Revision 7529 of "Քիմիա/տեստեր/խնդիրներ/հարցեր3001" on hywikibooks

14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%):

14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար:

14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ:

14-4.Որոշել թթվածին պարունակող միացության կառուցվածքը,եթե հայտնի է,որ 7,4 գ այդ նյութի և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է 1,12 լ ջրածին,իսկ պղնձի (II) օքսիդով այդ նյութի օքսիդացումից գոյանում է արծաթահայելու ռեակցիա տվող նյութ:

14-5.Դիէթիլեթերում լուծված անհայտ միատոմ սպիրտի 0,5 լ 5 %-անոց լուծույթի (p=0,72) և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է 3,36 լ գազ:Գրաֆիկորեն պատկերել հնարավոր սպիրտների բանաձևերը:

14-6.Մեթանոլի և էթանոլի 11,7 գ խառնուրդին ավելացրել են բավարար քանակով մետաղական նատրիում,որի հետևանքով անջատվել է 3,36 լ գազ:Որքա՞ն է մեթանոլի զանգվածային բաժինը (%) խառնուրդում:

14-7.Որոշել նատրիումի ալկոհոլատի զանգվածային բաժինը (%) սպիրտային լուծույթում,որը ստացվել է 2,3 գ մետաղական նատրիումի և 50 մլ (p=0,79 գ/մլ) էթանոլի փոխազդեցությունից:

14-8.12 գ միատոմ սպիրտը խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս ստացվել է 6,3 գ ալկեն:Վերջինիս ելքը 75 % է:Որոշել սպիրտի բանաձևը:

14-9.Մեթանոլը ստանում են ածխածնի (II) օքսիդի և ջրածնի փոխազդեցությունից:Ռեակցիայի համար վերցրել են 2 մ<sup>3</sup></tt> ածխածնի (II) օքսիդ և 5 մ<sup>3</sup></tt> ջրածին:Ստացվել է 2,04 կգ մեթանոլ:Որոշել ռեակցիայի վերջանյութի ելքը:

14-10.էթիլսպիրտի 23 մլ ջրային լուծույթում (p=0,8 գ/մլ) ջրի զանգվածային բաժինը 5 % է:Դրան ավելացրել են 12 գ նատրիում:Որոշել անջատված ջրածնի ծավալը:

14-11.Հաշվել միատոմ սպիրտի մոլային զանգվածը,եթե այդ սպիրտի 3,7 գրամը նատրիումի հետ փոխազդելիս անջատվում է 560 մլ ջրածին:

14-12.Անհայտ բաղադրությամբ 30 գ միատոմ սպիրտի միջմոլեկուլային դեհիդրատացումից ստացվել է 3,6 գ ջուր,ընդ որում ռեակցիայի ելքը 80 % է:Գտնել սպիրտի կառուցվածքը,եթե հայտնի է,որ մոլեկուլում կա երկու մեթիլենային խումբ:

14-13.Խիտ ծծմբական թթվի հետ 2,3 գ միատոմ սպիրտի տաքացումից ստացվել է 80 % ելքով էթիլենային ածխաջրածին:Որոշել ելային սպիրտի կառուցվածքը,եթե ստացված ածխաջրածինը կարող է միացնել 6,4 գ բրոմ:

14-14.Անհայտ կառուցվածքով միատոմ սպիրտից ստացվել է 14 գ սիմետրիկ կառուցվածք ունեցող էթիլենային ածխաջրածին:Վերջինս կարող է փոխազդել 40 գ բրոմի հետ:Ի՞նչ սպիրտ է վերցված եղել:

14-15.2-պրոպանոլի դեհիդրատացումից ստացել են պրոպիլեն,որը գունազրկել է ըստ զանգվածի 3,2 % բրոմ պարունակող 200 գ բրոմաջուրը:Որոշել սպիրտի զանգվածը:

14-16.Որոշել հագեցած միատոմ սպիրտի բանաձևը,եթե դրա 37 մլ նմուշի (p=1,4) դեհիդրատացումից ստացվել է 39,2 գ ալկեն:

14-17.Սահմանային միատոմ սպիրտի միջմոլեկուլային դեհիդրատացման ժամանակ գոյացել է 7,4 գ պարզ եթեր,իսկ նույն քանակով սպիրտի ներմոլեկուլային դեհիդրատացման ժամանակ՝ 4,48 լ ալկեն:Ո՞րն է սպիրտի բանաձևը:

14-18.Սահմանային միատոմ սպիրտի դեհիդրատացումից ստացվել է 8,4 գ չճյուղավորված շղթա և սիմետրիկ կառուցվածք ունեցող ալկեն,որն անմնացորդ փոխազդել է 24 գ բրոմի հետ:Գրել ալկենի կառուցվածքային բանաձևը և անվանել այն:

14-19.Ֆենոլի և 4-բրոմֆենոլի 4,4 գ խառնուրդին ավելցուկով բրոմ ավելացնելիս գոյացել է 9,93 գ 2,4,6-եռբրոմֆենոլ:Որոշել ելային խառնուրդում 4-բրոմֆենոլի զանգվածային բաժինը (%):

14-20.Մեթիլսպիրտի և ֆենոլի 19 գ խառնուրդը բրոմաջրի հետ փոխազդելիս ստացվել է 33,1 գ նստվածք:Որոշել ելային խառնուրդի զանգվածային բաղադրությունը (%):

14-21.100 գ բենզոլի մեջ լուծված պրոպանոլի և ավելցուկով վերցված նատրիումի փոխազդեցությունից ստացվել է 5,6 լ ջրածին:Հաշվել ելային լուծույթում պրոպանոլի զանգվածային բաժինը: