Revision 7969 of "Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր4" on hywikibooks

36.Մարդը նախաճաշին կերավ 100 գ ցորենի հաց,25 գ կարագ և խմեց 200 գ կովի կաթ:Հաշվել տվյալ նախաճաշի էներգետիկական արժեքը:

37.Մարդը ճաշին կերավ 150 գ ցորենի հաց,20 գ հոլանդական պանիր,100 գ տավարի միս,50 գ թարմ պոմիդոր,100 գ բրինձ և 50 գ թարմ խնձոր:Հաշվել այդ ճաշի էներգետիկական արժեքը:

38.Հաշվել 100 գ ոլոռի,նույնքան կորեկաձավարի,խոզի յուղալի մսի և հալած յուղի էներգետիկական արժեքները:

39.Հաշվել 100 գ աշորայի հացի,նույնքան կարտոֆիլի,շաքարավազի և տավարի հալած ճարպի էներգետիկական արժեքները:

40.Մարդը նախաճաշին կերավ 100 գ ցորենի հաց,100 գ թթվասեր,50 գ ոչ յուղալի կաթնաշոռ և 20 գ շաքարավազ:Հաշվել տվյալ նախաճաշի էներգետիկական արժեքները:

41.Հաշվել 200 գ սպիտակահատ ձավարի,նույնքան գազարի,թարմ վարունգի,բուսական յուղի և թարմ ձկան էներգետիկական արժեքները:

42.Մարդու ընդունած սննդի էներգետիկական արժեքը 19600 կջոուլ է:Ֆիզիկական աշխատանք կատարելիս մարդու մարմնից գոլորշիացավ 400 գ քրտինք:Ստացված էներգիայի ո՞ր տոկոսը հեռացավ օրգանիզմից քրտինքի գոլորշիացման հետևանքով:

43.Մարդը նախաճաշին կերավ 100 գ աշորայի հաց,100 գ թթվասեր,25 գ կարագ և խմեց 200 գ կովի կաթ,ճաշին՝ 100 գ ցորենի հաց,50 գ կորեկաձավար,150 գ խոզի յուղալի միս,100 գ թարմ վարունգ և 100 գ թարմ պոմիդոր,ընթրիքին՝ 50 գ ցորենի հաց,25 գ հոլանդական պանիր և խմեց 200 գ կովի կաթ:Ճաշից հետո զբաղվեց ֆիզիկական աշխատանքով,որի ժամանակ մարմնից գոլորշիացավ 200 գ քրտինք:Օրվա ընթացքում ստացած էներգիայի ո՞ր տոկոսը հեռացավ օրգանիզմից քրտինքի գոլորշիացման հետևանքով:

44.Ֆիզիկական աշխատանք կատարելիս մարդու մարմնից գոլորշիացավ 0,5 կգ քրտինք:

ա)Ինչքա՞ն ջերմություն հեռացավ օրգանիզմից քրտինքի գոլորշիացման հետևանքով:

բ)Ինչքա՞ն ջերմություն հեռացավ մաշկի 1 սմ<sup>2</sup></tt> մակերևույթից:

45.Օրգամիզմից քրտինքի գոլորշիացման հետևանքով հեռացավ 735 կջոուլ ջերմություն:

ա)Ինչքա՞ն քրտինք է գոլորշիացել օրգանիզմից:

բ)Որքա՞ն քրտինք գոլորշիացավ մաշկի 1 սմ<sup>2</sup></tt> մակերևույթից:

46.Մարդու մաշկը պարունակում է 2,0-2,5 մլն քրտնագեղձեր:Որոշել քրտնագեղձերի քանակը մաշկի 1 սմ<sup>2</sup></tt>-ում:

47.Մեկ ժամում քանի՞ լիտր արյուն է անցնում երիկամներով մարդու հարաբերական հանգստի վիճակում,եթե սիստոլային ծավալը 70 մլ է:

48.Մոտավորապես որքա՞ն ջուր է հեռանում օրգանիզմից երկրորդային մեզի (խտությունը 1,05 գ/սմ<sup>3</sup></tt>) հետ միասին:

49.Առաջնային մեզի պարունակությունից (0,03 %) քանի՞ տոկոս ջուր պետք է ներծծվի երկրորդային մեզում միզանյութի համապատասխան կոնցենտրացիան (2,0 %) ստանալու համար:

50.Բարձր դասարանի աշակերտի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայի քանակը մեկ օրում մոտ 10500 կջոուլ է:Այդ էներգիան քանի՞ աստիճանով կբարձրացներ 70 լ ջրի ջերմաստիճանը:

51.Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը օրական կարող է ծախսել