Difference between revisions 17253 and 17277 on hywikiquote{{delete}}⏎ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ (ծ. և մ. թթ. անհտ), Vդ. մատենագիր, պատմիչ: Ստ. Մալխասյանցի կարծիքով` Բուզանդ մականունը բաղկացած է <<բու>> և <<զանդ>> հնդեվրոպական արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ: Ըստ նրա` մատենագրի <<Պատմութիւն Հայոց>>-ի իսկական և համապատասխան անունը եղել է <<Բյուզանդարան պատմութիւնք>> բնորոշ հոգնակի ձևով, այսինքն` պատմությունների ժողովածու Բուզանդի: (contracted; show full) <<Պատմութիւն Հայոց>>-ը շարադրված է ճոխ և պատկերավոր լեզվով: Այն հայկական մատենագրության արժեքավոր երկերից է: Առաջին անգամ <<Բիւզանդարան պատմութիւն...>> խորագրով հրատարակվել է 1730-ին, Կ. Պոլսում: Մ. Էմինի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանս. (1867), Մ. Լաուերի թարգմանությամբ` գերմ. (1879): Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, հրատարակվել է 1947-ին, Երևանում: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikiquote.org/w/index.php?diff=prev&oldid=17277.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|