Difference between revisions 345381 and 345439 on hywikisource{{արագ|Հեղինակային իրավունքի խախտում -- Վախթանգ Անանյանի մահից դեռ 70 տարի չի անցել}}⏎ ⏎ Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։ Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։ — Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,— հարցրեց նա մեր հրացաններին նայելով։ — Հա՛։ Կխտարի ենք գնում,— հաստատեց ընկերս։ — Բա սելը որդի՞ բերեմ,— լուրջ դեմքով և գործնական հարցրեց ծերունին։ — Հարկավոր չի, բիձա՛, նեղություն մի քաշի,— զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ, «Տես ի՜նչ ջիգյարով մարդիկ են, է՜, մեր լոռեցիները»։ Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց. — Բա առանց սելի ո՞նց կլի՜... Բա էնքանը ո՞նց եք բերելու… Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։ «Բա սելը որդի՞ բերե՜մ... Բա առանց սելի ո՞նց կլի՜…»։ All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikisource.org/w/index.php?diff=prev&oldid=345439.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|