Difference between revisions 52005 and 99624 on hywikisource

== Նախապատմություն ==
Հաքերի մանիֆեստը (Hacker Manifesto, The Conscience of a Hacker) – տեքստ է, որը գրվել է 1968թ.-ի հունվարի 8-ին հաքեր [[Հեղինակ:Բլենկենշիպ_Լլոյդ|Լլոյդ Բլենկենշիպի]] (նիկնեյմը The Mentor) կողմից: Տեքստը գրվել է Լլոյդի ձերբակալությունից հետո:

== Հաքերի մանիֆեստը ==
Եվս մեկին այսօր բռնեցին , բոլոր թերթերում կա դրա մասին: «Դեռահասը ձերբակալված է համակարգչային հանցագործության համար», «Հաքերը ձերբակալված է բանկը կոտրելու համար»:
Գրողի տարած երեխաներ … Դրանք բոլորը իրար նման են:
Բայց դու՛ք, ձեր եռատարր հոգեբանությունով և 50-ականների տեխնոուղեղով, դուք նայե՞լ եք, երբևէ՞ հաքերի աչքերի մեջ: Մտածել ե՞ք, արդյո՞ք , ինչն է ստիպում նրան շարժվել, ի՞նչ ուժեր են նրան ձևավորել:
Ես հաքեր եմ, մտեք իմ աշխարհը …
Իմ աշխարհը սկսվում է դպրոցից: Ես անչափ խելացի եմ մյուս բոլոր երեխաներից, այն զառանցանքը որը մեզ սովորեցնում են դպրոցում ձանձրալի է:
Գրողի տարած տհաս … Նրանք բոլորը իրար նման են:
Ես միջին կամ բարձր դասարաններում: Լսում եմ ուսուցչուհուն, որը տասնըհինգերորդ անգամ բացատրում է, թե ինչպես կրճատել կոտորակը: Դե հասկացա՛ արդեն: «Ոչ միսս Սմիտ, ես ձեզ ցույց չեմ տա իմ աշխատանքը: Ես այն իմ մտքում եմ արել …»
Գրողի տարած լակոտ, հաստատ արտագրել է: Դրանք բոլորը իրար նման են:
Այսօր ես հայտնագործություն եմ արել: Ես հայտնագործել եմ համակարգիչը: Մի վարկյան .. դա հրաշալի է: Նա կատարում է այն ինչ ես ուզում եմ: Եթե նա սխալ է թույլ տալիս, դա միայն այն պատճառով, որ ես մի բան այնպես չէմ արել: Ոչ թե այն պատճառով, որ ես նրա դուրը չեմ գալիս
Կամ նա վախենում է ինձնից
Կամ մտածում է , որ ես շատ խոելացի եմ
Կամ չի սիում սովորել և չպիտի այստեղ լինի …
Գրողի տարած լակոտ: Միակ բանը որ նա անում է խաղեր է խաղում: Դրանք բոլորը իրար նման եմ:
Կատարվեց … աշխարհի դուռը բացվեց … ուղարկված էլեկտրոնային ազդակը թռավ հեռախոսային գծերով, ինչպես հերոինը թմրամոլի երակներով : Այո ՜ , ամենօրյա անիրազեկությունից թաքստոցը գտնված է: «Դա այն է ինչին ես պատկանում եմ»: Ես այստեղ բոլորին ճանաչում եմ … նույնիսկ եթե ես ոչ մի անգամ չեմ հանդիպել նրան, եթե ոչ մի անգամ չեմ խոսել նրա հետ և հնարավոր է, որ եմ երբեք նրան չլսեմ … Ես ճանաչու(contracted; show full)

== Արտաքին հղումներ ==
* [http://download.2600.com/mediadownload/h2k2.hope.net/media/mentor.mp3  Հաքերի մանիֆեստը , ընթերցված հեղինակի կողմից (անգլերեն,mp3)] 
* [http://www.phrack.org/issues.html?issue=7&id=3#article Առանջին անգամ հրապարակվել է http://www.phrack.org/] 
* [http://ablog.gratun.am/381/%D5%B0%D5%A1%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D6%86%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A8/ Հայերեն թարգմանությունը «Անհանգիստ Բլոգ»]