Revision 7682 of "Քիմիա/տեստեր/խնդիրներ/հարցեր3001" on hywikibooks

14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%):

14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար:

14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ:

14-4.Որոշել թթվածին պարունակող միացության կառուցվածքը,եթե հայտնի է,որ 7,4 գ այդ նյութի և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է 1,12 լ ջրածին,իսկ պղնձի (II) օքսիդով այդ նյութի օքսիդացումից գոյանում է արծաթահայելու ռեակցիա տվող նյութ:

14-5.Դիէթիլեթերում լուծված անհայտ միատոմ սպիրտի 0,5 լ 5 %-անոց լուծույթի (p=0,72) և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է 3,36 լ գազ:Գրաֆիկորեն պատկերել հնարավոր սպիրտների բանաձևերը:

14-6.Մեթանոլի և էթանոլի 11,7 գ խառնուրդին ավելացրել են բավարար քանակով մետաղական նատրիում,որի հետևանքով անջատվել է 3,36 լ գազ:Որքա՞ն է մեթանոլի զանգվածային բաժինը (%) խառնուրդում:

14-7.Որոշել նատրիումի ալկոհոլատի զանգվածային բաժինը (%) սպիրտային լուծույթում,որը ստացվել է 2,3 գ մետաղական նատրիումի և 50 մլ (p=0,79 գ/մլ) էթանոլի փոխազդեցությունից:

14-8.12 գ միատոմ սպիրտը խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս ստացվել է 6,3 գ ալկեն:Վերջինիս ելքը 75 % է:Որոշել սպիրտի բանաձևը:

14-9.Մեթանոլը ստանում են ածխածնի (II) օքսիդի և ջրածնի փոխազդեցությունից:Ռեակցիայի համար վերցրել են 2 մ<sup>3</sup></tt> ածխածնի (II) օքսիդ և 5 մ<sup>3</sup></tt> ջրածին:Ստացվել է 2,04 կգ մեթանոլ:Որոշել ռեակցիայի վերջանյութի ելքը:

14-10.էթիլսպիրտի 23 մլ ջրային լուծույթում (p=0,8 գ/մլ) ջրի զանգվածային բաժինը 5 % է:Դրան ավելացրել են 12 գ նատրիում:Որոշել անջատված ջրածնի ծավալը:

14-11.Հաշվել միատոմ սպիրտի մոլային զանգվածը,եթե այդ սպիրտի 3,7 գրամը նատրիումի հետ փոխազդելիս անջատվում է 560 մլ ջրածին:

14-12.Անհայտ բաղադրությամբ 30 գ միատոմ սպիրտի միջմոլեկուլային դեհիդրատացումից ստացվել է 3,6 գ ջուր,ընդ որում ռեակցիայի ելքը 80 % է:Գտնել սպիրտի կառուցվածքը,եթե հայտնի է,որ մոլեկուլում կա երկու մեթիլենային խումբ:

14-13.Խիտ ծծմբական թթվի հետ 2,3 գ միատոմ սպիրտի տաքացումից ստացվել է 80 % ելքով էթիլենային ածխաջրածին:Որոշել ելային սպիրտի կառուցվածքը,եթե ստացված ածխաջրածինը կարող է միացնել 6,4 գ բրոմ:

14-14.Անհայտ կառուցվածքով միատոմ սպիրտից ստացվել է 14 գ սիմետրիկ կառուցվածք ունեցող էթիլենային ածխաջրածին:Վերջինս կարող է փոխազդել 40 գ բրոմի հետ:Ի՞նչ սպիրտ է վերցված եղել:

14-15.2-պրոպանոլի դեհիդրատացումից ստացել են պրոպիլեն,որը գունազրկել է ըստ զանգվածի 3,2 % բրոմ պարունակող 200 գ բրոմաջուրը:Որոշել սպիրտի զանգվածը:

14-16.Որոշել հագեցած միատոմ սպիրտի բանաձևը,եթե դրա 37 մլ նմուշի (p=1,4) դեհիդրատացումից ստացվել է 39,2 գ ալկեն:

14-17.Սահմանային միատոմ սպիրտի միջմոլեկուլային դեհիդրատացման ժամանակ գոյացել է 7,4 գ պարզ եթեր,իսկ նույն քանակով սպիրտի ներմոլեկուլային դեհիդրատացման ժամանակ՝ 4,48 լ ալկեն:Ո՞րն է սպիրտի բանաձևը:

14-18.Սահմանային միատոմ սպիրտի դեհիդրատացումից ստացվել է 8,4 գ չճյուղավորված շղթա և սիմետրիկ կառուցվածք ունեցող ալկեն,որն անմնացորդ փոխազդել է 24 գ բրոմի հետ:Գրել ալկենի կառուցվածքային բանաձևը և անվանել այն:

14-19.Ֆենոլի և 4-բրոմֆենոլի 4,4 գ խառնուրդին ավելցուկով բրոմ ավելացնելիս գոյացել է 9,93 գ 2,4,6-եռբրոմֆենոլ:Որոշել ելային խառնուրդում 4-բրոմֆենոլի զանգվածային բաժինը (%):

14-20.Մեթիլսպիրտի և ֆենոլի 19 գ խառնուրդը բրոմաջրի հետ փոխազդելիս ստացվել է 33,1 գ նստվածք:Որոշել ելային խառնուրդի զանգվածային բաղադրությունը (%):

14-21.100 գ բենզոլի մեջ լուծված պրոպանոլի և ավելցուկով վերցված նատրիումի փոխազդեցությունից ստացվել է 5,6 լ ջրածին:Հաշվել ելային լուծույթում պրոպանոլի զանգվածային բաժինը:

II

14-22.Անհայտ կառուցվածքով 0,2 մոլ միացությունը մետաղական նատրիումով մշակելիս անջատվել է 4,48 լ գազ:Որոշել միացություն կառուցվածքային բանաձևը,եթե 6,2 գ այդ նյութի և հավասար մոլային քանակով քլորաջրածնի փոխազդեցությունից գոյացել է 8,05 գ օրգանական միացություն,որի մոլեկուլը պարունակում է մեկական ատոմ թթվածին և քլոր:

14-23.Անհայտ կառուցվածքով միատոմ սպիրտի որոշ քանակը մետաղական նատրիումով մշակելիս անջատվել է 2,24 լ գազ,իսկ գոյացած օրգանական միացության և ավելցուկով վերցրած ն-բրոմալկանի փոխազդեցությունից ստացվել է թթվածին պարունակող 20,4 գ սիմետրիկ միացություն:Ո՞րն է վերցված սպիրտի զանգվածը և կառուցվածքը:

14-24.Օրգանական միացության պարզագույն բանաձևը CH<sub>3</sub>O է:Մոլեկուլը սիմետրիկ է:Այդ նյութի 0,1 մոլը նատրիումի հետ փոխազդելիս անջատվում է 2,24 լ ջրածին:Անվանել այդ նյութը,գրել կառուցվածքային բանաձևը:

14-25.Էթանոլի և 1-պրոպանոլի 21,2 գ խառնուրդի այրումից գոյացած ածխածնի (IV) օքսիդը կլանելու համար ծախսվել է նատրիումի հիդրօքսիդի 30 %-անոց 200,5 մլ (p=1,33 գ/մլ) լուծույթ:Ընդ որում գոյացել է չեզոք աղ:Որոշել սպիրտների ելային խառնուրդում էթանոլի զանգվածային բաժինը (%):

14-26.Ի՞նչ էթիլենային ածխաջրածին և որքա՞ն պետք է վերցնել,որպեսզի դրա կատալիտիկ հիդրատացման հետևանքով 50 % ելքով ստացվի 28,75 մլ միատոմ սպիրտ (p=0,8 գ/մլ),որը կազմում է 0,5 մոլ:

14-27.Քանի՞ մլ 100 %-անոց էթիլսպիրտում (p=0,78 գ/մլ) պետք է լուծել 23 գ նատրիումը,որպեսզի ստացվի նատրիումի էթիլատի 2 %-անոց լուծույթ:

14-28.Մեթիլսպիրտի և էթիլսպիրտի խառնուրդը նատրիումի հետ փոխազդելիս առաջանում է 2,8 լ ջրածին:Սպիրտների նույն քանակի խառնուրդը համապատասխան պայմաններում 100 % ելքով առաջացնում է ալկիլբրոմիդների 25,85 գ խառնուրդ:Որոշել մեթիլսպիրտի նյութաքանակը ելային խառնուրդում:

14-29.Մեթիլսպիրտի և պրոպիլսպիրտի հավասար մոլերից բաղկացած խառնուրդն այրել են ռեակցիայի համար անհրաժեշտ քանակի համեմատ քառապատիկ շատ օդի մեջ:Որոշել ստացված չոր գազային խառնուրդի խտությունն ըստ ազոտի:

14-30.Հագեցած միատոմ սպիրտի այրման համար ծախսված թթվածնի ծավալը 12 անգամ գերազանցում է թթվածնի այն ծավալը,որն անհրաժեշտ է նույն քանակով այդ սպիրտը մինչև համապատասխան ալդեհիդ կատալիտիկ օքսիդացման ենթարկելու համար:Ո՞ր սպիրտն է վերցվել:Գրել իզոմերները և պատասխանում տալ հնարավոր իզոմեր սպիրտների գումարային թիվը:

14-31.Խառնել են էթիլենգլիկոլի (p=1,1 գ/մլ), էթանոլի (p=0,8 գ/մլ) և պրոպիոնաթթվի (p=0,99 գ/մլ) հավասար ծավալներ:Նատրիումի ի՞նչ առավելագույն նյութաքանակ կարող է փոխազդել 10 գ այդ խառնուրդի հետ:

14-32.Սահմանային միատոմ սպիրտների հոմոլոգիական շարքի առաջին երկու անդամներից բաղկացած խառնուրդը մշակել են նատրիումով,որի հետևանքով անջատվել է 8,96 լ գազ:Նույն քանակությամբ խառնուրդը բրոմաջրածնական թթվի հետ փոխազդելիս առաջացրել է ալկիլբրոմիդների 78,8 գ խառնուրդ:Որոշել սպիրտների ելային խառնուրդի քանակական բաղադրությունը (գրամներով):

14-33.Էթիլ և պրոպիլ սպիրտների 16,6 գ խառնուրդին ավելացրել են նատրիում (վերցված է ավելցուկով):Անջատված ջրածինը խառնել են 4,48 լ արգոնի հետ և ստացել խառնուրդ,որի խտությունն ըստ օդի 0,818 է:Հաշվել սպիրտների զանգվածային բաժինները (%) ելային խառնուրդում:

14-34.Սահմանային միատոմ սպիրտի միջմոլեկուլային դեհիդրատացումից ստացվել է 7,4 գ պարզ եթեր,իսկ նույն զանգվածով սպիրտի ներմոլեկուլային դեհիդրատացումից գոյացել է այնքան էթիլենային ածխաջրածին,որը կարող միացնել 4,48 լ քլոր:Որոշել ելային սպիրտի կառուցվածքը և գոյացած դիքլորածանցյալի զանգվածը:

14-35.Ըստ ջրածնի 30 հարաբերական խտությունն ունեցող երկու իզոմերային սպիրտներից բաղկացած որքա՞ն (գ) խառնուրդ պետք է վերցնել,որպեսզի սպիրտների ներմոլեկուլային դեհիդրատացումից,որն ընթանում է 75 % ելքով,ստացվել է 11,2 լ էթիլենային ածխաջրածին:Որոշել ելային սպիրտների և ռեակցիայի արգասիքի կառուցվածքը:

14-36.Ի՞նչ ծավալով 96 %-անոց էթիլսպիրտ (p=0,8 գ/մլ) կպահանջվի 1,3-բութադիեն ստանալու համար,եթե ածխաջրածինը գոյանում է 75 % ելքով:Հայտնի է,որ անջատված ջրածինը բավարարում է 5,6 լ պրոպիլենի հիդրմանը:

14-37.Տրված է անհայտ կառուցվածքով երկու միատոմ սպիրտների խառնուրդ:Միջմոլեկուլային դեհիդրատացման հետևանքով (100 % ելքով) անջատվել է 10,8 գ ջուր և գոյացել հավասար մոլային հարաբերությամբ և օրգանական միացությունների միևնույն դասին պատկանող երեք օրգանական նյութերի 36 գ խառնուրդ:Ի՞նչ կառուցվածք ունեն ելային սպիրտները: