Revision 7727 of "Քիմիա/տեստեր/խնդիրներ/հարցեր1001" on hywikibooks11-1.Մեթանի և բութանի 6,1 գ խառնուրդի այրումից գոյացել է 17,6 գ ածխածնի (IV) օքսիդ:Որոշել ելային խառնուրդում նյութերի զանգվածային բաժինները (%): 11-2.Մեթան,էթան և ըստ ծավալի 5 % չայրվող խառնուրդ պարունակող 200 լ բնական գազն այրելու համար ծախսվել է 395 լ թթվածին:Որոշել բնական գազում մեթանի և էթանի զանգվածային բաժինները (%): 11-3.Որքա՞ն ծավալով օդ կպահանջվի 5 լ մեթանի և 2 լ էթանի խառնուրդն այրելու համար:Օդում թթվածնի զանգվածային բաժինը 21 % է: 11-4.3,6 գ ալկանի այրումից գոյացել է 5,6 լ ածխածնի (IV) օքսիդ:Որոշել ծախսված թթվածնի ծավալը: 11-5.Ի՞նչ ծավալով նատրիումի հիդրօքսիդի 8 %-անոց լուծույթ (p=1,09) կպահանջվի 11,2 լ պրոպանի լրիվ այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդը կլանելու համար:Լուծույթում գոյացել է թթու աղ: 11-6.Քանի՞ լիտր գազ կստացվի 10 գ անջուր նատրիումի ացետատը ավելցուկով վերցրած նատրիումի հիդրօքսիդի հետ համահայելիս: 11-7.Մեկ մոլ գազի այրումից գոյացել են 22,4 լ ածխածնի (IV) օքսիդ և 36 գ ջուր:Գտնել այդ միացության մոլեկուլային բանաձևը և հաշվել,թե քանի՞ լիտր թթվածին կպահանջվի 1 լ այդ գազի լրիվ այրման համար: 11-8.41 գ անջուր նատրիումի ացետատն ավելցուկով վերցրած նատրիումի հիդրօքսիդի հետ շիկացնելիս ստացվել է գազ,որը լուսավորման պայմաններում փոխազդել է քլորի հետ՝ առաջացնելով քառաքլորմեթան (ելքը 50 % է):Հաշվել գոյացած հալոգենածանցյալի զանգվածը: 11-9.Քանի՞ մլ 10 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի լուծույթ (p=1,1) կպահանջվի 11,4 գ իզոօկտանի լրիվ այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդը կլանելու համար (լուծույթում գոյանում է թթու աղ): 11-10.8,96 լ մեթանի քլորացումից ստացվել է քլորոֆորմի և քառաքլորմեթանի 54,7 գ խառնուրդ:Հաշվել քլորոֆորմի զանգվածային բաժինը (%) ստացված խառնուրդում: 11-11.Ըստ ծավալի 95 % մեթան պարունակող 240 լ բնական գազն օգտագործել են ացետիլեն ստանալու համար:Գտնել ստացված գազային խառնուրդում ացետիլենի ծավալը,եթե մեթանից ացետիլենի ստացման ելքը 60 % է: 11-12.0,1 մոլ անհայտ սահմանային ածխաջրածնի այրման համար ծախսվել է 56 լ օդ:Ի՞նչ բանաձև ունի ածխաջրածինը: 11-13.Տվյալ ցիկլոալկանի այրման համար ծախսվել է 9 անգամ ավելի շատ թթվածին,քան ածխաջրածնի գոլորշու ծավալն է:Անվանել այդ ցիկլոալկանը,եթե հայտնի է,որ դրա ածխաջրածնային շղթան ճյուղավորում չունի: 11-14.Ալկանի այրման համար պահանջվում է 8 անգամ ավելի շատ թթվածին,քան այդ պայմաններում տրված ալկանի գոլորշու ծավալն է:Որոշել ալկանի բանաձևը և գրաֆիկորեն պատկերել դրա բոլոր իզոմերները: 11-15.Քանի՞ լիտր թթվածին կծախսվի այն ցիկլոպարաֆինի լրիվ այրման համար,որի 1 լ գոլորշու այրման հետևանքով 6 լ CO<sub>2</sub> է առաջանում: 11-16.Սահմանային ածխաջրածնի քլորածանցյալի մոլեկուլային զանգվածը 237 է,իսկ բաղադրությունը՝ Cl-89,9 %,C-10,1 %:Ո՞րն է այդ միացությունը: II 11-17.Ավելցուկով մետաղական նատրիումի և 7,85 գ ալկիլ քլորիդի փոխազդեցության հետևանքով ստացվում է 4,3 գ ալկան:Ո՞ր ածխաջրածինն է ստացվում: 11-18.Հանքավայրերից մեկի բնական գազը պարունակում է ըստ ծավալի 90 % մեթան,5 % էթան,3 % ածխածնի (IV) օքսիդ և 2 % ազոտ:Ի՞նչ ծավալով օդ է անհրաժեշտ այդ գազի 1 մ<sup>3</sup></tt> լրիվ այրելու համար: 11-19.Որոշել տարրի հարաբերական ատոմային զանգվածը,եթե հայտնի է,որ դրա քլորածանցյալի գոլորշին ջրածնից ծանր է 77 անգամ,իսկ բրոմածանցյալի գոլորշին՝ 166 անգամ: 11-20.2 ծավալ էթանից և 2 ծավալ պրոպանից բաղկացած գազային խառնուրդն այրել են ռեակցիայի համար անհրաժեշտ քանակի համեմատ կրկնակի շատ օդում:Որոշել ստացված չոր գազային խառնուրդի խտությունն ըստ ջրածնի: 11-21.Օրգանական նյութի 4,3 գ նմուշի այրումից ստացվել են 6,72 լ ածխածնի (IV) օքսիդ և 6,3 գ ջուր:Ելանյութի գոլորշու խտությունն ըստ ջրածնի 43 է:Գտնել նյութի բանաձևը: 11-22.Ի՞նչ ծավալով պրոպան է այրվել,եթե գոյացել է 1,12 լ ածխածնի (IV) օքսիդ:Ի՞նչ աղ և որքա՞ն կգոյանա,եթե ստացված ածխածնի (IV) օքսիդն անցկացվի կալիումի հիդրօքսիդի 50 մլ 5,6 %-անոց լուծույթի մեջ (p=1): 11-23.Մեթանից և բութանից կազմված 1 ծավալ խառնուրդի լրիվ այրման համար պահանջվել է 4,25 ծավալ թթվածին:Տեսականորեն որքա՞ն քացախաթթու կարելի է ստանալ 22,4 լ տրված խառնուրդում եղած բութանից: 11-24.Պրոպանի և թթվածնի 2,8 լ խառնուրդի զանգվածը 4,75 գ է:Խառնուրդը կազմող ո՞ր նյութից և որքա՞ն (գ) պետք է ավելացնել 1 մ<sup>3</sup></tt> նշված խառնուրդին,որպեսզի այրումը կատարվի անմնացորդ: 11-25.0,4 լ անհայտ ածխաջրածնին ավելացրել են 3 լ թթվածին (վերցված է ավելցուկով) և այրել:Ստացվել է 4 լ գազագոլորշային խառնուրդ,որից ջրային գոլորշին անջատելուց հետո ծավալը դարձել է 2 լ:Ալկալու լուծույթի միջով վերջինիս անցկացման ժամանակ չի կլանվել 0,4 լ գազ:Գտնել ածխաջրածնի բոլոր իզոմերների մոլեկուլներում սիգմա կապերի գումարային թիվը: 11-26.Մեթանի,ածխածնի (II) և ածխածնի (IV) օքսիդի 11,2 լ խառնուրդը ավելցուկով վերցրած նատրիումի լուծույթի մեջ անցկացնելիս խառնուրդի ծավալը կրճատվել է 4,48 լիտրով:Մնացած գազային խառնուրդի լրիվ այրման համար ծախսվել է 6,72 լ թթվածին:Որոշել ելային խառնուրդի ծավալային բաղադրությունը (%): 11-27.Պարզության համար ընդունելով,որ բենզինը հեքսանի իզոմերների խառնուրդ է,հաշվել ա)Ի՞նչ ծավալային հարաբերությամբ պետք է խառնել բենզինի գոլորշին և օդը,որպեսզի դրա այրումը ներքին այրման շարժիչում կատարվի լրիվ,բ)քանի՞ լիտր օդ կպահանջվի 1 գ բենզինը լրիվ այրելու համար: 11-28.Այրել են 7,2 գ օրգանական միացություն,որի գոլորշու խտությունն ըստ ջրածնի 36 է:Դրա հետևանքով գոյացել է 22 գ ածխածնի (IV) օքսիդ և 10,8 գ ջուր:Ներկայացնել ելային միացության կառուցվածքը,եթե հայտնի է,որ դրա ռադիկալային քլորացումից առաջանում է միայն մեկ մոնոքլորածանցյալ: 11-29.Էթանի և պրոպանի խառնուրդի միջին մոլեկուլային զանգվածը 40,5 է:Քանի՞ լիտր այդպիսի խառնուրդ կարելի է այրել ըստ ծավալի 15 % օզոն պարունակող 120 լ օզոնացված թթվածնի մեջ: 11-30.Մեկ մոլ ածխաջրածնի լրիվ այրումից ստացվել է 9 մոլ գազագոլորշային խառնուրդ,իսկ այրման համար ծախսված թթվածնի զանգվածը 32 գրամով մեծ է այրման հետևանքով գոյացած ածխածնի (IV) օքսիդի զանգվածից:Ո՞ր ածխաջրածինն է վերցված:Քանի՞ գրամ դիենային ածխաջրածին կստացվի 2,5 մոլ սկզբնական ածխաջրածնից,եթե դեհիդրման ելքը 80 % է: 11-31.Տրված է պրոպանի քլորածանցյալ,որում քլորի զանգվածային բաժինը 62,83 % է:Որոշել քլորածանցյալի բանաձևը և իզոմերների թիվը: 11-32.112 սմ<sup>3</sup></tt> գազային ածխաջրածնի ռադիկալային քլորացման ժամանակ ստացված քլորաջրածնի չեզոքացման համար պահանջվել է նատրիումի հիդրօքսիդի 7,26 մլ 10 %-անոց լուծույթ (p=1,1):Քանի՞ ատոմ ջրածին է տեղակալվել քլորով ելային ածխաջրածնի մոլեկուլում: 11-33.2,24 լ մեթանի քլորացումից գոյացել է դիքլորմեթանի և տետրաքլորածանցյալի 13,675 գ խառնուրդ:Քանի՞ գրամ նատրիումի հիդրօքսիդ է պետք ստացված քլորաջրածինը չեզոքացնելու համար: 11-34.Մեթանի քլորացումից ստացվել է 1,54 գ միացություն,որի խտությունն ըստ օդի 5,31 է:Քանի՞ գրամ մանգանի (IV) օքսիդ է պետք՝ պահանջվող քլորի ստացման համար,եթե ռեակցիայի համար վերցրած մեթանի և քլորի ծավալները հարաբերում են իրար այնպես,ինչպես 1:12: 11-35.Նատրիումի հիդրօքսիդի և 20,5 գ անջուր նատրիումի ացետատի խառնուրդի շիկացումից ստացված գազը լույսի ազդեցությամբ փոխազդել է քլորի հետ,որի ստացման համար օգտագործվել է 130,5 գ մանգանի (IV) օքսիդ:Գազի լրիվ քլորացման ավարտից հետո խառնուրդը լուծել են ջրում:Հաշվել նատրիումի հիդրօքսիդի 0,5 մոլյարանոց լուծույթի ծավալը,որն անհրաժեշտ է ստացված լուծույթի հետ փոխազդելու համար: 11-36.6,72 լ մեթանի քլորացումից ստացվել է երեք նյութերի հավասարամոլային խառնուրդ:Ստացված միացությունների խտություններն ըստ ջրածնի համապատասխանորեն հավասար են 77,59,75,42,5:Ի՞նչ միացություններ են ստացվել և քանի՞ գրամ: 11-37.Թթվածնի ավելցուկում պրոպանն այրելիս առաջացել է 1,12 լ ածխածնի (IV) օքսիդ,որը լուծել են 12 % զանգվածային բաժնով կալիումի հիդրօքսիդի 50 մլ լուծույթի (խտ. 1,1) մեջ:Քանի՞ լիտր պրոպան է այրվել:Ի՞նչ և որքա՞ն աղ է գոյացել լուծույթում: III 11-38.Մեթանից,էթանից և ածխածնի (II) օքսիդից բաղկացած 100 լ գազային խառնուրդին ավելացրել են 200 լ թթվածին և այրել:Ստացվել է ածխաթթու գազի և թթվածնի 150 լ խառնուրդ,որի խտությունն ըստ ջրածնի 20,8 է:Հաշվել ածխածնի (II) օքսիդի ծավալային բաժինը (%) սկզբնական խառնուրդում: 11-39.Պայթեցրել են գազային խառնուրդ՝ կազմված 10 % (ըստ ծավալի) ածխածնի (II) օքսիդից,թթվածնից,ազոտից և մեթանից,որի հետևանքով առաջացել են 4,4 գ ածխածնի (IV) օքսիդ և 1,8 գ ջուր:Ջուրը հեռացնելուց հետո ավելացրել են 0,5 մոլ ջրածին և նորից պայթեցրել:Ջուրը դարձյալ հեռացնելուց և սկզբնական վիճակի բերելուց հետո գազային խառնուրդի ծավալը դարձել է 12,88 լ:Որոշել ազոտի ծավալային տոկոսը ջրի հեռացումից հետո ստացված վերջնական գազային խառնուրդում: 11-40.Այրել են գազային խառնուրդ՝ կազմված պրոպանից,ազոտից,թթվածնից և 10 % (ըստ ծավալի) ջրածնից,որի հետևանքով ստացվել են 0,35 մոլ ջուր և 0,15 մոլ ածխաթթու գազ:Ջուրը հեռացնելուց հետո մնացած գազային խառնուրդին ավելացրել են 0,4 մոլ ջրածին և նորից այրել:Ստացվել է 3,6 գ ջուր:Որոշել ազոտի ծավալային տոկոսը ջրի հեռացումից հետո ստացված վերջնական գազային խառնուրդում: 11-41.Այրել են գազային խառնուրդ՝ կազմված 10 % (ըստ ծավալի) մեթանից,թթվածնից և ազոտից:Ստացված 2,7 գ ջուրը հեռացնելուց հետո մնացած գազային խառնուրդին ավելացրել են 0,4 մոլ էթան և նորից այրել:Ջուրն անջատելուց և սկզբնական վիճակի բերելուց հետո գազային խառնուրդի ծավալը դարձել է 15,12 լ:Որոշել ազոտի ծավալային տոկոսը վերջնական խառնուրդում: 11-42.Մեթանի և բութանի 4,48 լ խառնուրդի լրիվ այրումից գոյացած գազն անցկացրել են նատրիումի հիդրօքսիդի լուծույթի մեջ:Լուծույթի գոլորշիացումից հետո ստացվել է նատրիումի կարբոնատի և հիդրոկարբոնատի 44,2 գ խառնուրդ,որի շիկացումից անջատվել է 4,48 լ ածխաթթու գազ:Որոշել սկզբնական գազային խառնուրդի խտությունն ըստ ջրածնի: 11-43.Միևնույն անոթը մի դեպքում լցվել է ազոտով և ունեցել 150 գ զանգված,երկրորդ դեպքում՝ թթվածնով և ունեցել է 150,6 գ զանգված,երրորդ դեպքում՝ մեթանի և էթանի խառնուրդով և ունեցել է 149,25 գ զանգված:Քանի՞ լիտր թթվածին կպահանջվի մեթանի և էթանի տրված խառնուրդն այրելու համար: 11-44.Ամոնիակից,ածխածնի (IV) օքսիդից և անհայտ ածխաջրածնից բաղկացած գազային խառնուրդին ավելացրել են 6,2 լ թթվածին (վերցված է ավելցուկով) և այրել:Առաջացած 14,2 լ գազագոլորշիային խառնուրդը խիտ ծծմբական թթվի մեջ անցկացնելիս ծավալը դարձել է 9 լ:Վերջինս ավելցուկով վերցրած հիմքի լուծույթի մեջ անցկացնելիս մնացել է 0,8 լ գազային խառնուրդ,որի միջին մոլեկուլային զանգվածը 30 է:Որոշել ածխաջրածնի մոլեկուլում սիգմա կապերի թիվը: 11-45.Որոշել միացության կառուցվածքային բանաձևը,որը կազմված է 37,7 % C-ից, 6,3 % H-ից և 56,0 Cl-ից (ըստ զանգվածի):Այդ միացության գոլորշու 6,35 գրամը զբաղեցնում է 1,12 լ ծավալ,իսկ հիդրոլիզի հետևանքով առաջանում է նյութ,որը կազմված է C,H,O տարրերից:Վերջինս վերականգնման հետևանքով առաջանում է երկրորդային սպիրտ: 11-46.Տրված է ճյուղավորված կմախքով ալկանների խառնուրդ,որի գոլորշու խտությունն ըստ օդի 2,193 է:Այդ խառնուրդի քլորացման ժամանակ անջատվել է իզոմեր միաքլորածանցյալների միայն երկու զույգ,ընդ որում առավել թեթև իզոմերների զանգվածային բաժինը խառնուրդում 75,54 % է:Հաշվել սկզբնական խառնուրդում ալկանների զանգվածային բաժինները (%): 11-47.1 գ հեքսանի այրման ժամանակ անջատվում է 48,8 կՋ ջերմություն:2,8 լ (ն.պ.) ալկանի այրման ժամանակ անջատվել է 278 կՋ ջերմություն:Գտնել ալկանը,նկատի ունենալով,որ ալկանների հոմոլոգիական շարքում այրման ջերմությունը յուրաքանչյուր մոլ CH<sub>2</sub>-խմբի հետ ավելանում է 660 կՋ-ով Պատասխաններ 11-1. 52,5 % CH<sub>4</sub>,47,5 % C<sub>4</sub>H<sub>10</sub> 11-2. 90 % CH<sub>4</sub>,5 % C<sub>2</sub>H<sub>6</sub> 11-3. 80,9 լ 11-4. 8,96 լ 11-5. 688 մլ 11-6. 2,73 լ 11-7. CH<sub>4</sub>, 2 լ O<sub>2</sub> 11-8. 38,5 գ CCl<sub>4</sub> 11-9. 291 մլ 11-10. 43,7 % 11-11. 68,4 լ C<sub>2</sub>H<sub>2</sub> 11-12. C<sub>3</sub>H<sub>8</sub> 11-13. ցիկլոհեքսան 11-14. C<sub>5</sub>H<sub>12</sub> 11-15. 9 լ 11-16. C<sub>2</sub>Cl<sub>6</sub> 11-17. C<sub>6</sub>H<sub>14</sub> 11-18. 9875 լ 11-19. 12 (ածխածին) 11-20. 14,7 11-21. C<sub>6</sub>H<sub>14</sub> 11-22. 0,37 լ C<sub>3</sub>H<sub>8</sub>,0,05 մոլ KHCO<sub>3</sub> 11-23. 60 գ 11-24. 2857 գ O<sub>2</sub> 11-25. 26 11-26. 20 % CH<sub>4</sub>,40 % CO,40 % CO<sub>2</sub> 11-27. ա)2:95,բ)12,5 լ օդ 11-28. 2,2-դիմեթիլպրոպան 11-29. 27,89 լ 11-30. C<sub>4</sub>H<sub>10</sub>,108 գ 11-31. C<sub>3</sub>H<sub>6</sub>Cl<sub>2</sub>,4 իզոմեր 11-32. 4 ատոմ 11-33. 14 գ 11-34. 10,4 գ 11-35. 4 լ 11-36. 15,4 գ CCl<sub>4</sub>,11,95 գ CHCl<sub>3</sub>,8,5 գ CH<sub>2</sub>Cl<sub>2</sub> 11-37. 6,9 գ K<sub>2</sub>CO<sub>3</sub>,0,37 լ C<sub>3</sub>H<sub>8</sub> 11-38. 40 % 11-39. 30,4 % 11-40. 71,4 % 11-41. 10,4 % 11-42. 18,5 11-43. 9,24 լ 11-44. 13 11-45. CH<sub>3</sub>CH<sub>2</sub>CCl<sub>2</sub>CH<sub>3</sub> 11-46. 73,1 % C<sub>4</sub>H<sub>10</sub>,26,9 % C<sub>6</sub>H<sub>14</sub> 11-47. C<sub>3</sub>H<sub>8</sub> All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?oldid=7727.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|