Difference between revisions 108546 and 108565 on hywiktionary{{delete|բառարանային նյութ չէ}}⏎ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բա՜ռն եմ սիրում, Մեր հին սազի ողբանուագ, լացակումած լա՜րն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բո՜յրը վառման, Ու Նայիրեան աղջիկների հեզաճկուն պա՜րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լի՜ճը լուսէ, Արևն ամրան ու ձմեռուայ վիշապաձայն բու՜քը վսեմ, Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատե՜րը սև Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քա՛րն եմ սիրում։ Ուր է՛լ լինեմ - չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր - Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - եա՛րն եմ սիրում։ Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հէքեաթ չկայ․ Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ․ Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագա՜թ չկայ․ Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։ All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wiktionary.org/w/index.php?diff=prev&oldid=108565.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|