Revision 7761 of "Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր200" on hywikibooks1.Հաշվել առողջ օրգանիզմում արյան ձևավոր տարրերի քանակը,եթե մարդն ունի 5 լ արյուն: 2.Հաշվել օրվա ընթացքում սրտի կատարած կծկումների թիվը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: 3.Օրվա ընթացքում քանի՞ ժամ են կծկվում և որքա՞ն հանգստանում նախասրտերը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: 4.Օրվա ընթացքում քանի՞ ժամ են կծկվում և որքա՞ն հանգստանում փորոքները առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: 5.Օրվա ընթացքում քանի՞ ժամ է կազմում փորոքների և նախասրտերի ընդհանուր թուլացումը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: 6.Փորոքները օրվա ընթացքում ի՞նչ ծավալի արյուն են մղում շրջանառության մարդու հարաբերական հանգստի վիճակում,եթե սիստոլային ծավալը 70 մլ է: 7.Որքա՞ն է կազմել առողջ և հարաբերական հանգստի վիճակում գտնվող մարդու սրտի աշխատանքի տևողությունը,եթե նախասրտերը կծկվել են 30 րոպե: 8.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում քանի՞ ժամ է կազմել փորոքների կծկումը,եթե նախասրտերը կծկվել են 1 ժամ: 9.Որքա՞ն է սրտի կծկումների թիվը 1 րոպեում,եթե սրտի բոլորաշրջանը կազմում է 0.6 վրկ: 10.Հաշվել 1 րոպեում ձախ փորոքից աորտա մղված արյան ծավալը,եթե սրտի բոլորաշրջանը տևում է 0.8 վրկ,իսկ սիստոլային ծավալը՝ 70 մլ: 11.Հաշվել առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում ձախ փորոքից աորտա մղված արյան ծավալը,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ,իսկ նախասրտերը այդ ընթացքում կծկվել են 15 րոպե: 12.Ձեզ հայտնի տվյալների հիման վրա հաշվել թե առողջ և հարաբերական հանգստի վիճակում գտնվող մարդու արյունը 1.5 ժամում քանի՞ անգամ է լրիվ շրջանառություն կատարում: 13.Մարդու հարաբերական հանգստի վիճակում օրական քանի՞ անգամ է արյունը (5 լ) անցնում աջ (ձախ) փորոքով: 14.Ի՞նչ ծավալի արյուն է մղում շրջանառության ձախ փորոքը,եթե մարդը 6 ժամ հարաբերական հանգստւ վիճակում է եղել,իսկ 2 ժամ ֆիզիկական աշխատանք է կատարել,որի ընթացքում սրտի կծկումների հաճախականությունը մեծացել է 1,5 անգամ: 15.Հաշվել սրտի կծկումների թիվը 1 րոպեում,եթե մեկ ժամում փորոքների կողմից արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ է մղվել 672 լ արյուն,իսկ սիստոլային ծավալը կազմում է 70 մլ: 16.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում գտնվող սրտի փորոքների կծկման տևողությունը 99 վրկ է: ա) Որքա՞ն է կազմում փորոքների թուլացումը: բ) Որքա՞ն է կազմում նախասրտերի կծկումը: 17.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում գտնվող սրտի փորոքների թուլացման տևողությունը 470 վրկ է: ա)Որքա՞ն ժամանակ է մարդը գտնվել հարաբերական հանգստի վիճակում: բ)Որքա՞ն արյուն է մղվել մեծ շրջանառություն,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ: 18.Օրական քանի՞ լիտր արյուն է հասնում առողջ և հարաբերական հանգտսի վիճակում գտնվող մարդու գլխուղեղի բջիջներին,եթե սիստոլային ծավալը 70 մլ է: 19.Մարդու սրտի փորոքները մեկ ժամում արյան շրջանառություն են մղել 630 լ արյուն: ա)Մեկ կծկման ժամանակ քանի՞ մլ արյուն է մղում շրջանառություն փորոքներից յուրաքանչյուրը: բ)Որքա՞ն է կազմում նախասրտերի կծկման և թուլացման ժամանակամիջոցները: 20.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում նախասրտերի թուլացման տևողությունը կազմել է 14 րոպե: ա)Այդ ընթացքում որքա՞ն է կազմել նախասրտերի կծկման տևողությունը: բ)Որքա՞ն արյուն է մղվել մեծ շրջանառություն,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?oldid=7761.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|