Revision 7892 of "Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր200" on hywikibooks1.Հաշվել առողջ օրգանիզմում արյան ձևավոր տարրերի քանակը,եթե մարդն ունի 5 լ արյուն: 2.Հաշվել օրվա ընթացքում սրտի կատարած կծկումների թիվը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: 3.Օրվա ընթացքում քանի՞ ժամ են կծկվում և որքա՞ն հանգստանում նախասրտերը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: 4.Օրվա ընթացքում քանի՞ ժամ են կծկվում և որքա՞ն հանգստանում փորոքները առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: 5.Օրվա ընթացքում քանի՞ ժամ է կազմում փորոքների և նախասրտերի ընդհանուր թուլացումը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում: 6.Փորոքները օրվա ընթացքում ի՞նչ ծավալի արյուն են մղում շրջանառության մարդու հարաբերական հանգստի վիճակում,եթե սիստոլային ծավալը 70 մլ է: 7.Որքա՞ն է կազմել առողջ և հարաբերական հանգստի վիճակում գտնվող մարդու սրտի աշխատանքի տևողությունը,եթե նախասրտերը կծկվել են 30 րոպե: 8.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում քանի՞ ժամ է կազմել փորոքների կծկումը,եթե նախասրտերը կծկվել են 1 ժամ: 9.Որքա՞ն է սրտի կծկումների թիվը 1 րոպեում,եթե սրտի բոլորաշրջանը կազմում է 0.6 վրկ: 10.Հաշվել 1 րոպեում ձախ փորոքից աորտա մղված արյան ծավալը,եթե սրտի բոլորաշրջանը տևում է 0.8 վրկ,իսկ սիստոլային ծավալը՝ 70 մլ: 11.Հաշվել առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում ձախ փորոքից աորտա մղված արյան ծավալը,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ,իսկ նախասրտերը այդ ընթացքում կծկվել են 15 րոպե: 12.Ձեզ հայտնի տվյալների հիման վրա հաշվել թե առողջ և հարաբերական հանգստի վիճակում գտնվող մարդու արյունը 1.5 ժամում քանի՞ անգամ է լրիվ շրջանառություն կատարում: 13.Մարդու հարաբերական հանգստի վիճակում օրական քանի՞ անգամ է արյունը (5 լ) անցնում աջ (ձախ) փորոքով: 14.Ի՞նչ ծավալի արյուն է մղում շրջանառության ձախ փորոքը,եթե մարդը 6 ժամ հարաբերական հանգստի վիճակում է եղել,իսկ 2 ժամ ֆիզիկական աշխատանք է կատարել,որի ընթացքում սրտի կծկումների հաճախականությունը մեծացել է 1,5 անգամ: 15.Հաշվել սրտի կծկումների թիվը 1 րոպեում,եթե մեկ ժամում փորոքների կողմից արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ է մղվել 672 լ արյուն,իսկ սիստոլային ծավալը կազմում է 70 մլ: 16.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում գտնվող սրտի փորոքների կծկման տևողությունը 99 վրկ է: ա) Որքա՞ն է կազմում փորոքների թուլացումը: բ) Որքա՞ն է կազմում նախասրտերի կծկումը: 17.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում գտնվող սրտի փորոքների թուլացման տևողությունը 470 վրկ է: ա)Որքա՞ն ժամանակ է մարդը գտնվել հարաբերական հանգստի վիճակում: բ)Որքա՞ն արյուն է մղվել մեծ շրջանառություն,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ: 18.Օրական քանի՞ լիտր արյուն է հասնում առողջ և հարաբերական հանգտսի վիճակում գտնվող մարդու գլխուղեղի բջիջներին,եթե սիստոլային ծավալը 70 մլ է: 19.Մարդու սրտի փորոքները մեկ ժամում արյան շրջանառություն են մղել 630 լ արյուն: ա)Մեկ կծկման ժամանակ քանի՞ մլ արյուն է մղում շրջանառություն փորոքներից յուրաքանչյուրը: բ)Որքա՞ն է կազմում նախասրտերի կծկման և թուլացման ժամանակամիջոցները: 20.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում նախասրտերի թուլացման տևողությունը կազմել է 14 րոպե: ա)Այդ ընթացքում որքա՞ն է կազմել նախասրտերի կծկման տևողությունը: բ)Որքա՞ն արյուն է մղվել մեծ շրջանառություն,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ: 21.Գրաֆիկորեն ինչպե՞ս է փոփոխվում արյան հոսքի արագությունը,անոթների լուսածերպերի ընդհանուր լայնությունը և արյան ճնշումը զարկերակներում,մազանոթներում և երակներում:Ինչպիս՞ն է կախումը արյան հոսքի արագության և անոթների լուսածերպերի ընդհանուր լայնության միջև: 22.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում ձախ փորոքի կողմից արյան շրջանառություն է մղվել 112 լ արյուն: ա)Որքա՞ն է կազմել նախասրտերի կծկման տևողությունն այդ ընթացքում,եթե սիստոլային ծավալը 70 մլ է: բ)Որքա՞ն է կազմել փորոքների թուլացումը 23.Մարդու արյան մեջ ներարկեցին 1 մլ 60 գ/լ կոնցենտրացիայով դեղամիջոց:Ինչպիսի՞ կոնցենտրացիա ստացվեց արյան մեջ,եթե մարդու արյան ծավալը 5 լ է: 24.Մարդու արյան մեջ ներարկեցին a մլ դեղամիջոց b գ/լ կոնցենտրացիայով:c ժամանակից հետո որոշել այդ նյութի կոնցենտրացիան արյան մեջ,եթե մեկ ժամում քայքայվում է այդ նյութի 10 %-ը և արյան ծավալը 5 լ է: Պատասխաններ 1.Էրիթրոցիտներ՝ 2,0-2,5 • 10<sup>13</sup></tt>,լեյկոցիտներ՝ 2,0-4,5 • 10<sup>10</sup></tt>,թրոմբոցիտներ՝ 1,0-2,0 • 10<sup>12</sup></tt> : 2.Մոտ 108000 անգամ: 3.3 ժամ կծկվում է,21 ժամ՝ հանգտանում: 4.9,9 ժամ կծկվում է, 14,1 ժամ՝ հանգստանում: 5.11,1 ժամ: 6.15120 լ: 7.4 ժամ: 8.3,3 ժամ: 9.100: 10.5,25 լ: 11.630 լ: 12.200 անգամ: 13.1512: 14.2835 լ: 15.80: 16.ա)141 վրկ;բ)30 վրկ: 17.ա)800 վրկ;բ)70 լ: 18.1512 լ: 19.ա)70 մլ;բ)7,5 րոպե կծկվում են և 52,5 րոպե հանգստանում: 20.ա)2 րոպե;բ)84 լ: 22.ա)160 վրկ;բ)752 վրկ: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?oldid=7892.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|