Difference between revisions 51550 and 51551 on hywikisource

{{Վերնագիր
|title=Ուշացած Խոստովանություն
|section = 
|previous =
|next =  
|notes = 
|author =Վախթանգ Անանյան}}
[[Image:UshacatsXostovanutyun.jpeg|300px|right]]
Ես չէի համարձակվում մոտենալ նրան։ Այնքա՜ն բարձր, այնքան անհասանելի էր նա ինձ համար։ Գեղեցիկ գլուխը հպարտորեն բարծր պահած, խոշոր սև աչքերի նայվածքը վերից վար, արհամարհական, միշտ լուրջ ու խստադեմ այն աղջիկը ակնածանք էր ներշնչում մեզ՝ գյուղական պատանիներիս։ Ինձ միշտ թվում էր, որ մի ահագին վիհի մյուս բարձրադիր ափից է նայում նա ինձ, և ես գիտեի, որ այդ վիհը երբեք չի լցվելու։ Նա կրթված էր, սիգաճեմ, ճաշակով հագնված։ Գյուղաքաղաքի ազդեցիկ մարդկանցից մեկի միակ դուստրն էր, ուստի և մեծամտացած ու երես առած։ Տասնևչորս տարին դեռ չլրացած, նա արդեն լուրջ օրիորդի տեսք ուներ և իր առավելությունները գիտակցող էակի զուսպ վեհություն։ Գյուղաքաղաքի «ֆրանտ» երիտասարդության կռվածաղիկն էր նա, իսկ մեր՝ տավարած պատանիներիս   երազանքի   առարկան։

Մենք նրան սիրում էինք հեռվից, վարից վեր, քաշվելով ու անհամարձակ, անհույս, առանց ակնկալության, հետևապես և առանց մրցության ու ինտրիգների։ Բայց սիրում էինք լեռնեցի պատանու անարատ սիրով։ Մենք արտաքուստ կոշտ–կոպիտ  էինք, բրդյա հագուստով, մազոտ տրեխներով, մոթալ փափախով, արևվառ դեմքերով ու ճաքճքված ձեռերով։ Բայց մեր լեռնային սքանչելի բնությունն այնքա՜ն գեղեցկություններ էր ամբարել   մեր   ներսում…
Ինձ թվում է, թե այն ժամանակ մեր սարահարթերում ինչքան ծաղիկներ կային, բոլորից էլ բացվել էին իմ հոգում, և ամեն առավոտ ջինջ լազուրից անմահական ցող էր իջնում նրանց վրա։ Ինձ թվում է, որ այն ժամանակ իմ պատանեկական ալեկոծ հոգուց ես լսում էի մեր լեռնային առվակների կարկաչը, և ջըրվեժների  շառաչյունը...   Ես  ծնվել  էի  վրաններում,  մեծացել հորթերի հետ, սնվել անտառներում, նիրհել բացօթյա, աստղերի տակ։ Ես բնության մի մասնիկն էի, նրա անտաշ մի բեկորը, ուստի և նրա բարեմասնություններով օժտված։

Հովիվ մարդը երազող է լինում։ Գուցե դրա պատճառն այն է, որ նա հեռու է քաղաքի ժխորից և նրա երևակայության թռիչքրը չի խանգարվում։ Բնության անդորր ու վսեմ խաղաղության մեջ, նրա հեքիաթային պատկերների ազդեցությամբ, երանության ժպիտը դեմքին երազում է հովիվ պատանին՝ իրեն անծանոթ պայծառ ու լուսավոր ափերի մասին ու իր հոգու խորքում գուրգուրում է նրան՝ իր երազանքի առարկային։ Լուսածագից մինչև աղջամուղջ լեռան ծաղկոտ լանջին պառկած, ես կլանում էի հռչակված սիրային վեպերը։ Ու միշտ էլ իմ կարդացած գրքերի հերոսուհիները— և՛ կապուտաչյա Լիգիան «Հո՞ երթաս»–ում, և՛ «Անգլուխ ձիավորի» Լուիզան, և՛ Մանոն Լեսկոն,— բոլո՛րը, բոլորը ինձ պատկերանում էին այն սևաչյա աղջկա կերպարանքով, — սև, ալիքավոր մազերը, վերև սանրած, զույգ փարթամ հյուսերը մինչև գոտին, թուխ աչքերի նայվածքը լուրջ ու խաղաղ։

Երբեմն ես սարից ցած էի իջնում, գնում գյուղաքաղաք ուսումը շարունակող իմ նախկին ընկերներից գիրք խնդրելու։ Տավարածի իմ պայուսակը գրքերով լի ես անցնում էի դպրոցի առաջից, կռթնում էի ցանկապատին ու հաստափոր վեպը բացում,— ընդմիջումին, երբ դուրս գա բակ, թող տեսնի, թե ինչպիսի գրքեր եմ կարդում, թող իմանա, որ ես թեկուզ և տավարած եմ,   բայց   սիրում եմ  գիրքը…

Զանգը հնչելուն պես դպրոցի դռներից դուրս էր հորդում խայտաբղետ պատանիների հորձանքը՝ աշխույժ ու աղմկոտ։ Բոլորից հետո, սիգաճեմ քայլերով դուրս էր գալիս նա, աչքերը թեթև կկոցելով, մի հայացքով թեթևակի ընդգրկում էր բակն ու մինչ ընկերներն աղմուկով խաղում էին, նա լրջադեմ ու սառը պատասխանում էր իրեն շրջապատող «ֆրանտ» պատանիների հաճոյախոսություններին։ Ոչ մի ժպիտ, քնքշության ոչ մի նշան,—   ինչքա՜ն  ժլատն   է,   ինչքա՜ն   անմատչելի։
Պատահում էր, որ նա նայում էր իմ կողմը։ Այդ րոպեներին ես արյանս զարկն զգում էի քունքերումս, դեմքս հրդեհվում էր, ուզում էի  թագտապ  կենալ   նրա հայացքից։ Իսկ   նա   այնպես սա՜ռն էր, անտարբեր…. Ինձ թվում էր նույնիսկ, որ նա ինձ չի նկատում, նայում է ոչ թե ինձ, այլ այն ծառի բնին, որին մեջքս հենում էի ես։

Այն ժամանակ սիրտս դառնությամբ լիքը, ես շտապում էի դեպի մեր լեռները, հեռանալու մարդկանցից, առանձնանալու բնության գրկում՝ իմ մտքերի ու  երազների   հետ։

Ուսման ծարավը լափում էր ինձ։ Կարիքրը, անողոք կարիքրը ստիպել էր հորս հանել ինձ դպրոցից և ուղարկել ձմեռանոց՝ տավար պահելու։ Ես հոգուս խորքում ձմեռանոց էի տարել ուսման կարոտը և այն աղջկա կարոտը։ Այդ կարոտը ուռճանում, կլանում էր   ողջ   էությունս։

Ես դեն նետեցի իմ գերանդին, վրդովված հորս մենակ թողի խոտհարքում  և իջա     գյուղ։

Չոր   ու  ցամաք,   բարակ    ու  ոսկրոտ,   անչափ  բարի   դեմքով իմ  ուսուցչուհին   աննման     հոգի   ունի։     Նա  իրենց   տանը   վերապատրաստեց  ինձ   աշնան  քննություններին։

Աշնանը ես քաղաք իջա գյուղացի տղայի անվստահությամբ։

(contracted; show full) ես նրա դեմքին առաջին անգամ լուսաշող մի ժպիտ նկատեցի ու աչքերում գգվանք։ Կարծես կանաչ–թավշե բլրին արևածագի ուրախ շողեր խաղացին, կարծես ժպտաց ինքը՝ Ղազախի մայիսյան առավոտը։ Խիստ ու մռայլ այդ դեմքը այնպես պայծառ շողաց դեպի այդ կենդանին ունեցած սիրուց, որ մի պահ մնացի հիացմունքից ապշած այդ արտասովոր գեղեցկության առաջ։ Ապա հաջորդ վայրկյանին սոսկալի մի միտք, անբացատրելի մի խանդ շամփրեց ուղեղս, «Մի՞թե իմ մեծ սիրով այս շան չափ  էլ  ուշադրության չարժանացա…»

Այդ տարօրինակ մտքից ինձ թվաց թե սիրտս կանգ  առավ, աշխարհ
ը գլխիս պտույտ եկավ և խելահեղ մի ցասումով բռնված, ես  հրացանը վզիցս հանեցի տենդագին ու որոտացի ահավոր ձայնով.

— Հեռացե՛ք…

Ու կրակեցի իմ մանկության ընկերոջ, իմ սիրելի շան ճակատին…

Ապա խելագարի վազքով սլացա դեպի անտառ, նետվեցի թփերի մեջ և երեսս խոնավ հողին քսելով՝  դառնագին ու անզուսպ  հեկեկացի։

Ես կրակ  ել էի իմ առաջին սիրո վրա ու նրա ողբերգական մահն էի ողբում՝ իմ պատանեկան անարատ հոգու ամբողջ ուժով։



Իմ գիժ, իմ գիժ պատանեկություն, որ մեր ջրվեժների նման փրփրադեզ էիր ու մեր եղնիկների նման թեթևասույր։ 

Հորդացած գարնան ջրերի նման զգացմունքներս դուրս էին գալիս իրենց ափերից ու արմատահան անում–տանում եզերքին բուսած ծառ ու ծաղիկ, կանաչ ու թուփ։ Բողար ջան, մայիսի շաղոտ լուսաբացի և աշնան անձրևոտ գիշերների իմ ընկեր։ Դու էլ զոհ գնացիր իմ գիժ զգացմունքների գիժ հորդումին։ Ու ինձ թվում է, որ նրան զոհ գնաց և իմ առաջին սերը, որ փթթում էր շա՜տ վտանգավոր   տեղ—  իմ հոգու լեռնային   հեղեղատի   ափին…

Այդ դեպքից քսան տարի անցավ;։ Հորդացած ջրերը հանդարտվեցին և ես դարձա չափավոր ու խոհուն։ Կյանքը խուզեց երևակայությանս թևերը և նա այլևս չի ճախրում ամպերից վեր,—   նա  ներքևում է—   երկրի  վրա…

Ու այժմ ես հաճախ եմ հարցնում ինքս ինձ՝ «Մի՞թե ես որևէ կայծ չեմ առաջ բերել այդ աղջկա հոգում»։ Ու հարցնում եմ ինքս ինձ՝ «Տեսնես, կարեկցության մի շող գոնե անցա՞վ նրա հոգով— կարեկցություն ոչ թե սպանվողի, այլ իմ նկատմամբ,— չէ որ նա հասկացավ, անշուշտ հասկացավ, որ ես կրակում եմ ի՛մ սրտին և ե՛ս եմ կարեկցության արժանի իմ փոթորկվող հոգով…»

Ու մեկ էլ հարցնում  եմ՝ «Կա՞ արդյոք նա, հիշո՞ւմ է ինձ»…

Ինչ վերաբերում է ինձ, ես եռանդով վանում եմ նրա հիշատակն իմ սրտից ու ինչքան եռանդով եմ վանում, այնքան պայծառ է  կանգնում նա  իմ մանկության   օրերի հուշերում։

...Վերջերս Երևանում ես երբեմն հանդիպում եմ մի անծանոթ տիկնոջ։ Կլոր երեսով, թուխ աչք-ունքով, փարթամ իրանով գեր մի կին է դա։ Քայլվածքը նախկին վեհության կնիքն ունի, սիրուն աչքերը մռայլ են ու թախիծով լի։ Ես ժպիտ չեմ տեսել այղդ տիկնոջ դեմքին։ Չնայած դրան նա բավական հետաքրքրական է և ինչ-որ հմայք ունի,— թաքուն, անհասկանալի հմայք,— դժվարանում ես   որոշել   այդ  հմայքի   աղբյուրը։

Բարեկամուհիս  ինձ   ծանոթացրեց   նրան։

—	Ես վաղուց գիտեմ ձեզ,— ասաց տիկինը գրեթե անտարբեր։

—	Որտեղի՞ց։

(contracted; show full)
Նա ժպտաց և ես երկրորդ անգամ տեսա նրա ժպիտը,— կարծես մռայլ ամպի քողը ետ քաշվեց և թույլ ճառագեց աշնանամուտի   արևը։	

—   Այո,   նա՛   եմ…  զարմանում   եմ,   որ   չճանաչեցիք։

—	Ախր շատ եք փոխվել… միայն աչքերը... այո, նույնն են։

Ես կարկամած զննում էի նրան, հետզհետե հիշողությանս մեջ վերակենդանանում էր քսան տարի առաջ կորցրածս թանկագին  էակը   և նմանությունը
՝  հետզհետե   մեծանում։

—	Այո, նա եք.… Բայց շա՜տ տարբեր եք նրանից… Նա շատ հպարտ էր, հինգ տարի ես սիրեցի նրան և նրա մի բառին, նրա մի հայացքին անգամ չարժանացա... արտասանեցի ես ցավով ու խուլ  բողոքի  շեշտով։

Տիկինը   ժպտաց,   շառագունեց   և   ասաց   ջերմությամբ.

—	Դուք իզուր սպանեցիք ձեր շանը… դուք առիթ չունեիք նրան նախանձելու, որովհետև... որովհետև ես ձեզ իրոք սիրում էի…  Ես այն ձե՛զ էի շոյում, ձե՛զ էի գուրգուրում...  դուք այդ չհասկացաք...

Ասաց   ու   խոստովանությունից   խիստ   կարմրեց։

Ես ցավից խորը հառաչ արձակեցի և ինձ թվաց, թե իմ ողջ էությունը լցվեց անհուն ափսոսանքով։ Ափսոսանք, սրտամորմոք ափսոսանք իմ իզուր կործանված առաջին սիրո համար, իմ կորցրած Բողարի համար և մեր անցած-գնացած ջահելության համար…


Իմ գիժ, իմ գիժ, ջահելություն, որ երազուն էիր ու խաղաղ՝ Ղազախի ամռան աստղազարդ գիշերի պես, ու սանձակոտոր՝  լեռնային հեղեղի նման...

[[Կատեգորիա:Վախթանգ Անանյան]]