Revision 52005 of "Հաքերի մանիֆեստը" on hywikisource== Նախապատմություն == Հաքերի մանիֆեստը (Hacker Manifesto, The Conscience of a Hacker) – տեքստ է, որը գրվել է 1968թ.-ի հունվարի 8-ին հաքեր [[Հեղինակ:Բլենկենշիպ_Լլոյդ|Լլոյդ Բլենկենշիպի]] (նիկնեյմը The Mentor) կողմից: Տեքստը գրվել է Լլոյդի ձերբակալությունից հետո: == Հաքերի մանիֆեստը == Եվս մեկին այսօր բռնեցին , բոլոր թերթերում կա դրա մասին: «Դեռահասը ձերբակալված է համակարգչային հանցագործության համար», «Հաքերը ձերբակալված է բանկը կոտրելու համար»: Գրողի տարած երեխաներ … Դրանք բոլորը իրար նման են: Բայց դու՛ք, ձեր եռատարր հոգեբանությունով և 50-ականների տեխնոուղեղով, դուք նայե՞լ եք, երբևէ՞ հաքերի աչքերի մեջ: Մտածել ե՞ք, արդյո՞ք , ինչն է ստիպում նրան շարժվել, ի՞նչ ուժեր են նրան ձևավորել: Ես հաքեր եմ, մտեք իմ աշխարհը … Իմ աշխարհը սկսվում է դպրոցից: Ես անչափ խելացի եմ մյուս բոլոր երեխաներից, այն զառանցանքը որը մեզ սովորեցնում են դպրոցում ձանձրալի է: Գրողի տարած տհաս … Նրանք բոլորը իրար նման են: Ես միջին կամ բարձր դասարաններում: Լսում եմ ուսուցչուհուն, որը տասնըհինգերորդ անգամ բացատրում է, թե ինչպես կրճատել կոտորակը: Դե հասկացա՛ արդեն: «Ոչ միսս Սմիտ, ես ձեզ ցույց չեմ տա իմ աշխատանքը: Ես այն իմ մտքում եմ արել …» Գրողի տարած լակոտ, հաստատ արտագրել է: Դրանք բոլորը իրար նման են: Այսօր ես հայտնագործություն եմ արել: Ես հայտնագործել եմ համակարգիչը: Մի վարկյան .. դա հրաշալի է: Նա կատարում է այն ինչ ես ուզում եմ: Եթե նա սխալ է թույլ տալիս, դա միայն այն պատճառով, որ ես մի բան այնպես չէմ արել: Ոչ թե այն պատճառով, որ ես նրա դուրը չեմ գալիս Կամ նա վախենում է ինձնից Կամ մտածում է , որ ես շատ խոլացի եմ Կամ չի սիում սովորել և չպիտի այստեղ լինի … Գրողի տարած լակոտ: Միակ բանը որ նա անում է խաղեր է խաղում: Դրանք բոլորը իրար նման եմ: Կատարվեց … աշխարհի դուռը բացվեց … ուղարկված էլեկտրոնային ազդակը թռավ հեռախոսային գծերով, ինչպես հերոինը թմրամոլի երակներով : Այո ՜ , ամենօրյա անիրազեկությունից թաքստոցը գտնված է: «Դա այն է ինչին ես պատկանում եմ»: Ես այստեղ բոլորին ճանաչում եմ … նույնիսկ եթե ես ոչ մի անգամ չեմ հանդիպել նրան, եթե ոչ մի անգամ չեմ խոսել նրա հետ և հնարավոր է, որ եմ երբեք նրան չլսեմ … Ես ճանաչում եմ ձեզ բոլորիդ … Գրողի տարած լակոտ, նորից զբաղեցնում է հեռախոսային գիծը: Դրանք բոլորը իրար նման են: Դուք պատրաստ եք երդվել սեփական հետույքով, որ մենք բոլորս միանման ենք: Դպրոցում մեզ բոլորիս գդալով ուտեցնում էին մանկանան սննունդ , բայց մենք բիֆշտեքս էինք ուզում … Այն մսի կտորները, որոնք մեզ բաժին էին հասնում արդեն ծամած էին ու անհամ: Մեզ վրա իշխում էին սադիստները, ու մեզ արհամարում էին անտարբերները: Այն քչերը, որոնք կարող էին ինչ որ բան մեզ սովորեցնել, գտնում էին մեր մեջ ցանկալի աշակերտներ, սակայն նրանք կարծես անապատում ջրի կաթիլներ լինեին: Հիմա սա մեր աշխարհն է … Էլեկտրոնների ու անջատիչների աշխարհը, բոդերի գեղեցկության աշխարհը: Մենք օգտագորործում ենք գոյություն ունեցող համակարգերը, չվճարելով այն բաների համար, որոնք կարող էին լինել շատ էժան , եթե չկառավարվեին կեղտոտ սպեկուլյանտների կողմից, ու դուք մեզ հանցագործ եք անվանում: Մենք ուսումնասիրում ենք և դուք մեզ հանցագործ եք անվանում: Մենք գիտելիք ենք փնտրում ու դուք մեզ հանցագործ եք անվանում: Մենք ապրում ենք առանց մաշկի գույնի, առանց ազգության, առանց կրոնական պատերազմների … և դուք մեզ հանցագործ եք անվանում: Դուք պատրաստում եք ատոմային ռումբեր, դուք սարքում եք պատերազմներ, սպանում եք, խաբեբաություն եք անում և ստում եք, փորձելով մեզ համոզել, որ դա մեր բարորության համար է, ու դրանից հետո դեռ մենք ենք հանցագործները: Այո ես հանցագործ եմ: Իմ հանցագործությունը հետաքրքրասիրությունն է: Իմ հանցագործությունը կայանում է նրանում, որ ես դատում եմ մարդկանց ոչ թե նրանց արտաքին տեսքով, այլ նրանց խոսացածով և մտածածով : Ես հանցագործ եմ, որովհետև ես ձեզանից անհամեմատ խելացի եմ: Դա այն է, ինչ դուք ինձ երբեք չէք ների: Ես հաքեր եմ: Եվ սա իմ մանիֆեստն է: Դուք կարող եք կանգնեցնել մեզանից մեկին, բայց չէք կարող կանգնեցնել մեզ բոլորիս … Վերջ ի վերջո մենք բոլորս միանման ենք: == Արտաքին հղումներ == * [http://download.2600.com/mediadownload/h2k2.hope.net/media/mentor.mp3 Հաքերի մանիֆեստը , ընթերցված հեղինակի կողմից (անգլերեն,mp3)] * [http://www.phrack.org/issues.html?issue=7&id=3#article Առանջին անգամ հրապարակվել է http://www.phrack.org/] * [http://ablog.gratun.am/381/%D5%B0%D5%A1%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D6%86%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A8/ Հայերեն թարգմանությունը «Անհանգիստ Բլոգ»] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikisource.org/w/index.php?oldid=52005.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|