածը և գրել հնարավոր իզոմերների բանաձևերը,եթե հայտնի է,որ 1,12 գ այդ նյութը կարող է գունազրկել բրոմի քլորոֆորմային 8 գ 40 %-անոց լուծույթը: 13-4.25 լ ացետիլենից ստացվել է 16 գ բենզոլ:Ինչի՞ է հավասար ռեակցիայի ելքը (%): 13-5.5,3 գ բենզոլի հոմոլոգ ածխաջրածնի այրումից ստացվել է 8,96 լ ածխածնի (IV) օքսիդ:Գտնել ածխաջրածնի բանաձևը և իզոմերների թիվը:Ներկայացնել դրանց կառուցվածքային բանաձևերը: 13-6.Թթվածնի միջավայրում 0,92 գ բենզոլի հոմոլոգի այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդը անցկացվել է ավելցուկով վերցրած կալցիումի հիդրօքսիդի լուծույթի մեջ:Գոյացել է 7 գ նստվածք:Արտածել ածխաջրածնի բանաձևը և անվանել այն: 13-7.78 գ բենզոլի բրոմացումից ստացվել է նույն զանգվածով բրոմբենզոլ:Հաշվել ռեակցիայի ելքը: 13-8.Որքա՞ն կալիումի պերմանգանատ կպահանջվի այնքան գազ ստանալու համար,որն անհրաժեշտ է 19,5 գ բենզոլը հեքսաքլորանի վերածելու համար: 13-9.Երկաթի (III) բրոմիդի ներկայությամբ բենզոլի բրոմացման ժամանակ ստացվել է բրոմաջրածին,որն անցկացրել են ավելցուկով վերցրած արծաթի նիտրատի լուծույթի մեջ:Գոյացել է 7,52 գ նստվածք:Հաշվել առաջին ռեակցիայում ստացված բրոմբենզոլի զանգվածը: 13-10.Ի՞նչ զանգվածով մանգանի (IV) օքսիդ է պետք այնքան քլոր ստանալու համար,որն անհրաժեշտ է 9,75 մլ բենզոլը (p=0,8 գ/սմ<sup>3</sup></tt>) հեքսաքլորանի վերածելու համար: 13-11.23 գ բենզոլի հոմոլոգի նիտրացման ժամանակ գոյացել է 56,75 գ եռնիտրոածանցյալ:Գտնել հոմոլոգի բանաձևը: II 13-12.Բենզոլի,ցիկլոհեքսանի և ցիկլոհեքսենի խառնուրդի կատալիտիկ դեհիդրման արդյունքը եղել է 23,4 գ բենզոլ և 11,2 լ ջրածին:Հայտնի է,որ ելային խառնուրդը բրոմաջրի հետ փոխազդելիս կարող է միացնել 16 գ բրոմ:Որոշել ելային խառնուրդի զանգվածային բաղադրությունը (%): 13-13.Օրգանական նյութի գոլորշու խտությունն ըստ ջրածնի 39 է:Այդ նյութից 3,9 գ այրելիս գոյացել է 13,2 գ ածխածնի (IV) օքսիդ և 2,7 գ ջուր:Ի՞նչ կառուցվածքային բանաձև ունի ելանյութը: 13-14.Չորս չհագեցած ածխաջրածիններ ունեն միևնույն զանգվածային բաղադրությունը՝ 85,7 % ածխածին և 14,3 % ջրածին:Պարզել այդ ածխաջրածինների բանաձևերը,եթե դրանց գոլորշիների խտություններն ըստ օդի համապատասխանաբար հավասար են 0,97, 1,45, 1,93 և 2,41: 13-15.Գտնել ածխաջրածնի բանաձևը,եթե դրա այրման հետևանքով ստացված գազագոլորշային խառնուրդի մոլերի թիվը 1,2 անգամ գերազանցում է ծախսված թթվածնի մոլերի թվին:Հայտնի է,որ ածխաջրածնի գոլորշու խտությունն ըստ ջրածնի 39 է: 13-16.Քանի՞ միլիլիտր նատրիումի հիդրօքսիդի 10 %-անոց լուծույթ (p=1,1) կպահանջվի 31,2 գ բենզոլից բրոմբենզոլի ստացման ժամանակ անջատվող գազի չեզոքացման համար: 13-17.22,17 մլ բենզոլից (p=0,88) բրոմբենզոլի ստացման ժամանակ անջատված գազը ռեակցիայի մեջ են դրել 4,48 լ 2-մեթիլպրոպենի հետ:Ի՞նչ միացություն է գոյացել:Որոշել վերջինիս զանգվածը,եթե նկատի ունենալ,որ բրոմբենզոլի ելքը 80 % է,իսկ վերջին ռեակցիան ընթացել է քանակապես: 13-18.Ցիկլոհեքսենի և ցիկլոհեքսանի խառնուրդը գունազրկում է բրոմի 320 գ 10 %-անոց լուծույթը քառաքլորմեթանում:Որոշել ածխաջրածինների խառնուրդի զանգվածային բաղադրությունը (%),եթե հայտնի է,որ այդ խառնուրդը լրիվ դեհիդրման ենթարկելիս ստացվում է բենզոլ և այնքան ջրածին,որը բավարարում է 11,2 լ դիվինիլի ամբողջական հիդրմանը: 13-19.Բենզոլային օղակ պարունակող C<sub>8</sub>H<sub>8</sub> կազմությամբ ածխաջրածինը գունազրկում է բրոմաջուրը:Այդ ածխաջրածնի կատալիտիկ հիդրումից գոյանում է էթիլցիկլոհեքսան:Որոշել տրված ածխաջրածնի կառուցվածքը:Ի՞նչ ծավալով ջրածին է ծախսվում 52 գ այդ ածխաջրածնի հիդրման համար,եթե ռեակցիան ընթանում է 80 % ելքով: 13-20.Բենզոլի և տոլուոլի խառնուրդը կալիումի պերմանգանատով օքսիդացնելիս ստացվել է 8,54 գ միահիմն օրգանական թթու:Այդ թթվի և ավելցուկով վերցրած նատրիումի հիդրոկարբոնատի ջրային լուծույթի փոխազդեցությունից անջատվել է գազ,որի ծավալը 19 անգամ ավելի փոքր է,քան այդ նույն գազի այն ծավալը,որը գոյանում է ելային ածխաջրածինների խառնուրդի այրումից:Որոշել ելային խառնուրդի բաղադրությունը զանգվածային տոկոսներով: 13-21.Հաշվել,թե քանի գրամ ն-հեպտան կպահանջվի տոլուոլ ստանալու համար (ցիկլացում և միաժամանակ դեհիդրում),որպեսզի այդ ժամանակ անջատված ջրածինը բավականացնի 27 գ դիվինիլի հիդրմանը:Քանի՞ գրամ տոլուոլ կստացվի այդ դեպքում: 13-22.Մեկ ալկիլ խումբ պարունակող 13,8 գ Ա արոմատիկ ածխաջրածինը կալիումի պերմանգանատի հետ տաքացնելուց,իսկ այնուհետև թթվեցնելուց հետո ստացվել է Բ նյութը:Վերջինիս չեզոքացման համար պահանջվել է նատրիումի հիդրօքսիդի 30 գ 20 %-անոց լուծույթ:Որոշել ելային ածխաջրածնի կառուցվածքը: 13-23.Բենզոլի և տոլուոլի խառնուրդն օքսիդացնելիս առաջացել է 9,76 գ միահիմն կարբոնաթթու:Ստացված թթվի և ավելցուկով նատրիումի հիդրոկարբոնատի փոխազդեցությունից անջատվել է գազ,որի ծավալը 24 անգամ փոքր է նույն քանակի սկզբնական խառնուրդի լրիվ այրման համար անհրաժեշտ թթվածնի ծավալից:Գտնել բենզոլի զանգվածային բաժինը (%) սկզբնական խառնուրդում: 13-24.36,5 % զանգվածային բաժնով քլորաջրածնի 400 գ լուծույթը օքսիդացրել են մանգանի (IV) օքսիդով և ստացված քլորը FeCl<sub>3</sub>-ի ներկայությամբ փոխազդեցության մեջ են դրել բենզոլի հետ:Ստացված օրգանական միացությունը եռացրել են փոխազդեցության համար անհրաժեշտ 8 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի լուծույթի հետ մինչև համասեռ լուծույթի ստացումը:Որոշել օրգանական նյութի զանգվածային բաժինը (%) վերջնական լուծույթում,եթե բենզոլի քլորացումն ընթացել է 80 % ելքով: 13-25.16 գ բենզոլի հոմոլոգը երկաթի (III) քլորիդի ներկայությամբ քլորացնելիս՝ ստացել են նույն զանգվածով մոնոքլորածանցյալների խառնուրդ:Գտնել ածխաջրածնի բանաձևը,եթե ռեակցիայի ելքը 77,7 % է: III 13-26.Բենզոլի և ցիկլոհեքսանի 47,4 գ խառնուրդը պլատին կատալիզատորի առկայությամբ ենթարկել են դեհիդրման,որի հետևանքով ստացվել է գազ,որն անհրաժեշտ է 12,3 գ նիտրոբենզոլը անիլինի վերածելու համար:Դեհիդրման ժամանակ գոյացած ածխաջրածինը լույսի առկայությամբ փոխազդեցության մեջ են դրել քլորի հետ:Որոշել,թե այդքան քլոր ունենալու համար որքա՞ն կերակրի աղ պետք է ենթարկել էլեկտրոլիզի: 13-27.Բենզոլի և ցիկլոհեքսանի 39,6 գ խառնուրդի գոլորշին անցկացրել են տաք կատալիզատորի վրայով:Անջատվել է գազ,որը բավարար է 0,15 մոլ բութադիենի լրիվ հիդրման համար,և մնացել է օրգանական նյութ,որը ցրված լույսի պայմաններում ենթարկել են քլորացման:Քանի՞ գրամ կերակրի աղ պետք է ենթարկել էլեկտրոլիզի,որպեսզի ստացվի վերջին ռեակցիայի համար անհրաժեշտ քլորը: 13-28.Ցիկլոհեքսանի և ցիկլոհեքսենի խառնուրդը դեհիդրելիս ստացվել է բենզոլ և այնքան ջրածին,որն անհրաժեշտ է 36,9 գ նիտրոբենզոլը մինչև անիլին լրիվ վերականգնելու համար:Գտնել ցիկլոհեքսանի զանգվածային բաժինը (%) սկզբնական խառնուրդում,եթե այդ նույն քանակով խառնուրդը կարող է գունազրկել 10 % զանգվածային բաժնով բրոմի 480 գ լուծույթը քառաքլորածխածնում: 13-29.Ցիկլոհեքսան ստանալու համար վերցվել է բենզոլի գոլորշու և ջրածնի խառնուրդ,որի խտությունն ըստ օզոնի 0,2 է:Կոնտակտային ապարատում սինթեզն ավարտելուց հետո նոր գազային խառնուրդի խտությունն ըստ օզոնի դարձել է 0,25:Որոշել ցիկլոհեքսանի գոլորշու ծավալային բաժինը (%) ստացված խառնուրդում և բենզոլի փոխարկման աստիճանը (%): 13-30.11,7 գ բենզոլը նիտրացրել են ստեխիոմետրական քանակով վերցված ազոտական թթվով՝ ծծմբական թթվի ներկայությամբ:Նշված թթուների մոլային հարաբերությունը 1:2 է:Ի՞նչ ելքով է ընթացել նիտրացումը,եթե փոխազդող խառնուրդի չեզոքացման համար ծախսվել է նատրիումի հիդրոկարբոնատի 554,4 գ 10 %-անոց լուծույթ: 13-31.Ստիրոլի և էթիլցիկլոհեքսանի խառնուրդը,որ կարող է միացնել 4,48 լ քլորաջրածին (ն.պ.), այրել են:Դրա հետևանքով գոյացել է ջրի և ածխաթթու գազի 134,4 գ խառնուրդ:Ի՞նչ ծավալով օդ է ծախսվել սկզբնական խառնուրդի այրման ժամանակ: 13-32.Բենզոլի և տոլուոլի 170 գ հավասարամոլային խառնուրդը նիտրացնելիս ստացվել է 242 գ խառնուրդը,որը կազմված է սկզբնանյութերի ավելցուկից,նիտրոբենզոլից և եռնիտրոտոլուոլից:Հաշվել տոլուոլի փոխարկման աստիճանը (%) եռնիտրոտոլուոլի,եթե հայտնի է,որ խառնուրդում եղած նիտրոբենզոլից 75 % ելքով ստացվել է 27,9 գ անիլին: 13-33.Բենզոլի 8,4 գ հոմոլոգի բրոմացման ժամանակ,որը կատարել են մթության մեջ երկաթի (III) բրոմիդի ներկայությամբ,ստացվել է երեք իզոմեր միաբրոմածանցյալների 13,93 գ խառնուրդ:Ներկայացրեք հոմոլոգի հնարավոր կառուցվածքները (չորս կառուցվածքային բանաձև) և անունները: 13-34.Տոլուոլից, 2,3-երբրոմբութանից,2-բութինից և պրոպենից բաղկացած խառնուրդի գոլորշու խտությունն ըստ էթանի 4,586 է:Այդ խառնուրդն ավելցուկով վերցրած ցինկի հետ տաքցնելիս գոլորշու խտությունը նվազել և դարձել է 1,92:Նույն խառնուրդը քլորաջրածնով մշակելուց հետո գոլորշու խտությունը,ընդհակառակը,մեծացել է մինչև 5,438:Որոշել ելային խառնուրդի գոլորշու մեջ նյութերի ծավալային բաժինները (%): Պատասխաններ 13-1. 56,4 % 13-2. 25 գ ն-հեպտան, 23 գ տոլուոլ 13-3. 56 գ/մոլ, C<sub>4</sub>H<sub>8</sub> (չորս իզոմեր) 13-4. 55,2 % 13-5. C<sub>8</sub>H<sub>10</sub>,չորս իզոմեր 13-6. C<sub>6</sub>H<sub>5</sub>CH<sub>3</sub> 13-7. 50 % 13-8. 47,4 գ 13-9. 6,28 գ 13-10. 26,1 գ 13-11. C<sub>6</sub>H<sub>5</sub>CH<sub>3</sub> 13-12. 31,95 % բենզոլ, 34,45 % ցիկլոհեքսան, 33,6 % ցիկլոհեքսեն 13-13. C<sub>6</sub>H<sub>6</sub> 13-14. C<sub>2</sub>H<sub>4</sub>, C<sub>3</sub>H<sub>6</sub>, C<sub>4</sub>H<sub>8</sub>, C<sub>5</sub>H<sub>10</sub> 13-15. C<sub>6</sub>H<sub>6</sub> 13-16. 145,5 մլ 13-17. 27,4 գ 2-մեթիլ-2-բրոմպրոպան 13-18. 49,4 % ցիկլոհեքսեն, 50,6 % ցիկլոհեքսան 13-19. ստիրոլ, 35,84 լ H<sub>2</sub> 13-20. 63 % բենզոլ, 37 % տոլուոլ 13-21. 25 գ C<sub>7</sub>H<sub>16</sub>, 23 գ C<sub>7</sub>H<sub>8</sub> 13-22. տոլուոլ 13-23. 63 % 13-24. 10,4 % C<sub>6</sub>H<sub>5</sub>ONa 13-25. C<sub>9</sub>H<sub>12</sub> 13-26. 210,6 գ NaCl 13-27. 175,5 գ 13-28. 25,5 % ցիկլոհեքսան 13-29. 8,34 % C<sub>6</sub>H<sub>12</sub>, 66,7 % փոխարկում 13-30. 60 % 13-31. 341 լ 13-32. 40 % 13-33. 1-մեթիլ-3-էթիլբենզոլ, 1,2,4-եռմեթիլբենզոլ,պրոպիլբենզոլ,իզոպրոպիլբենզոլ 13-34. 50 % C<sub>4</sub>H<sub>8</sub>Br<sub>2</sub>, 30 % C<sub>4</sub>H<sub>6</sub>, 10 % C<sub>3</sub>H<sub>6</sub>, 10 % C<sub>6</sub>H<sub>5</sub>CH<sub>3</sub> All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?oldid=7500.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|