Difference between revisions 345380 and 345440 on hywikisource{{արագ|Հեղինակային իրավունքի խախտում -- Վախթանգ Անանյանի մահից դեռ 70 տարի չի անցել}}⏎ ⏎ Ես չէի համարձակվում մոտենալ նրան։ Այնքա՜ն բարձր, այնքան անհասանելի էր նա ինձ համար։ Գեղեցիկ գլուխը հպարտորեն բարծր պահած, խոշոր սև աչքերի նայվածքը վերից վար, արհամարհական, միշտ լուրջ ու խստադեմ այն աղջիկը ակնածանք էր ներշնչում մեզ՝ գյուղական պատանիներիս։ Ինձ միշտ թվում էր, որ մի ահագին վիհի մյուս բարձրադիր ափից է նայում նա ինձ, և ես գիտեի, որ այդ վիհը երբեք չի լցվելու։ Նա կրթված էր, սիգաճեմ, ճաշակով հագնված։ Գյուղաքաղաքի ազդեցիկ մարդկանցից մեկի միակ դուստրն էր, ուստի և մեծամտացած ու երես առած։ Տասնևչորս տար(contracted; show full) Ասաց ու խոստովանությունից խիստ կարմրեց։ Ես ցավից խորը հառաչ արձակեցի և ինձ թվաց, թե իմ ողջ էությունը լցվեց անհուն ափսոսանքով։ Ափսոսանք, սրտամորմոք ափսոսանք իմ իզուր կործանված առաջին սիրո համար, իմ կորցրած Բողարի համար և մեր անցած-գնացած ջահելության համար… Իմ գիժ, իմ գիժ, ջահելություն, որ երազուն էիր ու խաղաղ՝ Ղազախի ամռան աստղազարդ գիշերի պես, ու սանձակոտոր՝լեռնային հեղեղի նման... All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikisource.org/w/index.php?diff=prev&oldid=345440.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|