Revision 48875 of "ECCE HOMO. ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ` ԻՆՉ ԿԱՍ" on hywikisource{{Հեղխախ}}
{{Վերնագիր
|title = Ecce homo - Ինչպես դառնալ` ինչ կաս
|author = Ֆրիդրիխ Նիցշէ }}
=ՆԱԽԱԲԱՆ=
1
Կանխատեսելով, որ ես քիչ անց մարդկությանը պետք է մոտենամ նրան երբևէ ներկայացված խստագույն պահանջով, ինձ պարտադիր է թվում ասելը, թ ե ե ս ո վ ե մ։ Ըստ էության, դա արդեն կարող էր իմացվել. քանզի ես ինձ “չվկայված չեմ թողել”։ Սակայն անհամապատասխանությունն իմ խնդրի մեծության և իմ ժամանակակիցների փ ո ք ր ո ւ թ յ ա ն միջև արտահայտվել է նրանով, որ ինձ ո՛չ լսել են, ո՛չ էլ թեկուզ և տեսել։ Ես շարունակում եմ ապրել սեփական իմ վարկի հաշվին, և թերևս սոսկ նախապաշարմո՞ւնք է, որ ես ապրում եմ... Ինձ բավական է միայն ամռանը Վերին Էնգադին եկող որևէ “ուսյալի” հետ խոսել` համոզվելու համար, որ ես չ ե մ ապրում... Այս պարագաներում գոյություն ունի մի պարտականություն, որի դեմ ըստ էության իմ սովորությունը, առավել ևս իմ բնազդների հպարտությունն է ապստամբում, այսինքն` հետևյալն ասելու պարտականությունը. լ ս ե՛ ք ի ն ձ, ք ա ն զ ի ե ս ա յ ս ի ն չ ը և ա յ ն ի ն չ ն ե մ։ Ի ն ձ ն ա խ և ա ռ ա ջ մ ի՜ շ փ ո թ ե ք։
2
Ես, օրինակի համար, ամենևին խրտվիլակ չեմ, բարոյա-հրեշ չեմ,- ես անգամ հակադիր խառնվածքն եմ մարդու այն տեսակի, որը ցայժմ պատվվել է իբրև առաքինի։ Մեր մեջ ասած` ինձ թվում է, թե հենց դ ա էլ կազմում է իմ հպարտությունը։ Ես Դիոնիսոս փիլիսոփայի աշակերտն եմ, ես կնախընտրեի ավելի շուտ սատիր լինել, քան սուրբ։ Բայց հապա կարդացեք այս գրությունը։ Թերևս այն ինձ հաջողվել է, թերևս այս գրությունն ուրիշ ոչ մի այլ իմաստ չունի, քան այդ հակադրությունը զվարթնորեն և բարյացակամորեն արտահայտելը։ Մարդկությունը “բարելավելը” կլիներ վերջինը, ինչը ես կխոստանայի։ Իմ կողմից ոչ մի նոր չաստված չի կանգնեցվել։ Թող հներից դաս լինի, թե ինչ են նստում կավե ոտները։ Չ ա ս տ վ ա ծ ն ե ր (իմ բառը “իդեալների” համար) տ ա պ ա լ ե լ` ահա թե ավելի շուտ որն է իմ արհեստը։ Իդեալական մի աշխարհ հ ն ա ր ե լ ո վ` այդ աստիճանով իրականությունը զրկել են իր արժեքից, իր իմաստից, իր ճշմարտացիությունից... “Ճշմարիտ աշխարհը” և “թվացյալ աշխարհը” - գերմաներեն` հ ն ա ր վ ա ծ աշխարհը և իրականությունը... Ցայժմ նզովքը իրականության վրա իդեալի ս ո ւ տ ն է եղել, մարդկությունն ինքը դրանով ընդհուպ իր ամենանվիրական բնազդների խորքը ստվել և կեղծվել է - ընդհուպ հ ա կ ա ռ ա կ արժեքների երկրպագություն, քան նրանք են, որոնցով կերաշխավորվեր նախ նրա բարգավաճումը, գալիքը, գալիքի գերագույն ի ր ա վ ո ւ ն ք ը։
3
Ով կարողանում է իմ գրությունների օդը շնչել, գիտի, որ դա բարձունքի օդ է, ս ո ւ ր օդ։ Պետք է դրա համար ստեղծված լինել, այլապես այնտեղ մրսելու վտանգը բնավ էլ փոքր չէ։ Կողքդ սառույցն է, մենությունը` հրեշավոր - բայց ի՜նչ խաղաղ են բոլոր իրերը հանգչում լույսի մեջ, ի՜նչ ազատ ես շնչում, որքա՜ն շատ բան ես զգում քեզանից ն ե ր ք և։- Փիլիսոփայությունը, ինչպես ես եմ այն ցայժմ հասկացել և վերապրել, կամավոր կյանքն է սառույցի մեջ և բարձր լեռներում - գոյության մեջ ողջ անծանոթի և խնդրահարույցի փնտրտուքը, այն ամենի որոնումը, ինչը բարոյականության միջոցով ցայժմ բանադրանքի է տրվել։ Ա ր գ ե լ յ ա լ ի մ ե ջ նման մի թափառումի տված երկարատև մի փորձից ես սովորել եմ այն նախապատճառներին, որոնցից ցայժմ բարոյականացրել և իդեալականացրել են, միանգամայն այլ կերպ նայել, քան կարող էր ցանկալի լինել. ինձ բացվեց փիլիսոփաների թ ա ք ո ւ ն պատմությունը, նրանց մեծ անունների հոգեբանությունը։- Ինչքա՞ն ճշմարտություն կ տ ա ն ի, որքա՞ն ճշմարտություն կ հ ա ն դ գ ն ի ոգին - սա էր, որ ինձ համար գնալով արժեքի բուն չափանիշը դարձավ։ Մոլորությունը (- առ իդեալ հավատը -) կուրություն չէ, մոլորությունը վ ա խ կ ո տ ո ւ թ յ ո ւ ն է... Ճանաչողության մեջ յուրաքանչյուր նվաճում, յուրաքանչյուր քայլ դեպի առաջ բ խ ո ւ մ է արիությունից, իր հանդեպ խստությունից, իր նկատմամբ մաքրությունից... Ես իդեալներ չեմ հերքում, ես նրանց առաջ պարզապես ձեռնոցներ եմ դնում... Nitimur in v e t i t u m1. այս նշանով է իմ փիլիսոփայությունը երբևէ հաղթելու, քանզի ցայժմ հիմնավորապես միշտ լոկ ճշմարտությունն է արգելվել։-
4
- Իմ գրությունների մեջ իմ Զ ր ա դ ա շ տ ն առանձնանում է։ Ես նրանով մարդկությանը ցայսօր նրան արված մեծագույն ընծան եմ արել։ Այդ գիրքը, դարեր կտրող-անցնող ձայնով, ոչ միայն գոյություն ունեցող վսեմագույն գիրքն է, իսկական լեռնային օդի գիրքը - մարդ ողջ փաստն ընկած է նրանից հրեշավոր հեռավորությամբ ց ա ծ,- այն նաև ա մ ե ն ա խ ո ր ո ւ ն կ ն է, ճշմարտության ներքնագույն հարստություններից ծնված գիրքը, անհատնում մի ջրհոր, որում ոչ մի դույլ չի ընկղմվում` առանց ոսկով և բարությամբ առլեփ բարձրանալու։ Այնտեղ ո՛չ մի “մարգարե” չի խոսում, ո՛չ ոք հիվանդության և առ իշխանություն կամքի այն զարհուրելի որձէգերից, որոնք կրոնների հիմնադիր են կոչվում։ Պետք է նախ և առաջ այդ բերանից ելանող հնչերանգը, այդ հալկիոնական հնչերանգը ճիշտ լ ս ե լ` նրա իմաստնության նշանակության հանդեպ խղճալիորեն անիրավացիություն չգործելու համար։ “Ամենալուռ բառերն են այդ, որ փոթորիկ են հարուցանում։ Մտքերը, որոնք գալիս են աղավնու տոտիկներով, աշխարհն են կառավարում”։-
Թզերն ընկնում են ծառերից, նրանք քաղցր են և լավ։ Եվ ընկնելիս ճաքում է նրանց կճեպը կարմիր։ Ես հյուսիսի քամի եմ հասած թզերի համար։
Այդպես, թզի նման, ձեզ համար ընկնում են իմ այս պատգամները, իմ բարեկամներ։ Արդ ըմբոշխնե՜ք նրանց հյութն ու քաղցր պտղամիսը։ Աշուն է չորս դին, և պայծառ երկինք, և հետմիջօրե։-
Այստեղ ո՛չ մի մոլեռանդ չի խոսում, այստեղ չի “քարոզվում”, այստեղ հ ա վ ա տ չի պահանջվում. լույսի անվերջնական լիությունից և երջանկության խորությունից ընկնում է կաթիլ առ կաթիլ, բառ առ բառ - քնքուշ մի դանդաղություն է այդ ճառերի տեմպը։ Նման բաները հասնում են միայն ամենաընտրյալներին։ Անհամեմատելի առավելություն է այստեղ ունկընդիր լինելը։ Ամեն ոք չէ, որ ականջներ ունի Զրադաշտի համար։ Այսուամենայիվ` Զ ր ա դ ա շ տ ը գ ա յ թ ա կ ղ ի չ չէ՞... Բայց ի՞նչ է ասում նա ինքը, երբ առաջին անգամ դարձյալ իր մենություն է վերադառնում։ Հենց հակառակը, ինչ ոմն “իմաստուն”, “սուրբ”, “աշխարհի փրկիչ” կամ այլ մի decadent կասեր նման դեպքում... Նա ոչ միայն այլ կերպ է խոսում, նա նաև է՛ այլ...
Արդ ես մենակ եմ գնում, ի՜մ աշակերտներ։ Հիմա դո՜ւք էլ հեռացեք և գնացեք մենակ։ Ես այդպես եմ ուզում։
Արդարև, այս է իմ խորհուրդը ձեզ` հեռացե՜ք ինձնից և պաշտպանվե՜ք Զրադաշտից։ Եվ դեռ ավելի լավ է` ամաչե՜ք նրա համար։ Գուցե նա ձեզ խաբեց։
Իմացության մարդը ոչ միայն պիտի իր թշնամիներին սիրի, այլև կարողանա ատել անգամ իր բարեկամներին։
Մենք վատ ենք վարձատրում մեր ուսուցչին, երբ միշտ միայն աշակերտ ենք մնում։ Եվ ինչո՞ւ դուք չեք ուզում իմ պսակը փետել։
Դուք հարգում եք ինձ։ Բայց ի՞նչ եք անելու, երբ ձեր հարգանքը մի օր փլուզվի։ Զգուշացեք, որ չջախջախվեք տապալվող մի արձանից։
Դուք ասում եք` հավատո՞ւմ եք Զրադաշտին։ Սակայն ի՜նչ կա Զրադաշտի մեջ։ Դուք իմ հավատացյալներն եք,- բայց ի՜նչ կա բոլոր հավատացյալների մեջ։
Դուք ինքներդ ձեզ դեռ չէիք որոնել, և ահա ինձ գտաք։ Այդպես են բոլոր հավատացյալները անում։ Դրա համար էլ ողջ հավատքը այնքան քիչ բան է նշանակում։
Արդ ես ձեզ պատգամում եմ, որ ինձ կորցնեք և ձեզ գտնեք։ Եվ լոկ այնժամ, երբ բոլորդ ինձ ուրացած կլինեք, ես կվերադառնամ ձեզ մոտ։
<div align="right">Ֆրիդրիխ Նիցշե </div>
<nowiki>***</nowiki>
Այս կատարյալ օրվա մեջ, ուր ամենայն ինչ հասունանում է, և միայն ողկույզները չէ, որ մգանում են, արևի հայացքը հենց նոր ընկավ իմ կյանքի վրա. ես հետ նայեցի, ես նայեցի առաջ, ես այդքան շատ և այդքան լավ բան միանգամից չէի տեսել բնավ։ Զուր չթաղեցի ես այսօր իմ քառասունչորսերորդ տարին, ես ի ր ա վ ո ւ ն ք ո ւ ն ե ի այն թաղելու,- ինչը նրա մեջ կյանք էր՝ փրկվա՛ծ է, անմա՛հ է։ Բ ո լ ո ր ա ր ժ ե ք ն ե ր ի վ ե ր ա ր ժ ե ք ա վ ո ր ո ւ մ ը, Դ ի ո ն ի ս ո ս յ ա ն դ ի թ ի ր ա մ բ ն ե ր ը և, հանգստի համար, Չ ա ս տ վ ա ծ ն ե ր ի մ թ ն շ ա ղ ը - բոլո՜րն այս տարվա ընծաներ, անգամ նրա վերջին քառորդի։ Ե ս ի ն չ պ ե՞ ս ե ր ա խ տ ա պ ա ր տ չ լ ի ն ե մ ի մ ո ղ ջ կ յ ա ն ք ի ն։ Եվ այսպես, ես ինձ իմ կյանքն եմ պատմում։
=ԻՆՉՈՒ ԵՄ ԵՍ ԱՅՍՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ=
1
Իմ գոյության երջանկությունը, նրա բացառիկությունը, թերևս, ընկած է նրա ճակատագրի մեջ. ես, սա առեղծվածի ձևով արտահայտելու համար, իբրև իմ հայրն արդեն մեռել եմ, իբրև իմ մայրը դեռևս ապրում եմ և ծերանում։ Այս երկակի սերումը, ասես կյանքի սանդուղքին ամենավերին և ամենաներքին աստիճանից, միաժամանակ decadent և ս կ ի զ բ - եթե որևէ բան՝ ապա սա է բացատրում այն չեզոքությունը, անկուսակցականությունը կյանքի ընհանուր հիմնախնդրի հանդեպ, ինչը, թերևս, հատկանշում է ինձ։ Ես ծագման և անկման նշանների հանդեպ ավելի նուրբ հոտառություն ունեմ, քան երբևէ ունեցել է որևէ ոք, ես այստեղ par excellence ուսուցիչն եմ,- ես երկուսն էլ գիտեմ, ես երկուսն էլ կամ։- Իմ հայրը մահացել է երեսունվեց տարեկանում. նա եղել է քնքուշ, սիրալիր և հիվանդագին, ինչպես լոկ անցնել-գնալու համար սահմանված էակ,- ավելի շուտ բարի հիշողություն կյանքի մասին, քան ինքը կյանքը։ Նույն տարիքում, երբ նրա կյանքը վայր է ընթացել, վայր է ընթացել նաև իմը. կյանքիս երեսունվեցերորդ տարում ես հասել եմ իմ կենսականության ամենացածր կետին,- ես տակավին ապրում էի, բայց առանց դիմացս երեք քայլ այն կողմ տեսնելու։ Այդ ժամանակ,- դա 1879 էր,- ես վայր դրեցի իմ բազելյան պրոֆեսուրան, ողջ ամառն ստվերի պես ապրեցի Ստ. Մորիտցում, իսկ հաջորդ ձմեռը, իմ կյանքի ամենաարևազուրկը, ի բ ր և ստվեր Նաումբուրգում։ Դա իմ նվազագույնն էր. “Թափառականը և նրա ստվերը” ծնվեց այդ ընթացքում։ Անկասկած, ես այդ ժամանակ ստվերներից մի բան հասկանում էի... Հաջորդ ձմռանը, ջենովական իմ առաջին ձմռանը, այն քաղցրացումն ու ոգեշնչումը, ինչը գուցե և արյան և մկանների ծայրահեղ մի թուլացումով է պայմանավորված, ծնեցին “Արշալույսը”։ Կատարյալ պարզությունն ու պայծառությունը, անգամ ոգու չափազանցությունը (Exuberanz), որոնք հիշյալ երկն է անդրադարձնում, ինձ մոտ համերաշխում էին ոչ միայն խոշորագույն բնախոսական թուլության, այլև անգամ ցավի զգացման չափազանցության (Excess) հետ։ Չարչարանքների արանքում, որոնք հետը բերում է երեքօրյա շարունակական գլխացավը` տառապալից խորխային փսխումով հանդերձ,- ես տիրում էի par excellence մի դիալեկտիկի պարզության և շատ պաղարյունորեն խորհրդածեցի բաներ, որոնց համար ավելի առողջ հանգամանքներում ես բավականաչափ մագլցող, բավականաչափ նուրբ, բավականաչափ ս ա ռ ը չեմ։ Իմ ընթերցողները, հավանաբար, գիտեն, թե ես ինչ աստիճանի եմ դիալեկտիկան իբրև Decadence-ի ախտանիշ համարում, զորօրինակ, ամենահռչակավոր դեպքում` Սոկրատեսի դեպքում։- Մտքի բովանդակ հիվանդագին խանգարումները, անգամ այն կիսաթմրությունը, որը հետևում է տենդին, ցայսօր ինձ համար մնացել են իբրև ամբողջովին խորթ բաներ, որոնց բնույթն ու հաճախականությունը ես լոկ գիտական ճանապարհով եմ իմացել։ Իմ արյունը դանդաղ է հոսում։ Ոչ ոքի երբևէ չի հաջողվել ինձ մոտ տենդ արձանագրել։ Մի բժիշկ, ով ինձ երկար բուժում էր իբրև ջղային հիվանդի, ի վերջո ասաց. “Ո՛չ, ձեր ջղերը կապ չունեն, ջղագարը ես ինքս եմ”։ Ինչ-որ տեղային այլասերման գոյությունը միանգամայն անապացուցելի է։ Օրգանապես պայմանավորված ոչ մի ստամոքսային հիվանդություն, սակայն ընդ- հանուր հյուծման հետևանքով ստամոքսաթաղանթի համակարգի ծայրահեղ թուլություն։ Նաև ժամանակ առ ժամանակ վտանգավոր կերպով ընդհուպ կուրության հասնող աչքերիս հի- վանդաթյունը լոկ հետևանք է և ոչ պատճառ. այնպես որ կենսական ուժերի ցանկացած աճի հետ մեկտեղ նաև տեսողության ուժն է աճել։- Տարիների երկար, չափազանց երկար մի շարան ինձ մոտ առողջացում է նշանակում,- այն, ցավոք, միաժամանակ նշանակում է նաև հիվանդության կրկնություն, անկում, մի տեսակ decadence-ի պարբերականություն։ Այս ամենից հետո ինձ հարկ կա՞ ասելու, որ ես decadence-ի հարցերում փ ո ր ձ վ ա ծ եմ։ Ես այն տառ-տառ հեգել եմ սկզբից և վերջից։ Ընդհանրապես բռնելու և ըմբռնելու այդ նրբակերտ արվեստն ինքը, nuances-ի այդ մատները, “անկյունից” նայելու այդ հոգեբանությունը և ինչը առհասարակ հատուկ է ինձ` նախ այդ ժամանակ յուրացվեց, իսկական նվերն է այդ ժամանակի, երբ ամեն ինչ իմ մեջ հղկվում էր, ինքը դիտարկումը և դիտարկման բոլոր օրգանները։ Հիվանդի օպտիկայից ցած նայել ա վ ե լ ի ա ռ ո ղ ջ հասկացություններին և արժեքներին և, իր հերթին, ընդհակառակը, հ ա ր ո ւ ս տ կյանքի լիությունից ու ինքնավստահությունից Decadence-բնազդի խորհըրդավոր աշխատանքին - սա էր իմ ամենաերկարատև վար- ժությունը, իմ իսկական փորձը, եթե որևէ բանում ես վարպետ եմ դարձել, ապա` հենց այստեղ։ Այժմ ես կարողանում եմ, այժմ ես կարող եմ հ ե ռ ա ն կ ա ր ն ե ր տ ե ղ ա շ ա ր ժ ե լ. առաջին հիմնավորումը, թե ընդհանրապես ինչու է “արժեքների վերարժեքավորում” թերևս միայն ինձ համար հնարավոր։-
2
Այսինքն բացառելով, որ ես decadent եմ, ես նաև դրա հակադրությունն եմ։ Դրա իմ ապացույցը, ի միջի այլոց, այն է, որ ես վատ վիճակների դեմ բնազդաբար ճ ի շ տ միջոցներ եմ ընտրել. մինչդեռ decadent-ը ինքնին մշտապես իրեն վնասակար միջոցներն է ընտրում։ Իբրև summa summarum2 ես առողջ եմ եղել, իբրև անկյուն, իբրև մասնավոր դեպք (Specialitaet) ես decadent եմ եղել։ Բացարձակ մենության և սովորական հարաբե- րություններից դուրս պրծնելու այդ ներուժը, այլևս ինձնով չմտահոգվելու, ինձ չծառայելու, ինձ բ ժ շ կ ե լ թույլ չտալու ինքնահարկադրանքը - սա մատնում է անպայմանական բնազդ-համոզմունքն այն բանի, ի ն չ ն այն ժամանակ նախ և առաջ անհրաժեշտ էր։ Ես ի՛նքս ինձ բուռս հավաքեցի, ես ի՛նքս ինձ կրկին առողջ դարձրի. դրա պայմանը,- յուրաքանչյուր բնախոս կհամաձայնվի սրան,- հ ի մ ք ո ւ մ ա ռ ո ղ ջ լ ի ն ե լ ն է։ Տիպական հիվանդագին էակը չի կարող առողջանալ, առավել ևս` ինքն իրեն առողջացնել։ Տիպական առողջի համար, ընդհակառակը, հիվանդությունը կարող է անգամ առ կյանք, առ հավելյալ-կյանք եռանդուն ա զ դ ա կ լինել։ Այդպես է, հիրավի, ա յ ժ մ ինձ ներկայանում հիվանդության այդ երկար ժամանակը. ես ասես դարձյալ հայտնագործեցի կյանքը, ներառյալ ինքս ինձ, ես համտեսեցի բոլոր լավ և անգամ աննշան բաները, ինչպես որ ուրիշները դրանք դյուրավ չեն կարողանում համտեսել,- ես առ առողջություն, առ կ յ ա ն ք իմ կամքից իմ փիլիսոփայությունը սարքեցի... Քանզի, ես ուշադրություն եմ հրավիրում սրա վրա, այդ իմ նվազագույն կենսունակության տարիներն էին, երբ ես դ ա դ ա ր ե ց ի հոռետես լինելուց. ինքնավերականգնման բնազդն ինձ ա ր գ ե լ ե ց թշվառության և վհատության որևէ փիլիսոփայություն... Իսկ, ըստ էության, ինչի՜ց է ճանաչվում հ ա ջ ո ղ վ ա ծ ո ւ թ յ ո ւ ն ը։ Նրանից, որ հաջողված մարդը լավ է ազդում մեր զգայարանների վրա. որ նա տաշված է մի փայտից, որը պինդ է, քնքուշ և, միաժամանակ, ախորժաբույր։ Նրան դուր է գալիս լոկ այն, ինչը նրան օգտակար է։ Նրա հաճույքը, նրա բավականությունը դադարում է, հենց որ օգտակարի չափը խախտվում է։ Նա բուժիչ միջոցներ է կռահում վնասումների դեմ, նա վատ դիպվածներն օգտագործում է հօգուտ իրեն։ Ինչը նրան չի կործանում՝ նրան ավելի ուժեղ է դարձնում։ Նա այն ամենից, ինչ տեսնում, լսում, վերապրում է, բնազդաբար ի ր գումարն է հավաքում. նա ընտրություն կատարող սկզբունք է, նա շատ բան թողնում է կործանվի։ Գրքերի, մարդկանց թե լանդշաֆտների հետ հարաբերվի՝ նա միշտ ի ր հասարակության մեջ է։ Ը ն տ ր ե լ ո վ, թ ո ւ յ լ տ ա լ ո վ, վ ս տ ա հ ե լ ո վ ` նա պատվի է արժանացնում։ Նա ամեն կարգի գրգիռի արձագանքում է դանդաղ, այն դանդաղությամբ, որը երկար մի շրջահայացություն և մտադրյալ մի հպարտություն են նրա մեջ խստավարժել,- նա փորձում է գրգիռը, որը մոտենում է նրան, նա հեռու է դրան ընդառաջ գնալուց։ Նա ո՛չ “դժբախտությանն” է հավատում, ո՛չ “մեղքին”. նա իրենից, ուրիշներից գլուխ հանում է, նա կարողանում է մ ո ռ ա ն ա լ,- նա բավականաչափ ուժեղ է, որպեսզի ամենայն ինչ նրա համար բարիք դ ա ռ- ն ա։- Դե ի՛նչ, ես decadent-ի հ ա կ ա դ ր ո ւ թ յ ո ւ ն ն եմ. քանզի ես հենց նոր ի ն ձ էի նկարագրում։
3
Նման հայր ունենալը ես իբրև մեծ առավելություն եմ դիտում. գեղջուկները, որոնց նա քարոզում էր,- քանզի նա վերջին տարիներին, Ալթենբուրգյան կալվածում մի քանի տարի ապրելուց հետո, քարոզիչ էր,- ասում էին, որ նման տեսք պետք է որ հրեշտակն ունենա։- Եվ սրանով ես դիպչում եմ ցեղի հարցին։ Ես pur sang3 լեհ ազնվական եմ, ում արյանը ոչ մի կաթիլ վատ արյուն չի խառնվել, առավել ևս՝ գերմանական։ Երբ ես իմ ամենախորունկ հակադրությունն եմ փնտրում, բնազդների աննկարագրելի գռեհկությունը, ապա միշտ գտնում եմ իմ մորը և քրոջը,- հավատալ, որ նման canaille-ն իմ հարազատներն են, հայհոյություն կլիներ իմ աստվածայնության հանդեպ։ Այն վերաբերմունքը, որին ես իմ մոր և քրոջ կողմից եմ ենթարկվում, ընդհուպ այս պահը, ինձ անասելի մի սոսկումով է համակում. այստեղ կատարյալ դժոխային մի մեքենա է գործում, այն պահի անվրեպ վստահությամբ, երբ ես կարող եմ արնաթաթախ վիրավորվել - իմ բարձրագույն ակնթարթներում... քանզի այդժամ բացակայում է թունավոր ճճիներից պաշտպանվելու ամենայն ուժ... Բնախոսական մոտիկությունը հնարավոր է դարձնում նման մի disharmonia praestabilita4... Սակայն ես խոստովանում եմ, որ խոշորագույն առարկությունը “հավերժական վերադարձի”՝ իմ բուն ա ն դ ն դ ա խ ո ր խոհի դեմ միշտ մայրս ու քույրս են։- Բայց ես նաև իբրև լեհ եմ հրեշավոր ատավիզմ։ Հարկավոր կլիներ դարերով հետ գնալ՝ երկրի վրա գոյություն ունեցող այդ ազնվագույն ռասային բնազդներով այն աստիճան մաքուր գտնելու համար, որքան ես եմ նրան ներկայացնում։ Այն ամենի հանդեպ, ինչ այսօր noblesse5 է կոչվում, ես առանձնացվածության (Distinktion) ինքնիշխան մի զգացում ունեմ,- ես գերմանացի երիտասարդ կայզերն իմ կառապանը լինելու պատվին չէի արժանացնի։ Լոկ մի դեպք գոյություն ունի, որ ես ընդունում եմ ինձ հավասար մեկին - ես սա խոստովանում եմ խորին երախտագիտությամբ։ Տիկին Կոզիմա Վագները միանգամայն ազնվագույն բնավորություն է. և, ոչ մի բառ ավելին չասելու համար, ես ասում եմ. Ռիխարդ Վագներ, ով ինձ միանգամայն ամենահարազատ այրն էր... Մնացյալը լռություն է... Հարազատության աստիճանների մասին բոլոր տիրող ըմբռնումները բնախոսական անմտություն են, որ չի կարող գերազանցվել։ Եվ պապը այսօր էլ դեռ առևտուր է անում այդ անմտությամբ։ Մարդ ա մ ե ն ա ք ի չ ն իր ծնողներին է հարազատ. ծնողներին հարազատ լինելը գռեհկության ամենացայտուն նշանն է։ Բարձր բնավորությունների սերումն անսահման հեռու է գնում դեպի հետ, նրանց վրա ամենաերկարը պետք է հավաքվի, խնայվի, կուտակվի։ Մ ե ծ անհատականություններն ամենահինն են. ես չեմ հասկանում, բայց հնարավոր է, որ Հուլիոս Կեսարը իմ հայրը լինի - կ ա մ Ալեքսանդրը, այդ մարմնացյալ Դիոնիսոսը... Այն պահին, երբ ես սա գրում եմ, փոստն ինձ Դիոնիսոսի մի գլուխ է բերում...
4
Ես իմ դեմ տրամադրելու արվեստը երբեք չեմ իմացել - նաև սա եմ ես պարտական իմ անզուգական հորը - և անգամ` երբ դա ինձ հույժ անհրաժեշտ է թվացել։ Ես նույնիսկ, որքան էլ դա ոչքրիստոնեական թվա, ինքս իմ դեմ չեմ տրամադրվել. կարող եք իմ կյանքը շուռումուռ տալ, այնտեղ, բացառությամբ մ ի դեպքի, ոչ մի հետք չեք գտնի, որ որևէ մեկն իմ հանդեպ չարակամորեն տրամադրված լինի,- բայց, թերևս, չափազանց շատ հետքեր բ ա ր ի կամքի... Իմ փորձերը անգամ այնպիսիների հետ, որոնցից յուրաքանչյուր ոք դառը փորձ է ձեռք բերում, առանց բացառության խոսում են ի նպաստ նրանց։ Ես վարժեցնում եմ ուզածդ արջի, ես անգամ ծաղրածուներին եմ բարեբարո դարձնում։ Յոթը տարիների ընթացքում, երբ ես բազելյան մանկավարժականի բարձր դասարանում հունարեն էի դասավանդում, ես ոչ մի առիթ չունեցա պատժի դիմելու։ Ամենածույլերն ինձ մոտ ջանասեր էին։ Ես միշտ պատրաստ եմ դիպվածին։ Ես կարիք չունեմ նախապատրաստվելու, որպեսզի ինձ տիրապետեմ։ Ինչ գործիք ուզում է լինի, թեկուզ այն լարված լինի այնպես, ինչպես լոկ “մարդ” գործիքը կարող է լարված լինել - ես պետք է հիվանդ լինեմ, որ ինձ չհաջողվի այնպիսի մի բան կորզել, ինչը լսելու արժանի լինի։ Եվ ինչքան հաճախ եմ ես իրենցից՝ “գործիքներից” լսել, որ իրենք դեռ երբեք ա յ դ պ ե ս հնչած չկան... Դա ամենահաճելին, թերևս, այն աններելի վաղ մահացած Հայնրիխ ֆոն Շտայնից լսելն էր, ով մի անգամ, սիրալիրությամբ ձեռք բերված թույլտվությունից հետո, երեք օր հայտնվեց Սիլս-Մարիայում, բոլորին մեկ առ մեկ բացատրելով, որ ինքը հանուն Էնգադինի չ է, որ եկել է։ Այդ գերազանց մարդը, ով պրուսական յունկերին հատուկ հախուռն միամտությամբ չփչփացնում էր վագներյան ճահճում (- և բացի այդ՝ նաև դյուրինգյա՜ն), այդ երեք օրերի ընթացքում ասես կերպարանափոխված լիներ ազատության մրրկաբեր քամուց, նման մեկին, որ հանկարծակի ի ր բարձունք է բարձրանում և թևեր է ստանում։ Ես նրան միշտ ասում էի, որ դա այստեղ վերևում լավ օդն է անում, որ այդպես լինում է յուրաքանչյուրի հետ, ով Բայրոյթից 6000 ոտնաչափ զուր չի բարձրանում,- բայց նա չուզեցավ ինձ հավատալ... Եթե, այնու- ամենայնիվ, իմ դեմ որոշ մեծ ու փոքր հանցանքներ են գործվել, ապա դրա պատճառը “կամքը” չի եղել, չ ա ր կամքը՝ առնվազն. ես ավելի շուտ,- ես հենց նոր ակնարկեցի դա,- բարի կամքից կգանգատվեի, որն ամենևին էլ փոքր անկարգություններ չէ, որ իմ կյանք է մտցրել։ Իմ փորձերն ինձ իրավունք են տալիս անվստահության՝ ընհանրապես այսպես կոչված “անշահախնդիր” մղումների, միշտ խորհրդի և գործի պատրաստ “մերձավորի սիրո” հանդեպ։ Վերջինս ինձ համար ինքնին նշանակում է թուլություն, գրգիռներին դիմադրելու անկարողության մասնակի դեպք,- կ ա ր ե կ ց ա ն ք ը լոկ decadent-ի մոտ է առաքինություն կոչվում։ Ես կարեկիցներին մեղադրում եմ նրա համար, որ նրանք հեշտությամբ կորցնում են ամոթը, ակնածանքը, դիստանցիայի նրբին զգացումը, որ կարեկցանքից ձեռաց խուժանի հոտ է գալիս, և այն շփոթելու աստիճան նման է թվում վատ պահվածքի,- որ կարեկից ձեռքերը առիթի դեպքում պարզապես կործանարար կարող են ներխցկվել մեծ ճակատագրի մեջ, վերքերի ներքո մեկուսացման մեջ, ծանր հանցանքի ա ր տ ո ն ո ւ թ յ ա ն մեջ։ Կարեկցանքի հաղթահարումը ես դասում եմ ա զ ն վ ա կ ա ն առաքինությունների շարքին. իբրև “Զրադաշտի փորձություն” ես պատկերել եմ մի դեպք, երբ նրան օգնության մեծ մի ճիչ է հասնում, երբ կարեկցանքը, որպես վերջին մեղք, վրա է տալիս նրան, նրան ուզում է ի ն ք ն ի ր ե ն դավաճանել տալ։ Այստեղ տեր մնալ, այստեղ մաքուր պահել իր խնդրի բ ա ր ձ ր ո ւ թ յ ո ւ ն ը շատ ավելի ցածր ու կարճատես մղումների առջև, որոնք այսպես կոչված անշահախնդիր արարքներով են գործում,- ահա փորձությունը, թերևս վերջին փորձությունը, որը ցանկացած Զրադաշտ պետք է անցնի,- ուժի նրա բուն ա պ ա ց ո ւ յ ց ը...
5
Նաև մի այլ կետում եմ ես էլի՛ իմ հայրը և ասես թե նրա կյանքի շարունակությունը չափազանց վաղաժամ մահվանից հետո։ Նման յուրաքանչյուրին, ով երբեք իրեն հավասարների մեջ չի ապրել և ում “հատուցում” գաղափարը նույնքան անմատչելի է, որքան, ասենք, “հավասար իրավունքներ” գաղափարը, ես այն դեպքերում, երբ փոքր կամ շ ա տ մ ե ծ հիմա- րություն է իմ հանդեպ գործվում, ինձ արգելում եմ ցանկացած հակազդեցության միջոց, պահպանության ցանկացած միջոց,- նույն կերպ նաև ցանկացած պաշտպանություն, ցանկացած “արդարացում”։ Հատուցման իմ եղանակը՝ հիմարության հետևից հնարավորինս արագ որևէ խելոք բան ուղարկելն է. այդ- պես միգուցե դեռ հնարավոր է այն չեզոքացնել։ Առակով ասած՝ ես մի պուտուկ մուրաբա եմ ուղարկում` թ թ ո ւ պատմությունից ազատվելու համար... Բավական է լոկ ինձ վատ բան անել՝ ես դրա համար “հատուցում” եմ, վստահ եղեք. ես կարճ ժամանակ անց “չարագործին” (ի դեպ, անգամ չարագործության համար) իմ երախտագիտությունն արտահայտելու որևէ առիթ գտնում եմ - կամ նրանից այնպիսի մի բան խ ն դ ր ե լ ո ւ, որ կարող է ավելի պարտավորեցնող լինել, քան ինչ-որ բան տալը... Ինձ նաև թվում է, թե ամենակոպիտ բառը, ամենակոպիտ նամակը, համենայն դեպս, ավելի բարեկիրթ, ավելի ազնիվ է, քան լռությունը։ Նրանց, ովքեր լռում են, գրեթե միշտ պակասում է սրտի նրբությունն ու հարգալիցությունը։ Լռությունն առարկություն է, կուլ տալն անխուսափելիորեն վատ բնավորություն է ստեղծում,- այն փչացնում է անգամ ստամոքսը։ Բոլոր լռողները ստամոքսի հիվանդներ են։- Ինչպես տեսնում եք, ես չէի ուզենա կոպտությունը թերագնահատած տեսնել, այն, անշուշտ, առարկության ա մ ե ն ա մ ա ր դ ա ս ի ր ա կ ա ն ձևն է և, ժամանակակից քնքշացման պայմաններում, մեր առաջին առաքինություններից։- Եթե դրա համար բավականաչափ հարուստ ես, անգամ երջանկություն է անարդարություն անելը։ Երկիր իջած աստվածը ուրիշ ոչինչ չպետք է ա- ն ի, բացի անարդարությունից,- ո՛չ թե պատիժը, այլ մ ե ղ- ք ը առնել վրադ` ահա թե լոկ ինչը կլիներ աստվածային։
6
Ազատությունը Ressentiment-ից, պարզությունը Ressentiment-ի հարցում - ով գիտե` ես ի վերջո որքա՜ն եմ նաև այստեղ իմ երկար հիվանդությանը երախտապարտ։ Հիմնախնդիրն անքան էլ հասարակ չէ. հարկավոր է այն ապրել՝ ելնելով և՛ ուժից, և՛ թուլությունից։ Եթե հիվանդության վիճակի դեմ, թուլության վիճակի դեմ ընդհանուր առմամբ ինչ-որ բան պետք է մեջտեղ հանվի, ապա՝ այն, որ նրա մեջ բուժիչ բուն բնազդը, այն է` մարդու մեջ պ ա շ տ պ ա ն ո ւ թ յ ա ն և զ ե ն ք ի բնազդը հեղգանում է։ Ոչնչից չես կարողանում գլուխդ պրծացնել, ոչնչից չես կարողանում գլուխ հանել, ոչինչ չես կարողանում վանել,- ամեն ինչ վնասում է։ Մարդ և իր աներեսաբար մոտիկ են գալիս, վերապրումները չափազանց խոր են դիպչում, հիշողությունը թարախակալող վերք է։ Հիվանդության վիճակը հենց յուրօրինակ Ressentiment է։- Նրա դեմ հիվանդը լոկ մ ի մեծ բուժամիջոց ունի - ես այն կոչում եմ ռ ո ւ- ս ա կ ա ն ֆ ա տ ա լ ի զ մ, այն անտրտունջ ֆատալիզմը, որով ռուս զինվորը, ում համար ռազմարշավը դառնում է չափից դուրս ծանր, ի վերջո պառկում է ձյան մեջ։ Ոչինչ ընդհանրապես այլևս չընդունել, քեզ մոտիկ չթողնել, ք ո մեջ չընդունել,- ընդհանրապես այլևս չհակազդել... Այս ֆատալիզմի մեծ տրամաբանությունը, ֆատալիզմ, որը միշտ չէ, որ առ մահ արիություն է լոկ, այլ նաև կյանքի պահպանություն կյանքի համար վտանգավորագույն պարագաներում, նյութափոխանակության թուլացումն է, նրա դանդաղեցումը, մի տեսակ կամք առ ձմեռային քուն։ Եվս մի երկու քայլ այն կողմ այս տրամաբանության մեջ` և կունենաս ֆակիրին, ով շաբաթներով քնում է գերեզմանում... Քանի որ քեզ չափազանց արագ կծախսես, ե թ ե ընդհանրապես հակազդես, ուրեմն այլևս ամենևին չես հակազդում. ահա տրամաբանությունը։ Իսկ ոչնչից ավելի արագ չես վառվում-վերջանում, քան Ressentiment-ի գրգիռներից։ Վրդովմունքը, հիվանդագին խոցելիությունը, վրեժի ան- զորությունը, վրեժի հաճույքը, ծարավը, ցանկացած իմաստով թունավորումը՝ այս ամենը սպառվածի համար, անշուշտ, հակազդելու ամենավնասակար տեսակն է. ջղային ուժի սրընթաց ծախսումը, վնասարար արտադրությունների հիվանդագին աճը, օրինակ, ստամոքսում` լեղունը, պայմանավորված են դրանով։ Ressentiment-ը հիվանդի համար ի ն ք ն ի ն արգելվածն է - ն ր ա չարը. ցավոք, նաև նրա ամենաբնական հակումը։- Սա ըմբռնում էր այն խորունկ բնախոս Բուդդան։ Նրա “կրոնը”, որը կարելի կլիներ ավելի շուտ հ ի գ ի ե ն ա կոչել` այն քրիստոնեության նման խղճահարույց բաների հետ չխառնելու համար, իր ներգործությունր պայմանավորում էր Ressentiment-ի վրա հաղթանակով. հոգին դ ր ա ն ի ց ազատ դարձնել - առ առողջություն առաջին քայլը։ “Թշնամությունը թշնամությամբ չի վերջանում, թշնամությունը վերջանում է բարեկամությամբ”` սա է կանգնած Բուդդայի ուսմունքի սկզբում - այսպես խոսում է ո չ բարոյականությունը, այսպես խոսում է բնախոսությունը։ Ressentiment-ը, ծնված թուլությունից, ոչ ոքի առավել վնասակար չէ, քան իրեն` թույլին,- մյուս դեպքում, երբ նախապայ- մանը որևէ հարուստ բնավորություն է, հ ա վ ե լ ո ւ ր դ ա յ ի ն մի զգացում է, զգացում, որի վրա տեր մնալը գրեթե հարըստության ապացույցն է։ Ով գիտի այն լրջությունը, որով իմ փիլիսոփայությունը պայքարի մեջ է մտել զգացմունքի վրեժխնդիր մնացուկների դեմ` ընդհուպ “ազատ կամքի” ուսմունքը,- քրիստոնեության դեմ պայքարը միայն դրա մի մասնավոր դեպքն է,- կհասկանա, թե ինչու եմ ե ս իմ անձնական վարքը, գործնականում իմ բ ն ա զ դ - վ ս տ ա հ ո ւ թ յ ո ւ ն ը հենց այստեղ պարզաբանում։ Decadence-ի պահերին ես այն ինձ ա ր գ ե լ ե լ եմ` իբրև վնասակար։ Հենց որ կյանքը դրա համար կրկին բավականին հարուստ ու հպարտ է դարձել, ես այն ինձ արգելել եմ` իբրև ինձանից ց ա ծ ր։ Հիշյալ “ռուսական ֆատալիզմը”, ինչի մասին խոսեցի, ինձ մոտ արտահայտվում էր նրանով, որ տարիներ շարունակ ես համառորեն պինդ պահում էի գրեթե անտանելի վիճակները, վայրերը, բնակարանները, հասարակությունները, այն բանից հետո, երբ նրանք մի անգամ, պատահականորեն, տրվում էին ինձ,- դա ավելի լավ էր, քան դրանք փոխելը, քան դրանք փոփոխելի զ գ ա լ ը,- քան դրանց դեմ ըմբոստանալը... Ինձ այդ ֆատալիզմի մեջ խանգարելը, ինձ բռնի արթնացնելը ես այդ ժամանակ մահացու վնասակար էի համարում.- դա, իրոք, ամեն անգամ մահացու վտանգավոր է եղել։- Ընդունել ինքդ քեզ իբրև ֆատում, քեզ “այլ կերպ” չկամենալ - սա նման պարագաներում ինքը մ ե ծ բ ա ն ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն ն է։
7
Այլ բան է կռիվը։ Ես յուրատեսակ ռազմատենչ եմ։ Հարձակվելը իմ բնազդներին մեջ է մտնում։ Կ ա ր ո ղ ա ն ա լ թշնամի լինել, թշնամի լինել` սա, թերևս, ուժեղ բնավորություն է ենթադրում, համենայն դեպս պայմանավորված է յուրաքանչյուր ուժեղ բնավորությամբ։ Նրան հարկավոր են դիմադրություններ, հետևաբար այն դիմադրություն ո ր ո ն ո ւ մ է. ա գ ր ե ս ի վ պաթոսը նույն անհրաժեշտությամբ պատկանում է ուժին, ինչպես զգացմունքի վրեժխնդիր մնացուկները` թուլությանը։ Կինը, օրինակ, վրեժխնդիր է. սա պայմանավորված է նրա թուլությամբ, այնպես, ինչպես ուրիշի կարիքի հանդեպ նրա զգայունությունը։ Հարձակվողի ուժը հակառակորդի մեջ, որը հարկավոր է նրան, իր յուրօրինակ չ ա փ ն է ստանում։ Ամենայն աճ բացահայտվում է ավելի ուժեղ հակառակորդ որոնելով - կամ հիմնախնդրի. քանզի փիլիսոփան, որը ռազմատենչ է, նաև հիմնախնդիրներ է մենամարտի կանչում։ Խնդիրն ընդհանրապես դիմադրություններ հաղթահարելը չ է, այլ` այնպիսիք, որոնց վրա պետք է գործի դնես քո ողջ ուժը, ճկունությունն ու զենքի վարպետությունը,- խնդիրը հ ա վ ա ս ա ր հակառակորդին հաղթահարելն է... Թշնամու հետ հավասարությունը՝ ա զ ն ի վ մենամարտի առաջին նախապայմանը։ Ո ր տ ե ղ արհամարհում ես` այնտեղ չ ի կ ա ր ե լ ի կռիվ մղել։ Որտեղ հրամայում ես, որտեղ մի բան տեսնում ես քեզնից ց ա ծ ր, այնտեղ չ պ ե տ ք է կռիվ մ ղ ե լ։- Կռվի իմ պրակտիկան կարելի է արտահայտել չորս դրույթներով։ Առաջին. ես հարձակվում եմ միայն այն բաների վրա, որոնք հաղթական են,- ես որոշ պարագաներում սպասում եմ, մինչև որ նրանք հաղթական դառնան։ Երկրորդ. ես հարձակվում եմ լոկ այն բաների վրա, որոնց դեմ ես ոչ մի դաշնակից չեմ գտնի, որտեղ ես կանգ- նած եմ մենակ,- որտեղ ես միայն ինձ եմ վարկաբեկում... Ես հրապարակայնորեն երբեք որևէ քայլ չեմ արել, որը չվարկաբեկեր. դա է ճիշտ գործելակերպի ի մ չափանիշը։ Երրորդ. ես երբեք անձանց վրա չեմ հարձակվում,- ես անձից օգտվում եմ լոկ իբրև ուժեղ խոշորացույց ապակուց, որով կարելի է ինչ-որ ընդհանուր, սակայն խույս տվող, սակայն դժվար բռնելի աղետ տեսանելի դարձնել։ Ես այդպես հարձակվեցի Դավիդ Շտրաուսի վրա, ավելի ստույգ՝ գերմանական “կրթության” մոտ նրա զառամ գրքի հ ա ջ ո ղ ո ւ թ յ ա ն վրա,- ես դրանով գործի վրա բռնեցի դույն կրթությունը... Այդպես հարձակվեցի ես Վագների վրա, ավելի ստույգ՝ կեղծության, կիսատ-պռատ բնազդի վրա մեր “մշակույթի”, որը քնքշասունացածներին` հարուստների, ուշացածներին` մեծերի հետ է խառնում։ Չորրորդ. ես հարձակվում եմ լոկ բաների վրա, որտեղ ցանկացած անձնական հաշիվ բացառված է, որտեղ վատ նախապատմության յուրաքանչյուր հետին պլան բացակայում է։ Ընդհակառակը, հարձակվելն ինձ մոտ բարյացակամության ապացույց է, որոշ պարագաներում` անգամ երախտագիտության։ Ես պատիվ եմ անում, ես առանձնացնում եմ նրանով, որ իմ անունը որևէ բանի, որևէ անձի հետ եմ կապում,- թեր կամ դեմ - ինձ համար այստեղ միևնունն է։ Եթե ես քրիստոնեության դեմ կռիվ եմ մղում, ապա դա ինձ հասնում է, քանզի ես այդ կողմից ոչ մի անախորժություն (Fatalitaeten) և արգելք չեմ ապրել,- լրջագույն քրիստոնյաները իմ հանդեպ միշտ բարեհաճ են տրամադրված եղել։ Ես ինքս, քրիստոնեության de rigueur6 ախոյան, հեռու եմ նրանից, որ առանձին անձանց դեմ քեն քշեմ նրա համար, ինչը հազարամյակների բախտն է։-
8
Ես կարո՞ղ եմ հանդգնել իմ բնավորության ևս մի վերջին գիծը նշելուն, ինչն ինձ մարդկանց հետ հարաբերություններում ամենևին փոքր դժվարություն չի պատճառում։ Ինձ յուրահատուկ է մաքրության բնազդի կատարելապես ահավոր մի դյուրազգացություն, այնպես որ ես յուրաքանչյուր հոգու մոտիկությունը կամ - ի՞նչ եմ ասում - ամենանվիրականը, “փորոտիքը” բնախոսականորեն եմ ընկալում - հ ո տ ո տ ո ւ մ ե մ... Այդ դյուրազգացության մեջ իմ հոգեբանական շոշափուկներն են, որոնցով ես շոշափում եմ ցանկացած գաղտնիք և տիրում եմ դրան. որոշ բնավորությունների հատակում թ ա ք ն- վ ա ծ շատ կեղտը, հավանաբար պայմանավորված պիղծ արյամբ, սակայն դաստիարակությամբ սվաղված, գրեթե առաջին շփումից ինձ արդեն հայտնի է դառնում։ Եթե իմ դիտարկումները ճիշտ են, նման` իմ մաքրությանը հակացուցված բնավորություններն իրենք էլ իրենց հերթին են զգուշավորություն հանդես բերում իմ նողկանքի հանդեպ. դրանով նրանք ախոր- ժաբույր չեն դառնում... Ինչպես որ ես եմ ինձ միշտ սովորեցրել` իմ հանդեպ ծայրահեղ մաքրությունն իմ գոյության նախապայմանն է, ես անմաքուր պայմաններում կործանվում եմ,- ես ասես մշտապես լող եմ տալիս, լողանում եմ և չփչփացնում ջրի մեջ, ինչ-որ կատարելապես թափանցիկ ու փայլփլող տարրում։ Սա մարդկանց հետ հարաբերությունից ինձ համար ամենևին էլ համբերության փոքր փորձություն չէ, որ սարքում է։ Իմ մարդասիրությունը մարդուն, ինչպիսին որ նա կա, ցավակցելը չ է, այլ տ ո կ ա լ ը նրան, որ ես նրան ցավակցում եմ... Իմ մարդասիրությունը մշտական ինքնահաղթահարում է։- Սակայն ես կարիք ունեմ մ ե ն ո ւ թ յ ա ն, ուզում եմ ասել՝ առողջացման, ինքս ինձ վերադարձի, ազատ, թեթև, խաղացող օդի շնչառության... Իմ ողջ Զրադաշտը դիթիրամբ է մենությանը կամ, եթե ինձ հասկացել են, մ ա ք ր ո ւ թ յ ա ն ը... Բարեբախտաբար, ոչ մ ա ք ո ւ ր խ ե ն թ ո ւ թ յ ա ն ը։- Ով աչք ունի գույների համար` այն ալմաստ կկոչի։- Մարդու, “խուժանի” հանդեպ ն ո ղ կ ա ն ք ը մշտապես իմ մեծագույն վտանգն է եղել... Ուզո՞ւմ եք այն բառերը լսել, որոնցով Զրադաշտը խոսում է նողկանքից ա զ ա տ ա գ ր վ ե լ ո ւ մասին։
Սակայն ինձ ի՞նչ պատահեց։ Ինչպե՞ս ազատվեցի ես նողկանքից։ Ո՞վ իմ աչքից փառը վերցրեց։ Ինչպե՞ս թևածեցի բարձունքը, որտեղ այլևս ոչ մի խաժամուժ նստոտած չէ աղբյուրի մոտ։
Ինձ իմ նողկանքը ի՞նքն արարեց թևեր և ակը գուշակելու ուժեր։ Արդարև, ես դեպի ամենաբա՜րձրը պետք է թևեի, որ դարձյալ գտնեի ակնաղբյուրը հրճվանքի։
Օ, ես այն գտե՜լ եմ, իմ եղբայրներ։ Աստ ամենաբարձրո՜ւմ է ինձ համար խփում ակնաղբյուրը հրճվանքի։ Եվ մի կյանք կա, որից ոչ մի խաժամուժ ինձ հետ չի՜ խմում։
Դու ի՜նչ բուռն ես խփում ինձ համար, հրճվանքի աղբյուր։ Եվ հաճախ դու դատարկո՜ւմ ես բաժակը դարձյալ` այն ուզենալով լցնել։
Իսկ ես դեռ պետք է սովորեմ քեզ առավել համեստությամբ մոտենալ,- դեռ չափազանց բուռն է բխում իմ սիրտը քեզ ընդառաջ,-
Սիրտն իմ, որտեղ իմ ամառն է բոցավառվում, կարճատև, շոգ, տրտմաշուք և գերերանելի,- ինչպե՜ս է տենչում իմ ամառ-սիրտը զովիդ։
Անցավ-գնա՜ց իմ գարնան մորմոքը հուշիկ։ Թռավ-անցա՜վ իմ ձյան մալանչների չարությունը հունիսի մեջ։ Ես ամա՜ռ դարձա ամբողջովին և ամռան կեսօր։
Ամառ՝ ամենաբարձրում, պաղ աղբյուրներով և երանելի խաղաղությամբ,- օ, եկե՜ք, ի՜մ բարեկամներ, որպեսզի խաղաղությունը առավել երանելի դառնա։
Զի սա - մ ե ր բարձունքն է և մեր հայրենին,- մենք այստեղ չափազանց վեր ու զառիվեր ենք ապրում բոլոր անմաքուրների և նրանց ծարավի համար։
Արդ ձեր մաքուր հայացքները իմ հրճվանքի ակնաղբյուրի մեջ նետեք, բարեկամնե՜ր։ Մի՜թե այն կպղտորվի։ Նա ձեզ ի պատասխան կժպտա ի ր մաքրությամբ։
Մենք գալիքի ծառին ենք մեր բույնը հյուսում։ Արծիվնե՜րը պիտի իրենց կտուցներով կերակուր բերեն մեզ՝ մենակներիս։
Արդարև, ո՛չ այն կերակուրը, որը նաև կեղտոտները կարողանային մեզ հետ ճաշակել։ Նրանց թվալու էր, թե կրա՛կ են լափում և վառում են իրենց երախները։
Արդարև, այստեղ մենք կեղտոտների՜ համար չենք օթևան կառուցանում։ Մեր երջանկությունը սառցե անձա՜վ էր լինելու նրանց մարմինների և ոգիների համար։
Եվ սաստիկ քամիների հանգույն մենք կամենում ենք ապրել նրանցից վեր,- հարևան արծիվների, հարևան ձյան, հարևան արեգակի,- այսպես են սաստիկ քամիները ապրում։
Եվ հանց քամի` ես կամենում եմ մի օր դեռ փչել նրանց միջև և իմ ոգով խլել շունչը նրանց ոգու,- այսպես է իմ գալիքը ուզում։
Արդարև, սաստիկ քամի է Զրադաշտը բոլոր ցածրավայրերի համար։ Եվ նա այսպիսի խորհուրդ է տալիս իր թշնամիներին և բոլորին, ովքեր խխում են և թքում` “քամուն հ ա կ ա ռ ա կ զգուշացե՜ք թքել”։
=ԻՆՉՈՒ ԵՄ ԵՍ ԱՅՍՔԱՆ ԽԵԼՈՔ=
1
- Ինչո՞ւ ես մի բան ա վ ե լ ի գիտեմ։ Ինչո՞ւ եմ ես ընդհանրապես այսքան խելոք։ Ես երբեք չեմ մտածել հարցերի մասին, որոնք հարց չեն,- ես ինձ չեմ վատնել։- Իսկական կ ր ո ն ա կ ա ն դժվարություններ, օրինակի համար, ես փորձից չգիտեմ։ Ինձանից լրիվ խույս է տվել է, թե ես որքանով կարող էի “մեղավոր” լինել։ Նմանապես ինձ համար բացակայում է որևէ հուսալի չափանիշ, թե ինչ ասել է խղճի խայթ. ըստ դրա մասին լ ս ա ծ ն ե ր ի` խղճի խայթ ասածն ինձ ուշադրության արժանի բան չի թվում... Ես չէի ուզենա արարքից հրաժարվել ա յ ն գ ո ր ծ ե լ ո ւ ց հ ե տ ո, ես կնախընտրեի վատ ելքը, հ ե տ և ա ն ք ն ե ր ը սկզբունքորեն բացառել արժեքի հարցից։ Վատ ելքի դեպքում մարդ չափազանց հեշտությամբ կորցնում է ճ ի շ տ հայացքy նրա վրա, ինչ գործվել է. խղճի խայթ ասածն ինձ յուրատեսակ “չ ա ր հայացք” է թվում։ Այն, ինչը չի հաջողվել, հենց նրա համար, ո ր ո վ հ ե տ և այն չի հաջողվել, պետք է ավելի շատ պատվել - ավելի շուտ սա է իմ բարոյականությանը պատկանում։- “Աստված”, “հոգու անմահու- թյուն”, “փրկություն”, “անդին”` սոսկ գաղափարներ, որոնց ես ոչ ուշադրություն, ոչ էլ թեկուզ ժամանակ եմ նվիրել, անգամ երեխա ժամանակ,- միգուցե ես դրանց համար բավականին երեխա չե՛մ եղել։- Ես աթեիզմը գիտեմ ամենևին ո՛չ իբրև արդյունք, ավելի քիչ` իբրև դեպք. այն ինձ մոտ հասկանալի է բնազդից։ Ես չափազանց հետաքրքրասեր եմ, չափազանց վ ի- ճ ա հ ա ր ո ւ յ ց, չափազանց տաքարյուն, որպեսզի ինձ թույլ տամ բռունցքի պես կոպիտ որևէ պատասխան իջեցնել։ Աստված բռունցքի պես կոպիտ պատասխան է, անփափկանկատություն մեզ՝ մտածողներիս հանդեպ,- մեզ համար, ըստ էության, անգամ բռունցքի պես կոպիտ ա ր գ ե լ ք. դուք չպե՛տք է մտածեք... Միանգամայն այլ կերպ ինձ հետաքրքրում է մի հարց, որից “մարդկության փրկությունը” ավելի է կախված, քան որևէ աստվածաբանական զվարճալիությունից. ս ն ն դ ի հարցը։ Այն կարելի է, առտնին գործածության համար, այսպես ձևակերպել` “ինչպե՞ս պետք է սնվես հենց դ ո ւ՝ ուժի, Վերա-ծննդի ոճով Virtu-ի, մորալինից զերծ առաքինության առավե- լագույնին հասնելու համար”։- Իմ փորձերն այստեղ հնարավորինս վատ են։ Ես զարմանում եմ, որ այս հարցն այդքան ուշ լսեցի, այդ փորձերից “խելք” այդքան ուշ սովորեցի։ Սոսկ մեր գերմանական “կրթության” - նրա “իդեալիզմի” - կատարյալ անպետքությունն է ինձ որոշ չափով բացատրում, թե ես ինչու եմ հենց այստեղ մինչ ի սրբություն հետամնաց։ Այդ “կրթու- թյունը”, որը սկզբից ևեթ սովորեցնում է ի ր ո ղ ո ւ թ յ ո ւ ն- ն ե ր ը աչքաթող անել` բացառապես խնդրահարույց, այսպես կոչված “իդեալական” նպատակների հետամուտ լինելու համար, օրինակ, “դասական կրթության”,- կարծես թե “դասականը” և “գերմանականը” մ ի գաղափարի մեջ միացնելը սկզբից ևեթ դատապարտված չլինի։ Ավելին, դա զվարճություն է պատճառում,- հապա մի անգամ “դասականորեն կրթված” մի լայպցիգցո՜ւ պատկերացրեք։- Իրոք, մինչև իմ ամենահասուն տարիքը ես միշտ վ ա տ էի ուտում,- բարոյապես արտահայտված` “անանձնական”, “անշահախնդիր”, “այլասիրաբար”, ի բարօրություն խոհարարաց և ի Քրիստոս մյուս եղբայրների։ Ես, օրի- նակ, լայպցիգյան խոհանոցի շնորհիվ, Շոպենհաուերի իմ առաջին ուսումնասիրության հետ միաժամանակ (1865), շատ լրջորեն մերժում էի իմ “առ կյանք կամքը”։ Անբավարար սննդի նպատակով դեռ նաև ստամոքսը փչացնել` այս հիմնախն- դիրը, ինձ թվում էր, հիշյալ խոհանոցը լուծում է զարմանալիորեն հաջող։ (Ասում են՝ 1866-ն այստեղ շրջադարձ մտցրեց -)։ Բայց գերմանական խոհանոցն ընդհանրապես - ինչե՜ր ասես ընկած չեն նրա խղճի վրա։ Ուտելուց ա ռ ա ջ ապուր (դեռևս 16-րդ դարի վենետիկյան խոհարարական գրքերում դա կոչվում էր alla redesca)7։ Խաշած միս, յուղոտ և ալյուրով պատրաստված բանջարեղեն։ Ալյուրեղենի այլասերումը ճնշածծա- նի՜։ Եթե սրան դեռ ավելացնենք ուտելուց հետո խմելու ուղղակի անասնական պահանջը ծեր և ամենևին էլ ոչ միայն ծ ե ր գերմանացիների, ապա գ ե ր մ ա ն ա կ ա ն ո գ ո ւ նաև ծագումը պարզ կլինի - այլայլված աղիներից... Գերմանական ոգին անմարսողություն է, այն ոչնչից գլուխ չի հանում։- Բայց նաև ա ն գ լի ա կ ա ն դիետան, որը, գերմանականի, անգամ ֆրանսիականի համեմատությամբ, մի տեսակ “վերադարձ է դեպի բնություն”, այն է` դեպի մարդակերություն, խորապես նողկալի է իմ սեփական բնազդին։ Ինձ թվում է, թե այն ոգուն ծ ա- ն ը ր ոտքեր է տալիս - անգլուհիների ոտքեր... Լավագույն խոհանոցը Պ ի ե մ ո ն տ ի ն ն է։- Ոգելիցներն ինձ համար վնասակար են։ Օրվա մեջ մի բաժակ գինին կամ գարեջուրը միանգամայն բավական է` ինձ համար կյանքից “տրտմության հովիտ” սարքելու համար,- Մյունխենում ապրում են իմ հակոտն- յաները... Ընդունելով, որ ես սա փոքր-ինչ ուշ եմ հասկացել, ես դա վ ե ր ա պ ր ե լ ե մ իրականում վաղ մանկությունից։ Երեխա ժամանակ ես մտածում էի, որ գինի խմելը, ինչպես նաև ծխախոտ ծխելը, սկզբում երիտասարդ մարդկանց լոկ ունայնամտություն (Vanitas) է, ավելի ուշ` վատ սովորություն։ Հավանաբար, այս թթու դատողության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև նաումբուրգյան գինին։ Հավատալու համար, որ գինին զ վ ա ր թ ն ա ց ն ո ւ մ է, ես պետք է քրիստոնյա լինեի, ուզում եմ ասել՝ հավատայի նրան, ինչն ինձ համար անհեթեթության է։ Բավականին տարօրինակ է, որ ոգելիցի փոքր, ուժեղ բացված դոզաներով տրամադրության ծայրահեղ փչացման կողքին ես գրեթե ծովագնաց եմ դառնում, երբ բանը թ ո ւ ն դ դոզաներն են։ Դեռևս տղա ժամանակ ես իմ քաջությունը այդ- տեղ էի դրսևորում։ Մ ի գիշերային հերթափոխի ընթացքում որևէ երկար լատիներեն երկ գրի առնել ու նաև դեռ արտագրել, ոճի մեջ դրված պատվախնդրությամբ, խստությամբ և սեղմությամբ ընդօրինակելով իմ տիպարին՝ Սալլուստոսին և ամենածանր կալիբրի ինչ-որ փունջ հեղելով իմ լատիներենի վրա, սա արդեն, երբ ես հարգանք վայելող Շուլպֆորտայի աշակերտ էի, ամենևին չէր հակասում իմ ֆիզիոլոգիային, ոչ էլ, թերևս, Սալլուստոսի - ո ր ք ա ն էլ որ հակասեր հարգանք վայելող Շուլպֆորտայի ֆիզիոլոգիային... Ավելի ուշ, կյանքի կեսին, ճիշտ է, ես ավելի ու ավելի խստությամբ էի իմ վճիռը կայացնում ամենայն “ոգելից” խմիչքի դ ե մ. ես, փորձով բուսակերության հակառակորդ, լրիվ ինչպես ինձ դարձի բերած Վագները, բոլոր ա վ ե լ ի հ ո գ և ո ր խառնվածքներին պետք է ողջ հնարավոր լրջությամբ խորհուրդ տամ անպայմանական ինքնազսպում ոգելիցից։ Ջ ո ւ ր ն էլ բավական է... Ես նախընտրում եմ այն վայրերը, ուր ամենուրեք հնարավորություն կա հոսող աղբյուրներից վերցնելու (Նիցցա, Տուրին, Սիլս)։ Փոքրիկ մի բաժակ վազ է տալիս իմ հետևից, հանց շուն։ In vino v e r i t a s8. թվում է, թե ես նաև այստեղ եմ դարձյալ ողջ աշխարհի հետ անհամաձայն “ճշմարտության” գաղափարի հարցում,- ինձ մոտ հոգին շրջում է ջ ր ի վ ր ա... Եվս մի քանի նշում իմ բարոյակա- նությունից։ Կուշտ ճաշն ավելի դյուրությամբ է մարսվում, քան չափազանց թեթևը։ Լավ մարսողության առաջին նախապայմանը՝ որ ստամոքսն սկսում է գործել իբրև ամբողջ։ Պետք է ի մ ա ն ա լ ստամոքսիդ մեծությունը։ Նույն պատճառով խորհուրդ չի տրվում այն երկար-բարակ ճաշերը, որոնք ես զոհաբերության ընդհատված հանդիսություններ եմ կոչում, table d,hote-ի ճաշերը։- Ոչ մի միջանկյալ ճաշ, ոչ մի սուրճ. սուրճը մռայլում է։ Թ ե յ ը միայն առավոտյան է օգտակար։ Քիչ, բայց թունդ։ Թեյը չափազանց վնասակար է և ողջ օրը հիվանդացնում է, եթե թեկուզ մի աստիճան թույլ է։ Յուրաքանչյուրն այստեղ իր չափն ունի, հաճախ ամենանեղ և ամենանրբազգաց սահմաններում։ Շատ գրգռիչ կլիմայում թեյով սկսելը խորհուրդ չի տրվում. նրանից մի ժամ առաջ հարկավոր է սկսել մի բաժակ թանձր, յուղազտված կակաոյով։- Հնարավորինս քիչ ն ս տ ե լ։ Հավատ չընծայել ոչ մի մտքի, որը բաց օդում և ազատ շարժվելիս չի ծնվել,- երբ նաև մկաններն իրենց տոնը չեն տոնում։ Բոլոր նախապաշարմունքները գալիս են աղիներից։- Հետույքը,- ես սա արդեն մի անգամ ասել եմ,- բուն մ ե ղ ք ն է Սուրբ Հոգու դեմ։-
2
Սնվելու հարցին սերտորեն առնչված է տ ե ղ ի և կ լ ի մ ա յ ի հարցը։ Ոչ ոք ազատ չէ ամենուրեք ապրելու մեջ։ Եվ ով մեծ խնդիրներ ունի լուծելու, որոնք նրա ողջ ուժն են պահանջում, նրա ընտրությունն այստեղ անգամ շատ սահմանափակ է։ Կլիմայի ազդեցությունը ն յ ո ւ թ ա փ ո խ ա ն ա կ ո ւ թ յ ա ն վրա, վերջինիս դանդաղումը, վերջինիս արագացումը այնքան հեռու է հասնում, որ տեղի և կլիմայի հարցում սխալվելը ո՛չ միայն կարող է որևէ մեկին օտարացնել իր խնդրին, այլև անգամ նրանից ընդհանրապես թաքցնել դույն խնդիրը. նա դրա երեսն էլ չի տեսնի։ Կենդանական vigor9-ը նրա մեջ երբեք այնքան մեծ չի դառնա, որպեսզի այն` ամենահոգեվորի մեջ հեղվող ազատությունը ձեռք բերվի, երբ մեկը գիտակցում է` ս ա միայն ես կարող եմ... Վատ սովորություն դարձած՝ աղիների դեռ այնքան փոքր որևէ հուլություն միանգամայն բավական է, որպեսզի հանճարից ինչ-որ միջակ բան, ինչ-որ “գերմանական” բան սարքի։ Միայն գերմանական կլիման բավական է, որպեսզի ուժեղ և անգամ հերոսականորեն տրամադրված ներքին օրգանները զրկի արիությունից։ Նյութափոխանակության tempo-ն ուղիղ կապի մեջ է ոգու ո տ ն ե ր ի ժրության կամ կաղության հետ։ Չէ՞ որ “ոգին” ինքը այդ նյութափոխանակության տեսակ է լոկ։ Համադրեք այն վայրերը, որտեղ ոգով հարուստ մարդիկ են եղել ու կան, որտեղ սրամտությունը, հղկվածությունը, չարությունը երջանկությանն են պատկանել, որտեղ հանճարը գրեթե անհրաժեշտաբար իրեն տանն է զգացել. դրանք բոլորը գերազանց չոր օդ ունեն։ Փարիզ, Պրովանսը, Ֆլորենցիա, Երուսաղեմ, Աթենք - այս անուններն ինչ-որ բան ապացուցում են. հանճարը պ ա յ մ ա ն ա վ ո ր վ ա ծ է չոր օդով, մաքուր երկնքով,- ուրեմն արագ նյութափոխանակությամբ, իրեն մշտապես ուժի մեծ, անգամ ահռելի քանակություններ միշտ առբերելու հնարավորությամբ։ Իմ աչքի առջև մի դեպք կա, երբ նշանավոր և ազա- տության հակված մի միտք սոսկ կլիմատիկականի մեջ բնազդային նրբության պակասի պատճառով նեղ, մանրախնդիր, մասնագետ և փնթփնթան դարձավ։ Ի վերջո ես ինքս էլ կարող էի այդ դեպքը դառնալ, եթե հիվանդությունն ինձ բանականությանը, իրականության մեջ բանականության խորհրդածմանը չպարտադրեր։ Հիմա, երբ ես երկար վարժության շնորհիվ, կլիմայական և օդերևութաբանական ծագման ազդեցություններն ինձ վրա կարդում եմ իբրև շատ նուրբ ու հուսալի մի գործիքի վրա և անգամ կարճատև ճամփորդության ընթացքում, ասենք Տուրինից Միլան, ինձ վրա բնախոսականորեն հաշվում եմ օդի խոնավության փոփոխությունը աստիճաններով, սարսափով եմ մտածում այն ա հ ա վ ո ր փաստի մասին, որ իմ կյանքը մինչև վերջին տասը տարիները` կյանքի համար վտանգավոր տարիները, միշտ ընթացել է լոկ սխալ և ինձ համար պարզապես ա ր- գ ե լ վ ա ծ վայրերում։ Նաումբուրգ, Շուլպֆորտա, ընդհանրապես Թյուրինգիան, Լայպցիգ, Բազել - հավասարաչափ դժբախտ վայրեր իմ ֆիզիոլոգիայի համար։ Եթե ես ընդհան- րապես իմ ողջ մանկության ու պատանեկության մասին ոչ մի կատարյալ հաճելի հիշողություն չունեմ, ապա հիմարություն կլիներ դա վերագրել այսպես կոչված “բարոյական” պատճառների,- ասենք` բ ա վ ա ր ա ր ո ղ հասարակության անվիճելի պակասին. ինչու որ՝ այդ պակասը գոյություն ունի նաև այսօր, ինչպես գոյություն է ունեցել միշտ, առանց ինձ խանգարելու, որ ես զվարթ կամ արի լինեմ։ Սակայն physiologicis-ի մեջ տգիտությունը - նզովյալ “իդեալիզմը” - ահա թե ինչն է իսկական փորձանքն իմ կյանքում, ավելորդը և հիմարը այնտեղ, մի բան, ինչից ո՛չ մի լավ բան չի աճել, ինչի համար ո՛չ մի հակակշիռ, ոչ մի հակահաշվարկ չիք։ Ես այդ “իդեալիզմի” հետևանքներով եմ ինձ բացատրում բոլոր վրիպումները, բնազդի բոլոր մեծ մոլորությունները և իմ կյանքի խ ն դ ր ի ց շեղող համեստությունները, օրինակ, որ ես բանասեր դարձա - ինչո՞ւ առնվազն ոչ բժիշկ կամ ընդհանրապես աչք բացող մի բան։ Իմ բազելյան շրջանում իմ ողջ հոգևոր դիետան, ներառյալ օրվա բաշխումը, արտակարգ ուժի կատարելապես անիմաստ չարաշահում էր` առանց ինչ-որ կերպ դրա ծախսը ծածկող որևէ առ- բերման, առանց անգամ ծախսման և փոխհատուցման մասին որևէ կշռադատման։ Բացակայում էր ամենայն ավելի նուրբ ինքնասիրություն, հրամայող բնազդի ամենայն պ ա շ տ պ ա- ն ո ւ թ յ ո ւ ն, դա ինքնահավասարեցում էր ում հետ ասես, “անշահախնդրություն”, սեփական դիստանցիայի մոռացություն,- մի բան, որը ես ինձ երբեք չեմ ներում։ Երբ ես գրեթե վերջին էի հասել, այն պատճառով, ո ր ես գրեթե վերջին էի հասել, ես սկսեցի խորհրդածել իմ կյանքի այդ հիմնական անբանականության մասին - “իդեալիզմի” մասին։ Նախ հ ի վ ա ն դ ո ւ թ յ ո ւ ն ն էր, որ ինձ բերեց բանականությանը։-
3
Սննդի ընտրությունը։ Կլիմայի և տեղի ընտրությունը։- Երրորդը, որտեղ ոչ մի գնով չպետք է սխալվել, հ ա ն գ ս տ ի ք ո տ ե ս ա կ ի ընտրությունն է։ Նաև այստեղ են, նայած ոգին ինչ աստիճանով է sui generis10, նրան թուլատրվածի, այսինքն՝ օ գ տ ա կ ա ր ի սահմանները շատ նեղ։ Իմ դեպքում ամենայն ը ն թ ե ր ց ա ն ո ւ թ յ ո ւ ն պատկանում է իմ հանգստին. հետևաբար` նրան, ինչն ինձ ազատում է ինձնից, ինչն ինձ թույլ է տալիս զբոսնելու ելնել օտար գիտություններով ու հոգիներով,- ինչը ես այլևս լուրջ չեմ ընդունում։ Ընթերցելն ինձ շեղում է ի մ իսկ լրջությունից։ Խորունկ աշխատանքային պահերին ինձ մոտ ոչ մի գիրք չեք տեսնի. ես կզգուշանայի որևէ մեկին թույլ տալ իմ կողքին խոսել կամ անգամ մտածել։ Իսկ դա էլ կոչվում է ընթերցել... Դուք նկատե՞լ եք արդյոք, որ այն խորին լարման մեջ, որին հղիությունը դատապարտում է ոգուն և ըստ էության ողջ օրգանիզմին, դիպվածը, ամեն կարգի արտաքո գրգռվածություն չափազանց հիվանդագին են ազդում, չափազանց խոր են “խփում”։ Հարկավոր է դիպվածը, արտաքին գրգռվածությունը հնարավորինս հեռացնել ճանապարհից։ Մի տեսակ ինքնապարսպապատումը պատկանում է հոգևոր հղիության առաջին բնազդային խելոքություններին։ Մի՞թե ես թույլ կտամ, որ ինչ-որ օ տ ա ր միտք թաքուն մագլցելով անցնի պարսպով։- Իսկ դա էլ կոչվում է ընթերցել... Աշխատանքի և բեղունության ժամերին հետևում է հանգստի ժամը. այդժամ հրամմեցե՜ք, դուք, հաճելի՜, դուք, սրամի՜տ, դուք, խելո՜ք գրքեր։- Դրանք արդյոք գերմանական գրքեր կլինե՞ն... Ես պետք է մի կես տարի հաշվելով հետ գնամ, որպեսզի ինձ բռնեմ գիրքը ձեռքիս։ Բայց այդ ի՞նչ գիրք էր։ Վիկտոր Բրոշարի հրաշալի ուսումնասիրությունը, les Sceptiques Crecs, որում նաև իմ Laertiana11-ներն են լավ օգտագործված։ Թերահավատապաշտնե՜րը` միակ հ ա ր գ ա ն ք ի ա ր ժ ա ն ի տիպն են փիլիսոփաների` երկուսից դե մինչև հինգիմաստանի ժողովրդի մեջ... Ի դեպ, ես իմ ապաստանը գրեթե միշտ գտնում եմ միևնույն գրքերում, ըստ էության` փոքրաքանակ, հենց ինձ համար ց ո ւ ց ա դ ր վ ա ծ գրքերում։ Իմ տեսակին, թերևս, հատուկ չէ շատ և շատ բան կարդալը. ընթերցասրահն ինձ հիվանդացնում է։ Իմ տեսակին նաև հատուկ չէ շատ կամ շատ բան սիրելը։ Իմ բնազդին ավելի շուտ պատկանում է նոր գրքերի հանդեպ զգուշավորությունը, անգամ թշնամանքը, քան “հանդուրժողականությունը”, “largeur du coer”12-ը և այլն “սեր մերձավորի հանդեպ”... Ըստ էության, թվով փոքր հին ֆրանսիացիներ են, որոնց ես մշտապես վերադառնում եմ. ես հավատում եմ միայն ֆրանսիական մշակույթին և թյուրիմացու- թյուն եմ համարում այն ամենը, ինչը Եվրոպայում դրանից դուրս “մշակույթ” է կոչվում, էլ չասած վասն գերմանական մշակույթի... Բարձր մշակույթի այն մի քանի դեպքերը, որոնք ես հանդիպել եմ Գերմանիայում, բոլորը ֆրանսիական ծագման են եղել, նախ և առաջ տիկին Կոզիմա Վագները, ճաշակի հարցերում երբևիցե իմ լսած առաջին ձայնը... Որ ես Պասկալին չեմ կարդում, այլ ս ի ր ո ւ մ ե մ, իբրև քրիստոնեության ամենաուսանելի զոհին, դանդաղ սպանված նախ մարմնապես, ապա հոգեբանորեն, անմարդկային դաժանության այդ ամենասարսըռազդու ձևի ողջ տրամաբանությունը, որ ես ինչ-որ բան եմ կրում իմ ոգու, ո՞վ գիտի, գուցե նաև մարմնի մեջ Մոնտենի ավյունից, որ իմ արտիստական ճաշակը, ոչ առանց զայրույթի, պաշտպանության տակ է առնում Մոլիերի, Կորնելի և Ռասինի անուններն այնպիսի մի մոլեգին հանճարի դեմ, ինչպիսին Շեքսպիրն է,- այս ամենը, վերջ ի վերջո, չի բացառում, որ ինձ համար նաև ամենավերջին ֆրանսիացիները հմայիչ հասարակություն լինեն։ Ես ամենևին չեմ տեսնում, թե պատմության որ հարյուրամյակում կարելի կլիներ այսքան հետաքրքրական և միաժամանակ այսքան նրբազգաց հոգեբաններ մի տեղ հավաքել, ինչպես այսօրվա Փարիզում. ես փորձի համար նշում եմ,- քանզի նրանց թիվը ամենևին փոքր չէ,- պարոնայք Պոլ Բուրժեին, Պիեռ Լոտիին, Ժիպին, Մելյաքին, Անատոլ Ֆրանսին, ժյուլ Լեմետրին կամ, ուժեղ ռասայից մ ե կ ի ն ընդգծելու համար, իսկական մի լատինի, ում ես առանձնապես նվիրված եմ, Գի դ, Մոպասանին։ Ես ա յ ս սերունդը գերադասում եմ, մեր մեջ ասած, անգամ նրա մեծ ուսուցիչներից, որոնք բոլորեք- յան գերմանական փիլիսոփայության միջոցով փչացել են. օրինակ, պ-րն Թենը՝ Հեգելի, ում նա պարտական է մեծ մարդկանց և դարաշրջանների թյուրըմբռնումը։ Մինչև ուր էլ Գերմանիան հասնում է՝ նա փ չ ա ց ն ո ւ մ է մշակույթը։ Նախ կռիվն է, որ ոգին Ֆրանսիայում “փրկագործել” է... Ստենդալը, իմ կյանքի ամենագեղեցիկ դիպվածներից մեկը,- քանզի այն ամենը, ինչը նրա մեջ դարաշրջան է կազմում, ինձ դիպվածով և ոչ թե ինչ-որ մեկի հանձնարարականով է հասել,- միանգամայն անգնահատելի է հոգեբանի իր կանխատեսող աչքով, փաստերի իր հափռումով, որը մեծագույն փաստականի մոտիկության մասին է հիշեցնում (ex ungue Napoleonem -)13։ Ի վերջո, բայց ոչ վերջին հերթին, հարկավոր է արժանին մատուցել Պրոսպեր Մերիմեին, իբրև ա զ ն ի վ աթեիստի,- հազվագյուտ և Ֆրանսիայում գրեթե դժվարամատչ species14... Գուցե ես ինքս նախանձո՞ւմ եմ Ստենդալին։ Նա ինձնից խլել է աթեիստի լավա- գույն սրամտությունը, ինչը ես ինքս կարող էի ասել. “Աստծո միակ արդարացումն այն է, որ նա գոյություն չունի”... Ես ինքս ինչ-որ տեղ ասել եմ. ի՞նչն է եղել առ այսօր մեծագույն առարկությունը գոյության դեմ։ Ա ս տ վ ա ծ...
4
Քնարական բանաստեղծի բարձրագույն պատկերացումն ինձ տվել է Հ ա յ ն ր ի խ Հ ա յ ն ե ն։ Զուր եմ ես հազարամյակների բոլոր արքայություններում այդքան քաղցր ու կրքոտ երաժշտություն փնտրում։ Նա տիրապետում է այն աստվածային չարությանը, առանց որի ես չեմ կարող կատարյալը մտածել,- ես մարդկանց, ռասաների արժեքը որոշում եմ ըստ նրա, թե ինչ անհրաժեշտաբար են նրանք կարողանում Աստծուն սատիրից չբաժանված հասկանալ։- Եվ ինչպե՜ս էր նա տիրապետում գերմաներենին։ Երբևիցե ասելու են, որ Հայնեն և ես, անշուշտ, գերմաներենի լավագույն արտիստներն ենք եղել - ան- չափելի հեռավորությամբ այն ամենից, ինչ նրա հետ արել են սոսկ գերմանացիները։- Բ ա յ ր ո ն ի Մանֆրեդի հետ ինձ պետք է որ խորունկ հարազատական կապեր կապելիս լինեն. ես այդ ողջ անդունդները գտել եմ իմ մեջ - տասներեք տարեկա- նում ես արդեն հասուն էի այդ ստեղծագործության համար։ Ես բառեր չունեմ, ես միայն կարող եմ նայել նրան, ով համարձակվում է Մանֆրեդի առկայությամբ Ֆաուստ բառն արտասանել։ Գերմանացիներն ա ն ը ն դ ո ւ ն ա կ են մեծության ցանկացած ըմբռնման. ապացույց` Շումանը։ Ես ինքս, դիտավորյալ, այդ քաղցր-մեղցր սաքսոնացիների հանդեպ զայրույթից, հորինել եմ Մանֆրեդի մի հականախերգ, որի մասին Հանս ֆոն Բյուլովն ասել է, որ նման ոչ մի բան դեռ չի տեսել նոտային էջին. դա ասես բռնություն լինի Եվտերպիայի վրա։- Երբ ես իմ բարձրագույն ձևակերպումն եմ փնտրում Շ ե ք ս պ ի ր ի համար, միշտ գտնում եմ լոկ այն, որ նա Կեսարի տիպն է ստեղծել։ Նման բաները չեն կռահում - դա կամ կա, կամ չկա։ Մեծ բանաստեղծը վերցնում է մ ի ա յ ն իր իրականությունից - այն աստիճան, որ նա հարդյունս ինքն այլևս չի դիմանում իր ստեղծագործությանը... Երբ ես հայացք եմ նետում իմ Զրադաշտի վրա` ես կես ժամ սենյակումս ետ ու առաջ եմ գնում-գալիս` անզոր զսպելու հեկեկանքների անտանելի նոպան։ Ես ավելի սիրտ փեռեկող ընթերցանություն չգիտեմ, քան Շեքսպիրը. ի՛նչ տառապանքներ պետք է մարդը կրած լինի, որպեսզի այսպես անհրաժեշտություն զգա ծաղրածո՜ւ դառնալ։- Արդյոք հ ա ս- կ ա ն ո՞ ւ մ ե ն Համլետին։ Ո՛չ թե կասկածը, այլ հ ա մ ո զ- վ ա ծ ո ւ թ յ ո ւ ն ն է, որ խելագարեցնում է... Սակայն դրա համար պետք է խորունկ, անդունդ, փիլիսոփա լինել,- այդպես զգալու համար... Մենք բոլորս վ ա խ ե ն ո ւ մ ե ն ք ճշմարտությունից... Եվ, թող խոստովանանք լինի, ես բնազդաբար վստահ ու համոզված եմ, որ լորդ Բեկոնը սկզբնավորողը, ինքնակեղեքիչն է գրականության այդ ամենաահավոր տեսակի,- ի ն ձ ի՛նչ ամերիկյան բթամիտների ու հաստագլուխների խղճուկ շաղակրատանքը։ Բայց տեսիլքի հզորագույն իրականությանն ուղղված ուժը ոչ միայն համատեղելի է գործին, գործի հրեշավորության, ոճիրին ուղղված հզորագույն ուժի հետ,- ա յ ն ա ն գ ա մ ե ն թ ա դ ր ո ւ մ է դա... Մենք ամենևին էլ բավականաչափ չգիտենք լորդ Բեկոնի մասին` բառիս ցանկացած մեծագույն իմաստով առաջին իրապաշտի, իմա- նալու համար, թե նա ի՛ ն չ է արել, ի՛ ն չ է ուզել, ի՛ ն չ է իր մեջ վերապրել... Եվ գրողի ծո՛ցը, պարոնայք քննադատներ։ Ենթադրենք` ես իմ Զրադաշտին այլ մի անվամբ կնքած լինեի, օրինակ, Ռիխարդ Վագների, ապա երկու հազարամյակ- ների սրամտությունը չէր բավականացնի կռահելու համար, որ “Մարդկային, չափազանց մարդկային”-ի հեղինակը Զրադաշտի տեսիլքատեսն է...
5
Այստեղ, ուր ես իմ կյանքի հանգստացումների մասին եմ խոսում, ես երախտագիտության խոսք պետք է ասեմ նրան, ինչը այնտեղ ինձ ամենախորն ու ամենասրտառուչն է հանգստաց- րել։ Դա, ամենայն կասկածից դուրս, Ռիխարդ Վագների հետ մտերմիկ շփումն է եղել։ Ես բարձր չեմ գնահատում իմ մնացյալ մարդկային հարաբերությունները։ Ես ոչ մի գնով չէի ուզենա տրիբշենյան օրերը իմ կյանքից ջնջել, վստահության, պայ- ծառության, նրբին առիթների - խ ո ր ո ւ ն կ ակնթարթների օրերը... Չգիտեմ` ուրիշներն ինչ են վերապրել Վագների հետ,- մեր երկնքով բնավ ոչ մի ամպ չի անցել։- Եվ այստեղ ես դարձ- յալ վերադառնում եմ Ֆրանսիային,- ես ոչ մի հիմք չունեմ, իմը լոկ արհամարհական ժպիտն է վագներականների և hoc genus omne-ի դեմ, որոնք կարծում են, թե Վագներին պատիվ են անում նրանով, որ նրան ի ր ե ն ց նման են համարում... Ինձ համար, ինչպիսին որ ես կամ` իմ խորագույն բնազդներով խորթ այն ամենին, ինչ գերմանական է,- այնպես որ որևէ գերմանացու մոտիկությունն արդեն դանդաղեցնում է իմ մարսողությունը,- Վագների հետ առաջին շփումը նաև իմ կյանքում առաջին շունչ քաշելն էր. ես ընկալում էի, ես մեծարում էի նրան իբրև ա ր տ ա ս ա հ մ ա ն ի, իբրև հակադրության, իբրև մարմնավորյալ բողոքի՝ ընդդեմ ամենայն “գերմանական առաքինության”։- Մենք, որ հիսնական թվականների ճահճային օդում ենք մեծացել, անհրաժեշտաբար հոռետեսներ ենք “գերմանական” հասկացության համար։ Մենք չենք էլ կարող որևէ այլ բան լինել, քան հեղափոխականներ,- մենք չենք հաշտվում իրերի դրության հետ, որտեղ ս ո ւ տ բ ա ր ե պ ա շ տ ն է իշխում։ Ինձ համար միանգամայն միևնույնն է, որ նա այսօր այլ գույներով է խաղում, որ նա բոսոր է հագել և հուսարի համազգեստ է քաշել վրան... Դե ի՛նչ։ Վագները հեղափոխական էր - նա փախչում էր գերմանացիներից... Ա ր վ ե ս տ ա գ ե տ ը Եվրոպայում ոչ մի հայրենիք չունի, բացի Փարիզից։ Արվեստի բոլոր հինգ զգայարանների delicatesse-ն, որը Վագների ար-վեստն է ենթադրում, nuances15-ի համար մատները, հոգեբանական հիվանդագնությունը լոկ Փարիզում կգտնես։ Ուրիշ ոչ մի տեղ ձևի հարցերում այդ կիրքը, mise en scene16-ի մեջ այդ լրջությունը չես տեսնի - դա par excellence փարիզյան լրջություն է։ Գերմանիայում ոչ մի գաղափար չունեն այն հրեշավոր հավակնության մասին, որն ապրում է փարիզյան արվեստագետի հոգում։ Գերմանացին բարեհոգի է - Վագներն ամենևին բարեհոգի չէր... Սակայն ես արդեն բավականաչափ արտահայտվել եմ (“Բարուց և չարից անդինում”, էջ 256 և հ.), թե ինչին է Վագները պատկանում, ովքեր են նրա մոտիկ հարազատները. դա ֆրանսիական ուշ ռոմանտիկան է, արվեստագետների այն բարձրաճախր և վերև ձգտող տեսակը, ինչպիսին Դելակրուան, Բեռլիոզն են` հիվանդության, էության մեջ անբուժելիության ինչ-որ fond-ով, ա ր տ ա հ ա յ տ չ ա մ ի ջ ո ց ն ե ր ի համակ մոլեռանդներ, ոտից-գլուխ մեծավարպետներ... Ո՞վ էր Վագների ընդհանրապես առաջին մ տ ա վ ո ր ա կ ա ն համախոհը։ Շարլ Բոդլերը, նույն ինքը, ով առաջինը հասկացավ Դելակրուային, այն տիպական decadent-ը, ում մեջ արվեստագետների մի ողջ սերունդ վերաճանաչեց իրեն - նա, թերևս, նաև վերջինն էր... Ի՞նչն է, որը ես Վագներին երբեք չներեցի։ Որ նա ի ջ ա վ մինչև գերմանացիները,- որ նա ռայխսգերմանացի դարձավ... Ուր էլ Գերմանիան հասնում է, նա փ չ ա ց ն ո ւ մ է մշակույթը։-
6
Ամեն ինչ գցած-բռնած՝ ես իմ երիտասարդությանը չէի դիմանա առանց վագներյան երաժշտության։ Քանզի ես դ ա- տ ա պ ա ր տ վ ա ծ է ի գերմանացիներին։ Եթե ուզում ես ազատվել որևէ անտանելի ճնշումից` հաշիշ է հարկավոր։ Դե ի՛նչ, ինձ Վագներ էր հարկավոր։ Վագները հակաթույնն է par excellence ամենայն գերմանականի դեմ,- թույն, չեմ վիճում... Այն պահին, երբ հայտնվեց “Տրիստանի” կլավիրաուսցուգը,- հաճոյախոսությո՜ւնս, պարոն ֆոն Բյուլով,- ես վագներական էի։ Վագների ավելի վաղ երկերը ես համարում էի ինձնից ցածր - դեռ չափազանց գռեհիկ, չափազանց “գերմանական”... Սակայն ես այսօր էլ եմ փնտրում նման վտանգավոր հեշտանքի, նման սարսռազդու և քաղցր անսահմանության մի գործ, ինչպիսին “Տրիստանն” է,- ես բոլոր արվեստներում զուր եմ փնտրում։ Լեոնարդո դա Վինչիի ողջ արտասովորությունները կախարդաթափ են լինում “Տրիստանի” առաջին հնչյունների կողքին։ Այդ ստեղծագործությունն անպատճառ Վագների non plus ultra17-ն է։ Նա “Մայստերզինգերներով” և “Մատանիով” հանգստանում է նրանից։ Ա վ ե լ ի ա ռ ո ղ ջ դ ա ռ ն ա լ՝ սա Վագների պես խառնվածքի մոտ ե տ ը ն թ ա ց է... Ես առաջին կարգի երջանկություն եմ համարում, որ ապրել եմ ճիշտ ժամանակին և ապրել եմ հենց գերմանացիների մեջ՝ այդ ստեղծագործությանը հ ա ս ո ւ ն լինելու համար. այսքան հեռու է գնում հոգեբանի իմ հետաքրքրասիրությունը։ Աշխարհը աղքատ է նրա համար, ով երբեք բավականին հիվանդ չի եղել այդ “դժոխքի հեշտանքի” համար. այստեղ թույլատրված է, այստեղ գրեթե կարգադրված է միստիկական ձևակերպում կիրառել։- Իմ կարծիքով` ես ցանկացածից ավելի լավ գիտեմ այն հրեշավորը, որը Վագներն էր կարողանում, անծանոթ զմայլանքների հիսուն աշխարհները, որոնց համար բացի նրանից ուրիշ ոչ ոք թևեր չուներ։ Եվ ես, ինչպիսին որ կամ - բավականին ուժեղ` անգամ ամենախնդրահարույցը և ամենավտանգավորը էլի՛ իմ օգտին շուռ տալու և այդու ավելի ուժեղ դառնալու համար,- ես Վագներին կոչում եմ իմ կյանքի մեծ բարեգործը։ Այն, ինչով մենք հարազատ ենք` որ մենք առավել խորունկ ենք տառապել, նաև` միմյանցից, քան այս դարի մարդիկ ի զորու կլինեին տառապել,- մեր անունները հավիտենապես նորից ու նորից միացնելու է։ Եվ ճիշտ ինչպես որ Վագներն է գերմանացիների մեջ սոսկ թյուրիմացություն, նույնքան հաստատ նաև ես եմ այդ և միշտ այդպես եմ լինելու։- Ն ա խ հոգեբանական և արվեստագիտական դիսցիպլինի երկու հարյուրամյակ, տիա՜ր գերմանացիք... Սակայն դա հետ չես բերի։-
7
- Ես մի բան էլ եմ ասում ամենանուրբ ականջների համար. ինչ եմ ե ս իրականում երաժշտությունից ուզում։ Որ այն լինի պայծառ ու խորունկ, ինչպես հոկտեմբերի հետկեսօր։ Որ այն լինի առանձնահատուկ, կապը կտրած, քնքուշ, սոսկանքով և թովչանքով լի փոքրիկ քաղցր մի կին... Իմ մտքով չի էլ անցնում, թե գերմանացին կ ա ր ո ղ է իմանալ՝ ինչ է երաժշտությունը։ Ինչը գերմանացի երաժիշտներ են կոչում, նախ և առաջ՝ մեծագույն,- ա ր տ ա ս ա հ մ ա ն ց ի ն ե ր ե ն, սլավոններ, խորվաթներ, իտալացիներ, նիդերլանդցիներ - կամ հրեաներ։ Հակառակ դեպքում` ուժեղ ռասայի գերմանացիներ, բ ն ա ջ ն ջ վ ա ծ գերմանացիներ, ինչպես Հայնրիխ Շուտցը, Բախը և Հենդելը։ Ես ինքս դեռ բավականաչափ լեհ եմ` Շոպենի դիմաց մնացյալ ողջ երաժշտությունը տալու համար. ես, երեք պատճառներից ելնելով, բացառություն եմ անում Վագների “Զիգֆրիդ-իդիլիան”, թերևս նաև Լիստին, որն ազնվական գործիքավորման շեշտերով առաջ է անցած բոլոր երաժիշտներից։ Ի վերջո այն ամենը, ինչ Ալպերից անդին է աճել - ա ս դ ի ն... Ես չէի կարողանա առանց Ռոսսինիի, առավել ևս՝ առանց երաժշտության մեջ ի մ հարավի, իմ վենետիկյան maestro Piotro Gasti-ի երաժշտության։ Եվ երբ ես Ալպերից անդին եմ ասում, ես իրականում լոկ Վենետիկ եմ ասում։ Երբ ես երաժշտության համար այլ բառ եմ փնտրում, ապա միշտ լոկ Վենետիկ բառն եմ գտնում։ Ես տարբերություն դնել չգիտեմ ար- ցունքների և երաժշտության միջև, ես գիտեմ հ ա ր ա վ ի մասին ո՛չ առանց վախի սարսուռի մտածելու երջանկությունը.
Ես, մի պատանի, կանգնած էի կամրջին
Պայծառ գիշերվա մեջ։
Հեռվից երգ էր լսվում.
Ոսկյա կաթիլներ էին հոսում
Դողդոջուն հարթության վրայով։
Գոնդոլներ, լույսեր, երաժշտություն –
Արբշիռ լողում էր ամենն այս
խավարում հեռու...
Իմ հոգին՝ լարերի նվագ,
Անտես համակված՝ թաքուն
Մի մակույկային երգեց,
Դողալով երանությունից երփներփին։
- Որևէ մեկը այն լսե՞ց...
8
Այս ամենում` սննդի, տեղի և կլիմայի, հանգստի ընտրության մեջ, ինքնապահպանման մի բնազդ է հրամայում, որն ամենաաներկբայելիորեն արտահայտվում է իբրև ի ն ք ն ա- պ ա շ տ պ ա ն ո ւ թ յ ա ն բնազդ։ Շատ բան չտեսնել, չլսել, քեզ մոտենալ թույլ չտալ՝ առաջին խելոքությունը, առաջին ապացույցը, որ ոչ թե պատահականություն ես, այլ անհրաժեշտություն։ Ընթացիկ բառն այդ ինքնապաշտպանության բնազ- դի համար ճ ա շ ա կ ն է։ Նրա հրամայականը կարգադրում է ոչ միայն Ոչ ասել, որտեղ Այո-ն “անշահախնդրություն” կլիներ, այլ նաև հ ն ա ր ա վ ո ր ի ն ս ք ի չ Ո չ ասել։ Քեզ բաժանել, զատել նրանից, ուր նորից ու նորից դարձյալ Ոչ-ը կարող է անհրաժեշտ դառնալ։ Դրա իմաստն այն է, որ պաշտպանության ծախսերը,- անգամ դեռ այնքան փոքր,- կանոնի, սովորության փոխվելով` արտակարգ և միանգամայն խուսափելի աղքատացում են պայմանավորում։ Մեր մ ե ծ ծախսերը գոյանում են ամենօրյա փոքրերից։ Վանելը, մոտիկ-թույլ-չտալը ծախս է,- այստեղ թող ոչ ոք չխաբվի,- բացասական նպատակների վրա վ ա տ ն վ ա ծ ուժ։ Միայն վանման մշտական անհրաժեշտության մեջ կարելի է այնքան թուլանալ, որ այլևս չկարողանաս պաշտպանվել։- Ընդունենք, ես իմ տանից դուրս եմ գալիս և, խաղաղ ու արիստոկրատական Տուրինի փոխարեն գերմանական փոքրիկ մի քաղաք եմ գտնում. իմ բնազդին հարկավոր կլիներ դիմադրել՝ ետ մղելու համար այն ամենը, ինչ այդ տափակած ու վախկոտ աշխարհից է նրա վրա ներխուժում։ Կամ հայտնվում եմ գերմանական մեծ քաղաքում, այդ կառուցյալ արատի մեջ, որտեղ ոչինչ չի աճում, որտեղ ամեն մի բան, լավ կամ վատ, դրսից է քարշ տրված։ Ես ո զ ն ի չպե՞տք է դառնայի։- Սակայն փշեր ունենալը վատնում է, անգամ կրկնակի շքեղություն, երբ կարելի է ոչ թե փշեր, այլ բ ա ց ձեռքեր ունենալ...
Մյուս խելոքությունն ու ինքնապաշտպանությունն այն է, որ հ ն ա ր ա վ ո ր ի ն ս հ ա զ վ ա դ ե պ հ ա կ ա զ դ ե ս և խույս տաս այն վիճակներից ու պայմաններից, ուր դատապարտված էիր լինելու քո “ազատությունը”, քո նախաձեռնությունն ասես մի կողմ դնել և զուտ ռեագենտ դառնալ։ Ես, հա- մեմատության համար, վերցնում եմ գրքերի հետ շփումը։ Գիտնականը, որն ըստ էության լոկ գրքեր է “շուռ տալիս”,- միջին ձիրքի բանասերն օրական մոտ 200,- ի վերջո լրիվ կորցնում է ինքնուրույն մտածելու կարողությունը։ Եթե նա շուռ չի տալիս` չի մտածում։ Նա ինչ-որ գրգիռի է պ ա տ ա ս խ ա ն ո ւ մ (ինչ-որ կարդացած մտքի), երբ մտածում է,- ի վերջո նա սոսկ հակազդում է։ Գիտնականն իր ողջ ուժը դնում է Այո կամ Ոչ ասելու մեջ, արդեն մտածվածի քննադատության մեջ,- նա ինքն այլևս չի մտածում... Ինքնապաշտպանության բնազդը նրա մեջ բթանում է,- այլապես նա կպաշտպանվեր գրքերից։ Գիտնականը - decadent է։ Ես սա սեփական աչքերով եմ տեսել. օժտված, հարուստ և ազատության հակված բնավորություններ, արդեն երեսուն տարեկանում “խայտառակ կարդացած”, սոսկ լուցկու հատիկներ, որոնց պետք է ինչ-որ բանի քսել, որպեսզի բոցավառվեն - “մտքեր” տան։- Վաղ առավոտյան, բացվող օրվա հետ, ողջ թարմությամբ, ուժերիդ արշալույսի մեջ գ ի ր ք կարդալ - ես դա արատավո՜ր եմ համարում։-
9
Այս տեղում այլևս չի կարելի խուսափել ի ն չ պ ե ս դ ա ռ ն ա լ` ի ն չ կ ա ս հարցի բուն պատասխանից։ Եվ սրանով ես դիպչում եմ ինքնապահպանության արվեստի գլուխգործոցին - ի ն ք ն ա ս ի ր ո ւ թ յ ա ն ը... Ենթադրելով, որ խնդիրը, խնդրի նախասահմանվածությունը, ճ ա կ ա տ ա գ ի- ր ը նշանակալիորեն գերազանցում է միջին չափը, ապա ոչ մի վտանգ ավելի մեծ չի կարող լինել, քան ինքդ քեզ այդ խնդրի հետ մ ի ա ս ի ն տեսնելը։ Որ մարդ դառնում է այն, ինչ կա, ենթադրում է, որ մարդ ամենահեռավոր կերպով իսկ չի նախազգում, թե ինքն ի ն չ է։ Այս տեսակետից կյանքի անգամ վ ր ի պ ո ւ մ ն ե ր ը, ժամանակավոր զարտուղիներն ու շեղում- ները, հապաղումները, “համեստությունները”, բուն խ ն դ ր ի ց անդին ընկած խնդիրների վրա վատնված լրջությունը իրենց սեփական իմաստն ու արժեքն ունեն։ Այստեղ կարող է մի մի մեծ խելոքություն, անգամ գերագույն խելոքությունն արտահայտվել. որտեղ nosce te ipsum18-ը կործանման դեղատոմսը կլիներ, ինքնա-մոռացումը, ինքնա-թ յ ո ւ ր ը մ բ ռ ն ո ւ մ ը, ինքնա-փոքրացումը, ինքնա-նեղացումը, ինքնա-միջակացումը բանականությունն է դառնում։ Բարոյապես արտահայտված՝ մերձավորի հանդեպ սերը, ուրիշի և ուրիշ բանի համար կյանքը կ ա ր ո ղ է խստագույն ինքնության պահպանման պաշտպանական միջոցը լինել։ Սա այն բացառիկ դեպքն է, երբ ես, հակառակ իմ կանոնների ու համոզմունքների, “ինքնուրաց” մղումների կողմն եմ կանգնում. նրանք այստեղ աշխատում են ի սպաս ի ն ք ն ա ս ի ր ո ւ թ յ ա նը, ի ն ք ն ո ւ թ յ ա ն խ ս տ ա վ ա ր ժ մ ա ն ը։- Պետք է գիտակցության ողջ մակերեսը,- գիտակցությունր մակերես է,- մաքուր պահել ցանկացած մեծ հրամայականից։ Զգո՜ւյշ անգամ ցանկացած մեծ բառից, ցանկացած մեծ կեցվածքից։ Զուտ վտանգներ, որ բնազդը չափազանց վաղ է “հասկանում իրեն”։- - Մինչդեռ խորքում աճում է և աճում կազմակերպող, տիրապետության կոչված “գաղափարը” - այն սկսում է հրամայել, այն հետզհետե հ ե տ է բերում զարտուղիներից ու շեղումներից, այն նախապատրաստում է ա ռ ա ն ձ ի ն որակները և կարողությունները, որոնք մի օր անհրաժեշտաբար ի հայտ են գալու իբրև ամբողջի միջոց,- այն հերթով կերտում է բոլոր ս պ ա ս ա ր կ ո ւ կարողությունները` նախքան գերակշռող խնդրի, “նպատակի”, “մտադրության”, “իմաստի” մասին ինչ-որ բան ազդարարել կտա։- Այս կողմից դիտված` իմ կյանքը պարզապես հրաշալի է։ Ա ր- ժ ե ք ն ե ր ի վ ե ր ա ր ժ ե ք ա վ ո ր մ ա ն խնդրի համար թերևս ավելի շատ կարողություններ էին հարկավոր, քան երբևէ մի առանձին անհատի մեջ են միացած եղել, ամենից առաջ նաև կարողությունների հակասություններ` առանց որ դրանք իրար խանգարեն, իրար կործանեն։ Կարողությունների աստիճանակարգություն. դիստանցիա. բաժանելու արվեստը՝ առանց թշնամացնելու. ոչինչ չխառնել, ոչինչ “չհաշտեցնել”. ահռելի բազմազանություն, որը, այնուամենայնիվ, քաոսի հակադրությունն է - սա է եղել նախապայմանը, իմ բնազդի երկարատև թաքուն աշխատանքը և արտիստականությունը։ Նրա բ ա ր ձ-ր ա գ ո ւ յ ն հ ս կ ո ղ ո ւ թ յ ո ւ ն ն այն աստիճան ուժեղ է ի հայտ եկել, որ ես ոչ մի դեպքում չեմ էլ կռահել, թե իմ մեջ ինչ է աճում,- որ իմ բոլոր կարողությունները հանկարծակի, հասուն, իրենց վերջին կատարելությամբ մի օր դ ո ւ ր ս ե ն գ ց ե լ։ Ես չեմ հիշում, որ ես երբևէ ճիգ գործադրած լինեմ,- իմ կյանքում պ ա յ ք ա ր ի ոչ մի գիծ հնարավոր չէ ցույց տալ, ես հերոսական բնավորության հակադրությունն եմ։ Ինչ-որ բան “կամենալ”, ինչ-որ բանի “ձգտել”, որևէ “նպատակ”, որևէ “ցանկություն” աչքի առաջ ունենալ - այս ամենը ես փորձից չգիտեմ։ Նաև այս պահին եմ ես իմ գալիքին նայում - հ ե- ռ ա վ ո՜ ր մի գալիք - ինչպես հարթ ծովի. նրա վրա ոչ մի ցանկություն չի փրփրում։ Ես դույզն ինչ չեմ ուզում, որ ինչ-որ բան այլ կերպ դառնա, քան կա։ Ես ինքս չեմ ուզում այլ դառնալ։ Սակայն ես այսպես միշտ եմ ապրել։ Ես ոչ մի ցանկություն չեմ ունեցել։ Մեկը, ով իր քառասունչորսերորդ տարվանից հետո կարող է ասել, որ պ ա տ ի վ ն ե ր ի, կ ա ն ա ն ց, փ ո ղ ի համար երբեք չի՜ մտահոգվել։- Ոչ թե` որ դրանք ես չեմ ունեցել... Այդպես ես, օրինակի համար, մի օր համալսարանի պրոֆեսոր դարձա,- ես անգամ հեռավոր կերպով նման բան չէի մտածել, քանզի իմ 24 տարին դեռ հազիվ էր բոլորել։ Այդպես ես դրանից երկու տարի առաջ բանասեր դարձա. այն իմաստով, որ իմ առաջին բանասիրական աշխատանքը, բոլոր իմաստներով իմ սկիզբը, իմ ուսուցիչ Ռիչլի կողմից տպագրության ընդունվեց նրա “Rheinisches Museum”-ում (Ռ ի չ լ ը,- ես սա հարգանքով եմ ասում,- միակ հանճարեղ գիտնականն է, ում ես մինչև օրս հանդիպել եմ։ Նա տիրապետում էր այն հաճելի փչացածությանը, որը հատկանշական է մեզ՝ թյուրինգցիներիս, և որի առկայությամբ անգամ գերմանացին է համա- կրելի դառնում,- մենք անգամ գերադասում ենք, ճշմարտությանը հասնելու համար, զարտուղիներով գնալ։ Ես այս բառերով ամենևին չէի ուզենա իմ ավելի մոտիկ հայրենակցին` խ ե- լ ո ք Լեոպոլդ ֆոն Ռանկեին, թերագնահատած լինել)...
10
Այս տեղում մի լավ դադար տանք։ Ինձ կհարցնեն՝ ինչո՞ւ պատմեցի ես, իրոք, այս բոլոր փոքր և, ըստ սովորական դատողության, անկարևոր բաները։ Ես դրանով վնասում եմ ինքս ինձ, առավել ևս, եթե մեծ խնդիրներ եմ կոչված ներկայացնելու։ Պատասխան. այդ փոքր բաները` սնունդ, տեղ, կլիմա, հանգիստ, ինքնասիրության ողջ կազուիստիկան - ամենայն ընկալումից վեր ավելի կարևոր են, քան այն ամենը, ինչ ցայսօր կարևոր է համարվել։ Հենց այստեղ պետք է սկսել վ ե ր ա ս ո վ ո ր ե լ ը։ Այն, ինչը մարդկությունը ցայժմ լրջորեն է ընդունել, անգամ իրողություններ չեն եղել, սոսկ` մտացածին- ներ, ավելի խիստ ասած՝ ս ո ւ տ՝ ծնված հիվանդ, բառի խորագույն իմաստով վնասակար խառնվածքների հոռի բնազդ- ներից - բոլոր այդ “Աստված”, “հոգի”, “առաքինություն”, “մեղք”, “անդին”, “ճշմարտություն”, “հավիտենական կյանք” հասկացությունները... Սակայն մարդկային բնույթի մեծությունը, նրա “աստվածայնությունը” դրանց մեջ են որոնել... Քաղաքականության, հասարակարգի, դաստիարակության բոլոր հար- ցերը հիմնահատակ կեղծվել են նրանով, որ վնասակար մարդկանց մեծ մարդկանց տեղ են դրել,- որ “փոքր” բաները, ուզում եմ ասել՝ իր՝ կյանքի հիմնական պայմանները սովորեցրել են արհամարհել... Մեր ժամանակակից մշակույթը վերին աստիճանի երկիմաստ է... Գերմանական կայզերը՝ պապի հետ դաշինքի մեջ, ասես թե կյանքի դեմ մահացու թշնամության ներկայացուցիչը պա՜պը չլինի... Այն, ինչ այսօր կառուցվում է, երեք տարի էլ չի կանգնի։- Երբ ես ինձ չափում եմ նրանով, թե ես ինչ եմ կ ա ր ո ղ, էլ չասած այն մասին, թե ինչ է իմ հետևից գալիս՝ իրենց հավասարը չունեցող կործանում, կառուցում, ապա ավելի, քան որևէ մահկանացու, ես իրավունք ունեմ հա- վակնելու մեծություն բառին։ Երբ ես ինձ համեմատում եմ այն մարդկանց հետ, որոնց ցայժմ իբրև ա ռ ա ջ ի ն մարդկանց են պատվել, ապա տարբերությունն ակնհայտ է։ Ես դույն “առաջիններ” կոչեցյալներին անգամ ընդհանրապես մարդկանց թվին չեմ դասում,- նրանք ինձ համար մարդկության խոտան են, հիվանդությունների և վրեժխնդիր բնազդների վիժվածքներ. նրանք ամբողջովին անառողջ են, հիմքում անբուժելի տմարդներ, ովքեր վրեժ են լուծում կյանքից... Ես ուզում եմ դրանց հակադրությունը լինել. իմ արտոնությունը՝ առողջ բնազդների բոլոր նշանների համար արտակարգ նրբազգացությանը տիրապետելն է։ Իմ մեջ ոչ մի հիվանդագին գիծ չկա։ Ես անգամ ծանր հիվանդության պահերին հիվանդագին չեմ դարձել։ Իմ էության մեջ մոլեռանդության որևէ գիծ զուր է փնտրելը։ Իմ կյանքի ոչ մի ակնթարթից որևէ ինքնապաստան կամ պաթետիկ կեցվածք հնարավոր չէ ցույց տալ։ Կեցվածքի պաթոսը մեծության մեջ չի մտնում։ Ով ընդհանրապես կեցվածքների կարիք ունի, կ ե ղ ծ է... Զգուշացե՜ք բոլոր գեղատես (pittoresken) մարդկանցից։- Կյանքն ինձ համար թեթև է դարձել, ամենաթեթևը՝ երբ այն ինձնից ամենածանրն է պահանջել։ Ով ինձ տեսել է այս աշնան յոթանասուն օրերում, երբ ես, անդադար, միայն առաջին կարգի բաներ էի գրում, ինչպիսիք ոչ ոք չի ստեղծել ինձնից հետո - կամ առաջ, ինձնից հետո եկող բոլոր հազարամյակների պատասխանատվությամբ, նա իմ մեջ լարման ոչ մի հետք չի նկատել, ընդհակառակը, պռնկեպռունկ մի թարմություն և պայծառություն։ Ես երբեք ավելի հաճելի զգացողությամբ չեմ կերել, ես երբեք ավելի լավ չեմ քնել։- Ես մեծ խնդիրների հետ հարաբերվելու ոչ մի ուրիշ ձև չգիտեմ, քան խ ա ղ ը. դա, իբրև մեծության նշան, էական նախապայման է։ Ամենաաննշան հարկադրանքը, դեմքի մռայլ արտահայտությունը, որևէ խիստ տոն կոկորդում` այս ամենն առարկություն է մարդու դեմ, իսկ որքա՜ն ավելի` նրա գործի... Չի կարելի ջղեր ունենալ... Նաև մենությունից տ ա ռ ա պ ե լ ն է առարկություն,- ես միշտ տառապել եմ լոկ “շատվորությունից”... Անհեթեթորեն վաղ տարիքում, յոթը տարեկանում, ես արդեն գի- տեի, որ ինձ երբեք որևէ մարդկային բառ չի հասնի. տեսած կա՞ք, որ դա ինձ երբևէ դառնացրած լինի։- Ես այսօր էլ դեռ սիրալիր եմ բոլորի հետ, ես անգամ ուշադրությամբ լի եմ ամենացածրերի հանդեպ. այս ամենի մեջ գոռոզության, ծածուկ արհամարհանքի ոչ մի գրամ չկա։ Ո ւ մ ես արհամարհում եմ` նա կ ռ ա հ ո ւ մ է, որ իմ կողմից արհամարհված է. ես զուտ իմ գոյությամբ գրգռում եմ այն ամենը, ինչի մեջ վատ արյուն է հոսում... Մարդու մեծության համար իմ սահմանումն է՝ a- m o r fati19. որ ոչինչ այլ կերպ չկամենաս, ո՛չ առջևում, ո՛չ հետևում, ո՛չ հավիտյանս հավիտենից։ Անհրաժեշտը ո՛չ միայն տանել, առավել ևս` չթաքցնել - ամենայն իդեալիզմ ստություն է անհրաժեշտի առջև,- այլ` ս ի ր ե լ այն...
=ԻՆՉՈՒ ԵՄ ԵՍ ԱՅՍՊԻՍԻ ԼԱՎ ԳՐՔԵՐ ԳՐՈՒՄ=
1
Մի բան եմ ես, այլ բան` իմ ստեղծագործությունները։- Այստեղ, նախքան նրանց մասին ինքս կխոսեմ, հարկավոր է այդ ստեղծագործությունների հասկանալիության կամ ա ն հասկանալիության հարցը շոշափել։ Ես դա անում եմ այնքան անփույթ, որքան ինչ-որ կերպ պատշաճ է. քանզի այդ հարցի ժամանակն ամենևին դեռ չի հասել։ Դեռ ի՛մ ժամանակը չի հասել, որոշ մարդիկ հետմահու են ծնվում։- Երբևէ հաստատություններ են անհրաժեշտ լինելու, որտեղ կապրեն և կուսուցանեն,` ինչպես ես եմ ապրելն ու ուսուցանելը հասկանում։ Գուցե անգամ հատուկ ամբիոններ բացվեն՝ “Զրադաշտի” մեկնության համար։ Սակայն միանգամայն կհակասեր ինձ, եթե ես արդեն այսօր ականջներ ո ւ ձ ե ռ ք ե ր սպասեի ի մ ճշմարտությունների համար. որ այսօր չեն լսում, որ այսօր ինձնից չեն կարողանում վերցնել` ո՛չ միայն հասկանալի է, այլ ինձ նաև ճիշտ է թվում։ Ես չեմ ուզում, որ ինձ խառնեն այլոց հետ,- սրա մեջ մտնում է, որ ե՛ս ինքս ինձ ուրիշների հետ չխառնեմ։- Մի ամգամ էլ ասած՝ իմ կյանքում “չար կամքից” ապացուցելի քիչ բան կգտնվի։ Նաև գրական “չար կամքի” որևէ դեպք ես հազիվ թե կարողանայի պատմել։ Փոխարենը՝ չափազանց շատ զ ո ւ տ հ ի մ ա ր ո ւ թ յ ա ն... Ինձ թվում է, որ եթե որևէ մեկն իմ գիրքը ձեռքն է առնում, դրանով իրեն հնարավոր ամենահազվագյուտ պատիվն է անում,- ես անգամ ենթադրում եմ, որ նա այդ պահին հանում է կոշիկները, էլ չասած սապոգների մասին... Երբ մի անգամ դոկտոր Հայնրիխ ֆոն Շտայնն ազնվորեն գանգատվում էր, որ իմ Զրադաշտից ոչ մի բառ չի հասկանում, ես նրան ասացի, որ դա կարգ է. վեց նախադասություն դրանից հասկանալը, այսինքն՝ վ ե ր ա պ ր ե լ ը, մահկանացուին ավելի բարձր մի աստիճանի կարող է հասցնել, քան “ժա- մանակակից” մարդիկ կկարողանան հասնել։ Ես ինչպես կ ա- ր ո ղ էի, դիստանցիայի այս զգացողությամբ, թեկուզ և կար- դացվել “ժամանակակիցների” կողմից, որոնց ես գիտե՜մ։- Իմ հաղթանակը ճիշտ հակառակն է նրա, ինչը Շոպենհաուերինն էր,- ես ասում եմ՝ “n o n legor, n o n legar20”։- Ոչ թե` որ ես կուզենայի թերագնահատել այն բավականությունը, որը բազմիցս իմ ստեղծագործությունների ժխտման մեջ ա ն մ ե ղ ո ւ թ յ ո ւ ն ն է ինձ պատճառել։ Դեռ այս ամռանը, մի ժամանակ, երբ ես, թերևս, իմ ծանրակշիռ, չափազանց ծանր կշռող գրականությամբ կարող էի ողջ մնացյալ գրականությունը հավասարակշռությունից հանել, Բեռլինի համալսարանի մի պրոֆե- սոր ինձ բարյացակամորեն հասկանալ տվեց, որ ես պետք է, այ- նուամենայնիվ, ուրիշ ձևից օգտվեմ. նման բաներ ոչ ոք չի կարդում։- Ի վերջո, ո՛չ թե Գերմանիան, այլ Շվեյցարիան էր, որ երկու ծայրահեղ դեպք ներկայացրեց։ Դոկտոր Վ. Վիդմանի մի հոդվածը “Բունդ”-ում` “Բարուց և չարից անդին”-ի մասին` “Նիցշեի վտանգավոր գիրքը” վերնագրով, և պարոն Կարլ Շպիտելլերի մի ընդհանուր ակնարկն իմ գրքերի մասին ընդհանրապես, դարձյալ “Բունդում”, իմ կյանքում առավելագույնն էին - ես կզգուշանայի ասել՝ ինչի... Վերջինը, օրինակ, իմ “Զրադաշտը” քննում է իբրև “ոճի բարձրագույն վարժություն”, ցանկություն հայտնելով, որ ես այսուհետև, համենայն դեպս, նաև բովանդակության համար մտահոգվեմ։ Դոկտոր Վիդմանն ինձ իր հարգանքն է արտահայտում այն արիության համար, որով ես ջանում եմ բոլոր պատշաճ զգացմունքները վերացնել։- Դիպվածի խարդավանքի շնորհիվ այստեղ յուրաքանչյուր նախադասություն ինձ զարմանք պատճառած մի հետևողականությամբ գլխիվայր շուռ տված ճշմարտություն էր. ըստ էության ոչինչ չէր մնում անելու, քան բոլոր “արժեքները վերարժեքավորել”, որպեսզի միանգամայն ուշագրավ մի կերպով իմ հարցում մեխի գլխին խփվեր, փոխանակ մեխով իմ գլխին խփելու... Առավել ևս` ես փորձում եմ բացատրություն տալ։- Ի վերջո, ոչ ոք չի կարող իրերից, ներառյալ գրքերը, լսելով ավելին քաղել, քան արդեն գիտի։ Ինչի համար մարդ, ապրումներից ելնելով, մուտք չունի, դրա համար ականջ էլ չունի։ Պատկերացնենք ծայրահեղ մի դեպք, որ որևէ գիրք խոսում է միայն այնպիսի ապրումների մասին, որոնք որևէ հաճախակի կամ թեկուզ հազվադեպ փորձի հնարավորությունից ամվողջովին դուրս են ընկած,- որ այն ա ռ ա ջ ի ն լեզուն է փորձերի նոր մի շարքի համար։ Այդ դեպքում պարզապես ոչինչ չի լսվի, այն ակուստիկական մոլորությամբ, որ որտեղ ոչինչ չի լսվում, ն ա և ո չ ի ն չ չ կ ա... Սա է, ի վերջո, իմ միջին փորձը և, եթե կուզեք, իմ փորձի ի ն ք ն ա տ ի պ ո ւ թ յ ո ւ ն ը։ Ով կարծել է, թե ինձնից ինչ-որ բան հասկացել է, նա ինձնից իր ուզածով ինչ-որ բան է սարքել ի պատկերի յուրում,- ոչ հազվադեպ՝ իմ որևէ հակադրությունը, օրինակ՝ “իդեալիստ”։ Ով ինձնից ոչինչ չի հասկացել, ժխտել է, որ ես ընդհանրապես կարող եմ խնդրո առարկա լինել։- “Գ ե ր մ ա ր դ” բառը՝ ի նշումն բարձրագույն հաջողվածության տիպի, ի հակադրություն “ժամանակակից” մարդկանց, “բարի” մարդկանց, քրիստոնյաների և մյուս ոչնչապաշտների,- մի բառ, որը ոմն Զրա- դաշտի՝ բարոյականության կ ո ր ծ ա ն ի չ ի բերանում շատ մտածել տվող բառ է դառնում, գրեթե ամենուր կատարյալ անմեղությամբ հասկացվեց այն արժեքների իմաստով, որոնց հակադրությունն է բացահայտվում Զրադաշտի ֆիգուրով, ուզում եմ ասել՝ իբրև մարդու բարձրագույն տեսակի “իդեալիստական” տիպ, կիսով “սուրբ”, կիսով “հանճար”... Մի այլ գիտնական եղջյուրավոր անասուն ինձ նրա պատճառով կասկածում էր դարվինիզմի մեջ։ Նրա մեջ անգամ վերաճանաչվել է գիտելիքի և կամքի այն մեծ դրամանենգի՝ Կարլայլի՝ հենց իմ կողմից այնքան չարությամբ մերժված “հերոսների պաշտամուն- քը”։ Ում ականջներին ես շշնջում էի, որ նրա մեջ ավելի շուտ Չեզարե Բորջիա փնտրի, քան Պարսիֆալ, նա իր ականջներին չէր հավատում։ Որ ես իմ գրքերի գրախոսականներին, առանձնապես թերթերում, վերաբերվում եմ առանց դույզն ինչ հետաքըրքրության, թող ներվի ինձ։ Իմ բարեկամները, իմ հրատա- րակիչները դա գիտեն և նման բաների մասին ինձ երբեք չեն ասում։ Մի մասնավոր դեպքում ես իմ աչքով մի անգամ տեսել եմ այն ամենը, ինչ կարող է մեղանչվել առանձին մի գրքի դեմ,- դա “Բարուց և չարից անդինն” էր։ Ես կարող էի այդ մասին շատ բան պատմել։ Հավատալո՞ւ բան է, որ Nationalzeitung-ը` պրուսական մի թերթ, ի գիտություն իմ արտասահմանցի ընթերցողներին,- ես ինքս, ձեր թույլտվությամբ, կարդում եմ միայն Journal des Debats-ը,- կարողացավ ամենայն լրջությամբ գիրքն հասկանալ իբրև “ժամանակի նշան”, իբրև իսկական ճշմարիտ “յ ո ւ ն կ ե ր ա կ ա ն փ ի լ ի ս ո փ ա յ ո ւ թ յ ո ւ- ն ը, որին լոկ “Kreuzzeitung”-ի արիությունը չի բավականացրել...
2
Սա ասված է գերմանացիների համար. քանզի ուրիշ ամեն տեղ ես ընթերցող ունեմ - միանգամայն ը ն տ ի ր մտքեր, փորձված, բարձր դիրքերով և պարտականություններով դաս- տիարակված բնավորություններ։ Իմ ընթերցողների մեջ անգամ իսկական հանճարներ կան։ Վիեննայում, Ստ. Պետերբուրգում, Ստոքհոլմում, Կոպենհագենում, Փարիզում և Նյու-Յորքում -ամենուրեք ես բացված եմ. ես բացված չ ե մ Եվրոպայի տափակիայում` Գերմանիայում... Եվ, խոստովանանքի համար, ես ավելի շատ ուրախանում եմ իմ ոչ-ընթերցողներով, նրանցով, ովքեր ո՛չ իմ անունն են լսել, ո՛չ էլ երբևէ “փիլիսոփայություն” բառը։- Բայց ես ուր էլ գալիս եմ, օրինակ, այստեղ՝ Տուրին, յուրաքանչյուր դեմք ինձ վրա հայացք նետելիս պայծառանում է և բարիանում։ Ինչը ցայժմ ինձ ամենաշատն է շոյել՝ այն է, որ ծեր մանրավաճառները չեն հանգստանում, քանի դեռ ինձ համար իրենց խաղողից ամենաքաղցրը չեն ջոկել... Ա յ ս ա ս տ ի ճ ա ն ի փիլիսոփա պետք է լինել... Զուր չէ, որ լեհերին սլավոն- ների ֆրանսիացիներ են կոչում։ Որևէ հմայիչ ռուս կին ոչ մի պահ չի սխալվի իմ ծագման հարցում։ Ինձ չի հաջողվում հանդիսավոր դառնալ, ամենաշատը՝ ես հասնում եմ մինչև շփոթության... Գերմաներեն մտածել, գերմաներեն զգալ - ես ամեն ինչ կարող եմ, բայց դ ա իմ ուժերից վեր է... Իմ ծերուկ ուսուցիչ Ռիչլը նույնիսկ պնդում էր, որ ես անգամ բանասիրական հետազոտություններն ուրվագծում եմ իբրև փարիզյան romancier,- անհեթեթորեն գրավիչ։ Անգամ Փարիզում են զարմացել “toutes mes audaces et finesses”-ի վրա - արտահայտությունը մսյո Տենինն է.- ես վախենում եմ, որ ինձ մոտ՝ ընդհուպ դիթիրամբի բարձրագույն ձևերը` կարելի է գտնել աղի այն խառնուրդը, որ երբեք հիմար - “գերմանական” - չի դառնում, esp- rit-ի խառնուրդը... Ես այլ կերպ չեմ կարող։ Աստվա՜ծ ինձ օգնական։ Ամե՛ն։- Մենք բոլորս գիտենք, ոմանք անգամ փորձից գիտեն, թե ինչ բան է երկարականջը։ Դե ի՜նչ, ես հանդգնում եմ պնդել, որ ես ամենափոքր ականջներն ունեմ։ Դա ամենևին էլ քիչ չի հետաքրքրում կնանոց,- չլինի՞ թե նրանք զգում են, որ ես իրենց ամենալավն եմ հասկանում... Ես par excellence հակաէշն եմ և այդու համաշխարհային պատմական զարհուրանք,- ես, հունարեն, և ո՛չ միայն հունարեն, հ ա կ ա ք ր ի ս տ ո ն յ ա ն ե մ...
3
Ես, իբրև գրող, որոշ չափով գիտեմ իմ առավելությունները։ Առանձին դեպքերում ինձ համար անգամ ապացուցված է, թե իմ ստեղծագործություններին սովորելը ինչքան շատ է “փչացնում” ճաշակը։ Ուրիշ գրքեր, առնվազն` փիլիսոփայական, այլևս պարզապես հնարավոր չէ հանդուրժել։ Անհամեմատելի պարգև է այդ ազնիվ և նրբանկատ աշխարհը մտնելը,- դրա հա- մար ամենևին պարտադիր չէ գերմանացի լինել։ Դա, ի վերջո, մի պարգև է, որը պետք է վաստակել։ Սակայն ով ինձ հարազատ է կամեցողության բ ա ր ձ ր ո ւ թ յ ա մ բ, նա ըստ այդմ սովորելու իսկական զմայլանքներ է ապրում. քանզի ես գալիս եմ բարձունքներից, որոնց ոչ մի թռչուն դեռ չի հասել, ես անդունդներ գիտեմ, որտեղ ոչ մի ոտք դեռևս չի դրվել։ Ինձ ասել են, որ հնարավոր չէ իմ որևէ գիրքը ձեռքից վայր դնել,- ես անգամ գիշերային հանգիստն եմ խռովում... Գրքի ավելի հպարտ և, միաժամանակ, ավելի նրբին ոչ մի տեսակ գոյություն չունի.- նրանք երբեմն հասնում են այն բարձրագույնին, ինչը երկրի երեսին կարող է հասանելի դառնալ` ցինիզմին։ Դրանք պետք է նվաճել ինչպես ամենաքնքուշ մատներով, այնպես էլ ամենախիզախ բռունցքներով։ Հոգու ամեն թառամածություն, անգամ ստամոքսի յուրաքանչյուր խանգարում մեկընդմիշտ դուրս են անում նրանցից. ո՛չ մի ջիղ, միայն զվարթ որովայն։ Ո՛չ միայն թշվառությունը, ո՛չ միայն հոգու անկյունախորշային օդն է նրանցից վտարված, այլև, և է՛լ ավելի շատ, երկչոտությունը, անմաքուրը, թաքուն-վրեժխնդիրը աղիներում. իմ մի բառը բոլոր հոռի բնազդները երեսիդ է ծեփում։ Իմ ծանոթների շրջանում լիքը փորձակենդանիներ կան, որոնց վրա ես ուսում- նասիրում եմ իմ գրքերի հանդեպ տարբեր, ուսանելիորեն այն- քան տարբեր հակազդեցությունները։ Ով դրանց բովանդակության հետ անելու բան չունի, օրինակ, իմ այսպես կոչված բարեկամները, նա ըստ այդմ դառնում է “անդեմ”. ինձ դարձյալ “այնքան հեռու” հասնելու երջանկություն են ցանկանում,- նաև ասում են, որ տոնի պայծառության մեծ առաջընթաց կա... Միանգամայն “արատավոր” մտքերը, “գեղեցիկ հոգիները”, հիմնահատակ ստվածները ամենևին չգիտեն` ինչ անեն այդ գրքերի հետ,- հետևաբար, դրանք համարում են իրենցից ց ա- ծ ր,- բոլոր “գեղեցիկ հոգիների” գեղեցիկ հետևողականությունը։ Իմ ծանոթների շրջանում եղջերավոր անասունը, պարզապես գերմանացիներ, ձեր թույլտվությամբ, հասկանալ է տալիս, որ միշտ չի բաժանում իմ կարծիքը, բայց, համենայն դեպս, երբեմն, օրինակ... Ես դա լսել եմ անգամ Զրադաշտի մասին... Ճիշտ նույն կերպ ցանկացած “ֆեմինիզմ” մարդու մեջ, առանձ- նապես տղամարդու, ինձ համար դռնփակեք է նշանակում. դրանով երբեք հանդուգն ճանաչողությունների լաբիրինթոս չես մտնի։ Բնավ պետք չէ ինքդ քեզ խնայել, պետք է խ ս տ ո ւ թ յ ո ւ ն ը քո սովորություններից դարձնել` համակ խիստ ճշմարտությունների մեջ ուրախ և պայծառ լինելու համար։ Երբ ես իմ մեջ գծում եմ կատարյալ ընթերցողի կերպարը, ապա դրանից միշտ արիության և հետաքրքրասիրության մի հրեշ է դուրս գալիս, բացի այդ, նաև ինչ-որ ճկուն, խորամանկ, շրջահայաց մի բան, մի ի ծնե արկածախնդիր և հայտնագործիչ։ Ի վերջո, ես Զրադաշտից ավելի լավ չեմ կարող ասել, թե ես, ըստ էության, միայն ում մասին եմ խոսում, թե միայն ո՞ ւ մ է նա ուզում իր առեղծվածը պատմել.
Ձեզ, անվեհեր որոնողներին, փորձարկողներին և` ով երբևէ նենգադավ առագաստներով նավարկության է ելել ծովերով ահասարսուռ,
ձեզ, առեղծվածով արբեցածներին, աղջամուղջով խնդացյալներին, որոնց հոգին սրինգները թովում են առ խաբուսիկ խորխորատները ծովային,-
- քանզի դուք չեք ուզում դողդողացող ձեռքով մի թել բռնել և խարխափելով գնալ,- և որտեղ դուք կարող եք կ ռ ա հ ե լ, անդ ատում եք հ ե տ և ց ն ե լ...
4
Միաժամանակ մի ընդհանուր բան էլ ո ճ ի ի մ ա ր վ ե ս- տ ի մասին։ Նշանների միջոցով որևէ վիճակ, պաթոսի որևէ ներքին լարում հաղորդել` ներառյալ այդ նշանների տեմպը,- ահա յուրաքանչյուր ոճի իմաստը։ Եվ, նկատի առնելով, որ ներքին վիճակների բազմազանությունը ինձ մոտ արտակարգ է, ուրեմն ինձ մոտ ոճի բազում հնարավորություններ գոյություն ունեն - ընդհանրապես ոճի ամենաբազմաշերտ արվեստը, որը որևէ մարդ երբևիցե ունեցել է իր տրամադրության ներքո։ Լ ա վ է յուրաքանչյուր ոճ, որն իրականում որևէ ներքին վիճակ է հաղորդում, որը նշանների, նշանների տեմպի, շ ա ր ժ ո ւ ձ և ե ր ի (Gebarden) մեջ,- պարբերության բոլոր օրենք- ները շարժուձևի արվեստ են,- չի սխալվում։ Իմ բնազդն այստեղ անսխալական է։- Ի ն ք ն ի ն լավ ոճը՝ զ ո ւ տ հ ի մ ա ր ո ւ թ յ ո ւ ն է, համակ “իդեալիզմ”, “ի ն ք ն ի ն գեղեցիկի”, “ի ն ք ն ի ն բարու”, “ի ն ք ն ի ն իրի” պես մի բան... Միշտ այն պայմանով, որ գոյություն ունեն ականջներ - որ գոյություն ունեն ա յ ն պ ի ս ի ք, ովքեր նման պաթոսի ընդունակ են և արժանի են,- որ պակաս չկա նրանց, որոնց կ ա ր ո ղ ես հաղորդվել։ Իմ Զրադաշտը, օրինակ, առայժմ դեռ փնտրում է այդպիսիներին - ախ, նա դեռ երկա՜ր պետք է փնտրի։- Պետք է ա ր ժ ա ն ա ն ա լ նրան լսելուն... Իսկ մինչ այդ ոչ ոք չի լինելու, որն այստեղ շռայլված ա ր վ ե ս տ ը հաս- կանա. ոչ ոք դեռևս երբեք այդքան նոր, այդքան անլուր, իրոք նախ այստեղ ստեղծված արվեստի միջոցներ շռայլած չկա։ Որ նման բան հնարավոր է հենց գերմաներեն լեզվով` դա դեռ կա- րոտ էր ապացուցման. ես ինքս նախկինում վճռականորեն կժխտեի այդ։ Ինձնից առաջ չգիտեին, թե գերմաներեն լեզվով ինչ կարելի է անել,- ընդհանրապես լեզվով ինչ կարելի է անել։- Մ ե ծ ռիթմի արվեստը, պարբերության մ ե ծ ո ճ ը՝ նրբին, գերմարդկային կրքի ահռելի հառնումի և անկանման արտահայտությանն ի խնդիր, նախ իմ կողմից է հայտնաբերվել։ Այնպիսի մ ի դիթիրամբով, ինչպիսին Զրադաշտի ե ր ր ո ր դ մա- սի “Յոթը կնիքները” վերնագրյալ վերջին գլուխն է, ես հազար մղոն թռչելով վեր եմ բարձրացել այն ամենից, ինչ ցայսօր պոեզիա է կոչվել։
5
- Որ իմ ստեղծագործություններից իրեն հավասարը չունեցող մի հոգեբան է խոսում, հավանաբար, առաջին համոզմունքն է, որին հանգում է լավ ընթերցողը - ընթերցող, ում ես արժանի եմ, ով ինձ կարդում է, ինչպես հին բարի բանասերներն են իրենց Հորացիոսին կարդացել։ Դրույթները, որոնց հարցում ըստ էության ողջ աշխարհն է համամիտ, էլ ամենևին չասած համաշխարհային փիլիսոփաների, բարոյագետների ու մյուս դատարկագլուխների և հաստագլուխների մասին,- ինձ մոտ ներկայանում են իբրև մոլորության պարզամտություններ. օրինակ, այն հավատը, թե “ոչեսասիրականը” և “եսասիրականը” հակադրություններ են, մինչդեռ ego-ն ինքը սոսկ “բարձ- րագույն խաբեբայություն” է, “իդեալ” է... Ո՛ չ եսասիրական, ո՛ չ է լ ոչեսասիրական արարքներ գոյություն ունեն. երկու հասկացություններն էլ հոգեբանական անմտություն են։ Կամ “մարդը ձգտում է երջանկության” դրույթը... Կամ “երջանկությունը առաքինության վարձն է” դրույթը... Կամ “հաճույքն ու տհաճությունը հակադրություններ են” դրույթը... Մարդկության Կիրկեն՝ բարոյականությունը, ողջ psychologica-ն հիմնահատակ կեղծել է - բ ա ր ո յ ա կ ա ն ա ց ր ե լ է - մինչ այն սարսռազդու անմտությունը, թե սերն ինչ-որ “ոչեսասիրական” բան է... Պետք է պինդ նստել ք ե զ վրա, պետք է համարձակ կանգնել զույգ ոտքերիդ վրա, այլապես ամենևին չ ե ս կ ա ր ո ղ սիրել։ Սա, ի վերջո, լավ կնանիք չափազանց լավ գիտեն. նրանք, սատանան գիտի, թե ինչ կսարքեն անշահախնդիր, սոսկ օբյեկտիվ տղամարդկանցից... Կարո՞ղ եմ կից հանդգնել այն ենթադրությանը, որ ես ճ ա ն ա չ ո ւ մ ե մ կնանոց։ Դա իմ դիոնիսոսյան բաժինքի մեջ է մտնում։ Ո՞վ գիտե` ես թերևս Հավերժ-Կանացու առաջին հոգեբանն եմ։ Նրանք բ ո լ ո ր ն ինձ սիրում են - սա հին պատմություն է. չհաշված հ ա շ մ վ ա ծ կնանիք՝ “էմանսիպացվածները”, որոնք զուրկ են երեխա ծնելու ունակությունից։- Բարեբախտաբար, ես ինձ բզկտել թույլ տալու ցանկություն չունեմ. կատարյալ կինը բզկտում է, երբ սիրում է։ Ես գիտեմ դույն սիրարժան մենադներին... Ախ, այդ ի՜նչ վտանգավոր, պլստան, ստորգետնյա պուճուր գիշատիչ գազան է։ Եվ որքա՜ն հաճելի ըստ որում... Պստլիկ մի կին, որը իր վրեժին է հետամուտ, անգամ ճակատագիրը կզգետնի։- Կինն անասելիորեն չար է տղամարդուց, նաև` ավելի խելոք։ Բարությունը կնոջ մեջ արդեն իսկ ա յ լ ա ս ե ր մ ա ն ձև է... Բոլոր այսպես կոչված “գեղեցիկ հոգիների” մոտ հիմքում ինչ-որ բնախոսական պակասություն գոյություն ունի,- ես ամեն ինչ չէ, որ ասում եմ, այլապես մեդի-ցինիկ պիտի դառնայի։ Հ ա- վ ա ս ա ր իրավունքների համար պայքարը անգամ հիվանդության ախտանիշ է. դա գիտի յուրաքանչյուր բժիշկ։- Կինը, որքան շատ է կին, այո, ոտ ու ձեռով պաշտպանվում է իրավունքներից ընդհանրապես. բնական վիճակը, սեռերի միջև հավերժական կ ռ ի վ ը չէ՞ որ առաջնակարգությունը հենց նրան է տալիս։ Գոյություն ունե՞ն արդյոք ականջներ սիրո իմ սահմանման համար,- այն միակն է, որ արժանի է փիլիսոփային։ Սերը - իր միջոցներով սեռերի կռիվն է, իր հիմքում՝ նրանց մահացու ատելությունը։- Արդյոք լսվե՞լ է իմ պատասխանն այն հարցին, թե կնոջն ինչպես են բ ո ւժ ո ւ մ - “փրկագործում”։ Նրա համար երեխա են սարքում։ Կնոջը երեխա է հարկավոր, տղամարդը լոկ միջոց է. այսպես խոսեց Զրադաշտը։- “Կնոջ էմանսիպացիան”՝ դա չ ս տ ա ց վ ա ծ, այսինքն՝ ծնելու անընդունակ կնոջ բնազդային ատելությունն է ստացված կնոջ դեմ,- “տղամարդու” դեմ պայքարը լոկ միջոց է, պատրվակ, մարտավարություն։ Նրանք, իրենք ի ր ե ն ց իբրև “ինքնին կին”, իբրև “բարձրագույն կին”, իբրև կնոջ “իդեալիստուհի” բարձրացնելով` ուզում են կնոջ ընդհանուր աստիճան-մակարդակը ց ա ծ ր ա ց ն ե լ։ Դրա համար առավել հուսալի միջոց չիք, քան գիմնազիական կրթությունը, շալվարը և քվեարկող անասունի քաղաքական իրավունքները։ Ըստ էության, էմանսիպացված կանայք ա ն ա ր խ ի ս տ ո ւ հ ի ն ե ր ն են “Հավերժ-Կանացու” աշխարհում, բախտերը չբերածները, որոնց ներքնագույն բնազդը վրեժ է... Դժնդակ “իդեալիզմի” ողջ մի տեսակ,- ինչը, ի դեպ, հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, օրինակ, Հենրիկ Իբսենի` այդ տիպական պառաված օրիորդի,- իբրև նըպատակ ունեցել է մաքուր խիղճը, սեռական սիրո մեջ բնությունը թ ո ւ ն ա վ ո ր ե լ ը... Եվ որպեսզի ես ոչ մի կասկած չթողնեմ այս հարցի՝ իմ որքան որ ազնիվ, նույնքան էլ խիստ դիտարկման մեջ, ես ուզում եմ ա ր ա տ ի դեմ իմ բարոյականության-կոդեքսից ևս մի դրույթ հաղորդել. արատ բառով ես պայքարում եմ ամեն տեսակի հակաբնականության կամ, եթե սիրուն բառեր եք սիրում, իդեալիզմի դեմ։ Այս դրույթը նշանակում է՝ “ողջախոհության քարոզը հակաբնականության բացահայտ սադրանք է։ Սեռական կյանքի յուրաքանչյուր արհամարհանք, նրա յուրաքանչյուր պղծում “պիղծ” հասկացությամբ բուն ոճրագործությունն է կյանքի դեմ,- իսկական մեղքն է կյանքի սուրբ հոգու դեմ”։-
6
Իմ մասին իբրև հոգեբանի գաղափար տալու համար հոգեբանության հետաքրքրաշարժ մի կտոր եմ մեջբերում “Բարուց և չարից անդին”-ից,- ի դեպ, ես արգելում եմ ցանկացած ենթադրություն, թե ես ո՛ւմ եմ այդ տեղում նկարագրում. “Սրտի հանճարը, ինչը հատուկ է այն մեծն թաքուցյալին, գայթակղիչ- աստծուն և խղճի ի ծնե առնետորսին, ում ձայնն ի զորու է թափանցել յուրաքանչյուր հոգու սանդարամետը, ով բառ անգամ չի ասում, հայացք անգամ չի նետում, որում հրապուրման դիտավորություն ու թաքուն մի միտք ընկած չլինի, ում վարպետության մեջ մտնում է, որ նա կարողանում է թվալ - և ո՛չ այն, ինչ նա կա, այլ` ինչը իրեն հետևողներին ստիպում է ա վ ե լ ի ո ւ ա վ ե լ ի մոտիկանալով մղվել իրեն՝ ավելի ներքնապես և հիմնավորապես հետևելու համար... Սրտի հանճարը, ինչը ողջ բարձրին ու ինքնագոհին պապանձեցնում և սովորեցնում է լսել, ինչը հղկում է խորդուբորդ հոգիները և նրանց նոր մի տենչանք է ճաշակել տալիս՝ անշարժ հանգչել, հանց հայելի, որ նրա մեջ խորունկ երկինքն արտացոլվի... Սրտի հանճարը, ինչը անճարակ և չափազանց հապճեպ ձեռքին սովորեցնում է հապաղել և ավելի նուրբ բռնել,- ով գուշակում է թաքցրած և մոռացված գանձը` բարու և քաղցր ոգեղենության կաթիլը գորշ ու հաստաբեստ սառույցի տակ և կախարդական գավազան է բազում տիղմ ու ավազի զնդանում վաղուց թաղված ոսկու ամեն մի ավազահատիկի համար... Սրտի հանճարը, ինչի հպումից ամենայն ոք հեռանում է առավել հարուստ, ո՛չ թե ողորմության արժանացած և անակնկալի բերված, ո՛չ թե օտար բարիքից երջանկացած և ճնշված, այլ առավել հարուստ ինքն իրենով, առաջվանից իրենով առավել նոր, բացված, ողողված իրեն լսող շաղոտ քամով, թերևս պակաս վստահ, ավելի քնքուշ, փխրուն, փշրված, սակայն լի հույսերով, որոնք տակավին անուն չունեն, լի նոր կամեցումներով և տեղատվություններով, լի նոր չկամեցումներով և մակընթացություններով”...
==ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ==
1
“Ողբերգության ծնունդի” (1879) հանդեպ արդարացի լինելու համար որոշ բաներ պետք է մոռանալ։ Այն ա զ դ ե լ և անգամ հմայել է նրանով, ինչը նրա մեջ սխալ էր - վ ա գ ն ե ր ա կ ա ն ո ւ թ յ ա ն հետ իր գործնական հարաբերությամբ, որ այն իբր ծ ա ղ կ մ ա ն ախտանիշ է եղել։ Այս ստեղծագործությունը հենց դրանով էր Վագների կյանքում իրադարձություն. հենց այդ ժամանակվանից սկսեցին Վագների անվան հետ մեծ հույսեր կապել։ Դեռ այսօր էլ “Պարսիֆալի” կապակցությամբ ինձ հիշեցնում են, որ իրականում ի մ խղճի վրա է ընկած այդ շարժման մ շ ա կ ո ւ թ ա յ ի ն ա ր ժ ե ք ի մասին այդքան բարձր կարծիքի առաջացումը։- Ես բազմիցս ստեղծագործությունը մեջբերված եմ գտել իբրև “ողբերգության վ ե ր ա ծնունդը երաժշտության ոգուց”. ականջներ ունեցողներ եղան միայն Վ ա գ ն ե ր ի արվեստի, նպատակի, խ ն դ ր ի նոր սահմանման համար,- դրանից վեր չլսվեց այն արժեքավորը, որը ստեղծագործությունը հիմքում թաքցնում էր։ “Հունականություն և հոռետեսություն”. սա առավել աներկիմաստ վերնագիր կլիներ. այսինքն՝ իբրև առաջին դասը, թե հույներն ինչպես ազատվեցին հոռետեսությունից,- ինչով նրանք հ ա ղ- թ ա հ ա ր ե ց ի ն այն... Հենց ողբերգությունն է ապացույցը, որ հույներն ա մ ե ն և ի ն հոռետեսներ չէին. Շոպենհաուերն այստեղ սխալվեց, ինչպես սխալվում էր ամեն ինչում։- Որոշ չեզոքությամբ ձեռքդ վերցրած՝ “Ողբերգության ծնունդը” շատ անժամանակյա երևույթ է. անգամ երազում հնարավոր չէ տեսնել, որ այն ս կ ս վ ա ծ է Վյորտի ճակատամարտի որոտների ներքո։ Ես այդ հիմնախնդիրները Մետցի պատերի տակ եմ գցել-բռնել, սեպտեմբերյան պաղ գիշերներին, հիվանդապահության ծառայության մեջ։ Քիչ է մնում հավատաս, որ այս ստեղծագործությունը հիսուն տարով մեծ է։ Այն քաղաքականապես տարբերակված չէ (indifferent),- “ոչ գերմանական”՝ այսօր կասեին,- այն անվայել հեգելականություն է հոտում, այն միայն որոշ ձևակերպումներով համակված է Շոպենհաուերի դիանեխ օծանելիքով։ Մի “գաղափար” - դիոնիսոսյանի և ապոլլոնյանի հակադրությունը - թարգմանված մետաֆիզիկականի։ Պատմությունն իսկ իբրև այդ “գաղափարի” զարգացումը։ Ողբերգության մեջ հակադրությունը միասնության բարձրացված։- Նման օպտիկայի ներքո դեռ երբեք իրար երես չտեսած այս բաները հանկարծակի դեմ-հանդիման դրված, իրարով լուսավորված և հ ա ս կ ա ց վ ա ծ... Օրինակ, օպերան և հեղափոխությունը... Գրքի երկու վճռական ն ո ր ո ւ յ թ ն ե ր ն են՝ առաջին, դ ի ո ն ի ս ո ս յ ա ն ե ր և ո ւ յ թ ի ընկալումը հույների մոտ,- այն տալիս է դրա առաջին հոգեբանությունը, այն նրա մեջ տեսնում է մ ի ա ս ն ա կ ա ն արմատը ողջ հունական արվեստի։ Մյուսը` սոկրատեսականության ընկալումն է. Սոկրատեսն առաջին անգամ ճանաչված իբրև հունական քայքայման գործիք, իբրև տիպական decadent։ “Բանականությունը” ը ն դ դ ե մ բնազդի։ “Բանականությունն” ամեն գնով իբրև վտանգավոր, իբրև կենսաքայքայիչ ո՜ւժ։- Ողջ գրքում քրիստոնեության մասին խոր թշնամական լռություն։ Այն ո՛չ ապոլլոնյան է, ո՛չ դիոնիսոսյան։ Այն ժ խ տ ո ւ մ է բոլոր գ ե ղ ա գ ի տ ա կ ա ն արժեքները - միակ արժեքները, որոնք “Ողբերգության ծնունդը” ընդունում է. այն խորագույն իմաստով ոչնչապաշտական է, մինչդեռ դիոնիսոսյան խորհրդանիշի մեջ հ ա ս տ ա տ մ ա ն ծայրագույն սահմանն է հասած։ Իսկ մի անգամ ակնարկված է քրիստոնեական քահանան, իբրև “թզուկների նենգ տեսակ”, իբրև “ստորգետնյա”...
2
Այս սկիզբն ամեն չափից վեր անսովոր է։ Ես իմ ներքնագույն փորձի համար պատմության մեջ եղած միակ նմանաբանությունն ու զուգահեռը հ ա յ տ ն ա բ ե ր ե ց ի,- ես դրանով իսկ առաջինն ըմբռնեցի դիոնիսոսյանի զարմանահրաշ երևույթը։ Նույն կերպ Սոկրատեսին իբրև decadent ճանաչելով` տրվեց միանգամայն աներկիմաստ ապացույցը, թե իմ հոգեբանական բռնման վստահությանը որևէ բարոյական իդիոսինկրազիայի կողմից որքան քիչ է վտանգ սպառնում.- բարոյականությունն ինքը իբրև decadence-ի ախտանիշ` նորույթ է, ճանաչողության պատմության մեջ առաջին կարգի եզակիություն։ Ի՜նչ վեր էի ես թռել-բարձրացել այս երկուսով խեղճուկրակ հաստագլուխների՝ լավատեսություն contra հոռետեսության մասին շաղակրատանքից։- Ես առաջինը տեսա բուն հակադրությունը.- ա յ- լ ա ս ե ր վ ո ղ բնազդը, որը ստորգետնյա վրեժխնդրությամբ կյանքի դեմ է շրջվում (քրիստոնեությունը, Շոպենհաուերի փիլիսոփայությունը, որոշ իմաստով արդեն Պլատոնի փիլիսոփայությունը, ողջ իդեալիզմը, իբրև տիպական ձևեր) և բ ա ր ձ ր ա գ ո ւ յ ն հ ա ս տ ա տ մ ա ն՝ լիությունից, գերլիությունից ծնված մի բանաձև, անվերապահ մի այո-ասել, անգամ տառապանքին, անգամ մեղքին, անգամ գոյության ողջ հարցականին և անծանոթին... Այս վերջինը` կյանքի ամենահրճվալի, բուռն և ամենակրակոտ հաստատումը ո՛չ միայն բարձրագույն ընկալումն է, այն նաև խ ո ր ա գ ո ւ յ ն ն է, ճշմարտության և գիտության կողմից խստագույնս հաստատվածը և ուժի մեջ թողնվածը։ Գոյություն ունեցող ոչինչ զեղչելու չէ, ոչինչ ավելորդ չէ - գոյության՝ քրիստոնյաների և մյուս ոչնչապաշտների կողմից մերժված կողմերը արժեքների աստիճանակարգության մեջ անգամ անվերջորեն ավելի բարձր կարգի են, քան այն, ինչը decadence-ի բնազդը կարող է հավանել, հ ա վ ա ն լ ի ն ե լ։ Սա բմբռնելու համար ա ր ի ո ւ թ յ ո ւ ն է հար- կավոր և, իբրև դրա պայմանը, ո ւ ժ ի ավելցուկ. քանզի ինչքան արիությունը կ ա ր ո ղ է հանդգնել առաջ շարժվելուն, ճիշտ այդքան էլ մեր ուժի չափով մենք ենք ճշմարտությանը մոտենում։ Ճանաչողությանը, իրականությանը այո-ա- սելը ուժեղների համար նույնպիսի անհրաժեշտություն է, ինչ- պես թույլերի համար, թուլության ոգեշնչման ներքո, երկչոտությունն ու փ ա խ ո ւ ս տ ը իրականությունից - “իդեալը”... Թույլերը ճանաչելու մեջ ազատ չեն. decadent-ները կ ա- ր ի ք ո ւ ն ե ն ստի, այն նրանց պահպանման պայմաններից է։- Ով ո՛չ միայն ըմբռնում է “դիոնիսոսյան” բառը, այլ նաև ի ր ե ն է ըմբռնում “դիոնիսոսյան” բառի մեջ, նա Պլատոնին, կամ քրիստոնեությունը, կամ Շոպենհաուերին հերքելու կարիք չունի - ն ա պ ա ր զ ա պ ե ս ա ռ ն ո ւ մ է ն ե խ մ ա ն հ ո տ ը...
3
Թե որքանով եմ ես հենց այստեղ գտել “ողբերգական” հասկացությունը, վերջնական իմացությունն այն բանի, թե ինչ բան է ողբերգության հոգեբանությունը, ես, ի վերջո, արտահայտել եմ դեռ Չ ա ս տ վ ա ծ ն ե ր ի մ թ ն շ ա ղ ո ւ մ, էջ 139։ “Կյանքին այո-ասելը անգամ վերջինիս ամենաանծանոթ և ամենադժնի խնդիրների մեջ, առ կյանք կամքը, որ ցնծանում է սեփական անսպառության բարձրագույն տիպերը զ ո հ ա բ ե- ր ե լ ո վ,- ս ա եմ ես դիոնիսոսյան կոչել, սա եմ ես կռահել իբրև ո ղ բ ե ր գ ա կ ա ն բանաստեղծի հոգեբանությունը տանող կամուրջը։ Ո՛ չ թե սարսափից ու կարեկցանքից ձեր- բազատվելու համար, ո՛չ թե ինչ-որ վտանգավոր գրգիռից նրա իսկ մոլեգին պարպմամբ մաքրվելու համար,- այդպես էր հասկանում Արիստոտելը,- այլ, սարսափից և կարեկցանքից դուրս, գոյավորման հավերժական հրճվանքը ի ն ք դ լ ի ն ե լ ո ւ համար,- այն հրճվանքը, որը իր մեջ նաև դեռ ո չ ն չ ա ց ն ե լ ո ւ հ ր ճ վ ա ն ք ն է պարփակում”... Այս իմաստով ես իրավունք ունեմ ինքս ինձ հասկանալու իբրև առաջին ո ղ բ ե ր գ ա կ ա ն փ ի լ ի ս ո փ ա յ ի ն - ուրեմն` իբրև ծայրագույն հակադրությանն ու հակոտնյային ամենայն հոռետես փիլիսոփայի։ Ինձնից առաջ դիոնիսոսյանի այդ փոխադրումը փիլիսոփայական պաթոսի գոյություն չունի. բացակայում էր ո ղ բ ե ր գ ա կ ա ն ի մ ա ս տ ն ո ւ թ յ ո ւ ն ը,- ես զուր էի նրա նշանները փնտրում փիլիսոփայության անգամ մ ե ծ հույների մոտ Սոկրատեսից երկու դար ա ռ ա ջ։ Իմ մեջ ինչ-որ կասկած մնում էր Հ ե ր ա կ լ ի տ ո ս ի դեպքում, որի մոտիկությամբ ես ինձ ընդհանուր առմամբ ավելի տաք, ավելի հաճելի եմ զգում, քան ուրիշ որևէ մի այլ տեղ։ Անցնելու և ո չ ն չ ա ն ա լ ո ւ հաստատումը, վճռորոշը դիոնիսոսյան փիլիսոփայության մեջ, այո-ասելը հակադրությանը և կռվին, գ ո յ ա վ ո ր ո ւ մ ը, անգամ իր՝ “գոյություն” գաղափարի արմատական մերժմամբ - այստեղ ես բոլոր պարագաներում պետք է ընդունեմ ինձ ամենահարազատը, որը ցայժմ մտածվել է։ “Հավերժական վերադարձի” ուսմունքը, այն է՝ բոլոր իրերի անպայմանական և անվերջ կրկնվող շրջապտույտի ուսմունքը, Զրադաշտի այդ ուսմունքը, ի վերջո, կ ա ր ո ղ է ր նաև արդեն Հերակլիտոսի կողմից ուսուցանված լինել։ Առնվազն Ստոյան, որը գրեթե բոլոր իր հիմնական պատկերացումները Հերակլիտոսից է ժառանգել, կրում է դրա հետքերը։
4
Այս ստեղծագործությունից հրեշավոր մի հույս է խոսում։ Վերջ ի վերջո ես ոչ մի հիմք չունեմ երաժշտության դիոնիսոսյան գալիքի հույսից հրաժարվելու։ Հայացք նետենք մի հարյուրամյակ առաջ, ենթադրենք այն դեպքը, որ իմ մահափորձը հակաբնականության և մարդկային ապականման երկու հազար- ամյակի վրա հաջողվում է։ Կյանքի այն նոր պարտիան, որը բո- լոր խնդիրներից մեծագույնը՝ մարդկության առավել բարձր խստավարժումն իր ձեռքը կվերցնի, ներառյալ ամենայն այլասերվածի և մակաբույծայինի անխնա ոչնչացումը, դարձյալ հնարավոր կդարձնի երկրի երեսին կ յ ա ն ք ի այն հ ա վ ե լ ո ւ ր դ ը, որից նաև դիոնիսոսյան վիճակը պետք է կրկին աճի։ Ես ո ղ բ ե ր գ ա կ ա ն դարաշրջան եմ խոստանում. կյանքին այո-ասելու մեջ բարձրագույն արվեստը` ողբերգությունը, կվերածնվի, երբ մարդկությունը խստագույն, սակայն անհրաժեշտագույն կռիվների գիտակցությունն իր հետևում կթողնի` ա ռ ա ն ց դ ր ա ն ի ց տ ա ռ ա պ ե լ ո ւ... Հոգեբանը դեռ կարող է ավելացնել, որ այն, ինչ ես երիտասարդ տարիներին լսել եմ վագներյան երաժշտության մեջ, Վագների հետ ընդհանուր առմամբ ընդհանուր ոչինչ չունի.- որ երբ ես դիոնիսոսյան երաժշտություն էի նկարագրում, ես նկարագրում էի այն, ինչը ե ս էի լսում,- որ ես բնազդաբար ա մ ե ն ի ն չ պետք է թարգ- մանեի և փոխակերպեի այն նոր ոգուն, որը կրում էի իմ մեջ։ Դրա ապացույցը, ա յ ն ք ա ն ո ւ ժ ե ղ, ո ր ք ա ն լ ո կ ա- պ ա ց ո ւ յ ց ը կ ա ր ո ղ է ո ւ ժ ե ղ լ ի ն ե լ, իմ “Վագները Բայրոյթում” գործն է. բոլոր հոգեբանորեն վճռորոշ տե- ղերում խոսքը լոկ իմ մասին է,- առանց քաշվելու կարելի է իմ անունը կամ “Զրադաշտ” բառը դնել այնտեղ, որտեղ տեքստը Վագներ բառն է տալիս։ Դ ի թ ի ր ա մ բ ա յ ի ն արվեստագետի ողջ կերպարը Զրադաշտի ն ա խ ա գ ո յ բանաստեղծի կերպարն է՝ գծագրված անդնդային խորությամբ և առանց լոկ մի պահ վագներյան իրականությանը թեկուզ սոսկ քսվելու։ Վագներն ինքը գիտակցեց դա։ Նա իրեն չճանաչեց իմ ստեղծագործության մեջ։- Ճիշտ նույն կերպ “Բայրոյթի միտքը” վերածվեց մի բանի, որն իմ Զրադաշտի գիտակների համար առեղծվածային գաղափար չի լինի. այն մ ե ծ կ ե ս օ ր վ ա ն, երբ ընտրյալագույններն իրենց ընծայում են բոլոր խնդիրներից մեծագույնին - ո՞վ գիտի, տեսիլքը մի տոնի, որը ես դեռ ապրե- լու եմ... Առաջին էջերի պաթոսը համաշխարհային-պատմական է։ Հ ա յ ա ց ք ը, ինչի մասին խոսք է գնում յոթներորդ էջում, իսկական հայացքն է Զրադաշտի։ Վագները, Բայրոյթը, ողջ փոքրիկ գերմանական ողորմելիությունը ամպ է, որում ապագայի անվերջնական մի fata morgana է արտացոլվում։ Անգամ իմ սեփական խառնվածքի բոլոր վճռական գծերը հոգեբանորեն Վագների խառնվածքի մեջ են ներբերված - ամենալուսավոր և ամենաճակատագրական ուժերի համատեղությունը, առ իշխանություն կամքը, ինչպիսին որևէ ոք դեռ բնավ չի ունեցել, հոգևորի մեջ անհաշվենկատ խիզախությունը, սովորելու անսահ- ման ուժը, առանց որ առ գործողություն կամքը դրանով ճնշվի։ Այս ստեղծագործության մեջ ա մ ե ն ի ն չ կանխավ ազդա- րարված է. հունական ոգու վերադարձի մոտալուտությունը, հ ա կ ա - ա լ ե ք ս ա դ ր ն ե ր ի անհրաժեշտությունը, որոնք հունական մշակույթի մի օր արձակված գորդյան հանգույցը կրկին կ կ ա պ ե ն... Թող լսվի համաշխարհային պատմական ակցենտը, որով 30-րդ էջում “ողբերգական մտածելակերպ” գաղափարն է ներածվում. այս ստեղծագործության մեջ սոսկ համաշխարհային-պատմական ակցենտներ են։ Սա ամենաար- տասովոր “օբյեկտիվությունն” է, որ կարող է լինել. բացարձակ վստահությունն այն բանի, ինչ ես կ ա մ, պրոյեկցվել է ցանկացած պատահական իրականության վրա,- ճշմարտությունն իմ մասին խոսել է սոսկումով առլեփ մի խորությունից։ 75-րդ էջին նկարագրված և կտրուկ վստահությամբ կանխված է Զրադաշտի ո ճ ը։ Եվ երբեք Զրադաշտ ի ր ա դ ա ր ձ ո ւ թ յ ա ն համար՝ մարդկության ահռելի մաքրագործման և սրբագործման այդ ակտի համար առավել մեծաշուք արտահայտություն չի գտնվի, քան այն 43-46-րդ էջերում է գտնված։-
==ԱՆԺԱՄԱՆԱԿՅԱՆԵՐԸ==
1
Չորս Ա ն ժ ա մ ա ն ա կ յ ա ն ե ր ը միանգամայն ռազմաշունչ են։ նրանք ապացուցում են, որ ես ամենևին էլ “երազող Հանս” չեմ եղել, որ ինձ հաճույք է պատճառում սուր քաշելը, թերևս նաև` որ ես վտանգավոր ազատ դաստակի եմ տիրապետում։ Ա ռ ա ջ ի ն հարձակումը (1878) գերմանական կրթությանը հասավ, որի վրա ես արդեն այն ժամանակ անողոք արհա- մարհանքով վերևից էի նայում։ Առանց իմաստի, առանց էութենականության (Substanz), առանց նպատակի. համակ “հասարակական կարծիք”։ Չիք առավել կործանարար թյուրիմացություն, քան հավատալ, թե գերմանացիների զենքի մեծ հաջողությունն ինչ-որ բան է ապացուցում ի նպաստ դույն կրթության - կամ անգամ Ֆրանսիայի վրա ն ր ա հաղթանակի... Ե ր կ ր ո ր դ Անժամանակյան (1874) բացահայտում է վտանգավորը, կյանքը հյուծողը և թունավորողը գիտության կիրառման մեր կերպի մեջ.- կյանքը, որ հիվանդ է ապամարդկայ-նացված այդ մեքենայացվածությամբ և մեխանիկականացվածությամբ, բանվորի “ա ն անձնականությամբ”, “աշխատանքի բաժանման” կեղծ տնտեսմամբ։ Գնում-կորչում է ն պ ա տ ա կ ը՝ մշակույթը.- միջոցը` գիտության ժամանակակից կիրառությունը, բ ա ր բ ա ր ո ս ա ց ն ո ւ մ է... Այդ հոդվածում “պատմական զգացողությունը”, որով հպարտանում է սույն դարը, առաջին անգամ ճանաչվում է իբրև հիվանդություն, իբրև անկման տիպական նշան։- Ե ր ր ո ր դ և չ ո ր ր ո ր դ Անժամանակյաներում, իբրև մշակույթի բ ա ր ձ ր ա գ ո ւ յ ն ընկալման, իբրև “մշակույթ” հասկացության վերականգնման մատնացուցում, դրա դեմ խստագույն ի ն ք ն ա ս ի ր ո ւ թ յ ա ն, ի ն ք ն ա խ ս տ ա վ ա ր ժ մ ա ն երկու կերպարներ են առաջադրված, par excellence անժամանակյա տիպեր, անկախ արհամարհանքով լցված այն ամենի դեմ, ինչը նրանց շուրջը “կայսրություն” (Reich), “կրթություն”, “քրիստոնեություն”, “Բիսմարկ”, “հաջողություն” էր հորջորջվում - Շոպենհաուերը և Վագները, կ ա մ, մի բառով, Նիցշեն...
2
Այս չորս մահափորձերից առաջինն արտակարգ հաջողություն ունեցավ։ Նրա հանած աղմուկը բոլոր իմաստներով փառահեղ էր։ Ես դիպել էի հաղթական ազգի վիրավոր տեղին,- որ նրա հաղթանակը մշակութային իրադարձություն չ է, այլ, հավանաբար, հավանաբար, բոլորովին այլ բան... Պատասխանը գալիս էր բոլոր կողմերից և ամենևին ո՛չ միայն Դավիդ Շտրաուսի հին բարեկամներից, ում ես, իբրև գերմանական կրթության փիլիստերի և satisfait-ի տիպի, կարճ` իբրև “հին ու նոր հավատի”` գարեջրի սեղանին դրված նրա քաղքենիական ավետարանի հեղինակի` ծաղրուծանակի առարկա էի սարքել (- “մշա- կույթի փիլիստեր” բառն իմ ստեղծագործությունից է խոսքի մեջ մնացել)։ Այդ հին բարեկամները, որոնց ես իբրև վյուրտենբերգցիների ու շվաբների խորունկ մի խայթով վիրավորել էի՝ նրանց հրաշակենդանուն՝ նրանց Շտրաուսին զավեշտական գտնելով, այնպես անշնորհք ու կոպիտ էին պատասխանում, միայն ինչպես ես կարող էի ցանկանալ։ Պրուսական առարկումներն ավելի խելոք էին,- նրանցում “բեռլինյան կապույտն” ավելին էր։ Ամենաանպարկեշտը լայպցիգյան մի թերթ մատուցեց, տխրահռչակ “Grenzboten”-ը։ Ես քիչ ջանք չթափեցի՝ զայրացած բազելցիներին քայլերից հետ պահելու համար։ Աներկ- բայելիորեն իմ օգտին հանդես եկան լոկ մի քանի ծեր պարոնայք, խառը և մասամբ անբացատրելի պատճառներով։ Ի թիվս՝ Գյոթինգենից Էվալդը, որը հասկանալ տվեց, որ իմ մահափորձը Շտրաուսի համար պետք է որ մահացու եղած լինի։ Ճիշտ նույն կերպ արտահայտվեց հին հեգելական Բրունո Բաուերը, ի դեմս որի ես այդ ժամանակվանից իմ ամենաուշադիր մի ընթերցողին ձեռք բերեցի։ Նա սիրում էր, իր կյանքի վերջին տարիներին, ինձ վկայակոչել, օրինակ, պարոն Տրայչկեին՝ պրուսական այդ պատմագրին, ակնարկելու համար, թե ում մոտ նա կարող է տեղեկություններ ստանալ իր համար կորած “մշակույթ” հասկացության մասին։ Ամենախորիմաստը, նաև ամենահանգամանալիցը գրության և նրա հեղինակի մասին ասվեց փիլիսոփա ֆոն Բաադերի ծեր մի աշակերտի կողմից` վյուրտբուրգցի պրոֆեսոր Հոֆմանի։ Նա իմ գործից ինձ համար մեծ կոչում էր նախատեսում` ճգնաժամի մի տեսակ և աթեիզմի հիմնախնդրի բարձրագույն մի լուծում առաջ քաշելը, նա իմ մեջ կռահեց աթեիզմի ամենաբնազդական և ամենաանխնա տիպին։ Աթեիզմն էր, որ ինձ բերեց Շոպենհաուերին։- Ամենալավը լսվեց, ամենադառն ընկալվեց սովորաբար այնքան մեղմ Կարլ Հիլլեբրանդտի մի արտակարգ ուժեղ և խիզախ պաշտպանականը, այդ վերջին գերմանացի հ ո ւ մ ա ն ի ս տ ի, ով գիտեր տիրապետել գրչին։ Նրա հոդվածը կարդացին “Augsburger Zeitung”-ում։ Այն այսօր կարելի է, փոքր-ինչ ավելի զգուշավոր ձևով, կարդալ նրա երկերի ժողովածուում։ Այստեղ իմ գիրքը իբրև իրադարձություն, շրջադարձային կետ, առաջին ինքնագիտակցություն, լավագույն նշան էր ներկայացված, իբրև հոգևոր բաներում գերմանական լրջության և գերմանական կրքի իրական վ ե ր ա դ ա ր ձ։ Հիլլեբրանդտը լցված էր գրքի ձևի, նրա հասուն ճաշակի, անձի և գործի տարբերակման նրա կատարյալ տակտի համար բարձր գովեստներով. նա այն հատկանշում էր իբրև լավագույն բանավիճային գործը, որը գրված է գերմաներենով,- գերմանացիների իսկ համար այնքան վտանգավոր, այնքան հակաերաշխավորելի բանավեճի արվեստում։ Անպայմանականորեն հաստատելով, անգամ սրելով այն, ինչ ես համարձակվել եմ ասել Գերմանիայում լեզվի լումպենացման մասին (- այսօր նրանք պուրիստներ են խաղում և այլևս չեն կարողանում նախադասություն կազմել -), այդ ազգի “առաջին գրողների” հան- դեպ նույն արհամարհանքով` նա ավարտում էր իմ խ ի զ ա- խ ո ւ թ յ ա ն հանդեպ իր հիացմունքն արտահայտելով - այն “գերագույն խիզախության, որը հենց ժողովրդի սիրեցյալներին մեղադրյալի աթոռ է տանում”... Այս ստեղծագործության հետագա ազդեցությունն իմ կյանքում պարզապես անգնահատելի է։ Ոչ ոք հետայդու ինձ հետ չի փորձել վիճել։ Իմ մասին լռում են, ինձ Գերմանիայում վերաբերվում են մռայլ մի զգուշությամբ. ես տարիներ շարունակ օգտվել եմ խոսքի մի անպայմանական ազատությունից, ինչի համար այսօր, առնվազն “կայս- րությունում”, ոչ ոքի ձ ե ռ ք ը բավականաչափ ազատ չէ։ Իմ դրախտը “իմ թրի ստվերի տակ” է... Ըստ էության ես կիրառել եմ Ստենդալի մի կանոնը. նա խորհուրդ է տալիս հասարակության մեջ մուտքդ մ ե ն ա մ ա ր տ ո վ անել։ Եվ ինչպիսի՜ հակառակորդ ընտրեցի ես ինձ համար, առաջին գերմանացի ազատամիտի՜ն։ Իրո՛ք, դրանով ազատամտության լրիվ ն ո ր մի տեսակ առաջին անգամ արտահայտվեց. ցայսօր ինձ համար առավել օտար և անհարազատ ոչինչ գոյություն չունի, քան “libres penseurs”-ի ողջ եվրոպական և ամերիկյան Species-ը։ Նրանց հետ, իբրև “ժամանակակից գաղափարների” անուղղելի տխմարների և խեղկատակների, ես անգամ առավել խորունկ տարաձայնության մեջ եմ, քան նրանց հակառակորդներից որևէ մեկի։ Նրանք նույնպես ցանկանում են յուրովսանն “բարելավել” մարդկությանը, ի պատկերի յուրում,- եթե նրանք միայն հասկանային, թե ով եմ ես և ինչ եմ ո ւ զ ո ւ մ, նրանք անհաշտ պատերազմ կմղեին դրա դեմ,- նրանք բոլորեքյան դեռ հավատում են “իդեալին”... Ես առաջին ապաբարոյապաշտն եմ։-
3
Որ Շոպենհաուերի և Վագների անուններով տարբերանշված “Անժամանակյաները” հատուկ կարողացան ծառայել այդ երկու իրադարձությունների հասկացմանը կամ թեկուզ լոկ հոգեբանական հարցադրմանը՝ պնդելու կարիք չկա, մասնավորությունները, իհարկե, բացառած։ Այսպես, օրինակ, խորին բնազդ-վստահությամբ արդեն այստեղ Վագների խառնվածքի հիմնական տարրը նշված է իբրև դերասանի ձիրք, որն իր միջոցներով և մտադրություններով լոկ իր հետևանքներին է հետամուտ։ Ըստ էության, ես այս գործերում ուզեցել եմ լրիվ այլ մի բանով զբաղվել, քան հոգեբանությամբ.- դաստիարակության՝ հավասարը չունեցող հիմնախնդիրը, դաժանության հաս- նող ի ն ք ն ա - խ ս տ ա վ ա ր ժ մ ա ն, ի ն ք ն ա - պ ա շ տ- պ ա ն ո ւ թ յ ա ն նոր ընկալումը, մեծության և համաշխարհային-պատմական խնդիրներ տանող ճանապարհը իրենց առաջին արտահայտությունն էին պահանջում։ Մեծ հաշվով` ես բռնեցի երկու հռչակավոր և տակավին չսահմանված տիպերի մազերից, ինչպես առիթի մազերից են բռնում,- մի բան արտա- հայտելու, ձեռքում մի երկու ձևակերպում, նշան, լեզվական միջոց ավելին ունենալու համար։ Դա, ի վերջո, կատարելապես ահավոր կանխատեսությամբ, նաև երրորդ անժամանակյայի 93-րդ էջում է ակնարկված։ Այդ կերպ Պլատոնն էր Սոկրատեսից օգտվում` իբրև Պլատոնի համար սեմիոտիկայից։- Այժմ, երբ ես որոշակի հեռավորությունից հետ եմ նայում այն վիճակներին, որոնց վկայություններն են այս գործերը, ես չէի ուզենա ժխտել, որ նրանք հիմքում սոսկ իմ մասին են խոսում։ “Վագները Բայրոյթում” գործն իմ գալիքի տեսիլքն է։ Ընդհակառակը, “Շոպենհաուերը իբրև դաստիարակ”-ում իմ ներքին պատ- մությունը, իմ գ ո յ ա վ ո ր ո ւ մ ն է արձանագրված։ Ամենից առաջ իմ ո՜ ւ խ տ ը... Ի ն չ ես այսօր կամ, ո ր տ ե ղ ես այսօր կամ, մի բարձունքի վրա, որտեղ ես այլևս ոչ թե բառերով, այլ կայծակներով եմ խոսում,- օ, ի՜նչ հեռու էի ես դրանից դեռ այն ժամանակ։- Բայց ես տ ե ս ե լ էի ցամաքը,- ես ոչ մի ակնթարթ չխաբվեցի ճանապարհի, ծովի, վտանգի - և հաջողությա՜ն հարցերում։ Խոստման մեջ մեծ հանգի՜ստը, այդ երջանիկ հայա՜ցքն ապագայի մեջ, որը սոսկ խոստում չպետք է մնա։- Այստեղ ամեն բառ ապրված է, խորունկ է, ներքին է։ Ամենացավագինի պակաս նույնպես չկա, այստեղ բառեր են, որ պարզապես արյուն են ծորում։ Սակայն մ ե ծ ազատության մի քամի է փչում ամեն ինչի վրայով։ Վերքն անգամ ազդում է ո չ իբրև առարկություն։- Թե ես ինչպես եմ հասկանում փիլիսոփային,- իբրև զարհուրելի պայթուցիկ նյութ, որի առջև ամեն ինչ վտանգի մեջ է,- ինչպես եմ ես իմ “փիլիսոփա” հասկացությունը մղոններով զատում մի հասկացությունից, որն անգամ ոմն Կանտի է ներառում իր մեջ, դեռ մի կողմ թողած ակադեմիական “որոճացողներին” ու փիլիսոփայության մյուս պրոֆեսորներին,- վասն այդորիկ սույն ստեղծագործությունը անգնա- հատելի դաս է տալիս, անգամ ընդունելով, որ այստեղ ըստ էության ոչ թե “Շոպենհաուերը իբրև դաստիարակ”-ի, այլ նրա հ ա կ ա դ ր ո ւ թ յ ա ն՝ “Նիցշեն իբրև դաստիարակ”-ի մասին է խոսքը։- Ուշադրության առնելով, որ իմ արհեստն այն ժամանակ գիտնականի արհեստն էր և, թերևս նաև, որ ես իմ արհեստից գ լ ո ւ խ հ ա ն ո ւ մ է ի, ապա առանց նշանակության չէ գիտնականի մի պատառ բարկ հոգեբանությունը, որն այս ստեղծագործության մեջ հանկարծ հայտնվում է. այն արտահայտում է դ ի ս տ ա ն ց ի ա յ ի զ գ ա ց ո ղ ո ւ թ յ ո ւ- ն ը, խորին վստահությունն այն բանի, թե ինչն ինձ մոտ խ ն դ ի ր, ինչը սոսկ միջոց, ընդմիջում ու կողմնակի գործ կարող է լինել։ Այդ իմ խելոքությունն է՝ բազում բան և բազմուրեք եղած լինել՝ որպեսզի կարողանամ ի մի գալ և մեկ դառնալ - ա յ դ մ ե կ ի ն հասնել կարողանալու համար։ Ես պ ե տ ք է դեռ որոշ ժամանակ գիտնական լինեի։-
==ՄԱՐԴԿԱՅԻՆ, ՉԱՓԱԶԱՆՑ ՄԱՐԴԿԱՅԻՆ ==
Երկու շարունակություններով
1
“Մարդկային, չափազանց մարդկային”-ը մի ճգնաժամի հուշարձանն է։ Այն կոչվում է գիրք ա զ ա տ մտքերի համար. այնտեղ գրեթե յուրաքանչյուր նախադասություն հաղթանակ է արտահ այտում - այս գրքով ես ազատվեցի իմ խառնվածքին ո չ ն ե ր հ ա տ ո ւ կ ի ց։ Ինձ ներհատուկ չէ իդեալիզմը. վերնագիրն ասում է՝ “որտեղ դ ո ւ ք իդեալական իրեր եք տեսնում, ե ս տեսնում եմ մարդկայի՜նը, ախ, լոկ չափազանց մարդկայի՜նը”... Ես ա վ ե լ ի լ ա վ գիտեմ մարդուն... Այս- տեղ “ազատ միտք” արտահայտությունն ուրիշ ոչ մի այլ իմաստով չպետք է հասկացվի, միայն` իբրև ա զ ա տ ա գ ր վ ա ծ միտք, որը դարձյալ տիրացել է ինքն իրեն։ Տոնը, ձայնի հնչերանգը միանգամայն փոխվել է. գիրքը կգտնեն խելացի, սառը, որոշ պարագաներում դաժան ու հեգնական։ Թվում է՝ ա զ ն- վ ա կ ա ն ճաշակի որոշ հոգևորություն մշտապես հազթանակ է տանում հատակին թաքնված առավել կրքոտ մի հոսանքի հանդեպ։ Այս կապակցության մեջ այն իմաստն է, որ հենց Վ ո լ- տ ե ր ի մահվան հարյուրամյա տարեդարձն է, ինչով ասես ներվում է գրքի հրատարակությունն արդեն 1878 թվականին։ Քանզի Վոլտերը, ի հակադրություն այն բոլորի, ով գրել է նրանից հետո, նախ և առաջ ոգու grandseigneur է. ճիշտ այնպես, ինչպես նաև ես։- Վոլտերի անունն իմ գրքի վրա - դա, իրո՛ք, առաջընթաց էր՝ դ ե պ ի ի ն ձ... Եթե ավելի ուշադիր ես նայում՝ ապա անողոք մի ոգի է բացվում, որը գիտի բոլոր ծակածուկերը, որտեղ իդեալն իր տանն է,- որտեղ նրա ամրոցի ստորգետնյա թաքստոցները և ասես թե վերջին ապաստանն են։ Ձեռքիս մի ջահ, որի սփռածը ամենևին “ջահադողդոջ” լույսը չէ, կտրող պայծառությամբ մինչ ի ներս լուսավորվում է իդեալի այդ ս տ ո ր գ ե տ ն յ ա ն։ Դա կռիվ է, բայց կռիվ առանց վառոդի և ծխի, առանց ռազմատենչ կեցվածքների, ա- ռանց պաթոսի և դուրս ընկած վերջույթների - այս ամենը էլի՛ “իդեալիզմ” կլիներ։ Մոլորություն մոլորության հետևից դրվում է սառցի վրա, իդեալը չի հերքվում - ա յ ն ս ա ռ չ ո ւ մ է... Այստեղ, օրինակի համար, սառչում է “հանճարը”։ Մի ա ն- կ յ ո ւ ն այն կողմ սառչում է “սուրբը”։ Հաստաբեստ մի սառցալուլայի տակ սառչում է “հերոսը”։ Վերջում սառչում է “հավատը”, այսպես կոչված “համոզմունքը”, անգամ կարեկցանքն է նշանակալիորեն պաղում - գրեթե ամենուր սառչում է “ինքնին իրը”։
2
Այս գրքի սկիզբները վերաբերում են առաջին բայրոյթյան հանդիսախաղերի շաբաթներին։ Այնտեղ ինձ շրջապատած ամեն ինչի հանդեպ խորին մի խորթություն դրա նախադրյալներից է։ Ով գաղափար ունի, թե ինչ տեսիլքներ էին արդեն այն ժամանակ խայտում իմ ճանապարհին, կարող է կռահել, թե ինչեր կատարվեցին իմ հոգում, երբ ես մի օր արթնացա Բայրոյթում։ Ես լրիվ ասես երազում լինեի... Որտե՞ղ էի ես սակայն։ Ես ոչինչ չվերաճանաչեցի, ես Վագներին հազիվ ճանաչեցի։ Զուր էի թերթում ես իմ հիշողությունները։ Տրիբշենը - երանելիների հեռավոր մի կղզի էր. նմանության ոչ մի ստվեր։ Հիմնաքարը դնելու անհամեմատելի օրերը, փոքրիկ, հ ա մ ա պ ա տ ա ս- խ ա ն հասարակությունը, որ տոնում էր դա, և որին նրբին բաների համար նախ մատներ ցանկանալու անհրաժեշտություն չկար - նմանության ո՛չ մի ստվեր։ Ի՞ ն չ է ր ե ղ ե լ։- Վագներին գերմաներենի՜ էին թարգմանել։ Վագներականը տե՜ր էր դարձել Վագների վրա։- Գ ե ր մ ա ն ա կ ա ն արվե՜ստը, գ ե ր մ ա ն ա ց ի վարպե՜տը, գ ե ր մ ա ն ա կ ա ն գարեջո՜ւրը... Մենք՝ այլոքս, որ չափազանց լավ գիտեինք, թե այդ ինչ նրբենացված արվեստագետների, ճաշակի այդ ինչ կոսմոպոլիտիզմի է Վագների արվեստն ուղղված, մեզնից դուրս էինք ելել՝ Վագներին գտնելով դարձյալ գերմանական “առաքինություններով” կախ տրված։- Ես մտածում եմ, որ գիտեմ վագներականին, ես երեք սերունդ եմ վերապրել, սկսած հանգուցյալ Բրենդելից, ով Վագներին Հեգելի հետ էր խառնում, մինչև բայրոյթյան թերթիկnերի “իդեալիստները”, ովքեր Վագներին իրենց հետ են խառնում,- ես լսել եմ “գեղեցիկ հոգվոց” ամեն կարգի խոստովանանք վասն Վագների։ Ողջ թագավորությո՜ւնըս` խելքը գլխին մի խոսքի դիմաց։- Արդարև, հասարակություն, որից մազերդ բիզ-բի՛զ են կանգնում։ Նո՜հլ, Պո՜հլ, Կ ո՜ հ լ` infinitum նազանքով։ Ո՛չ մի վիժվածքի պակաս, ո՛չ իսկ հակասեմականների։- Խե՜ղճ Վագներ։ Ո՜ւր էր նա ընկել։ Եթե նա գոնե խոզերի՜ մեջ հայտնվեր։ Թե չէ՝ գերմանացիների՜... Ի վերջո, ի խրատ սերունդների հարկավոր էր իսկական մի բայրոյթցի լցոնել, է՛լ ավելի լավ է` ոգելիցի մեջ դնել, քանզի հենց ոգին է, որ նրա մեջ դրված չէ,- հետևյալ մակագրությամբ` այսպիսի տեսք ուներ “ոգին”, որի վրա “Reich-կայսրությունը” հիմնվեց... Բավակա՛ն է,- ես դրանց կեսից մի քանի շաբաթով մեկնեցի, միանգամայն հանկարծակի, հակառակ որ մի հմայիչ փարիզուհի փորձում էր ինձ սփոփել։ Ես Վագներից ներողություն խնդրեցի լոկ ճակատագրական մի հեռագրով։ Բոհեմիայի անտառներում խոր թաքնված մի վայրում` Կլինգենբրուննում, ես կրեցի իմ մեջ մելամաղձն ու գերմանացիների հանդեպ արհամարհանքը, հանց հիվանդություն - և ժամանակ առ ժամանակ “Գութանը” ընդհանուր խորագրի ներքո ինչ-ինչ դրույթ- ներ գրի առա իմ նոթատետրում, համակ խ ի ս տ in Psychologica, որոնք թերևս “Մարդկային, չափազանց մարդկային”-ի մեջ են իրենց դարձյալ գտնել տալիս։
3
Այն, ինչ այն ժամանակ իմ մեջ վճռվեց, պարզապես խզում չէր Վագների հետ - ես հասկացա իմ բնազդի ընդհանուր մոլորությունը, որի առանձին վրիպումը՝ Վագներ կոչվի, թե բազելյան պրոֆեսուրա, սոսկ նշան էր։ Ինձ համակեց իմ հանդեպ ա ն հ ա ն դ ո ւ ր ժ ո ղ ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն ը։ Ես տեսա, որ վաղուց ի ն ձ նորից մտաբերելու ժամանակն է։ Միանգամից ինձ համար սարսափելիորեն պարզ դարձավ, թե արդեն ինչքան ժամանակ է մսխվել,- ի՛նչ անօգուտ, ի՛նչ կամայական է եղել իմ խնդրի կողքին բանասերի իմ ողջ գոյությունը։ Ես ամաչեցի այդ կ ե ղ ծ համեստությունից... Հետևումս` տասը տարի, երբ ոգու ս ն ո ւ ց ո ւ մ ն իմ մեջ իրակա- նում լրիվ դադարել է, երբ ես լրացուցիչ պիտանի ոչինչ չեմ սովորել, երբ ես անմտորեն շատ բան փոշոտ գիտնականության զիզի-բիզու տակ մոռացել եմ։ Տառակերի նման և հիվանդ աչքերով սողին տալ անտիկ քերթողների մեջ - ահա թե ո՜ւր էի ես հասել։ Ես ինձ խղճահարությամբ տեսա լրիվ լղարած, լրիվ սովյալ. իմ գիտելիքի մեջ պարզապես պակասում էին ի ր ո- ղ ո ւ թ յ ո ւ ն ն ե՜ ր ը, իսկ “իդեալականությունները” գրողի պետք չէին։- Ուղղակի տոչորող մի ծարավ համակեց ինձ. այդ պահից ի վեր, ես, իրոք, այլևս ուրիշ ոչնչով չէի զբաղվում, բացի բնախոսությունից, բժշկությունից և բնական գիտություններից,- անգամ բուն պատմական պարապմունքներին ես կրկին վերադարձա լոկ այն ժամանակ, երբ ինձ իմ խ ն դ ի ր ը տիրականորեն մղեց դրան։ Այդ ժամանակ ես նաև առաջին անգամ կռահեցի կապը, որ գոյություն ունի բնազդին հակառակ ընտրած գործունեության, այսպես կոչված “կոչումի”, որին ա- մ ե ն ա ք ի չ ն ես կոչված - և որևէ թմրեցուցիչ արվեստի միջոցով,- օրինակ, վագներյան արվեստի,- դատարկության ու սովի զգացման բ թ ա ց մ ա ն պահանջի միջև։ Ավելի ուշադիր շուրջս նայելով` ես հայտնաբերեցի, որ երիտասարդ այրմարդոց մեծ մի քանակի համար գոյություն ունի նույն աղետը. մի հակաբնականությունն ուղղակի ս տ ի պ ո ւ մ է երկրորդին։ Գերմանիայում, “կայսրությունում”՝ ոչ երկիմաստ խոսելու համար, չափից դուրս շատերն են դատապարտված անժամանակ վճիռ կայացնելու և ապա, անթոթափելի դարձած բեռան տակ, ն վ ա ղ ե լ ո ւ... Սրանք տենչում են Վագներին իբրև օ պ ի- ո ւ մ ի,- նրանք մոռանում են իրենց, նրանք մի պահ ազատվում են իրենցից։ Ի՜նչ եմ ասում` հ ի ն գ ի ց - վ ե ց ժամ։-
4
Այդժամ իմ բնազդն անհողդողդ վճիռ կայացրեց հետագա զիջումների, որևէ մեկի արբանյակը լինելու, ինձ այլոց հետ խառնելու դեմ։ Կյանքի ցանկացած տեսակ, ամենաանբարենպաստ պայմանները, հիվանդություն, աղքատություն՝ այս ամենը ինձ գերադասելի թվաց այն անարժան “անշահախնդրու- թյունից”, որի մեջ ես սկզբում րնկել էի անգիտությունից, ջ ա- հ ե լ ո ւ թ յ ո ւ ն ի ց, որի մեջ ավելի ուշ խրվեցի-մնացի երկչոտությունից, այսպես կոչված “պարտքի զգացումից”։- Այստեղ ինձ համար ամենազարմանալի կերպով և այն էլ ճիշտ ժա- մանակին, օգնության հասավ հորս կողմից այն հ ո ռ ի ժառանգությունը,- ըստ էության վաղաժամ մահվան նախասահմանվածությունը։ Հիվանդությունն ի ն ձ դ ա ն դ ա ղ ա- զ ա տ ե ց. այն ինձ ազատեց ամեն խզումից, ամեն մի բռնի և անտեղի քայլից։ Ես այդժամ բարյացակամության ոչ մի կորուստ չունեցա և դեռ շատ շահեցի։ Հիվանդությունն ինձ նմանապես իմ բոլոր սովորությունները կատարելապես փոխելու իրավունք տվեց։ Այն ինձ մոռացում թույլ տվեց, այն ինձ մոռացում հ ր ա մ ա յ ե ց։ Այն ինձ նվիրեց հ ա ր կ ա դ ր յ ա լ անգործությունը, պարապությունը, սպասումը և համբերությունը... Բայց չէ՞ որ հենց դա էլ նշանակո՜ւմ է մտածել... Միայն աչքերս ամենայն տառակերության, գերմաներեն՝ բանասի- րության վերջը տվին. ես ազատվեցի “գրքից”, ես տարիներով այլևս ոչինչ չէի կարդում - մ ե ծ ա գ ո ւ յ ն բարեգործությունը, որը ես երբևէ արել եմ ինձ։- Այն ներքնագույն Ինքը, ասես թե թաղված, ասես համրացած ուրիշ Ինքը-երի մշտական ունկնդրման հ ա ր կ ա դ ր վ ա ծ ո ւ թ յ ա ն ներքո (- իսկ հենց դա էլ հո կոչվո՜ւմ է կարդալ), արթնացավ դանդաղ, երկ- չոտ, տարակուսելով,- սակայն ի վերջո ա յ ն դ ա ր ձ յ ա լ խ ո ս ե ց։ Ես իմ մեջ բնավ այդքան երջանկություն չեմ ունեցել, ինչպես իմ կյանքի ամենահիվանդ ու ամենացավագին ժամանակներում. բավական է միայն աչքի անցկացնել “Արշալույս”-ը կամ, ասենք, “Թափառականը և նրա ստվերը”` հասկանալու համար, թե ինչ էր այդ “վերադարձն առ ի ն ձ”. հենց ա ռ ո ղ ջ ա ց մ ա ն գերագույն մի տեսա՜կ... Մյուսը ընդամենը դրա հետևանքն էր։-
5
Մ ա ր դ կ ա յ ի ն, չ ա փ ա զ ա ն ց մ ա ր դ կ ա յ ի ն ը, այդ հուշարձանը դաժան խստավարժման, որով ես իմ մեջ ներս քաշված ողջ “գերագույն խարդախության”, “իդեալիզմի”, “գեղեցիկ զգացմունքի” և մյուս կանացիությունների վերջը կտրուկ տվեցի, հիմնականում գրի առնվեց Սորենտոյում։ Այն իր ավարտը, իր վերջնական ձևը ստացավ բազելյան մի ձմեռվա ընթացքում, անհամեմատելի պակաս նպաստավոր պայմաններում, քան դրանք Սորենտոյում էին։ Ըստ էության այդ գիրքն ընկած է պ-րն Պ ե տ ե ր Գ ա ս տ ի խղճի վրա, ով այդ ժամանակ սովորում էր Բազելի համալսարանում և շատ նվիրված էր ինձ։ Ես թելադրում էի, գլուխս փաթաթած և ցավերի մեջ, նա գրի էր առնում, նաև սրբագրում էր - ըստ էության բուն գրողը նա էր, մինչդեռ ես սոսկ հեղինակն էի։ Երբ գիրքը, ի վերջո, պատրաստ իմ ձեռքում էր՝ ի խորին զարմանս ծանր հիվանդիս,- ես, ի միջի այլոց, երկու օրինակ նաև Բայրոյթ ուղարկեցի։ Դիպ- վածի մեջ իմաստի մի հրաշքով միաժամանակ ինձ հասավ “Պարսիֆալի” տեքստի հրաշալի մի օրինակը` ինձ հղված վագներյան ընծայագրով` “իմ թանկագին բարեկամ Ֆրիդրիխ Նիցշեին, Ռիխարդ Վագներ, եկեղեցական խորհրդական”։- Երկու գրքերի այդ խաչաձևումը - ինձ թվաց, թե ես ըստ այդմ կարծես չարագույժ մի զնգոց լսեցի։ Դա այնպես չհնչե՞ց, ինչպես ասես թ ր ե ր խաչաձևվեին... Համենայն դեպս, մենք երկուսս դա այդպես էլ ընկալեցինք. քանի որ երկուսս էլ լռեցինք։- Այդ նույն ժամանակ երևան եկան առաջին բայրոյթյան թերթիկները. ես հասկացա, թե ի ն չ ի ժամանակն էր հասել։- Անհավատալի՜ է։ Վագները բարեպաշտ էր դարձել...
6
Թե ինչ էի ես այդ ժամանակ (1876) մտածում իմ մասին, ինչ ահռելի վստահությամբ էի ձեռքումս պահում իմ խնդիրը և համաշխարհային-պատմականը այնտեղ,- այդ մասին է վկայում ողջ գիրքը, սակայն նախ և առաջ շատ արտահայտիչ մի տեղ. միայն թե ես, իմ մեջ բնազդային խորամանկությամբ, նաև այստեղ եմ դարձյալ շրջանցել “ես” բառիկը և այս անգամ ոչ թե Շոպենհաուերին կամ Վագներին, այլ իմ բարեկամներից մեկին՝ հրաշալի դ-տր Պաուլ Ռեին եմ համաշխարհային-պատմական փառքի ճառագայթներով լուսավորել - բարեբախտաբար, չափազանց նրբին մի կենդանի, որպեսզի... Մ յ ո ւ ս ն ե ր ը այդքան նուրբ չէին. ես իմ ընթերցողների մեջ անհույսներին, զորօրինակ, տիպական գերմանական պրոֆեսորին, միշտ ճանաչել եմ նրանով, որ նրանք, հենվելով այդ տեղին, իրենց ստիպված էին կարծում ողջ գիրքը հասկանալ իբրև բարձրագույն ռ ե ա լ ի զ մ... Իրականում այն առարկություն էր իմ բարեկամի հինգ-վեց դրույթների դեմ. այդ մասին կարելի է կարդալ “Բարոյականության ծննդաբանության” առաջաբանում։- Այդ տեղն ազդարարում է. իսկ ո՞րն է այն հիմնական դրույթը, ինչին հասել է ամենահամարձակ և ամենասառը մտածողներից մեկը` “Բարոյական զգացումների ծագման մասին” գրքի հեղինակը (lisec. Նիցշե, առաջին ա պ ա բ ա ր ո յ ա պ ա շ տ ը)` մարդկային վարքի իր սուր և կտրուկ վերլուծության շնորհիվ։ “Բարոյական մարդն ավելի մոտ չի կանգնած մտահասանելի (intelligiblen) աշխարհին, քան ֆիզիկականը - ք ա ն զ ի ոչ մի մտահասանելի աշխարհ էլ գոյություն չունի”... Այս դրույթը, պինդ և կտրուկ դարձած պատմական ճանաչողության մուրճի զարկերի տակ (lisec. բ ո լ ո ր ա ր ժ ե ք ն ե ր ի վ ե ր ա ր ժ ե ք ա վ ո ր մ ա ն), թերևս կարող է մի օր, ինչ-որ ապագայում - 1890՜ - ծառայել իբրև կացին, որը դրվելու է մարդկության “մետաֆիզիկական պահանջի” արմատին,- ավելի շատ հօրնությո՞ւն, թե՞ ի նզովք մարդկության, ո՞վ կարող է ասել։ Սակայն, համենայն դեպս, իբրև կարևորագույն հետևանքների մի դրույթ, բեղուն և սարսափելի միաժամանակ և աշխարհին նայելով այն ե ր կ ա կ ի հ ա յ ա ց ք ո վ, որը բոլոր մեծ ճանաչողություններն են ունենում...
==ԱՐՇԱԼՈՒՅՍ ==
Խոհեր իբրև նախապաշարմունք բարոյականության մասին
1
Այս գրքով սկսվում է իմ արշավանքը բ ա ր ո յ ա կ ա ն ո ւ- թ յ ա ն դեմ։ Ոչ թե` որ այն իր մեջ, թեկուզ և աննշան, վառոդի հոտն ուներ,- նրա մեջ միանգամայն ուրիշ և շատ ավելի նրբին հոտեր կառնես, ընդունելով, որ ռունգերի որոշ նրբություն ունես։ Ո՛չ ծանր, ո՛չ էլ թեթև հրետանի. եթե գրքի ներգործությունը ժխտական է, ապա նրա միջոցները ավելի քիչ են այդ- պիսին, որոնցից ներգործությունը իբրև եզրակացություն և ո չ իբրև թնդանոթի կրակոց է հետևում։ Որ գրքին հրաժեշտ ես տալիս մի վեհերոտ զգուշությամբ այն ամենի հանդեպ, ինչ ցայժմ բարոյականության անվան ներքո պատվվել և անգամ երկրպագվել է, հակասության մեջ չէ նրա հետ, որ ողջ գրքում ո՛չ մի ժխտական բառ չի հանդիպում, ո՛չ մի հարձակում, ո՛չ մի չարություն - որ այն ավելի շուտ պառկած է արևին` թմբլիկ, երջանիկ, նման ծովային կենդանու, որը ժայռերի միջև իրեն արևին է տվել։ Ի վերջո, ես ինքս էի այդ՝ այդ ծովային կենդանին. գրքի յուրաքանչյուր դրույթ մտածված, դ ո ւ ր ս է ք ա շ վ ա ծ Ջենովային մերձ այն ժայռակուտակների մեջ, որտեղ ես մենակ էի և դեռ ծովի հետ գաղտնիքներ ունեի։ Դեռ հիմա էլ, այս գրքի հետ պատահական շփումի պահերին, ինձ համար գրեթե յուրաքանչյուր նախադասություն կարթ է դառնում, որով ես ինչ-որ անհամեմատելի բան եմ դարձյալ խորությունից քաշում. նրա ողջ մաշկը սրսփում է հիշողության քնքուշ սարսուռներից։ Արվեստը, որն այն նպատակադնում է, ամենևին փոքր արվեստ չէ` իրերը, որոնք թեթև ու անաղմուկ սահում են կողքով, ակնթարթները, որոնք ես աստվածային մողեսներ եմ կոչում, մի քիչ ամրացնել - ոչ, ասենք, այն հույն պատանի աստծո դաժանությամբ, որը պարզապես վարսում էր խեղճ մողես-մուղեսին, բայց թե, այնուամենայնիվ, էլի ինչ-որ սրածայր բանով` գրչով... “Այնքան շատ արշալույսներ կան, որ դեռ չեն բացվել”՝ այս հ ն դ կ ա կ ա ն արձանագրությունն է դեպի այս գիրքը տանող դռան վերևում։ Որտե՞ղ է նրա հեղինակը փ ն տ ր ո ւ մ այն նոր արշալույսը, այն ցայժմ տակավին չբացված քնքուշ հրացոլքը, որով դարձյալ օր է՝ ա՜խ, նոր օրերի ամբողջ մի շարան, ամբողջ մի աշխարհ սկսվում։ Բ ո լ ո ր ա ր ժ ե ք ն ե ր ի վ ե ր ա ր ժ ե ք ա վ ո ր մ ա ն մեջ, բոլոր բարոյական արժեքներից ազատագրման մեջ, ցայժմ արգելված, արհամարհված, նզովված ամեն ինչին այո-ասելու և դրա հանդեպ վստահության մեջ։ Այս այո-ասող գիրքը հորդում է իր լույսը, իր սերը, իր քնքնշությունը համակ հոռի բաների վրա, այն նրանց դարձյալ վերադարձնում է “հոգին”, մաքուր խիղճը, գոյության բարձր իրավունքը և ա ր տ ո ն ո ւ թ յ ո ւ ն ը։ Բարոյականությունը հարձակման չի ենթարկվում, այն պարզապես այլևս հաշվի չի առնվում... Այս գիրքն ավարտվում է “թե՞”-ով,- սա միակ գիրքն է, որը “թե՞”-ով է ավարտվում...
2
Իմ խնդիրը` մարդկությանը նախապատրաստել բարձրագույն ինքնագիտակցության մի ակնթարթ, մ ե ծ մ ի կ ե ս օ ր, երբ նա հետ է նայում և նայում է առաջ, երբ նա դուրս է գալիս դիպվածի և քահանայի տիրապետությունից և ինչո՞ւ, ինչի՞ համար հարցն է առաջին անգամ ի բ ր և ա մ բ ո ղ ջ դնում,- այս խնդիրն անհրաժեշտաբար բխում է այն ընկալումից, որ մարդկությունն ինքնըստինքյան ճիշտ ճանապարհի վրա չ է, որ նա ամենևին էլ աստվածայնորեն չ ի կառավարվում, որ, ընդհակառակը, արժեքի մասին նրա հենց ամենասուրբ ըմբռնումների մեջ ժխտման, ապականման բնազդը, decadence-ի բնազդն է գայթակղեցուցիչ իշխել։ Բարոյական արժեքների ծագման հարցը ինձ համար հենց նրա համար է ա ռ ա ջ ի ն կ ա ր գ ի հարց, որ այն մարդկության գալիքն է պայմանավորում։ Այն պահանջը, թե պետք է հ ա վ ա տ ա լ, որ ամեն ինչ ըստ էության լավագույն ձեռքերում է, որ մի գիրք` “Աստվածաշունչը”, տալիս է մարդկային ճակատագրում աստվածային առաջնորդության և իմաստնության հանդեպ վերջնական վստահությունը,- այդ պահանջը, իրականությանը հետ թարգմանած՝ դրա հակառակ խղճուկ ճշմարտության ջրի երես ելնելը թույլ չտալու կամքն է, այսինքն՝ որ մարդկությունը ցայժմ վ ա տ թ ա ր ա գ ո ւ յ ն ձեռքերում է եղել, որ նա կառավարվել է անհաջողակների, նենգամիտ-վրեժխնդիրների, այսպես կոչված “սրբերի”՝ այդ աշխարհանարգիչների ու մարդապղծիչների կողմից։ Վճռական նշանը, որից երևում է, որ քահանան (- ներառյալ թ ա ք ն վ ա ծ քահանաները՝ փիլիսոփաները) ո՛չ միայն որոշակի կրոնական համայնքի ներսում, այլ ընդհանրապես է տեր դարձել, որ decadence-ի բարոյականությունը՝ առ վախճան կամքը, գործում է իբրև ի ն ք ն ի ն բարոյականություն,- այն անպայմանական արժեքն է, որը ոչեսասիրականին, և այն թշնամանքը, որը եսասիրականին է ամենուր բաժին հասնում։ Ով այս կետում ինձ հետ համաձայն չէ, նրան ես համարում եմ վ ա ր ա կ վ ա ծ... Բայց ողջ աշխարհն է ինձ հետ ան- համաձայն... Որևէ բնախոսի համար արժեքների նման հակադրությունը ոչ մի կասկած չի հարուցում։ Եթե օրգանիզմի ներսում ամենաաննշան օրգանը թեկուզ և փոքր չափով դադարում է զբաղվել իր ինքնապահպանման, իր ուժի փոխհատուցման, իր “եսասիրության” ինքնըստինքյան հասկանալի պահ- պանմամբ, ապա այլասերվում է ողջը։ Բնախոսը պահանջում է այլասերված մասի ա ն դ ա մ ա հ ա տ ո ւ թ յ ո ւ ն, նա ժխտում է յուրաքանչյուր համերաշխություն այլասերվածի հետ, նա ծայրահեղ հեռու է նրա հանդեպ կարեկցանքից։ Սակայն քահանան կ ա մ ե ն ո ւ մ է հենց ամբողջի, մարդկության այլասերումը, դրա համար նա կ ո ն ս ե ր վ ա ց ն ո ւ մ է այլասերվածը - այդ գնով նա իշխում է մարդկության վրա... Ինչ իմաստ ունեն բարոյականության այդ սուտ գաղափարները, օ ժ ա ն դ ա կ գաղափարները՝ “հոգի”, “ոգի”, “ազատ կամք”, “Աստված”, եթե ոչ մարդկությունը բնախոսականորեն ա վ ե- ր ա կ ե լ ը... Երբ մերժում են մարմնի, ուրեմն` կ յ ա ն ք ի ինքնապահպանման, ուժի վերելքի լրջությունը, երբ դալկ- ախտից` իդեալ, մարմնի հանդեպ արհամարհանքից` “հոգու փրկությունն” են նախագծում, ապա ուրիշ ինչ բան է դա, եթե ոչ decadence-ի դ ե ղ ա տ ո մ ս։- Ծանրության կենտրոնի կորուստը, բնական բնազդներին դիմադրությունը, մի խոսքով “անշահախնդրությունը” - սա է ցայժմ բ ա ր ո յ ա կ ա ն ո ւ- թ յ ո ւ ն կոչվել... “Արշալույս”-ով ես առաջին անգամ պայքարը սկսեցի ինքնահրաժարման բարոյականության դեմ։-
==ԶՎԱՐԹ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ==
(“La gaya scirnza”)
«Արշալույս»-ը այո-ասող գիրք է, խորունկ, բայց պայծառ և բարեհաճ։ Դարձյալ նույնը, և առավել բարձր աստիճանով, վերաբերում է gaya scienza-ին. նրա գրեթե յուրաքանչյուր նախադասության մեջ քնքշորեն ձեռք-ձեռքի են բռնած խորիմաստությունն ու ավյունը։ Մի բանաստեղծություն, որ երախտագիտություն է արտահայտում ամենահրաշափառ Հունվար ամսվան, որը ես վերապրել եմ, - ողջ գիրքը նրա ընծան է,- բավականաչափ մատնում է, թե ինչ խորությունից ելնելով է այստեղ «գիտությունը» զ վ ա ր թ դարձել.
Դու, որ ահա սառույցն հոգուս
Քո հուր-տեգով փշրեցիր՝
Այն մղեցիր իր բարձրագույն
Լույսն՝ առ ծովերը անծիր,-
Արդ միշտ առողջ, հանց լույս շողում,
Ազատ՝ պարտքի մեջ ներսույզ,
Հրաշքներդ է նա ներբողում,
Սքանչելի՜դ Յանուարիուս։
Ինչն այստեղ “բարձրագույն հույս” է կոչվում` որևէ մեկը կկասկածի՞ դրան, ով չորրորդ գրքի վերջում Զրադաշտի առաջին բառերի ադամանդյա գեղեցկության պսպղոցն է տեսնում։- Կամ ով երրորդ գրքի վերջում գրանիտյա նախադասություններն է կարդում, որոնցով բոլոր ժ ա մ ա ն ա կ ն ե ր ի հ ա մ ա ր մի ճակատագիր է առաջին անգամ բանաձևվում։- Ա ր ք ա յ ա զ ն Ֆ ո գ ե լ ֆ ր ա յ ի ե ր գ ե ր ը, լավագույն մասով հորինված Սիցիլիայում, միանգամայն արտահայտիչ հիշեցնում են “gaya scienza” պրովանսական այն հասկացության մասին, ե ր գ չ ի, ա ս պ ե տ ի և ա զ ա տ ա մ ի տ ի այն միասնության մասին, որով պրովանսցիների հրաշալի վաղ մշակույթն է առանձնանում բոլոր երկիմաստ մշակույթներից։ Ամենավերջին բանաստեղծությունը՝ “Մ ի ս տ ր ա լ ի ն”` հախուռն մի պարերգ, որտեղ, թո՜ւյլ տվեք, պարելով անցնում ես բարոյականության վրայով, կատարյալ պրովանսալիզմ է։-
==ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՐԱԴԱՇՏԸ ==
Գիրք ամենքի և ոչ ոքի համար
1
Հիմա ես ձեզ կպատմեմ Զրադաշտի պատմությունը։ Երկի հիմնական հայեցակարգը, Հ ա վ ե ր ժ ա կ ա ն վ ե ր ա դ ա ր ձ ի միտքը, հաստատման այդ բարձրագույն բանաձևը, որն ընդհանրապես կարող է հասնվել,- վերաբերում է 1881-ի օգոստոսին. այն ուրվագծված է մի թերթի վրա, հետևյալ մակագրությամբ՝ “6000 ոտնաչափ անդին մարդուց և ժամանա- կից”։ Ես այդ օրը անտառների միջով գնում էի Սիլվապլանայի լճափով։ Սուրլայից ոչ հեռու, բրգաձև դիզված քարակույտի մոտ ես կանգ առա։ Այդտեղ եկավ ինձ այդ միտքը։- Երբ ես այդ օրվանից մի քանի ամիս հետ եմ հաշվում, ապա իբրև նախանը- շան գտնում եմ իմ ճաշակի հանկարծական և խորագույնս վճռորոշ մի փոփոխություն, նախ և առաջ երաժշտության մեջ։ Թերևս ողջ Զրադաշտը կարելի է երաժշտության շարքը դասել.- անշուշտ, լ ս ե լ ո ւ արվեստում մի վերածնունդ էր նրա նախապայմանը։ Վիչենցայից ոչ հեռու լեռնային փոքր մի առողջարանում` Ռեքոարոյում, որտեղ անցկացրի 1881 թվականի գա- րունը, ես, իմ մաեստրո և բարեկամ Պետեր Գաստի հետ՝ նույնպես “վերածնյալ”, հայտնաբերեցի, որ Երաժշտություն փյունիկն է թռել-անցել մեր կողքով` ավելի թեթև և ավելի շողշո- ղուն փետրավորմամբ, քան նա երբևէ երևացել է։ Եթե ես, ընդհակառակը, այդ օրվանից հաշվում եմ առաջ, մինչև այն հանկարծական և ամենաանհավանական հանգամանքներում վրա հասած ծննդաբերությունը 1883-ի փետրվարին - եզրափակիչ մասը, այն նույնը, որից ես “Նախաբանում” մի քանի նախադասություն մեջբերեցի, պատրաստ էր հենց այն սրբազան ժամին, երբ Վենետիկում մեռավ Ռիխարդ Վագները - ապա դուրս կգա հղիության տասնութ ամիս։ Այս թիվը, հենց տասնութ ամիս, կարող է բերել այն մտքին, գոնե բուդդայականների մեջ, որ ես, ըստ էության, մայր փիղ եմ։- Այդ ժամանակամիջոցին է պատկանում “gaya scienza”-ն, որն ինչ-որ անհամեմատելի բանի մոտիկության հարյուր նշան է կրում։ Ի վերջո, այն անգամ տալիս է Զրադաշտի բուն սկիզբը, այն չորրորդ գրքի նախավերջին հատվածում տալիս է Զրադաշտի հիմնական միտքը։- Նույն այդ ժամանակամիջոցին է վերաբերում նաև այն Հ ի մ ն ա ռ կ յ ա ն ք-ը (խառը երգչախմբի և նվագախմբի համար), որի պարտիտուրը լույս տեսավ երկու տարի առաջ Լայպցիգում, Է. Վ. Ֆրիցշի մոտ. թերևս, ո՛չ աննշան ախտանիշ այդ տարվա վիճակի, երբ par excellence ա յ ո - ա ս ո ղ պաթոսը՝ իմ կողմից անվանված ողբերգական պաթոս, վերին աստիճանի ներհատուկ էր ինձ։ Ավելի ուշ այն մի օր կերգեն ի հիշատակ ինձ։- Տեքստը, հատուկ նշում եմ, քանզի այդ մասին մի թյուրիմացություն է շրջում, իմը չէ. այն զարմանալի ոգեշնչումն է մի ջահել ռուս աղջկա, ում հետ ես այն ժամանակ բարեկամություն էի անում,- ֆրոյլայն Լու ֆոն Սալոմեի։ Ով ընդհանրապես կարողանում է ընկալել այդ բանաստեղծության վերջին բառերի իմաստը, կռահում է, թե ես ինչու եմ այն նախընտրել և նրանով հիացել. դրանք վեհություն ունեն։ Ց ա վ ը կյանքի դեմ առար- կության արժեք չունի. “Եթե դու այլևս չես կարող ինձ երջանկություն պարգևել, դե ի՜նչ, դ ե ռ մ ն ո ւ մ է ց ա վ ը”... Թերևս, նաև իմ երաժշտությունն այդ տեղում վեհություն ունի։ (Հոբոյի վերջին նոտան՝ cis, և ոչ c։ Տպագրական սխալ)։- Դրան հետևող ձմռանը ես ապրեցի Ջենովայից ոչ հեռու Ռապպալոյի այն գրավիչ խաղաղ ծովախորշում, որը մխրճվում է Չիավարիի և Պորտոֆինո հրվանդանի միջև։ Իմ առողջությունը լավագույնը չէր։ Ձմեռը՝ սառը և չափից դուրս անձրևային։ Փոքրիկ մի պանդոկ, անմիջապես ծովին կիպ, այնպես որ գիշերով մակընթացությունն անհնար էր դարձնում քունը, գրեթե ամեն ինչում ուզածիդ հակառակն էր ներկայացնում։ Չնայած դրան և գրեթե հապացուցումն իմ դրույթի, որ ամենայն վճռորոշ բան “չնայած” է ծագում, այդ ձմռանն էր և այդ անբարենպաստ պայմաններում, որ ծագեց իմ Զրադաշտը։- Ց,կեսօր ես հարավային ուղղությամբ փառահեղ խճուղիով վեր էի բարձրանում դեպի Ջոալյի, սոճիների մոտով և ծովի մեջ հեռու նայելով։ Կեսօրից հետո, ամեն անգամ, երբ առողջությունս թույլ էր տալիս, ես շրջանցում էի ողջ ծովախորշը Սանտա Մարգերիտայից մինչև Պորտոֆինոյի հետևը։ Այդ տեղը և այդ լանդշաֆտը իմ սրտին է՛լ ավելի մոտ էին դարձել շնորհիվ այն մեծ սիրո, որը տածում էր նրանց հանդեպ գերմանացի անմոռաց կայզեր Ֆրիդրիխ Երրորդը։ Ես 1886 թ.-ի աշնանը պատահականորեն դարձյալ այդ ափերին էի, երբ նա մի վերջին անգամ երջանկության այդ փոքրիկ մոռացված աշխարհն այցելեց։- Այդ զույգ ճանապարհներին իմ միտքը եկավ ողջ առաջին “Զրադաշտը”, և նախ և առաջ ինքը՝ Զրադաշտը իբրև տիպ. ավելի ճիշտ՝ նա ի ջ ա վ ի ն ձ վ ր ա...
2
Այդ տիպը հասկանալու համար պետք է նախ և առաջ քեզ համար նրա բնախոսական նախապայմանը պարզել. դա այն է, ինչը ես կոչում եմ մ ե ծ ա ռ ո ղ ջ ո ւ թ յ ո ւ ն։ Ես այդ հասկացությունն ավելի՛ լավ, ավելի՛ ա ն ձ ն ա կ ա ն չեմ կարող պարզաբանել, քան դա արդեն արել եմ “gaya scienza”-ի հինգերորդ գրքի մի եզրափակիչ հատվածում. “Մենք՝ նորերս, անանուններս, դժվարամատչներս,- ասվում է այնտեղ,- մենք՝ վա- ղածիններս դեռևս չապացուցված մի գալիքի, մենք նոր մի նպատակի համար կարիք ունենք նաև նոր մի միջոցի, այսինքն՝ նոր առողջության, ավելի՛ պինդ, ավելի՛ հնարամիտ, ավելի՛ տոկուն, ավելի՛ հանդուգն, ավելի՛ զվարթ, քան ցայժմ բոլոր առողջություններն են եղել։ Ում հոգին ծարավի է ցայժմյան արժեք- ներն ու ցանկալիությունները ողջ ծավալով վերապրելուն և այդ իդեալական “միջերկրյածովի” բոլոր ափունքները շրջանավելուն, ով ամենասեփական փորձի արկածներից ուզում է իմանալ, թե ինչ կա որևէ նվաճողի և իդեալի հայտնագործողի հոգում, նմանապես` արվեստագետի, սրբի, օրենսդրի, իմաստունի, գիտնականի, բարեպաշտի, հին ոճի անապատականի,- նա դրա համար նախ և առաջ մի բանի կարիք ունի՝ մեծ ա ռ ո ղ ջ ո ւ թ յ ա ն - այնպիսինի, որը ո՛չ միայն ունենում են, այլ նաև անընդհատ վաստակում են և պիտի վաստակեն, քանզի այն շարունակ բախտի քմահաճույքին են թողնում, պիտի բախտի քմահաճույքին թողնեն... Եվ ահա, այն բանից հետո, երբ մենք երկար այս կերպ ճանապարհին էինք, մենք՝ իդեալի արգոնավորդներս, ավելի արի թերևս, քան խելամտությունն է պահանջում, և հաճախ բավականին նավաբեկյալ ու վնասված, բայց ինչպես ասվեց՝ ավելի առողջ, քան կուզենային մեզ թույլ տված լինել, վտանգավոր առողջ, դարձյալ ու դարձյալ առողջ,- մեզ սկսում է թվալ, թե մենք իբր, ի հատուցումն դրա, ինչ-որ դեռ չհայտնաբերված ցամաք ենք մեր առջև տեսնում, որի սահմանները դեռևս ոչ ոք չի կանխատեսել, բոլոր ցայժմյան երկրների ու իդեալի անկյունախորշերի ինչ-որ անդին, մի աշխարհ՝ այնպես գերհարուստ գեղեցիկով, անծանոթով, խնդրահարույցով, սարսափելիով ու աստվածայինով, որ մեր հետաքրքրասիրությունը, ինչպես և տիրելու մեր տենչը դուրս են գալիս իրենցից - ախ, և մենք այսուհետ այլևս ոչնչով չե՜նք հագենում... Մենք ինչպես կարող ենք նման հեռանկարներից հետո և գիտելիքի ու խղճի նման մի անկշտում սովով դեռ մեզ թույլ տալ բավարարվել ժամանակակից մարդով։ Բավականաչափ նողկալի է, սակայն և անհնարին, որ մենք նրա ամենաարժանավայել նպատակներին ու հույսերին արդ նայենք շինծու լրջությամբ և գուցե այլևս ամենևին չնայենք... Այլ մի իդեալ է վազում մեր առջև՝ արտասովոր, գայթակղեցուցիչ, վտանգներով լեփլեցուն մի իդեալ, որին մենք ոչ ոքի համոզել չէինք ուզենա, քանզի մենք ոչ ոքի այդքան հեշտությամբ դ ր ա ի ր ա վ ո ւ ն ք ը չենք ճանաչում, ոգու իդեալը, որը նաիվ, այսինքն՝ ակամա և պռնկեպռունկ թափվող լիությունից և հզորությունից խաղում է այն ամենի հետ, ինչը ցայժմ սրբազան, բարի, անձեռնմխելի և աստվածային է կոչվել,- որի համար բարձրագույնը, ինչի մեջ ժողովուրդն արդարացիորեն իր արժեչափն է ունեցել, արդեն վտանգ, անկում, ստորացում կամ, առնվազն, հանգստացում, կուրություն, ժամանակավոր ինքնամոռացում կնշանակեր, մարդկային-գերմարդկային բարօրության և բարյացակամության իդեալը, որը բավականին հաճախ անմարդկային է երևում, օրինակ, երբ այն մինչայժմյան ողջ երկրային լրջության կողքին, շարժուձևի, բառի, հնչույթի, հայացքի, բարոյականության և խնդրի ողջ մինչայժմյան հանդիսավորության կողքին ասես դրանց ամենակենդանի ակամա ծաղրանմանակումն է ներկայացնում - և դրանով, հակառա՛կ այդ ամենին, թերևս առաջին անգամ սկսվում է մեծ լրջությունը, բուն հարցական նշանն է առաջին անգամ դրվում, հոգու ճակատագիրն է շրջվում, սլաքն է շարժվում, ողբերգությունն է ս կ ս վ ո ւ մ”։-
3
- Տասնիններորդ դարի վերջին որևէ մեկը պարզ մի պատկերացում ունեցե՞լ է այն մասին, ինչն ուժեղ դարաշրջանների բանաստեղծները ո գ ե շ ն չ ո ւ մ էին կոչում։ Հակառակ դեպ- քում` ես ուզում եմ դա նկարագրել։- Անհնարին է վանել իր մեջ սնահավատության հետք անգամ չպարունակող այն պատկերացումը, որ դու գերհզոր ուժերի սոսկ մարմնավորում, սոսկ խոսափող, սոսկ մեդիում ես։ Հայտնության գաղափարը, այն իմաստով, որ ինչ-որ բան հանկարծակի, անասելի մի վստահությամբ և նրբությամբ, տ ե ս ա ն ե լ ի, լսելի է դառնում,- ինչ-որ բան, որը մեկին ամենախորքում ցնցում է և տապալում,- պարզապես փաստացի վիճակն է նկարագրում։ Դու լսում ես, դու չես որոնում։ Դու վերցնում ես, դու չես հարցնում, թե ով է այստեղ տալիս։ Կայծակի հանգույն փայլատակում է միտքը, անհրաժեշտաբար, հապաղում չհանդուրժող մի ձևով,- ես երբեք ընտրություն չեմ ունեցել։ Հափշտակվածություն, որի ահռելի լարումը երբեմն-երբեմն պարպվում է արցունքների հե- ղեղով, որի դեպքում քայլքն ակամա մերթ փոթորկվում է, մերթ դանդաղում։ Կատարյալ ինքդ-քեզնից-դուրսություն՝ մինչև ոտքերիդ մատները քնքուշ մի սարսուռի և գերխոխոջումների անհաշիվ քանակության հստակագույն գիտակցությամբ։ Երջանկության խորություն, որում ամենացավագինը և ամենամռայլը ներգործում է ո՛չ թե իբրև հակադրություն, այլ իբրև պայմանավորված, իբրև կանչված, այլ իբրև ա ն հ ր ա ժ ե շ տ գույն` լույսի նման առատության ներսում։ Ռիթմիկ հարաբերությունների բնազդ, որը ձևերի ընդարձակ տարածություններ է ընդգրկում - երկարությունը, ս ա ս տ ի կ ձ գ վ ա ծ ռիթմի պահանջը գրեթե չափն է ոգեշնչման հզորության, մի տեսակ փոխհատուցում նրա ճնշման և լարման... Ամեն ինչ տեղի է ունենում ծայրահեղ ակամա, սակայն ասես ազատության զգացման, անպայմանականության, ուժի, աստվածայնության պոռթկ- մամբ... Ամենանշանակալին պատկերի, նմանաբանության ակամայությունն է։ Այլևս գաղափար չունես՝ ի՛նչ է պատկեր, ի՛նչ է նմանաբանություն, ամեն ինչ ներկայանում է իբրև ամենամոտիկ, ամենաճշգրիտ, ամենապարզ արտահայտությունը։ Իրոք, թվում է, Զրադաշտի մի խոսքը հիշելով, թե իրերն ասես իրենք են մոտ գալիս և իրենց առաջարկում ի խորհրդանիշ (- “Այստեղ են բոլոր իրերը գալիս, գգվելով քո խոսքին և քեզ հաճոյանալով,- քանզի նրանք ուզում են վարգել քո մեջքին։ Ամեն խորհրդանիշի վրա այստեղ դու վարգում ես դեպի ամեն ճշմարտություն։ Այստեղ դեպի քեզ են թռչում ամենայն գոյության բառերը և բառերի սնդուկները։ Ամենայն գոյություն այստեղ ուզում է բառ դառնալ, ամենայն գոյավորում այստեղ կամենում է քեզնից խոսել սովորել”)։- Սա է ոգեշնչման ի մ փորձը. ես չեմ կասկածում, որ հարկավոր է հազարամյակներ հետ դառնալ` որևէ մեկին գտնելու համար, ով ինձ կարողանա ասել` “դա նաև իմն է”։-
4
Այնուհետև ես մի քանի շաբաթ հիվանդ պառկեցի Ջենովայում։ Ապա հետևեց թախծալուր մի գարուն Հռոմում, որտեղ ես եկել էի ապրելու - դա հեշտ չէր։ Ըստ էության, ինձ չափից դուրս վրդովում էր երկրի՝ Զրադաշտի բանաստեղծի համար այդ ամենաանվայել վայրը, որը ես կամավոր չէի ընտրել։ Ես փորձեցի ազատվել,- ես ուզում էի Ա ք վ ի լ ա՝ Հռոմի հակագաղափարը՝ հիմնված Հռոմի հանդեպ թշնամանքից, ինչպես ես եմ մի օր մի վայր հիմնելու` հիշողությունը մի աթեիստի և comme il faut եկեղեցու թշնամու մասին, իմ մի մերձավոր հարազատի` մեծն Հոհենշտաուֆեն կայզեր՝ Ֆրիդրիխ Երկրորդի։ Սա- կայն ինձ խանգարեց հանգամանքների ճակատագրական բերումը. ես պետք է դարձյալ վերադառնայի։ Ի վերջո ես բավարարվեցի piazza Barberini-ով, երբ ինձ արդեն հոգնեցրին որևէ հ ա կ ա ք ր ի ս տ ո ն ե ա կ ա ն տեղանքի համար իմ ջանքերը։ Վախենամ` մի օր, վատ հոտերից և վատ համբավից ըստ կարելվույն խույս տալու համար, ես անգամ palazzo del Quirinale-ում եմ հարցուփորձ արել, թե այնտեղ արդյոք խաղաղ մի սեն- յակ չի՞ գտնվի փիլիսոփայի համար։- Մի loggua-ում, հիշյալ piazza-ից բարձր, ուրկից երևում է Հռոմը, և ներքևում լսելի է fontana-ի խոխոջյունը, ստեղծվեց այն ամենամենակ երգը, որը երբևէ ստեղծվել է, Գ ի շ ե ր ա յ ի ն ե ր գ ը. այդ ժամանակ իմ շուրջն անասելի տրտմության մի մեղեդի էր շարունակ պտտվում, որի կրկներգը ես դարձյալ գտա “անմահության առջև մեռած” բառերով... Ամռանը, տուն դառնալով այն սրբազան վայրը, որտեղ Զրադաշտ-խոհի առաջին շանթն էր ինձ փայլատակել, ես գտա երկրորդ “Զրադաշտը”։ Տասն օրը բավական եղավ։ Ես ոչ մի դեպքում` ո՛չ առաջինի, ո՛չ երրորդի և վերջինի ժամանակ ավելին չեմ օգտագործել։ Դրան հաջորդող ձմռանը, Նիցցայի հալկիոնական երկնքի ներքո, որն այդ ժամանակ առաջին անգամ փայլելով իմ կյանք մտավ, ես գտա երրորդ “Զրադաշտը” - և պատրաստ էի։ Հազիվ մի տարի՝ հաշվված ամբողջի համար։ Նիցցայի լանդշաֆտից շատ թաքուն անկյուններ և բարձունքներ ինձ համար սրբագործված են անմոռանալի պահերով։ Այն վճռական մասը, որը “Վասն հին ու նոր տախտակների” վերնագիրն է կրում, ստեղծվել է կայարանից հրաշալի մավրիտանական ժայռաբույն Էցա դժվար մագլցելիս,- մկանների արագաշարժությունն ինձ մոտ միշտ առավելագույնն է եղել, երբ ստեղծագործական ուժն ամենահորդն է հոսել։ Ոգեշնչված է մ ա ր մ ի ն ը. “հոգին” հանգիստ թողնենք... Ինձ հաճախ տեսնում էին պարելիս։ Ես այդ ժամանակ կարող էի, առանց գաղափար ունենալու հոգնության մասին, յոթ-ութ ժամ լեռներում թափառել։ Ես լավ էի քնում, ես շատ էի ծիծաղում,- ես կատարելապես առույգ և հանդուրժող էի։
5
Այդ արարման-տասն-օրյակները հանած՝ Զրադաշտի ժամանակամիջոցի և ամենից առաջ նրանից հ ե տ ո տարիները անհամեմատելի աղետ էին։ Թանկ է անմահ լինելու գինը. դրա համար բազմիցս կենդանի մեռնում ես։- Մի բան կա, որը ես մեծի rancune եմ կոչում. ամենայն մեծ՝ որևէ երկ, որևէ արարք, մի անգամ գործվելով` անհապաղ շրջվում է նրա դ ե մ, ով այն գործել է։ Հենց նրանով, որ նա դա գործել է, նա այժմ արդեն թ ո ւ յ լ է,- նա այլևս չի դիմանում իր արարքին, նա այլևս դրա դեմքին չի նայում։ Հ ե տ և ո ւ մ դ մի բան ունենալ, ինչը երբեք չես համարձակվել կամենալ, մի բան, ուր մարդկության ճակատագրի հանգույցն է գցված - և դա այժմ ընկած լինի ք ե՜ զ վ ր ա... Դա գրեթե ճզմում է։ Մեծի rancune-ն։- Մյուսը` զարհուրելի լռությունն է, որը լսում ես շուրջդ։ Մենությունը յոթը կաշի ունի. այլևս ոչինչ ներս չի թափանցում։ Գալիս ես մարդկանց մոտ, ողջունում ես բարեկամներիդ. նոր ամայություն, ոչ մի հայացք այլևս չի բարևում։ Լավագույն դեպքում` մի տեսակ խռովք։ Ես նման մի խռովք էի զգում, և թեև այն իր աստիճանով շատ տարբեր էր, սակայն գալիս էր ինձ մոտիկ կանգնած գրեթե յուրաքանչյուրից։ Թվում է` ոչինչ ավելի խոր չի վիրավորում, քան երբ հանկարծ նկատել ես տալիս, որ պետք է դիստանցիա պահել,- ա զ ն վ ա կ ա ն խառնվածքները, ով- քեր առանց ակնածելու ապրել չգիտեն, հազվագյուտ են։- Երրորդը՝ մաշկի անհեթեթ գրգռվողականությունն է փոքր խայթոցների հանդեպ, մի տեսակ անօգությունն ամենայն փոքրի առջև։ Այն ինձ պայմանավորված է թվում բոլոր պաշտպանական ուժերի ահռելի շռայլումով, որը յուրաքանչյուր ս տ ե ղ- ծ ա գ ո ր ծ ա կ ա ն գործողության, ամենաանձնականից, ամենաներքինից, ամենանվիրականից բխող յուրաքանչյուր գործողության նախապայմանն է։ Փ ո ք ր պաշտպանական կա- րողությունները դրանով ասես կախվում են ի ցույց. նրանց այլևս ոչ մի ուժ չի ուղղվում։- Ես համարձակվում եմ դեռ նշել, որ մարդ վատ է մարսում, տհաճությամբ է շարժվում, չափազանց հակված է դողի զգացումներին, նաև անվստահությանը,- այն անվստահությանը, որը շատ դեպքերում պարզապես էտիոլոգիական սխալ է։ Նման վիճակում ես մի անգամ նախքան տեսնելս զգացի կովերի նախրի մոտիկությունը, ավելի մեղմ, ավելի մարդամոտ մտքերի վերադարձով. դ ա մեջը ջերմություն ունի...
6
Այս ստեղծագործությունը կանգնած է միանգամայն մեկուսի։ Մի կողմ թողնենք բանաստեղծներին. թերևս ընդհանրապես երբեք ուժի նման լիությունից նման բան չի արվել։ Իմ “դիոնիսոսյան” գաղափարն այստեղ բ ա ր ձ ր ա գ ո ւ յ ն գ ո ր- ծ ո ղ ո ւ թ յ ո ւ ն է դարձել։ Նրա հետ չափած՝ մարդկային մնացյալ ողջ գործունեությունը թվում է խղճուկ և պայմանական։ Որ ինչ-որ Գյոթե, ինչ-որ Շեքսպիր ոչ մի ակնթարթ չէին կարողանա շնչել այս հրեշավոր կրքի և բարձրության մեջ, որ Դանտեն, Զրադաշտի հետ համեմատած, պարզապես մի հավատացյալ է և ոչ թե մեկը, ով առաջին անգամ ճ շ մ ա ր տ ո ւ թ յ ո ւ ն ն է ստեղծում, ա շ խ ա ր հ ը կ ա ռ ա վ ա- ր ո ղ ոգի, ճակատագիր,- որ Վեդաների բանաստեղծները քրմեր են և ոչ իսկ արժանի Զրադաշտի կոշիկների քուղերը արձակելու,- այս ամենը նվազագույնն է և ոչ մի գաղափար չի տալիս այն դիստանցիայի մասին, այն լ ա զ ո ւ ր մենության մասին, որում այս երկն է ապրում։ Զրադաշտը հավերժական իրավունք ունի ասելու՝ “ես փակում եմ շրջանները և սրբազան սահմանները իմ շուրջը։ Ավելի ու ավելի քչերն են հետս բարձրանում ավելի ու ավելի բարձրաբերձ լեռները,- ես լեռնաշղթա եմ կառուցում ավելի ու ավելի սրբազան լեռներից”։ Թող միացնեն ոգին և բարությունը բոլոր մեծ հոգիների,- բոլորը միասին ի վիճակի չէին լինի Զրադաշտի մ ի ճառը ստեղծելու։ Ահռելի է սանդուղքը, որով նա ելնում է և իջնում։ Նա ավելի հեռուն է տեսել, ավելի հեռուն է կամեցել, ավելի հեռուն է կ ա ր ո ղ ա ց ե լ, քան որևէ մարդ։ Նա յուրաքանչյուր բառով առարկում է, այդ ամենա-այո-ասացողը բոլոր ոգիներից։ Նրա մեջ բոլոր հակադրությունները կապված են նոր միասնության մեջ։ Մարդկային բնության վերին և ստորին ուժերը, քաղցրագույնը, ամենաթեթևամիտը և ամենասարսափելին անմեռ վստահությամբ բխում են մի ակից։ Մինչ այդ չի իմացվել, թե ինչ է բարձրություն, ինչ է խորություն։ Ավելի քիչ են իմացել` ինչ է ճշմարտություն։ Չի՛ք ոչ մի ակնթարթ ճշմարտության այս հայտնության մեջ, որն արդեն կանխված, մեծագույններից մ ե- կ ի կողմից կռահված լինի։ Չի եղել ոչ մի իմաստնություն, հոգու ոչ մի հետազոտություն, խոսելու ոչ մի արվեստ Զրադաշտից առաջ։ Ամենամոտիկը, ամենաառօրեականը այստեղ խո- սում է անլուր բաներից։ Ասույթը՝ կրքից դողալով։ Պերճախոսությունը՝ երաժշտություն դարձած։ Շանթեր են շպրտվում ցարդ չկռահված ապագան։ Նմանաբանության` երբևէ տեսնված զորնդեղ ուժը խղճուկ է և խաղուպար պատկերավորության բնույթին լեզվի այդ վերադարձի դեմ։- Իսկ ինչպե՜ս է Զրադաշտը ցած իջնում և յուրաքանչյուրին ամենաբարին ասում։ Ինչպե՜ս է նա անգամ իր հակառակորդներին՝ քահանաներին, հպվում քնքուշ ձեռքով և նրանց հետ տառապում նրանց համար։- Այստեղ յուրաքանչյուր ակնթարթի հաղթահարվում է մարդը, “գերմարդ” գաղափարն այստեղ դարձել է գերագույն իրողություն,- այն ամենը, ինչը ցայժմ մարդու մեջ մեծ է կոչվել, անվերջնական հեռվում ընկած է նրանից ց ա ծ ր։ Հալկիոնականը, թեթև ոտքերը, չարությունն ու ավյունի ամենագոյությունը և ամենն այն, ինչն ընդհանրապես տիպական է Զրադաշտի տիպի համար, երբեք երազված չի եղել, իբրև մեծության էական։ Զրադաշտը տարածության հենց այդ ծավալի մեջ, հակադրությունների այդ մատչելիության մեջ է իրեն զգում իբրև ո ղ ջ գ ո յ ի բ ա ր ձ ր ա գ ո ւ յ ն տ ե ս ա կ ը։ Եվ երբ լսում ես, թե նա դա ինչպես է ձևակերպում, այլևս հրաժարվում ես նրա հավասարին որոնելուց.
- հոգին, ով ամենաերկար սանդուղքն ունի և ամենախորը կարող է ցած իջնել,- ամենաշատ մակաբույծները ինչպե՜ս նրա վրա չնստեն,
- ամենաանպարփակ հոգին, որը կարող է ամենահեռուն սլանալ իր մեջ, մոլորվել ու թափառել,- ամենաանհրաժեշտը, որը հրճվանքից դիպվածի մեջ է մխրճվում,
- գոյող հոգին, որը սուզվում է գոյավորման մեջ,- ունևորը, որը կ ա մ ե ն ո ւ մ է ի կամք և ցանկություն,
- ինքն իրենից փախչողը, որը հասնում է ինքն իրեն ամենահեռավոր ոլորտներում,- իմաստնագույն հոգին, որին խելագարությունն է ամենաքաղցրը համոզում,
- ինքն իրեն առավելս սիրողը, որում բոլոր իրերը իրենց հոսքն ու հակահոսքը, իրենց տեղատվությունն ու մակընթացությունն են գտնում--
Բ ա յ ց ս ա ի ր՝ Դ ի ո ն ի ս ո ս ի գ ա ղ ա փ ա ր ն է։- Հենց դրան է տանում մի այլ խորհրդածում։ Հոգեբանական հիմնախնդիրը Զրադաշտի տիպի մեջ այն է, թե նա, ով անլուր մի աստիճանի ոչ է ասում, ոչ է ա ն ո ւ մ այն ամենին, ինչին ցայժմ այո է ասվել, հակառակ դրան` ինչպես է կարողանում ոչ-ասող ոգու հակադրությունը լինել։ Ինչպես է ճակատագրի ծանրագույնը, խնդրի բախտը կրող ոգին, հակառակ դրան, կարողանում թեթևագույնը և ամենաանդինը լինել,- Զրադաշտը պարող է։- Ինչպես նա, ով իրականության ամենադաժան, ամենազարհուրելի ներհայեցումն ունի, ով “ամենաանդնդային խոհն” է խորհել, հակառակ դրան, այստեղ գոյության, անգամ նրա հավերժական վերադարձի դեմ ոչ մի առարկություն չի գտնում,- ընդհակառակը, բոլոր իրերի հավերժական այո-ն, “վիթխարի, անսահման Այո-ն և Ամեն-ը ասելը ինքը լինելու ևս մի հիմնավորում է ավելացնում... “Ես բոլոր անդունդներում տանում եմ իմ հաստատումը օրհնաբանող”... Բ ա յ ց ս ա ն ո ր ի ց ի ր` Դ ի ո ն ի ս ո ս ի գ ա ղ ա փ ա ր ն է։
7
- Ի՞նչ լեզվով կխոսի նման ոգին, եբբ նա մենակ ինքն իր հետ է խոսում։ Դ ի թ ի ր ա մ բ ի լեզվով։ Ես դիթիրամբի հայտնագործողն եմ։ Լսեք, թե ինչպես է Զրադաշտը Ա ր և ա- ծ ա գ ի ց ա ռ ա ջ (111, 18) խոսում իր հետ. նման զմրուխտյա երջանկություն, նման աստվածային քնքշություն դեռ ոչ մի լեզու չի ունեցել ինձնից առաջ։ Նման մի Դիոնիսոսի անգամ խորագույն տրտմությունն էլի դիթիրամբ է դառնում։ Ես վերցնում եմ, ի նշան, Գ ի շ ե ր վ ա ե ր գ ը, անմեռ տրտունջքը նրա, ով լույսի և զորության գերլիությամբ, իր ա ր և ա յ ի ն բնույթով դատապարտված է չսիրելու։
Գիշեր է. հիմա ավելի բարձր են խոսում բխող աղբյուրները բոլոր։ Եվ նաև իմ հոգին է բխող աղբյուր։
Գիշեր է. միայն հիմա են արթնանում բոլոր երգերը սիրա-հարների։ Եվ իմ հոգին նույնպես է երգ սիրահարի։
Անլուռը, անլռելին իմ մեջ,- այն ուզում է հնչել։ Սիրո տենչ է իմ մեջ, այդ նա ինքն է սիրո լեզուն խոսում։
Ես լույս եմ,- ա՜խ, եթե գիշեր լինեի։ Բայց իմ մենությունը` որ ես լույսով եմ գոտևորված։
Ախ, եթե ես մթի՜ն լինեի և գիշերայի՜ն։ Ինչպե՜ս կծծեի ես ստինքները լույսի։
Եվ ես կուզենայի օրհնել ձեզ, դուք, փոքրիկ պեծկլտացող աստղե՜ր, առկայծող դուք որդո՜ւնք վերին,- և երանության մեջ ընկնել ձեր լույսի ընծաներից։
Բայց ես ապրում եմ իմ սեփական լույսի մեջ, ես հետ եմ խմում կրակները իմ մեջ, որ ինձնից են ժայթքում։
Ինձ անհայտ է երջանկությունը վերցնողի։ Եվ ես հաճախ երազեցի, որ գողանալը պիտի առավել երանելի լինի, քան վերցնելը։
Աղքատությունը իմ՝ որ իմ ձեռքը ընծայելուց բնավ չի հանգստանում։ Նախանձը իմ՝ որ ես տեսնում եմ աչքերը սպասող և լուսավոր գիշերները կարոտի։
0, բոլոր ընծայողների դժխե՜մ դու բախտ։ 0, խավարո՜ւմ իմ արեգակի։ Օ, տենչանքի տե՜նչ։ Օ, կեղեքիչ քաղց կշտության մեջ։
Նրանք վերցնում են ինձնից,- բայց ես դիպչո՞ւմ եմ նրանց հոգիներին։ Մի վիհ է ընկած տալու և վերցնելու միջև։ Իսկ թեկուզ ամենափոքր վիհի վրա շատ դժվար է կամուրջ գցել։
Սով է աճում իմ գեղեցկությունից։ Ես կուզենայի ցավ պատճառել նրանց, ում լույս եմ տալիս, ես կուզենայի կողոպտել իմ ընծայածներին,- ես այսպես եմ չարության տենչում։
Ձեռքս հետ քաշելով, երբ նրան արդեն ձեռքն է մեկնված, հապաղելով ջրվեժի պես, որը հապաղում է դեռ վիժման մեջ,- ես այսպես եմ չարության տենչում։
Այսպիսի վրեժ է իմ լիությունը նյութում։ Այսպիսի խարդավանք է բխում իմ մենությունից։
Ընծայելու իմ երջանկությունը մեռա՜վ ընծայելիս, իմ առաքինությունը իր լիության մեջ հոգնե՜ց ինքն իրենից։
Ով միշտ ընծայում է՝ նրան ամոթը կորցնելու վտանգն է սպառնում։ Ով միշտ բաշխում է՝ նրա ձեռքին ու սրտին կոշտուկ է բուսնում համակ բաշխելուց։
Աչքս այլևս արցունք չի բխում ամոթից խնդրողների։ Ձեռքըս չափազանց կոշտացել է լցված ձեռքերի դողի համար։
Ո՞ւր կորավ արցունքը աչքիս և աղվամազը սրտիս։ Օ, մենությո՜ւն բոլոր ընծայողների։ Օ, լռակյացությո՜ւն բոլոր նրանց, ովքեր լույս են տալիս։
Բազում արեգակներ են պտտվում ամայի տարածության մեջ։ Այն ամենին, ինչ մթին է, նրանք խոսում են իրենց լույսով,- ինձ լռում են նրանք։
Օ, ահավասիկ լույսի թշնամանքը լույս տվողի հանդեպ, այն անողոք պտտվում է իր ծիրերով;
Սրտի խորքում անիրավ լույս տվողի հանդեպ, մյուս արեգակների հանդեպ սառը,- այսպես է պտտվում ամեն մի արեգակ։
Մրրիկի հանգույն սլանում են արեգակները իրենց ծիրերով,- ահավասիկ նրանց թափառումը։ Նրանք իրենց անհողդողդ կամքին են հետևում,- ահավասիկ նրանց սառնությունը։
Օ, այդ միայն դուք եք, մթիններ, գիշերայիններ, որ ջերմություն եք ստեղծում լույս տվողից։ Օ, լոկ դո՜ւք եք կաթ ու սփոփանք խմում լույսի ստինքներից։
Ախ, սառույց է իմ շուրջբոլորը, իմ ձեռքը այրվո՜ւմ է սառցայինի վրա։ Ախ, ծարավ է իմ մեջ, որը ձեր ծարավն է տենչում։
Գիշեր է. ախ, որ ես լո՜ւյս պիտի լինեմ։ Եվ ծարա՜վ գիշերայնի։ Եվ մենությո՜ւն։
Գիշեր է. այժմ խփում է, ինչպես աղբյուր, իմ տենչանքը ինձնից,- ես խոսել եմ տենչում։
Գիշեր է. հիմա ավելի բարձր են խոսում բխող աղբյուրները բոլոր։ Եվ նաև իմ հոգին է բխող աղբյուր։
Գիշեր է. լոկ հիմա են արթնանում բոլոր երգերը սիրահարների։ Եվ իմ հոգին նույնպես երգ է սիրահարի։
8
Նման բան բնավ չի՛ ստեղծվել, չի՛ զգացվել, չի՛ տ ա ռ ա պ- վ ե լ. այդպես տառապում է մի աստված, մի Դիոնիսոս։ Լույսի մեջ արևային-մեկուսացման նման դիթիրամբի պատասխանը Արիադնեն կլիներ... Ինձնից բացի ո՛վ գիտի` ինչ է Արիադնեն... Նման բոլոր առեղծվածների լուծումը ցայժմ ոչ ոք չի ունեցել, ես կասկածում եմ, որ որևէ մեկը այստեղ առեղծված անգամ տեսել է։- Զրադաշտը մի անգամ ողջ խստությամբ սահմանում է իր խնդիրը,- այն նաև իմն է,- այնպես, որ անկարելի է սխալվել ի մ ա ս տ ի մեջ. նա այո-ասող է` ընդհուպ ողջ անցյալի արդարացումը, անգամ ընդհուպ փրկագործումը։
Ես մարդկանց միջև շրջում եմ, ինչպես գալիքի բեկորների,- այն գալիքի, որը ես եմ տեսնում։
Եվ ահա այն, ինչին ես ձգտում եմ իմ ստեղծմամբ և բանաստեղծմամբ. ի մի բերել և միացնել, ինչ բեկոր է, առեղծված և զարհուրելի դիպված։
Եվ ես ինչպե'ս կհանդուրժեի մարդ լինել, եթե մարդը նաև բանաստեղծ, առեղծված լուծող և դիպվածից ազատագրող չլիներ։
Ազատագրել անցածներին և ամենայն “եղել է” վերարարել “ես այսպես կամեցա”-ի՝ ես լոկ սա ազատագրում կկոչեի։
Մի այլ տեղում նա ողջ հնարավոր խստությամբ սահմանում է, թե իր համար ինչ կարող է լինել “մարդը” - ո չ սիրո առարկա, ոչ էլ անգամ կարեկցանքի - նաև մարդու հանդեպ մ ե ծ ն ո ղ կ ա ն ք ի վրա է Զրադաշտը տեր դարձել. մարդը նրա համար անձև զանգված է, նյութ, տձև քար, որ քանդակագործ է պահանջում։
Այլևս-չ-կամենալ և այլևս-չ-գնահատել և այլևս-չ-արարել՝ ախ, թող այս մեծ հոգնությունը ինձնից ընդմիշտ հեռու մնա։
Ես անգամ ճանաչման մեջ լոկ իմ կամքի սաղմնավորման և կայացման բերկրանքն եմ զգում։ Եվ եթե անմեղություն կա իմ ճանաչման մեջ` ապա որովհետև նրա մեջ կամք կա սաղմնա- վորման։
Ինձ Աստծուց և աստվածներից հեռու ձգեց այդ կամքը։ Քանզի ի՞նչ կմնար արարելու, եթե աստվածներ այստեղ լինեին։
Բայց ինձ մշտապես նորից ու դարձյալ առ մարդն է մղում նա` իմ անդուլ արարման կամքը։ Այդպես մուրճն է դեպի քարը մղվում։
Ախ, մարդիկ, քարի մեջ ինձ համար մի պատկեր է ննջում, պատկե՜րը իմ պատկերների։ Ախ, նա ամենակարծր, ամենատձև քարի՜ մեջ պետք է ննջի։
Արդ մոլեգնում է իմ մուրճը վայրագ` ընդդեմ նրա բանտի։ Քարից բեկորներ են թռչում։ Իմ ի՜նչ գործն է այդ։
Ես ուզում եմ ավարտել այդ պատկերը,- քանզի մի ստվեր ինձ մոտեցավ` ամենայն ինչի ամենալո՜ւռն ու ամենաթեթևը մի օր ինձ մոտեցավ։
Գերմարդու գեղեցկությունը ինձ մոտեցավ իբրև ստվեր։ Ախ, ի՜մ եղբայրներ։ Էլ իմ ի՜նչ գործն են - աստվածները արդեն։-
Ես ընդգծում եմ վերջին մի տեսակետ. ընդգծված տողը տա- լիս է դրա առիթը։ Դ ի ո ն ի ս ո ս յ ա ն խնդրի համար մուրճի պնդությունը, հ ր ճ վ ա ն ք ը ա ն գ ա մ ո չ ն չ ա ց ն ե- լ ո ւ մ ե ջ վճռականորեն նախապայմանների մեջ է մտնում։ “Պի՜նդ եղեք” հրամայականը, ներքնագույն վստահությունը, ո ր բ ո լ ո ր ա ր ա ր ո ղ ն ե ր ը պ ի ն դ ե ն, բուն տարբերանշանն է դիոնիսոսյան բնույթի։-
==ԲԱՐՈՒՑ ԵՎ ՉԱՐԻՑ ԱՆԴԻՆ ==
Նախերգ գալիքի փիլիսոփայության
1
Դրան հետևող տարիների խնդիրը նախագծվեց հնարավորինըս խիստ։ Իմ խնդրի այո-ասող մասը լուծվելուց հետո եկավ դրա ոչ-ասող, ո չ - ա ն ո ղ կեսի հերթը. մինչայդմյան արժեքների բուն վերարժեքավորումը, մեծ կռիվը,- վճռի օրվա ոգեհարցումը։ Դրա մեջ է մտնում շուրջբոլորդ բարեկամների դանդաղ փնտրտուքը, ա յ ն պ ի ս ի ն ե ր ի, ովքեր ուժից ելնելով ինձ ձեռք կմեկնեին ո չ ն չ ա ց մ ա ն հ ա մ ա ր։- Այդ պահից ի վեր իմ բոլոր ստեղծագործությունները կարթի կեռեր են. թերևս ես կարթով ձուկ որսալուց ցանկացած ոքից լա՞վ եմ հասկանում... Եթե ոչինչ չ ո ր ս ա ց վ ե ց, ապա մեղքն իմը չէ։ Ձ ո ւ կ չ կ ա ր։
2
Այս գիրքը (1886) ամենայն էականով ա ր դ ի ա կ ա ն ո ւ- թ յ ա ն քննադատություն է՝ չբացառած ժամանակակից գիտությունները, ժամանակակից արվեստները, անգամ ժամանակակից քաղաքականությունը, մի հակադրություն-տիպի մատ- նանշմամբ հանդերձ, որը հնարավորինս քիչ ժամանակակից է,- մի ազնիվ, մի այո-ասող տիպի։ Վերջին իմաստով գիրքը g e n- t l l h o m m m e - ի դ պ ր ո ց է` հասկացությունն ավելի հո-գևոր և ավելի ա ր մ ա տ ա կ ա ն վերցրած, քան երբևէ վերց- վել է։ Պետք է մարմնում արիություն ունենալ՝ նրան թեկուզ լոկ դիմանալու համար, պետք է վախին սովորած չլինել... Բոլոր բաները, որով հպարտ է մեր դարը, ընկալված են իբրև այդ տիպի հակադրություններ, գրեթե իբրև վատ մաներաներ, օրինակ, հռչակավոր “օբյեկտիվությունը”, “կարեկցանքն առ ամենայն տառապող”, “պատմական զգացողությունը”` օտար ճաշակի առջև իր հլու-հնազանդությամբ, petits faits-ի առջև իր փորի վրա փռվելով, “գիտականությունը”։- Նկատի առնելով, որ գիրքը հ ե տ և ո ւ մ է Զրադաշտին, ապա գուցե կռահվի նաև դիետիկ regime-ն, որին այն պարտական է իր ծագմամբ։ Հրեշավոր մի հարկադրանքով հ ե ռ ո ւ նայելու մեջ շփացած աչքը - Զրադաշտն ավելի հեռատես է, քան ցարը - այստեղ ստիպված է ամենամոտիկը, ժամանակը, մ ե ր - շ ո ւ ր ջ ի ն ը կտրուկ բռնել։ Ամեն ինչում, ու նախ և առաջ ձևի մեջ, կարելի է ինչ-որ ասես կ ա մ ո վ ի ն հրաժարում գտնել այն բնազդներից, որոնցից մի օր Զրադաշտ հնարավոր դարձավ։ Ձևի մեջ, դիտավորության մեջ, լ ռ ե լ ո ւ արվեստի մեջ նրբենացվածությունն առաջին պլանի վրա է, հոգեբանությունը բանեցված է մտադրյալ խստությամբ և դաժանությամբ,- գիրքը կարիք չունի որևէ բարեհոգի բառի... Այս ամենը հանգստացնում է. ի վերջո, ո՞վ կարող է կռահել, թե ի ն չ կարգի հանգիստ է հարկավոր բարության այնպիսի մի շռայլումից հետո, ինչպիսին Զրադաշտն է... Աստվածաբանորեն ասած,- ականջ դրեք, քանզի ես հազվադեպ եմ իբրև աստվածաբան խոսում,- ինքն Աստված էր, որ օձի նման իր աշխատանքային օրվա ավարտին պառկել էր ճանաչողության ծառի տակ. նա այդպես էր հանգստանում դրանից` Աստված լինելուց... Նա ամեն ինչ չափազանց գեղեցիկ էր ստեղծել... Սատանան Աստծո սոսկ պարապությունն է յուրաքանչյուր յոթներորդ օրը...
==ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ==
Բանավիճային երկ
Երեք բաժինները, որոնցից կազմված է սույն ծննդաբանությունը, թերևս, արտահայտության, մտադրության և անակնկալի բերելու արվեստի տեսակետից մինչ օրս գրված ամենա- ահավոր բանն են։ Դիոնիսոսը, ինչպես գիտեք, նաև խավարի աստվածն է։- Ամեն անգամ մի սկիզբ, որը պ ե տ ք է շփոթեցնի, սառը, գիտական, անգամ հեգնական, դիտավորյալ առաջին պլան, դիտավորյալ ինքնամատույց։ Հետզհետե ավելի շատ անհանգստություն։ Տեղ-տեղ կայծակ։ Շատ տհաճ ճշմարտություններ՝ հեռվից-հեռու իբրև խուլ քրթմնջոց լսելի դառնա- լով,- մինչև վերջապես մի tempo feroce է հասնում, որտեղ ամեն ինչ հրեշավոր լարմամբ սլանում է առաջ։ Վերջում ամեն անգամ, միանգամայն սարսափազդու ճայթյունների ներքո, ն ո ր մի ճշմարտություն՝ թանձր ամպերի միջից տեսանելի։- Ա ռ ա- ջ ի ն բաժնի ճշմարտությունը քրիստոնեության հոգեբանությունն է. քրիստոնեության ծնունդը Ressentiment-ի ոգուց, և ո՛ չ, ինչպես հաճախ կարծվում է, “ոգուց”,- իր էությամբ հակաշարժում, մեծ ապստամբությունը ա զ ն վ ա կ ա ն ա կ ա ն ա ր ժ ե ք ն ե ր ի տիրապետության դեմ։ Ե ր կ ր ո ր դ բաժինը տալիս է խ ղ ճ ի հոգեբանությունը. այն, ինչպես հաճախ կարծվում է, “մարդու մեջ Աստծո ձայնը” չէ,- այն դաժանության բնազդն է, որը հետ է շրջվում դեպի ներս, երբ այլևս դեպի դուրս չի կարողանում պարպվել։ Դաժանությունն այստեղ առաջին անգամ լուսաբանված իբրև մշակույթի ամենահին մի հիմքը, որի վերանալու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ե ր ր ո ր դ բաժինը տալիս է պատասխանն այն հարցի, թե որտեղից է ծագում ճգնակեցական իդեալի, քահանայական իդեալի հրեշավոր ի շ խ ա ն ո ւ թ յ ո ւ ն ը, նկատի ունենալով, որ այն par excellence վ ն ա ս ա կ ա ր իդեալն է, կամք առ վախճան, decadense-ի իդեալ։ Պատասխան. ո՛ չ թ ե որովհետև քահանաների հետևում Աստված է գործում, ինչպես սովորաբար կարծվում է, այլ faute mieux,- որովհետև դա մինչ օրս միակ իդեալն է եղել, որովհետև այն մրցակից չի ունեցել։ “Զի մարդն ավելի շատ ուզում է ոչինչը կամենալ, քան չկամենալ”... Նախ և առաջ բացակայել է հ ա կ ա - ի դ ե ա լ ը - ը ն դ հ ո ւ պ Զ ր ա դ ա շ տ ը։- Ինձ հասկացան։ Հոգեբանի երեք վճռական նախնական աշխատանքները բոլոր արժեքների վերարժեքավորման համար։- Այս գիրքը պարունակում է քա- հանայի առաջին հոգեբանությունը։
==ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄԹՆՇԱՂ ==
Ինչպես փիլիսոփայել մուրճով
1
150 էջից էլ պակաս այս ստեղծագործությունը, տոնի մեջ զվարթ և ճակատգրական, դև, որը ծիծաղում է,- այնքա՛ն քիչ օրերի երկը, որ ես քաշվում եմ դրանց թիվն ասել, գրքերի մեջ ընդհանրապես բացառություն է։ Գոյություն չունի էությամբ ավելի հարուստ, ավելի անկախ, ավելի զգետնող ոչինչ,- ավելի չա՛ր։ Եթե ուզում են դույզն-ինչ գաղափար կազմել, թե ինչպես էր ինձնից առաջ ամեն ինչ գլխիվայր շրջած, թող սկսեն այս ստեղծագործությամբ։ Այն, ինչը տիտղոսաթերթին կոչվում է չ ա ս տ վ ա ծ, պարզապես այն է, ինչ ցայժմ ճշմարտություն է կոչվել։ Չ ա ս տ վ ա ծ ն ե ր ի մ թ ն շ ա ղ - գերմաներեն՝ հին ճշմարտությունը մոտենում է վերջին...
2
Չիք ո՛չ մի իրականություն, ո՛չ մի “իդեալականություն”, որն այս գրության մեջ շոշափված չլինի (- շոշափված. ի՜նչ զգուշավոր մեղմասացություն...)։ Ո՛ չ միայն հ ա վ ե ր ժ ա կ ա ն չաստվածերը, այլ նաև ամենաերիտասարդները, հետեվաբար տարիքով ամենաթույլերը։ Զորօրինակ, “ժամանակակից գաղափարները”։ Մեծ մի քամի է փչում ծառերի միջև, և ամենուր պտուղներ են ցած թափվում - ճշմարտություններ։ Չափազանց հարուստ աշնան շռայլումն է այդտեղ. ոտքդ ճշմար- տությունների զարնելով սայթաքում ես, որոշները անգամ տրորում ես ի մահ,- ինչքան շատ են դրանք... Սակայն այն, ինչը մնում է ձեռքիդ, արդեն հարցահարույց բան չէ,- այնտեղ արդեն վճիռներ են։ Միայն ե՛ս եմ, որ ձեռքիս մասշտաբն եմ պահում ճշմարտությունների համար, միայն ե՛ ս կ ա ր ո ղ եմ վճռել։ Իմ մեջ ասես ե ր կ ր ո ր դ գիտակցություն աճած լինի, իմ մեջ ասես “կամքը” իր համար լույս վառած լինի մ ո լ ո ր ճանապարհի վրա, որով այն մինչ այժմ դեպի վար էր գլորվում... Մ ո լ ո ր ճանապարհը - այն կոչել են առ “ճշմարտու- թյուն” ճանապարհը... Վերջացավ ամենայն “մութ մղում”, հենց բ ա ր ի մարդն ամենաքիչն էր գիտակից ճիշտ ճանապարհին... Եվ , ամենայն լրջությամբ, ինձնից առաջ ոչ ոք չգիտեր ճիշտ ճանապարհը, ճանապարհն ի վ ե ր... Միայն ինձնով են նորից հույսեր հնարավոր, խնդիրներ, մշակույթի նախանշվելիք ուղիներ - ե ս դ ր ա ն ց զ վ ա ր թ բ ա ն բ ե ր ն ե մ... Դրանով իսկ ես նաև ճակատագիր եմ...
3
Վերոհիշյալ երկի ավարտից հետո անմիջապես և առանց թեկուզ լոկ մի օր կորցնելու՝ ես ձեռնամուխ եղա վ ե ր ա ր ժ ե ք ա վ ո ր մ ա ն զարհուրելի խնդրին, հպարտության ինքնիշխան զգացումով, որի հետ ոչինչ չի համեմատվի, ամեն ակնթարթ իմ անմահությանը համոզված և ճակատագրի վստահությամբ նշան-նշանի հետևից պղնձյա տախտակներին փորագրելով։ Նախաբանն առաջ եկավ 1888-ի սեպտեմբերի 3-ին. երբ ես առավոտյան, այն գրի առնելուց հետո, թարմ օդ դուրս եկա, իմ առջև գտա ամենագեղեցիկ օրը, որը Վերին Էնգադինը երբևէ ցույց էր տվել ինձ - թափանցիկ, հուրհրատելով գույներով, իր մեջ փակելով բոլոր հակադրությունները, սառույցի և Հարավի բոլոր միջինները։- Ես Սիլս-Մարիան լքեցի լոկ սեպտեմբերի 20-ին, հեղեղումների պատճառով այնտեղ մնացած, ի վերջո միակ հյուրը այդ հրաշալի վայրի, որին իմ երախտագիտությունը անմեռ մի անվան ընծան է ուզում անել։ Միջադեպերով, անգամ կյանքի համար վտանգավոր մի ճանապարհոր- դությունից հետո դեպի հեղեղված Կոմո, ուր հասա լոկ խորին գիշերով, ես 21-ի հետկեսօրին մտա Տուրին՝ իմ ե ր ա շ խ ա վ ո ր վ ա ծ վայրը, իմ աթոռանիստն այսուհետև։ Ես կրկին վարձեցի այն նույն բնակարանը, որը զբաղեցրել էի վաղ գարնանը, via Carlo Alberto 6, 3-րդ, վիթխարի palazzo Carignano-ի դիմաց, ուր ծնվել է Վիկտոր Էմանուելը, piazzo Carlo Alberto-ի և նրանից այն կողմ բլրաստանի վրա բացվող տեսարանով։ Առանց հապաղելու և առանց ինձ թույլ տալու վայրկյան իսկ շեղվել՝ ես դարձյալ գործի անցա. ինձ գրելու մնացել էր դեռ գործի լոկ մեկ քառորդը։ Սեպտեմբերի 30-ին՝ մեծ հաղթանակ։ Վերարժեքավորման ավարտը։ Աստծո հանգիստը Պո գետի ափերին։ Նույն օրը ես գրեցի “Չաստվածների մթնշաղ”-ի նաև ն ա խ ա բ ա ն ը, գործի տպագրական մամուլները սրբագրելը եղավ իմ հանգիստը սեպտեմբերին։- Ես բնավ նման աշուն չեմ վերապրել, անգամ նման բան երբեք հնարավոր չեմ համարել երկրի վրա,- Կլոդ Լորեն՝ մտածված մինչ ի անվերջություն, յուրաքանչյուր օր՝ հավասարապես անզուսպ կատարելություն։-
==ՎԱԳՆԵՐ ԴԵՊՔԸ ==
Երաժշտի հիմնախնդիր
1
Այս ստեղծագործության հանդեպ արդարացի լինելու համար պետք է տառապել երաժշտության ճակատագրից, ինչպես բաց վերքից։ Ի ն չ ի՞ ց եմ ես տառապում` տառապելով երաժըշտության ճակատագրից։- Նրանից, որ երաժշտությունը զրկված է իր աշխարհ պայծառակերպող, այո-ասող բնույթից,- որ այն decadence-ի երաժշտություն է և այլևս ոչ Դիոնիսոսի սրինգը... Սակայն եթե ենթադրենք, որ որևէ մեկը երաժշտության գործը այդ կերպ զգում է իբրև իր ս ե փ ա կ ա ն գործը, իբրև իր ս ե փ ա կ ա ն տառապանքների պատմությունը, ապա նա այս ստեղծագործությունը կգտնի ներողամտությամբ լի և չափազանց մեղմ։ Նման դեպքերում զվարթ լինել և հընթացս բարեհոգաբար ծաղրի առնել ինքն իրեն - ridendo dicere severum,- որտեղ verum dicere-ն կարող է արդարացնել ամենայն խստություն,- դա բուն մարդասիրությունն է։ Իրականում ո՞վ կկասկածի, որ իմ` հին հրետանավորիս (որը ե՛մ) մտքինը Վագների դեմ իմ ծ ա ն ր հրետանին հանելն է եղել։- Ես այդ գործում ողջ վճռականը պահել եմ մոտս,- ես սիրում էի Վագներին։- Վերջապես իմ խնդրի իմաստի մեջ և ճանապարհին ընկած է հարձակումը ավելի նրբին մի “անծանոթի” վրա, ում մեկ ուրիշը հեշտ չէր կռահի - օ, ես դեռ պետք է միանգամայն ուրիշ “անծանոթների” բացահայտեմ, քան երաժշտության ոմն Կալիոստրոյի - և, ինչ խոսք, առավել մեծ չափով մի հարձակում` հոգևոր բաներում ավելի ու ավելի հույլ և բնազդներով ավելի խեղճ, գնալով ավելի ու ավելի պ ա տ վ ա ր ժ ա ն դարձող գերմանացի ազգի վրա, որը նախանձի արժանի ախորժակով շարունակում է սնվել հակադրություններով և առանց մարսողության խանգարման կուլ է տալիս “հավատը” նույն հաջողությամբ, ինչպես գիտականությունը, “քրիստոնեական սերը”` նույն հաջողությամբ, ինչպես հակասեմականությունը, կամքն առ իշխանություն (առ “կայսրություն”)` նույն հաջողությամբ, ինչպես evangile des humbles-ը... Հակադրությունների միջև դիրքորոշման այդ բացակայությո՜ւնը, այդ մարսողական չեզոքությո՜ւնը և “ինքնուրացությո՜ւնը”։ Այդ արդարամտությո՜ւնը գերմանական ք ի մ ք ի, որն ամեն ինչին հավասար իրավունքներ է տալիս,- որն ամեն ինչ համով է համարում... Ա- ռանց ամենայն կասկածի` գերմանացիք իդեալիստներ են... Երբ ես վերջին անգամ Գերմանիա այցելեցի, ես գերմանական ճաշակը մտահոգված գտա Վագներին ու զեքինգենցի շեփորահարին հավասար իրավունքներ խոստովանելիս։ Ես ինքս ա ն ձ ա մ բ վկա եղա, թե ինչպես Լայպցիգում, ի պատիվ ամենաիսկական և ամենագերմանական երաժշտի,- գերմանական բառի հին իմաստով և ո՛չ սոսկ կայզերական գերմանացու,- վարպետ Հայնրիխ Շյուտցի, Լիստ-միություն էր հիմնվել` եկեղեցական ն ե ն գ երաժշտության զարգացման և տարածման նպատակով... Առանց ամենայն կասկածի՝ գերմանացիք իդեալիստներ են...
2
Բայց այստեղ ինձ ոչինչ չպետք է խանգարի կոպիտ դառնալու և գերմանացիներին մի երկու դաժան ճշմարտություն ասելու. ի ն ձ ն ի ց բ ա ց ի դ ա ո՞ վ կ ա ն ի։ Ես խոսում եմ in historicis նրանց անառակության մասին։ Գերմանացի պատմաբանները ո՛չ միայն մշակույթի ընթացքի, արժեքների վրա լ ա յ ն հ ա յ ա ց ք ն են ամբողջովին կորցրել, նրանք բոլորը ո՛չ միայն քաղաքականության (կամ եկեղեցու -) խեղկա- տակներ են, այլ այդ լայն հայացքը նրանք անգամ շ ն ո ր հ ա զ ր կ ո ւ թ յ ա ն են ենթարկում։ Հարկավոր է նախ և առաջ “գերմանացի” լինել, “ռասսա” լինել, այդժամ արդեն կարելի է in historicis որոշումներ ընդունել բոլոր արժեքների և ոչ-արժեքների մասին - հաստատել դրանք... “Գերմանականը” փաստարկ է, “Դոյչլանդ, Դոյչլանդ ուբեր ալես”-ը (Deutschland, Deutschland ueber alles)` սկզբունք, գերմանացիք պատմության մեջ “բարոյական աշխարհակարգն” են. imperium romanum-ի հարաբերությամբ՝ ազատության կրողները, տասնութերորդ դարի հարաբերությամբ՝ բարոյականության, “կատեգորիկ իմպերատիվի” վերականգնիչները... Կա կայզերական գերմանական պատմագրություն, վախենամ` կա անգամ հակասեմակա- նը,- կա պ ա լ ա տ ա կ ա ն պատմագրություն, և պարոն ֆոն Տրայչկեն գետին չի մտնում... Վերջերս գերմանական թերթերով մեկ իբրև “ճշմարտություն” in historicis մի ապուշային դատողություն պտտվեց, բարեբախտաբար հանգուցյալ գեղագիտական շվաբ Ֆիշերի մի դրույթը, որին յուրաքանչյուր գեր- մանացի պ ե տ ք է ա յ ո ա ս ե ր. “Վերածնունդը և Ռեֆորմացիան՝ այս երկուսը միասին կազմում են մի ամբողջություն - գեղագիտական վերածնունդը և բարոյական վերածնունդը”։- Նման դրույթների դեպքում իմ համբերությունը հատնում է, և ես ցանկություն եմ ունենում, անգամ դա զգում եմ իբրև պարտականություն՝ գերմանացիներին մի անգամ ասելու, թե ի ն չ է արդեն ընկած նրանց բոլորի խղճի վրա։ Չ ո ր ս հ ա ր յ ո ւ ր ա մ յ ա կ ն ե ր ի բ ո լ ո ր մ ե ծ մ շ ա կ ո ւ յ թ ա յ ի ն հ ա ն ց ա գ ո ր ծ ո ւ թ յ ո ւ ն ն ե՜ ր ն ե ն ը ն կ ա ծ ն ր ա ն ց խ ղ ճ ի վ ր ա... Եվ միշտ միևնույն պատճառով, իրականության հանդեպ նրանց ամենաներքին վ ա խ կ ո տ ո ւ թ յ ո ւ ն ի ց, որը նաև վախկոտությունն է ճշմարտության հանդեպ, նրանց՝ իրենց մոտ բնազդ դարձած անճշմարտացիությունից, “իդեալիզմից”... Գերմանացիք Եվրոպան զրկեցին բերքից, վերջին մ ե ծ ժամանակի՝ Վերածննդի ժամանակի իմաստից, մի պահի՛, երբ արժեքների բարձր մի կարգ, երբ ազնվական, կյանքին այո-ասող, գալիք ապահովող արժեքները հաղթանակի էին հասնում հակադիր՝ ա ն կ մ ա ն ա ր ժ ե ք ն ե ր ի նստավայրում - և թ ա փ ա ն ց ե լ է ի ն ը ն դ հ ո ւ պ ն ր ա՜ ն ց բ ն ա զ դ ն ե- ր ը, ո վ ք ե ր ն ս տ ա ծ է ի ն ա յ ն տ ե ղ։ Լութերը, միանձնի կերպարանքով այդ չար ճակատագիրը, եկեղեցին և, որ հազարապատիկ ավելի վատ է, քրիստոնեությունը վերականգնեց, այն պահին, երբ այն պ ա ր տ վ ա ծ էր... Քրիստոնեությունը, կրոն դարձած այդ ա ռ կ յ ա ն ք կ ա մ ք ի ժ խ տ ո ւ մ ը... Լութերը, անհնարին մի միանձն, ով, իր “անհնարինության” պատճառով, հարձակվեց եկեղեցու վրա և այն - հետևաբա՜ր - վերականգնեց... Կաթոլիկները հիմքեր կունենային` լութերյան տոներ տոնելու, լութերյան ներկայացումներ հորինելու համար... Լութերը - և “բարոյական վերածնո՜ւնդը”։ Գրողի ծո՜ցը ողջ հոգեբանությունը։- Անկասկած, գերմանացիք իդեալիստներ են։- Գերմանացիները երկու անգամ, երբ հենց նոր վիթխարի խիզախությամբ և ինքնահաղթահարմամբ մի շիտակ, ան- երկիմաստ, միանգամայն գիտական մտածելակերպ էր ձեռք բերվել, կարողացան զարտուղիներ գտնել դեպի հին “իդեալը”, դեպի ճշմարտության և “իդեալի” հաշտեցումը, ըստ էության` դեպի գիտությունից շեղվելու իրավունքի, ս տ ի իրավունքի սահմանումները։ Լայբնիցը և Կանտը - այս երկու մեծագույն արգելակիչնե՜րը Եվրոպայի մտավոր ազնվության։- Գերմանացիները, վերջապես, երբ երկու decadence-ի հարյուրամյակների մ ի ջ և կամուրջին հանճարի և կամքի մի force majeure նշմարվեց, բավականին ուժեղ՝ Եվրոպայից մի միասնություն, համաշխարհային կառավարման նպատակով մի քաղաքական և տ ն տ ե ս ա կ ա ն միասնություն ստեղծելու համար, իրենց “ազատության պատերազմներով” Եվրոպան զրկեցին իմաստից, Նապոլեոնի գոյության իմաստի հրաշքից,- դրանով ամենայն ինչ, որ հետո եկավ, որն այսօր առկա է, ընկած է նրանց խղճի վրա,- մ շ ա կ ո ւ յ թ ի ն ա մ ե ն ա թ շ ն ա մ ա կ ա ն այս հիվանդությունն ու անմտությունը, որ գոյություն ունի, ազգայնամոլությունը` այս n e v r o s e n a t i o n a l e - ն, որով հիվանդ է Եվրոպան,- Եվրոպայի՝ մ ա ն ր պետությունների, մ ա ն ր քաղաքականության այս հավերժացումը. նրանք Եվրոպան իր բուն իմաստի՛ց, իր բ ա ն ա կ ա ն ո ւ թ յ ո ւ- ն ի՛ ց զրկեցին - նրանք այն փակուղի մտցրին։- Ինձանից զատ որևէ մեկը գիտի՞ ո ւ ղ ի ն այդ փակուղուց... Գիտի՞ ժողովուրդներին դարձյալ կ ա պ ե լ ո ւ բավականին մեծ խնդի-րը...
3
- Եվ, վերջապես, ես ինչո՞ւ չպետք է խոսք տամ իմ կասկածանքին։ Գերմանացիները նաև իմ դեպքում են նորից ամեն ինչ փորձում, որպեսզի ահռելի ճակատագրից մուկ ծնեն։ Նրանք ցայժմ ինձ վրա վարկաբեկել են իրենց, ես կասկածում եմ, որ ապագայում նրանք ավելի լավ բան կանեն։- Ախ, ես ինչպե՜ս կուզենայի այստեղ վ ա տ մարգարե լինել... Իմ բնական ընթերցողներն ու ունկնդիրներն արդեն հիմա ռուսները, սկանդինավներն ու ֆրանսիացիներն են,- այդ նրա՞նք են, որ գնալով ավելանալու են։- Գերմանացիները ճանաչողության պատմության մեջ միայն երկիմաստ անուններ են արձանագրել, նրանք միշտ սոսկ “անգիտակցական” դրամանենգեր են արտադրել - (Ֆիխտեին, Շելլինգին, Շոպենհաուերին, Հեգելին, Շլայերմա- խերին այս բառը սազում է նույն հաջողությամբ, ինչպես Կանտին և Լայբնիցին, դրանք բոլորը սոսկ շլայերմախերներ են -). նրանք երբեք պատիվը չպետք է ունենան, որ մտքի պատմության մեջ առաջին շ ի տ ա կ միտքը, որով ճշմարտությունն իր դատաստանն է տեսնում չորս հազարամյակների դրամանենգության վրա, գերմանական մտքի հետ նույն բանի մեջ մտնի։ “Գերմանական միտքը” ի մ վատ օդն է. ես դժվարությամբ եմ շնչում այդ բնազդ դարձած in psychologicis անմաքրությանը մերձ, որը մատնում է որևէ գերմանացու ցանկացած բառ, դեմ- քի ցանկացած արտահայտություն։ Նրանք խիստ ինքնափորձության մի տասնյոթերորդ դար երբեք չանցան, ինչպես ֆրանսիացիները, մի Լառոշֆուկո, մի Դեկարտ շիտակությամբ հար- յուրապատիկ գերազանցում է լավագույն գերմանացուն,- նրանք մինչև օրս ոչ մի հոգեբան չեն ունեցել։ Բայց հոգեբանությունը գրեթե չափն է որևէ ռասսայի մ ա ք ր ո ւ թ յ ա ն կամ ա ն մ ա ք ր ո ւ թ յ ա ն... Իսկ եթե գոնե մաքրություն չունես` ինչպե՛ս պետք է խ ո ր ո ւ թ յ ո ւ ն ունենաս։ Գերմանացու մոտ, ինչպես կնոջ, երբեք հատակին չես հասնում, ն ա հ ա տ ա կ չ ո ւ ն ի։ Ահա և ամենը։ Բայց դրանով նա անգամ ծանծաղ չէ։- Այն, ինչը Գերմանիայում “խորունկ” է կոչվում, հենց այդ բնազդային անմաքրությունն է իր հանդեպ, ինչի մասին էլ հիմա խոսում եմ. ինքն իրեն հասկանալու ոչ մի ց ա ն կ ո ւ թ յ ո ւ ն։ Մի՞թե ես իրավունք չունեմ “գերմանական” բառը շրջանառության մեջ դնել իբրև միջազգային դրամ ա յ դ հոգեբանական փչացածության համար։- Այս պահին, օրինակ, գերմանացի կայզերը Աֆրիկայում ստրուկներին ազատելը իր “քրիստոնեական պարտքն” է համարում. մենք՝ ո ւ ր ի շ եվրոպացիներս, դա պարզապես “գերմանական” կհա- մարեինք... Գերմանացիները թեկուզ մ ի գիրք ստեղծե՞լ են, որ խորություն ունենա։ Նրանք անգամ գաղափար չունեն այն մասին, թե գրքի մեջ ինչն է խոր լինում։ Ես գիտնականների հետ եմ ծանոթացել, ովքեր Կանտին խորն էին համարում։ Պրուսական պալատում վախենամ խորունկ են համարում պարոն ֆոն Տրայչկեին։ Իսկ եթե ես, բան է, իբրև խորունկ հոգեբանի գովում եմ Ստենդալին, գերմանացի պրոֆեսորների շրջանում լինում է, որ ինձ խնդրում են այդ անունը տառ առ տառ արտասանել...
4
Իսկ ինչո՞ւ ես չպետք է մինչև վերջ գնամ։ Ես սիրում եմ սեղանը սրբել։ Անգամ իմ պատվախնդրությանն է պատկանում par excellence գերմանացիների արհամարհիչի համբավ վայելելը։ Իմ ա ն վ ս տ ա հ ո ւ թ յ ո ւ ն ը գերմանացիների նկարագրի հանդեպ ես արտահայտել եմ արդեն քսանվեց տարեկա- նում (երրորդ “Անժամանակյան”, էջ 71) - գերմանացիք ինձ համար անհնարին են։ Երբ ես պատկերացնում եմ մարդու այն տեսակը, որը նողկալի է իմ բոլոր բնազդներին, դրանից միշտ գերմանացի է ստացվում։ Ա ռ ա ջ ի ն ը, ինչից ելնելով ես որևէ մարդու “երիկամունքն եմ քննում”, հետևյալն է. նա իր մարմնում դիստանցիայի զգացում ունի՞, նա ամենուր ռանգ, աստիճան, կարգ տեսնո՞ւմ է մարդու և մարդու միջև, նա տ ա ր բ ե ր ա կ ո՞ ւ մ է. մարդ դրանո՛վ է gentilhomme-ն։ Ցանկացած այլ դեպքում նա անհուսորեն պատկանում է can- aille-ի շռայլ, ա՜խ, այնպես բարեհոգի հասկացությանը։ Բայց գերմանացիները canaille են - ա՜խ, նրանք այնպես բարեհոգի են... Գերմանացիների հետ շփումը ստորացնում է. գերմանացին իրեն իսկույն հ ա վ ա ս ա ր ե ց ն ո ւ մ է քեզ... Չհաշված իմ շփումները մի քանի արվեստագետների հետ, առաջին հերթին` Ռիխարդ Վագների, ես գերմանացիների հետ ոչ մի լավ ժամ չեմ ապրել... Դիցուք, գերմանացիների մեջ հայտնվել է բոլոր հազարամյակների խորագույն ոգին, այդժամ Կապիտոլի ոմն փրկչուհի կարող է ցնորամտել, որ իր շատ տգեղ հոգին առնվազն նույնպես խնդրո առարկա է... Ես տանել չեմ կարողանում այդ ռասսան, որի հետ միշտ վատ հասարակության մեջ ես, որը nuances-ի համար մատներ չունի - եղո՜ւկ ինձ, ես nuance եմ - որը ոտքերում esprit չունի և որը անգամ քայլել չի կարողանում... Գերմանացիներն ի վերջո ամենևին ոտքեր չունեն, նրանց ունեցածը լոկ տոտոխներ են... Գերմանացիները զուրկ են ամենայն գաղափարից, թե իրենք որքան ստոր են, բայց դա ստորության սուպերլատիվն է,- նրանք չ ե ն է լ ա մ ա չ ո ւ մ պարզապես գերմանացի լինելուց... Նրանք հավասարի պես մասնակցում են բոլոր խոսակցություններին, նրանք իրենց անգամ որոշիչ են համարում, վախենամ` նրանք անգամ իմ մասին են արդեն որոշում կայացրել... - Իմ ողջ կյանքը de rigueur ապացույցն է այս դրույթների։ Զուր եմ ես փնտրում իմ հանդեպ տակտի, delicatesse-ի թեկուզ մի նշան։ Հրեաներից՝ հա՛, ստացել եմ, գերմանացիներից՝ երբե՛ք։ Իմ տեսակն ուզում է, որ ես յուրաքանչյուրի հանդեպ մեղմ և բարյացակամ լինեմ,- ես ի ր ա վ ո ւ ն ք ունեմ տարբերություններ չդնելու,- սակայն դա չի խանգարում, որ աչքերս բաց լինեն։ Ես ոչ ոքի բացառություն չեմ անում, ամենաքիչը՝ իմ ընկերներին,- ես, ի վերջո, հույս ունեմ, որ դա նրանց հանդեպ իմ մարդասիրությանը ոչ մի վնաս չի՜ տվել։ Հինգ-վեց բան կա, ինչից ես ինձ համար միշտ պատվի հարց եմ սարքել։- Չնայած դրան՝ ճշմարիտ է մնում, որ ես վերջին տարիների ընթացքում ստացած յուրաքանչյուր նամակ ընկալում եմ իբրև ցինիզմ. իմ հանդեպ բարյացակամության մեջ ավելի շատ ցինիզմ կա, քան որևէ ատելության... Ես իմ բարեկամներից ցանկացածի երեսին ասում եմ, որ նա իրեն չչարչարի իմ որևէ ստեղծագործությունը ո ւ ս ո ւ մ ն ա ս ի ր ե լ ո վ։ Ես փոքրագույն նշանից գլխի եմ ընկնում, որ նրանք անգամ չգիտեն, թե այնտեղ ինչ է գրված։ Ինչ վերաբերում է առանձնապես իմ Զրադաշտին, ապա իմ բարեկամներից այդ ո՛վ է, որ այնտեղ ավելին կտեսնի, քան անթույլատրելի, բայց, բարեբախտաբար, նրանց հանդեպ միանգամայն անտարբեր հավակնություն... Տասը տարի. և Գերմանիայում ոչ ոք խղճի պարտք չդարձրեց, որ իմ անունը պաշտ- պանի անհեթեթ լռությունից, որի տակ այն թաղված էր. լոկ մի արտասահմանցի, մի դանեմարքցի էր, ով առաջին անգամ բնազ- դի բավականաչափ նրբություն և ա ր ի ո ւ թ յ ո ւ ն ունեցավ դրա համար, ով ըմբոստացավ իմ կարծեցյալ բարեկամների դեմ... Այդ ո՞ր գերմանական համալսարանում այսօր հնարավոր կլինեին դասախոսություններ իմ փիլիսոփայության մասին, որոնք վերջին գարնանը Կոպենհագենում դրանով իսկ մի անգամ ևս ապացուցված հոգեբան Գեորգ Բրանդեսը կարդաց։- Ես ինքըս այս ամենից բնավ չեմ տառապել։ Ա ն հ ր ա ժ ե շ տ ն ինձ չի վիրավորում։ Amor fati-ին իմ ներքնագույն բնույթն է։ Սակայն դա չի բացառում, որ ես սիրում եմ հեգնանքը, անգամ համաշխարհային-պատմական հեգնանքը։ Եվ ահա ես Վ ե ր- ա ր ժ ե ք ա վ ո ր մ ա ն կայծակի ջախջախիչ զարկից համարյա երկու տարի առաջ, որը երկրագունդը կոնվուլսիայի է ենթարկելու, աշխարհ ուղարկեցի “Վագներ դեպքը”. գերմանացիք թող մի անգամ էլ անմեռորեն սխալվեն իմ հարցում և հ ա վ ե ր- ժ ա ց ն ե՜ ն իրենց. հենց դրա համար դեռ ժամանակ կա՜։- Արդեն ստացվե՞լ է։ Հիացա՜ծ եմ, տիա՛ր գերմանացիք։ Շնորհավորհանքնե՜րս... Հենց նոր,- միգուցե որ ես բարեկամների պակաս չզգամ,- մի հին բարեկամուհի ինձ գրում է, որ ինքն այժմ ծ ի ծ ա ղ ո ւ մ է ինձ վրա... Եվ սա մի պահի, երբ ինձ վրա անասելի մի պատասխանատվություն է ընկած,- երբ ինձ ուղղված բառերը պետք է քնքուշ լինեն, իսկ հայացքները` ակնա- ծալից, ինչպես երբեք։ Քանզի ես իմ ուսերին մարդկության ճակատագիրն եմ կրում։-
=ԻՆՉՈՒ ԵՄ ԵՍ ՃԱԿԱՏԱԳԻՐ=
1
Ես իմ բախտը գիտեմ։ Մի օր իմ անվան հետ ինչ-որ հրեշավոր բանի մասին հիշողությունն է կապվելու,- մի ճգնաժամի, որի նմանը երկրի երեսին դեռ չի եղել, խղճի խորագույն բախման, մի վճռի, որը կայացված է մինչև օրս հավատացված, պահանջված, սրբացված ամեն ինչի դ ե մ։ Ես մարդ չեմ, ես դի- նամիտ եմ։- Եվ, այսուամենայնիվ, իմ մեջ կրոնի հիմնադրից ոչինչ չկա - կրոնները խաժամուժի ձեռի գործ (Affairen) են, ես ստիպված եմ ձեռներս լվանալ կրոնական մարդկանց հետ շփումից հետո... Ես “հավատացյալներ” չեմ ո ւ զ ո ւ մ, ես կարծում եմ` չափազանց չարախինդ եմ` ինքս ինձ հավատալու հա- մար, ես երբեք զանգվածներին չեմ դիմում... Ես ահավոր վախենում եմ, որ ինձ մի օր ս ո ւ ր բ հռչակեն. դուք գլխի ընկնում եք, թե ես ինչու եմ այս գիրքը ն ա խ ա պ ե ս հրատարակում, այն պետք է պաշտպանի ինձ աղավաղելուց։ Ես չեմ ուզում սուրբ լինել, ավելի լավ է՝ խեղկատակ... Ես, թերևս, հենց խեղկատակ եմ... Եվ, չնայած դրան կամ, ավելի շուտ, չչնայած դրան,- քանզի ցայժմ ոչինչ ավելի սուտ չի եղել, քան սրբերը,- ինձնից խոսում է ճշմարտությունը։- Բայց իմ ճշմարտությունը ս ո ս կ ա լ ի է։ Որովհետև մինչև հիմա ս ո ւ տ ն է ճշմարտություն կոչվել։- Բ ո լ ո ր ա ր ժ ե ք ն ե ր ի վ ե ր ա ր ժ ե ք ա վ ո ր ո ւ մ - ահա իմ բանաձևը մարդկության բարձրագույն ինքնաիմաստավորման ակտի համար, ինչը իմ մեջ միս ու հանճար է դարձել։ Իմ բախտն ուզում է, որ ես առաջին կ ա ր գ ի ն մարդը լինեմ, որ ես ինձ գիտակցեմ հազարամյակների ստի հետ հակադրության մեջ... Ես եմ առաջինը ճշմարտությունը հ ա յ տ ն ա գ ո ր ծ ե լ, նրանո՛վ, որ ես ա- ռաջինն եմ սուտը իբրև սուտ զգացել - հ ո տ ո տ ե լ... Իմ հանճարն իմ ռունգերի մեջ է... Ես առարկում եմ, ինչպես երբեք չի առարկվել և,չնայած դրան, ես ոչ-ասող ոգու հակադրությունն եմ։ Ես զ վ ա ր թ բ ա ն բ ե ր եմ, ինչպիսին ոչ ոք չի եղել, ես այնպիսի բարձր խնդիրներ գիտեմ, որոնց մասին մինչ օրս գաղափար անգամ չեն ունեցել։ Առաջին անգամ ինձնից սկսած վերստին հույսեր գոյություն ունեն։ Այս ամենով հանդերձ` ես անհրաժեշտաբար նաև ճակատագրի մարդն եմ։ Զի երբ ճշմարտությունը պայքարի մեջ մտնի հազարամյակների ստի հետ, մենք ցնցումներ կունենանք, երկրաշարժի ջղաձգում, լեռների և հովիտների տեղափոխություն, ինչպիսիք երբեք երազում տեսնված չկան։ Քաղաքականության գաղափարն այդժամ ամբողջովին կկլանվի հոգևոր պատերազմի մեջ, հին հասա- րակության իշխանության բոլոր ձևերը հօդս կցնդեն - նրանք բոլորեքյան ստի վրա են ընկած. պատերազմներ կլինեն, որոնց նմանը երկրի երեսին դեռ երբեք չի եղել։ Առաջին անգամ ինձնից է սկսվում մ ե ծ ք ա ղ ա ք ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն ը երկրագնդի վրա։
2
Դուք բանաձև՞ եք ուզում այնպիսի մի ճակատագրի համար, ո ր ը մ ա ր դ է դ ա ռ ն ո ւ մ։- Այն տրված է իմ Զրադաշտում։
- Ե վ ո վ ա ր ա ր ի չ պ ե տ ք է լ ի ն ի չ ա ր ի և բ ա ր ո ւ մ ե ջ, ա ր դ ա ր և, ն ա ն ա խ պ ի տ ի կ ո ր ծ ա ն ո ղ լ ի ն ի և ա ր ժ ե ք ն ե ր փ շ ր ի։
Ա յ դ պ ե ս գ ե ր ա գ ո ւ յ ն չ ա ր ի ք ը պ ա տ կ ա ն ո ւ մ է գ ե ր ա գ ո ւ յ ն բ ա ր ի ք ի ն,- ի ս կ ա յ դ բ ա ր ի ք ը` ա ր ա ր չ ա գ ո ր ծ ա կ ա ն ն է։
Ես, անտարակույս, ցայժմ եղած ամենասոսկալի մարդն եմ։ Սա չի բացառում, որ ես ամենաբարեգործը լինեմ։ Ես ո չ ն չ ա ց մ ա ն հաճույքը գիտեմ այն աստիճանի, ինչը համապատասխան է ոչնչացման իմ ո ւ ժ ի ն,- երկուսի մեջ էլ ես անսում եմ դիոնիսոսյան իմ բնույթին, որը ոչ անելը այո ասելուց զատել չգիտի։ Ես առաջին ա պ ա բ ա ր ո յ ա պ ա շ տ ն եմ. այդու ես par excellence ո չ ն չ ա ց ն ո ղ ն եմ։-
3
Ինձ չեն հարցրել, ինձ պե՛տք է հարցրած լինեին, թե ինչ է նշանակում հենց իմ բերանում` առաջին ապաբարոյապաշտի բերանում, Զ ր ա դ ա շ տ անունը. քանզի այն, ինչը պատմության մեջ այդ պարսիկի զարհուրելի եզակիությունն է կազմում, այդ ապաբարոյապաշտության ճիշտ հակադրությունն է։ Զրադաշտը բարու և չարի պայքարում առաջինը տեսավ իրերի ընթացքի իսկական անիվը,- բարոյականության թարգմանությունը մետաֆիզիկականի, իբրև ուժ, նախապատճառ, ինքնին նպատակ, ն ր ա գործն է։ Բայց այդ հարցն, ըստ էության, արդեն պատասխանը կլիներ։ Զրադաշտն է ս տ ե ղ ծ ե լ այդ ամենաճակատագրական մոլորությունը` բարոյականությունը. հետևաբար, նա պետք է նաև առաջինը լինի, ով ճ ա ն ա չ ո ւ մ է այն իբրև մոլորություն։ Ո՛չ միայն նրա համար, որ նա այստեղ ավելի երկար ու հարուստ փորձ ունի, քան ցանկացած այլ մտածող,- չէ՞ որ ողջ պատմությունը այսպես կոչված “բարոյական աշխարհակարգի” մասին դրույթի փորձնական հերքումն է,- առավել կարևորն այն է, որ Զրադաշտն ավելի ճշմարտացի է, քան ցանկացած այլ մտածող։ Նրա ուսմունքը և միայն դա է ճշմարտացիությունը գերագույն առաքինություն համարում - այսինքն՝ “իդեալիստի” վ ա խ կ ո տ ո ւ թ յ ա ն հակադրությունը, իդեալիստ, որը փախուստի է դիմում իրականության առջև,- Զրադաշտն ավելի քաջություն ունի իր մարմնում, քան բոլոր մտածողները միասին վերցրած։ Ճշմարտությունն ասել և լ ա վ կ ր ա կ ե լ նետով` ահա պարսկական առաքինությունը։- Ես հասկացվա՞ծ եմ... Բարոյականության ինքնահաղթահարումը ճշմարտացիությունից, բարոյագետի ինքնահաղթահարումը նրա հակադրության մեջ - ի մ մեջ - իմ բերանում սա՛ է նշանակում Զրադաշտ անունը։
Հիմքում իմ ա պ ա բ ա ր ո յ ա պ ա շ տ բառն իր մեջ երկու ժխտում է պարունակում։ Ես ժխտում եմ, առաջին, մարդու մի տիպը, որր ցայժմ բարձրագույնն է համարվել, բ ա ր ի ն ե ր ի ն, բ ա ր յ ա ց ա կ ա մ ն ե ր ի ն, բ ա ր ե գ ո ր ծ ն ե ր ի ն։ Ես ժխտում եմ, երկրորդ, բարոյականության մի տեսակ, որը նշանակության և տիրապետության է հասել իբրև ինքնին բարոյականություն,- decadence-բարոյականությունը, ավելի շոշափելիորեն ասած՝ ք ր ի ս տ ո ն ե ա կ ա ն բարոյականությունը։ Թույլատրելի կլիներ երկրորդ առարկությանը նայել իբրև առավել վճռականի, քանի որ բարության և բարյացակամության գերարժևորումը մեծ հաշվով ինձ համար արդեն decadence-ի հետևանք է նշանակում, թուլության ախտանիշ, բարձ- րացող և այո-ասած կյանքի հետ անհամեմատելի. հաստատման մեջ ժխտել և ո չ ն չ ա ց ն ե լ` պայման է։- Ես նախ և առաջ կանգ եմ առնում բարի մարդու հոգեբանության վրա։ Որպեսզի գնահատես, թե ինչ արժե մարդու տիպը, հարկավոր է այն գինը հաշվել, որը նստում է նրա պահպանությունը,- հարկավոր է ի մ ա ն ա լ նրա գոյության պայմանները։ Բարիների գոյության պայմանը ս ո ւ տ ն է.- այլ կերպ արտահայտված՝ ամեն գնով տեսնել-չուզենալը, թե հիմքում ինչպիսին է իրականությունը, ուզում եմ ասել՝ այն այնպիսին չ է, որ ուզած ժամանակ բարյացակամ բնազդներ պահանջի, ավելի քիչ` որ ուզած ժամանակ կարճատես բարեհոգի ձեռքերի միջամտություն թույլ տա։ Ամեն կարգի ա ղ ե տ ի նայել ընդհանրապես իբրև առարկության, իբրև մի բանի, ինչը պետք է վ ե ր ա ց ն ե լ, par excel- lence niaiserie է, իր հետևանքներով մեծ հաշվով իսկական չա- րիք է, ճակատագրական հիմարություն,- գրեթե այնքան հիմար, որքան հիմար կլիներ վատ եղանակը վերացնելու կամքը - ասենք խեղճ մարդկանց հանդեպ կարեկցանքից... Ամբողջի մեծ տնտեսության մեջ իրականության սարսափելիությունները (գրգիռների, տենչերի մեջ, առ իշխանություն կամքի մեջ) անհաշվարկելիորեն ավելի անհրաժեշտ են, քան փոքր երջանկության այդ ձևը՝ այսպես կոչված “բարությունը”։ Հարկավոր է շատ ներողամիտ լինել վերջինիս ընդհանրապես տեղ հատկացնելու համար, քանզի այն պայմանավորված է ստության բնազ- դով։ Ես մեծ առիթ կունենամ ապացուցելու լ ա վ ա տ ե ս ո ւ- թ յ ա ն` homines optimi-ի այդ վիժվածքի չափից դուրս սոսկալի հետևանքները ողջ պատմության համար։ Զրադաշտը` առաջինը, ով հասկացել է, որ լավատեսը նույնպիսի decadent է, ինչ- պես հոռետեսը և, թերևս, ավելի վնասակար, ասում է` բ ա ր ի մ ա ր դ ի կ ե ր բ ե ք ճ շ մ ա ր տ ո ւ թ յ ո ւ ն ը չ ե ն ա ս ո ւ մ։ Բ ա ր ի ն ե ր ը ձ ե զ խ ա բ ո ւ ս ի կ ա փ ե ր և կ ե ղ ծ հ ո ւ ս ա լ ի ո ւ թ յ ո ւ ն ե ն ս ո վ ո ր ե ց ր ե լ։- Դ ո ւ ք բ ա ր ի ն ե ր ի ս տ ի մ ե ջ ծ ն վ ե ց ի ք և ս ն վ ե ց ի ք։ Ա մ ե ն ի ն չ հ ի մ ն ո վ ի ն կ ե ղ ծ ե ց ի ն ո ւ ե ղ ծ ե ց ի ն բ ա ր ի ն ե ր ը։ Բարեբախտաբար, աշխարհն այնպիսի բնազդների վրա չի կառուցված, որ հենց լոկ բարեհոգի հոտի կենդանին այնտեղ իր նեղլիկ երջանկությունը գտնի։ Պահանջել, որ ամենայն ինչ “բարի մարդ”, հոտի կենդանի, կապուտաչյա, բարյացակամ, “գեղեցիկ հոգի” - կամ, ինչպես պ-րն Հերբերտ Սպեն- սերն է ուզում, այլասեր լինի, կնշանակի գոյությունից վերցնել նրա մ ե ծ բնույթը, կնշանակի ամորձատել մարդկությունը և այն իջեցնել խղճուկ չինականության աստիճանի։- Ե վ դ ա՛ է լ փ ո ր ձ ե լ ե ն ա ն ե լ... Դ ա՛ է լ հ ե ն ց կ ո չ ե լ ե ն բ ա ր ո յ ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն... Այս իմաստով Զըրադաշտը բարիներին մերթ անվանում է “վերջին մարդիկ”, մերթ “վերջի սկիզբ”։ Նախ և առաջ նա նրանց ընկալում է իբրև մ ա ր դ ո ւ ա մ ե ն ա վ ն ա ս ա կ ա ր տ ե ս ա կ ը, քանզի նրանք իրենց գոյությունն անցկացնում են ճ շ մ ա ր տ ո ւ թ յ ա ն հաշվին, ինչպես և գ ա լ ի ք ի հաշվին։
Զի բարիները - չեն կարող ա ր ա ր ե լ,- նրանք միշտ սկիզբն են վերջի,
- նրանք խաչ են հանում նրան, ով ն ո ր արժեքներ է նոր տախտակներին գրում, նրանք ի ր ե ն ց են զոհում գալիքը,- նրանք խա՜չ են հանում ողջ գալիքը մարդու։
Բարիները - նրանք միշտ սկիզբն են եղել վերջի...
Եվ ինչ վնաս էլ աշխարհանարգիչները կարողանան պատճառել` վ ն ա ս ը բ ա ր ի ն ե ր ի վ ն ա՜ ս ն է ա մ ե ն ա վ ն ա ս ա տ ո ւ։
5
Զրադաշտը` բարիների առաջին հոգեբանը,- հետևաբար,- չարերի բարեկամն է։ Երբ մարդու decadence-տեսակը բարձրագույն տեսակի աստիճանին է բարձրանում, ապա դա կարող է տեղի ունենալ լոկ նրա հակադիր տեսակի հաշվին` մարդու ուժեղ և կյանքին վստահ տեսակի։ Երբ հոտի կենդանին շողշողում է մաքրագույն առաքինության փայլով, ապա բացառու- թյուն մարդը պետք է արժեքով իջեցվի չարի աստիճանին։ Երբ ստությունն ամեն գնով “ճշմարտություն” բառն իր օպտիկայի համար է օգտագործում, ապա բուն ճշմարիտը պետք է վերագտնվի ամենավատ անունների տակ։ Զրադաշտն այստեղ ոչ մի կասկած չի թողնում, նա ասում է՝ բարիների, “լավագույնների” ճանաչողությունը եղել է հենց այն, ինչը նրան ընդհանրապես սարսափ է ներշնչել մարդու հանդեպ։ Ա յ դ նողկանքից են նրան թևեր աճել` “հեռավոր գալիք թռչելու համար”,- նա չի թաքցնում, որ մարդու ն ր ա տիպը՝ համեմատականորեն գեր- մարդկային տիպ, հենց բ ա ր ի ն ե ր ի հարաբերությամբ է գերմարդկային, որ բարիներն ու արդարները նրա գերմարդուն “սատանա” էին անվանելու...
Դուք, բարձրագո՜ւյն մարդիկ, որոնց աչքս առավ, ձեր հանդեպ իմ կասկածը և թաքուն ծիծաղը` ահավասիկ. ես կռահում եմ` դուք իմ գերմարդուն - սատանա՜ էիք անվանելու։
Դուք ձեր հոգով այնքան օտար եք մեծին, որ ձեզ համար գերմարդը ս ա ր ս ա փ ե լ ի՜ էր լինելու իր բարությամբ։
Այստեղից է,- և ոչ ուրիշ մի այլ տեղից,- հարկավոր ելնել՝ հասկանալու համար, թե ինչ է ո ւ զ ո ւ մ Զրադաշտը. մարդու այն տեսակը, որը նա հայեցակարգում է, հայեցակարգում է իրականությունը, ինչպիսին որ ա յ ն կ ա. այդ տեսակը բավականաչափ ուժեղ է դրա համար,- օտարացված, հեռացված չէ դրանից, այն հ ե ն ց դ ա է, այն դրա ողջ սարսափելին ու հարցահարույցն է նաև իր մեջ կրում, մ ի ա յ ն դ ր ա ն ո վ մ ա ր դ ը կ ա ր ո ղ է մ ե ծ ո ւ թ յ ո ւ ն ո ւ ն ե ն ա լ...
6
- Սակայն ես նաև այլ մի իմաստով եմ ա պ ա բ ա ր ո յ ա պ ա շ տ բառն ինձ համար իբրև տարբերանշան, իբրև պատվո նշան ընտրել։ Ես հպարտ եմ դրանով, որ ունեմ ինձ ողջ մարդկությունից առանձնացնող այդ բառը։ Տակավին ոչ ոք ք ր ի ս տ ո ն ե ա կ ա ն բարոյականությունը իբրև իրենից ց ա ծ ր մի բան չի զգացել. դրա համար բարձունք է հարկավոր, հեռու հայացք, ցայժմ միանգամայն անլուր հոգեբանական խորություն և անդնդայնություն։ Քրիստոնեական բարոյականությունը մինչ այժմ բոլոր մտածողների Կիրկեն է եղել,- նրանք նրա սպասավորության տակ են եղել։- Ինձնից առաջ ո՞վ է իջել այն անձավները, որոնցից իդեալի այդ տեսակի - ա շ խ ա ր հ ի զ ր պ ա ր տ ո ւ թ յ ա՜ ն - թունավոր շունչն է վեր ժայթքում։- Ո՞վ է թեկուզ համարձակվել կռահել, որ դրանք անձավներ են։ Ո՞վ է ընդհանրապես ինձնից առաջ փիլիսոփաների մեջ հ ո գ ե բ ա ն եղել և ոչ թե ավելի շուտ նրա հակադրությունը՝ “բարձրագույն խաբեբա”, “իդեալիստ”։ Ինձնից առաջ ոչ մի հոգեբանություն դեռ չի եղել։- Այստեղ առաջինը լինելը կարող է նզովք լինել, համենայն դեպս, դա ճակատագիր է. ք ա ն զ ի ն ա և ա ր հ ա մ ա ր հ ո ւ մ ե ս ի բ ր և ա ռ ա ջ ի ն ը... Իմ վտանգը մարդու հանդեպ ն ո ղ կ ա ն ք ն է...
7
Ես հասկացվե՞լ եմ։ Ինչը ինձ զատում է, ինչը ինձ մի կողմ է դնում մնացյալ ողջ մարդկությունից` քրիստոնեական բարոյականությունը հ ա յ տ ն ա բ ե ր ե լ ն է։ Դրա համար ես մի բառի կարիք ունեի, որը բոլորին մարտահրավերի նշանակություն ունենար։ Որ այստեղ նախկինում աչքերը չեն բացել` ես դա համարում եմ մեծագույն անմաքրությունը, որը մարդկությունն ունեցել է իր խղճի վրա, իբրև բնազդ դարձած ինքնախաբեություն, իբրև ցանկացած եղելություն, ցանկացած պատ- ճառականություն, ցանկացած իրականություն չտեսնելու սկզ- բունքային կամք, իբրև in psychologicis հանցագործության աստիճանի դրամանենգություն։ Քրիստոնեության հանդեպ կուրությունը par excellence հ ա ն ց ա գ ո ր ծ ո ւ թ յ ո ւ ն ն է - հանցագործությունը կ յ ա ն ք ի դ ե մ... Հազարամյակները, ժողովուրդները, առաջիններն ու վերջինները, փիլիսոփաներն ու պառավ կնանիք,- հինգ-վեց ակնթարթ պատմության մեջ չհաշված և ինձ` իբրև յոթներորդի,- այս կետում բոլորն արժեն իրար։ Քրիստոնյան ցայժմ եղել է “բարոյական էակը”,- անհամեմատելի մի Curiosum,- և, ի բ ր և “բարոյական էակ”, ավելի անհեթեթ, ավելի կեղծ, ավելի սնափառ, ի ն ք ն ի ր ե ն ա վ ե լ ի վ ն ա ս ա կ ա ր, քան մարդկությունն արհամարհողներից անգամ մեծագույնը կարող էր իրեն թույլ տալ թեկուզ երազել։ Քրիստոնեական բարոյականությունը - ամենաչարանենգ ձևն է առ սուտ կամքի, մարդկության իսկական Կիրկեն. ա յ ն, ինչը նրան փ չ ա ց ր ե լ է։ Այդ տեսարանի մեջ ո՛ չ թ ե մոլորությունն է ինձ իբրև մոլորություն սարսափեցնում, ո՛ չ թ ե “բարի կամքի”, խստավարժման, պատշաճության, հոգևորում արիության հազարամյա բացակայությունը, որն ի հայտ է գալիս նրա հաղթանակով,- այդ բնականության բացակայությունն է, այդ կատարելապես սահմռկեցուցիչ փաստն է, որ ինքը` հ ա կ ա բ ն ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն ն է իբրև բարոյականություն բարձրագույն պատիվների արժանացել և իբրև օրենք, իբրև կատեգորիկ իմպերատիվ կախվա՜ծ մնացել մարդկության գլխին... Այս չափով սխալվել, ո՛ չ իբրև առանձին մարդ, ո՛ չ ժողովուրդ, այլ իբրև մարդկությո՜ւն... Սովորեցրել են արհամարհել կյանքի ամենաառաջին բնազդները։ Մ ո գ ո ն ե լ են “հոգին”, “ոգին”, որպեսզի խայտառակեն մարմինը։ Կյանքի նախապայմանի մեջ՝ սեռական կյանքում, սովորեցնում են ինչ-որ անմաքուր բան զգալ։ Բարգավաճման համար խորագույն անհրաժեշտության` խ ի ս տ ինքնասիրության մեջ (- բառն արդե՜ն զրպարտչական է եղել-) չար սկզբունք են փնտրում։ Ընդհակառակը, անկման տիպական նշանի մեջ, բնազդին դիմադրելու մեջ, “ինքնուրացության” մեջ, հավասարակշռությունը կորցնելու մեջ, “անանձնականացման” և “մերձավորի սիրո” մեջ (- մերձավորա-մ ո լ ո ւ թ յ ա՜ ն) բ ա ր ձ ր ա գ ո ւ յ ն արժեքը, ի՜նչ եմ ասում, ի ն ք ն ի ն ա ր ժ ե՜ ք ն են տեսնում... Ինչպե՜ս. մարդկությունն ինքը` decadence-ի մե՞ջ է, միշտ դա՞ է եղել։- Եթե մի բան հաստատ է՝ որ նրան լոկ decadence-ի արժեքներ են սովորեցրել, իբրև վերին արժեքներ։ Ինքնուրացության բարոյականությունը par excellence անկման բարոյականությունն է, “ես կործանվում եմ” փաստի փոխադրումը հրամայականի՝ “դուք բոլորդ պ ե՛ տ ք է կործանվեք” - և ո՜ չ մ ի ա յ ն հրամայականի... Այդ միակ բարոյականությունը, որը մինչ օրս սովորեցրել են, ինքնուրացության բարոյականությունը, մատնում է կամք առ վախճան, այն խորագույն հիմքերում ժ խ տ ո ւ մ է կյանքը։- Այստեղ բաց է մնում հնարավորությունը, որ ոչ թե մարդկությունն է այլասերման մեջ, այլ լոկ մարդու այն մակաբույծ տեսակը, ք ա հ ա ն ա ն ե ր ի տ ե ս ա կ ը, որը բարոյականությամբ խաբելով` բարձրացել է մինչև նրա արժեքները որոշողի աստիճանին,- որը քրիստոնեական բարոյականության մեջ կռահել է առ ի շ խ ա ն ո ւ թ յ ո ւ ն իր միջոցը... Եվ, իրոք, սա է ի մ ըմբռնումը. ուսուցիչները, առաջնորդները մարդկության, բոլոր աստվածաբանները` բոլորը նաև decadents են եղել. ա յ ս տ ե ղ ի ց էլ բոլոր արժեքների վերարժեքավորումը կյանքին թշնամականին, ա յ ս տ ե ղ ի ց էլ բարոյականությունը... Բ ա ր ո յ ա կ ա ն ո ւ թ յ ա ն ս ա հ մ ա ն ո ւ մ ը. բարոյականությունը - decadents-ի իդիոսինկրազիան՝ կ յ ա ն ք ի ց վրեժ լուծելու հետին մտքով - և դա պսակվել է հաջողությամբ։ Ես արժեք եմ տալիս ա յ ս սահմանմանը։-
8
Ես հասկացվե՞լ եմ։- Ես այստեղ ոչ մի բառ չասացի, որը հինգ տարի առաջ Զրադաշտի բերանով արդեն ասած չլինեի։- Քրիստոնեական բարոյականության հայտնաբերումը մի իրադարձություն է, որն իրեն հավասարը չունի, իսկական աղետ։ Ով ընդունակ է լուսաբանել այն, force majeure է, ճակատագիր,- նա մարդկության պատմությունը ճեղքում է երկու մասի։ Ապրում են կամ նրանից ա ռ ա ջ, կամ նրանից հ ե տ ո... Ճշմարտության կայծակը խփել է հենց նրան, ինչը մինչ օրս ամենաբարձրում էր կանգնած. ով հասկանում է, թե այստեղ ի ն չ է ոչնչացված, թող նայի` իր ձեռքում ընդհանրապես որևէ բան դեռ մնացե՞լ է արդյոք։ Այն ամենը, ինչը մինչև օրս “ճշմարտություն” է կոչվել, ճանաչված է իբրև ստի ամենավնասակար, ամենանենգամիտ, ընդհատակյա ձևը։ Մարդկությունը “բարելավելու” սուրբ պատրվակը ճանաչված է իբրև կյանքն ինքը ծ ծ ե լ ո վ ո ւ ժ ա ս պ ա ռ ե լ ո ւ, անարյուն դարձնելու խորամանկությունը։ Բարոյականությունը իբրև վ ա մ պ ի ր ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն... Ով հայտնագործել է բարոյականությունը` հետը հայտնագործել է բոլոր արժեքների անարժեքությունը, որին հավատում կամ հավատացել են։ Նա մարդու ամենապատվարժան, անգամ ս ո ւ ր բ հորջորջված տիպի մեջ այլևս պատվարժան ոչինչ չի տեսնում, նա այդտեղ տեսնում է վիժվածքների ճակատագրական մի տեսակ, ճակատագրական, ո ր ո վ հ ե տ և ն ր ա ն ք հ մ ա յ ե լ ե ն։ “Աստված” գաղափարը հայտնագործվել է իբրև կյանքի հակագաղափար, այնտեղ սոսկալիորեն ի մի է բերված ողջ վնասակա՛րը, թունավորո՛ղը, զրպարտչակա՛նը, կյանքի դեմ ողջ մահացու թշնամակա՛նը։ “Անդին”, “Ճշմարիտ աշխարհ” գաղափարը, հայտնաբերված է գոյություն ունեցող մ ի ա կ աշխարհը արժեզրկելու համար,- մեր երկրային իրականության համար ո՛չ մի նպատակ, ո՛չ մի խնդիր չթողնելու համար։ “Հոգի”, “ոգի”, ի վերջո նաև “անմեռ հոգի” գաղափարը հայտնաբերված է մարմինը արհամարհելու համար, այն հիվանդ - “սուրբ” - սարքելու համար, որ այն ամենին, ինչը կյանքում լրջության է արժանի, սննդի, բնակարանի, հոգևոր դիետայի, հիվանդների խնամքի, մաքրության, եղանակի հարցերին, սարսափելի մի թեթևամտությո՜ւն հակադրվի։ Առողջության փոխարեն` “հոգու փրկությո՜ւն” - այլ բառերով` folie circulaire զղջման ջղաձգությունների և փրկության հիստերիայի միջև։ “Մեղք” գաղափարը հայտնաբերված է առձեռն խոշտանգման գործիքի հետ միասի՛ն, “ազատ կամք” գաղափարը` բնազդները խառնաշփոթելո՛ւ, բնազդների հանդեպ անվստահությունը երկրորդ բնություն սարքելո՛ւ համար։ “Ինքնուրացության”, “ինքնաժխտման” գաղափարի մեջ decadence բուն նշանը, վնասակարով հմայվելու հակումը, իր-օգուտը-այլևս-գտնելու ա ն կ ա ր ո ղ ո ւ թ յ ո ւ ն ը, ինքնակործանումը մարդու մեջ ընդհանրապես արժեքի նշա՛ն, “պա՛րտք”, “սրբությո՛ւն”, “աստվածայի՛ն” է սարքված։ Վերջապես - ամենասոսկալին - բ ա ր ի մարդու գաղափարի մեջ ամենայն թույլի, հիվանդի, չստացվածի, ինքն-իրենով-տառապողի կողմն է պահված, այն ամենի՛, ի ն չ ը պ ե տ ք է կ ո ր ծ ա ն վ ի,- ը ն տ ր ա ս ե ր մ ա ն օրենքի վրա խաչ է քաշված, իդեալը սարքված է հպարտ և հաջողված, հաստատող, գալիքին վստահ, գալիք ապահովող մարդու դեմ առարկությունից - նա այլևս կոչվում է չ ա ր ը... Եվ այս ամենին հավատացել են իբրև բ ա ր ո յ ա կ ա ն ո ւ թ յ ա՛ ն։- Ecrasec linfame!--
9
Ես հասկացվե՞լ եմ։- Դ ի ո ն ի ս ո ս ն ը ն դ դ ե մ Խ ա չ յ ա լ ի...
<div align="right"> ԳԵՐՄ. ԹԱՐԳՄ.` ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻ</div>All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikisource.org/w/index.php?oldid=48875.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|