Revision 7726 of "Քիմիա/տեստեր/խնդիրներ/հարցեր3003" on hywikibooks16-1.Հանքային թթվի ներկայությամբ մրջնաթթվի և քացախաթթվի 13,6 գ խառնուրդը ավելցուկով վերցրած էթանոլի հետ տաքացնելիս ստացվել է էսթերների 20,6 գ խառնուրդ:Որոշել ռեակցիայի մեջ մտած մրջնաթթվի զանգվածը: 16-2.Սահմանային միահիմն թթվի 27,54 գ մեթիլէսթերի հիդրոլիզի համար ծախսվել է ըստ զանգվածի 18 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 50 մլ լուծույթ (p=1,2):Ո՞ր թթվի էսթերն է տրված: 16-3.11,1 գ RCOOR<sub>1</sub> էսթերը առանց մնացորդի փոխազդել է 6 գ նատրիումի հիդրօքսիդի հետ:Որոշել էսթերի հնարավոր բոլոր իզոմերներում R<sub>1</sub> ռադիկալի մեջ մտնող ածխածնի ատոմների գումարային թիվը: 16-4.Քանի՞ գրամ քացախաթթու է վերցված եղել,եթե 80 % ելքով ստացվել է 70,4 գ էթիլացետատ: 16-5.Քանի՞ գրամ էթիլացետատ կստացվի 30 գ քացախաթթվի և 46 գ էթանոլի փոխազդեցությունից,եթե ռեակցիայի ելքը 85 % է: 16-6.Գտնել ճարպի տվյալ նմուշի թթվային թիվը,եթե դրա 10 գ չեզոքացնելու համար պահանջվել է նատրիումի հիդրօքսիդի 2 մլ 5 %-անոց լուծույթ (p=1,05 գ/մլ):Ճարպի թթվային թիվը 1 գ ճարպի մեջ պարունակվող ազատ ճարպաթթուների չեզոքացման համար անհրաժեշտ կալիումի հիդրօքսիդի միլիգրամների թիվն է: 16-7.Ձիթապտղի յուղը պարունակում է 80 % (ըստ զանգվածի) չհագեցած (մեկ կրկնակի կապով) միահիմն կարբոնաթթվի տրիգլիցերիդ:Արտածել տրիգլիցերիդի բանաձևը,եթե հայտնի է,որ 1,105 կգ նշված յուղի մեջ կա 1 մոլ այդ նյութից: 16-8.1 գ ճարպում եղած ազատ թթուները չեզոքացնելու համար ծախսվել է 7 մգ KOH:1 լ-ում 0,1 մոլ KOH պարունակող քանի՞ մլ լուծույթ է ծախսվել 4 գ ճարպում եղած թթուները չեզոքացնելու համար: 16-9.Գլյուկոզի խմորումից 80 % ելքով ստացվել է 276 գ էթանոլ:Որոշել գլյուկոզի զանգվածը (գ): 16-10.Ի՞նչ զանգվածով սախարոզ պետք է ենթարկել հիդրոլիզի,որպեսզի գոյացող ածխաջրերից խմորման միջոցով ստացվի այնքան սպիրտ,որն անհրաժեշտ է 11,2 լ դիվինիլ ստանալու համար: 16-11.Քանի՞ գրամ գլյուկոզ է պահանջվում խմորման միջոցով էթիլսպիրտ ստանալու համար,եթե հայտնի է,որ ստացված սպիրտը խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս գոյանում է 50 % ելքով 10 մլ դիէթիլեթեր (p=0,925): 16-12.Գլյուկոզի սպիրտային խմորումից ստացվել է 112 լ ածխաթթու գազ:Որոշել գլյուկոզի զանգվածը: 16-13.Գլյուկոզի ջրային լուծույթը արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի հետ փոխազդելիս առաջանում է 64,8 գ մետաղ:Քանի՞ լիտր գազ կառաջանա նույն քանակի գլյուկոզի սպիրտային խմորումից: 16-14.Քանի՞ նիտրոխումբ կա նիտրացված բջջանյութի մակրոմոլեկուլի մեկ կրկնվող օղակում,եթե ազոտի զանգվածային բաժինը 14,14 % է:Գրել բջջանյութի նիտրացման ռեակցիայի հավասարումը: II 16-15.Տրված է մեթիլացետատի և էթիլացետատի 10,3 գ խառնուրդը,որում մեթիլացետատի զանգվածային բաժինը 35,9 % է:Քանի՞ մլ նատրիումի հիդրօքսիդի 40 %-անոց լուծույթ (p=1,4 գ/մլ) կպահանջվի տրված էսթերները լրիվ հիդրոլիզի ենթարկելու համար: 16-16.Մրջնաթթվի և քացախաթթվի բութիլէսթերների 32 գ խառնուրդը լրիվ հիդրոլիզելու համար պահանջվել է ըստ զանգվածի 10 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 108,1 մլ (p=1,11) լուծույթ:Որոշել ելային խառնուրդում եղած էսթերների զանգվածային բաժինները (%): 16-17.Միահիմն կարբոնաթթվի 25,5 գ էսթերի հիդրոլիզի համար ծախսվել է կալիումի հիդրօքսիդի 25 մլ 40 %-անոց լուծույթ (p=1,4):Գտնել էսթերի բանաձևը,եթե հայտնի է,որ ածխաջրածնային ռադիկալները պարունակում են ածխածնի միևնույն թվով ատոմներ: 16-18.Միահիմն օրգանական թթվի ո՞ր էսթերն են վերցրել,եթե դրա 14,8 գրամը հիդրոլիզելու համար պահանջվել է 20 % ավելցուկով վերցրած նատրիումի հիդրօքսիդի 91 մլ 10 %-անոց լուծույթ (p=1,1): 16-19.Սահմանային միահիմն կարբոնաթթվի էթիլէսթերի և ֆենոլի 29,8 գ խառնուրդը տաքացնելով մշակել են նատրիումի հիդրօքսիդի 393 մլ 20 %-անոց լուծույթով (p=1,22):Ալկալու ավելցուկը չեզոքացրել են 180,5 մլ 36 %-անոց աղաթթվով (p=1,18):Եթե ելային խառնուրդը մշակվի բրոմաջրով,կստացվի 33,1 գ սպիտակ շոռանման նստվածք:Որոշել ելային էսթերը: 16-20.C<sub>4</sub>H<sub>8</sub>O<sub>2</sub> բաղադրություն ունեցող օրգանական նյութերի 44 գ խառնուրդը նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով մշակելիս ստացվել է ածխածնի (IV) օքսիդ և օրգանական թթվի 22 գ նատրիումական աղ:Մնացորդը տաքացման պայմաններում մշակել են ալկալու լուծույթով և թորելով հեռացրել գոյացող էթիլսպիրտը:Գտնել ելային խառնուրդում եղած նյութերի կառուցվածքը և էթանոլի զանգվածը: 16-21.Սահմանային միահիմն թթվի 14,8 գ էսթերը նատրիումի հիդրօքսիդի լուծույթով հիդրոլիզի ենթարկելիս 80 % ելքով ստացվել է 13,12 գ նատրիումի ացետատ:Ո՞րն է էսթերի բանաձևը: 16-22.Տրված է մեթանոլի և պրոպիոնաթթվի խառնուրդ:Ծծմբական թթվի ներկայությամբ այդ խառնուրդի նմուշի տաքացումից ստացվել է 13,2 գ էսթեր:Խառնուրդի նույն քանակի նմուշի չեզոքացման համար ծախսվել է 20 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 40 գ լուծույթ:Որոշել ելային խառնուրդում բաղադրամասերի զանգվածային բաժինները (%): 16-23.Ծծմբական թթվի ներկայությամբ էթանոլի և քացախաթթվի խառնուրդի տաքացումից 60 % ելքով ստացվել է 13,2 գ էթիլացետատ:Խառնուրդի նույն քանակի վրա ավելցուկով վերցրած նատրիումի հիդրոկարբոնատով ազդելիս գոյացել է 7,84 լ գազ:Որոշել ելային խառնուրդում եղած սպիրտի և կարբոնաթթվի զանգվածները: 16-24.Մրջնաթթվի մեթիլ և էթիլէսթերների հավասար մոլերից բաղկացած խառնուրդն այրել են ռեակցիայի համար անհրաժեշտ քանակի համեմատ եռապատիկ շատ օդում:Որոշել ստացված չոր գազային խառնուրդի խտությունն ըստ արգոնի: 16-25.Մրջնաթթվի և քացախաթթվի էթիլէսթերների խառնուրդը նատրիումի հիդրօքսիդով հիդրոլիզելուց հետո ստացվել են 8,28 գ էթիլսպիրտ և նշված թթուների նատրիումական աղերի 13,36 գ խառնուրդ:Որոշել քացախաթթվի էթիլէսթերի զանգվածը ելային խառնուրդում: 16-26.Համապատասխան փոխարկումներից հետո 70,4 գ տեխնիկական կալցիումի կարբիդից ստացվել են 17,6 գ էթիլացետատ և 12,9 գ վինիլացետատ:Ընդունելով,որ բոլոր փոխարկումներն ընթացել են քանակապես,որոշել կալցիումի կարբիդի մաքրության աստիճանը տոկոսներով: 16-27.Որոշ քանակությամբ ամինաքացախաթթվի էսթերը,որը ստացվել է սահմանային սպիրտից,առանց մնացորդի փոխազդել է 3,65 գ քլորաջրածնի հետ:Նույն քանակությամբ էսթերի այրումից գոյացել է 13,44 լ ածխածնի (IV) օքսիդ:Գտնել էսթերի մոլեկուլային զանգվածը: 16-28.Քանի՞ գրամ քացախաթթու պետք է փոխազդեցության մեջ դնել 1 լ էթիլսպիրտի հետ (p=0,8),որպեսզի ստացվի էթիլացետատի 25 %-անոց սպիրտային լուծույթ:Որպես կատալիզատոր օգտագործվում է էթիլսպիրտին ավելացրած 1 մլ ծծմբական թթու (p=1,84):Ռեակցիան ընթանում է 100 % ելքով: 16-29.Որոշել էսթերի կառուցվածքը,եթե հայտնի է,որ կալիումի հիդրօքսիդով դրա հիդրոլիզի վերջանյութերից մեկը պարզ եթերների հոմոլոգիական շարքի առաջին անդանի իզոմերն է,իսկ մյուսում կալիումի զանգվածային բաժինը 34,82 % է: 16-30.C<sub>4</sub>H<sub>8</sub>O<sub>2</sub> մոլեկուլային բանաձևով էսթերը եռացվել է ալկալու ջրային լուծույթում:Ստացված աղի զանգվածը ավելի փոքր է,քան սպիրտինը:Որոշել ալկալու բանաձևը և էսթերի հնարավոր բանաձևը: 16-31.Սահմանային շարքի ալդեհիդի և արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի փոխազդեցությունից ստացվել է 10,8 գ նստվածք և թթու,որը ծծմբական թթվի ներկայությամբ էթանոլի հետ տաքացնելիս փոխարկվել է 2,2 գ համապատասխան էսթերի:Ո՞ր ալդեհիդն է վերցվել,եթե էսթերացման ռեակցիայի ելքը 50 % է: 16-32.30,5 գ բենզոյական թթուն անհայտ բաղադրությամբ սպիրտի հետ փոխազդելիս առաջացրել է 27,2 գ էսթեր:Ո՞ր սպիրտն է փոխազդել,եթե էսթերացման ռեակցիան ընթացել է 80 % ելքով: 16-33.Էթիլացետատի և մեթիլպրոպիոնատի խառնուրդի հիդրոլիզի համար ծախսվել է 20 % զանգվածային բաժնով կալիումի կարբոնատի 120 գ լուծույթ:Հաշվել խառնուրդի զանգվածը,եթե ռեակցիայի հետևանքով գազ չի անջատվել: 16-34.31,2 գ էթիլենգլիկոլի էսթերի հիդրոլիզից ստացվել է 18 գ հագեցած միահիմն թթու,որի չեզոքացման վրա ծախսվել է 10 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի 120 գ լուծույթ:Գտնել էսթերի բանաձևը: 16-35.Միայն մեկ սահմանային միահիմն թթվի տրիգլիցերիդ հանդիսացող 44,5 գ ճարպը տաքացրել են նատրիումի հիդրօքսիդի 70 մլ 20 %-անոց լուծույթի հետ (p=1,2):Նատրիումի հիդրօքսիդի ավելցուկը չեզոքացնելու համար ծախսվել է 22,5 մլ 36,5 %-անոց աղաթթու (p=1,2 գ/մլ):Ի՞նչ օրգանական նյութեր են գոյացել և ի՞նչ զանգվածով: 16-36.Ստեարինաթթվի և օլեինաթթվի խառնուրդով 27,6 գ գլիցերինի էսթերացման ժամանակ ստացվել է ճարպերի բաղադրության մեջ մտնող էսթեր:Որոշել էսթերի զանգվածը:Քանի՞ գրամ օլեինաթթու և ստեարինաթթու են մտել ռեակցիայի մեջ,եթե ստացված էսթերը հիդրելու համար պահանջվել է 13,44 լ ջրածին: 16-37.Քանի՞ տոննա ճարպ է մշակվել՝ 5,88 տ գլիցերին ստանալու համար,եթե այդ ճարպը տրիօլեին է և հիդրոլիզվել է 85 %-ով: 16-38.44,2 գ ճարպը,որը միայն մեկ չհագեցած կարբոնաթթվի տրիգլիցերիդ է,տաքացրել են 20 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի 70 մլ (խտ. 1,2) լուծույթի հետ:Նատրիումի հիդրօքսիդի ավելցուկը չեզոքացրել են 36,5 % զանգվածային բաժնով 22,5 մլ աղաթթվով (խտ. 1,2):Հաշվել ճարպի մոլային զանգվածը: 16-39.0,3 մոլ գլիցերինը փոխազդել է ստեարինաթթվի և օլեինաթթվի հետ:Ստացվել է ճարպի բաղադրության մեջ մտնող էսթեր:Ինչքա՞ն էսթեր է ստացվել,եթե այն գունազրկում է 96 գ բրոմ պարունակող լուծույթը: 16-40.Քանի՞ գրամ սախարոզ պետք է հիդրոլիզի ենթարկել,որպեսզի դրանից գոյացած գլյուկոզից ստացվի 27 գ կաթնաթթու:Կաթնաթթվային խմորումն ընթանում է 50 % ելքով: 16-41.Հաշվել,թե որքան մետաղական արծաթ կարող է ստացվել 18 գ գլյուկոզը արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի հետ փոխազդելիս,եթե ռեակցիայի վերջանյութի ելքը 75 % է:Ի՞նչ ծավալով գազ կանջատվի այդ նույն զանգվածով գլյուկոզի սպիրտային խմորումից,եթե ռեակցիան ընթանում է 75 %-ով: 16-42.Քանի՞ գրամ գլյուկոզ է ենթարկվել սպիրտային խմորման,որը ընթացել է 80 % ելքով,եթե այդ դեպքում գոյացած ածխածնի (IV) օքսիդը կլանելու համար պահանջվել է նատրիումի հիդրօքսիդի 65,57 մլ 20 %-անոց ջրային լուծույթ (p=1,22):Քանի՞ գրամ նատրիումի հիդրոկարբոնատ է գոյացել այդ ժամանակ: 16-43.Որոշել էթիլսպիրտի ելքը տոկոսներով,եթե 20 % օսլա պարունակող 1 տ կարտոֆիլից ստացվել է 100 լ սպիրտ (p=0,8 գ/մլ):Ի՞նչ ծավալով էթիլեն կարելի է ստանալ այդ սպիրտից: 16-44.90 գ գլյուկոզը խմորման ենթարկելիս ստացել են սպիրտային և կաթնաթթվային խմորման արգասիքներ:Պարզվել է,որ անջատված գազի մոլերի թիվը կազմում է գազի հեռացնելուց հետո խառնուրդում մնացած նյութերի մոլերի թվի 40 %-ը:Գլյուկոզի զանգվածի ո՞ր մասն է (%) ենթարկվել կաթնաթթվային խմորման: 16-45.Գտնել գլյուկոզի այն զանգվածը (գ),որը ենթարկվել է սպիրտային խմորման,եթե այդ ժամանակ անջատված ածխածնի (IV) օքսիդի ծավալը հավասար է 80 մլ մեթանոլի (խտ. 0,8) այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդի ծավալին:Հաշվի առնել,որ այրման ռեակցիան ընթանում է 100 % ելքով,իսկ խմորման ռեակցիան՝ 90 % ելքով: III 16-46.Ի՞նչ ծավալով էթիլեն կպահանջվի եռափուլ սինթեզով 33 մլ էթիլացետատի (p=0,8) ստացման համար,եթե սպիրտն ստացվում է 50 % ելքով,իսկ օքսիդացումը և էսթերացումը կատարվում են,համապատասխանաբար,80 % և 75 % ելքերով: 16-47.1,2 մոլ միատոմ առաջնային սպիրտի գոլորշին օդի հետ միասին անցկացրել են շիկացած պղնձի ցանցի վրայով:Փոխազդած խառնուրդը սառեցրել և անցկացրել են արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի մեջ:Գոյացած 129,6 գ զանգվածով նստվածքը ֆիլտրել և առանձնացրել են,իսկ լուծույթը թթվեցրել,ապա լուծազատել են եթերով և ստացված խառնուրդը (եթերը գոլորշիացնելուց հետո) տաքացրել են խիտ ծծմբական թթվի հետ:Ստացվել է 52,8 գ էսթեր:Գտնել ելային սպիրտը:Ի՞նչ ելքով է ընթացել դրա օքսիդացումը և ո՞ր էսթերն է ստացվել: 16-48.120 գ հագեցած միատոմ սպիրտի օքսիդացումից ստացվել է 127 գ խառնուրդ՝ բաղկացած չփոխազդած սպիրտից և գոյացած կարբոնաթթվից:Հանքային թթվի ներկայությամբ այդ խառնուրդի տաքացումից 80 % ելքով առաջացել է 46,4 գ էսթեր:Ո՞ր սպիրտն է վերցվել: 16-49.Մեթանոլի և քացախաթթվի խառնուրդը տաքացնելիս ստեղծվել է հավասարակշռություն,երբ առաջացել է 5,55 գ էսթեր:Հաշվել քացախաթթվի զանգվածային բաժինը (%) հավասարակշռային խառնուրդում,եթե ճիշտ նույն քանակով սկզբնական խառնուրդի այրումից առաջացել է 10,8 մլ ջուր,իսկ այրման համար ծախսված թթվածնի ծավալը 1,25 անգամ մեծ է ստացված ածխածնի (IV) օքսիդի ծավալից: 16-50.Մոլեկուլում նույն թվով ածխածնի ատոմներ պարունակող սահմանային միահիմն կարբոնաթթվի և հագեցած միատոմ սպիրտի խառնուրդում թթվի և սպիրտի մոլային հարաբերությունը 0,5:1,05 է,իսկ թթվի զանգվածային բաժինը՝ 37 %:Որոշել կարբոնաթթուն և սպիրտը:Քանի՞ գրամ էսթեր կստացվի 200 գ սկզբնական խառնուրդից,եթե էսթերացման ռեակցիայի ելքը 80 % է: 16-51.Էսթերի հիդրոլիզից ստացվել է անհայտ կազմությամբ սպիրտ և պրոպիոնաթթու:Վերջինիս չեզոքացման վրա ծախսվել է 20 % զանգվածային բաժնով կալիումի հիդրօքսիդի 50 մլ (խտ. 1,12) լուծույթ:Ստացված սպիրտը 350°С անցկացվել է ալյումինի օքսիդի վրայով և անջատված ածխաջրածինը լրիվ բրոմացվել:Ստացվել է 40,4 գ դիբրոմիդ:Քանի՞ գրամ էսթեր է ենթարկվել հիդրոլիզի: 16-52.Մեկ մոլ հագեցած միատոմ սպիրտը օքսիդացրել են մինչև թթու:Այդ նույն քանակով սպիրտը դեհիդրատացրել են,ապա հիդրատացրել:Նշված բոլոր ռեակցիաների արգասիքներից ստացվել է էսթեր,որի այրումից առաջացել է 80,64 լ ածխածնի (IV) օքսիդ:Ի՞նչ կառուցվածք ունի էսթերը,եթե դրա ստացման ելքը 60 % է: 16-53.Երկու էսթերների 14,38 գ խառնուրդի լրիվ հիդրոլիզի համար պահանջվել է 7 % զանգվածային բաժնով կալիումի հիդրօքսիդի 160 գ լուծույթ:Նույնքան խառնուրդին արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթ ավելացնելիս անջատվել է 6,48 գ նստվածք:Ո՞ր էսթերն են վերցրել:Հաշվել դրանց մոլային բաժինները (%) սկզբնական խառնուրդում: 16-54.Գլիցերինի էսթերի 26 գրամի հիդրոլիզից ստացվել է երեք թթուների խառնուրդ,որոնք հագեցած կարբոնաթթուների հոմոլոգիական շարքում հաջորդում են մեկը մյուսին և 9,2 գ գլիցերին:Ո՞ր թթուներն են ստացվել: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?oldid=7726.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|