Revision 7722 of "Քիմիա/տեստեր/խնդիրներ/հարցեր3003" on hywikibooks16-1.Հանքային թթվի ներկայությամբ մրջնաթթվի և քացախաթթվի 13,6 գ խառնուրդը ավելցուկով վերցրած էթանոլի հետ տաքացնելիս ստացվել է էսթերների 20,6 գ խառնուրդ:Որոշել ռեակցիայի մեջ մտած մրջնաթթվի զանգվածը: 16-2.Սահմանային միահիմն թթվի 27,54 գ մեթիլէսթերի հիդրոլիզի համար ծախսվել է ըստ զանգվածի 18 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 50 մլ լուծույթ (p=1,2):Ո՞ր թթվի էսթերն է տրված: 16-3.11,1 գ RCOOR<sub>1</sub> էսթերը առանց մնացորդի փոխազդել է 6 գ նատրիումի հիդրօքսիդի հետ:Որոշել էսթերի հնարավոր բոլոր իզոմերներում R<sub>1</sub> ռադիկալի մեջ մտնող ածխածնի ատոմների գումարային թիվը: 16-4.Քանի՞ գրամ քացախաթթու է վերցված եղել,եթե 80 % ելքով ստացվել է 70,4 գ էթիլացետատ: 16-5.Քանի՞ գրամ էթիլացետատ կստացվի 30 գ քացախաթթվի և 46 գ էթանոլի փոխազդեցությունից,եթե ռեակցիայի ելքը 85 % է: 16-6.Գտնել ճարպի տվյալ նմուշի թթվային թիվը,եթե դրա 10 գ չեզոքացնելու համար պահանջվել է նատրիումի հիդրօքսիդի 2 մլ 5 %-անոց լուծույթ (p=1,05 գ/մլ):Ճարպի թթվային թիվը 1 գ ճարպի մեջ պարունակվող ազատ ճարպաթթուների չեզոքացման համար անհրաժեշտ կալիումի հիդրօքսիդի միլիգրամների թիվն է: 16-7.Ձիթապտղի յուղը պարունակում է 80 % (ըստ զանգվածի) չհագեցած (մեկ կրկնակի կապով) միահիմն կարբոնաթթվի տրիգլիցերիդ:Արտածել տրիգլիցերիդի բանաձևը,եթե հայտնի է,որ 1,105 կգ նշված յուղի մեջ կա 1 մոլ այդ նյութից: 16-8.1 գ ճարպում եղած ազատ թթուները չեզոքացնելու համար ծախսվել է 7 մգ KOH:1 լ-ում 0,1 մոլ KOH պարունակող քանի՞ մլ լուծույթ է ծախսվել 4 գ ճարպում եղած թթուները չեզոքացնելու համար: 16-9.Գլյուկոզի խմորումից 80 % ելքով ստացվել է 276 գ էթանոլ:Որոշել գլյուկոզի զանգվածը (գ): 16-10.Ի՞նչ զանգվածով սախարոզ պետք է ենթարկել հիդրոլիզի,որպեսզի գոյացող ածխաջրերից խմորման միջոցով ստացվի այնքան սպիրտ,որն անհրաժեշտ է 11,2 լ դիվինիլ ստանալու համար: 16-11.Քանի՞ գրամ գլյուկոզ է պահանջվում խմորման միջոցով էթիլսպիրտ ստանալու համար,եթե հայտնի է,որ ստացված սպիրտը խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս գոյանում է 50 % ելքով 10 մլ դիէթիլեթեր (p=0,925): 16-12.Գլյուկոզի սպիրտային խմորումից ստացվել է 112 լ ածխաթթու գազ:Որոշել գլյուկոզի զանգվածը: 16-13.Գլյուկոզի ջրային լուծույթը արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի հետ փոխազդելիս առաջանում է 64,8 գ մետաղ:Քանի՞ լիտր գազ կառաջանա նույն քանակի գլյուկոզի սպիրտային խմորումից: 16-14.Քանի՞ նիտրոխումբ կա նիտրացված բջջանյութի մակրոմոլեկուլի մեկ կրկնվող օղակում,եթե ազոտի զանգվածային բաժինը 14,14 % է:Գրել բջջանյութի նիտրացման ռեակցիայի հավասարումը: II 16-15.Տրված է մեթիլացետատի և էթիլացետատի 10,3 գ խառնուրդը,որում մեթիլացետատի զանգվածային բաժինը 35,9 % է:Քանի՞ մլ նատրիումի հիդրօքսիդի 40 %-անոց լուծույթ (p=1,4 գ/մլ) կպահանջվի տրված էսթերները լրիվ հիդրոլիզի ենթարկելու համար: 16-16.Մրջնաթթվի և քացախաթթվի բութիլէսթերների 32 գ խառնուրդը լրիվ հիդրոլիզելու համար պահանջվել է ըստ զանգվածի 10 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 108,1 մլ (p=1,11) լուծույթ:Որոշել ելային խառնուրդում եղած էսթերների զանգվածային բաժինները (%): 16-17.Միահիմն կարբոնաթթվի 25,5 գ էսթերի հիդրոլիզի համար ծախսվել է կալիումի հիդրօքսիդի 25 մլ 40 %-անոց լուծույթ (p=1,4):Գտնել էսթերի բանաձևը,եթե հայտնի է,որ ածխաջրածնային ռադիկալները պարունակում են ածխածնի միևնույն թվով ատոմներ: 16-18.Միահիմն օրգանական թթվի ո՞ր էսթերն են վերցրել,եթե դրա 14,8 գրամը հիդրոլիզելու համար պահանջվել է 20 % ավելցուկով վերցրած նատրիումի հիդրօքսիդի 91 մլ 10 %-անոց լուծույթ (p=1,1): 16-19.Սահմանային միահիմն կարբոնաթթվի էթիլէսթերի և ֆենոլի 29,8 գ խառնուրդը տաքացնելով մշակել են նատրիումի հիդրօքսիդի 393 մլ 20 %-անոց լուծույթով (p=1,22):Ալկալու ավելցուկը չեզոքացրել են 180,5 մլ 36 %-անոց աղաթթվով (p=1,18):Եթե ելային խառնուրդը մշակվի բրոմաջրով,կստացվի 33,1 գ սպիտակ շոռանման նստվածք:Որոշել ելային էսթերը: 16-20.C<sub>4</sub>H<sub>8</sub>O<sub>2</sub> բաղադրություն ունեցող օրգանական նյութերի 44 գ խառնուրդը նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով մշակելիս ստացվել է ածխածնի (IV) օքսիդ և օրգանական թթվի 22 գ նատրիումական աղ:Մնացորդը տաքացման պայմաններում մշակել են ալկալու լուծույթով և թորելով հեռացրել գոյացող էթիլսպիրտը:Գտնել ելային խառնուրդում եղած նյութերի կառուցվածքը և էթանոլի զանգվածը: 16-21.Սահմանային միահիմն թթվի 14,8 գ էսթերը նատրիումի հիդրօքսիդի լուծույթով հիդրոլիզի ենթարկելիս 80 % ելքով ստացվել է 13,12 գ նատրիումի ացետատ:Ո՞րն է էսթերի բանաձևը: 16-22.Տրված է մեթանոլի և պրոպիոնաթթվի խառնուրդ:Ծծմբական թթվի ներկայությամբ այդ խառնուրդի նմուշի տաքացումից ստացվել է 13,2 գ էսթեր:Խառնուրդի նույն քանակի նմուշի չեզոքացման համար ծախսվել է 20 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 40 գ լուծույթ:Որոշել ելային խառնուրդում բաղադրամասերի զանգվածային բաժինները (%): 16-23.Ծծմբական թթվի ներկայությամբ էթանոլի և քացախաթթվի խառնուրդի տաքացումից 60 % ելքով ստացվել է 13,2 գ էթիլացետատ:Խառնուրդի նույն քանակի վրա ավելցուկով վերցրած նատրիումի հիդրոկարբոնատով ազդելիս գոյացել է 7,84 լ գազ:Որոշել ելային խառնուրդում եղած սպիրտի և կարբոնաթթվի զանգվածները: 16-24.Մրջնաթթվի մեթիլ և էթիլէսթերների հավասար մոլերից բաղկացած խառնուրդն այրել են ռեակցիայի համար անհրաժեշտ քանակի համեմատ եռապատիկ շատ օդում:Որոշել ստացված չոր գազային խառնուրդի խտությունն ըստ արգոնի: 16-25.Մրջնաթթվի և քացախաթթվի էթիլէսթերների խառնուրդը նատրիումի հիդրօքսիդով հիդրոլիզելուց հետո ստացվել են 8,28 գ էթիլսպիրտ և նշված թթուների նատրիումական աղերի 13,36 գ խառնուրդ:Որոշել քացախաթթվի էթիլէսթերի զանգվածը ելային խառնուրդում: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?oldid=7722.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|