Revision 48874 of "ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՍՏՎԱԾ ԴԱՌՆՈՒՄ" on hywikisource

{{Հեղխախ}}

{{Վերնագիր
|title = ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՍՏՎԱԾ ԴԱՌՆՈՒՄ
|author = Կարեն Սվասյան
| notes = }}

 
== ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԸ ==
<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
:::::::::Ես ամեն տեղ ման եմ գալիս իմ ուսանողական բաճկոնով, 

:::::::::հաճախ խփում եմ ինչ-որ մեկի մեջքին և ասում. 

:::::::::siamo contenti? Son dio, ho fatto questa caricature<sup>1</sup>…

:::::::::<sup>1</sup>(1889 թ.-ի հունվարի 6-ին Յակոբ Բուրքհարդտին հղած նամակից.

:::::::::Դուք գո՞հ եք: Ես Աստված եմ, ես եմ ստեղծել այս ծաղրանկարը (իտալ.)):
</div>

=== ՉԿԱՅԱՑԱԾ  «ՊՐՈՖԵՍՈՐԸ» ===

<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
Սկզբում հակիրճ մի curriculum vitae - ինքնաշարադրանքի հպանցիկ ուրվագրով<ref>11888 թ.-ի ապրիլի 10-ին Գ. Բրանդեսին հղած նամակից։ Նիցշեի նամակները մեջբերվում են ըստ` Fr. Nietzsche, Saemtliche Briefe. Kritische Studienausgabe։ in 8 Bde/Hrsg. von Giorgio Colli und Mazzino Montinari, Muenchen, 1986 (հտգ. Br., հատորը և էջը)։ Նիցշեի երկերը մեջբերվում են ըստ` Fr. Nietzsche, Kritische Studienausgabe, Hrsg. von Giorgio Colli und Mazzino Montinari, Muenchen, 1988 (հտգ. KSA, հատորը և էջը)։</ref>  . «Vita. Ես ծնվել եմ 1844 թվականի հոկտեմբերի 15-ին, Լյուտցենին մերձ ճակատամարտի դաշտում։ Իմ լսած առաջին անունը Գուստավ Ադոլֆինն է եղել։ Իմ նախնիները եղել են լեհ ազնվականներ (Նիցկի). տիպը, ի հեճուկս գերմանացի երեք «մայրերի», թերևս լավ պահպանվել է։ Արտասահմանում ինձ սովորաբար լեհի տեղ են դնում. Դեռ այս  ձմեռ ես Նիցցա այցելած արտասահմանցիների ցուցակում նշված էի comme Polonais. Ինձ ասում են, որ իմ գլուխը հանդիպում է Մատեյկոյի կտավներում։ Իմ տատը Վայմարում պատկանում էր  շիլլեր-գյոթեական միջավայրին. նրա եղբայրը Վայմարում ստացել է Հերդերի տեղը` գլխավոր սուպերինտենդանտի պաշտոնում։ Ես արժանահարգ Շուլպֆորտայի սանը լինելու բախտն եմ ունեցել, որտեղից գերմանական գրականության մեջ ո՛չ անհայտ այնքան այրեր են դուրս եկել (Կլոպշտոկ, Ֆիխտե, Շլեգել, Ռանկե և այլն, և այլն)։ Մենք ուսուցիչներ ունեինք, որոնք պատիվ արած կլինեին (կամ արել են) ուզածդ համալսարանի։ Ես սովորել եմ Բոննում, ավելի ուշ` Լայպցիգում։ Ծերուկ Ռիչլը, այնժամ Գերմանիո առաջին բանասերը, իր ուշադրությամբ գրեթե սկզբից ևեթ նկատեց ինձ։ 22 տարեկանում ես եղել եմ «Կենտրոնական գրական լրագրի» (Ցարնկե) աշխատակիցը։ Լայպցիգում մինչև օրս գոյություն ունեցող բանասիրական խմբակի հիմնադրման ակունքին ես եմ կանգնած։ 1868-69 թթ. ձմռանը Բազելի համալսարանը ինձ պրոֆեսուրա առաջարկեց. ես դեռևս անգամ դոկտոր չէի։ Այնուհետև Լայպցիգի համալսարանը միանգամայն պատվավոր կերպով ինձ դոկտորի աստիճան շնորհեց` առանց որևէ պաշտպանության, անգամ առանց դիսերտացիայի։ 1869 թվականի Զատիկից մինչև 1879 թ.-ը ես ապրել եմ Բազելում։ Ես ստիպված էի հրաժարվել իմ գերմանական հպատակությունից, քանի որ լինելով սպա (հեծելազորային հրետանավոր)` ես չէի կարողանա խուսափել ծառայության չափազանց հաճախակի զորակոչերից` չխախտելով իմ ակադեմիական պարտավորությունները։ Այնուամենայնիվ, ես զենքի երկու տեսակից գլուխ հանում եմ` թրից և թնդանոթնե-րից - իսկ գուցե նաև երրորդից... Բազելում, չնայած իմ երիտասարդությանը, ամեն ինչ սպասվածից լավ էր գնում։ Լինում էր, առանձնապես դոկտորական դիսերտացիաների պաշտպանության ժամանակ, որ քննվողը քննողից տարիքով մեծ էր։ Ինձ բաժին հասած մեծ ողորմածություն էր իմ և Յակոբ Բուրքհարդտի սրտագին մոտիկությունը - ամենայն շփումից միանգամայն խրտնող այդ մտածող-ճգնակյացի համար փոքր-ինչ անսովոր փաստ։ Առավել մեծ ողորմածություն էր այն, որ իմ բազելյան գոյության հենց սկզբից ես սերտ բարեկամություն հաստատեցի Ռիխարդ և Կոզիմա Վագներների հետ, ովքեր այդ ժամանակ ապրում էին Լյուցեռնին մերձ Տրիբշենի իրենց կալվածքում, ասես ինչ-որ կղզում, կտրված բոլոր նախկին կապերից։ Մի քանի տարի շարունակ մենք իրար մեջ կիսել ենք մեծ ու փոքր ամեն ինչ. վստահությունը սահման չէր ճանաչում։ (Դուք Վագների Երկերի ժողովածուի յոթներորդ հատորում կգտնեք մի «ուղերձ», որը նա հրատարակել է ինձ համար` «Ողբերգության   ծնունդը»-ի առիթով)։ Այդ պահից և այնուհետև ես ծանոթացել եմ հետաքրքիր մարդկանց (և մարդուհիների) (Menschinnen) մի մեծ շրջանակի, ըստ էության գրեթե այն ամենի հետ, ինչ աճում է Փարիզի և Պետերբուրգի միջև։ 1876 թ.-ի կողմերը իմ առողջությունը վատացավ։ Ես այդ ժամանակ ձմեռն անցկացրի Սորենտոյում, իմ վաղեմի ընկերուհու` բարոնուհի Մայզենբուգի («Իդեալիստուհու հիշողությունները») և բարետես դոկտոր Ռեի հետ։ Վիճակը չլավացավ։ Ծայրահեղ տառապալից և պոկ չեկող գլխացավը հյուծեց իմ ողջ ուժերը։ Տարիների հետ այն աճեց` հասնելով խրոնիկական հիվանդագնության բարձրակետին, այնպես որ այդ ժամանակ տարին ինձ համար 200 տառապալից օր ուներ։ Հիվանդությունը պիտի որ բացառապես տեղային պատճառ ունենար. ինչ-որ ջղախտաբանական աստառի մասին խոսք անգամ չկա։ Ես ինձ վրա երբեք հոգեկան խանգարման նշաններ չեմ նկատել, անգամ ո՛չ մի տաքություն, ո՛չ մի ուշագնացություն։ Իմ զարկերակն այդժամ նույնքան դանդաղ էր, որքան առաջին Նապոլեոնի զարկերակը (= 60)։ Իմ մասնագիտությունն էր` երկու-երեք օր շարունակ կատարյալ հստակ մտքով դիմանալ cru, vert անտանելի ցավին, որն ուղեկցվում էր լորձափսխուքով։ Լուր տարածեցին, թե ես իբր հոգեբուժարանում եմ (և անգամ մեռել եմ այնտեղ)։ Ավելի մեծ մոլորություն չկա։ Իմ ոգու հասունությունը համընկնում է հենց այդ սարսափելի ժամանակին։ Ապացույց` «Արշալույս»-ը, որը ես գրել եմ 1881 թ.-ին, երբ աներևակայելիորեն ողբալի վիճակի մի ձմեռ անցկացրի` բժիշկներից, ընկերներից և հարազատներից կտրված։ Գիրքն ինձ համար յուրատեսակ «ուժաչափ» է ծառայում. ես այն ստեղծել եմ ուժերի և առողջության նվազագույնով։ 1882 թ.-ից գործերը, բնականաբար միանգամայն դանդաղ, սկսեցին նորից շտկվել. ճգնաժամը հաղթահարված էր (իմ հայրը մեռել է շատ երիտասարդ, հենց այն տարիքում, որում ես ինքս ամենամոտն էի մահվանը)։ Ես դեռ այսօր էլ ծայրահեղ զգուշավորության կարիք ունեմ. եղանակային և օդերևութաբանական կարգի մի շարք պայմաններ կարծես թե պարտադիր են։ Ամենեվին էլ ընտրություն չէ, այլ սոսկ անհրաժեշտություն, որ ես ամառն անցկացնում եմ Վերին Էնգադինում, իսկ ձմեռը` Ռիվիերայի վրա... Ի վերջո հիվանդությունն ինձ մեծագույն օգուտն է բերել. այն ինձ ուրիշների մեջ առանձնացրել է, այն ինձ վերադարձրել է քաջությունը ինքս իմ հանդեպ... Ընդսմին ես, համաձայն իմ բնազդներին, քաջ կենդանի եմ, անգամ ռազմատենչ։ Երկար դիմադրությունը թեթևակի չարացրել է իմ հպարտությունը։- Արդյո՞ք փիլիսոփա եմ ես։- Բայց դրանից ի՜նչ օգուտ»։ - Մնում է ավելացնել, որ այս նամակի (այս կյանքի՜) հեղինակին` Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեին, պաստորի որդուն, բազելյան համալսարանի դասական բանասիրության պրոֆեսորին և բազելյան պեդագոգիումի հունարենի դասախոսին և արդեն հետո, մինչև գիտակցական կյանքի վերջին րոպեները, միայնակ և  «ա ն հ ա յ ր ե ն ի ք»  թափառականին,- հնարավորինս լավ հարմար է գալիս Զրադաշտի մասին գրքում վասն ոգու երեք կերպարանափոխությունների իր իսկ պատմած առակը` «թե ինչպես է ոգին ուղտ դառնում, ուղտը` առյուծ, և, ի վերջո, առյուծը` մանուկ»։ Սկիզբը շլացուցիչ էր. «Ծերուկ Ռիչլը... իր ուշադրությամբ նկատեց ինձ»։ Ավելի քան համեստ է ասված։ Ահա մի հատված Ռիչլի նամակից, ով պրոֆեսորի պաշտոնի համար երաշխավորում է... դեռևս ուսանողին. «39 տարիների ընթացքում իմ աչքերի առջև զարգացող այսքան երիտասարդ տաղանդներից ես ոչ մեկին չգիտեմ, ով նման վաղ տարիքում տիրապետեր նման հասունության, ինչպես այս Նիցշեն։ Եթե նրան վիճակված է երկար ապրել - տ’ա Աստված - ապա ես կանխագուշակում եմ, որ նա մի օր առաջատար տեղ կգրավի գերմանական բանասիրության մեջ։ Այժմ նա 24 տարեկան է, պինդ, եռանդուն, առողջ, մարմնով և հոգով ուժեղ... Այստեղ` Լայպցիգում, նա դարձել է ողջ երիտասարդ բանասիրական աշխարհի կուռքը։ Դուք կասեք, որ ես ձեզ երևույթ են նկարագրում։ - Դե ի՛նչ, նա հենց երևույթ է, որ կա, և ըստ որում դույզն ինչ ո՛չ ի վնաս իր սիրալիրության և համեստության»։ Եվ դարձյալ. «Նա ինչ ուզի` կարող է»<ref>J. Stroux, Nietzsches Proffesur in Basel. Jena, 1925, S 32, 36.</ref>։ Ցանկությունները կյանքի ճանապարհի այս - սկզբնական - հատվածում միանգամայն համընկնում էին դեռ կարիերայի մասին ակադեմիական պատկերացումներին։ Տոն տվողը գիտնական-մասնագետի` առայժմ  «ո ւ ղ տ ի»  ապագա imago-ի տագնապալից ազդանշաններով չխախտված պատկառելի imago-ն էր։- Նա իրո՛ք որ կարող էր այն ամենը, ինչ ուզում էր, այդ հրաշամանուկն ու  «դ ա շ տ ա յ ի ն  հ ր ե տ ա ն ո ւ  հ ե ծ լ ա զ ո ր ա յ ի ն  ս տ ո ր ա բ ա ժ ա ն մ ա ն  2 1 - ր դ  մ ա ր տ կ ո ց ի  թ ն դ ա ն ո թ ա ձ ի գ ը»,  ով կարողանում էր միանվագ - երկու-երեք հոդվածներով - գրոհով վերցնել հնադարի մասին դասական գիտության վճռորոշ բարձունքները։ Բայց - «սիրելի բարեկամ, tant de bruit pour une omelette»? («Այսքան շատ աղմուկ մի օմլետի համա՞ր») (Է. Ռոդեին 1868 թ.-ի փետրվարի 1-3-ին հղած նամակից - Br. 2, 248),- այնինչ իր սաներից «օմլետից» բացի ուրիշ ոչինչ էլ չէր պահանջում անխռով ակադեմիական ճակատագիրը, որը մի անգամ բեռլինյան ակադեմիկոս Դյուբուա-Ռայմոնի շուրթերով գանգատվել էր Ֆաուստից, ով Գրեթխենի հետ ամուսնությունից և համալսարանական պրոֆեսուրայից գերադասել էր... վտանգավոր արկածները և ընդհանրապես անախորժ ու տհաճ անմեծալրջությունը։ Անմեծալրջությանը - կարելի է ասել ամենայն վստահությամբ - այս հոգին նախատրամադրված էր ի ծնե։ Ֆրիդրիխ Նիցշեին պատկերացնել իբրև մինչ պատկառելի ալեհերություն ապրած և  աշակերտների միջավայրում խորասուզված ևս ինչ-որ  «ս կ զ բ ն ա ղ բ յ ո ւ ր»  մեկնաբանող մի «նոր Ռիչլ»,- պակաս անլուրջ տեսարան չէ, քան դոկտոր Ֆաուստի ընտանեական լուսանկարը կնոջ (Գրեթխենի՞), զավակների և թոռների հետ։ Տուրինից 1889 թ.-ի հունվարի 6-ին սկիզբ առած էյֆորիայի չորրորդ օրը, ասել է թե` արդեն «ա յ ն տ ե ղ ի ց» Յակոբ Բուրքհարդտին հղած նամակում իրավիճակը գլխապտույտ-«գ ո ր ծ ն ա կ ա ն»  լուսաբանում կստանա, որտեղ  «խ ե լ ա գ ա ր ի ն» - Նիցշեի այս վերջին և արդեն դեմքին սերտաճած դիմակին - կհաջողվի բարձրաձայնել եղածի տառացի դրդապատճառը. «Թանկագին պարոն պրոֆեսոր, վերջին հաշվով ինձ անհամեմատ ավելի ձեռ կտար մնալ բազելյան պրոֆեսոր, քան Աստված։ Սակայն ես չեմ համարձակվել իմ անձնական եսասիրության մեջ այնքան հեռու գնալ, որ հանուն նրա ձեռնամուխ լինեի աշխարհի արարմանը» (Br. 8, 577-578)։ Որ  «կ ո լ ե գ ա»  Բուրքհարդտին սույն նամակը ընթերցելիս անելու բան չէր մնում, քան նախկին  «կ ո լ ե գ ա»  Նիցշեին խելքը թռցրած համարելը, ավելի քան հասկանալի է։  «Պ ա ց ի ե ն տ »  Նիցշեի` անմիջապես հետևող հոսպիտալացումը, ըստ էության,  սոսկ  «կ ո լ ե գ ա»  Բուրքհարդտի խռովահույզ զգացումների աներկբայելի բժշկական արձագանքը դուրս եկավ, ում անգամ գեշ երազի մեջ երազ չէր գա, որ վերը բերված պասսաժը կարող է հետաքրքրել ամենևին էլ ո՛չ միայն բժիշկներին։ Ամբիոնը և ռոճիկը Աստծո թափուր տեղով փոխած պրոֆեսորը հազիվ թե կարող էր առավել մեծ մի բանի վրա հույս դնել, քան պարզ և անվիճելի ախտորոշումը։ Հարցն այլ տեղ է. արդյո՞ք սույն ախտորոշման բժշկական պարզության հետևում մի այլ, ավելի պարզ ախտորոշում չէր թաքնված։- Ընդունելով, որ պրոֆեսորներին օրերից մի օր հաջողվում է վերջ տալ ցանցառ ձևանալուն և լուրջ վերաբերվել իրենց զբաղմունքի իմաստին... Քանզի. քանի որ  «պ ր ո ֆ ե ս ո ր ի»  դիմակ կրող մարդը ըստ սահմանման  «գ ի տ ն ա կ ա ն»  է, նրա ծննդաբանությունը հասնում է Ծննդոց առաջին գրքին (3, 5), այն է` Լուցիֆերի այն մոնումենտալ բարբառմանը, որն առանց երկդիմությունների կարող է պրոֆեսորական ցեղի մետրիկան համարվել. «Եվ դուք կլինեք աստվածների նման»։ Զարմանալի ոչի՛նչ, որ այս ծննդաբանությունը հազարամյակների մեջ կատարյալ մոռացության է մատնվել։ Պրոֆեսորները, հասկանալի է, ավելի շատ գերադասել են դատողություններ անել Աստծո մասին, քան Աստված դառնալ։ Հասկանալի է, որ հիշելով մինչև իր վաղնջենի իմաստին հասնելու և անկանված կապը անձամբ վերականգնելու յուրաքանչյուր փորձ ինքնաբերաբար գրանցվել է հոգեբուժության գերատեսչությունում։ Հումանիզմի դարաշրջանը իր հասկացման սահմաններից դուրս եղած բաներին, համենայն դեպս, այլ կերպ էր արձագանքում, քան մռայլ միջնադարը. խարույկի կարգից այն գերադասում էր զսպաշապիկի կարգը։

Նիցշեի կյանքը - 24-ամյա  «պ ր ո ֆ ե ս ո ր ի»  փայլուն բեմելից մինչև 44-ամյա  «տ ո ւ ր ի ն յ ա ն  մ ի ա պ ե տ ը» - իրենից զարմանալիորեն հետևողական մահափորձ է ներկայացնում այդ կարգի վրա։ Հասկանալի է, առնվազն հետադարձ հայացք գցելիս, որ ամեն ինչ պետք է կախված լիներ բեմին «գ ա յ թ ա կ ղ ի չ ի»  հայտնվելու ժամկետերից։- Այս դեպքում դրանք երկուսը դուրս եկան։ Ծերուկ Ռիչլի բոլոր կանխատեսումները և հույսերը քիմեռների շրջվեցին այն պահին, երբ պատանի ստուդիոզուսը առաջին անգամ բաց արեց տակավին սակավաճանաչ և փիլիսոփայական շրջանակներում վճռականորեն ոչ մի վստահություն չվայելող փիլիսոփա Շոպենհաուերի հատորը։ «Ես պատկանում եմ Շոպենհաուերի այն ընթերցողներին, ովքեր, նրա առաջին էջը կարդալով, միանգամայն վստահ են, որ կկարդան բոլոր էջերը և ականջալուր կլինեն նրա ասած յուրաքանչյուր բառին։ Ես նրան այնպես էի հասկանում, ասես նա ինձ համար գրած լիներ» (KSA 1, 346)։ Վերանալով այն ամենից, ինչը կարող էր եվրոպական հոռետեսության նախահոր երկերից կարդալով քաղել բանասիրության այս բազմախոստում հրաշամանուկը -  իսկ նա դրանից քաղեց ճիշտ այնքան, որքան հետագայում նրան բավականացրեց իր կուռքին կեղծ թղթադրամների պատրաստման մեջ մերկացնելու համար - մի բան իսկույն և անդառնալիորեն յուրացված դուրս եկավ. լուսանցքայնության, եզակիության, բացառիկության ճաշակը։ Ի դեպ, այստեղ հազիվ թե բանը սահմանափակվում էր ընթերցանությամբ` բառի սովորական իմաստով։- Շոպենհաուերը ո՛չ այնքան ընթերցվում էր, որքան կարդացվելով խորամխվում կյանք ու ճակատագիր, ընդհուպ վերջինիս ռիթմի և տեմպի մեջ աղետային փոփոխությունները - «ով արյամբ և առակներով է գրում,- կասի Զրադաշտը,- նա ցանկանում է ոչ թե ընթերցվել, այլ անգիր արվել» (KSA 4, 48)։ Արդեն այդժամ կարելի էր մի քանի հանդուգն ենթադրություն թույլ տալ, թե այս` իրեն հարազատ հոգու կենսական ճակատագրերում ինչ կարող էր դառնալ «Աշխարհը իբրև կամք և պատկերացում»-ի` այդպես ան գիր արված հեղինակը` «փիլիսոփայության պրոֆեսորների պրոֆեսորական փիլիսոփայության» հանդեպ իր անկրկնելի թունավոր ատելությամբ։ 1868 թ.-ի նոյեմբերին հանդիպումը Ռիխարդ Վագների հետ վճռական դուրս եկավ. լուսանցքայնությունը, բացառիկությունն ու եզակիությունը այստեղ ներկայանում էին ակնբախորեն, in propria persona. դա ինքը` Շոպենհաուերի անձնավորյալ փիլիսոփայություն էր, և - ինչը ամենակարևորն էր - անձնավորված ո՛չ թե «բավարար հիմնավորման քառակի արմատի օրենքի» ակնածալից տարվածությամբ, այլ «Աշխարհը իբրև կամք և պատկերացում» գրքի 1-ին հատորի 3-րդ գրքի հանճարեղ կոնկրետացմամբ, այսինքն` երաժըշտությամբ, «հ ա մ ա շ խ ա ր հ ա յ ի ն  կ ա մ ք ի»`  նույնականության ուժով այդ միակ հոմանիշով։ Ցնցումը, հակառակ տարիքային տարբերության, փոխադարձ էր. 56-ամյա երաժիշտը իր 25-ամյա ընկերոջ մեջ գուցե թե հենց ատաջին հանդիպումից լսեց տակավին չգրված «Զիգֆրիդ»-ի հերոսական լայտմոտիվը. «Մեծարգո ընկե՛ր... Ձեզ տեսնելու հնարավորություն տվեք։ Ցայժմ գերմանացի հայրենակիցները ինձ այնքան էլ հաճելի ակնթարթներ չեն պարգևել։ Փրկեք իմ խարխլված հավատն առ այն, ինչը ես, Գյոթեի և մի քանի այլոց հետ, կոչում եմ գերմանական ազատություն»<ref>E. Foerster-Nietzsche, Das Leben Friedrich Nietzsches. 1 Abt, Bd. 2, Leipzig, 1904. S 15.</ref>։ Հասկանալի է, որ նման կոչը կարող էր դիմած լինել հենց  «ա ռ յ ո ւ ծ ի ն»,  և ավելի քան հասկանալի է, թե այն ինչպիսի կործանարար գայթակղությամբ պիտի իր արձագանքը գտներ  «ե ր ի տ ա ս ա ր դ  ա ռ յ ո ւ ծ ի»  մեջ (Պաուլ Դոյսենի` Նիցշեի դպրոցական ընկերոջ` այդ շրջանին վերաբերող տպավորությունը),- «ա ռ յ ո ւ ծ»,  ով ի կատարումն գիտության պատվիրանների` տակավին  «ո ւ ղ տ»  էր ձևանում։ Պարզվեց, որ թիրախին բոլոր իմաստներով անթերի էր խփված. փրկել հավատը  «գ ե ր մ ա ն ա կ ա ն  ա զ ա տ ո ւ թ յ ա ն»  հանդեպ, այն էլ ո՛չ թե ինչ-որ մեկի, այլ «Տրիստանի» և «Մայստերզինգերներ»-ի արարչի, և ո՛չ պարզապես արարչի, այլ չընդունված, հալածված, քամահրված արարչի, 19-րդ դարի աստիճանների մշակութային աղյուսակի դեռևս աստվածային լուսանցքայինի և հերձվածողի (Վագների հետ հետագա խզումը խորհրդանշականորեն համընկնում է բայրոյթյան պրինցեպսի սրբացման ծեսի և նրան հանդիսավորապես համաշխարհային փառքի վերակենդանացման բաժանմունք մտցնելու հետ - ո՛չ առանց նրա պատանի առաքյալի վճռական և պարադոքսային-նենգամիտ օժանդակության),- այս ամենը չէր կարող գլխապտույտ չառաջացնել։ Այստեղ ավելացրեք նաև այն, որ իր փայլուն  «ո ւ ղ տ ո ւ թ յ ա մ բ»  իրեն ուտող  «ե ր ի տ ա ս ա ր դ  ա ռ յ ո ւ ծ ի»  մեջ նստած էր ամենագլխավոր գործող անձը, այդ ողջ կյանքի բուն պրոտագոնիստը, ով բեմից չէր իջնում անգամ այն ժամանակ, երբ իր կողմից իսպառ գայթակղված դրա մյուս մասնակիցները բոլորը մի մարդու պես հայտնվեցին հոգեկան հիվանդների բազելյան, իսկ ապա նաև իենյան հիվանդանոցներում,- և ով ընդհուպ ֆիզիկական վերջը, բայց արդեն դատարկված բեմում, շարունակում էր խաղալ այս անգամ իրական  «ո ղ բ ե ր գ ո ւ թ յ ա ն  ծ ն ո ւ ն դ ը  ե ր ա ժ շ տ ո ւ թ յ ա ն  ո գ ո ւ ց»,- երաժիշտը:<ref>«Երբ տիկին Նիցշեն այցելում էր Գելցերներին,  սովորաբար գալիս էր որդու հետ, ով երեխայի պես հետևում էր նրան: Անհանգստություններից խուսափելու համար նա նրան ուղարկում էր հյուրասենյակ և նստեցնում էր դռան մոտ: Ապա մայրը մոտենում էր դաշնամուրին և մի քանի ակորդ վերցնում, որից հետո որդին, արիությամբ զինվելով, ինքն էր սուսուփուս մոտենում գործիքին և սկսում նվագել, սկզբում կանգնած, իսկ ապա աթոռակին, որին նրան նստեցնում էր մայրը: Այդպես նա ժամերով «իմպրովիզացիաներ էր անում», այն ժամանակ, երբ տիկին Նիցշեն հարևան սենյակում կարող էր առանց հսկողության թողնել իր որդուն և նրա համար հանգիստ լինել այնքան, որքան շարունակվում էր դաշնամուրային նվագը»: (C. A. Bernoulli, Franz Overbeck und Fridrich Nietzsche. Eine Freundschaft. Bd. 2. Iena. S. 107): </ref>  Երաժիշտ` բառի ոչ միայն փոխաբերական, այլ նաև ուղիղ իմաստով. երաժշտական բազմաթիվ կոմպոզիցիաների և երգերի հեղինակ, որոնցից մեկի մասին մի անգամ «չափազանց բարյացակամորեն» է արտահայտվել Լիստը. անզուգական հանկարծաստեղծողը - արդեն շատ ժամանակ անց, հարաբերությունների խզումից հետո, Կոզիմա Վագները զարմանքով կհիշի «պրոֆեսոր Նիցշեի» դաշնամուրային ֆանտազիաները, իսկ Կարլ ֆոն Գերսդորֆը` դպրոցական ընկերը, կհամարձակվի պնդել, որ «անգամ Բոթհովենը չէր կարողանա ավելի համակող կերպով իմպրովիզացիաներ անել»,- փոխաբերական իմաստը, ի դեպ, այստեղ ավելի վճռորոշ դուրս եկավ, քան ուղղակին. բառի  և երաժշտության սերտաճման, երաժշտությունից բառ ստանալու - և ո՛չ թե արտաքո գեղեցկությունների ընդօրինակողական յուրացմամբ, այլ ըստ բուն էության և  «բ ո վ ա ն դ ա կ ո ւ թ յ ա ն» - ռոմանտիկների վաղեմի երազանքը, Դավիդսբյունդլերների կախարդական անրջանքը այստեղ թերևս եզակի և, համենայն դեպս, ցնցող կյանք էր ձեռք բերում։ «Եթե երաժշտության աստվածուհու խելքին փչեր,- սա այսպես է վկայված «Զրադաշտի» ժամանակների`  postum» տպագրված ասույթներից մեկում,- խոսել ոչ թե հնչյուններով, այլ բառերով, ապա մենք ստիպված կլինեինք ականջներս փակել» (KSA 10, 104)։ Այսպես ասենք. այս դեպքում աստվածուհու մտքով այլ բան չի էլ անցել։- Ականջների առաջին` թեև պաշտոնապես-զուսպ, սակայն նախապես արդեն կամերտոնայնորեն կռահված փակելը տեղի ունեցավ ձևականորեն և ոչ ձևականորեն Ռիխարդ Վագներին նվիրված «Ողբերգության ծնունդը երաժշտության ոգուց» գրքի լույս տեսնելով (1872 թ.)։ «Անհնարին գիրք» - այսպիսին կթվա այն իրեն` հեղինակին, 15 տարի անց։ Այսպիսին թվաց այն կոլեգաներից մեծամասնությանը` արդեն իր հայտնվելով։ Վիլամովից-Մեհլլենդորֆը, այնժամ  «ա ռ ա ջ ի ն  տ ե ղ ի»  ևս մի հավակնորդ, հատուկ հերքում գրելու ժամանակ գտավ։ Հերման Ուզեները տեղին համարեց գիրքը կոչել «կատարյալ բարբաջանք» և իր բոննյան ուսանողների առջև իրեն հետևյալ եզրափակիչ պասսաժը թույլ տալ. «Նման բան գրած յուրաքանչյուր ոք գիտականորեն մեռած է»։ Անգամ  «ծ ե ր ո ւ կ  Ռ ի չլ ը»  չդիմացավ իր սիրեցյալի հասցեին հայրաբար փափուկ պարսավանքից` «սրամիտ խումհար» (geistreiche Schwiemelei)։ Է՛լ ավելի վատ էին համալսարանական գործերը. ուսանող-բանասերները վիժեցրին իրենց կուռքի 1872-73 թթ. ձմեռային կիսամյակը։ Կարելի էր գլխի ընկնել, թե ինչով էր կաթվածահարել այնքան տարբեր իմաստներով այդ կրկնակի «անհնարին գիրքը»։ Հազիվ թե վճռական դերը այստեղ կատարման մեծավարպետ թեթևություն էր խաղում (դե հա, հանկածաստեղծումայնությո~ւնը), ավելի պակաս պետք է շփոթեցներ Սոկրատեսի («դ ե կ ա դ ե ն տ ի») և ընդհանրապես «սոկրատեսյան մշակույթի» գնահատականների կտրուկությունը։ Ֆ Ֆ. Զելինսկին ժամանակին դրա պառճառը մեկնում էր այսպես կոչված Pruegelknabenmethode-ի նրբին հիշեցմամբ<ref>Տես նրա «Фридрих Ницше и античность» ներածական հոդվածը. Фр. Ницше, Полн. собр. Соч. т 1. М. 1912, ст. Xv11.  </ref>, ինչն էլ հենց տարածված էր գերմանացի բանասերների միջավայրում, երբ գիտնականին յուրօրինակ մասնագիտական ռելակսացիայի նպատակներով թուլատրվում է իր համար հնաշխարհի ինչ-որ հերոս ընտրել իբրև  «ք ո թ ա կ ե լ ո ւ  տ ղ ա»։  Նման Սոկրատեսին - ում ասես - «Ողբերգության ծնունդը»-ի հեղինակին կներեին։ Աններելին այլ բան դուրս եկավ. դասական միասնությունների խախտումը, որտեղ աթենական հնադարը ներխուժում էր հրատապ օրախնդիր, որտեղ Դիոնիսոս աստծո ցնծագին-արյունահեղ երթը առասպելական Թրակիայից տեղափոխվում էր արդիականություն, որտեղ - կարճ ասած - ավարտվում էր գիտությունը հողի և ճակատագրի մասին և շնչում էին իրենք` հողն ու ճակատագիրը։ «Ես խախտում եմ գիշերային լռությունը - այսպես կասվի հետագայում, թեկուզ և այլ գրքի կապակցությամբ, բայց դարձյալ և դարձյալ և մշտապես էլի՛ այդ կապակցությամբ։- Իմ մեջ բառեր կան, որոնք դեռ պատառ-պատառ են անում Աստծո սիրտը, ես - փորձերի rendezvous-ն եմ, որոնք հաղթահարելի են մարդու մակերևույթից 6000 ոտնաչափ բարձրության վրա։ Միանգամայն բավական է, որ գերմանացիները ինձ  «հ ա ս կ ա ն ա ն»... Բայց խեղճ իմ գիրք... Դու ինչպե՞ս կարող ես քո մարգարիտը շաղ տալ... գերմանացիների առաջ» (KSA 13, 540)։ Սա արդեն մռնչոցն է  «ա ռ յ ո ւ ծ ի»,  որը պատրաստվում է դեպի «Kinderland» - «զավակների երկիր» վերջին թռիչքին։ Տասնհինգ տարի առաջ բանը դեռևս երկրորդ - միջանկյալ - կերպարանափոխությունն էր։ «Քանզի սա է ճշմարտությունը,- այսպես կասի Զրադաշտը,- ես ելել եմ գիտնականների տնից և դեռ շրխկացրել եմ դուռը իմ հետևից»։ Միայն վագներյան հիացումը («Ես առավել գեղեցիկ բան չեմ կարդացել, քան Ձեր գիրքն է») միանգամայն բավական դուրս եկավ, որպեսզի գերակշռեր ներքին խզումը,-  «պ ր ո ֆ ե ս ու ր ա յ ի» դիմակահանդեսը արտաքնապես կշարունակվի մինչև 1879 թ.-ը և կընդհատվի... առողջական վիճակով։ Ի դեպ, երբ 80-ական թթ. սկզբներին առողջությունը ժամանակավորապես կլավանա և մեջտեղ կգա  «ա շ խ ա տ ա նք ի  տ ե ղ ա վ ո ր վ ե լ ո ւ»  հարցը, համալսարանն արդեն մերժման չոր դիրքորոշում կորդեգրի։ «Եվ երբ ես նրանց մոտ էի ապրում` նրանցից վեր էի ապրում։ Դրա համար էլ նրանք ինձ չհանդուրժեցին» (KSA 4, 161)։ Այս հարցում կասկածելու հարկ չկա։ Բայց ահա թե ինչն է հետաքրքիրը. «գիտականորեն-մեռած» «Ողբերգության ծնունդը»-ը բոլոր իմաստներով դարակազմիկ գիրք դուրս եկավ, այսպես ասենք, ո՛չ վերջին հերթին նաև գիտականորեն-դարակազմիկ<ref>Այս պահը որսացել է Ֆ. Ֆ. Զելինսկին (վերը նշված աշխ., Էջ xv1-xv11). «Այն պահին, երբ անտիկականությունը Նիցշեի գրքի շնորհիվ պատրաստվում էր նոր Եվրոպայի  մտքի մեջ իր ամենափառապանծ մի նվաճումին, անտիկականության գիտությունը ի դեմս բանասիրության իր ներկայացուցիչների իր միջավայրից վռնդեց նրա լավագույն մարտիկին»:</ref>։ Բառով այդ մեծավարպետ նախանվագը, որ ցոլցոլում է տրիստանյան քրոմատիզմների դարչնա-հնչուն ոսկով և դրանք անսպասելիորեն ծակում- անցնում է ռնգեղջյուրային պղնձի ոռնոցներով («Նորից եմ ասում, տվյալ պահին սա ինձ համար անհնարին գիրք է») (KSA 1, 13), մեծավարպետորեն ֆուգայավորված կոնտրապունկտը, որը շոպենհաուերյան կամքի և պատկերացման երկճյուղավորումը ներկայացնում էր զույգ հունական աստվածությունների մահացու-անմեռ մենամարտով, զուտ պատանեկան Sturm und Drang-ը, որը գիտեր հանճարեղություններ անելու իր գինը  (ճշմարիտ լինելու համար` բավականին խելահեղ - ասենք մենք արդեն մեր դարից հեղինակավոր բնագետի բառերով), բոլոր սպասումներն անցավ։ Ամենակարճ ժամանակում ակնհայտ դարձավ. գրքի երաժշտականությունը խոչընդոտ չէ գիտականությանը, իսկ իր` գիտականության (թաքնված, բայց դրանից հեղինակի հիմնական թեզիսները ո՛չ պակաս խստությամբ հիմնավորող) տրանսֆիգուրացիան` նոր գիտականությանը,- թեկուզ և դեռևս ծանրաբեռնված  «հ յ ո ւ ս ի ս ա յ ի ն»  լրջության միմիկրիայով, բայց արդեն պրովանսալական զվարթնության որակը միանգամայն պարզ խոստանալով։ Բանը ո՛չ բանասիրությունն էր, ո՛չ գեղագիտությունը, ո՛չ էլ անգամ  «հ ա կ ա - Ա լ ե ք ս ա ն դ ր ը»`  Վագները,- բանը Հունաստանի, հունական  «է ն ի գ մ ա յ ի»   բացահայտումն էր, հենց այն  «կ ո տ ո շ ա վ ո ր  հ ի մ ն ա խ ն դ ի ր ը»,  որը, պատանեկությանը խրատելու նպատակով, դարերով շաքարապատած դիդակտիկ վինետկայի և, ի շահագործումն պալատական ոգեշնչման, սյուժեների ողջ մի գանձարանի տեղ էր դրվել,- ասել է թե` բանը Հունաստանի և վերջինիս մեջ  Եվրոպայի գալիք ճակատագրերի և բուն ակունքների ո՛չ միայն բացահայտումն էր, այլև մերկացումը։ Ինչը տիրական թոթովախոսությամբ ծվեն-ծվեն արեց վերջին Հյոլդեռլինի պրոսոդիկական հյուսվածքը, այն, ինչի մասին հատուկենտ գլխի էին ընկել դարի առանձին և առավել հանդուգն  «ա ն պ ա շ տ ո ն ա կ ա ն ն ե ր ը»<ref>Օրինակ, Գոբինոն, ով հունական պատմությունը բնութագրում էր իբրև «ժողովուրդներից ամենաարտիստականի միանգամայն սարքովի ֆիկցիա» (J. A. Gobineau, Historie des Perses. T 2. Paris, 1869. P. 360).</ref>,  այստեղ հառնում էր ի ամենալուրություն և, ավելի՛ն, իբրև վախենալու պարզ  «կ ո ն ց ե պ ց ի ա».  առաջին անգամ հելլենական երևույթը ախտորոշվում էր հեգեախտաբանության վտանգավոր չափմամբ, որտեղ վինկելմանյան-շիլլերյան գիպսե Հունաստանը շուռ էր գալիս և մոլեգին-դիվահարությամբ ատամները բացում իբրև հիվանդութուն, իսկ  ինքը  «ե ր և ո ւ յ թ ը» սպառվում էր զույգ աստվածների` գիշերային Դիոնիսոսի և արևային Ապոլլոնի միջև հաշտեցման պահերով,- ըստ էության օլիմպիական հանդարտության և ինքնաբավության դիմակի ներքո սեփական խելագարության հետ իսկական պայքարով։ Մի անգամ էլ. բանն այդ պայծառատեսական ախտորոշման գիտական նշանակալիությունը չէր։ Ավելի շուտ` ընդհակառակը, նրանից էլ կախված էր իր` գիտության նշանակալիությունը,- բանը իրերի նոր տեսանումն էր, նվազագույնը` հին, առավելագույնը` օրախնդիր։ Դասական բանասիրության հնարքները ամենուրեք կերպարանափոխվել էին առիթների։ Հունաստանն ինքը վերաճել էր վիթխարի առիթի... Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայության առիթի։ Երբևէ եղածներից ամենաանվերացական, ասենք մենք, և միաժամանակ ամենաարմատական և ամենավտանգավոր փիլիսոփայության։ Ամենա-, նրան կրկնելով ասած, միայնակ... Հեռանալով գիտնականների տնից` նա ո՛չ վագներյան հոռետեսություն էր հեռանում, ինչպես կարող էր սկզբնապես թվալ հենց իրեն, ո՛չ էլ անգամ ավանդականորեն հասկացված «Freigeisterei» («ազատամտություն»)։ Իր վրայից   «ո ւ խ տ ի»  խարամը նետած   «ա ռ յ ո ւ ծ ի»  ապագան այս դեպքում պարզապես անքննելի դուրս եկավ։ «Ողբերգության ծնունդը»-ից հետո գրված «Անժամանակյա խորհրդածություններ»-ը (ծրագրավորված տասներկուսից լույս տեսան միայն չորսը) իրենցից  «ա ռ յ ո ւ ծ ի»  ինչ-որ հարգալիցություն էին ներկայացնում, առյուծ, որը բաժանվում էր իր անցյալից, բայց և ո՛չ առանց «ex ungue»։ Այդպիսին էին հրաժեշտի կոմպոզիցիաները Շոպենհաուերին և Վագներին, այդպիսին էր փայլուն մահափորձը Դավիդ Շտրաուսի` «մշակույթի ֆիլիստերի» վրա («Ես հարձակվում եմ միայն այն բաների վրա, որոնց դեմ դաշնակիցներ չէի գտնի, որտեղ ես կանգնած եմ մենակ - որտեղ ես միայն ինձ եմ վարկաբեկում») (KSA 6, 274)։ Առջևում փռված էին անքննելիի հաշված տարիները. երաժշտության «գիտականորեն մեռած» ոգին, որին մնում էր դեռ ապացուցել պատանեկան ոգեշնչման առաջին փոթորիկը` իսկապես նրանից ծնված ողբերգությամբ։
</div>

=== «ՄԵՆՔ` ԱՆՎԱԽՆԵՐՍ» ===
<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
Ճիշտ են այն պրոֆեսիոնալ փիլիսոփաները, ովքեր ուսերն են թոթվում կամ ձեռքերն են թափահարում, կամ դրա պես էլի ինչ-որ բան են անում «Նիցշեի փիլիսոփայությունը» բառակապակցությունից։ Նա ամենևին փիլիսոփա չէ` բառի` նրանց համար ընդունելի իմաստով։ Իսկ ո՞վ է նա։- Ասում են. նա փիլիսոփա-բանաստեղծ է, կամ պարզապես բանաստեղծ, կամ փիլիսոփայող էսսեիստ, կամ ճանաչողության քնարերգու, կամ էլի՛ ինչ-որ բան։ Փորձում են անգամ համակարգել նրա երկերը ըստ շրջանների. ռոմանտիկա-հոռետեսական («Ողբերգության ծնունդը»-ից մինչև «Մարդկային, չափազանց մարդկային»-ը), սկեպտիկական-պոզիտիվիստական (մինչև - մասամբ - «Զվարթ գիտությունը»-ը և «Այսպես խոսեց Զրադաշտը»-ը) և, վերջապես, բուն  «ն ի ց շ ե ա կ ա ն»  (վերջին ստեղծագործությունները)։ Սրան առարկելու բան չէր լինի, անգամ ընդհակառակը, սա կարող է միանգամայն համապատասխանել բանի էությանը, պայմանով, որ որոնելին մնա հենց բանի էությունը։ Նման կարգի և ծավալի փիլիսոփայությունը, ինչպիսին նիցշեականն է, միշտ պատմություն է ինչ-որ  «ի ր ա դ ա ր ձ ո ւ թ յ ա ն»  մասին, և եթե համակարգման և գնահատման կանոնները տա-րածվում են պատմության հորիզոնական ձողի վրա, ապա միայն այն չափով, որով այն հատված է հիշյալ  «ի ր ա դ ա ր ձ ո ւ թ յ ա ն»  ուղղահայաց ձողին։ Այժմ Ֆրիդրիխ Նիցշեի   «ի ր ա դ ա ր ձ ո ւ թ յ ա ն»  մասին ինչ-որ պատկերացում կազմելու համար կարելի է դիմել հետևյալ համեմատությանը. ոմն, նայելով շատերին անհաս խորության մեջ, այնտեղ իր ուղեղն ու կազմվածքը այնքան տակնուվրա անող մի բան է տեսել, որ դրա արդյունքն եղել է նոր օպտիկան, իբրև իրերի ընկալման նոր մի օրգան։ «Ես ասես վիրավորված եմ ճանաչողության նետով, որը թունավորված է կուրարեի թույնով. ամեն ինչ տեսնող» (KSA 8, 506)։ Այնուհետև շուրջը նայելով` նա արդեն չի կարողացել գտնել ուրիշ ոչինչ, բացի համատարած աններդաշնություններից։ Եթե բացառենք ձևանալու` տվյալ դեպքում միանգամայն անիմաստ կոմֆորմիզմը և հավասարապես նաև ամենայն բոհեմականություն` իբրև աններդաշնությանը արձագանքելու հնարավոր և առավելագույնս հավանական ձևեր, ապա կմնա հենց Նիցշեի դեպքը - «ավելի շատ  ճ ա կ ա տ ա մ ա ր տ ի  դ ա շ տ,  քան մարդ» (1882 թ.-ի հուլիսի 25-ին Պ. Գաստին հղած նամակից - Br. 6, 230)։ «Այս ստեղծագործությանը արդարացի վերաբերվելու համար պետք է տառապել երաժշտության ճակատագրից, ինչպես բաց վերքից» (KSA 6, 357) - ստիպված ես ընդլայնել երաժշտության ճակատագիրը ընդհուպ մշակույթի ճակատագրերը, ընդհուպ մոլորակային ճակատագրերը, որպեսզի ստանաս նիցշեկան  «դ ե պ ք ի»`  շչակի պես սուր ու թափանցող  վ թ ա ր ա յ ի ն  լայտմոտիվը։ Ամենահարգարժան Ռիչլը հազիվ թե ընդունակ էր կռահելու, թե այդ հոգում ի՜նչ հրեշավոր ալքիմիայի է ենթարկվում պրոֆեսիոնալ բանասիրական ուսուցումը` աշխատանքը աղբյուրների վրա և էրուդիցիան։ «Մենք ինչ-որ մտածող գորտեր չենք, ոչ էլ օբյեկտիվացնող և գրանցող սարքեր` պաղ տեղաբաշխված փորոտիքով,- մենք պետք է անդադար ծնենք մեր մտքերը մեր ցավից և մոր պես նրանց տանք ամեն ինչ, որ կա մեր մեջ` արյուն, սիրտ, կրակ, զվարթնություն, կիրք, տվայտանք, խիղճ, ճակատագիր, բախտ» (KSA 3, 349)։- Բայց մի՞թե միայն Ռիչլը։ Տարակուսանքները սարի պես բարձրանում էին` տարիների ընթացքում պայթելով հարաբերությունների խզմամբ կամ նախկին ընկերության պաշտոնական պահածոյացմամբ։ Մի անգամ էլ` ներել կարելի էր ինչ ասես, անպատկառ սրամտության ցանկացած արարմունք, պայմանով, որ  «Հ ե կ ո ւ բ ը»  ըստ էության հոգդ չէ, հենց ա՛յն  «Հ ե կ ո ւ բ ը»,  ում շուրջ էլ տրվում է ազատամտության դիմակահանդեսը։ Տարօրինակորեն դուրս եկավ, որ այդ միտքը, որը, ի կատարումն գիտական պարտքի պարտավոր էր, այսպես ասած, ex professo զբաղվել  «Հ ե կ ո ւ բ ո վ»,  ուրիշ ոչ մի այլ բանի հետ գործ չունի նաև հենց կյանքում։ Պրոֆեսիոնալորեն կարդացված Սոկրատեսը ներկայանում էր անգամ ո՛չ թե իբրև Pruegelknabe Սոկրատես, այլ ամենակատաղի անձնական թշնամի, ում հետ հարկավոր էր անպայման մաքրել հաշիվները` ըստ այդմ ի հայտ բերելով ո՛չ պակաս կիրք և ավյուն, քան դա կարող էր պահանջել պատվի զուտ ազնվակիրթ կոդեքսը։ Քսանհինգ դարերի հեռավորությունը սեղմվում էր մինչև... երեկվա օրվան։ Բաց արնածոր վերքի առջև անիմաստ էր երևում ցանկացած  «ժ ա մ կ ե տ ն ե ր ի  վ ա ղ ե մ ո ւ թ յ ո ւ ն»,  և` «ողջ պատմությունը, իբրև  ա ն ձ ն ա պ ե ս  ա պ ր վ ա ծ  մի բան,-  ա ն ձ ն ա կ ա ն  տ ա ռ ա պ ա ն ք ն ե ր ի  ա ր դ յ ո ւ ն ք  է» (KSA 12, 400) նշանաբանի լույսի ներքո ծագել էր չեղած ռիսկի մի իրավիճակ, որը ամենանաքիչը հաշվարկված էր համարժեք ընկալման և հասկացման համար, ամենաշատը` թյուր մեկնություների և ամենահարմար կասկածամտության, որտեղ կասկածանքներից բնավ էլ ո՛չ ամենավատը կարող էր թվալ Սերվանտեսի անմեռ հորինվածքի համանմանությունը<ref>1872 թ.-ին վերաբերող բնութագրական մի գրառում. «Դոն-Կիխոտը ամենավնասակար գրքերից է» (KSA 8, 130).</ref>։ Նիցշեի  հոգեախտաբանության հիմնախնդիրը,- որը իր ժամանակին անհեթեթ-սենսացիոն և - առնվազն - լրջմիտ-զգուշավոր գրականության այդպիսի քանակություն է ծնել (և դեռ շարունակում է ծնել),- սկսվում է, եթե կուզեք, արդեն այս կետում։ Ոչ մի անհրաժեշտություն չկա այն հանգեցնելու  «ք լ ո ր ա լ ի»  չարաշահմանը կամ  - ավելի վատ - քաղքենիական սարսուռի համար նախատեսված լևերկյունյան միստիկա-բնախոսությանը` եղածը բացատրելու համար։ Եթե այստեղ թույլատրելի է խոսել ախտաբանության մասին, ապա ո՛չ այլ կերպ, քան  հ ե ն ց  ս կ զ բ ի ց  և ո՛չ այլ կերպ, քան  հ ե ն ց  մ տ ք ի ն  ն ե ր ո ւ ն ա կ  կերպով։ Նիցշեի,- ընդգծենք` արդեն խելագարված,- վերը մեջբերված արտահայտությունը Յակոբ Բուրքհարդտին հղված նամակից լավագույնս, իսկ ամենակարևորը` ճշգրտագույնս է բացատրում խնդիրը, քան նրա շուրջ պայթած գրական հարայ-հրոցը. այո, նա ավելի հաճույքով բազելյան փառապանծ պրոֆեսոր կմնար, քան թե Աստված կդառնար,- մենք հավատում ենք նրա խոսքին. այդ խոսքի քաշը նա հատուցեց իր ողջ անցավոր կյանքով,- բայց այնպես եղավ, որ  «պ ր ո ֆ ե ս ո ր ը»  տեսավ մի բան, ինչը չէին տեսել մյուս պրոֆեսորները,- Պուշկինի նման ասենք` «մի տեսիլք` խելքից վեր» - կամ ասենք նաև Զրադաշտի և կյանքի միջև այն գլխապտույտ-պայծառակերպված բացատրության բառերով. «Եվ ես ինչ-որ բան ասացի նրա ականջին, ուղիղ նրա խառնափնթոր, դեղձան, խենթավուն խոպոպիկների մեջ։- «Դու  գ ի տ ե՞ ս  այդ, օ, Զրադաշտ։ Ոչ ոք դա չգիտի».- եթե այս իրադարձությունը գրանցվի իր`  «պ ր ո ֆ ե ս ո ր ի»  անհատականության համատեքստի անկրկնելի ամբողջության մեջ, նրան մանկական տարիներից ծանոթ հատուկ ճակատագրի` ընտրյալի ճակատագրի կանխազգացման մեջ, մի անգամ էլ` նրան մանկական տարիներից ծանոթ` վսեմի մեջ ապրելու թափանցող շնորհի մեջ («Ով վսեմի մեջ ինչպես իր տանը չի ապրում,- կիսաբերան կասի նա հետագայում,- նա վսեմը ընկալում է իբրև սարսափելի և կեղծ մի բան»)(KSA, 10, 85), երրորդ անգամ` մանկական տարիներից ծանոթ` հազիվ թե ոչ բնազդաբար յուրացվող արդարացիության և ազնվության մթնոլորտի մեջ (դեռ տղա ժամանակից նա իր հորաքույրներից մեկի բերանից լսել էր. «Մենք` Նիցշեներս, արհամարհում ենք սուտը»<ref> E. Foerster-Nietzsche, Op. cit. 1. Abt. Bd 2. S. 73.</ref>),- և դեռ շատ ուրիշ - ն ի ց շ ե ա կ ա ն - բաների մեջ,- ապա 1889 թ.-ի հունվարի 3-ին Տուրինում  «փ ի լ ի ս ո փ ա  Դ ի ո ն ի ս ո ս ի         վ ե ր ջ ի ն  ա շ ա կ ե ր տ ի ն»  վրա հասած խելագարությունը նրա ողջ կյանքի ամենակայուն փաստը դուրս կգա։ «Ich bin immer am Abgrund» - միշտ անդունդի եզրին... Դոն-Կիխո՞տ։ Ինչպես որ հարմար է ձեզ - բայց այստեղից վերցրեք հուզիչ sancta simplicitas-ը, ցանկացած կարգի զավեշտ և ամեն մի միջակության ներողամիտ հասկացման իրավունքը։- Այո, Դոն-Կիխոտ - բայց իր յուրաքանչյուր քայլի պարտադիր շրջահայմամբ, բայց խելացի և անողոք  «ի ն ք ն ա ճ ա ն ա չ ո ղ»,  ինքն իր դահիճը («Selbstkenner! Selbsthenker!»,- «Ինքնաճանաչո՜ղ, ինքնադահի՜ճ»,- կասվի «Դիոնիսոսյան դիթիրամբներ»-ում), բայց միայն թե իր մեջ և իրենից դուրս ավգյան ախոռների մաքրմամբ զբաղված («Իմ ամենաուժեղ հատկությունը - ինքնահաղթահարումն է») (KSA 10, 112), բայց ցանկացած պահի ընդունակ շփոթմունքի մատնելու իր  «Ս ե ր վ ա ն տ ես ի ն»,  ով գաղափար անգամ չունի այն մասին, թե իր հերոսի խելքին դեռ ո՛ւր կփչի,- այստեղ ավելացրեք նաև այն, որ  «հ ո ղ մ ա ղ ա ց ն ե ր ը»  հանկարծ ամենևին էլ աղացներ դուրս չեն գալիս, այլ հենց միտք ու խիղճ աղացող չարը, և որ նրանց վրա հարձակվող  «ց ն դ ա ծ ը»  բոլոր առնչություններով գիտի, թե ինչի վրա է ձեռք բարձրացնում։ Ֆրիդրիխ Նիցշեի  «ի ա ր ա դ ա ր ձ ո ւ թ յ ո ւ ն ը».  նա իդեալիզմի և ամենայն բարոյականության մեջ նայելով տեսավ  «բ ա ր ձ ր ա գ ո ւ յ ն  կ ա ր գ ի  խ ա ր դ ա խ ո ւ թ յ ո ւ ն ը» (KSA 6, 327)։ Իբրև ելակետային ներզգացողություն ներկայացավ հունական մշակույթի երևույթը` մինչսոկրատեսյան և արդեն սոկրատեսյան։ Այլ կերպ` խոսքը գնում էր հենց կյանքի և նրան  «լ ղ ո զ ե լ ո վ  կ պ ց ր ա ծ» (hinzugelogen) վարժեցնողների և ուղղիչների ամբողջ մի կաճառի մասին։ Մինչսոկրատեսյան հույների իմաստնությունը արտահայտվում էր նրանով, որ բոլորից մոտիկ լինելով օրգիաստիկական աղբյուրին և կյանքի լիահորդությանը, և, ուրեմն, քաոսին և խելացնորությանը (Դիոնիսոսի` արյունոտ աստծո կաճառը` էքստազի պռունկներից թափվող), նրանք նրան հակադրում էին, իսկ ավելի ճշգրիտ` նրան առճակատում էին արևային ուժերի ձևակերտիչ պլաստիկան, Ապոլլոնի լուսային նետերը, որպեսզի զույգ աստվածությունների գոտեմարտի բուն կենտրոնակետում իրենց համար փրկության ինչ-որ արտիստական տապան կառուցեին։ Ըստ այդմ հաղթանակի կամ պարտության մասին խոսք անգամ չէր կարող լինել - մարդկային գոյությունը ժամանակավորապես արդարացվում էր  ա ր վ ե ս տ ո վ,  իբրև զույգ աստվածությունների զինյալ չեզոքությամբ, ավելի՛ն, այն հաստատում էր կյանքը նրա  գ ե ղ ա ր վ ե ս տ ա կ ա ն  լ ա ր մ ա ն  բուն փաստով։ Այս իմաստով հելլենական արտիստականության երևույթը ո՛չ թե բոհեմային քմահաճույք էր դուրս գալիս, այլ հազիվ թե ոչ բնախոսական պահանջ, կյանքի վրա հաղթանակի ինչ-որ չեղած կունստշտուկ` ոչ թե ի վնաս նրա, այլ ի գերագույն հաստատում։ Այս ողբերգական աշխարհայացքը առաջին անգամ հունական հողի վրա քայքայվեց Սոկրատեսի կողմից (և նրա դրամատիկական alter ego-ի` Եվրիպիդեսի)։ Սոկրատեսից սկսվում է բանականության և բարոյականության անլուր բռնակալությունը, ինչը կյանքը դուրս մղեց անգիտակցականի մեջ և այն փոխարինեց կյանքի շահագործման ցուցումներով։ Ինչո՞վ կարելի էր հաղթահարել կյանքը` նրա առաջ դեմ-դիմաց չկանգնելով, այլ շրջանցելով։ Նրանո՛վ, որ մարդուն սկսեցին բարոյականություն և բանականություն ներշնչել ամեն գնով, ուրեմն` հենց կյանքի գնով, որը այսուհետև անպայման պետք է բարոյական ախտահարման կարանտին անցներ, որպեսզի ինչ-որ անիմաստ և ամեն ինչի համար անպիտան տեսք չունենար։ Հասկանալի է, որ նման օպտիկայի դեպքում արդեն չէր կարելի սահմանափակվել միայն Սոկրատեսով. հետևանքների շզթայական ռեակցիան թեմատիկ դաշտի ամենահրեշավոր ընդլայնում էր խոստանում։ Հարցը դեմ էր առնում  ք ն ն ո ղ ի  անձնական հատկություններին և արմատականության մասով նրա ախորժակներին։ Վերջ ի վերջո կարելի էր դեմ առ դեմ հայտնվել ողջ նախորդ - «բացառությամբ հինգ-վեց պահերի և ինձ, իբրև յոթներորդի» (KSA 6, 371) - պատմության հետ։ «Ողբերգության ծնունդը»-ի և անգամ «Անժամանակյա դիտարկումներ»-ի շրջանում նման պահեր էին թվում դեռևս Շոպենհաուերն ու Վագները։ Այս դաշնակիցների հետ նա պատրաստ էր ցանկացած վիշապների կործանման։ Դրանով ավելի անտանելի ընթացք ստացավ հիասթափությունը և առաջին փորձությունը մենությամբ։ Իրական Վագները շատ շուտով սկսեց անհամերաշխել ցանկալի Վագների հետ - նոր Էսքիլոսի դիմակի տակ թաքնված էր ընդամենը մոլի թատերասերը և կրքի անզուգական դիզայները, պատանեկան պոռթկումների հանճարեղ գայթակղիչը և մինոտավրոսը։ 1888 թ.-ի նշանավոր տուրինյան նամակը, որը շատերին կըշշմեցնի խզման ռազմաշունչությամբ, իրականում կամփոփի ավելի քան տասներկուամյա հակավագներականության արդյունքները։ Այդժամ, 1876 թ.-ին, իրավիճակը պարզվեց բավականին պրոզայիկորեն և, ավելի ուշ Ջ. Ստ. Միլլին տված գնա- հատականը օգտագործելով`  «վ ի ր ա վ ո ր ա կ ա ն ո ր ե ն  պ ա ր զ»։  Կրծքում «ուրիշների հիացման հիսուն աշխարհներ» (KSA 6, 290) կրող երիտասարդ երազողն ու ռոմանտիկը հայացքից բաց էր թողել ամենաբացահայտ  «հ ի ս ո ւ ն մ ե կ ե ր ո ր դ  ա շ խ ա ր հ ը». պարզվեց, որ նոր Էսքիլոսը անմնա- ցորդ նվիրված իր բարեկամի մեջ ամեևին էլ միայն Զիգֆրիդին չէ, որ տեսնում էր, այլ նաև, և հազիվ թե ո՛չ առաջին հերթին, բայրոյթյան գեշեֆտի տաղանդավոր ագիտատորին և պրո- պագանդիստին։ Պետեր Գաստը մեջբերում է 1878 թ-ին վերաբերող Վագների բնութագրական ռեպլիկը. «Ախ, գիտե՞ք, Նիցշեին կարդում են սոսկ այն չափով, ինչով նա մե՛ր կողմն է բռնում»<ref>«Մարդկային, չափազանց մարդկային»-ի 1-ին հատորի առաջաբանում (Nietzsche,. Werke. 1. Abt. Bd. 3. Lejpzig, 1894, S v1).</ref>։ Բավական է նշել, որ արդեն «Անժամանակյա դիտարկումներ»-ից երկրորդի լույս տեսնելը, որը վագներական կողմի հետ ո՛չ ուղիղ, ո՛չ էլ անուղղակի կապ ուներ, Վագների կողմից ընդունվեց շեշտված սառնությամբ, ինչը ընդգծում էր տիրոջ` ծառայի ինքնագործունեության կապակցությամբ տարակուսանքի պես մի բան։ «Մարդկային, չափազանց մարդկային» գիրքը, որը de facto խզումն էր նշանավորում, հետաքրքիր է, ի միջի այլոց, իբրև արժեքների առաջին վերարժեքավորումը։ Վագներն այստեղ արդեն միայն առիթ էր ինքն իր հետ խզման, այն  «հ ի ս ո ւ ն  ա շ խ ա ր հ ն ե ր ի»,  որոնք ամբողջությամբ անհարմար վիճակի մեջ ընկան հարաբերությունների տարրական հոգեբանության հետ հենց առաջին բախումից։ («Ինձ չէր բավականացնում մարդկային իմացությունը»,- կասի նա հետագայում) (KSA 11, 687)։ Հարկավոր էր վերջ տալ իր մեջ ռոմանտիկային - ի դեպ, անհույս մի խնդիր, որը հենց իր անհուսությամբ ամենախորաթափանց արձակի նման քանակություն սադրեց։ Ստիպված ես - քանի որ այդ մասին արդեն խոսք եղավ - քեզ Դոն-Կիխոտ երևակայել, ով անսովոր սրությամբ մերկացնում է ամենայն դոնկիխոտություն կամ էլ արդեն հիմնովին կործանում է,- Դոն-Կիխոտ, ով, չդադարելով ինքը լինելուց (քանզի ինքը լինելուց դադարելը նրա ուժերից վեր է), դառնում է մարտնչող... պոզիտիվիստ։ Մեկից ասենք` անհնարին հետաթռիչք, բայց այսպես թե այնպես նիցշեական մտքի ողջ  «երկրորդ շրջանի» համար կասկած չհարուցող - «Մարդկային, չափազանց մարդկային»-ից մինչև (ներառյալ) «Զվարթ գիտությունը»-ի առաջին չորս գրքերը։ Մի անգամ էլ` խզումը Վագների հետ («Քանզի ես Ռիխարդ Վագներից բացի ուրիշ ոչ ոք չունեի») (KSA 6, 431) բացեց բացարձակ մենության հեռանկարը։ Խնդիրը պարզ էր - բարոյականության և նախկին պատմության դեմ մեծ արշավանք։ Բայց պարզ էր երևում նաև այլ մի բան. նման մի խնդիր այլոց հիացմունքից շնչահեղձ լինող փխրուն ռոմանտիկի ուսերի բանը չէր կարող լինել, այլ Կեսարի և Նապեոլեոնի կարգի մեծ հանցագործի։ Իրավիճակը ասես թե տառացիորեն արտագրված լինի Դոստոևսկու էջերից (ի դեպ, իմացված և սիրված. «Նա պատկանում է իմ կյանքի ամենաերջանիկ դեպքերին») (KSA 6, 147)։ Նաև սույն գերմանացի Ռասկոլնիկովը արժանացավ Նապոլեոնին նայելով սեփական կյանքի ռեբուսը լուծելուն`  «դ ո ղ ա ց ո ղ  ա ր ա ր ա՞ ծ»,  թե՞  «գ ե ր մ ա ր դ»։  Հակադրություն, վճռականորեն նշված բոլոր վկաների կողմից,- անհամապատասխանություն  պ ա տ կ ե ր ի  և  ի ր ա կ ա ն ո ւ թ յ ա ն  միջև։ Բարոն ֆոն Զայդլից. «Ես ոչ մի - ո՛չ մի - առավել ազնվական մարդ չեմ իմացել, քան նա էր։ Նա կարող էր անողոք լինել միայն գաղափարների հան- դեպ, ո՛չ մարդկանց` գաղափարակիրների»<ref>E. Foerster-Nietzsche, Op. cit. 2. Abt. Bd, 2. S. 832.</ref>։ Է. Ֆյորստեր-Նիցշեի գրած կենսագրությունում պահպանվել է իր երիտասարդ բարեկամի հասցեին Վագների տգեղ արարքի մի միջադեպ։ «Իսկ ի՞նչ ասաց իմ եղբայրը,- հարցրի ես վախվորած։- Նա ոչ մի բառ չասաց,- պատասխանեց Վագները,- նա կարմրեց և զարմացած ինձ նայեց համեստ արժանապատվությամբ։ Ես հիմա հարյուր հազար մարկ կտայի` որպեսզի կարողանայի ինձ պահել այնպես, ինչպես այդ Նիցշեն»<ref>Ibid, 1 Abt. Bd. 2. S. 180.</ref>։ Ահա ընկերների բառերով վերականգնված ընդհանրացված դիմանկարը. «Նա հանգիստ խոսելու սովորություն ուներ, զգուշավոր, մտազբաղ քայլվածք, խաղաղ դիմագծեր և ներս ուղղված, դեպի խորքը` ասես հեռու նայող աչքեր։ Նրան հեշտ էր չնկատելը, այնքան որ քիչ էր աչքի ընկնողը նրա արտաքինում։ Սովորական կյան- քում նա առանձնանում էր մեծ հարգալիցությամբ, գրեթե կանացի փափկությամբ, բնավորության մշտական հավասարակշռվածությամբ։ Հարաբերվելիս նրան դուր էին գալիս նրբընտիր շարժուձևերը, և առաջին հանդիպման ժամանակ նա զարմացնում էր իր փոքր-ինչ շինծու հանդիսավորությամբ»<ref> </ref>։

Սուրբ - il Santo - նա այսպիսին էր թվում անգամ պատահական ուղեկից ծանոթներին և հասարակ մարդկանց<ref>А. Риль, Фридрих Ницше как художник и мыслитель. СПБ, 1898. С 168.</ref>։ Կասկած չի կարող լինել. դժվար է երևակայել մի դեպք, որը մեծավ աստիճանով խորթ և հակացուցված լիներ  «ծ ի ծ ա ղ ո ղ  ա ռ յ ո ւ ծ ն ե ր ի»  (Զրադաշտ) ցեղին։ Ի վերջո, իսկ ի՞նչ բան է նիցշեական պոզիտիվիզմը նրա հետագա եզրահանգումների և ձևափոխությունների ողջ կազմով, եթե ոչ ռոմանտիկի զտագույն նախապաշարմունք, ով իրոք փչանալու երեխայական հույսով  իր վրա է ուղղում ակնհայտ փչացո՜ւմը։ Ավանդական բարոյականության ամենահամեղ հմտությունների և ինքնաակնհայտությունների շառավիղ, ասես ուղիղ Ադալբերտ Շտիֆտերի էջերից իջած («Աստված իմ, Նիցշե,- բացականչում է մի անգամ Էրվին Ռոդեն` Շտիֆտերի համատեղ ընթերցման ժամանակ,- ի՜նչ նման են քեզ այս պատանիները։ Նրանք քեզնից ոչնչով չեն տարբերվում. նրանց միայն հանճարեղությո՜ւնն է պակասում»։ «Մեղավոր եմ,- ժպտալով պատասխանեց Նիցշեն,- այդ ջահելներին պակասում են նաև գլխացավե՜րը»)<ref>K. Heckel, Nietzsche. Sein Leben und seine Lehre. Leipzig, 1922. S. 168. </ref>` նա պետք է այդ բարոյականության հետ երկար և ուժասպառիչ պայքարի մեջ մտներ` ամեն անգամ նրան հաղթելով ոճի հրաշքներով և ամեն անգամ նրան պարտվելով կյանքի  «ը ն դ լ ա յ ն վ ո ղ  ա ն ա պ ա տ ո վ»  (Die Wueste wachst։ weh dem, der Wueste birgr! - «Անապատն ընդլայնվում է։ Եղո՜ւկ նրան, ով իր մեջ անապատ է կրում»)։ Հարկավոր էր շուտափույթ ուժեղացնել հաղթահարման, ձևացման, դիմակի տեխնիկան։ Արդեն գրված «Ողբերգության ծնունդը»-ի և դեռևս չգրված «Մարդկային, չափազաց մարդկային»-ի միջև ճգնաժամային ժամանակահատվածը լցնող այլընտրանքը ճնշում էր տանջալից անորոշությամբ. կամ բացել բոլոր խաղաթղթերը և բաց խաղալ - այո՛, ես ըմբռնել եմ բարոյականության էությունը. այն ամբողջովին հանգչում է ստի վրա, քանզի նրա հիմքում ընկած է ինչ ասես, բացի բուն բարոյականից` փառասիրություն, հպարտություն, վրեժ, ռևանշի ծարավ, հոտային զգացմունքի ressentiment,- բայց նրա մասին ինձնով մի դատեք, քանզի ես` Ֆրիդրիխ Նիցշես, մեծագույն բացառություն եմ, որը ոչ մի կերպ չի հաստատում կանոնները,- «Մեռյալների գիրքը»-ի բառերով` ես մարդկանց դիտավորյալ չարիք չեմ պատճառել... ես սուտ չեմ ասել ճշմարտության դատաստանի առջև...ես չեմ սպանել... ես չեմ խաբել... ես չեմ վիրավորել աստվածների պատկերները... ես չեմ շնացել... ես կաթը չեմ խլել մանուկների բերաններից... ես բներից չեմ հանել սրբազան թռչուններին... ես մաքո՜ւր եմ, ես մաքո՜ւր եմ, ես մաքո՜ւր եմ - և դրա համար խնդրում եմ հավատալ ինձ և... քաջարի բազելյան պրոֆեսոր մնալու հնարավորություն տալ. հունաց լեզու և գրականություն դասավանդել և, միաժամանակ, քարոզել  «գ ե ր մ ա ր դ ո ւ ն»  և  «հ ա վ ե ր ժ ա կ ա ն  վ ե ր ա դ ա ր ձ ը» - այո, բացել բոլոր խաղաթղթերը և (հասկանալի է, եվրոպական ռեժիսուրայի շրջանակներում) հրապարակի դիմաց ծնկի եկած և  «բ ե ր կ ր ա ն ք ո վ  ո ւ  ե ր ջ ա ն կ ո ւ թ յ ա մ բ» հողը համբուրած Ռասկոլնիկովի նզովյալ ժեստի ինչ-որ նմանություն անել... Ամենաանհեթեթ մի «կամ»։ Որ, ի դեպ, այն այսպես թե այնպես պատկերանում էր Նիցշեի գիտակցությանը, այդ մասին վկայում են բազմաթիվ ուղղակի և անուղղակի ակնարկները. «Ես-ի բարոյականության շուրջ։- Հասկացման հասնելու դժվարությունը... Յուրաքանչյուր արարք հակառակ է մեկնաբանվում։ Մշտապես խաչ չբարձրացվելու համար հարկավոր է զինվել դիմակներով» (KSA 10, 13)։- «Դա գարնանն էր, և բոլոր ծառերը արդեն լցվել էին ավիշով։ Գնալով անտառով և լիքը ամենաերեխայական մտքերով` ես ծառից մեքենայաբար ինձ համար մի սուլիչ կտրեցի։ Բայց այն է` պիտի շուրթերիս տանեի և սուլեի` իսկույն դեմս հայտվեց աստվածը, վաղուց արդեն ինձ ծանոթ, և ասաց. «Դե, առնետորս, այդ ինչո՞վ ես զբաղված այստեղ։ Դու, թերահավատ ճիզվիտ ու երաժիշտ,- գրեթե գերմանացի՜»։ (Ես զարմանք կտրեցի, որ աստծո խելքին փչեց ինձ նման կերպով սիրաշահել, և իմ մեջ որոշեցի նրա հետ զգաստ լինել)։ «Ես ամեն ինչ արեցի, որ հիմարացնեմ նրանց, նրանց թույլ տվեցի քրտնել անկողնում, ստիպեցի խմորագնդիկներ խժռել, ապսպրեցի խմել միչև ուշաթափվելը, նրանց տներում վեր ընկնող և գիտնականներ սարքեցի, նրանց խղճուկ զգացմունքներ ներշնչեցի լակեյական հոգու...»։- «Իմ կարծիքով` դու ավելի նողկալի մի բան հնարեցիր,- մեջ ընկա ես։- Չլինի՞ թե դու ուզում ես կործանե՜լ մարդուն»։ «Միգուցե,- պատասխանեց աստվածը։- Բայց այնպես, որ նա ըստ այդմ իր համար ինչ-որ բա՛ն շահի»։- «Իսկ ի՞նչ»,- հետաքրքրությամբ հարցրի ես։- «Իսկ  ո՞ ւ մ,- դու այսպե՛ս պետք է հարցնեիր» - այսպես ասաց Դիոնիսոսը և իրեն հատուկ գայթակղիչ ոճով սուզվեց լռության մեջ։ Տեսնեի՜ք դուք նրան այդ պահին։- Դա գարնանն էր, և բոլոր ծառերը արդեն լցվել էին ավիշով (KSA 11, 482 f)։

Մնում էր երկրորդ  «կ ա մ»-ը,  ըստ որում ավելի հակասական, անգամ անհեթեթ բան չէր էլ կարելի մտածել. ներկայացնել կենսականության առավելագույնը` անձնական կյանքի` մա- զից կախված նվազագույնի պայմաններում։ Այդ կիսակենդան և միայնակ տառապյալը, ով անդադրում ֆիզիկական ցավը ընկալում էր իբրև ինքնազգացողության գրեթե սովորական կանոն, այնուամենայնիվ, վիթխարի հարցական նշանի պես կարկառվեց իր ուսմունքի ողջ փողհարող բացականչականության վրա` ենթադրելով, ըստ երևույթին, որ իրեն կհաջողվի  «մ ե ն ո ւ թ յ ա ն  յ ո թ ը  կ ա շ վ ի»  տակ թաքցնել իրեն վարկաբեկող տառապյալի դեմքը։ Ամենամոտիկ դիմակը - «պ ո զ ի տ ի վ ի ս տ ը» - հարատև դուրս չեկավ։ Հարկավոր էր, կոպիտ ասած, կոշտուկներ վաստակել առաջիկա մեծ աշխատանքի համար - ինքնակարծրացման ինչ-որ հատուկ կուրս անցնել  կամ  ողջ ռոմանտիկականորեն սրտաճմլիկի և խոցելիի մասով զինվորական ծառայությունն ավարտել։ Արդեն «Էքերմանը» (ի դեպ, ամենասիրած գիրքը) «Ողբերգության ծնունդը»-ի հեղինակին այդ հաշվով պիտի որ աներկիմաստ հանձնարարականներ տված լիներ։ «Այն անսովորը, որը ստեղծում են նշանավոր տաղանդները,- ասաց Գյեթեն,- միանգամայն փխրուն կազմվածք է ենթադրում, որը նրանց թույլ է տալիս հազվագյուտ   զգացմունքներ ապրել և երկնային ձայներ լսել։ Նման կազմվածքը, բախման մեջ մտնելով աշխարհի և տարերքների հետ, դյուրախոցելի է դուրս գալիս, և նա, ով Վոլտերի նման իր մեջ մեծ զգայունությունը չի համադրում անսովոր տոկունության հետ, դատապարտված է երկարատև հիվանդության» (1829 թ.-ի դեկտեմբերի 20)<ref>E. Foerster-Nietzsche, Op. cit. 2. Abt. Bd, 2. S. 900.</ref>։ Հանձնարարական, որ կետին էր դիպչում. «Մարդկային, չափազանց մարդկային» գիրքը լույս տեսավ «Վոլտերի հիշատակին» գրգռիչ ընծայականով։ «Գիրք ազատ մտքերի համար» - ըստ էության նոր և միանգամայն տարանցիկ ընկերախմբի ձեռքբերում. Շոպենհաուերի և Վագների փոխարեն - Լառոշֆուկո, Լաբրյուեր, Ֆոնտենել, Վոլտեր, Շամֆոր, ամենայն ռոմանտիկայի, հերոսականության, բարոյական բարեհոգության մասով փորձառու կեղտաբիծ հանողներ։ Երբ դասը յուրացված կլինի և կպարզվի, որ աշակերտի ասույթային տեխնիկան ոչ թե չի զիջում, այլ նաև բացահայտորեն գերազանցում է նմուշները, մենտալականության այս տեսակը մի կողմ կնետվի, ինչպես քամված լիմոն։- Արդեն «Զվարթ գիտությունը»-ի չորրորդ գրքից - Sanctus Januarius - կսկսի ավելի ու ավելի պարզորոշ հնչել նոր ելևէջումը` ինչ-որ անլուր տոնայնությամբ («որի մասին Հանս ֆոն Բյուլլովն ասաց, որ նման ոչ մի բան նա դեռևս չի տեսել նոտաների թղթի վրա, որ դա ասես թե բռնություն լինի Եվտերպեի վրա») (KSA 286 f)։ Համենայն դեպս, կեղտաբծերի հեռացման և ինքնամաքրման, ու- րեմն` ինքնաընդլայնման և ինքնախորացման էֆեկտը դեռևս ոչ վաղուցվա վագներականին և Ադալբերտ Շտիֆտերի թունդ երկրպագուին թույլ կտա իր մասին ասել. «Այժմ ես, հավանականության մեծ մասով,  Ե վ ր ո պ ա յ ի  ա մ ե ն ա ա ն կ ա խ  մ ա ր դ ն  ե մ» (1884 թ.-ի ապրիլի 30-ին Ֆ. Օվերբեկին հղած նամակից) (Br. 6, 499)։ Կամ էլ` «Իմ մեջ այսօր Եվրոպայում ողջ բարոյական դատողության և աշխատանքի սայրն է»։ Եվ արդեն գալիք  «Պ ր ա դ ո յ ի  տոնայնության» ոճով. «Բոլոր ապրած և ապրող եվրոպացիներից,- Պլատոն, Վոլտեր, Գյոթե,- ես տիրապետում եմ   ա մ ե ն ա լ ա յ ն  ը ն դ գ ր կ մ ա ն  հոգուն։  Դա կախված է հանգամանքներից, որոնք կապված են ո՛չ այնքան ինձ հետ, որքան «իրերի էության»,- ես կարող էի Եվրոպայի  Բ ո ւ դ դ ա ն  դառնալ, ինչը, ինչ խոսք, հնդկականի հակադրությունը կլիներ» (KSA 10, 109)։ Այն ընթերցողին, ով դաստիարակված է ահատականի մասշտաբի միջակ պատկերացումներով և չափազանց է գերագնահատում համեստության կոսմետիկական սեմանտիկան, այս հայտարարությունները, հարկավ, կշփոթեցնեն։ Բայց երբ խոսքը հազարամյա արժեքներին հայտարարված պատերազմի և բոլոր արժեքների վերարժեքավորման մասին է, ավելի քան տարօրինակ կլիներ, եթե այդ վերարժեքավորման subjectum agens-ը ներկայանար իբրև համեստ  «բ ա ն ա ս ե ր»  կամ  «փ ի լ ի ս ո փ ա»։ Նկատենք. Նիցշեի անվան հետ կապված բոլոր թյուր մեկնությունների և թյուրիմացությունների արմատը հենց այստեղ է։ Միջին (ասենք ո՛չ միայն միջին) եվրոպացու գիտակցության մեջ նա մինչև օրս էլ մնում է իբրև մոտավորապես մի տեսակ բարոյական խրտվիլակ, որից կարելի է միայն հեռու պահել պատանի հոգիները. անշո՛ւշտ, երբ նրա վերջին (սկսած «Զրադաշտից») երկերի հազիվ թե ոչ ամեն մի էջին կարելի է այնպիսի մի բան հայտնաբերել, ինչից մազերդ բիզ-բիզ են կանգնում։ Ուղիղ ասենք. նրա ժառանգության ոչ միայն չարամիտ փոփոխությունները - դրանց մասին ներքևում - օժանդակեցին դրան, այլև նա ինքը, լեզվի անհամեմատելի արտիստը, ով  «Ա ս տ ծ ո  ս ի ր տ ը  պ ա տ ա ռ - պ ա տ ա ռ  ա ն ո ղ»  բառեր էր գտնում և - ամենանենգ պարադո՛քսը  - գրեթե երբեք բառեր չգտավ, որոնք կարողանային մեկընդմիշտ դեմն առնել իր բարի անվան և իր ուսմունքի խորագույն մտադրությունների առնչությամբ գալիք թյուր մեկնությունների հեղեղի։ Հարկավոր եղավ - մի անգամ և մեկընդմիշտ - եվրոպական բարոյականության երկու և կես հազարամյակներին վերաբերվել իբրև զուտ անձնական խնդրի, ասել է թե` դրանք ընկալել այնպիսի կրքով և շահագրգռվածությամբ, ինչը կարող լիներ մրցակցել էրոտիկական անբուժելիության ամենավառ օրինակների հետ (իզուր չէ «Արշալույս»-ի էջերում հանդես գալիս  «Ճ ա ն ա չ ո ղ ո ւ թ յ ա ն  Դ ո ն  Ժ ո ւ ա ն»  վտանգավորագույն պատկերը), հարկավոր եղավ բոլոր իմաստներով հրաժարվել անձնական կյանքից և դառնալ հոգևոր պատմության մշտական հաճախորդ, պլատոնյան  «խ ե լ ո ք  տ ե ղ ի»  ոմն մշտական բնակիչ, հարկավոր եղավ, այդպիսով, շուռ տալ կյանքի նորմը և  տ ա ր ի ն ե ր ո վ  թափանց ապրել նրա մեջ, ինչի մեջ ըստ պրոֆեսիոնալ սովորության ապրում են հաշվված ժամեր,- ուրեմն ողջ եվրոպական պատմությունը նույնացնել անձնական կենսագրության հետ, որպեսզի մնացյալ ամեն ինչ կատարվի արդեն ինքն իրեն։ Այդ մնացյալի համար նա զարմանալիորեն պարզ և աներկբա ձևակերպում գտավ. «Ես իմ մեջ եմ ներառել Եվրոպայի ոգին - այժմ ես ուզում եմ հակահարված հասցնել» (KSA 9, 399)։ Զուր կլիներ Նիցշեի փիլիսոփայությունը վերաշարադրել ստանդարտ մաներայով. վերակերտել այն ամենը, ինչը նման դեպքերում կոչվում է մեթոդ։- Նիցշեի մեթոդը համանշանակ է բառի տառացի հունական սեմանտիկային (մեթոդը ճանապարհն է) և, ուրեմն, Նիցշեի հենց կյանքին<ref>Նիցշեի ուշ ասույթային գործիքավորմամբ այս միտքը հետևյալ կերպ է հնչում. «Կյանքի ռազմական դպրոցից: Ինչը ինձ չի սպանում` ինձ ավելի ուժեղ է դարձնում» (KSA 6, 60):</ref>։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ստիպված ես - անխուսափելի կորուստները հաշվի առած - վերականգնել գործի  «օ բ յ ե կ տ ի վ»  կողմը (Շումանի «Ֆանտաստիկական պիեսներ»-ը վերապատմելուն համարժեք հղացում), ապա ընդհանուր սխեման մոտավորապես այսպիսի տեսք կունենա։ Մարդու հոգևոր չափահասության ազդանշանը տրվում է նրա Ես-ի բուն էպիկետրոնում ինչ-որ ճգնաժամային ապրումով։ Նա գիտակցում է, որ իր ողջ ձևավորումը ցայժմ ընթացել է ասես առանց իր անձնական տեղյակության և մասնակցության։ Վաղ տարիներից հանձնված հմտությունների, նորմերի և արժեքների հզոր ավանդական ապարատին (դաստիարակություն, կրթություն, բարոյականություն, կրոն, գիտություն)` նա ինչ-որ պահից այդ խնամակալությունը սկսում է զգալ իբրև բեռ և անձնական անազատություն, մինչև որ վերջապես համակվի դիմակայության վճռական տոնայնությամբ։ Նրա լայտմոտիվը այսուհետև - պինդարոսյան  «դ ա ր ձ ի ր  ն ա,  ո վ  կ ա ս»-ն  է։ Անձնական կամքի (և, ուրեմն, ներքին ազատության) արթնացումը նրանում ուղեկցվում է ողջ համապարտադիրին և համանշանակալիցին և արդեն այդքանով ոչ-ան- հատականին «ոչ» ասելու աճող կարողությամբ (Մաքս Շելլերի Neinsagenkoenner-ը)։ Ըստ էության խոսքը կոպեռնիկոսյան հարացույցի ինչ-որ նմանաբանության մասին է. Ես-ը, որը նախկինում պտտվում էր արժեքների (բարոյական, կրոնական, գիտական և էլ որը ուզում ես) օբյեկտիվ աշխարհի շուրջը, այսուհետ հրաժարվում է այդ կենտրոնի շրջագիծը լինելուց և ինքն է ուզում կենտրոն դառնալ, ինչը ինքն անձամբ է սահմանում իր համար չափը և սեփական արժեքային գալակտիկայի որակը։ Նիցշեի երևույթի անհավանականությունն այն է, որ նա այսպես թե այնպես այդ խնդրով համակված եվրոպացիներից (վերածննդյան  «վ ի ր տ ո ւ ո զ ի»  տիպը, Պիետրո Արետինոյի ձևակերպմամբ` per la grazia di Dio uomo libero-ն, մերձակա նախորդներից` Մաքս Շտիրները) հազիվ թե ոչ առաջինը դա հասցրեց աներևակայելիորեն արմատական խորությունների և հետևանքների, ընդհուպ - տառացի իմաստով - խելագարության, ինչն էլ դարձավ այդ մտքի ճշմարտության սարսափեցնող չափանիշը.  «ա ռ յ ո ւ ծ ը»,  որն իր համար երրորդ և վերջնական,  «մ ա ն կ ա ն»  կերպարանափոխությունը վաստակելու հույսով կատաղի պատառ-պատառ էր արել և ոտքի տակ էր առել ամենայն համապարտադրականություն (ավանդականորեն հասկացված  «Ա ս տ ծ ո ւ ց»  մինչև, ասենք, Հերբերտ Սպենսերի երկերը), պարզապես ընկավ մանկության մեջ, ինչը նշանակում էր. ես ինձ համար նոր ուղեծրային աշխարհներ ո՛չ միայն չստեղծեցի, այլև պոկվեցի նախորդ ուղեծրից։ Մի անգամ էլ. խնդրի մեջ սուզվելու աստիճանը գերազանցեց անձնական դիմացկունության չափը։ Նիցշեական  «հ ա կ ա հ ա ր վ ա ծ ի»  առանձնահատկությունը ձևավորվեց զինվորական գործողությունների թատրոնի գրեթե բացառիկ ներունակությամբ. «Ով հարձակվում է իր ժամանակի վրա,- թռցրել է նա մի անգամ,- նա կարող է հարձակվել միայն իր վրա»<ref>«Ես իմ գրքերը միշտ գրել եմ ողջ մարմնով և կյանքով. ինձ անհայտ է, թե ինչ բան են զուտ հոգևոր խնդիրները» (KSA 9, 170):</ref> (KSA 8, 500)։ Ավանդական արժեքների կործանումը - և այստեղ է մեզ տրված, թերևս, համարժեք ընթերցման առաջին բանալին - շրջվեց համակ ինքնակործանման։ Փորձարարություն, ինչի անպայմանական պայմաններին էր պատկանում ինքնանույնականացման գործոնը։ Կոպիտ և ասես հենց լեզվի թելադրանքով ասած`  ն ա  ն ա  է ր,  ո վ  էր - պատանեկան Սոկրատեսից<ref>Ռուդոլֆ Շտայները «Ֆրիդրիխ Նիցշեի անձը և հոգեախտաբանությունը» հոդվածում այդ առանձնահատկությունը բացատրում է ինքնագիտակցության երկփեղկմամբ. «Նա իր դատողություններով գրեթե երբեք չի հասնում իրական հակառակորդին: Սկզբում նա ամենաարտառոց կերպով իր համար հարձակման ցանկալի մի առարկա է հորինում և ապա սկսում է պայքարել իրականությունից հեռու կանգնած մի քիմեռի հետ: Սա կարելի է հասկանալ, եթե նկատի ունենանք, որ նա ինչ-որ արտաքին թշնամու դեմ ըստ էության երբեք չի պայքարում, այլ մշտապես ինքն իր դեմ» (R. Steiner, Friedrich Nietzsche. Ein Kaempfer gegen seine Zeit. Dornach, 1977. S. 162).</ref><ref>1875 թ-ի նշումը. «Սոկրատեսը, ես պետք է սա խոստովանեմ, այքան մոտ է ինձ, որ ես գրեթե միշտ պայքարում եմ նրա դեմ» (KSA 8, 97):</ref> մինչև մեզ ծանոթ  «Ա ս տ վ ա ծ»,  ով զոհել էր  «պ ր ո ֆ ե ս ո ւ ր ա ն»։ Հարկ կա նորից ու նորից ընդգծել այս հանգամանքը` գռեհիկ կեղծ-Նիցշեից` իբրև բոլոր երկրների կեղծ-բարեպաշտների թխած ինտելեկտուալ հրեշից մեկընդմիշտ ազատվելու համար։ Ասում են. Նիցշեն - «խ փ ի’ ր  թ ո ւ յ լ ի ն»  է և, ուրեմն, քը՛ս-քը՛ս նրան։ Հնչում է իբրև անկարգություն գցող անձանց դուրս շպրտող դռնապանին տրված ցուցում` բնական և գործի էությունը արմատապես փոխող հարցը պահած. այդ ի՞նչ  թ ո ւ յ լ ի  մասին է այստեղ խոսքը։ Ահա մեկը - սևով սպիտակի վրա - բազում վճռորոշ տեղերից. «Չարից և բարուց անդին»-ի  225 ասույթը. «Տառապանքի բուծանումը,  մ ե ծ  տառապանքի - չգիտե՞ք, որ միայն  ա յ ս  բուծանումն է մինչև օրս մարդու բոլոր բարձունքները արարել։ Դժբախտության մեջ հոգու այս լարումը, որը հոգուն ուժ է ներարկում, մեծ կործանմանն ի տես նրա սարսուռը, դժբախտությունը տանելու, տոկալու, մեկնելու, օգտագործելու նրա հնարագիտությունն ու քաջությունը և` ինչ միայն նրան երբևէ ընծայվել է նրանից, ինչը խորն է, գաղտնի, դիմակ, միտք, խորամանկություն, մեծություն,- մի՞թե այդ նրան տառապանքի ներքո, մեծ տառապանքի բուծանման ներքո չի ընծայվել։ Մարդու մեջ  ա ր ա ր ի չ ն  ո ւ  ա ր ա ր ա ր ծ ը  միացած են. մարդու մեջ նյութ, բեկոր, լիություն, կավ, կեղտ, անմտություն, քաոս է. բայց մարդու մեջ նաև արարիչ, կերտող, մուրճի պնդություն, աստվածային հանդիսատես և յոթներորդ օր է.- հասկանո՞ւմ եք դուք այս հակադրությունը։ Եվ որ ձեր կարեկցանքը վերաբերում է «մարդու մեջ արարածին», նրան, ինչը պետք է ձևի գա, ջարդվի, կռվի-կոփվի, ճեղքվի, թրծվի, շիկացվի, զտվի,- նրա՛ն, ինչը անհրաժեշտաբար պետք է  տ ա ռ ա պ ի  և  պ ի տ ի՛  տառապի։ Իսկ  մ ե ր  կարեկցանքը - մի՞թե դուք չեք հասկանում, թե ում է վերաբերում մեր  շ ր ջ վ ա ծ  կարեկցանքը, երբ այն պաշտպանվում է ձեր կարեկցանքից, իբրև վատթարագույն քնքշացումից և թուլացումից»։- Ծայրահեղ դեպքում հիշենք, որ Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայությունը - մարդու մեջ նրանում  «գ ե ր մ ա ր դ»  կոչեցյալ  «ա ր ա ր չ ի»  ինքնարարման համար  «ա ր ա ր ա ծ ի»  ինքնակործանման եզակի և ողջ կյանքով իրագործված փորձարարություն է։ Հարկավոր եղավ դուրս պրծնել ծանրագույն ներհակությունից` բարոյականություն  կ ա մ  ազատություն, ենթադրելով, որ ավանդական բարոյականությունը, ինչը դրսից մարդուն արգելքների և դեկրետների ամբողջ մի համակարգ է ցուցում տալիս, կարողանա հենվել միայն անազատության կանխավարկածին։ Ընտրությունն արվեց հանուն ազատության - այսպես ասենք. բարոյականությունի՛ց ազատության, բայց նաև ազատության  հ ա ն ո՛ ւ ն  բարոյականության, որտեղ բարոյականությունը ապրվեր ո՛չ թե համանշանակալից հրամայական- ների կարգադրիչ մեթոդներով, այլ իբրև ազատ անհատականության  բ ա ր ո յ ա կ ա ն  ֆ ա ն տ ա զ ի ա։ Այս վերջին քայլը Նիցշեն չարեց, բայց ամեն ինչ, որ նա արեց, արդեն չէր կարող այլ բան լինել, քան այդ քայլի նախապատրաստություն։  «Մ ե ն ք  պ ե տ ք  է  ա զ ա տ վ ե ն ք  բ ա ր ո յ ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն ի ց...» - ահա թե ինչը լսվեց նրա մեջ, և ահա թե ինչը չլսվեց - շարունակությունը`  «ո ր պ ե ս զ ի  կ ա ր ո ղ ա ն ա ն ք  բ ա ր ո յ ա պ ե ս  ա պ ր ե լ»  (KSA 10, 359)։ Բացել ինքդ քեզ - նաև այս միֆը ստուգապես ներկայացրեց ամենայն միֆի կառուցվածքը. ստիպված լինել քայլել  «դ ի ա կ ն ե ր ի»  վրայով։ «Ձեզ բարոյականության կործանիչներ կանվանեն, բայց դուք լոկ ինքներդ ձեզ բացողներ եք» (KSA 10, 212)։ Փորձարարություն - մի անգամ էլ նշենք - աղետայնորեն ձախողված, բայց - որ անհամեմատ ավելի կարևոր է - համենայն դեպս տեղի ունեցած։
</div>

=== ԼԱԲԻՐԻՆԹՈՍ։ ԱՐԻԱԴՆԵ։ ԽԱՉՅԱԼ ===

<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
«Լաբիրինթոսային մարդը երբեք ճշմարտությունը չի փնտրում, այլ մշտապես միայն Արիադնեին,- ինչ էլ որ նա ինքը մեզ այդ մասին ասի» (KSA 10, 125)։ Շատ են վիճել Նիցշեի ոճի, նրա գրության ասույթային գրելաձևի մասին։ Այդ գրելաձևը բացատրել են համակարգային մտածողության նրա անկարողությամբ, անգամ առողջական վիճակով (իբր նա կարողանում էր աշխատել ընդհատումներով, ցավի նոպաների արանքներում)։ Նախընտրելի է առավելությունը տալ այլ - և դրական - բացատրությանը, առավել ևս, որ հենց Նիցշեի ոճի մեջ պետք է, ըստ ամենայն ակնհայտության, թաքնված լինի նրա անսովոր խճճված ճակատագրի գաղտնարանի գաղտնագիրը։ Մարդու հաղթահարումը ամենապարզորոշը դրոշմված է լեզվի հաղթահարման մեջ։ Նիցշեի դեպքը. «ո ճ ը  -  դ ա  գ ե ր մ ա ր դ ն  է»։ Ոչինչ ավելի լավ չի դիմակավորում և միևնույն ժամանակ ոչինչ ավելի չի մատնում այդ  «հ ե տ մ ա հ ո ւ ի ն» (der posthum Mensch), քան նրա գրության տարօրինակությունները և քմահաճությունները։ Ամենից առաջ` ասույթը։ Հանգիստ թողնենք ամենայն համակարգայնություն։ Այս դեպքում նրա մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ասույթը ծնվել է ո՛չ թե պակասից, այլ ավելցուկից։ Նիցշեական փորձի, նիցշեական օպ- տիկայի աննախադեպությունը այդ ժանրով մարմնավորվել է իբրև իր միակ համաչափ արտահայտչաձևով։ Ի՞նչ բան է ասույթը։ Այսպես ասենք. բնավ էլ ո՛չ տրամաբանություն, այլ ավելի շուտ մտքի ինչ-որ պալեօնտոլոգիա, որտեղ բաց արվող մի  «ա տ ա մ ո վ»  ստիպված ես սեփական վախով և ռիսկով վերականգնել անհայտը և, դատելով ըստ ամենայնի, բավականին վտանգավոր ամբողջը - «ծ ա ն ո թ ո ւ թ յ ո ւ ն  հ ա ս տ ա տ ե լ  պ ա ր ո ն  Մ ի ն ո տ ա վ ր ո ս ի  հ ե տ» (KSA 13, 602)։ Կարելի է նաև այսպես ասել. մտքի ինչ-որ անսպասելի բեմականացում` սխոլաստիկական quod libet թեմայով, որ, տրամաբանական նորմերից և արգելքներից վեր, ենթարկվում է ինչ-որ արտառոց պարարվեստի չգրված կանոններին։ Ասույթային միտքը համակարգային մտքին հարաբերվում է այնպես, ինչպես վեկտորային երկրաչափությունը` մետրիկական երկրաչափությանը, ինչպես քոչվորը` նստակյացին, լարախաղացի ցատկը` փողոցային երթևեկության կանոններին, գեղջկական մահակը` զրահավորյալ ասպետին, լաբիրինթոսը` «ելք» մակագրությամբ սլաքին։ Բառերի գրգռիչ նվազագույն` լրջագույնս անհանգստացած   «ա ն ա ր տ ա հ ա յ տ ե լ ի ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ի» առավելագույնի առկայությամբ, մշտապես անսպասելիորեն բացված դուռ և հանկարծակիի բերված հիմնախնդրի աղաղակ, ինչ-որ «զ ո ւ տ  բ ա ն ա կ ա ն ո ւ թ յ ա ն  ք ն ն ա դ ա տ ո ւ թ յ ո ւ ն» (և ընդհանրաես ամենայն «զուտ»-ի)... ոստիկանական վեպի միջոցներով, կարճ` մշտապես և ամենուր հենց այն ասեղի ծակը, որտեղով, ինչպես ասված է, ավելի հեշտ ուղտը կանցնի, քան  «մ ա ս ն ա գ ե տ ն ե ր ի ց»  ոմն,- այս ամենը, ամենայն կասկածից վեր, շարունակական խարդավանքի և սադրանքի իրավիճակ է ստեղծում, ինչ-որ «ridendo dicere severum», որտեղ, աբբա Գալիանիի` ցինիկականի մասով Նիցշեի այդ փորձված խորհրդապահի ձևակերումն օգտագործելով, «ամեն ինչի մասին կարելի է խոսել այն երկրում, որտեղ առանց Բաստիլ ընկնելու ոչինչ չի կարելի խոսել»<ref>21Correspondance inedite de l,abbe Galliani. T. 2. Paris, 1818. P. 302.</ref>։ Ասույթը, այսպես հասկացված, Նիցշեի ո՛չ միայն գրական ժանրն է դուրս գալիս, այլև ասես թե նրա ողջ կյանքի զուգորդը, մի կյանք, որ նաև ինքը - հետմահու - ժառանգության ինչ-որ անավարտ հատվածի տեսք ունի։ Համենայն դեպս, տպավորությունն այնպիսին է, որ այդ կյանքն արդեն իր արտաքին բնութագրումներով կառուցվել է լավ ասույթի նմուշով. Նիցշե-ճգնավոր-թափառական-անհայրենիք-ինկոգնիտո - ի՞նչ է սա, եթե ոչ կենդանի բնագիրը և  «բ ն օ ր ի ն ա կ ը»  իրենից արտանկարված գրքային պատճենների, նրա բոլոր ֆանտազիավոր- ված երկերի ինչ-որ գեներալ-բաս, ըստ էության երաժիշտ, որը պատահականորեն դեմ է առել բառայնությանը և այդպես երբեք էլ չի նկատել իր այդ բախումը, որը գերմանական և համաշխարհային արձակին արտահայտչականության աննախադեպ թրթիռներ նվիրեց։ «Ես պետք է սովորեմ նվագել իմ ոճով, ինչպես ստեղնաշարով, բայց նվագել ոչ թե սերտած պիեսներ, այլ ազատ ֆանտազիաներ, առավելագույնս ազատ և, համենայն դեպս, մշտապես տրամաբանական և հիմնավոր» (1867 թ.-ի արիլի 6-ին Կ. ֆոն Գորսդորֆին հղած նամակից) (Br. 2, 209)<ref>Համապատասխան տեղերի հրաշալի մի հավաքածու է ներկայացնում Է. Բերտրանը. E. Bertran, Nietzsche. Versuch einer Mithologie. 9 Aufl. Bonn, 1985. S. 111-134.</ref>։ Ավելի լավ չես էլ ասի ասույթի մասին։- Առջևում հազարամյակների լաբիրինթոսներով երկար թափառումներն էին, և հանդերձանքը պետք է համապատասխաներ ճանապարհորդության բնույթին։ Տեքստերի դիսկրետությունը և բազմարարությունը նմանակում էր լաբիրինթոսի արտասովոր կոնտրապունկտիստիկան` դուրս գալով ինչ-որ ծռված իմաստային տարածություն` անվերջորեն ճյուղավորվող միջանցքներով և հայելային սենյակներով։ Ասույթը ցանկացած տեսակի ակնթարթային հոսանցումներ և ձևացումներ էր թույլ տալիս` կախված լաբիրինթոսի անկռահելի խարդավանքներից։ Հարկավոր էր կարողանալ ո՛չ միայն արիություն պահպանել, այլև առիթի դեպքում վերամարմնավորվել ում ուզես, ուրեմն` դիմակների մի ողջ ռեկվիզիտ ունենալ ձեռքի տակ, «որպեսզի խղճի ինչ-որ Մինոտավրոսի կողմից պատառ-պատառ չարվես» (KSA 5, 48)։ Այստեղ էլ, թերևս, հարկ լինի փնտրել նիցշեական հակասականության լուծումը - ամենաանթաքույց, ամենաանկաշկանդ և գրգռիչ հակասականության, ինչպիսին միայն իմացել է եվրոպական հոգևորության պատմությունը։ Բոլոր տաքսոնոմիկական սահմանումները, փիլիսոփայական և ընդհանրապես մշակութային կարգի աստիճանների ողջ աղյուսակը այստեղ դուրս է գրված դիմակների թատերական ռեկվիզիտի մեջ։ Լաբիրինթոսային մարդը - համակ քայլող սադրանք և ինքնասադրանք է, ում յուրաքանչյուր երկրորդ քայլը կարող է լեզու ցույց տալ յուրաքանչյուր առաջին քայլին։ Նա մի ակնթարթ անգամ չէր դիմանա, եթե նրան վիճակվեր ինչ-որ մի միակ դիմակով  «ս կ ս ե լ  ա պ ր ե լ»։ Դրա համար էլ նա փոխում է դրանք` դրանցից նախապես առավելագույն օգուտը քամելով։ Դրա համար էլ նա կարող է ակնթարթին հավասար ժամանակահատվածում երկնային ձայներ լսել և սատանայի պես հայհոյել,- ձեռ առնելով, որ հենց նոր արցունքներ էր հեղում։ Դրա համար էլ նա ստիված է լինում  առիթի դեպքում  «Վ ո լ տ ե ր ո վ»  տալ ու սպանել ինչ-որ  «Լ ե ո պ ա ր դ ի ի»  և  «վ ո լ տ ե ր ա կ ա ն ի»  անուն հանել, ով մի էջ հետո ընդունակ է դառնում այնպիսի անտանելի աղոթային լռության, որ  «վ ո լ տ ե ր ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն ի ց»  հետք անգամ չի մնում<ref>Գիծ, ինչը ժամանակին նկատել է Անդրեյ Բելին. «Նա բազմիցս լծվում է Դարվինին առարկելու գործին և, այնուամենայնիվ, օգտվում է Դարվինից, բայց օգտվում է ասես ճանապարհին պատահականորեն կտրված ճիպոտից, որպեսզի մի հարված հասցնի ոտքի տակ ընկնող սխոլաստիկին. խփի, վռնդի` ըստ այդմ ձեռքերը շփելով: Նրա համար ամեն ինչ միջոց է հարկ եղած տեղում իր նպատակին հասնելու համար. որ այստեղ բոկլներից, միլլեյներից, դարվիններից կաթոլիկական դարան սարքի, այնտեղ բարձրացնի հարգարժան գիտնական ճիզվիտներին» (А. Белый, Арабески. М. 1911. С. 68):</ref>։ Կարճ` այստեղ կարելի է հանդիպել ամենաանսովոր խաչաձեվումների և համակցությունների - իսկական  «տ ր ա ն ս ֆ ի գ ո ւ ր ա ց ի ա ն ե ր ի  ա ր վ ե ս տ», ինչը «Զվարթ գիտությունը»-ի նախաբանում հենց նույնացվում է բուն փիլիսոփայության հետ. ասենք, Հյոլդեռլինով վարակված Գյոթե կամ Ֆրիդրիխ Ալբերտ Լանգե` «Մատերիալիզմի պատմությունը» գրքի հեղինակը` անասելիորեն հարևանած զուտ նովալիսյան ֆանտազիայի զարմանահրաշ պարուրազարդերին։ Միանգամայն ունիկալ անասելիություններ են այս մասով սպասում   «Զվարթ գիտությունը»-ի ընթերցողին, այդ, թերևս, աշխարհում ամենամոցարտյան գրքի` գրված  «գ ա ր ն ա ն ա յ ի ն  ք ա մ ո ւ  լ ե զ վ ո վ», առանց որևէ կասկածի` նաև  «թ ռ չ ն ի  լ ե զ վ ո վ»,- գիրք, որը ամենահազվագյուտ կերպով իր մեջ համատեղում է խորունկ ժողովրդական, տեղ-տեղ անգամ գեղջկական աղը հազիվ որսալի ակնարկների և սյուքի նրբենի delicatezza-ին, ինչպես եթե Կլոդ Լորենի բնանկարների հենց սրնգային ֆոնին բրեյգելյան հարսանիքների պարկապզուկ շվայտի։ Տեսական-ճանաչողական դիսցիպլինի խիստ ավանդություններով դաստիարակված փիլիսոփային ամենագեշ երազում անգամ երազ չէր գա, որ ճանաչողության մեջ կարելի է օգտագործել չարաճճիություններ և ծամածռություններ, ասել է թե` ճանաչել հիմարացնելով և ծամածռվելով, և ըստ որում ճանաչել հիմնախնդիրների հենց այն միկրոֆիզիկան, որը, ինչպես պարզվեց, այլ կերպ չէր ճանաչվի։ Հարկավոր է պատկերացնել ո՛չ ավել, ո՛չ պակաս  մոցարտյան չարաճճուն, թռչնային կավալեր Պապագենոյին («Զվարթ գիտությունը»-ի բեմականացումներում նա հաճախակի խաղարար է), ով հարցազրույցի է քաշվում  «բ ա ր ո յ ա կ ա ն ի»  մասով... Անսովոր է արդեն գրքին կցված նախերգը` «Կատակ, խորամանկություն և վրեժ» - 65 պուճուրիկ արարներով վարպետ զինգշպիլ, դիդակտիկ քմահաճությունների և ձևեր թափող  «մ ո ր ա լ ի տ ե ի»  իսկական գլուխգործոց, որը իրեն` բարոյականությունն ընկղմում է գերմաներենի ուհլենշպիգելյան տարերքի մեջ և ցուցադրում է սկանդալային` այս անգամ  պ ա ր ո դ ի ա յ ի  ծնունդը երաժշտության ոգուց։ Բնութագրական և ավելի քան հոգեբանական զուգահեռ. Մոցարտ, ով Պապագենոյին գրում էր արդեն մահվան մահճում և անգամ այն դնդնում զառանցանքի մեջ։- Իսկ այժմ ահա լսենք, թե ինչես է ծնվել  ա յ ս  Պապագենոն. «Չդադարող ցավ։ Գլխապտույտի` ժամեր տևող նոպաներ, որ ծովային հիվանդություն են հիշեցնում։ Կիսակաթված, որի ժամանակ լեզուս բռնվում է, և բազմազանության համար դաժանագույն նոպաներ` փսխուքով ուղեկցվող (վերջին անգամ այն շարունակվեց երեք օր ու գիշեր, ես մահ էի տենչում») (1880 թ.-ի հունվարին Օտտո Այզերին հղած նամակից, Br. 6, 3)։ Սա արդեն բոլորովին անդրկուլիսյան և չբեմականացվող մի բան է - այսպես փոխհատուցվող  զ վ ա ր թ ն ո ւ թ յ ո ւ ն ը.  գերմարդկայնության  «ա ր հ ե ս տ ա կ ա ն  դ ր ա խ տ ի»  համար դժոխային վճարման ինչ-որ տեսակ - վճար, որը, ի դեպ, ամեն անգամ շրջվում է նոր գրքի անսպասելի սադրանքի. «Առակով ասած` ես վարենիով բանկա եմ ուղարկում, որ պրծնեմ թթու պատմությունից» (KSA 6, 271)։

Լաբիրինթոսային մարդը միշտ որոնում է Արիադնեին։ Նիցշեի փիլիսոփայությունը, ինքնահանգեցված իր նախասկզբնական տրվածություններին, ըստ էության  ո ճ-լեզվի համակենտրոնացված որոնում է,- ոճ, որը կպատասխաներ անձնական կերպարանափոխությունների և հաղթահարումների օնտոլոգի ային։ Այնտեղ, որտեղ իբրև ամենաառաջին և վերջին տրվածություն հանդես է գալիս խորունկ  ա ն ա ն ո ւ ն  տառապանքը, մի տառապանք, որը շրջվում է լաբիրինթոսի,- միակ և ինչ-որ փոխհատուցման վրա հազիվ թե արդեն ոչ բնազդային խաղադրույքը մնում է  մ ե ծ  ո ճ ը  կամ ինքնանմանեցման ծեսը «այն հնդկացուն, ով, որքան էլ որ դաժանաբար խոշտանգած լինեն նրան, իր խոշտանգչի հարաբերությամբ իրեն վարձատրում է իր լեզվի չարությամբ» (KSA 3, 350)։ Իբրև լաբիրինթոսի vedemecum, ոճն էլ հենց Ա ր ի ա դ ն ե ն  է -  նիցշեական միֆոլոգիայի առավել առեղծվածային և անձնական խորհրդանիշը («Ինձնից բացի ո՞վ գիտի, թե ի՜նչ է Արիադնեն...») (KSA 6, 348), առավել, ավելացնենք, հակասական, անհուսալի և անհեթեթորեն-գրավիչ խորհրդանիշը («Իմ ծերուկ ուսուցիչ Ռիչլը անգամ պնդում էր, որ իմ բանասիրական հետազոտու- թյունները ես հղանում եմ իբրև փարիզյան romancier - անհեթեթորեն գրավիչ» KSA 6, 301)։ Իրավիճակը իրոք վերարտադրում է նովելիստիկայի ժանրի դասական ինտրիգները. մտա- ծենք այն մասին, որ այդ լաբիրինթոսի ամենաանմեղ և անվնաս գործող անձը դառնալը վիճակվեց... Մինոտավրոսին, ով էլ այստեղ ընդհանուր առմամբ խաղում է կարծեցյալ խրտվիլակի դերը, որը նշանակված է հերոսի ուշադրությունը իրական վտան- գից շեղելու համար։ Ո՞ւր է հրապուրում Արիադնեն իր Թեսևսին («կ ո տ ո շ ա վ ո ր ի ն», ով ստիպված է նրան կիսել հենց իր` Դիոնիսոսի հետ»)։ Եթե նա նրան անգամ դուրս է բերում մի լաբիրինթոսից, ապա ոչ այլ կերպ, քան մի ուրիշը տանելով,- ավելի խճճված մի լաբիրինթոս։ «Թեսևսը անհեթեթ է դառնում,- ասաց Արիադնեն,- Թեսևսը առաքինի՜ է դառնում»... «Արիադնե,- ասաց Դիոնիսոսը,- դու լաբիրինթոս ես։ Թեսևսը մոլորվել է քո մեջ, նա այլևս ոչ մի թել չունի։ Այժմ նրա ինչի՞ն է պետք,  որ Մինոտավրոսը նրան չխժռի։ Այն, ինչը խժռում է նրան, Մինոտավրոսից վատ է»։ «Դու շողոքորթում ես ինձ,- ասաց Արիադնեն,- բայց, եթե ես սիրում եմ, ես չեմ ուզում տառապել։- Ինձ ձանձրացրել է իմ տառապանքը. իմ մեջ բոլոր հե- րոսների կործանումն է։ Դա էլ իմ վերջին սերն է Թեսևսի հանդեպ. ես կոչնչացնեմ նրան» (KSA 12, 402)։ Նիցշեի ոճական բազմակիությունը, ինչի օգնությամբ նա հաշվարկ էր արել     «կ ո տ ո շ ա վ ո ր  խ ն դ ի ր ն ե ր ի» լաբիրինթոսում իրեն զգալ ինչպես տանը և Ես-ը անջրպետել կպչուն հպումներից, ոճերի կամ դիմակների (բուն իմաստով «գործող անձանց») իսկական դիմակահանդես դուրս եկավ, որը հետզհետե դուրս մղեց Ես-ը և սպառնաց ռեժիսուրայի վիժեցմամբ. «Խնդիրը.    տ ե ս ն ե լ  ի ր ե ր ը,  ի ն չ պ ե ս  ո ր  ն ր ա ն ք  կ ա ն։ Միջոցը. նրանց վրա նայել հարյուրավոր աչքերով,  բ ա զ մ ա թ ի վ  դեմքերից» (KSA 9, 466)։ Բազմադիմությունը, ինչը նմանակում էր լաբիրինթոսը` այն այդ կերպ հաղթահարելու հույսով, իրականում միայն  կ ր կ ն ա պ ա տ կ ե ց  լաբիրինթոսը` կրկնակի խճճելով Ես-ը` պրոբլեմատիկորեն և ոճականորեն։ Ինչ-որ պահից (անշո՛ւշտ, այսպես կոչված  «ե ր ր ո ր դ» Նիցշեն) ոճը սկսում է ինքնուրույնություն և ինքնավարություն ձեռք բերել, այնպես որ այնտեղ մոլորված Թեսևսին խժռում է արդեն ոչ թե Մինոտավրոսը, այլ ինքը` Արիադնեն։ Յենայի հոգեբուժարանի հիվանդության պատմության մեջ սա կարձանագրվի ուղիղ տեքստով. «Իմ կինը` Կոզիմա Վագներն է (Արիադնեի կոդային անունը - Կ. Ս.) ինձ տեղավորել այստեղ»։- «Ախ, ընկեր, ժամանակ առ ժամանակ ինձ համակում է մի նախազգացում, որ ես վերին աստիճանի վտանգավոր կյանքով եմ ապրում, քանզի ես պատկանում եմ այն մեքենաներին, որոնք կարող են  ց ր ի վ  գալ» (1981 թ.-ի օգոստոսի 14-ին Պ. Գաստին հղած նամակից - Br. 6, 112)։ Մեքենան - ոճի մեքենան է, որ մի օր ընթացքի մեջ էր դրվել և գործում էր արդեն լրիվ  մ ե ք ե ն ա յ ա բ ա ր, համենայն դեպս ի հայտ էր բերում գիտակցությունից առաջ ընկնելու և ասես արդեն գիտակցությամբ զառանցանքի վտանգավոր միտում։  «Ո ւ շ»  Նիցշեի համար ծայրագույնս տիպական իրավիճակ. աշխարհին նայելով բազում դեմքերից` չտեսնել սեփական դեմքը։ Երբ նա, ասենք, հայհոյում է քրիստոնեական  «մ ո ն ո տ ո ն ո թ ե ի զ մ ը»  և հմտանում է կեգելբահնային-աթեիստական սրամտության մեջ` մահացու տալով-սպանելով սին քարե կուռքերին, երբ նա ավետում է  «Ա ս տ ծ ո  մ ա հ ը»  և  «ն ի հ ի լ ի զ մ ի  ծ ա գ ո ւ մ ը», միայն կացնային և ծայրահեղ ոչերաժշտական լսողությունը այստեղ չի լսի իմաստային բումերանգի բազմաձայնությունը, ասես թե  ե ր կ ա կ ի  հ ա տ ա կ ո վ  ինչ-որ սեմանտիկա, որտեղ ժխտումն ինքը անսպասելիորեն դրդում է նոր և չեղած մի ընդունման - բերանից պատահականորեն թռած միայն մի ռեպլիկ, ասենք` «Ի՞նչն էր ժխտում Քրիստոս։- Այն ամենը, ինչը այսօր քրիստոնեական է կոչվում (KSA 13, 517) - թվում է միանգամայն բավական`  ի ր ա վ ի ճ ա կ ի  տ ո ն ա յ ն ո ւ թ յ ո ւ ն ը<ref>Նիցշեի բոլոր ընթերցողների համար պարտադիր աքսիոմա. «Լեզվի մեջ առավելագույնս համոզիչը ոչ թե ինքը` բառն է, այլ տոնը, ուժը, մոդուլյացիան, տեմպը, որով արտահայտվում է բառաշարը,- կարճ, երաժշտությունը բառերի հետևում, կիրքը այդ երաժշտության հետևում, անձը այդ կրքի հետևում: Ուրեմն, այն ամենը, ինչը չի կարող գրվել» (KSA 10, 89): Եվս մի անձնական խոստովանություն. «Շատ բառեր ինձ մոտ ներծծված են այլ աղերով և իմ լեզվի համար այլ համ ունեն, քան իմ ընթերցողների» (Գ. Բրանդեսին 1887 թ.-ի դեկտեմբերի 2-ին հղած նամակից: Br. 8, 206):</ref>  կռահելու համար։ Վտանգը թաքնված է ուրիշ բանի մեջ. նրա՛, ինչը կարելի է կոչել  ո ճ ի  ա ն մ ե ղ ս ա գ ի տ ա կ ո ւ թ յ ո ւ ն,  երբ մեքենան արագություն է հավաքում և արդեն դառնում է  ա ն կ ա ռ ա վ ա ր ե լ ի։ «Դիոնիսոսյան դիթերամբներ»-ի հատվածներում այդ իրավիճակը դրվագված է եզակի պատկերով. «Մի գայլ անգամ հանդես եկավ իբրև իմ վկան և ասաց. «Դու ավելի լավ ես ոռնում, քան մենք` գայլերս»» (KSA 13, 567)։  «Ո ռ ն ո ց ը»  այստեղ տառացիորեն պետք է նշանակի`  ա ն հ ե թ ե թ ո ւ թ յ ո ւ ն.  վերջնական տապալում կանխագուշակող սպորադիկական մթագնման նոպաներ։ Երբ Նիցշեն լուտանքներ է թափում պատմական քրիստոնեության վրա, երբ կրքի ջղաձիգ մոլուցքով ջանում է փորձել անգամ հակաՔրիստոսի դիմակը, տեքստերի իմաստային ձևախեղումը դեռևս այնքան անդառնալի չի երեվում, որպեսզի կարելի չլինի հույս դնել հակառակ վերծանման հնարավորության վրա։ Այսպես ասենք. չնայած ներսից կրծող լեզվական էրոզիաներին` գրվածի իմաստային հյուսվածքը դեռևս ի հայտ է բերում առաձգականության տարրեր, որոնք չեզոքացնում են գրվածի ազդեցությունը հերմենևտիկական հակազդեցությամբ «այն ամենի, ինչը չի կարող գրված լինել»<ref>Այսպիսին է Քրիստիան Մորգենշտեռնի խորունկ էքսեգեզան, որում Antichrist Նիցշեն ընթերցվում էր իբրև Ante-Christ – ante Chtistum natum (Ch. Morgenstern, Stufen. Eine Entwicklung in Aphorismen und Tagebuch-Notizen. Gesammelte Werke: In einem Bd. Muenchen, 1977. S. 337).</ref>։ Բանն այլ կերպ է, երբ հարձակումներով տարված` նա իրոք անցնում է սահմանը. ծանր և անմեղսագիտակ են այն էջերը, որտեղ դիվոտած արքայազն Ֆոգելֆրայը  «ո ռ ն ո ւ մ  է»  իր մեջ ամենահարազատի և ամենանվիրականի վրա, ասենք, Պողոսի, ով այստեղ դուրս է գալիս  «վ ր ե ժ ի  ա ռ ա ք յ ա լ»  և  «լ կ տ ի  ռ ա բ բ ի ն»,  թեև Պողոսով Նիցշեից տասնինը դար առաջ կռահված է (և հաղթահարված) հազիվ թե ոչ ողջ նիցշեականությունը ազատամտության և բունտի առավել համարձակյալ կետերում` ներառյալ «Alles ist erlaubt» - «Ամեն ինչ թույլատրելի է» կարգախոսի տառացի վերարտադրությունը<ref>Հմմտ. «Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան` օգտակար: Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց պետք չէ, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ» (Ա Կորնթ. 6,12: Տես նաև 10. 23):  Ահա զուգահեռ տեղերի մի հավաքածու – չափազանց նիցշեական` «Der Antichrist»-ի հեղինակի կողմից նկատված լինելու համար: «Ուրեմն տոն կատարենք ոչ թե հին խմորով և չարության ու անզգամության խմորով, այլ` ստուգության և ճշմարտության անթթխմոր հացով» (Ա Կորնթ. 5, 8): «…պիտի աղոթեմ հոգով, պիտի աղոթեմ նաև մտքով» (Ա Կորնթ. 14,15): «Եղբայրնե’ր, մտքով երեխա մի’ եղեք, այլ եղեք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղեք չափահաս» (Ա Կորնթ. 14, 20): «…արդարության զենքով` հարձակվելու և պաշտպանվելու համար» (Բ Կորնթ. 6,7): «Իբրև թե մոլորեցնողներ, բայց ճշմարտությունից չշեղվածներ» (Բ Կորնթ. 6, 8): «Եղբայրներ, դուք կոչված եք ազատության» (Գաղ. 5, 13):</ref>։ Զույգ աստվածությունների - գիշերային և հետկեսօրյա - հուսացվող հավասարակշռությունը այստեղ խախտված է հօգուտ գիշերվա։ Խնդիրը - բոլոր հիպերբոլիկ մոդուլյացիաներից վեր և արդեն բոլոր իմաստներով - կարող էր սպառվել ասես թե  Գ յ ո թ ե ի  և  Հ յ ո լ դ ե ռ լ ի ն ի  հաշտեցմամբ, քանզի այդ էլ ի՞նչ բաց վերքից (երաժշտությունը հանած) կարող էր այս  «ա ն ժ ա մ ա ն ա կ յ ա ն»  ավելի խորունկ տառապել, քան սիրած Գյոթեի անհասկանալի խլությունից` սիրած Հյոլդեռլինի հանդեպ, և ինչո՞վ կարող էր հագենալ այդ հրեշավոր պատվախնդրությունը, եթե ոչ իր մեջ Գյոթեի զարգացմամբ (ով - դա նա ասում է ամենայն որոշակիությամբ - «չ է ր  հ ա ս կ ա ն ո ւ մ  հ ո ւ յ ն ե ր ի ն» - KSA 6, 159,- ավելացնե՛նք` հյոլդեռլինյան հույներին) մինչ ի «Մնեմոզինե»-ի հեղինակի հանդեպ հիացմունքը։ Արդյունքը հակառակը դուրս եկավ. զույգ աստվածությունների ակնկալվող համադրությունը փոխակերպվեց  «շ ի կ ա հ ե ր  գ ա զ ա ն ի ն»,  «ա ն մ ե ռ ո ր ե ն  ա ռ ո ղ ջ ի ն» - e tutto festo - Չեզարե Բորջայի կեղծգեղագիտական խարդավանքին։

Արիադնեի մետամորֆոզներում,- ոճը իբրև ուղեցույց թել հիմնախնդիրների լաբիրինթոսում, ոճը իբրև լաբիրինթոս,- կուլմինացիոն է դառնում երրորդ կերպարանափոխությունը, կամ  լ ա բ ի ր ի ն թ ո ս ի  ե ռ ա պ ա տ կ ո ւ մ ը։ Կլլելով Թեսևսին և ինքը դառնալով լաբիրինթոս` Արիադնեն առաջին անգամ կրծող թախիծ զգաց... լաբիրինթոսի հանդեպ։ Եթե թույլատրելի է Նիցշեի կենսագրությունը վերականգնել իբրև յուրատեսակ   բ ի ո մ ի ֆ (Էռնստ Բերտրամի եզակի փորձի հունով, սակայն այլ կոմոզիցիոն շարքով), ապա այդ սիմվոլիկան հիմնարար դուրս կգա նրա ողջ կյանքի համար։ Վաղ Նիցշեն - հերոս լաբիրինթոսում` ոճի ուղեցույց թելով - և ուշ Նիցշեն - հերոս, որին ոճը դավաճանել է, և նա արդեն ոճի համակ լաբիրինթոս է առանց հերոսի. հիրավի, «ևս մի քայլ, և մոտենում ես ֆակիրին, ով շաբաթներով քնած է գերեզմանում» (KSA 6, 272)։ Ոճը առանց հերոսի - մենք գիտենք - մեքենա է` պատրաստ ցրիվ գալու։ «Ես չեմ հասկանում,- դա այսպես է նշված վերջին մի նամակում,- ինչի՞ս էր պետք այսպես արա- գացնել իմ կյանքի   ո ղ բ ե ր գ ա կ ա ն  ա ղ ե տ ը,  որը սկսվել էր Ecce-ից» (1888 թ.-ի դեկտեմբերի 16-ին Պ. Գաստին հղած նամակից - Br. 8, 528)։ Այս տարակուսանքը փարատվում է մի շտկմամբ. խոսքը ոչ թե Ես-ի մասին է, այլ հսկողության տակից փախած և ինքն իրեն թողնված  կ ա տ ա ր յ ա լ  լ ե զ վ ի  («Մինչև ինձ չգիտեին, թե ինչ կարելի է անել գերմաներենից, ինչ կարելի է անել լեզվից ընդհանրապես»։- KSA 6, 304), այն- քան կատարյալ, որ արդեն ասես թե  «հ ե ղ ի ն ա կ ի»  կարիք չունի, գուցե թե միայն  «ս ղ ա գ ր ի»...  Ահա թե ինչպես է ներ- կայանում այդ լեզվի օնտոլոգիան «Կատարյալ գիրքը» վերնագրյալ ժառանգության մի պատառիկում (մեջբերվում է հատվածաբար).    «Կ ա տ ա ր յ ա լ  գ ի ր ք ը։-  Նկատի ունենալ. 1. ձևը, ոճը - ի դ ե ա լ ա կ ա ն  մ ե ն ա խ ո ս ո ւ թ յ ո ւ ն»... Ոչ մի Ես... Ասես ոգիների զրույց. հրավեր, հոխորտանք, մեռյալների թովում... Խուսափել... բոլոր բառերից, որոնք կկարողանային հանգեցնել ինչ-որ ինքնաբեմականացման մտքին... 2.  Ա ր տ ա հ ա յ տ ի չ  բառերի հավաքածու։ Նախապատվությունը տալ ռազմական բառերին։  Է ր զ ա ց - բ ա ռ ե ր  փիլիսոփայական տերմինների համար. ըստ հնարավո- րության` գերմաներեն և բանաձևերով դրվագված... 3. Ստեղծագործությունը կառուցել  ա ղ ե տ ի  հաշվարկով» (KSA 12, 400 f.)։ «Արիադնեի լացը» դիթիրամբում դրվագված է Նիցշեի ոճի (կարդանք` կյանքի) վերջին ողբերգական տրանսֆիգուրացիան. լաբիրինթոսի գործառույթը Արիադնեից անցնում է իրեն` Դիոնիսոսին (Ich bin dein Labyrinth), արտառոց աստծուն, ով իր միակ աշակերտից արդեն ոչ թե գրքեր է պահանջում, այլ մտքի ինչ-որ ծիսական ժեստեր, արդեն ոչ թե արտահայտիչ բա- ռերի հավաքածուներ, այլ միայն պարեր։ Այդ աթեիստը, համենայն դեպս, ստիպված եղավ թռցնել. «Ես կհավատայի միայն այնպիսի աստծուն, որը պարել իմանար» (KSA 10, 69)։ Բայց, թերևս, Աստված-պարուսույցի առաջարկած պարը արդեն բոլոր - երկրային և երկնային - իմաստներով ջլատված  «գ ե ր մ ա ր դ ո ւ»  ուժի բանը դուրս չեկավ. «Դուք ինձ մոտ դեռևս չեք սովորել, թե ինչպես պետք է պարել իբրև ծաղր» (KSA 10, 123) և, ըստ որում, «մարդու մակերևույթից 6000 ոտնաչափ բարձրության վրա»։

Ավարտը - պարող աստծուն ծիսական ինքնազոհաբերում - արդեն ներկայացավ աղետի պոետիկայի խիստ համապատասխանությամբ։ Եռապատկված լաբիրինթոսը տեղի տվեց դաժանագույն գերհոգնությանը և հուսալքման ասպատակումներին։  Չկա ավելի արտասովոր տեսարան, քան լաբիրինթոսային մարդու վերջին մետամորֆոզը, ով արդեն դադարում է Արիադնեին որոնելուց և ծարավի է... գրեթե յասնապոլյանական պարզության և անխորամանկության։ «Իմ երջանկության բանաձևը,- նա սա կկրկնի երկու անգամ` «Չաստվածների մթնշաղ»-ում և «ՀակաՔրիստոսը»-ում,- Այո, Ոչ, ուղիղ գիծ, նպատակ...»։- Եվ ևս մի հարձակում - դավաճանական ոճի դեմ. եթե մենք չիմանայինք, որ դա իր մասին ասում է Ֆրիդրիխ Նիցշեն, մեզ, ամենայն հավանականությամբ կթվար, որ նրա մասին ասում է... Լև Տոլստոյը. «Ես միայն դատարկաբան եմ. իսկ ի՜նչ կա բառերի մեջ, ի՜նչ կա իմ մեջ» (KSA 13, 375)։ Եվ ասես ի հաղթահարումն դատարկաբանության - տեսիլքատեսի գործնական ժար- գոնը. «Ես բավականաչափ ուժեղ եմ նրա համար, որ մարդկության պատմությունը երկու մասի ճեղքեմ» (1888 թ.-ի դեկտեմբերի 7-ին Ավ. Ստրինդբերգին հղած նամակից - Br. 8, 509)։ Վերջին ախտանշանը. դիմակներից հոգնեցյալ և, ի վերջո,  ս եփ ա կ ա ն  ո ւ ղ ի ղ  խ ո ս ք ը  պահանջող Ես-ի հանկարծական ապադիմակավորում, ինքնակոչության անտանելի fotissi- mo, իսկական բռնություն Եվտերպայի վրա.  ես փիլիսոփա Դիոնիսոսի աշակերտն եմ, ես հյուսիսային քամի եմ հասած մրգերի համար, ես միշտ վեր եմ դիպվածից, ես այնքան խելոք եմ, ես այնպիսի լավ գրքեր եմ գրում, ես առաջինն եմ բացել ողբերգականը, ես առաջին ապաբարոյապաշտն եմ, ես դիթիրամբի հայտնագործողն եմ, ես չափազանց նոր եմ, չափազանց հարուստ, չափազանց կրքոտ, ես խոստանում եմ ողբերգական դար, ես մարդկանց միջև շրջում եմ, ինչպես գալիքի բեկորների, ես առաջին անգամ ձեռքումս պահում եմ մասշտաբը ճշմարտության համար, ես առաջինը կարող եմ վճռել, միայն ինձնից են վերստին սկսվում հույսերը, ես իմ բախտը գիտեմ, իմ ճշմարտությունը սարսափելի է, ես առաջինն եմ բաց արել ճշմարտությունը, ես նա եմ, ում երդումներ են տալիս, ես համաշխարհային-պատմական հրեշ եմ, ես հակա-էշն եմ, ես ճակատագիրն եմ, ես մարդ չեմ` ես դինամիտ եմ,- և արդեն գրեթե մեքենայաբար անցում կատարելով  «կ ա թ վ ա ծ ի»  և  «հ ա մ ա կ ց վ ա ծ  փ ս ի խ ո զ ի»  տոնայնությանը - հնդիկների մեջ ես Բուդդան էի, Հունաստանում` Դիոնիսոսը, Ալեքսանդրը և Կեսարը իմ վերամարմնավորումներն են, ինչպես նաև Շեքսպիրի բանաստեղծը` լորդ Բեկոնը, ի վերջո ես նաև Վոլտերն ու Նապոլեոնն եմ եղել, հնարավոր է` նաև Ռիխարդ Վագները, ըստ որում ես կախվել եմ խաչից, ես Պրադոն եմ, ես նաև Պրադոյի հայրն եմ, համարձակվում եմ ասել, որ ես նաև Լեսսեպսն եմ... և Շամբիժը, ես յուրաքանչյուր անունն եմ պատմության մեջ... 28։ Սա լաբիրինթոսի իսկական խոսելու փորձ է, զուտ էգոգրաֆիկական էկզորցիզմի մոլեգնացյալ գլուխգործոց, որն ասես անգիտակցականորեն խզբզված է լաբիրինթոսի (արդեն դամբանի) պատերին «Մեռյալների գիրքը»-ի մոգական խոսքերով,- ինքնագիտակցության վերջին խարդավանքը` տրված տեմպի թովչանքին.  «Ի մ  ն շ ա ն ա բ ա ն ը.  ե ս  ժ ա մ ա ն ա կ  չ ո ւ ն ե մ  ի ն ձ  հ ա մ ա ր - առա՜ջ»։ Միայն այստեղ էլ առկայծեց լաբիրինթոսի ելքը, և այդ ելքը դուրս եկավ...  Գ ո ղ գ ո թ ա ն։ «Իմ ընկեր Գեորգին. այն բանից հետո, ինչ դու հայտնաբերեցիր ինձ, մեծ չէր ինձ գտնելու արվեստը. դժվարը հիմա ինձ կորցնելն է։ Ստորագրություն` Խաչյալը» (Der Gekreuzigte) (1889 թ.-ի հունվարի 4-ին Գ. Բրանդեսին հղած բացիկից - Br. 8, 573)։ Կամ էլի. «Իմ մաեստրո Պիետրոյին։ Ինձ նոր մի երգ երգիր, աշխարհը պայծառացած է, և երկինքները ցնծանում են։ Ստորագրություն` Խաչյալը» (1889 թ.-ի հունվարի 4-ին Պ. Գաստին հղած բացիկից - Br. 8, 575)։ Չգայթակղվենք. Խաչյալ այստեղ կարող է նշանակել - խաչյալ  ա վ ա զ ա կ («Պրադո»). ըստ էության ավազակ ձևացող երաժիշտ, ով ոտնձգություն էր կատարում վճռականորեն ողջ բացարձակի վրա, բացի իր բացարձակ լսողությունից, և կարողացավ, ի հեճուկս իրեն, լսել Ձայնը, որին բարեհաջողորեն խուլ մնացին բոլոր ավանդական բարոյականությունների և պրոֆեսորական փիլիսոփայության դարերը։
</div>

=== ՀԵՏՄԱՀՈՒ  ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ ===
<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
«Իմ մտքերի աննկարագրելի արտասովորության և հանդգնության մեջ է ընկած պատճառը, որ սոսկ երկար ժամանակ անցնելուց հետո - և հավանաբար 1901 թ.-ից ոչ շուտ - այդ մտ- քերը կսկսեն ընդհանրապես հասնել ականջներին» (Մ. ֆոն Մայզենբուգին 1887 թ.-ի մայիսի 2-ին հղած նամակից)։ Զարմանալի է, որ այդ միայնակ  «ա ռ ե ղ ծ վ ա ծ ն ե ր ի  ո ր ս ո ր դ ի ն»,  ով ցմրուր խմեց չընդունվածության բաժակը և ստիպված եղավ, հակառակ ծայր աղքատության, իր հաշվին տպագրել սեփական գրքերի խղճուկ տպաքանակները, այդպես էլ հարկ չեղավ թեկուզ մի անգամ կասկածել իր գրած ամեն մի տողի aere perennius-ին։ Մարգարեությունը անսովոր ճշգրիտ դուրս եկավ. դարը բացվեց նիցշեամոլության խլացուցիչ պայթյունով, ասես թե վերջին շնչով ճչացված բառերը`  «ե ս  մ ա ր դ  չ ե մ  -  ե ս  դ ի ն ա մ ի տ  ե մ» - ո՛չ թե խելքը թռցրածի էյֆորիկ ինքնամերկացումն էին, այլ բուն իրականությունը, ըստ որում վկայված միանգամայն համեստորեն,- ի՜նչ դինամիտ, երբ հարկ էր խոսել գոյություն չունեցող միջուկային զինանոցի մասին։ Ճակատագրի չար ծաղր. մտածողներից ամենաազնվականին, անհատապաշտին, ով իր կյանքը պահպանում էր մենության խստագույն դիետայով և արհամարհում էր անգամ թատրոնը, որտեղ  «տ ի ր ո ւ մ  է  հ ա ր և ա ն ը»  (KSA 6, 420), վիճակվեց ամենատպավորիչ ռեկորդները խփել զանգվածային էֆեկտի մասով և դառնալ սկսվող հարյուրամյակի մտքերի հազիվ թե ոչ ամենակուլ տիրակալը։ Արժե՞ արդյոք խոսել նաև այն մասին, թե ինչ անտանելի աններդաշնակությամբ էր իրականացվում այդ ամենակուլությունը և նիցշեական մենտալիտետի ողջ կառուցվածքը։ Իմաստների այլասերումը և փչացումը այստեղ որոշվում էին ո՛չ այնքան տարընթերցման որակով, որքան նրա զուտ քանակական գործոնով։ Եվրոպական (և հետագայում արդեն համաշխարհային) նիցշեականության ծագումը ավելի շուտ նման է ինչ-որ աճուրդի շուրջը ցավալի գոռում-գոչյունի, որը վաճառքի էր հանել հանգուցյալ փիլիսոփայի հոգևոր  «մ ա ս ո ւ ն ք ն ե ր ը», և այն էլ ամենախառնիճաղանջ հասարակության ակտիվ մասնակցությամբ` համալսարանական պրոֆեսորներից մինչև ճարտար լրագրողները, ոճի և աշխարհայացքի նորարարներից մինչև կարդացած բանսարկուներն ու բանսարկուհիները, խմբակների և ժուրֆիքսների երկարամազ խմբակներից մինչև գորկիական բոսյակները։  «Դ ա ր ձ ի ր  ն ա,  ո վ  կ ա ս» - ինչ-որ հրեշավոր պարոդիայի շրջվեց միայնակ թափառականի այս գաղտնի տույժը նրա հետմահու ճակատագրերի մոտակա բեմականացումներում, որոնք հենց հակառակ պատկերն էին ներկայացնում, ասես թե հենց նրան` ամենայն սադրանքների հանճարին և Լաբիրինթոսի պատվավոր քաղաքացուն, բախտ էր վիճակվել կռռալով իր գլխին բերել սանձարձակացած նեցշեականության այդ անճաշակ և բոլոր իմաստներով խղճուկ սադրանքը և բազմադեմորեն դառնալ հենց այն, ինչը նա երբեք չէր եղել, ասենք որևէ պարագայում չէր էլ կարող լինել։ Նման դառը ծաղրանկարային կատարմամբ իրականանում էր այն ենթավերնագիրը, որը նա հավելել էր Զրադաշտի մասին գրքին` «Գ ի ր ք  ա մ ե ն ք ի  և  ո չ  ո ք ի  հ ա մ ա ր»,-  իրականանում էր, ավելի ճշգրիտ ասած, միայն   նրա առաջին մասը`  «ա մ ե ն ք ի»`  «ո չ  ո ք ի  հ ա մ ա ր»-ի  ճչացող և ավերիչ բացակայությամբ, ինչն էլ միայն ընդունակ էր հավասարակշռել և իմաստ տալ տառացիորեն հասկաց- ված  «բ ո լ ո ր ի»  անտանելի էմպիրիկային։  «Գ ի ր ք  բ ո լ ո ր ի  հ ա մ ա ր»`  «ո չ  ո ք ի»-ն հանած - դժվար է, թերևս, առավել տարողունակ և ճշգրիտ բանաձև գտնել, որը կարող լիներ ամփոփել հիշողության համար տխուր նիցշեականության ողջ երևույթը,- կամ Նիցշեի ստեղծագործությունները` հենց իրեն` Նիցշեին հանած,- իսկ սա նշանակում է` բառեր` երաժշտությունը հանած, երաժշտություն` կիրքը հանած, կրքեր` դրանցով չարչարվողին հանած, կարճ, միայն բառեր, մեռած բառեր, որոնց համար նա անթարգմանելի, հոլբայնյան ուժի գրավյուրային շտրիխ էր գտել` «Ein klapperdueres Kling-Kling-Kling» - ոսկորներով չխկչխկացնող կմախքի պես մի բան։ Կմախքը հազվագյուտ հանրամատչելի և դեմոկրատական դուրս եկավ,- այն կարելի էր տարրալուծել աքսիոմների միանշանակ շարքի, որոնք նույն կերպ էին հնչում ոմն փափկասունած դեկադենտի և ինչ-որ քաջարի ունտեր-սպայի ականջի համար. ուժեղները պետք է հրամայեն, թույլերը - ենթարկվեն, և էլի` կյանքը կամք է առ իշխանություն, և էլի` բարոյականությունը թույլերի բարոյականությունն է, որոնք այդպիսով վրեժ են լուծում կյանքից նրա բնական իրավունքների կատարյալ վարկաբեկման համար, կամ էլի` չիք ոչինչ ճշմարիտ, ամեն ինչ թույլատրելի է։  «Ց ի տ ա տ ն ի կ  Ն ի ց շ ե ի»  փոխված Նիցշեն նոր հարյուրամյակ ներխուժեց ահա նման ցիտատային ոսկորների շխկշխկոցներով և շրխկոցներով, անտանելի թմբուկա- յին մանրահարվածներով, որոնք ավետում էին Բարբարոսի Գալուստը, հենց այն  «շ ի կ ա հ ե ր  գ ա զ ա ն ի»,  ինչից, ասես բիդերմայերների ոճի կոնտրաստային հավելուրդից, հանկարծակի հիացական քար կտրեցին Եվրոպայի` վիկտորիանական դիետայի վրա նստած մշակութային քաղքենիները։ Կանոնիզացիայի մեխանիզմը աշխատեց գրեթե ավտոմատ անթերիությամբ, այնպես որ դեռ բոլորովին ոչ վաղուցվա կուռքերի դեմ մարտնչողին, ով փիլիսոփայական փաստարկների գույքացուցակը հարստացրել էր միանգամայն անհավանական  «մ ո ւ ր ճ ի  փ ա ս տ ա ր կ ո վ», վիճակվեց զբաղեցնել հազիվ թե ոչ ամենապատվավոր տեղը դարաշրջանի կուռքերի թանգարանում։- Բանը պարզագույն ալգոռիթմի յուրացումն էր կամ օրինակելի նիցշեականների կոնվեյերային արտադրությունը, ուրեմն, բուծման մերկ տեխնիկան, և, թերևս, սադրանքը ոչ մի տեղ այնքան պարզորոշ չէր դրսևորվում, որքան այդ ծաղրական դիալեկտիկայի մեջ, ինչը թույլ էր տալիս ուզածդ ինտելեկտուալ և բոհեմային ստահակին միջոցների նվազագույնով հուսալ առավելագույնի յուրացումը։ Մոտավորապես այդպես էլ դարձան նա, ով նա ինքը, կրկնենք սա, երբեք չէր եղել. նիցշեականներ, օրգիաստներ, կրքի դուրսպրծուկներ, ուրիշի մտահամակվածության գրագողեր, չտառապված լռության աղմկարար ինքնակոչեր, չիմացած ցավերի և հիացումների ամբարտավան կրկնօրինակողներ,  «գ ե ր մ ա ր դ ի կ»  (ըստ էության լոկ  գ ե ր հ ո մ ո ւ ն կ ո ւ լ ո ս ն ե ր), որոնց մասին նա, ասես կանխատեսելով դրանց բոլորին, թռցրել էր մարգարեական խոսքերը, որ նրանք - «փիս հոտ են հանում» (KSA 4, 369)։ «Դեպի մենությունդ փախիր, իմ բարեկամ, ես քեզ խայթոտված եմ տեսնում թունավոր ճանճերից։ Փախի՜ր այնտեղ, որտեղ խստաշունչ և թարմ օդն է փչում... Դու շատ մոտիկ ես ապրել փոքրին և խղճալիին։ Փախի՜ր նրանց անտես վրեժից... Այլևս մի՜ բարձրացրու ձեռքդ նրանց դեմ։ Անհաշիվ են նրանք, և քո ճակատագիրը չէ ճանճաքշիկ լինել... Նրանք տզզում են շուրջդ նաև իրենց գովասանքով. նրանք քեզնից պոկ չեն գալիս իրենց գովասանքով։ Նրանք մոտիկությունն են ուզում քո մորթի և արյան» («Այսպես խոսեց Զրադաշտը»)։ Անհնարին է առանց ցնցվելու նայել թունավոր ճանճերի այդ աստիճանական և աղետային հետքին, որ նիցշեականություն է կոչվում։-  «Մ ե ղ ր ա զ ո հ ա բ ե ր ո ւ թ յ ո ւ ն ը», ինչն էլ փիլիսոփայի մտահղացմամբ պետք է լիներ նրա ուսմունքը, ամենաշուտով շրջվեց ինչ-որ ասացվածքային  «ճ ա ն ճ ե ր ի  հ ե տ և ո ւ մ   մ ե ղ ր ը  չ ի  ե ր և ո ւ մ»-ի - չարագույժ մի պատկեր, ինչը տասնամյակներ շարունակ վճռեց այդ փիլիսոփայության ճակատագրերը։ 

Խնդիրը պարզ էր և այդ պարզությամբ` անսխալ էֆեկտի հաշվարկով. կուռքերի ոչ վաղուցվա կործանիչից արարել նոր և բոլոր իմաստներով դարաշրջանի պահանջարկին համապատասխանող կուռքին։ Պարտադիր ռացիոնալիզմի անհամությունների և քաղքենիական-կենցաղային պրոյեկցիաների մեջ խրված դարաշրջանը համադամներ և դաղող համեմունքներ էր պահանջում, անպայման հերոսական և անպայման ողբերգական ինչ-որ հոգևոր անեկդոտ, կարճ, իր ծաղրանկարային-ապոլլոնյան բարեկեցության ինչ-որ  «դ ի ո ն ի ս ո ս յ ա ն»  փոխհատուցում - ցնցում, որ պատրաստ էր դիմանալ ամեն մի ծախսի` հանուն զգացողության հուսացվող սրության։ Հաշվարկը դիվականորեն խորաթափանց դուրս եկավ. առևտրային Նիցշե, քաղքենիավորված Նիցշե, Նիցշե, որ մատուցվում է տոլստոյական «Կրոյցերյան սոնատ»-ի ոճով, հյուրասենյակում,  «պ ա ղ պ ա ղ ա կ ի  և  լ ա ն ջ ա բ ա ց  կ ա ն ա ն ց  հ ե տ», իսկապես որ արդեն ողջ ստեղծագործության ծավալով մեկ խելքը թռցրած Նիցշե, քանզի շատ կարդալուց քրքրված, ավելի վատ` ընդունված, ավելի վատ` յուրովի հասկացված և աստվածացված...  «շ ո ւ կ ա յ ի  ճ ա ն ճ ե ր ի»  կողմից, ճանճերի իսկական տիրակալ,- սրանք խաղաղ ժամանակ թռչում են ամենայն քաղցրի վրա և պատրաստ են վերածվել զվարթ դևերի` սպանդի և խառնակչության ժամին,- այսպիսին էր պահանջարկը, այսպիսին էր ճաշակը, և այսպիսին էր ճաշակին ու պահանջարկին համապատասխանող նպատակը։ Կեղծիքը ինչ-որ իմաստով դատարկ բան էր երևում։-  Ո ճ ի  սադրիչ բնույթը, տպավորիչ լինելով  ճ ա կ ա տ ի  դիրքերով, առանց հսկողության թողեց թիկունքը, այնպես որ հասկացման համար ամենադժվարը միաժամանակ գռեհկացման համար ամենաթեթևը դուրս եկավ։  «Ի դ ե ա լ ա կ ա ն  մ ե ն ա խ ո ս ո ւ թ յ ո ւ ն ը» (տես վերևում) լոկ  «ի դ ե ա լ ա կ ա ն  ո ւ ն կ ն դ ր ի» համար էլ կարող էր նախատեսված լինել։ Ունկնդիրները, ավա՜ղ, ավելի քան իրական էին - և Նիցշեի խայթիչ ռեպլիկը քրիստոնյաների մեջ քրիստոնեական գաղափարի հիմարացման մասին կատարելապես շրջվեց հենց իր դեմ, որ նիցշեականների մեջ հիմարացման աներևակայելի էֆեկտը ապրեց։ Ավելի հասարակ բան չկար, քան տեքստից երաժշտությունը, կիրքն ու անհատականությունը դուրս քշելը և տեքստերը իրենք իրենց թողնելը իբրև համակ բում-բում, իբրև դիվոտած բնազդների խենեշ օրգիա, իբրև ամենաանճաշակ փիլիսոփայական կանկան, որ բորբոքում է կրթյալ քաղքենու ինտելեկտուալ տռփանքը և հիշողության մեջ մխրճվում է գռեհկացված խորհրդանիշերի շարքով։ Եթե մեզ դժվարություն պատճառենք թխված «Կամք առ իշխանություն»-ի և նախասկզբնական հաջորդականությամբ վերականգնված հենց նույն հատվածների երկու տեքստերը համադրել և համեմատել, ապա տեղի ունեցածի որակը և չափերը կապշեցնեն երևակայությունը։ Հայացքի առջև կկանգնեն երկու անհամեմատելի պատկերներ, որոնք միմյանց հարաբերվում են ինչպես ֆոտոմոնտաժների շարքը` դեմքի բնական կյանքին, ինչպես բռունցքները պատրաստ պահած և ուղիղ կեցվածք ընդունած բռնցքամարտիկը` մտքի նահատակին, որ հազիվ էր հասցնում (անտանելի ցավերի արանքներում) թղթին դնել անկարգ և միաժամանակ անսովոր պայծառատես փոթորիկը  «գ ա լ ի ք  ե ր կ ո ւ  հ ա ր յ ո ւ ր ա մ յ ա կ ն ե ր ի  պ ա տ մ ո ւ թ յ ա ն»։ Կասկած չկա, այդ երկրորդը ամենաքիչն էր ձեռ տալիս։- Միտքը, որ նախատեսված էր հասկացման բոլոր օրգանների (և ոչ միայն գլխի) գրեթե մահացու լարման համար, նախատեսված, այսպիսով, ընթերցողական ինքնահաղթահարման ինչ-որ պարտադիր ակտի համար, որպեսզի դարաշրջանի ակադեմիական լայն սպառման փիլիսոփայական մռլտոցներին սովոր աչքերն ու ականջները վերակառուցվեն գաղափարների ողբերգական ընկալման նախասոկրատեսյան լադին,- այդ միտքը, մի անգամ էլ, ամենաքիչն էր ձեռ տալիս։ Ձեռ էր տալիս ցիտատայնորեն ստված, գաղափարապես հիմարացված կրկնակը. մշակութա-քննադատական սենսացիայի պրոյեկցիայի մեջ սարսափեցնող կոկորդ բռնողը, բեստսելերի վերածված ամենահանրամատչելի «Զրադաշտը» - հաշվով երրորդ կուռքը (լութերյան Աստվածաշնչի և Գյոթեի «Ֆաուստ»-ի հետ միասին) ճակատ ուղարկված գերմանացի պատանեկության ուսապարկերում։

Նիցշեի հետմահու ճակատագրերը - դեմոկրատական մեծամասնության կողմից  «գ ե ր մ ա ր դ ո ւ»  գաղափարի համակարգայնորեն ստորացման և տխմարացման ճակատագրերն են։ Աստված դառնալու փորձը, որ իրականում դարձավ միայն մոդայի ճիչ և անհաշիվ ճագարների ընդօրինակման նմուշ, խաղարկվեց պարոդիայի ժանրով։ Վերջ ի վերջո խոսքը գնում էր անպետք միջոցներով փորձի մասին։ Նենգաբարո Երաժշտություն Աստվածուհին, որ ուզեցել էր խոսել ոչ թե հնչյուններով, այլ բառերով, խափանեց վիթխարի ձեռնարկումը, որի հաջողությունը կարող էր հրահրվել ինչով ասես, միայն թե ոչ... երաժշտությամբ։ Նիցշեի պարադոքսը ո՛չ թե իր թեմայի պաթոլոգիան է, այլ նրա  բ ա ց ա ռ ի կ  ն ո ր մ ա լ ո ւ թ յ ո ւ ն ը,  նա ո՛չ թե նրա համար հրաժարվեց պրոֆեսուրայից և նրանից գերադասեց աշխարհի արարումը, որ հիվանդ էր, այլ նրա համար, որ  բ ա ց ա ր ձ ա կ  ա ռ ո ղ ջ ո ւ թ յ ո ւ ն  էր փնտրում։ Խաղադրույքը երաժշտության վրա կործանարար դուրս եկավ։- Հանդգնելով նրան, ինչին հանդգնեց նա, երաժշտությանը չես դիմանա, ընդհակառակը. ականջներիդ մեջ մեղրամոմ ես լցնում և քեզ կապում են գիտակցության կայմին, որպեսզի գլխով չխրվես տրիստանյան ճահճի հմայող գրավիտացիայի մեջ։ Պարծենկոտ  «ճ ա գ ա ր ն ե ր ը», որոնք տեր ու տիրականություն են անում Նիցշեի փիլիսոփայության մեջ, նրա յուրացման հարցում ոչ մի դժվարություն չեն տեսնում այն իսկ պատճառով, որ ամենևին իրենց դժվարություն չեն պատճառում դրա վիժեցման միակ հուսալի շիֆրի որոնմամբ։ Շիֆրի մասին նա բերանից ինքն է թռցրել` անակնկալ մատնելով սեփական գաղտնիքը,- ողբերգության մասին դեռ առաջին իր պատանեկան գրքում. հենց այն հափշտակիչ խոստովանական հատվածում, որտեղ խոսքը գնում է Սոկրատեսի` ողբերգության սպանիչի  «դ և ի»  մասին,- այն դևի, որը Սոկրատեսին հրամայում էր երաժշտություն լսել։ Ողբերգությունը մեռավ, բայց ողբերգությունը վերածնվեց, և այդ վերածնունդի խորհրդանիշը երաժշտությանը տրված Սոկրատեսը կլիներ - ատելի դիալեկտիկը, ով իր փաստարկների ողջ զինանոցը կփոխեր հանկարծական մի հրաշքի հետ - երգելու... Եվ ևս մի պատանեկան խոստովանություն ինչ-որ մի գրքի մասին - իրականում իր գրած բոլոր գրքերի. «Ըստ էության դա երաժշտություն է, որը պատահականորեն գրառվել է ոչ թե նոտաներով, այլ բառերով» (Սոֆի Ռիչլին 1868 թ.-ի հուլիսի 2-ին հղած նամակից. Br. 2, 298)։ Սրան ավելացնելու բան չկա։ Բայց ի՜նչ պատահականությամբ կարելի կլիներ բացատրել այն տարօրինակ փաստը, որ այդ երաժշտության մեջ ամենաքիչը ինքը` երաժշտությունը լսվեց և ամենաշատը - նրանից բռնի խլված և արդեն իրենք իրենց համար պատասխան չտվող բառերը։ 

'''Ռուսերենից թրգմ.` Հակոբ Մովսեսը''' 

</div>

== ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՂՈՒՄՆԵՐ ==
<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
 <references/>
</div>